admin

Արշակ  ՍԵՄԻՐՋՅԱՆ / ԴԱՐՊԱՍՆԵՐԸ ԲԱՑՎՈՒՄ ԵՆ

Արշակ ՍԵՄԻՐՋՅԱՆ / ԴԱՐՊԱՍՆԵՐԸ ԲԱՑՎՈՒՄ ԵՆ

(Տրագիկոմեդիա (ֆանտազիա) 2 գործողությամբ) Գործող անձինք ԵՐՋԱՆԻԿ — պատգամավոր ՆՈՒՆՈՒՖԱՐ — դժոխքի քարտուղարուհի ՍԱՄՍՈՆ — դժոխքի պահակ ԳԱԼՈՒՍՏ — մարդու իրավունքների պաշտպան ԱՆԵՏԱ — սփյուռքահայ ՀԱՄԵՍՏ — անհամեստ կին ԳԱԲՐԻԵԼ — հրեշտակ ՄՈՍՈ — սատանա ԱԹԱԲԵԿ — քահանա ՊԱՅԾԱՌ — Երջանիկի մայրը ԱԶԱՏ — ազատամարտիկ, հաշմանդամ ԱՌԱՋԻՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆ Դրախտ-դժոխք ճամփաբաժին: Աջ կողմում գտնվում են դրախտի դարպասները, որի շուրջը գերակշռում է սպիտակ լույսը: Ձախ կողմում դժոխքի դարպասներն են` կարմիր լույսի գերակշռությամբ, մեջտեղում դուռ է` «Ընդունող հանձնաժողով» ցուցանակով: Բեմի երկու կողմերում` մեկական նստարան: Կենտրոնական մասում...

Սամվել  ԿՈՍՅԱՆ / ԵՎ ՁՅՈՒՆՆ ԻՋՆՈՒՄ Է…

Սամվել ԿՈՍՅԱՆ / ԵՎ ՁՅՈՒՆՆ ԻՋՆՈՒՄ Է…

(Դրամա յոթ պատկերով) Գործող անձինք ԱՐԱՄ ՆՈՒՆԵ ՊԱՏԿԵՐ ԱՌԱՋԻՆ Բազմահարկ շենքի սովորական բնակարան: Պատուհանը պարտադիր է: Սենյակի դռնից կարելի է մտնել ննջասենյակ կամ խոհանոց: Բնակարանը վաղուց չի վերանորոգվել: Սենյակի կահավորանքը հին է ու մաշված: ԱՐԱՄ — (սենյակում ետուառաջ է անում): Մե՛կ, երկո՛ւս, երե՛ք… Երեք քայլ, և ուրիշ աշխարհում եմ: Տեսականորեն է ուրիշ, թե չէ նույն աշխարհն է, նույն անհրապույր սենյակը… Երեք քայլ ետ գնալն էլ ոչինչ չի փոխի… ՆՈՒՆԵ — (երկու բաժակ սուրճ է բերում, դնում սեղանին): Էլի շուրջերկրյա ճանապարհորդությա՞ն ես ելել: ԱՐԱՄ...

Նինա ՄԱԶՈՒՐ / ՄԵԴԵԱ

Նինա ՄԱԶՈՒՐ / ՄԵԴԵԱ

Մոնոպիես ըստ Եվրիպիդեսի ողբերգության Բեմում արձանների սյունաշար է, բոլորը` Եվրիպիդեսի դեմքով: Նրանք ասես «անտառ» են, որտեղ պիտի թափառի Մեդեան: Տղամարդկանց ձայների միալար երգչախումբ. ասես խոսում են արձանները: — Հեռու Կոլխիդայից լացը լսո՞ւմ եք՝ Հեգ կինն է ողբում ի լուր աշխարհի, Որ չի հաշտվել իր դշխեմ բախտին: Թե ամուսինդ նոր սեր է գտել, Ինչո՞ւ խորացնել դժբախտությունդ՝ Լուռ հեծեծանքը ավել պատշաճ է: Ահա, մի նոր ողբ՝ Հոգի մաշեցնող, Օդն է թրատում՝ Ի՜նչ անեծքներ են՝ ամուսնուն ուղղված, Որ տարածվում են՝ օդն այպանելով… Գալիս է Մեդեան: Շաֆրանագույն հագուստը ակնարկ...

Դավիթ  ԽԱՉԻՅԱՆ / ՊԱՏԸ

Դավիթ ԽԱՉԻՅԱՆ / ՊԱՏԸ

(Տրագիկոմեդիա՝ 3 գործողությամբ) Գործող անձինք` ՄԱՐԻԱ — մոտ 20-22 տարեկան աղջիկ ԱՍՊԵՏ — Մարիայի սրտի ընկերը ՍՈՆԱ — Մարիայի մայրը ՄԱՐՏԻՆ — Մարիայի հայրը ՊԱՊԻԿ — Մարիայի պապիկը, Մարտինի հայրը Մի կատու — պարզապես մի չաղ և ծույլ կատու ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆ 1 Բեմի ետնամասում` մեծ բուտաֆորիկ աղյուսներից շարված մարդաբոյ բարձրությամբ պատ է: Պատի մի անկյունում աբստրակտ ոճի նկար է կախված: Դրա առջևում` բեմի կենտրոնում սեղան է, վրան՝ խնձորներ: Շուրջը` մի քանի աթոռ: Ետին անկյունում դրված բազմոցին նստած է Մարտինը: Թերթ է կարդում ու խաղում...

Էլֆիք ԶՈՀՐԱԲՅԱՆ / ՍՄԲԱԿՆԵՐ

Էլֆիք ԶՈՀՐԱԲՅԱՆ / ՍՄԲԱԿՆԵՐ

(Աբսուրդի դրամա՝ երկու գործողությամբ) Գործող անձինք ԳՐԻԳ ՏՂԱՄԱՐԴ ԿԻՆ՝ ՄԱՐԻ Վայրը՝ մեզ մոտ, ժամանակը՝ մեր օրերը և երբևէ: ԱՐԱՐ ԱՌԱՋԻՆ Փայտյա ճաշասեղաններ՝ մեծ ակվարիումի մեջ: Գրիգը, Տղամարդը և Կինը նստած են տարբեր տեղերում: ԿԻՆ — (Տղամարդուն): Դուք գործազուրկի արտաքին ունեք: Երևում է՝ դժվարությամբ եք վաստակում ձեր հացը: ՏՂԱՄԱՐԴ — Փորձում եք հոգեբանի նմանվել: Մարդը մարդուն չի կարող ճանաչել: ԳՐԻԳ — Բացի իմ ծնողներից՝ բոլորն էլ կարող են ճանաչել իրար, եթե ցանկանան: (Կնոջը.) Ձեզ հաճախ եմ տեսնում հագուստի խանութներում և սալոններում: ԿԻՆ — Հագուստներով...

Սամվել ԽԱԼԱԹՅԱՆ / ԼՈՒՍՆԱՅԻՆ ՌԱՊՍՈԴԻԱ ԳԱՅԼԵՐԻ ՈՐՋՈՒՄ

Սամվել ԽԱԼԱԹՅԱՆ / ԼՈՒՍՆԱՅԻՆ ՌԱՊՍՈԴԻԱ ԳԱՅԼԵՐԻ ՈՐՋՈՒՄ

(Ֆարս՝ մեկ գործողությամբ) Գործող անձինք ԱԲԵԼ ԽԱՉԻԿՅԱՆ ՍՈՒՐԵՆ ԽԱՉԻԿՅԱՆ — Աբելի որդին ԷԼՅԱ — Սուրենի կինը ԱՆՈՒՇ — Աբելի դուստրը ԱՐԱՄ — Անուշի ամուսինը ԳՈՒՐԳԵՆ — Աբելի կրտսեր որդին ԼԱԼԱ — Աբելի սպասուհին Պարախումբ, Գուրգենի երկու ընկերները, ծաղկեպսակներ բերող երիտասարդներ Աբել Խաչիկյանի դաստակերտի ընդարձակ հյուրասրահը, որը դատարկված է գույքից՝ նրա վերջին հրաժեշտի արարողության համար: Պատերի տակ աթոռներ են շարված: Հանգուցյալը կապույտ կոստյումով է: Կապույտ են նաև նրա մեծադիր նկարի սգո ժապավենը, ծանր կահույքը ծածկող սավանը, սրահի խորքում դրված դագաղը առաջամասից ծածկող վարագույրը, որն...

Գուրգեն ԽԱՆՋՅԱՆ / ԿԱՄՐՋԻՆ` ՏԱՐԻՆԵՐ ԱՆՑ

Գուրգեն ԽԱՆՋՅԱՆ / ԿԱՄՐՋԻՆ` ՏԱՐԻՆԵՐ ԱՆՑ

(Դրամա երկու գործողությամբ) Գործող անձինք ԳԵՎՈՐԳ — հիսունն անց ՍՈՆԱ — քառասունին մոտ ԲԺԻՇԿ – Սուրեն Ստեփանիչ Խաչունց, բժիշկ-նարկոլոգ ՎԱՐԴԱՆ – հիվանդանոցում բուժվող հիվանդ ԿԻՆ – հիվանդանոցում բուժվող հիվանդ, տարեց ՀԻՎԱՆԴ 1 – տղամարդ, որ երևակայական թիթեռներ է որսում օդում ՀԻՎԱՆԴ 2 – տղամարդ, որ երևակայական գործիքներն է կորցրել ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆ ԱՌԱՋԻՆ Պատկեր առաջին Գևորգի բնակարանը` մեկ անշուք սենյակ: Չխկում է փականը, ներս է մտնում Գևորգը, ետևից` Սոնան: ԳԵՎՈՐԳ — Դուք էլ եք մտնո՞ւմ: ՍՈՆԱ — Չմտնե՞մ: ԳԵՎՈՐԳ — Ինչների՞դ է, այստեղ հետաքրքիր ոչինչ...

Կարինե ԽՈԴԻԿՅԱՆ / ԵՐԿՈՒ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ ՀԻՆԳ ՊԵՐՍՈՆԱԺԻ ՀԱՄԱՐ

Կարինե ԽՈԴԻԿՅԱՆ / ԵՐԿՈՒ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ ՀԻՆԳ ՊԵՐՍՈՆԱԺԻ ՀԱՄԱՐ

1-ին պատմությունը տեղի է ունենում ինչ-որ տեղ՝ Եվրոպայում: 2-րդ պատմությունը՝ հակամարտող երկու երկրների սահմանագծին: ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ ԱՌԱՋԻՆ ՎԻՃԱԿԱԽԱՂ Գործող անձինք ԱՆՖԻՍԱ — փլուզված կայսրության նախկին քաղաքացի, 70-նն անց ԱՅՇԵ — Թուրքիայից փախստական, 35 տարեկան ԱՄԻՆԱ — Մերձավոր արևելքից փախստական, 21 տարեկան ԱՐԱՄ — Հայաստանից փախստական, 40-նն անց ՎԻԿՏՈՐ — բոլոր ժամանակներում՝ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ Բեմը դատարկ է: Քայլերգի տակ ներս են մտնում 5 պերսոնաժները: Արագ ու վարժ բեմը դեղին ժապավենով բաժանում են 5 հավասար մասերի: Գնում-բերում են 5 աթոռ, իրեր և ամեն մասում իրերից «կույտ» են...

Արշակ  ՍԵՄԻՐՋՅԱՆ / ԹԱՆԿԱՐԺԵՔ ԴԻԱԿ

Արշակ ՍԵՄԻՐՋՅԱՆ / ԹԱՆԿԱՐԺԵՔ ԴԻԱԿ

Կոմեդիա 2 գործողությամբ Գործող անձինք ՌՈԶԻ — անասնաբույժ ՄԱԳԴԱԼԵՆԱ — օպերային երգչուհի ԹԱՄԱՐԱ — լրագրող ԱԼԵՔՍ — կենդանիներ վարժեցնող ՎԱՐԴԳԵՍ — ոստիկանության քննիչ ՂԵՎՈՆԴ — քահանա ՋՈՒԼԻԱՆՆԱ — Ռոզիի մայրը ԱՌԱՋԻՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆ Ռոզիի բնակարանի հյուրասենյակը: Սեղանը՝ տոնական սպասքադրումով: Սենյակի կենտրոնում՝ բազմոց, վրան Թամարայի պայուսակն է: Ձախ կողմում խոհանոցի և ննջասենյակի դռներն են, դրանց մեջտեղում, փոքրիկ սեղանիկի վրա՝ հեռախոսը: Աջ կողմում՝ լոգարանի և Ռոզիի մոր ննջասենյակի դռները: Թամարան՝ տոնական հագնված, խոհանոցից բերում է ափսեներ, շարում սեղանին: Երգում է «Ծնունդդ շնորհավոր» երգը: Դռան զանգ: ԹԱՄԱՐԱ...

Խաչիկ  ՉԱԼԻԿՅԱՆ / ՄԱՐԳԱՐԵՈՒՀԻՆ

Խաչիկ ՉԱԼԻԿՅԱՆ / ՄԱՐԳԱՐԵՈՒՀԻՆ

Նորաձևության ցուցադրում… Անֆոկուս դարձող կադրեր` անորոշ ֆորմաներ, գույներ, երաժշտություն… ծափեր… ՏԻՏՐԵՐ — Անի, քո մուտքն է: Անցում միջանցքով: — Անի, դու արդեն հաղթել ես, միայն թե գժություն չանես: Գնա, սատանան քեզ հետ: Անին ժպտում է, վրայի խալաթը հանձնում ընկերուհուն, շտապում բեմ: Բեմ-պոդիում: Անիի մուտքը: Ծափեր… Նրա միանձնուհու զգեստը, իրոք, տպավորիչ է: Ժյուրիի անդամներն արդեն իսկ ցուցադրում են բարձրագույն միավորները: Ծափերն ուժգնանում են: Անին հանկարծ վրայից նետում է թիկնոցը… Հագուստի անպարկեշտ բացվածքները դահլիճում շոկ են առաջացնում… Երաժշտությունը ընդհատվել է: Լռության մեջ լսվում է տղամարդու...