admin

ԿԱՐԻՆԵ ԽՈԴԻԿՅԱՆԻ ԱԲՍՈՒՐԴ ԹԱՏՐՈՆԸ / Նորայր ԱԴԱԼՅԱՆ

ԿԱՐԻՆԵ ԽՈԴԻԿՅԱՆԻ ԱԲՍՈՒՐԴ ԹԱՏՐՈՆԸ / Նորայր ԱԴԱԼՅԱՆ

Անկախության տարիներին հայ դրամատուրգիան եւս ձեռք բերեց ստեղծագործական անկախությանը բնորոշ հատկանիշներՙ ի հակակշիռ անցած դարի 50-70-ական թվականների թատերգության, որն ավելի կենցաղագրություն էր, ինչպես եւ գրեթե ամբողջ գեղարվեստական արձակի ընդհանուր հոսանքը, քան մարդկային մտքի եւ հոգու տառապանքի արձագանք: Զգալիորեն այլակերպվեց նաեւ դրամայի կառուցվածքըՙ նախկինում պարզունակ ֆաբուլաներին (հետեւաբար եւ սյուժեներին) փոխարինելու եկան ավելի բարդ հարաբերություններ հերոսների միջեւ, անգամ մեկ առանձին հերոսիՙ մոնոդրամաներում, հերոսն իր հետ եւ իր դեմ: Այժմ մարդը պիեսում կաղապարազերծվեց եւ դարձավ առավել մարդ, իր նման եւ ոչ «հարեւան» մյուսների: Հնի ու նորի...

ԻՍԿ ՁԵՐ ԱՐՔԱՆԵՐԸ ՀՐԱԺԱՐԱԿԱՆ ՏԱԼԻ՞Ս ԵՆ

31 մայիս 2016, 15:15 Նախօրեին «Լոֆթում» տեղի ունեցավ Հարություն Գալֆայանի «Ծաղրածուն» կամ «Տրակտատ հրաժարականի մասին» (տրագիկոմեդիա՝ համեմված ֆարսով) մոնոներկայացման պրեմիերան՝ ըստ Կարինե Խոդիկյանի համանուն պիեսի։ Թե ռեժիսուրայի եւ թե ձեւավորման հեղինակը Հարություն Գալֆայանն է։ «Ծաղրածուն» շոշափում է հավերժական թեմաներ՝ հրաժարական թագից, ունեցվածքից, իշխանությունից, թեմաներ, որ բոլոր ժամանակներում ուղիղ եւ շիտակ հնչել են միայն ծաղրածուների բերանից։ Ծաղրածուի միակ արտոնությունը հենց ճշմարտությունն ասելն է։ «Սակավներին է հաջողվում արքա ծնվել, իսկ ընտրյալներին՝ արքա մեռնել: Ոմանք ոչ միայն արքա ծնվելու, այլեւ այդ երազանքը փայփայելու իրավունք անգամ չունեն:...

«Արտավազդ» թատերական մրցանակաբաշխությունը նվիրվում է ՀՀ ժող. արտիստ Ալեքսանդր Գրիգորյանի հիշատակին

ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ, Հայաստանի թատերական գործիչների միության նախաձեռնությամբ ս.թ. մարտի 27-ին՝ Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում կանցկացվի «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունը, որն այս տարի նվիրվելու է ՀՀ ժող. արտիստ Ալեքսանդր Գրիգորյանի հիշատակին: «Արտավազդ» մրցանակները կտրվեն հետևյալ անվանակարգերում` «Լավագույն երիտասարդ դերասանուհի» /մինչև 30 տարեկան/, «Լավագույն երիտասարդ դերասան» /մինչև 30 տարեկան/, «Լավագույն երիտասարդ բեմադրիչ» /մինչև 35 տարեկան/, «Լավագույն մանկական ներկայացում», «Լավագույն սցենոգրաֆիա», «Լավագույն պիես», «Լավագույն երաժշտության հեղինակ», «Լավագույն դերասանուհի», «Լավագույն դերասան», «Լավագույն ներկայացում»: Թատերարվեստին արժանապատիվ ծառայության համար անվանակարգում առաջարկությունն արվում է ԹԳՄ նախագահության կողմից:...

ՀԱՐՑԱԿԱՆՆԵՐ ԸՍՏ ԱՐԱ ԽԶՄԱԼՅԱՆԻ Կամ՝ ուր պետք է նայի մեր թատրոնը՝ հետաքրքիր լինելու համար

ՀԱՐՑԱԿԱՆՆԵՐ ԸՍՏ ԱՐԱ ԽԶՄԱԼՅԱՆԻ Կամ՝ ուր պետք է նայի մեր թատրոնը՝ հետաքրքիր լինելու համար

Մայիսի 7-ին Էջմիածնի «Մաչանենց» մշակութային կենտրոնում կկայանա թատերագետ Արա Խզմալյանի «Հարցականի ներքո» գրքի շնորհանդեսը: «Առավոտի» հետ զրույցում հեղինակը հայտնեց, որ բեմական արվեստի խնդիրներ արծարծող այս գիրքը բաղկացած է երեք գլխից; «Առաջինը հենց հիմնական խորագիրն է՝ «Հարցականի ներքո», երկրորդը՝ «Պատմության հարցականներ», որտեղ ընդգրկված են պատմության անդրադարձերը՝ Հակոբ Պարոնյանի թատերական կողմնորոշումները, Շիրվանզադեի բեմական չափանիշները, Վահրամ Փափազյան, Հենրիկ Հովհաննիսյանը՝ որպես թատրոնի պատմաբան: Երրորդ գլխում, որ կրում է «Հարցականի իրավունքով» խորագիրը, մեր ժամանակի բեմական դրսեւորումներն են եւ բեմական արվեստին առնչվող խնդիրները: Առաջին գլխում արծարծված են բեմարվեստի հիմնական...

ՍՓՅՈՒՌՔԻ ԵՒ ՀԱՅՐԵՆԻՔԻ ՑԱՎԻ ՀԱՐԹՈՒԹՅՈՒՆԸ…

ՍՓՅՈՒՌՔԻ ԵՒ ՀԱՅՐԵՆԻՔԻ ՑԱՎԻ ՀԱՐԹՈՒԹՅՈՒՆԸ…

Հրապարակումը` Արծվի Բախչինյանի Անուշ Ասլիբեկյանի «Մերսեդես» պիեսի բեմադրության մասին Թատրոնը բոլոր ժամանակներում եղել եւ մնում է հասարակության հետ երկխոսելու լավագույն միջոցըՙ գեղարվեստի լեզվով: Եվ կենսունակ է համարվում այն թատրոնը, որը կարողանում է վեր հանել հասարակության սրտին մոտ, նրան հոգեհարազատ, արդիական թեմաներ: Եղեռնի 100-ամյակի միջոցառումների շարքում 2015-ին սակավաթիվ էին մեր ժողովրդի ամենաողբերգական այս իրողության մասին նոր ներկայացումները (Դրամատիկական թատրոնում Պերճ Զեյթունցյանի «Փարիզյան դատավճիռ» եւ Պատանի հանդիսատեսի թատրոնում Անուշ Ասլիբեկյանի «Մերսեդեսը»): Հասկանալի է, որ եղեռնի թեման մեծ զգուշավորությամբ ու բարձր գեղարվեստականությամբ պետք է արվեստ բերել:...

ՍԱՄՎԵԼ ԽԱԼԱԹՅԱՆ. «Փակուղուց այն կողմ»

ՍԱՄՎԵԼ ԽԱԼԱԹՅԱՆ. ՛՛Փակուղուց այն կողմ՛՛ Թատերգություն: Եր.: ՛՛Գրական հայրենիք՛՛ ՓԲԸ /՛՛Հայաստան՛՛ հրատ./, 2015. – 416 էջ Ժողովածուում տեղ են գտել դրամատուրգի հանրապետական և միջազգային մրցանակների արժանացած լավագույն թատերգությունները, նաև՝ կինոսցենար և մանուկներին հասցեագրված պիեսներ: Բովանդակություն ԳՆԱՑՔԻ ԵՐԿՈՒ ՏՈՄՍ ՓՈՍԻ ՄԵՋ ՎԵՐՋԻՆ ԾԱՂՐԱԾՈՒՆ ՊԱԴԱՄ, ՊԱԴԱՄ, ՊԱԴԱՄ ՎԵՐՋԻ ՍԿԻԶԲԸ ՓԱԿՈՒՂՈՒՑ ԱՅՆ ԿՈՂՄ ԱՐՏԱՎԱԶՔ՝ ՀԻՆԳԱՍՏՂԱՆԻ ԽԵԼԱԿՈՐՈ՜ՒՅՍ, ԽԵԼԱԿՈՐՈ՜ՒՅՍ ՍԵՐ ՔԵՌԻ ՔՈՒՉԻՆ end ԹՈՄԸ, ՋԵՐՐԻՆ ԵՎ ՄՅՈՒՍՆԵՐԸ ՎԱՆԱՁՈՐԻ ԲԱՐԻ ԱՍՊԵՏՆԵՐԸ ՍՈՆՈՐԻԱՅԻ ՀՐԱՇՔԸ ՀԱՆՑԱԳՈՐԾԸ /կինոսցենար/

ԳԵՎՈՐԳ ՍԱՐԳՍՅԱՆ. «Չորս մարդ ցուրտ սենյակում»

ԳԵՎՈՐԳ ՍԱՐԳՍՅԱՆ «Չորս մարդ ցուրտ սենյակում»: Դրամաներ: Եր.: ՀԳՄ հրատ., 2010.- 584 էջ: Գևորգ Սարգսյանի ՛՛Չորս մարդ ցուրտ սենյակում՛՛ գրքի դրամաները պատմում են տարբեր ճակատագրեր ունեցող մարդկանց մասին, որոնք երբեմն պատահաբար, երբեմն՝ ստիպողաբար ներքաշվում են անմարդկային հարաբերությունների մեջ, բայց չկարողանալով հանդուրժել անմարդկայինը, կռվում են, հաճախ զոհվում, փորձելով ապրել բարոյական բարձր չափանիշներով: Գրքում կան նաև թատրոնի մարդկանց՝ հայ բեմադրիչին, դերասանին և դերասանուհուն նվիրված պիեսներ, որոնց հերոսները նույնպես մեծագույն դժվարություններով փորձում են ապրել նույն չափանիշներով: Բովանդակություն ԱՄԱՌԱՆՈՑՈՒՄ ԳԼԱԴԻԱՏՈՐԸ ՆԱԽԱՃԱՇ ՎԱՆՔԻ ԲԱԿՈՒՄ ԿԻՆԸ ԵՎ ՏՂԱՄԱՐԴԸ ՆԿԱՐԻՉԸ...