Գուրգեն ԽԱՆՋՅԱՆ / ԿՈԼԻԶԵՅ 21
(Երգիծական ողբերգություն երկու գործողությամբ) Այսպես է լինում անհագուրդ անկշտության վերջը՝ արնոտ փոս: Կարծում եմ: Կամ էլ, գոնե, պիեսս է կարծում: Կեցցե՛ թավշյա հեղափոխությունը… Գործող անձինք ԲԱԲԿԵՆ — 50-ին մոտ ՄԻՍԱԿ — 50-ին մոտ ԿԱՄՈ — 50-ին մոտ ԶԱՔԱՐ — 50-ին մոտ ԱՍՏՂԻԿ — մոտ 20 տարեկան գեղեցկուհի ԱՌԱՋԻՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆ Բաբկենի առանձնատունը, առանձնասենյակ, Բաբկենը, Միսակը, Կամոն թուղթ են խաղում: ՄԻՍԱԿ — Էէ, սրանից էլ զզվեցինք: (Գցում է խաղաթղթերը:) ԿԱՄՈ — Փա՞ս: ՄԻՍԱԿ — Փաս… Հա, ենթադրենք՝ փաս, հետո՞: Ես կասեմ՝ փաս, դու կասես՝...