Ալեքսանդր ՀՈՎՍԵՓՅԱՆ / «ՁԵՅՄ»

Ալեքսանդր ՀՈՎՍԵՓՅԱՆԻ «ՁԵՅՄ» պիեսը տպագրվել է «Դրամատուրգիա» հանդեսի 2006 թ., թիվ 11-12-ում

 

Հոգեբույժները պնդում են. «Երբ դիցաբանական, պատմական ու այլևայլ կերպարներ, հանգուցյալների հոգիներ երազներում ալցելում են ձեզ՝ նորմալ է։ Բայց եթե նրանք անսպասելի հայտնվում են, երբ դուք սթափ, արթուն վիճակում եք, ուրեմն որոշակի հոգեկան պրոբլեմներ ունեք»։

Իմ այս մոնոպիեսի հերոսը հայտնվեց օրը ցերեկով, երբ տանը, հեռուստացույցի առջև նստած ֆուտբոլ էի նայում։ Այդ տիպը ներկայացավ որպես Ձեյմ։ Իմ զարմացած հարցին, թե՝ որտեղի՞ց հայտնվեցիք, պարո՛ն, նա հանգիստ պատասխանեց. «Այնտեղից, որտեղ երազներն ու տեսիլքներն են ծնվում, որտեղ դիցաբանություններն ու լեգենդներն են հյուսվում, որտեղ արվեստի գործերն են ստեղծվում։ Այնտեղ ճերմակ լույսն անտեսանելի արարումն է լուսավորում, ու եթե դու, Ալեքսանդր, չես ուզում լուրջ հոգեկան պրոբլեմներ ունենալ, պիտի իմ մասին, իմ իսկ մասնակցությամբ, մի մոնոպիես գրես։ Հը, ի՞նչ կասես…»։

Ի՞նչ պիտի ասեիՊատասխանեցի, որ համաձայն եմ, ու մենք անմիջապես գործի անցանք։ 21 օր անց հասանք մոնոպիեսի ֆինալին։ Ու հենց որ դրվեց վերջին նախադասության վերջակետը, դիմացս նստած Ձեյմն անհետացավ։ Այդ օրվանից՝ 2003-ի փետրվարի 1-ից, նա այլևս ոչ մի տեղ չերևաց։ Նույնիսկ անթիվ, անհամար կերպարներով լի իմ մղձավանջային երազներում նա չկար։ Ազատվելով Ձեյմից, ես ազատվեցի նաև իմ բոլոր պրոբլեմներից, որոնք առաջացել էին նրա հայտնվելուց և մեր 21-օրյա շփումներից։ Այո, Ձեյմն ինչպես հայտնվեց, այդպես էլ անհետացավ, ու միայն նրա կերպարը մնաց իմ մոնոպիեսում, որն էլ այժմ քեզ եմ ներկայացնում, իմ ընթերցող ու ապագա հանդիսատես։

 

Ալեքսանդր ՀՈՎՍԵՓՅԱՆ

 

ՁԵՅՄ

Մենաթատերգություն առանց ընդմիջման

 

Բեմը, ետնամասում՝ էկրան, որոշակիությունից զուրկ տարածություն է, որտեղ նվազագույնի են հասցված անհրաժեշտ կահույքը, առարկաները, սարքերն ու ռեկվիզիտը։ Թմբուկի հզոր հարվածները ուժգնանալով՝ ավարտվում են պայթուցիկ հարվածով:

Լռություն։ Բեմ է գալիս Ձեյմը։

ՁԵՅՄ – Ողջո՛ւյն, տիկնայք և պարոնայք։ Բարև, իմ հարգարժան հանդիսատես։ Թույլ տվեք ներկայանալ. դերասան, բեմադրիչ և այս մոնոպիեսի հեղինակ՝ Ձեյմ Ջանիբեկի Տեր-Ջինանյան, ձեր խոնարհ ծառան։ Երևի գիտեք, բարեկամներ, որ ձեզնից յուրաքանչյուրը նույն­պես մի երրորդություն է. ձեր մի մասը՝ հեղինա­կը, զանազան մտքեր, գաղափարներ, տեքս­տեր և սյուժեներ է հորինում։ Մյուս մասը՝ բեմադրիչը, այդ տեքստերին համապատասխան գործողություններ, բեմավիճակներ է գտնում։ Իսկ երրորդ մասն էլ, որպես դերասան, իր խա­ղով, խոսքով, շարժուձևով կերպար է ստեղծում, որով դուք ներկայանում եք հանրությանը։ Իմ պարագայում այնպես է ստացվել, որ մարդկա­յին այդ երեք բնական ունակությունները առանձին-առանձին մասնագիտությունների են վերածվել։ Այնպես որ, իմ կերպարն այսօր հանդես է գալիս որպես մեկ պրոֆեսիոնալ ար­տիստ, երրորդությունից կազմված մի ամբող­ջություն։ Այդ երրորդության շնորհիվ էլ, յուրա­քանչյուրդ ձեր մեջ, առնվազն ութ, տաս կերպարներ ունեք, որոնք էլ օգտագործում եք ողջ կյանքի ընթացքում, ըստ իրավիճակների։

Մարդկային մեկ, երկու դերով դուք ձեր ընտա­նիքի, հարազատների հետ եք շփվում։ Մեկ, եր­կու դերով հանդես եք գալիս աշխատավայրում, ըստ որում՝ մի դերը ենթակաների համար է նա­խատեսված, մյուսը՝ ղեկավարության։ Մի եր­կու դերով հանդես եք գալիս ընկերների ու ծանոթների առջև։ Մի երկու դեր դրսի, փողոցի անծանոթ մարդկանց համար է։ Իսկ եթե սիրու­հի կամ սիրեկան ունեք, մի երկու լավ դեր էլ պահում եք նրանց համար։ Բա՛, այդպիսի բա­ներ, պատվարժան պարոններ, սիրուն տիկ­նայք ու ջահել տղերք։

 

Անկյունից վերցնում է սպիտակ սփռոցը։ Հնչում է Ա. Խաչատրյա­նի վալսը «Դիմակահանդես»-ից: Սփռոցը փռում է սեղանին, անշտապ սպասքադրում։ Զուգահեռ միանում է էկրանը, որտեղ կլիպի ոճով իրար են հաջորդում Ձեյմ դերակատարի խաղացած կերպարները։ Կադրերի ֆոնին հայտնվում է նրա երրորդության մաս կազմող Ձեյմ հեղինակը։

ՀԵՂԻՆԱԿ — Որպես հեղինակ ես գիտակցում եմ, որ Ձեյմի հետագա գործողություններն ու տեքստերը կարող են ձեզ անհեթեթ թվալ։ Հնարավոր է, որպես արտիստ նա աննորմալի տպավորություն թողնի…

ԲԵՄԱԴՐԻՉ — (հայտնվում է էկրանին)։ Կթողնի՛, քանի որ հենց այդպես էլ կա։ Որպես բեմադրիչ ասում եմ. Ձեյմ Տեր-Ջինանյանը մարդկային չափանիշներից դուրս է։

ԴԵՐԱՍԱՆ — (հայտնվում է էկրանին)։ Այո՛։ Չէ՞ որ բոլոր լուրջ ստեղծագործողները սովորա­կան մարդկային չափանիշներից դուրս են։ Հա­վատացեք ինձ՝ նրա միջի դերասանին։

ԲԵՄԱԴՐԻՉ — (բարձր)։ Ստո՛պ…

Երաժշտությունն ընդհատվում է։

ՀԵՂԻՆԱԿ — Քեզ ի՞նչ պատահեց։

ԲԵՄԱԴՐԻՉՀեչ, ուղղակի մարդն ան­հարմար, անսովոր վիճակի մեջ է բացահայտում իր բուն էությունը։ (Ձեյմը քարացել է անհեթեթ դիրքով։) Թող ավելի լավ ճանաչի ինքն իրեն։ Շարունակիր։

ՀԵՂԻՆԱԿԻնչի՞ մասին էի խոսում։

ԴԵՐԱՍԱՆԱննորմալների։

ՀԵՂԻՆԱԿՀա, պարոնայք, որպես դրամատուրգ ես պնդում եմ, որ արվեստի բնագա­վառից բացի չկա մի այլ մասնագիտություն, որը կարողանա հոգեբուժարանից հեռու պահելով անհավասարակշիռ մարդուն դարձնել պլյուսով աննորմալ ու հռչակել տաղանդավոր կամ հանճարեղ։

ԲԵՄԱԴՐԻՉՀավատացած եղեք, ցան­կացած աննորմալ, թեկուզ և պլյուսի նշանով, իրեն նվիրելով կրոնին, փիլիսոփայությանը, գիտությանը կամ որևէ այլ ասպարեզի, ի վեր­ջո մինուսով աննորմալ է դառնում, լիարժեք խելագար։

ԴԵՐԱՍԱՆԴա նրանից է, որ բացի ար­վեստից, մնացած բոլոր ոլորտների դոգմանե­րը, ուսմունքները, օրենքներն ու բանաձևերն առանց կույր հավատի, կուռ կանոնների, հստակ ապացույցների չեն կարող գոյություն ու­նենալ։

ՀԵՂԻՆԱԿՀենց այդ կույր, կուռ ու հստակ բաներին էլ շիզոֆրենիկի ուղեղը չի դիմա­նում ու շարքից դուրս է գալիս։

ԲԵՄԱԴՐԻՉՀո՛պ

 

Ձեյմը կենդանանում է։ Վառում է մոմը։ Բեմը մթնում է։ Հնչում է «Happy Birthday to You Ձեյմ»: Ձեյմը հանգցնում է մոմը։ Բեմը լուսա­վորվում է։ Ձեյմը բարձրացնում է բաժակը։

ՁԵՅՄ – Շնորհակալությո՛ւն, thank you, merci, спасибо!.. Ծնունդդ շնորհավոր, Ձե՛յմՈւ այն կարևոր բանը, որը պիտի կատարվի ինձ հետ ու ձեզ հետ, սիրելիներս, թող կատարվի այսօր, իմ ծննդյան օրը։ Այո՛, թող դա լինի հենց այսօր։ (Խմում է։) Իրոք՝ մերն ուրիշ է։ Անո՜ւշ էԼավ, արդեն ժամանակն է անցնելու իմ այս խաղի սյուժեն պարզաբանող առաջին կարևոր հայտարարությանը։ Իմացեք, բարեկամներ, ես մարդ չեմ։ Ես ջին եմ՝ փակված անտեսանելի շշի մեջ։ Ոչ թե սովորական ջին եմ, այլ թագա­վորն եմ նրանց։ Այո, տիկնայք և պարոնայք, ամենայն պատասխանատվությամբ հայտա­րարում եմ. ես՝ Ձեյմ Ջանիբեկի Տերինանյանս, ջիների թագավորն եմ՝ յոթ կնիքով կնքված, փակված անտեսանելի շշի մեջ։ Եվ իմ այս մոնոներկայացումը մի նպատակ է հետա­պնդում. այս խաղի վերջում, թատրոնի միջոցով և ձեր օգնությամբ դուրս գալ այդ անտեսանե­լի շշից։ Ինչպե՞ս… Դրա բոլոր ձևերն ու մեթոդ­ները անգիր եմ արել։ Ո՞նց… Այդ ամենը ինձ վերևից է թելադրվել։ Այնպես որ, տիկնայք և պարոնայք, իմ հարգարժան հանդիսատես, այ­սօր, այս խաղի վերջում ձեզնից մեկը պիտի զո­հաբերվի, մատաղ դառնա։ Բացատրեմ, բա­ցատրեմ, թե հանուն ինչի, սիրելիներս, ձեզնից մեկին պետք է զոհաբերենք։ Որպեսզի ես՝ ջիների թագավոր Ձեյմս, կարողանամ դուրս գալ անտեսանելի շշից… (Իբր լսում է ինչ-որ մեկին։) Ի՞նչ… Հասկացա… (Բեմի մի անկյունից ատրճանակ է հանում։) Հետո՞… Ո՞րը, սա՞(Թա­փանցիկ գնդի վրայից վերցնում է շորը։ Թա­փահարում է ատրճանակը։) Գիտեմ, որ գիտեք, թե ինչ է սա։ Իսկ սա՞(Պտտում է գունդը։) Կռահեցի՞ք… Վերջում լոտո ենք խաղալու։ Այո՛, այո՛, չեմ կատակում։ Այս գնդի միջի ծալված թերթիկներում գրված է ձեր յուրաքանչյուրի տվյալները, նշված է ամեն մեկի նստած տեղի կարգն ու համարը։ Հասկացա՞ք… Այո, բարե­կամներ, այն հանդիսատեսը, ով իր համարով կդառնա մեր լոտոյի միակ երջանիկ հաղթողը, տեղն ու տեղը կգնդակահարվի, ավելի ճիշտ՝ կզոհաբերվի…

Վերջապես դուրս կգամ շշից և հայտնվելով ազատության մեջ, արդեն առանց որևէ մեկի օգնության, կսկսեմ աշխարհի բոլոր ջիների ազատագրումը՝ կհանեմ նրանց անտեսանելի շշերից, կազատեմ կապանքներից և կփրկեմ ինքնաոչնչացումից կործանվող մարդկությու­նը։ Բա՞… «Իմացյալ մահն անմահություն է» վերնագրով գլոբալ խաղի մեջ եք հայտնվել, իմ եղբայրներ ու քույրեր։ Եթե ձեր մեջ կա մեկը, ով անվերապահորեն չի ընդունում այս ճշմա­րիտ բանաձևը և չի ուզում իր բախտը փորձել մեր այս խորհրդավոր լոտոյում, չի ցանկանում հանուն մարդկության փրկության զոհվել, ան­մահանալ, քրիստոսանալ, կարող է ուզած պա­հին լքել դահլիճը։ Դռները բաց են։ Ձեզնից յու­րաքանչյուրն ընտրության հնարավորություն ունի։ Լավ, դուք մտածեք, իսկ ես տեսնեմ, թե ինտերնետով ինչ շնորհավորական նամակներ եմ ստացել։

 

Նստում է համակարգչի առաջ։ Էկ­րանին ցուցադրվում են կինո, թա­տերական արվեստի գործիչ և դա­սախոս Տերինանյանին ներկա­յացնող կադրեր, որոնց ֆոնին հայտնվում է Ձեյմի երրորդության մաս կազմող Դերասանը։

ԴԵՐԱՍԱՆՁեզնից շատերը մինչև օրս Ձեյմ արտիստին ուրիշ անունով են ճանաչել։ Պարոնայք, իմացե՛ք, այդ անվան տակ նա պարզապես թաքնվում էր Երկիր մոլորակի չար ուժերից։ Հազարամյակներ առաջ, խաբե­ությամբ ու կախարդանքով նրանք բոլոր ջինե­րին մտցրին անտեսանելի շշերի մեջ, զրկեցին Տիրոջ շնորհած անմահությունից ու գերբնա­կան ուժից։

ԲԵՄԱԴՐԻՉ(հայտնվում է էկրանին)։ Դրանից հետո Ջիների ցեղը դարձավ սովորա­կան մահկանացու։ Մեկ տարբերություն էր մի­այն պահպանվել՝ ջիները ծնվում ու ապրում էին անտեսանելի շշերի մեջ փակված։ Եվ այդ կաշկանդող բեռն իրենց վրա կրում էին մինչև մահ։

ՀԵՂԻՆԱԿ(հայտնվում է էկրանին։) Եվ կախարդական լամպերի միջի ջիների մասին ձեր լսած հազար ու մի պատմությունները ստիցմտից բստրած հեքիաթներ են։ Տիրակալ ջիները երբեք ծառա չեն եղել։ Բա՛…

ԴԵՐԱՍԱՆԻսկ ինչ վերաբերում է Ձեյմին, ապա դա անուն չէ, այլ տիտղոս է… Ջինե­րի թագավոր է նշանակում։

ՀԵՂԻՆԱԿՏերինանյաններից այդ տիտղոսին արժանացած տղամարդն իր անվան փոխարեն Ձեյմ անունն էր կրում, որն ու­րիշները մականուն էին ընկալում։

ԲԵՄԱԴՐԻՉԱյնպես որ, տիկնայք և պարոնայք, հանկարծ թյուրիմացության մեջ չընկնեք և չկարծեք, թե արտիստ այսինչը պար­զապես իր հերթական դերն է ներկայացնում և ինչոր շիզոֆրենիկ Ձեյմ ՏերՋինանյանի հո­րինած կերպարն է մարմնավորում։

 

Էկրանը մթնում է։ Համակարգչի մոտից Ձեյմն անսպասելի տե­ղից վեր է թռչում։

ՁԵՅՄԱյո՛, այո՛… Այսինքն՝ ո՛չ, ո՛չ, բարե­կամներԱմեն ինչ շատ լուրջ է և իրական։ Օրինակ՝ այս ատրճանակըԹող ձեզ չթվա, թե սա թատերական խաղալիք է։ Սա իսկական հրազեն է՝ լիցքավորված իսկական փամ­փուշտներով։ Չե՞ք հավատում, կարող եք ստու­գել։ Խնդրե՛մ, նայե՛ք(Իջնում է բեմից, ատրճանակը ցույց տալիս հանդիսատեսին։) Կարող եք շոշափել։ Կարող եք նույնիսկ փորձարկել ինչոր բանի կամ ինչոր մեկի վրա։ Խնդրեմ, ես պատրաստ եմ։ Ո՞ւմ վրա կրակեմինչի՞ վրա(Բեմ է բարձրանում, դատարկ շիշը դնում բեմի ետնամասում։) Կարծում եմ, սա հարմար թի­րախ է։ Պատկերացնենք, որ ես այսպիսի մի մեծ շշի մեջ եմ փակված, բայց անտեսանելի։ (Կրակում է։ Շիշը պայթում է։) Համոզվեցի՞ք… Այո՛, բարեկամներ, ոչ մի խաբկանք չկա։ Այն­պես որ, այսօր արդար զոհ է մատուցվելու և իրական արյուն է թափվելու։ (Բաժակները լցնելով։) Գիտե՛ք, ես ընդհանրապես դեմ եմ դե­ղերին, ոչ մի հանգստացնող հաբ չեմ ընդունում։ Երբ դրսի ու ներսի ձայները ճիչերի, աղմուկ-աղաղակի վերածվելով սկսում են ճնշել ինձ, պարզապես կոնյակ կամ գինի, կամ էլ երկուսը միասին՝ խառնում, յորշ եմ սարքում, խմում։ Այո՛, հանգստացնում է։ Եթե խմիչքը չի օգնում, սկսում եմ արտասանել, երգել ու պարել։ Այդ­պիսի բաներ, բարեկամներ… (Վերցնում է բա­ժակներից մեկը։) Դե, ծնունդս շնորհավոր։ Թող լինի այսօր այն, ինչ որ պիտի լինի։ Ողջ լինենք։ Հաջողություն մաղթենք մեր գործին։ (Խմում է։) Հո զոռով չի, ուրիշ է, էլի… (Խմում է մյուս բա­ժակները։) Հա, իմիջիայլոց, ջին, ջինի, գենիյ արաբերեն նշանակում է հանճար։ Այդ բառը արաբները փոխ են առել շումերական «կինի» բառից, իսկ շումերներն այն վերցրել են հայերի «ծին» բառից։ Ստացվում է, որ աշխարհի բոլոր հանճարներն ուղղակի կախարդված ու անտեսանելի շշերի մեջ փակված ջիներ են։ Եվ պատկերացնո՞ւմ եք, ես՝ Ձեյմ Ջանիբեկի Տեր-Ջինանյանս, նրանց թագավորն եմ։ Օ՜հ, հուզ­վեցի, նյարդերս լարվեցին… (Գինի է խմում։) Ոնց որ քիչ էր, մի քիչ էլ կոնյա՞կ, թե՞ միանգամից յորշ խմեմ։ (Գինին ու կոնյակը լցնում է մի բաժակի մեջ, խմում է։) Չէ, չի օգնում, լարվածությունս մեծանում է։ Փորձեմ մի բան արտա­սանել։ (Արտասանում է։) Ինչպե՞ս էր, վատ չէր, չէ՞… Բայց ներսիս բացասական նշանի հուզա­կան ֆլյուիդները դեռ չեն վերացել։ (Խմում է։) Գուցե երգե՞մ… Երգելով հաստատ կանցկացնեմ… (Երգում է։ Ավարտելուց հետո դիմում է հանդիսատեսին։) Համարյա բան չմնաց, մի քիչ էլ որ թռվռամ, պարեմ, հոգեկան հավասարակշռության մեջ կհայտնվեմ: Դե՛, երաժշտությո՜ւն(Ձեյմը պարում է: Պարի  ավարտից հետո։) Հանգստա­ցա, խաղաղվեցի… Բայց սա ի՞նչ է… Հա՜, հասկացա՛… Հոգիս ուզում է երկխոսության մեջ մտ­նել մարմնիս հետ։ Ոչ մի վտանգավոր բան չկա։ Պարզապես խոսելու եմ ինքս ինձ հետ, ու վերջ։ Երևի չպարզաբանված բաներ են մնացել ու դեռ ինչ-որ կասկածներ կան։ Լավ, ասա՛, ասա՛, հոգիս, լսում եմ քեզ, դե, խոսի՛ր…

(Խոսում է փոխված ձայնով։) Ի՞նչ ասեմ, Ձեյմ, ինձ թվում է, թե կամաց-կամաց խելագարվում եմ։

ՁԵՅՄ Օ՜, ո՛չ, ո՛չ, հոգիս… Դա այդպես չէ։ Իսկական արտիստները, պլյուսով աննորմալ­ները չեն խելագարվում, երբ ստեղծագործում են, իսկ ես անընդհատ, ամեն վայրկյան, օրա­կան քսանհինգ ժամ արարում եմ։ Չե՞ս տեսնում, ինչ է…

  • Տեսնում եմ, Ձեյմ, բայց քո տեքստերը՝ պլյու­սով աննորմալ արտիստների մասին, մեղմ ասած, ճշմարտությանը այնքան էլ չեն համա­պատասխանում։ Դու ինքդ կարող ես բազմա­թիվ օրինակներ բերել, թե ինչպես շատ հանճարեղ ստեղծագործողներ ի վերջո մինուսով ան­նորմալներ են դարձել, վերածվել են իսկական գժերի։

ՁԵՅՄ – Գիտե՛մ, գիտե՛մ։ Պատճառն այն է, հոգիս, որ նրանք փառասիրությունից դրդված են շարունակ ստեղծագործել։ Իսկ ես վաղուց եմ համոզվել, որ մարդու առողջության ու եր­ջանկության ամենագլխավոր և անհաղթահա­րելի թշնամին փառասիրությունն է։ Բայց ես հաղթել եմ այդ հրեշավոր, պսպղուն դևին ու ազատվել եմ նրանից։

  • Գուցե քեզ այդպես է թվում, բայց մարդկու­թյան պատմության ընթացքում դեռ չի եղել մեկը, որ լրիվ ձերբազատված լինի փառասի­րությունից։ Ինչո՞ւ ես կարծում, որ դա քեզ հա­ջողվել է, Ձեյմ։

ՁԵՅՄ — Որովհետև ես մարդ չեմ։ Ես ջին եմ՝ փակված անտեսանելի շշի մեջ։ Ոչ թե հասարակ ջին, այլ Ձեյմն եմ, ջիների թագավորը։

  • Իսկ եթե դա այդպես չէ՞

ՁԵՅՄ – Վերջացրո՛ւ, հոգիս, վե՛րջ տուր կաս­կածներիդ։ Հավատա ինձ, ես ջիների թագա­վորն եմ։ Հավատա՛, հոգիս

  • Բայց ի՞նչ հիմք ունեմ հավատալու քո զառան­ցանքներին։

ՁԵՅՄԶառանցա՞նքԻ՞նչ զառանցանք։ Սթափվի՛ր, հոգիս, ու նորից ուշադրություն դարձրու մեր անվան հնչեղությանը՝ Ձեյմ ՏերՋինանյան։ Մի՞թե այն քեզ ոչինչ չի ասում։

  • Ասում է… Դու հանկարծ հիշել ես մոռացու­թյան մատնված մեր տոհմական ազգանունը, վերականգնել ես ու, որպես փաստարկ, հարմարեցրել քո այս անհեթեթ մոնոպիեսին։

ՁԵՅՄ – Ո՛չ, ո՛չ… Հասկացի՛ր, հոգի՛ս, այս խաղը խորհրդավոր ծես է, անմեղ հանդիսատեսի՝ զոհի մատուցմամբ։ Դրանից հետո, հավա­տացնում եմ, ես դուրս կգամ անտեսանելի շշից ու կազատեմ բոլոր ջիներին, կփրկեմ մարդկու­թյունը ոչնչացումից։ Հավատա՛, հոգիս, հավատա՛, այստեղ ոչ մի փառասիրություն չկա։ Այն­պես որ, մի վախեցիր հոգեբուժարան ընկնե­լուց։ Մի՜ վախեցիր… Եթե փրկարար իմ այս ձգտումը որակես որպես փառասիրություն, ուրեմն պիտի Հիսուսին էլ, ստիպված, փառա­սեր անվանես։

  • Բայց չէ՞ որ Հիսուսը Աստծու որդին էր, Սուրբ հոգուց ծնված… Հասկացի՛ր, նա Աստված էր, Աստված…

ՁԵՅՄ — Իսկ ես Ձեյմն եմ՝ թագավորը ջինե­րի։ Հասկացի՛ր, հենց որ շշից դուրս գամ, մարդ­կության փրկիչը դառնամ, Աստծու մի նոր որդու կերպարանքով հանդես կգամ։ Ավելի լավ է հի­շես, թե ո՞վ և ե՛րբ առաջին անգամ ինձ Ձեյմ անունով դիմեց։ Դե, արի հիշենք, հոգիս։

  • Հիշենք…

 

Էկրանին մեծ թթի ծառ է։ Ծառի ֆոնին իրար են հաջորդում Ձեյմ դերակատարի մանկության, հոր, մոր, տատի, պապի, ազգականնե­րի հին լուսանկարները։

ՁԵՅՄ — Յոթ տարեկան էի… Մեր մեծ թթի ծառին թառած, քաղցր թութ էի ուտում, երբ Նանե տատս կանչեց անհանգիստ ձայնով.

  • Ձե՛յմ, Ձե՛յմ, զգո՛ւյշ, հանկարծ չընկնես, թագվոր բալես…

 

Թթի ծառը, հին լուսանկարներն անհետանում են մթնող էկրանից։

ՁԵՅՄԴե ինչ, ամե՞ն ինչ հիշեցիր, հոգիս։

  • ՀիշեցիԳիտե՞ս, Ձեյմ, Նանո տատս, Խաչո պապս, ողջ մանկությունս ինձ մի հեքիաթային երազ է թվում։

ՁԵՅՄ — Լավ է ասացիր՝ թվում է… Իրոք, այդ ամենը կարծես երազ լիներ, հեքիաթ։ Բայց դա իրականություն էր։ Անցածգնացած իրակա­նություն։

  • Իրականությո՞ւն…

ՁԵՅՄ – Այո՛, այո՛, այնպես որ, խաղաղվիր, հոգիս, հանգստացիր։

  • Խաղաղվեցի, հանգստացա… Լսիր, Ձեյմ, մի հատ չերգե՞նք։

ՁԵՅՄ — Երգենք, ցավդ տանեմ, բայց ո՞րը։

  • Խաչատուր պապիս սիրածը…

ՁԵՅՄ — Կարելի է… Մի րոպե, կոկորդս թրջեմ ու երգենք: (Խմում է:) Դե, սկսենք, հոգիս: (Երգի ավարտին գլուխ է տալիս:) Շնորհակալություն եմ հայտնում Խաչատուր պապիս անունից… Հե՛յ գիտի, պապ, տատ, հայր, մայր, մանկությո՜ւն… Երազի նման անցա՜ն, գնացի՛ն:

Հենց նոր, համակարգչիս առջև նստած, թվաց, որ մի սյուրռեալիստական երազում եմ գտնվում: Ու ծնունդս շնորհավորող մարդիկ, որոնց հետ կենդանի շփում չկա, կարծես վաղուց չկան: Նրանց փոխարեն ուղղակի ինչ-որ կենսամեքենաներ շարունակում են իրենց աուդիո, ֆոտո, վիդեո կերպարներն արտադրել, վիրտուալ կոնտակտի համար: Իսկ ինչ վերաբերում է շնորհավորանքներին, պետք է անկեղծ խոստովանեմ, չէի սպասում, որ իմ ծննդյան օրը հիշողների թիվը ոչ թե պակասել, այլ ավելացել է: Հա՛, ի դեպ, նրանց մեջ ձեզ ծանոթ անվանի մարդիկ էլ կան: Օրինակ՝ մեր սիրելի Շառլ Ազնավուրը՝ Փարիզից, Արմենը՝ Ջիգարխանյան՝ Մոսկվայից, Ատոմ Էգոյանը՝ Կանադայից, Արթուրը՝ Փելեշյան՝ Վանաձորից, Շերը՝ Լոսից… Այսինքն՝ Սարգսյանը… Այդ սուպեր աստղը մի տասը տարի առաջ սեփական ինքնաթիռով, մեկ օրով եկավ Երևան ու էդ ամբողջ օրը մենք միասին անցկացրինք: Ի՞նչ էինք անում այդ տիկնոջ հետ… Ամեն ինչ, ձեռի հետ էլ հարբում էինք ու ես Շերին հայկական հայհոյանքներ էի սովորեցնում: Հե՛յ գիտի, ոնց որ երազ լիներ… Լավ, տեսնեմ է՞լ ինչ կա-չկա մեյլիս վրա:

Նստում է համակարգչի առջև: Էկրանին, Փարաջանովի «Նռան գույնը» ֆիլմի կադրերի ֆոնին, հայտնվում է Ձեյմի էության մաս կազմող Հեղինակը:

ՀԵՂԻՆԱԿ – Գիտեմ, գիտե՛մ, բարեկամներ… Հաճախ ձեզ էլ է իրականությունը երազ թվում, երազը՝ իրականություն: Դա նրանից է, որ մարդը երբեք մինչև վերջ չի արթնանում:

ԴԵՐԱՍԱՆ – (հայտնվում է էկրանին): Միայն խոր հիասթափությունը կարող է արթնացնել ինքնագոհ մարդուն և ցույց տալ բուն իրականությունը: Այսինքն՝ ներկայի մարդու ողորմելիությունն ու չնչինությունը, անկարողությունն ու անօգնականությունը: Խոր հիասթափությունը կարող է ետ պահել ձեզ հպարտությունից, գոռոզությունից, մարդկային այդ ամենամեծ մեղքից:

ԲԵՄԱԴՐԻՉ – (հայտնվում է էկրանին): Բայց հենց դուք խոր հիասթափություն եք ապրում և հայտնվում եք արթուն, իրական ակնթարթի մեջ, ձեր ուղեղն իսկույն միացնում է իր երևակայությունը, կեղծ, քաղցր պատրանքներ ստեղծելով՝ ձեզ նորից հիպնոսում ու քնեցնում է:

ՀԵՂԻՆԱԿ – Այո՛, բարեկամներ… Փաստ է, որ  սուտը քաղցր է ու քնեցնող, ճշմարտությունը դառն է, արթնացնող: Այդ պատճառով էլ մարդուն ճշմարտություն պետք չէ, նա այդ դառը դեղը չի սիրում:

ԴԵՐԱՍԱՆ – Դրա համար էլ այսօր ինքնասիրահարված, քնած մարդը ողջ աշխարհը վերածել է երկրային դժոխքի ու առանց ամաչելու այն սովորական մարդկային կյանք է կոչում:

ՀԵՂԻՆԱԿ – Երբ ամեն օր լսում ես վերջին լուրերը՝ աշխարհում կատարվող իրադարձությունների մասին, Դանթեի «Աստվածային կատակերգության» դժոխքը միամիտ բան է թվում:

ԲԵՄԱԴՐԻՉ – Իրոք որ… Հիշեք թեկուզ այդ դժոխքի հատակում, իններորդ պարուրում հայտնված Շամիրամի կտտանքները:

ԴԵՐԱՍԱՆ – Այսօրվա պետական և ոչ պետական գաղտնի ծառայությունների խոշտանգող բրիգադների համար դրանք ծիծաղելի կթվան:

ՀԵՂԻՆԱԿ – Իսկ դու հիշո՞ւմ եք, պարոնայք, թե ինչի համար էր Ասորեստանի թագուհուն Դանթեն իր դժոխքի հատակը  նետել: Մոռացել եք…

ԲԵՄԱԴՐԻՉ – Հիշեցնե՞մ… Ինցեստի՛: Արյունապղծությա՛ն:

ԴԵՐԱՍԱՆ – Այո, մի բանի համար, ինչն այսօր սովորական է դարձել մեր քաղաքակրթության գեղարվեստական հորինվածքներում և առօրյա կյանքի սյուժեներում:

ԲԵՄԱԴՐԻՉ – Բա՛…

Էկրանը մարում է: Ձեյմը վեր է կենում համակարգչի մոտից:

ՁԵՅՄ – Գիտե՞ք, էլ ով է ծնունդս շնորհավորել: Մեր բարերար, ամերիկահայ միլիարդատեր Քըրք Քըրքորյանը: Ոչ, ես ու ինքն անձամբ ծանոթ չենք: Իրար վիրտուալ գիտենք: Նա իմ «այսինչ ու այնինչ» դերերը շատ է հավանել: Ամեն անգամ, երբ Քըրքը Երևան է եկել ու ինձ է հարցրել, ես թարսի նման հյուրախաղերի եմ եղել… Լոսում, Գլենդելում իմ դեղ, խմիչքի փողն եմ վաստակել: Թուրքմենբաշին էլ է շնորհավորել ծնունդս, ես ու Սափարմուրադը վաղեմի ընկերներ ենք: Մոսկվայում ենք ծանոթացել, դեռ ուսանող էր… Այդ ժամանակ նա խեղճ ու կրակ բաշիբոզուկ էր։ Էդ հիմա է զոռով-շառով Թուրքմենբաշի, այսինքն, թուրքմենների հա­մար հայր, Աստված դարձել։ Հա, Իսրայելից մոտիկ ընկերս, հրեա արձակագիր Գրիգորի Կանովիչն է ծնունդս շնորհավորել: Երեսուն տարի իրար չենք հանդիպել: Ամեն անգամ ծնունդս շնորհավորելիս, վերջում նույն բանն է գրում. «Ձեյմ, հավատա՛, չնայած հավատը հի­մարների կերակուրն է, չարժի փոխարինել այն փառքի անցողիկ ձկնկիթով»։ (Ակնդետ նայում է մի կետի, կարծես ինչ-որ մեկին է տեսել։) Բարև.. Ի՞նչ է պատահել… Ոչ, ես քեզ չեմ կան­չել… Ո՛չ, ո՛չ, ուղղակի իմ էության մաս կազմող տղաներն էին անունդ տալիս։ Նրանք քո մա­սին էին պատմում հանդիսատեսին։ (Հանդի­սատեսին.) Բարեկամներ, Շամիրամի հոգին է ինձ այցելել… Գիտեմ, գիտեմ, որ դուք նրան չեք տեսնում։ Ի՞նչ… Նկարագրե՞մ… Կփորձեմ։ Կարճ ասած, պատկերացրեք թխահեր Մերիլին Մոնրոյին Ասորեստանի թագուհու հանդերձներով։ Պատկերացրի՞ք… Հա, աջ ձեռքին ինչ-որ փայ­տիկ է բռնել։ Դա ինչի՞ համար է, տիկին։ Դիրի­ժորությա՞ն… Հետաքրքիր է։ (Հանդիսատեսին.) Ներեցեք, ես մի փոքր զրուցեմ սրա հետ, տես­նեմ ինչ է ասում։ Իսկ դուք հանգիստ հետևեք մեր զրույցին։

Դե, խոսիր, Շամրիկ, ասա, ուզածդ ի՞նչ է… Ցանկանում ես փոխել քո պատմական իմի՞ջը… Հոգիդ ազատես զրպարտությունի՞ց… Ի՞նչ… Այն գեղեցիկ տղամարդը, որին խելագարի պես սիրում էիր, քո որդին չէ՞ր… Բայց ասորական աղբյուրներն այլ բան են փաստում։ Եվ հետո, Արա Գեղեցիկի ու քո պատմությունը, այսինքն, հայկական լեգենդի ձեր վարկածը, գիտնական­ների ասելով, ավելի ուշ է ծնվել։

Հնչում է գիտնականի ձայ­նը։

ԳԻՏՆԱԿԱՆԻ ՁԱՅՆ – Այո՛, պարո­նայք, հնագույն ձեռագրերը միանշանակ փաստում են, որ Ասորիքի Շամիրամ թագուհին մո­լագարի պես սիրել է իր հարազատ որդուն՝ ոչ մայրական սիրով։ Շամիրամը զոռով ամուսնա­նում է նրա հետ ու դրանից հետո ինցեստը թույլատրող հրովարտակ է արձակում, համաձայն որի, օրինական ամուսնություն կարող էին կնքել մայր ու որդի, հայր ու աղջիկ, եղբայր ու քույր և այլ մերձավոր ազգականներ։ Հենց այդ այլասերվածությունն էլ կործանեց հզոր Ասորեստանի թագավորությունը և այն անհետա­ցավ աշխարհի բեմահարթակից։ Հզորագույն Հռոմն էլ ոչնչացավ, անհետացավ նույն պատճառով։ Առայժմ այսքանը։

ՁԵՅՄ — Շնորհակալություն։ Լսեցի՞ր, տիկին, մասնագետի խոսքը… Ի՞նչ… Սուտ է, սուտ է, սուտ է, ամեն ինչ սո՞ւտ է։ Քո պարագայում իրականությունը խեղաթյուրվե՞լ է։ Ի՞նչը չես հասկանում… Թե ինչո՞ւ Էդիպ արքան, ով սպանել է հարազատ հորն ու ամուսնացել իրեն ծնող մոր հետ, Դանթեի դժոխքում չէր։ Լավ հարց է։ Հե՜յ, Դանթե Ալիգիերի, գրել ես՝ պա­տասխանի՛ր… Հե՜յ, ո՞վ կա այդտեղ, պատաս­խանե՛ք։

ՁԱՅՆ — Տիկնայք և պարոնայք, պատասխա­նում եմ կարճ, կոնկրետ ու համառոտ։ Էդիկի, այսինքն՝ Էդիպ արքայի հետ վերը նշված այ­լանդակությունները կատարվել են չգիտակց­ված, նրա անտեղյակության պատճառով։ Հի­շեք, պարոնայք, երբ ամեն ինչ բացահայտվեց, Էդիպի մայրը՝ Իոկաստեն, պարանը վիզը գցե­լով ինքնասպան եղավ, իսկ Էդիկը, այսինքն՝ Էդիպ արքան, ինքն իրեն կուրացրեց։ Վե՛րջ։

ՁԵՅՄՄերսի՛, մաեստրո։ Հը՛, Շամո, ի՞նչ կասես։ Ի՞նչԴու էլ ես պատրաստ հանել աչ­քերդ, կուրանալ, միայն թե այդ սուտ մեղադ­րանքները հանե՞ն վրայիցդ։ (Հանդիսատեսին.) Բարեկամներ, ես հաճախ կրկնում եմ անտեսա­նելի Շամիրամի տեքստը, որպեսզի ձեզ համար հասկանալի լինի մեր երկխոսության բովանդակությունը։ (Դիմում է թվացյալ Շամիրամին🙂 Ի՞նչԵթե ես փոխեմ քո իմիջը, ազատեմ քեզ պատմական կեղծիքից, դու քո ավանդը կներդ­նե՞ս իմ այս խաղում, կօգնե՞ս ինձ դուրս գալ շշից։ (Ծիծաղում է։) Շնորհակալությո՛ւն։ Ի՞նչՈւզում ես քո սիրած պարը պարել։ Եվ ո՞րն է այդ պարըՏանգո՜… Յա՜… Ի՞նչ, Մերիլին Մոնրո՞ն է սովորեցրելՀա՜, դրա համար ես նրան այդքան նմանվել։ կրանին, տանգոյի հնչյուն­ների տակ ցուցադրվում են Մերիլին Մոնրոյին պատկերող կադրեր։) Չհասկացա՛… Լսիր, Շամրիկ, այս շիկահեր գեղեցկուհին, 20-րդ դա­րի սեքս սիմվոլը քեզ հետ դժոխքո՞ւմ է։ (Էկրա­նից կանանց ծիծաղ է հնչում։) Ինչո՞ւ եք ծիծա­ղում։

Կանացի երեք ձայն իրար հաջորդելով պատասխանում են։

ԱՌԱՋԻՆ ՁԱՅՆՏանգոյից բացի ոչինչ չկա՛, Ձեյմ

ՁԵՅՄ – Ի՞նչ՝ ոչինչ

ԵՐԿՐՈՐԴ ՁԱՅՆՈ՛չ դրախտ, ո՛չ դժոխք

ԵՐՐՈՐԴ ՁԱՅՆՈ՛չ չար, ո՛չ բարի

ԱՌԱՋԻՆ ՁԱՅՆՈ՛չ սկիզբ, ո՛չ վերջ

ԵՐԿՐՈՐԴ ՁԱՅՆՈ՛չ աջ, ո՛չ ձախ

ԵՐՐՈՐԴ ՁԱՅՆՈ՛չ վերև, ո՛չ ներքև

ԱՌԱՋԻՆ ՁԱՅՆՄահ էլ չկա, Ձեյմ

ԵՐԿՐՈՐԴ ՁԱՅՆԱռանձինառանձին ոչինչ գոյություն չունի

ԵՐՐՈՐԴ ՁԱՅՆԱմեն ինչ մի­ասին է, մի տեղում է

ԱՌԱՋԻՆ ՁԱՅՆԿյանքն ու մահն էլ է մի բան

ԵՐՐՈՐԴ ՁԱՅՆԿյանքն ու մահը պարզապես ռիթմերն են այդ մի բանի

ԵՐԿՐՈՐԴ ՁԱՅՆՌիթմերն են տիեզերական տանգոյի

ԱՁԱՋԻՆ ՁԱՅՆԱյնպես որ, Ձեյմ, ոչ մի մեղք ու մեղսագործություն էլ աշ­խարհում գոյություն չունի

ԵՐԿՐՈՐԴ ՁԱՅՆ Չունի՜

ԵՐՐՈՐԴ ՁԱՅՆ Չունի՜

ՁԵՅՄՍտո՛պկրանը մթնում է։) Ա՛յ, այստեղ դուք սխալվեցիք, աղջիկներ։ Իսկ դու, Շամո, իմացիր, առանձինառանձին ոչինչ գո­յություն չունի, բացի մեղքից։ Թո՛ւհ, նորից բա­ռեր, բառեր, բառեր եմ արտասանում։ Օ՜, ինչ շատ ենք խոսում… Ո՛չ, ո՛չ, ո՛չ, միայն մենք՝ դերասաններս, մեր փեշակը խոսելն է: Ընդ­հանրապես, բոլորսԵթե մարդը սահմանա­փակի իրեն, ավելորդ բառեր չասի, խոսի միայն անհրաժեշտության դեպքում, կթվա, թե լռու­թյան ուխտ է արել։ Այո՛, այո՛, շատշատ են ավե­լորդ տեքստերըթեկուզ և իմ այս խաղում։ Մենք ամեն ինչում էլ չափն անցնում ենք։ Թե՛ սննդի քանակի հարցում, թե՛ քնի տևողու­թյան, թե՛ հաճույքի չափի։ Երևի բոլորդ էլ գի­տեք, որ ամեն ինչում սահման գոյություն ունի անհրաժեշտի և ավելորդի միջև։ Հենց այդ սահմանից անդին էլ սկսվում է մեղքը, բարե­կամներս։ Հասկացա՞քԱյո՛, մեղքն այն բանն է, որը չի դիտվում որպես անհրաժեշտություն։ Հիմա իմ խաղը թող էկրանով շարունակվի, իսկ ես մի հատ սուրճ խմեմ ու ծխեմ, որ դզվեմ։

 

Էկրանին կազինոների եռուզեռը պատկերող կադրեր են, որոնց ֆո­նին հայտնվում են Ձեյմի էությունը կազմող Հեղինակը, Բեմադրիչն ու Դերասանը։ Բեմի մի անկյունում Ձեյմը սուրճ է պատրաստում։

ԴԵՐԱՍԱՆՏիկնայք և պարոնայք, հաս­կացեք, որ մեղքերի մեջ թաղված մարդիկ, որոնք չեն ուզում դուրս գալ այդ ճահճից և առաջ գնալ, ովքեր դոփում, թպրտում են նույն տեղում, ոչ մի մեղք էլ չեն զգում, նրանք ընդու­նակ չեն դրան։ (Անհետանում է։)

ԲԵՄԱԴՐԻՉ(հայտնվում է էկրանին)։ Ո՛չ, ո՛չ, Շամիրամ, ոչ քեզ նմանԴու նույն տե­ղում չես դոփել, այլ ետետ գնալով հայտնվել ես դժոխքի հա­տակում։ Խոսքը նորմալ մեղքերից կուրացած մարդկանց մասին է, որոնք ուղղակի չեն զգում իրենց մեղքն ու բթացած, խոնարհ ու հեզ քնած են էշի ականջում։ (Անհետանում է։)

ԴԵՐԱՍԱՆ(հայտնվում է էկրանին)։ Այո՛, մեղքը կարող են գիտակցել ու զգալ միայն այն մարդիկ, ովքեր ճշմարիտ ճանապարհով են գնում, կամ մոտենում են այդ ճանապարհին, կամ որոնում են այն։ (Անհետանում է։)

ՀԵՂԻՆԱԿ(հայտնվում է էկրանին)։ Մեղքն այն է, ինչը ետ է պահում մարդ արարա­ծին ճշմարիտ ճանապարհից։ Մեղքը դրդում է մարդուն ինքնախաբեությամբ զբաղվել, երևակայել, թե ինքն առաջադիմում է, երբ իրականում դոփում է տեղում։ (Անհետանում է։)

 

Էկրանը մթնում է։ Ձեյմը, որ նստած սուրճ էր խմում, ծխում էր ու թերթ էր կարդում, վեր է կենում և առաջ է գալիս։

ՁԵՅՄ — Եթե ձեզնից որևէ մեկը կարծում է, որ դոփելով տեղում, չառաջադիմելով, չփոխվելով կարող է կյանքից իրական, ոչ պատրան­քային հաճույք ստանալ, չարաչար սխալվում է։ Եթե ինքներդ ձեզ հետ մինչև վերջ անկեղծ լի­նեք, ապա կգա արթնացումն ու ճշմարտությու­նը ձեզ համար ակնհայտ կդառնա։ ամիրամին.) Քեզ ի՞նչ պատահեց, Շամրի՛կԻնչո՞ւ ես լաց լինումՔո Արա Գեղեցիկի՜ն ես անչափ կարոտել։ (Հանդիսատեսին.) Հասկանում եք, չէ՞… Այս գեղեցկուհին համառորեն ուզում է վե­րադառնալ հայկական լեգենդի իր դերին։ Ու դրանով հեչ անել ասորական ինցեստի տարբե­րակը։ (Շամիրամին.) Բայց հայկական տարբերակում էլ դու մի բարի պտուղ չես։ (Հանդիսա­տեսին.) Բարեկամներ, հիշո՞ւմ եք հայկական լե­գենդի սյուժեն։ Որոշ չափո՞վ։ Հիշեցնե՞մ… Խնդրեմ, ձեր թույլտվությամբ թոռնիկներիս՝ Արևիկի ու Վահագնի օգնությանը կդիմեմ… Բա իհարկե… Ունե՛մ… Կին, զավակներ, թոռներ։ Ամեն ինչը՝ տեղը-տեղին։ Հետո՞ ինչ, որ մարդ չեմ, ջին եմ։ Այդ հարցերում ես շատ պահպա­նողական եմ։ Պարզապես մի պահ, ընդամենը մեկ տարով բացակայեցի ընտանիքիցս, ան­ջատվել էի, սիրահարվել էի ուսանողուհուս։ Յոհան Վոլֆգանգ Գյոթեի օրն էի ընկել… Կինս, զավակներս համբերությամբ տարան ամեն ինչ։ Երբ այդ հրեշտակը լքեց ինձ, դավաճանեց ու սառցե անապատում մենակ թողեց, անառակ որդու նման նորից ընտանիք վերադարձա։ Իհարկե, ուրախացան… Հա, հիմա ամեն ինչ նորմալ է, ոչ մի պրոբլեմ։ Դե լավ, հարգարժան հանդիսատես, քանի որ արդեն մոտենում է խորհրդավոր լոտոյի խաղարկման երջանիկ շահողի գնդակահարման, այսինքն, զոհաբերման պահը, պետք է մի վերջին անգամ ստուգեմ այս գունդ-մունդը։ Մի հատ էլ քանդեմ, հավաքեմ ատրճանակս, կարող է յուղել-մուղելու, ձգել-մգելու կարիք լինի… Դե ինչ, անցնեմ իմ գործին, իսկ դուք թոռներիս կատարմամբ լսեք «Արա Գեղեցիկ ու Շամիրամ» լեգենդի հայկական վարկածը։ Էկրանը միաց­րե՛ք:

 

Էկրանին հայտնվում է փոքրիկ Արևիկը։

ԱՐԵՎԻԿ — Լինում է, չի լինում, Ասորեստանում մի թագուհի է լինում, Շամիրամ անունով։ Նա խենթի նման սիրահարվում է Հայոց թագավոր Արա Գեղեցիկին ու ցանկանում է ամեն գնով ամուսնանալ նրա հետ։ Բայց Արան մերժում է Շամիրամին, որովհետև սիրում է իր կնո­ջը, իր ընտանիքի անդամներին, իր ժողովրդին և իր հայրենիքը։ Անպատասխան սիրուց կա­տաղած Շամիրամը պատերազմ է սկսում, Հա­յոց թագավորին պարտության մատնելով՝ սպանում է։

 

Էկրանին հայտնվում է Վահագնը։

ՎԱՀԱԳՆՇամիրամն ինքը չի սպանում Արա Գեղեցիկին։ Դա նրա սպարապետն է անում, որը սիրում էր Շամիրամին։ Նա խանդից չի ենթարկվում իր թագուհու «Արայիս մա­զին չդիպչեք» հրամանին։ Դնում ու անմեղ գառան նման մորթում է Հայոց թագավորին։

ԱՐԵՎԻԿՇամիրամը փորձում է շան գանգով ու մարդկային մարմնով արալեզ կախարդների օգնությամբ կենդանացնել Արա Գեղեցիկի այլանդակված դիակը:

ՎԱՀԱԳՆԲայց արալեզների բոլոր ջանքերն իզուր են անցնում։ Արա Գեղեցիկը հարու­թյուն չի առնում։

ԱՐԵՎԻԿ – Վե՛րջ…

Էկրանը մարում է։

ՁԵՅՄ(ատրճանակը ձեռքին)։ Ապրե՛ք, արևներիդ մեռնեմ։ (Երևակայական Շամիրա­մին.) Թոռներիս պատմած լեգենդով էլ, Շամո, Դանթեի դժոխքում քո արժանի տեղն ու­նես։ Հետո մի մոռացիր, որ հանուն քո մոլագար սիրո, Արայից բացի պատերազմում հազարա­վոր անմեղ հայեր սպանեցիր։ (Հանդիսատեսին.) Նորից սկսեց լացել… (Ատրճանակով նշան է բռնում հանդիսատեսի վրա։) Ստուգեցի, ամեն ինչ նորմալ է, մնում է՝ ձեռքս չդողա։ Չէ՛, ուրիշ պրոբլեմ չկաԼավ պարապած եմ։ Հրաձգության աշխարհի բազմակի չեմպիոն, Օլիմպիական խաղերի չեմպիոն Հրաչիկ Պետիկյանի մոտ եմ պարապել։ Այո՛, ներկայացումը պատրաստելիս ավելի շատ հրաձգարանում եմ ժամանակ անցկացրել, քան թատրոնում: Այնպես որ, չանհանգստանաք, բարեկամներ, վրիպումը բացառված է։ Լոտոյով մեր միակ,  երջանիկ շահողի՝ սուրբ գոհի ուղիղ ճակատին կկրակեմ, իզուր տեղը չի տանջվի։ (Մի քանի կում կոնյակ է խմում, անսպասելի կանգ է առնում։) Լսե՛ք, կարող է էս Շամիրամը անկեղծ, սրտանց սիրում էր մեր Արա Գեղեցիկին։ Շատ հնարավոր է։ Մի մոռացեք, որ սերը աթարին էլ է կպնում։ Հետո՝ Ասորեստանի էս թագուհին վատ բաներից բացի, ուրիշ բաներ էլ է արել, չէ՞։ Հո իզուր չե՞ն ասորիները այս կնոջը աստվա­ծացրել։ Բա՛, ժամանակին նա Իշտարին հավասար աստված էր համարվում։ Աշխարհի յոթ հրաշալիքներից մեկի՝ «Կախովի պար­տեզների» հեղինակն էր, չէ՞։ (Բարձրացնում է բաժակը։) Դե լավ, այնուամենայնիվ, եկեք օղորմի տանք Ասորեստանի թագուհուն։ Օղոր­մի՜ քեզ, Շամիրամ։ Տանք օղորմի նաև նրա սի­րածին, Հայոց առասպելական թագավոր Արա Գեղեցիկին։ Քառասուն օղորմի քեզ, հմայիչ Արա ջան։ Ու տանք օղորմի մեր բոլոր անցա­վորներին։ Հազար օղորմի նրանց հոգիներին։ (Խմում է։) Բա՞, այդպիսի բաներ, Շամիրամ։ Ոնց որ թե հոգնել ես, հա՞(Դադարից հետո։) Տիկնայք և պարոնայք, հատկապես ներողություն եմ խնդրում կին հանդիսատեսնե­րից։ Հանկարծ չմտածեք, սիրուն տիկնայք, որ Շամիրամի մեռած հոգու հետ կոպիտ եմ վե­րաբերվում, որովհետև ատում եմ կանանց։ Ընդհակառակը, ես հարգում ու սիրում եմ ձեզ։ Շատ եմ սիրում։ ռում է։) Լավ, մի քիչ յոգայի շնչառական վարժություններ անեմ՝ ներվերս հանգստացնեմ, հետո կշարունակեմ:

Սկսում է շնչառական վարժու­թյուններ անել։

ՁԵՅՄ — Գտա՝ միտքդ երկար, կյանքդ կարճ, ագահ մարդ։ Սա՛ է ձեր հիվանդության ճշգրիտ ախտորոշումը։ Մեկ բառով՝ «շիզոֆրենիա»։ Սիրելիներս, գիտե՞ք, թե իրենից ինչ է ներկա­յացնում մարդու միտքը։ Դա մի ծակ պարկ է, որն ինչքան էլ լցնես, դատարկ է մնում։ Բա՛

 

Յոգայի վարժություններ է անում։ Էկրանին Ձեյմի էության մաս կազ­մող Դերասանը՝ Փելեշյանի «XX դար» ֆիլմի կադրերի ֆոնին։

ԴԵՐԱՍԱՆԱյո, տիկնայք և պարոնայքԻնչքան շատ եք լցնում, այնքան շատ է֊ թափ­վում, կորչում, գնում։ Ու դրանից ավելի ու ավե­լի եք ագահանում։ Որպեսզի ողջ տիեզերքը ձեր մտքի ծակ պարկում տեղավորեք, փորձում եք բաժանել ամբողջականը և այն մասմաս անել։ Դուք սկսում եք հատհատ, մեկմեկ ամեն բանի ու ամեն ինչին անուն, ազգանուն, թիվ ու սահման դնել։ Բայց չէ՞ որ դրանք հաս­կացություններ են, որոնք իրականում գոյու­թյուն չունեն։ Հարցրեք արևին ու լուսնին, տե­սեք, նրանք տեղյա՞կ են, թե որքան է իրենց քաշը, չափը, կամ թե քանի տարեկան են։ Եվ արդյո՞ք տեղյակ են, որ իրենց անունները Արև ու Լուսին է։ (Անհետանում է։)

ԲԵՄԱԴՐԻՉ(հայտնվում է էկրանին)։ Չգիտե՛ն, տեղյակ չե՛նՈչ մի կենդանի էակ, հող, ջուր, քար, թուփ չգիտի, որ մարդն իրենց բոլորի վրա անունազգանուն է դրել ու տար­բեր թվերով է զարդարել։ Չգիտեն, որովհետև գոյություն չունեցող այդ հասկացությունների կարիքը չունեն։ Քանի որ նրանց բոլորի համար պարզից էլ պարզ է, որ առանձինառանձին ոչ մի բան ու ոչինչ գոյություն չունի։ Այդ ամենը իրար հետ շաղկապված, մի ընդհանուր, ամբող­ջական մարմին է կազմում, որը չունի անուն, թիվ, սկիզբ, վերջ, սահման, ժամանակ։ (Անհե­տանում է։)

ԴԵՐԱՍԱՆ(հայտնվում է էկրանին)։ Այո՛, մի՛ զարմացեք, պարոնայքՕբյեկտիվորեն նույնիսկ ձեր իմացած ժամանակը գոյություն չունի։ Դա մարդու սուբյեկտիվ զուգորդումնե­րով չափվող կեղծ կատեգորիա է, որն ուղիղ համեմատական է դրանց իսկ հոսքին։ Որքան քիչ են ձեր ասոցիացիաները, մտքերը, զգաց­մունքները, այնքան ժամանակը դանդաղ է ըն­թանում։ Թե՞ հակառակն էրՉեմ հիշում։ Մի խոսքով, ամեն մի տեսակ, էակ իր ժամանակն ունի։ Ու ձեր պատկերացրած ժամանակը նույն­պես, իր մեջ որպես պատրանք, իլյուզիա, հա­րաբերական է։ (Անհետանում է։)

ՀԵՂԻՆԱԿ(հայտնվում է էկրանին)։ Ինչ վերաբերում է մարդու մեծագույն մոլորությանը, կապված նյութական ու ոչ նյութական աշխար­հի, կենդանի և ոչ կենդանի մատերիայի հետ, ապա այդ բաժանումներն էլ են սուտ, մտացա­ծին։ Մեկը մյուսի մեջ է, ավելի ճիշտ՝ մեկ ու մյուս չկա, գոյություն չունի, ամենը մի՛ բան է։ Ու հենց ձեզ ահավոր դժբախտություն է պատա­հում, ձեր երազներն ու պատրանքները բախվե­լով իրականությանը՝ փշուրփշուր են լինում։ Եվ պարզ է դառնում, որ մինչ այդ պահը երկ­րագնդի վրա ստվերների որսով էիք զբաղված, իսկ անսահման տիեզերքում չեք երևում, որով­հետև առանձին՝ չկաք։ (Անհետանում է։)

ԲԵՄԱԴՐԻՉ(հայտնվում է էկրանին)։ Դա հատկապես ակնհայտ է դառնում, երբ մարդ մահանում է և ազատվելով մարմնից, ժա­մանակավոր հանդերձից, իր անմահ հոգով կանգնում է հավերժության անծայրածիր տա­րածության առջև

Էկրանն անջատվում է։

 

ՁԵՅՄ(ծիծաղելով)։ Լինել, թե չլինելԲա­ռե՛ր, բառե՛ր, բառե՛րՇեքսպիրՀամլետ, ՇեքսպիրՀամլետՎա՛յ, նորից նույն բանը տեղի ունեցավ։ Թո՛ւՇեքսպիր ու Համլետ, այդ երկու բառերը, չգիտես ինչու, միշտ շեկ ու հաստ, ախորժալի օմլետի, կաթով ձվածեղի ասոցիացիա են առաջացնում ու ստամոքսումս ահավոր քաղցի զգացում է առաջանում։ Շատ սոված եմ, եթե հիմա չուտեմ՝ կծռվեմ։ Ի՞նչծռվե՞մնորից թամաշա՞ եք ուզում։ Յա, բա որ սիրտս չդիմանա ու սատկեմ։ (Նայում է շուրջը🙂 Ո՛չ, ո՛չ, չե՛ս խաբի, սատանաես պիտի մի բան ուտեմ։ Անպայման չի Համլետ, այսինքն՝ օմլետ, ձվածեղ։ Մի րոպե, մի րոպե, այս պահի համար ինչոր բան էի նախապատրաստել։ (Փաթեթի միջից հանելով։) Հա՛, էլի, սրանից էլ լավ բա՞նԼավաշ, պանիր ու խառը կանաչի։ Ինձ համար սրանից համով բան աշխարհում չկա։ Գիտեք երևի, որ այս լավաշը, աշխարհի ամե­նաճիշտ հացը, հայերը ցորենի հայրենիք Հա­յաստանում, հնուց մինչև օրս թխում են թոնի­րում։ Երբ ջիներն իրենց մոլորակ Արևից Երկիր եկան, իջան Հայկական բարձրավանդակի վրա, տեղի բնակիչները լավաշը նույն ձևով էին թխում։ Բա՛… Լավ, ես մի համովհոտով բրդուճ անեմ, ստամոքսիս հարցը լուծեմ, իսկ ձեզ թող էկրանից ներկայացնեն լավաշի պատմությու­նը։

 

Էկրանին՝ «Հորովել» երգի հետ զուգահեռ, ցուցադրվում է լավաշի ու հայերի մասին պատմող տեսա­հոլովակ, որի ավարտին Ձեյմն ավարտում է ուտելը։

ՁԵՅՄՕխա՜յ, կշտացա, ստամոքսս երանու­թյան մեջ է։ Տիկնայք և պարոնայք, Քրիստոսի խաչելությունից երկու հազար տարի անց, հենց այսօր, այս խաղի վերջում, ձեզնից ընտրված մեկին զոհաբերելով, Տիրոջ օգնությամբ Ձեյմը դուրս կգա շշից, անմիջապես կբարձրանա Եր­կիր մոլորակի սիրտը հանդիսացող Հայկական լեռնաշխարհի ամենաբարձր կետը՝ սուրբ Արա­րատ լեռան գագաթն ու կիրականացնի Աստծու ծրագիրը՝ սատանայական կործանարար վի­րուսից կփրկի, կմաքրազերծի մարդկությունը։ Չարը կխափանվի։ Մեղքերից ազատված, ավելորդություններից զերծ մարդկության նո­րագույն ժամանակաշրջանը նորից կսկսվի նույն կետից՝ Սուրբ Արարատ լեռան գագաթից։ Որը չգիտի ու երբեք էլ չի իմացել, որ իր անունն Արարատ է, և որ ինքն ընդհանրապես լեռ է։ Բա՛… Այսքանը, բարեկամներ, լավաշի մասին։ Հա, իմիջիայլոց, լավաշ՝ նշանակում է լավ աչք։ Աշ՝ նշանակում է աչք։ Աշել, այսինքն, տեսնել։ (Անթարթ մի կետի է նայում։) Վա՛յ, այս ինչ եմ աշում, աչքերիս չեմ հավատում։ (Սար­սափած:) Տեր Աստված, ի՞նչ է այստեղ կա­տարվում… Շամիրամ թագուհին մերկ, հրեշավոր կարմիր գազանի մեջքին կանգնած, ստրիպտիզ է անում։ Ու գազանն այս ունի յոթ գլուխ ու տասը եղջյուր… Եղջյուրների վրա կա տասը խոյ… Ու գազանի զլուխների վրա կեղտոտ հայհոյանքներ են գրվածԵվ նա նման է արջի ոտքերով ու առյուծի բերանով ընձի… Իսկ պարող Շամիրամի մերկ մարմինը գարդարված է ոսկով, մարգարտով ու այլ թանկարժեք քարերով։ Նրա փայտիկի յուրաքանչյուր շարժումից բեմ են լցվում մարդկության ողջ պատմու­թյան տարբեր ժամանակների հռչակավոր կանայք և այրեր… (Սարսափահար։) Օ՜, Տեր իմ Աստված, Տեր իմ Աստված, այս ի՞նչ այլանդակություն է կատարվում բեմում։ (Հանդիսատե­սին.) Օ՜, ինչ լավ է, որ չեք լսում սրանց ոռնոց­ներն ու ճիչերը։ Թե չէ անպայման կգժվեիք ու հոգեբուժարանի ապրանք կդառնայիք: Ի՞նչ անեմ… Սպանե՛մ… Սպանե՛մ… Բայց ինչո՞վ… Գուցե ատրճանակո՞վ։ Ո՞ւր է ատրճանակս… Այո՛, այո՛, փորձեմ գնդակահարել սրանց։ (Սկսում է կրակել այս ու այն կողմ։) Ոչ, չի օգնում, փամփուշտները նրանց միջով են անցնում։ Էս ի՞նչ են անում… հրավիրում, կանչում են մասնակցելու իրենց զզվելի, անբարո գործողությանը։ Հասկացա՞ք, Սադայելը փորձում է այս գարշելի գազանի 666 մասերով խանգարել ինձ, թույլ չտալ, որ շշից դուրս գամ ու փրկեմ մարդկությանը ոչնչացու­մից։ Դա քեզ չի հաջողվի, այլանդակ հրեշ։ (Խաչակնքում է։) Օգնի՛ր ինձ, ամենազոր Տեր։ O՜, սիրտս խառնում է… Ի՞նչ անեմ, գուցե Էդիպ արքայի նման աչքերս հանեմ, կուրա­նամ, որ չտեսնեմ այս ամենը։ Այո՛, այո՛, իհար­կե, կուրանալ է պետք, կուրանալ… (Փնտրում, գտնում է ակնոց։) Ոռա՜, ես ոչինչ չեմ տեսնում, վե՛րջ… Ոնց էի մոռացել այս անթափանց ակնո­ցի մասին։ Շնորհակա՛լ եմ, Տեր, որ հիշեցրիր… Ինչ լա՜վ է, հիմա ոչ լսում եմ, ոչ տեսնում։ Տերը չէ՞ր… բա ո՞վ էր։ Ա՛խ, դա դու էիր, հոգիս։ (Խո­սում է փոխված ձայնով։)

– Ե՛ս էի, Ձեյմ։

ՁԵՅՄ — Շնորհակալ եմ, հոգիս… thank you, merci, спасибо!..

— Խնդրե՛մ, խնդրե՛մ… Անցյալ տարի, հենց քո ծննդյան օրը, երբ Արամիկի ու Սաթենիկի հա­յացքներն առաջին անգամ իրար հանդիպեցին, հիշո՞ւմ ես, ինչ կատարվեց։

ՁԵՅՄ — Հիշում եմ, հոգիս… Ոտքիս տակի հողը գնաց, ամպրոպը պայթեց ու կայծակը սև երկնքին գրեց. «Մա՛հ»։ Դրանից հետո ես կորցրի իմ պաշտելի հրեշտակին։

— Եվ կյանքում առաջին անգամ ծայրահեղ հու­սահատ վիճակում, խաբված ու լքված Ձեյմն արթնացավ և հանկարծ հիշեց, որ ինքը մարդ չէ, ջին է, թագավորն է ջիների։

ՁԵՅՄ – Ա՜խ, հոգիս, վերքս դեռ չի սպիացել, դեռ արնածոր է, խնդրում եմ, աղ մի ցանիր նրա վրա։

— Հասկացիր, Ձեյմ, եթե այսօր այս բաց վերքով, հիվանդ հոգեվիճակով մեր խաղի վերջում դուրս գանք անտեսանելի շշի միջից, ոչ թե Աստծու մի նոր որդի, մարդկության փրկիչ, այլ մի նոր սատանա կդառնանք։

ՁԵՅՄ – Ի՞նչ… Շարունակի՛ր, հոգիս, շարու­նակի՛ր, ասա տեսնեմ, թե ոնց եմ սատանա դառնալու։

— Սատանային հաղթելով, նրա գահին տիրա­նալով… Իմացիր, ով ինչ գահի տիրանում է, ու­զի թե չուզի, այդ գահին վերապահված դերն էլ վերցնում է իր վրա։

ՁԵՅՄ — (կասկածանքով ժպտում է): Հետաքրքիր է, թե ինչ է ինձ առաջարկում իմ  իմաստուն հոգին։

— Հետաձգի՛ր շշից դուրս գալը։

ՁԵՅՄ – Որքա՞ն ժամանակ։

— Մինչև քո մարմնի և իմ՝ քո հոգու վերջնա­կան ապաքինումը։

ՁԵՅՄ – Վերջնակա՞ն։

— Այո… Մինչև վերջնականապես չապաքին­վենք, Ձեյմ, ջիների թագավորը չպետք է դուրս գա շշից։

ՁԵՅՄ — (ծիծաղում է): Հետաքրքիր է, շատ հետաքրքիր է, հոգիս…

— Հասկացիր, Ձեյմ, շշից դուրս գալով, դու կա­րող ես ցանկացած չափեր ընդունել։ Կուզես՝ մոծակի չափ կդառնաս, կուզես՝ այնքան կմե­ծանաս, որ օվկիանոսը ծնկներիցդ կլինի։

ՁԵՅՄ — Դու վախենում ես, որ իմ այս խոր վերքով ոչ թե մի նոր սիրող փրկիչ կդառնամ, այլ մարդկության հանդեպ ատելությամբ լցված չար Սադայելի կվերածվեմ։

— Այո, Ձեյմ, այո… Արի մինչ մեր լիակատար ապաքինումը դուրս չգանք շշից։

ՁԵՅՄ — Եվ ինչպե՞ս պիտի ապաքինվենք։

— Արվեստի, թատրոնի օգնությանը կդիմենք… Փառասիրությունից զերծ, աստվածահաճո գոր­ծեր կարարենք։

ՁԵՅՄ — (հանդիսատեսին)։ Հասկացա՞ք, տիկնայք և պարոնայք, թե ինչ է տեղի ունեցել։ Չհասկացա՞ք… Հոգիս դավաճանել է ինձ, իմ էությանն ու Սադայելի կողմն է անցել, ծախվել է նրան։

— Ո՛չ, ո՛չ, Ձեյմ, հավատա ինձ, ես քեզ չեմ դա­վաճանել։

ՁԵՅՄ – Լռի՛ր, դավաճան հայվան։

— Չե՛մ լռի, Ձեյմ, ուշքի արի։

ՁԵՅՄ – Լռի՛ր։

— Ո՛չ։

ՁԵՅՄ — Լավ, ես քեզ հիմա կլռեցնեմ, ձայնա­զուրկ կդարձնեմ, կզրկեմ խոսքի իրավունքից՝ լեզուս պապանձելով, բերանս փակելով… (Մի փոքր բարձրացնում է ակնոցը։) Տեր իմ Աստ­ված, այս պոռնոգրաֆիան դեռ շարունակվում է…

 

Փնտրում, գտնում է խցանը, փա­կում բերանն ու քարանում է։ Տղա­մարդու աուդիո ձայն։

ՁԱՅՆ – Պտտվի՛ր, պտտվի՛ր, կարուսել… Ի՞նչ է, դուք կարծում եք, որ կույր, խուլ ու համր Ձեյմը եթե չի տեսնում, չի լսում, չի խոսում, ուրեմն ազատվե՞լ է բարդույթներից, ջնջե՞լ է իր մեղքե­րը։ Ո՛չ և դարձյալ ո՛չ, բարեկամներս։ Այժմ նրա մտքի էկրանն է միացել, ու նա տեսնում է, թե ինչպես է իր հոգու անապատը վայրկյան առ վայրկյան մեծանում, իսկ ներքին ձայնը անդա­դար խոսո՛ւմ է, խոսո՛ւմ է, խոսո՛ւմ է։ Բառե՛ր, բա­ռե՛ր, բառե՛ր… Ու դատարկ քաոսում նույն երգն է հնչում. «Պտտվի՛ր, պատվի՛ր, կարուսել…»։

Ձայնն ընդհատվում է։ Ձեյմը հա­նում է բերանի խցանը։

ՁԵՅՄ — Տեր Աստված, իմ Արարիչ, ինձ փրկիր ինձնից…

Խմում է կոնյակի ու գինու շշերից, նորից փակում է բերանը և ծունկի գալով՝ ձեռքով հարվածներ է հասցնում գլխին։ Հանկարծ ուշա­թափ փռվում է գետնին, անշար­ժանում։ Հնչում է դուդուկը։ Ձեյմն ուշքի է գալիս, հանում է ակնոցը, ականջի խցանները։ Հնչում է Ձեյմի աուդիո ձայնը։

ՁԵՅՄԻ ՁԱՅՆԸ – Շնորհակա՛լ եմ քեզ­նից, աշխարհի վրա եղած բոլոր խաղերի Ամենաբարձրյալ Հեղինակ։ Շնորհակա՛լ եմ, Տեր, դուդուկի ապաքինող մեղեդու համար։ Չարը խափանվե՛ց, տեսիլքներն անհետացա՛ն, բեմը մաքրվե՛ց ու հոգիս խաղաղվե՛ց։ Փառք քեզ, Ամենատե՛ս, Ամենագո՛ւթ և Ամենակարո՛ղ Տեր։ Փա՛ռք… (Խաչակնքում է։ Ասես ինչ-որ մեկին է տեսել։) Սա ո՞վ է… Արամ Սիրունյա՞ն… Դու այստեղ ի՞նչ ես անում։ Ի՞նչ… Մահացել, գնա­ցել հասել ես հազար տարվա մեռելների՞ն։ Կա­տակո՞ւմ ես… Ո՞չ… Դա ե՞րբ է եղել։ Այսօր, քիչ առա՞ջ… Տեր Աստված.. Ի՞նչ… Ի՞նչ ես ուզում, որ ասեմ։ Ձա՞յն… Ասելու բան ունե՞ս… Լավ, վերցրո՛ւ, խոսի՛ր, ասա՛, մենք լսում ենք քեզ։

Հնչում է Արամի ձայնը։

ՁԱՅՆ – Ողջո՛ւյն, տիկնայք և պարոնայք։ Ինչպես հասկացաք, ես մահացած Արամ Սիրունյանի հոգին եմ։ Նախ և առաջ ուզում եմ շնորհավորել Ձեյմ Տեր-Ջինանյանի՝ իմ ուսուց­չի ծնունդը։ Ծնունդդ շնորհավոր, վարպե՛տ, և այն, ինչ որ լինելու է քեզ հետ, թող լինի այսօր։ Իսկ ինչ վերաբերում է իմ դավաճանությանը՝ քեզնից Սաթենիկին խլելուն, ապա իմացիր, որ ամեն ինչ եղավ այնպես, ինչպես որ պիտի լի­ներ։ Ինչպես Հիսուսի ամենահավատարիմ աշակերտ Հուդան դավաճանեց իր ուսուցչին, այնպես էլ ես դավաճանեցի քեզ՝ իմ հոգևոր հորն ու ուսուցչին։ Ինչո՞ւ այդպես եղավ… Տիրոջ կամքն էր։ Նա այդ դերն էր դաջել իմ ճակա­տին։ Այո, անքննելի են Տիրոջ ճանապարհնե­րը, անքննելի են նրա դատաստանները։ Միայն մի բան գիտեմ. Հուդան դավաճանեց Հիսուսին, որ նա խաչ բարձրանար, մահանար ու մարդ­կության մեղքերն իր վրա վերցնելով՝ երրորդ օրը հարություն առներ ու հետո համբարձվեր։ Ես էլ, վարպետ, քեզ դավաճանեցի, որ դու որ­պես մարդ՝ մեռնես ու որպես Ձեյմ՝ ջիների թա­գավոր դուրս գաս շշից ու փրկես մարդկու­թյունը ինքնաոչնչացումից: Ինչ վերաբերում է ինձ, ապա ես էլ Հուդայի նման քիչ առաջ կախ­վեցի Գլենդելի աղբանոցի մի չոր ծառից, հայտնվեցի այն աշխարհում ու տեսա, որ Աստ­ված ու Սատանան նույն բանի տարբեր կող­մերն են, պլյուսն ու մինուսը։ Մեկն առանց մյու­սի գոյություն չունի։ Ինչքան որ չարությունը հզորանա, այնքան էլ բարությունն է զորեղանում։ Եթե ավերում չլինի, ոչ մի արարում գոյություն չի ունենա։ Առանց մինուսի չի լինի պլյուս և հակառակը։ Իսկ այն, ինչ որ լինում է, պար­զապես մեր միջոցով է տեղի ունենում՝ մեր կամքից անկախ։ Ամեն ինչ լինում է այնպես, ինչպես որ պիտի լինի։ Վարպետ, ես քեզնից ներողության չեմ խնդրում, քանի որ եղավ այն, ինչ որ պիտի լիներ։ Իսկ Սաթենիկն այսօր Գլենդելի ծննդատներից մեկում պետք է միայնակ սպասի մեր որդու աշխարհ գալուն։ Վե՛րջ: Մինչ հանդիպում, վարպե՛տ։ Մինչ հանդիպում այն աշխարհում, տիկնայք և պարոնայք։ Իսկ եթե ձեզնից որևէ մեկը կարծում է, թե ինքը մահի բաժին չի դառնալու, թող ասեղը տնկի ու նրա հովին նստի։ Ցը՛…

 

Ձեյմը հայացքով ճանապարհ է դնում երևակայական Արամին, մո­տենում խաղի համար պատրաստ­ված թափանցիկ գնդին, պտտում է, նրա միջից հանում ծալած թեր­թիկներից մեկը։

ՁԵՅՄ – Լուսավորե՛ք դահլիճը։ (Դահլիճը լուսավորվում է։) Տիկնայք և պարոնայք, հար­գարժան հանդիսատես, ժամը հասել է, հիմա կիմանանք, թե ով է մեր խաղի սուրբ զոհը։ (Բացում է թերթիկը, կարդում։) AC — 0285437… Չհասկացա՛, այստեղ ո՞րն է կարգը, որն է տե­ղը… (Կարդում է։) AC — 0285437… Մի րոպե՛… Մի րոպե՛… Կարծեմ դա իմ անձնագրի համարն է, մի րոպե։ (Գրպանից հանում է անձնագիրը, կարդում։) AC — 0285437… Այո, նույն համարն է։ Սա ի՞նչ է նշանակում, ես պիտի ինձ զոհաբե­րեմ, որ շշից դո՞ւրս գամ։ Խաբեություն չկա՞ սա­տանայի կողմից։ Գուցե նա փոխել է իսկական թերթիկները և բոլորի մեջ իմ համարն է գրել, որ ինքնասպան լինեմ: Մի րոպե, ստուգեմ։ (Հերթով հանում է թերթիկները, կարդում տարբեր կարգերի ու տեղերի համարները։) Ոչ, ամեն ինչ ճիշտ է։ Ստացվում է, որ որպես զոհ ես էլ էի մասնակցում լոտոյի խաղարկությանը։ Հա, բայց ինչո՞ւ ես դրա մասին տեղյակ չէի։ Ոչ մի ձայն, թե՛ դրսից, թե՛ ներսից, ինձ ոչինչ չէր ասել դրա մասին։ Բայց ինչո՞ւ, ինչո՞ւ… Հե՜յ, ո՞վ կա այստեղ, պատասխանե՛ք։ Հե՜յ, ո՞վ կա այնտեղ, մեկն ու մեկդ պատասխանեք, թե ին­չու ինձ չէիք տեղեկացրել, որ ես, բացի ամեն ինչից, կարող էի նաև խորհրդավոր լոտոյի մի­ակ շահող զոհը լինել։ Դե, ձայն հանեք, ինչո՞ւ եք պապանձվել։

ՏՂԱՄԱՐԴՈՒ ՁԱՅՆ — Ես քեզ մի քա­նի անգամ ասել եմ այդ մասին։ Բայց տվյալ պահին երևի անջատված ես եղել, կամ հար­բած, կամ էլ ականջներդ փակված են եղել։ Այնպես որ, քո խաղի համար ավելի հետաքրքիր եղավ, անակնկալ ստացվեց։ Իսկ հիմա, որպեսզի կարողանաս խաղն ավարտին հասցնել, արագ կատարիր զոհաբերությունը՝ քանի հոգեկանդ նորից հավասարակշռությունից դուրս չի եկել։ Դե՛, արագացրո՛ւ, Ձեյմ։

ՁԵՅՄ – Արագացնե՞մ… Այսինքն՝ արագ ինք­նասպան լինե՞մ։ Ինձ զոհեմ հանուն արվեստի և ողջ մարդկության փրկությա՞ն։ Իրոք որ, ավե­լորդ խոսքեր հարկավոր չեն։ Ուղղակի հիմա ես ինքս մատաղ կլինեմ ձեզ։ Դուրս կգամ շշից, և… լա՛վ, լա՛վ, չերկարացնեմ։ Մնացածը գիտեք։ Ո՞ւր է ատրճանակս, հա, գտա… (Ատրճանակը դնում է քունքին։) Գիտե՞ք, նորից բարբաջելու մեծ ցանկություն ունեմ։ Այնպես եմ ուզում մտքեր արտահայտել, բայց ինչ որ պետք էր՝ ասել եմ։ Այնպես որ, պտտվի՛ր, պտտվի՛ր, կարուսել, այդ բառերը վաղուց են ասվել։ Վե՛րջ։ (Սեղմում է ձգանը, բայց կրակոց չկա, նորից է սեղմում, նույնը։) Չհասկացա՛, սա ի՞նչ է։ Ինձ ձե՞ռ ես առ­նում, Սադայել։ (Ստուգում է ատրճանակը։) Այ քեզ բան, բոլոր փամփուշտները կրակել եմ։ Ոչ մի փամփուշտ չի մնացել։ (Ծիծաղում է։) Տես­նո՞ւմ եք, ուզում եմ աշխարհի փրկիչ դառնալ, մարդկությունը կործանումից փրկել, բայց փամփուշտ ալ չունիմ։ (Ծիծաղում է։) Լա՛վ, լա՛վ, լրջանալ է պետք։ Կախվե՞մ։ (Ծիծաղում է։) Պա­րան ալ չունիմ։ Գուցե Թուրքմենբաշու թրով կո­կորդս կտրեմ, ու վե՞րջ։ (Վերցնում է թուրը։) Հիշո՞ւմ եք Օթելլոյին… Օ՜, Հալե՛պ, Հալե՛պ… Հալեպում մի թուրք շուն ծեծում էր մի վենետիկցու և հայհոյում էր իմ ազգը, ես բռնեցի այդ շան կո­կորդից և մորթեցի՛, այ, այսպե՛ս։ Բայց մի րոպե, այստեղ հակառակն է ստացվում։ Թուրքմենի թրով ես ինձ զոհաբերե՞մ։ Բա որ մատաղն ըն­դունելի չլինի՞։ Կներե՛ս, Սափարմուրադ։ (Թուրը շպրտում է։) Հայր մեր, ասա, ճանապարհ ցույց տուր։ Ինչպե՞ս կատարեմ զոհաբերությունը, որ այն ընդունելի լինի, որ դուրս գամ անտեսանե­լի շշից։ Դե, ձայն հանիր, Տե՛ր… (Հնչում է դհոլ, զուռնայի ռիթմիկ պարեղանակ։) Հասկացա, տեր, հասկացա… Շնորհակալ եմ, Ամենակա­րող… (Սկսում է պարել։ Հանկարծ ցավագին ճիչ է արձակում, երաժշտությունն ու պարն ընդ­հատվում են։ Ձեռքերը դնում է սրտին, վերև է նայում։) Կատարվե՛ց, Տե՛ր, կատարվե՛ց:

 

Թմբուկի հարվածները ուժգնանա­լով՝ ավարտվում են պայթուցիկ հարվածով։ Ձեյմը տապալվում է գետնին ու անշարժանում։ Վերևից իջնող ճերմակ սավանը ծածկում է նրա մարմինը։ Բեմը մթնում է։ Դադարից հետո հնչում է դուդու­կը։ Էկրանին Արարատ լեռն է։ Դուդուկի հնչյունների տակ ճեր­մակ սավանը վեր է բարձրանում։ Սավանի տակ ոչինչ չկա։ Ներս է մտնում Ձեյմի դերակատարը առօրյա հագուստով։

ՁԵՅՄԻ ԴԵՐԱԿԱՏԱՐ — Տիկնայք ե պարոնայք, այս մենաթատերգությունը նվիրվում է մեծագույն արտիստ Ձեյմ Տեր-Ջինանյանին, ջիների թագավորին, ով 2004 թվականի փետրվարի մեկին՝ իր ծննդյան օրը, իրեն զո­հաբերելով՝ դուրս թռավ իր միջից, անտեսանե­լի շշից, անմահացավ և իջնելով Արարատ լեռան գագաթին, հզոր ձայնով կանչեց աշխարհի բոլոր ջիներին և իր օգնությունն առաջարկեց նրանց։ Բայց աշխարհի երեսին ոչ մի ջին, ոչ մի հանճար չարձագանքեց իր թագավորի կանչին ու չցանկացավ դուրս գալ իր անտեսանելի շշից: Նրանցից յուրաքանչյուրն իր ասպարե­զում շարունակում էր բավարարել իր մարդկա­յին փառասիրությունը, շարունակում էր ստվեր­ների որսով զբաղվել։ Եվ յոթն օր անց, երբ Ձեյմը տեսավ, որ իր կանչին ոչ մի ջին չի արձա­գանքում, թռավ գնաց ու քառասուն օր անց իջավ իր նախնիների մոլորակի՝ Արևի վրա։ Նոր, անարատ, անմահ ու հզոր ջիների, արևի որդիների հետ միասին վերադառնալու համար Երկիր մոլորակ, մարդկությունը փրկելու կոր­ծանումից, ինքնաոչնչացումից։ Տիկնայք և պա­րոնայք, ինչպես իրական կյանքում մինչև օրս սպասում եք Հիսուսին, իսկ թատրոնում՝ Գոդոյին, համբերատար սպասեք նաև Ձեյմի գալստյանը։ Եվ նրա հեղինակած այս մենաթատերգությունը ներկայացնելով աշխարհի տարբեր բեմերում՝ հիշեք արևի որդիների թագավորին՝ Ձեյմին։ Հիշենք, հավատանք ու սպասեք… Այս­քանը… Ծափահարե՛ք, պարոնայք, ծափահա­րե՛ք…

Դուդուկի մեղեդին ընդհատվում է։ Լսվում են մեծ թմբուկի ուժեղ, ռիթմիկ հարվածները։

 

You may also like...

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։