admin

ԵՎՍ ՄԻ ՍՊԵՂԱՆԻՙ ՄԵՐ ԲԱՑ ՎԵՐՔԻՆ / Վարսիկ ԳՐԻԳՈՐՅԱՆ

ԵՎՍ ՄԻ ՍՊԵՂԱՆԻՙ ՄԵՐ ԲԱՑ ՎԵՐՔԻՆ / Վարսիկ ԳՐԻԳՈՐՅԱՆ

(Ա. Ասլիբեկյանի «Մերսեդեսը» Երեւանի Պատանի հանդիսատեսի թատրոնում) Ցեղասպանության թեման մխալու է եւ ստեղծագործողների համար ոգեշնչման աղբյուր դառնալու: Այս անգամ երիտասարդ գրող Անուշ Ասլիբեկյանի հոգու տեւական ցավն է ժայթքելՙ հայի մշտնջենական տառապանքի եւ խնկելի օջախի կարոտի բոցով: Անուշը թատերագետների վերջին սերնդից է, որը դժվարությամբ է կայանումՙ ի տարբերություն նախորդի, որը լիաձայն ու արժանավորապես հաստատեց ե՛ւ իրեն, ե՛ւ այդ խորունկ ու նրբագեղ մասնագիտությունը: Նորագույն սերնդից եթե ամենաօժտվածներից Ասլիբեկյանը, Հովհ. Երանյանը, Տիգրան Մարտիրոսյանը, Գայանե Մկրտչյանն ու Կիմա Եղիազարյանը նվազ արդյունավետությամբ են կայանում, ապա դրա պատճառը մեր...

Ծանրոցից ծանրոց կյանք ունեցող հերոսները

Ծանրոցից ծանրոց կյանք ունեցող հերոսները

Լինում են, չէ՞, մարդիկ, ովքեր կյանքում շրջապատված են լինում հարազատներով, բայց այդպես էլ մենակությունը հաղթահարել չեն կարողանում. Անուշ Ասլիբեկյանի «Մերսեդես» պատմվածքում մենակ են բոլորը: Պատմվածքում ոչ մանրամասնորեն, բայց ամբողջական կարծիք ձեւավորելու տեսքով ներկայացված են Սովետական Հայաստանից մինչեւ Հայաստանի անկախանալն ընկած ժամանակահատվածի կարեւոր դետալները: Ասլիբեկյանի պատմվածքը բազմածավալ է. կարճ, բայց ամփոփ խոսքով հեղինակը վեր է հանել մի քանի կարեւոր թեմաներ: Պատմվածքը խիտ է եւ տարբեր եզրեր ունի: Պատմվածքի ընթացքը սահուն է, դինամիկ, տեսարանների արագ փոփոխությունը ընթերցողին անընդհատ հետոն իմանալուն գծի վրա է պահում: Հունաստանում...

«Ալիսի փնտրտուքներով»

«Ալիսի փնտրտուքներով»

Թատերագետ, գրող Անուշ Ասլիբեկյանի «Բարի գալուստ իմ հեքիաթ» գրքում ինձ անտարբեր չթողեց մի պատմվածք, որի վերնագիրն է «Կարմիր կոշիկները կամ Պարզապես…ընդհանրապես Ալիս»: Այս պատմվածքը յուրահատուկ է իր գերիրական, գերզգայական, գերվերացական լինելու առանձնահատկությամբ: «Ես կինոռեժիսոր եմ, արդեն քանի տարի է փնտրում եմ Ալիսին», ասես հեղինակն ի սկզբանե թույլ է տալիս ընթերցողին ներխուժել իր հերոսի ներանձնական տիրույթները` այս դեպքում գուցե ընթերցել օրագրից մի պատառիկ, գուցե և ավելի խորն է տանում` մտնելով տվյալ ռեժիսորի հոգու մեջ` զգալու այն ամենը, ինչը շատ անհատական է , շատ խորը:...

Հարություն Գալֆայանի ու Անուշ Գալստյանի ներկայացումը “Քո մասին է”

Հարություն Գալֆայանի ու Անուշ Գալստյանի ներկայացումը “Քո մասին է”

“Եթե հասցրեցիր վերջանալ արշալույսիդ մեջ եւ սկսվել քո վերջալույսում, կտիրես ողջ տիեզերքին: Եվ հետո պետք չէ հաշվել օրերը, պետք է միայն ասել այսօր եւ միայն վաղը, որովհետեւ դրանց մեջ է ընկած քո կյանքը, որովհետեւ պետք է հասցնել ապրել, ամեն գնով հասցնել ապրել: Միայն թե չուշանաս, միայն թե ոչ այդ մեկը”. ահա այս խորիմաստ մենախոսությամբ է ավարտվում “Քո մասին է” մոնոներկայացումը, որը բեմադրել է Հարություն Գալֆայանը` ըստ Անուշ Ասլիբեկյանի “Բարի գալուստ իմ հեքիաթ” պատմվածքների ժողովածուի: “Առաջին կուրսի ուսանող էի, երբ անդադար դիտում էի դասախոսիս`...

Մուչիկի մասին և ընդդեմ մուչիկիզմի / Անուշ ԱՍԼԻԲԵԿՅԱՆ

Մուչիկի մասին և ընդդեմ մուչիկիզմի / Անուշ ԱՍԼԻԲԵԿՅԱՆ

«Մուչիկ, դու իսկի չես փոխվումե նախադասությունը վիպակի հերոսը լսում է քսանհինգ տարի շարունակ, ընթերցողը ևս բազում անգամներ կհամոզվի դրանում՝ Մուչիկը իսկապես չի փոխվում: Արծուիի (Արծվի Բախչինյան) «Այլաստանցի Մուչիկ Հայաստանցինե վիպակում փոխվում են ժամանակները, հասարակարգերը (հեղինակը վերցրել է խորհրդային տարիների վերջին ժամանակահատվածից անցումը նորանկախ Հայաստանին), Մուչիկի շրջապատը, նրա այցելած երկրներն ու կեցության վայրերը, փոխվում են մշակույթները, սովորույթներն ու անգամ լեզուն, սակայն գրքի հեղինակն ամբողջ վիպակի միջով տանում է իր հերոսի՝ ինքն իրեն անդավաճան, կայուն, բազմաշերտ ու խիստ արդիական կերպարը: Կերպար, որը համահայկական թափառաշրջիկության ախտով...

ԿԱՐԻՆԵ ՌԱՖԱՅԵԼՅԱՆԻ «ԺԱՄԱՆԱԿԻ ՆՈՐ ՉԱՓՈՒՄՆԵՐՈՒՄ» ԳՐՔԻ ԺԱՄԱՆԱԿԸ  / Անուշ ԱՍԼԻԲԵԿՅԱՆ

ԿԱՐԻՆԵ ՌԱՖԱՅԵԼՅԱՆԻ «ԺԱՄԱՆԱԿԻ ՆՈՐ ՉԱՓՈՒՄՆԵՐՈՒՄ» ԳՐՔԻ ԺԱՄԱՆԱԿԸ / Անուշ ԱՍԼԻԲԵԿՅԱՆ

Ամեն գիրք իր ժամանակն ունի, հատկապես, եթե դրա խորագիրն այնպիսի փիլիսոփայական կատեգորիա է ընդգրկում, ինչպիսին ժամանակն է: Կարդալով Կարինե Ռաֆայելյանի պատմվածքների ժողովածուն (Երեւան, Հեղինակային հրատարակություն, 2016), հանկարծ հայտնաբերում ես, որ այս գիրքը կարծես վաղուց ես ճանաչում, այն միշտ քեզ հետ է եղել, քո սեղանի, քո հոգու գիրքն է, քանի որ չկա մարդ, որ գրքում զետեղված պատմվածքներում առկա որեւէ դրվագ ինչ-որ մի օր վերապրած չլինի, իսկ Ռաֆայելյանի կին հերոսները հաստատ ամեն կնոջ ներսում եղած բազմաթիվ կանանցից մեկն են, այնքան հարազատ, որ թվում էՙ հենց...

Թատրոնը հարցականի ներքո՞…… / Անուշ ԱՍԼԻԲԵԿՅԱՆ

Թատրոնը հարցականի ներքո՞…… / Անուշ ԱՍԼԻԲԵԿՅԱՆ

Ժամանակի արագընթաց անիվի շարժման հետ փոխվում է կյանքը, փոխվում են հասկացությունները, արվեստի ձևերն ու ըմբռնումները, և դիտորդի դերում գտնվող վերլուծաբանը, համակարգչային տեխնիկայով զինված, փորձում է հետևել, հասցնել հասկանալ՝ այս ինչպե՞ս շրջվեց աշխարհը, հետևաբար, նաև՝ կյանքն արտացոլող բոլոր ոլորտները, որոնցից առաջին տեղում արվեստն է, իսկ ավելի գերակա վիճակում՝ թատրոնը: «Սրընթաց ժամանակը և նորարարությունների տարափը հնության ստվեր են գցում բոլոր նախորդ արժեքների ու չափանիշների, ավանդական ձևերի, անգամ փիլիսոփայական հայեցակարգերի ու գեղարվեստական ուղղությունների վրա» (էջ 229-230),-գրում է տեսաբանը, և հուշում ելքը՝ լինել նույնքան ճկուն և դյուրաթեք,...

«Արտավազդ-2018» մրցանակաբաշխության հաղթողները

Թատերարվեստին արժանապատիվ ծառայության համար Երվանդ ՂԱԶԱՆՉՅԱՆ Ռաֆայել ՔՈԹԱՆՋՅԱՆ Արթուր ՈԻԹՄԱԶՅԱՆ Արմեն ՍԱՆԹՐՈՍՅԱՆ Թատերական գործիչների ՈՍԿԵ ՄԵԴԱԼ Թատերական գործին անմնացորդ ծառայելու համար Վարուժան ԽԱՉԱՏՐՅԱՆ Գագիկ ԹՈՎՄԱՍՅԱՆ ՀՀ ժողովրդական արտիստ ԱԼԵՔՍԱՆԴՐ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ անվան հատուկ «Արտավազդ» մրցանակ Նարինե Գրիգորյանին «Իմ կյանքը իմ ճամպրուկի մեջ» ներկայացման համար «ԱՐՏԱՎԱԶԴ» «Լավագույն դերասանուհի» անվանակարգ Տաթև Ղազարյան. «Սովորական օր» — Ս. Սարգսյանի անվան համազգային թատրոն «Լավագույն դերասան» Ավո Խալաթյան. «Ռևիզոր» — Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոն Միքայել Վաթինյան. «Ո՞վ է վախենում Վերջինիա Վուլֆից» — Հ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոն...

«ՍԱՌՑԵ ՍԻՐՏԸ» ԱԿԱԴԵՄԻԱԿԱՆ ԹԱՏՐՈՆԻ ԲԵՄՈՒՄ / ՍՈՒՍԱՆՆԱ ԲՐԻԿՅԱՆ

Ամանորի մանկական ներկայացումների բազմազանության մեջ շփոթվելն այնքան հեշտ է, հատկապես այն հանդիսատեսին, ով ներկայացման արժանիքը պաստառի շքեղ ձևավորմամբ է գնահատում: Երեխաներին որակյալ թատերական գեղագիտությամբ կրթելու կարևորության մասին, 20-րդ դարասկզբին, անվանի հայ թատերական գործիչ, ռեժիսոր Օվի Սևումյանի դիտարկումն իր մեջ ամբողջացնում է այսօրվա և ապագայի այն պահանջները, որին լավ կլիներ խստորեն հետևեին մանկական ներկայացումների բեմադրիչները. «Մանկական թատրոն» ասելով… ես հասկանում եմ մի թատրոն, որտեղ խաղում են անպայման իսկական արտիստ-դերասաններ: Իսկ ռեպերտուարը խստորեն կազմված, (ընդգծումն իմն է՝ Ս.Բ.) պետք է համապատասխանի իր նշանակմանը՝ մանկական թատրոնին:...