Սամվել ԽԱԼԱԹՅԱՆ / ՔԵՌԻ ՔՈՒՉԻՆ end ԹՈՄԸ, ՋԵՐՐԻՆ ԵՎ ՄՅՈՒՍՆԵՐԸ
Հեքիաթ—շոու մեկ գործողությամբ, վեց պատկերով
ԳՈՐԾՈՂ ԱՆՁԻՆՔ
ՔԵՌԻ ՔՈՒՉԻ
ՊՈՒՅ—ՊՈՒՅ
ԹՈՄ
ՋԵՐՐԻ
ՄԻԿԿԻ ՄԱՈՒԶ
ԱՐՋ
ՄԱՇԱ
ԼԵՈՊՈԼԴ
ՊՍՏԻԿ
ՃՍՏԻԿ
ՈՒՍՏԱ ՓԻՍՈ
Գործողությունների վայրը պետք է արտահայտված լինի ետնավարագույրի վրա պատկերված, ըստ հարկի փոփոխվող պատկեր—տեսարաններով, բեմը հիմնականում ծառայացնելով որպես պարահրապարակ:
ՊԱՏԿԵՐ ԱՌԱՋԻՆ
Թավուտ անտառ: Բեմի վրա, քիչ ձախակողմում՝ կոճղ: Աշխույժ երաժշտության
ներքո բոլոր հերոսները (բացի Քուչիից) մտնում, պարային համար կատարելուց հետո դուրս են գնում: Կարճ դադար: Հևասպառ, աջ ու ձախ հոտոտելով մտնում է Քուչին:
ՔՈՒՉԻ – Հըմ® Էս ո՞ւր կորան® (Հանդիսատեսին.) Երեխաներ, քիչ առաջ էստեղ մարդ չտեսա՞ք® Էս ի՞նչ եմ ասում® Երեխաներ, քիչ առաջ էստեղ կենդանիներ չտեսա՞ք® Կատուն է՞լ էր նրանց հետ® Թե ճանկս կընկնի՜® Բեղերը մեկ-մեկ պոկելու եմ® Պոչից «Պեպսի-կոլայի» դատարկ բանկաներ եմ կապելու® Ականջներին ավտոյի ակներ եմ կախելու® (Նստում է կոճղի մոտ🙂 Ոտքերին երկաթե թաթմաններ եմ հագցնելու® Ախր դուք չգիտեք, թե նա ի՜նչ բերեց իմ ազնիվ ցեղի գլխին® Արդեն 100 տարուց ավելի է, պապիս պապից սկսած, շան օր ենք քաշում® Էս իմ պապի պապը մի ցուրտ ձռան օր, որտեղից-որտեղ գառան մորթի է ճարում ու տանում Ուստա Փիսոյի մոտ՝ գդակ կարելու: Էդ խորամանկ Փիսոն էլ, թե` աչքիս վրա, քեռի Քուչի, մի գդակ է, հո մի քուրք չի՞, քո թանկագին խաթեր համար, ուրբաթ օրը՝ համեցեք, տար® Էդ օրվանից մինչև էսօր, հաշվել եմ, անցել է 127 տարի ու 6100 ուրբաթ օր, բայց ի՜նչ գդա՜կ, ի՜նչ Փիսո® Վերցրեց ու անհետացավ® Խեղճ պապիս պապն էլ հույս ուներ, թե իրենից հետո էդ գդակը իր թոռ ու ծոռներն էլ կդնեն… ցեղովի անգդակ մնացինք: Ա՜խ, ավազակ Փիսո, թե ձեռքս կընկնե՜ս® Բեղերը պոկելու եմ, պոչին «Պեպսի-Կոլայի» դատարկ բանկաներ եմ կախ տալու® (Հոգնած, գլուխը դնում է կոճղին🙂 Ականջներից ավտոյի ակներ եմ կախելու: (Քունը հաղթահարում է նրան) Ոտքերին երկաթե թաթմաններ եմ® (Քնում է🙂
Լուսախաղը հուշում է, որ Քուչին երազ է տեսնում: Պույ—Պույ մուկիկի երգը երգելով մտնում է ինքը` Պույ—Պույը: Երգի ավարտին նկատելով քնած Քուչիին, մոտենում է:
ՊՈՒՅ – (զարմացած): Պո՞ւյ® Պույ-Պո՞ւյ® Սա մեր Քեռի Քուչին չի՞, էս ինչի՞ է քնել® Երևի հոգնել է: Խեղճ Քուչին արդեն 127 տարի է՝ Ուստա Փիսոյին է փնտրում, որ իր մորթին ետ ուզի: (Հրում է Քուչիի ուսը🙂 Քուչի, այ Քեռի Քուչի, արթնացիր, քեզ համար լավ նորություն ունեմ:
ՔՈՒՉԻ – (արթնանում, գլուխը թափահարում է՝ քունը վանելու համար): Պույ-Պույ, դո՞ւ ես®
ՊՈՒՅ – Բա էլ ո՞վ® Լսիր, թե ինչ եմ ասում: Երեկ երեկոյան սկայպով խոսում էի Լոս Անջելեսում ապրող մորաքրոջս աղջկա՝ Ջերրիի հետ և գիտե՞ս, ինչ իմացա®
ՔՈՒՉԻ – Չգիտեմ®
ՊՈՒՅ – Ասեմ, իմացիր: Ջերրին հայտնեց, որ քո փնտրած Փիսոյի թոռի թոռը ապրում է Լոս Անջելեսում, բայց չճանաչվելու համար անունը փոխել է, դարձել է Թոմ®
ՔՈՒՉԻ – Հա՜մմ…
ՊՈՒՅ – Հա՜մմ ասիր ու պրծա՞ր… Ամբողջ օրն էլ, գդակը գլխին, ֆռֆռում է…
ՔՈՒՉԻ – Հաա՜ամմմ…
ՊՈՒՅ – Հաա՜ամմմ ասիր ու պրծա՞ր…
ՔՈՒՉԻ – Բա ի՞նչ ասեմ, Պույ-Պույ ջան… Իմ լուսահոգի հայրիկ Քուչին էլ, իմ պապ Քուչին էլ, իմ պապի պապ Քուչին էլ էդ օրվանից մինչև օրս ուրիշ ճար չեն ունեցել, հենց հիշել են` հաա՜ամմմ են ասել…
ՊՈՒՅ – (ցատկում է կոճղի վրա, վերամբարձ): Ուժ առ, ո՜վ ազնվացեղ: Դու ես լինելու քո ցեղի այն խիզախ, քաջարի և հերոս Քուչին, ով ետ է բերելու իր պապենական գդակը:
ՔՈՒՉԻ – Ճի՜-ի՞շտ…
ՊՈՒՅ – Հաստա՛տ:
ՔՈՒՉԻ – Բա հիմա ի՞նչ անենք, որ դրան բռնենք, Պույ-Պույ ջան, առանց գդակի գլուխս անշաքար պաղպաղակ է դառնում:
ՊՈՒՅ – Պարզ չի, ի՞նչ®
ՔՈՒՉԻ – Պարզ չի®
ՊՈՒՅ – Պետք է գնանք Լոս Անջելես:
ՔՈՒՉԻ – Իսկ… Իսկ չի՞ լինի, որ այստեղ դառնամ այն խիզախ, այն… այն… էն ի՞նչ ասիր, մտահան արի…
ՊՈՒՅ – Քաջարի:
ՔՈՒՉԻ – Այն քաջարի…
ՊՈՒՅ – Եվ հերոս…
ՔՈՒՉԻ – Եվ հերոս Քուչին ու հենց այստեղ ետ բերեմ իմ պապենական գդակը:
ՊՈՒՅ – Անհնար է: Անպայման պետք է գնալ Ամերիկա:
ՔՈՒՉԻ – Ամերիկա՞®
ՊՈՒՅ – Այո, Ամերիկա:
ՔՈՒՉԻ – Բա քիչ առաջ ասում էիր` Լոս Անջելես…
ՊՈՒՅ – Այ քեռի Քուչի, Լոս Անջելեսը Ամերիկայում է գտնվում:
ՔՈՒՉԻ – Հաա՜…
ՊՈՒՅ – Գիտե՞ս, թե ի՜նչ պիցցաներ կան, ի՜նչ համբուրգերնե՜ր, ի՜նչ բանաննե՜ր…
ՔՈՒՉԻ – Իսկ ոսկո՞ր…
ՊՈՒՅ – Ամեն քայլափոխի` ոսկոր է:
ՔՈՒՉԻ – Ուրեմն… ուրեմն անպայման գնանք:
ՊՈՒՅ – Որոշված է, ես այսօր իսկ ինքնաթիռի տոմս կպատվիրեմ: Այսօր իսկ թռնո՜ւմ ենք Լոս Անջելե՜ս:
ՔՈՒՉԻ – (պայծառացած): Դու իսկական բարեկամ ես, Պույ: Գնա՞նք, պատրաստվենք մեկնելու:
ՊՈՒՅ – Իհարկե, գնանք: Այդ Թոմ դարձած գող ու ավազակ Ուստա Փիսոյին բռնել ու պատժել է պետք:
ՔՈՒՉԻ – Բռնել ու գդակը վերցնել:
ՊՈՒՅ – Գնացի՜նք®
ՔՈՒՉԻ – Բեղերը պոկելու եմ® Պոչից «Պեպսի-Կոլայի» դատարկ բանկաներ եմ կախ տալու®
Քուչին ու Պույը դուրս են գնում:
Աշխույժ երաժշտություն (ցանկալի է ամերիկյան ռիթմով): Գործող անձինք, բացի Քուչիից, պարելով մտնում, պարն ավարտում, դուրս են գնում:
ՊԱՏԿԵՐ ԵՐԿՐՈՐԴ
Ետնավարագույրին՝ երկնաքերների պատկեր: Կոճղի փոխարեն օդանավակայանի սպասասրահի նստարան: Ճամպրուկներով մտնում են Քուչին ու Պույը:
ՊՈՒՅ – Ի՜նչ լավ է, որ ժամանակին տեղ հասանք: Արի նստենք նստարանին, սպասենք Ջերրիին: Նա ասաց, որ կդիմավորի մեզ (Նստում են🙂
Նրանց է մոտենում ոստիկանի գլխարկով Միկկի Մաուզը:
ՄԻԿԿԻ – (պատվի է առնում): Հա՛յ:
ՔՈՒՉԻ – (ուրախացած): Հա, ախպեր ջան, հայ ենք, հա՜յ®
ՄԻԿԿԻ – Իզ դէըր էնիթինգ այ քան դու ֆըր յու:
ՔՈՒՉԻ – Էս ի՞նչ ա ասում, չեմ հասկանում: Մենք հայ ենք, հա՜յ®
ՄԻԿԿԻ – Հա՛յ: Իզ դէըր էնիթինգ այ քան դու ֆըր յու:
ՔՈՒՉԻ – Այտա, ասի՝ հայ ենք, էլի՞® ը՜ ® Այ եմ՝ հայ եմ®
ՄԻԿԿԻ – Հա՛յ:
ՔՈՒՉԻ – Հա, էլի՜, հայ:
ՄԻԿԿԻ – Հա՛յ: Իզ դէըր էնիթինգ այ քան դու ֆըր յու:
ՊՈՒՅ – Քեռի Քուչի, բա որ ասում էի մի օտար լեզու սովորի՞® Տեսա՞ր, որտեղ է պետք գալի:
ՔՈՒՉԻ – Այ Պույ-Պույ ջան, հիմի ինքը որ օտար լեզու գիտի, իրան պետք եկա՞վ®
Հևասպառ մտնում է Ջերրին:
ՋԵՐՐԻ – Պույ-Պու՜յ, քույրիկս® Ես էլ քեզ եմ փնտրում: (Ողջագուրվում են🙂 Բարև ձեզ, Քեռի Քուչի, ես ձեր մասին շատ եմ լսել:
ՔՈՒՉԻ – (ողջագուրվելով): Բարին արևիդ, Ջերրի ջան:
ՋԵՐՐԻ – Օ՜, Միկկի Մաուզն է՞լ է այստեղ: Հա՛յ, Միկկի:
ՄԻԿԿԻ – Հա՛յ, Ջերրի:
ՔՈՒՉԻ – (Միկկիին): Բա որ դու հայ ես, ինչո՞ւ էիր ինձ հետ անգլերեն խոսում ու մենակ ասում` հայ-հայ-հայ…
ՋԵՐՐԻ – Քեռի Քուչի, անգլերեն «հայ» նշանակում է «ողջույն»:
ՔՈՒՉԻ – Տես, է՞, չգիտեի® Բա հային ի՞նչ են ասում:
ՋԵՐՐԻ – Արմինյըն:
ՔՈՒՉԻ – (Պույին): Ըհը, քո ասածով եղավ, օտար լեզու էլ սովորեցի:
ՋԵՐՐԻ – Բայց ինչո՞ւ այսքան ուշացաք, երեկվանից սպասում եմ, հո վթար չէ՞ր եղել:
ՔՈՒՉԻ – Քիչ էր մնում, որ մեծ վթար լիներ, հազիվ պրծանք:
ՋԵՐՐԻ – Փրկարանե՞րն օգնեցին:
ՔՈՒՉԻ – Բժիշկները:
ՋԵՐՐԻ – Ոչինչ չեմ հասկանում…
ՔՈՒՉԻ – Քո մորքուրի աղջիկ Պույ-Պույը, Ջերրի ջան, ինքնաթիռում այնքան շատ կերավ, որ ուռել էր ու խցանվել դռան արանքում: Չէր կարողանում ինքնաթիռից դուրս գալ: Բժիշկները եկան, հոգնա արեցին… (Ճամպրուկից դուրս է բերում հոգնան🙂 Էս էլ` հոգնան, նվիրեցին մեզ, որ եթե կրկնվի, Պույ-Պույին փրկենք:
ՊՈՒՅ – (մեղավոր): Ախր, շա՜տ էր համեղ…
ՄԻԿԿԻ – Ջերրի, նրանք քո բարեկամնե՞րն են:
ՋԵՐՐԻ – Այո, Հայաստանից:
ՄԻԿԿԻ – Օ՜, Արմենիա®
ՔՈՒՉԻ – Արմենիա, Արմենիա® Գործով ենք եկել, էն գդակի գող Թոմին ենք փնտրում:
ՄԻԿԿԻ – Մի՞թե Թոմը գող է:
ՔՈւՉԻ – Նրա ամբողջ ցեղն է գող: Բա որ գող չլիներ, անունը կփոխեր ու կփախչեր Ամերիկա՞®
ՊՈւՅ – Նրա իսկական անունը Ուստա Փիսո է: Քուչիի մորթին գողացել, փախել է:
ՄԻԿԿԻ – Օ՜® Անպայման ձերբակալել է պետք:
ՔՈՒՉԻ – Դե, ես էլ էդ եմ ասում, էլի՜®
ՊՈՒՅ – Ինչ լա՜վ է, որ ձեզ հանդիպեցինք: Դուք մեզ կօգնե՞ք:
ՄԻԿԿԻ և ՋԵՐՐԻ – Անպայման կօգնենք:
ՋԵՐՐԻ – (խրոխտ պարծենկոտությամբ): Դեռ ոչ մի կատու չի ազատվել մկների ձեռքից:
ՄԻԿԿԻ – Նա կստանա իր արժանի պատիժը:
ՊՈՒՅ – Շնորհակալություն, բարեկամներ, առա՜ջ, հանուն արդարության:
ՋԵՐՐԻ – (պաթետիկ): Մենք դարավոր վրեժ ունենք
Կատուների պիղծ ցեղից,
Չենք վախենում, եթե ուզենք,
Կախ կտանք նրանց բեղից:
ԲՈԼՈՐԸ – Չենք վախենում, եթե ուզենք,
Կախ կտանք նրանց բեղից:
ՊՈՒՅ – Հալածվել ենք մենք ողջ կյանքում,
Անարգանք է դա մեր պատվին,
Բայց հզոր չէ ոչ մի կատու,
Մենք կհաղթենք անարգ կատվին:
ԲՈԼՈՐԸ – Բայց հզոր չէ ոչ մի կատու,
Մենք կհաղթենք անարգ կատվին:
ՋԵՐՐԻ – Մենք առաջվա թույլ մուկը չենք,
Սոված, ծարավ, խեղճ ու անտուն,
Կբանտարկենք կատվին այդ նենգ,
Ո՞վ է մեր դեմ վախկոտ կատուն:
ԲՈԼՈՐԸ – Կբանտարկենք կատվին այդ նենգ,
Ո՞վ է մեր դեմ վախկոտ կատուն:
ՔՈւՉԻ – Կորչի՛ կատուն: Դար ու դարով,
Դա է եղել սուրբ կտակը,
Գնանք բռնենք կատվին այդ գող,
Ու ետ բերենք իմ գդակը:
ԲՈԼՈՐԸ – Գնանք, բռնենք կատվին այդ գող,
Ու ետ բերենք քո գդակը:
ՊՈՒՅ – Առա՜ջ, դեպի հաղթանակ:
Աշխույժ երաժշտության ներքո դուրս են գնում:
ՊԱՏԿԵՐ ԵՐՐՈՐԴ
Ետնավարագույրը նախորդ տեսարանն է: Աշխույժ երաժշտությամբ պարի կատարում: Հերոսները (բացի Քուչիից) պարի ավարտից հետո դուրս են գնում:
Թոմի բնակարանը՝ հեռուստացույց, բազկաթոռ, աթոռակ: Հյութ խմելով, բարձր տրամադրությամբ, երգ մռմռալով մտնում է Թոմը, նստում բազկաթոռին, բջջայինով զանգում է:
ԹՈՄ – Հելլո՜, Թոմ պապիկ, այդ ես եմ, քո թոռնիկ Թոմիկը…Ես քիչ առաջ տեղեկացա, որ հեռուստատեսությամբ քո մասին ֆիլմ են ցուցադրելու… Այո, այո, հենց այն ֆիլմը, երբ դու պատժում ես անկարգ Ջերրիին… Մի անհանգստացիր, Թոմ պապիկ, եթե այդ անկարգ մկնիկը համարձակվի ինձ նեղացնել, ես նրա հախից կգամ: Դե լավ, միացրու հեռուստացույցդ… իհարկե, իհարկե, ես էլ եմ դիտելու: (Մի կողմ դնելով հեռախոսը, միացնում է հեռուստացույցը🙂 Հիմա ողջ Ամերիկան կտեսնի, թե ի՜նչ ճարպիկ պապիկ ունեմ ես… Ոնց կզարմանա՜ն…
Հեռուստացույցի էկրանին «Թոմը և Ջերրին» մուլտֆիլմն է: Թոմը երբեմն առ երբեմն արձագանքում է` «Ո՜ւխ, ապրես, պապիկ… Տեղն է դրան… Հասիր, քիչ մնաց… Ավելի արագ, ավելի արագ» և այլն: Ինչ—որ պահի ֆիլմն ընդհատվում է և էկրանին հայտնվում է Միկկին:
ՄԻԿԿԻ – Հարգելի հեռուստադիտողնե՛ր: Մենք ստիպված ենք ընդհատել ֆիլմի ցուցադրումը, որովհետև քիչ առաջ տեղեկացանք, որ մեր համաքաղաքացի Թոմը, նրա պապն ու պապի պապը ծպտված ավազակներ են: Նրանց իսկական անունը ոչ թե Թոմ է, այլ Ուստա Փիսո: Տարիներ առաջ Թոմի պապի պապը գողացել է Քեռի Քուչիի մորթին և փախել է Ամերիկա, այստեղ փոխել է իր անունը, որպեսզի թաքնվի արդար դատից, իսկ այդ մորթուց կարված գլխարկը գտնվում է նրա թոռնիկ Թոմիկի մոտ: Մենք հենց հիմա մեկնում ենք ձերբակալելու գողին…
ԹՈՄ – (անջատում է հեռուստացույցը): Այ քեզ բա՜ն® Ուստա Փիսո՞® Բայց ես Ուստա Փիսոն չեմ® Ծնված օրից իմ անունը Թոմ է® Իմ հայրիկն էլ էր Թոմ, իմ պապիկն էլ էր Թոմ® Իմ պապի պապի անունն էլ էր Թոմ… Ուզում են ինձ ձերբակալե՞ն® Մորթի՞® Ի՞նչ մորթի® Ա՜, սա հաստատ այդ անկարգ Ջերրիի լարած թակարդն է® Լա՜վ, շատ լավ, ես ձեզ թակարդ ցույց կտամ® (Շտապում է կուլիսներ, այնտեղից քարշ տալով բերում է մեծ արկղ, բացելով` կոճգամներ է հանում, շարում հատակին🙂 Համեցե՜ք, եկեք ինձ ձերբակալելու® (Այս ընթացքում Ջերրին գլուխը ներս է խցկում, հետևում է Թոմին🙂 Պատկերացնում եմ, թե ինչպես է այդ անկարգ Ջերրին մտնելու իմ տուն ու ցավից վեր-վեր թռչելու® (Ջերրին ձեռքի բանանից մի շերտ կեղև է գցում հատակին🙂 Ի՜նչ Ուստա Փիսո, ի՜նչ մորթի, ի՜նչ գդակ® Ես ինքս Ջերրին դատի կտամ իմ բարի և ազնիվ անունը խայտառակելու համար® (Ոտքը դնում է կեղևին, սայթաքում, ընկնում է իր իսկ շարած կոճգամների վրա🙂 Վա՜խ, ոտքս® Վա՜խ, ուսս® Վա՜խ, ձեռքս®
Աշխույժ երաժշտության ներքո գրոհով ներս են մտնում Միկկին, Ջերրին, Պույն ու Քուչին:
– Բռնվեցի՞ր®
– Թակարդ էիր լարում, հա՞®
– Դու պատասխան կտաս քո հանցանքի համար®
Միահամուռ ուժերով Թոմին կապկպում են բազկաթոռին` բերանը խցկելով բանանը:
ՄԻԿԿԻ – (ատրճանակն ուղղում է բազկաթոռի վրա կապկպված Թոմին): Ձեռքերդ վեր:
Բոլորը ձեռքերը վեր են բարձրացնում:
ՄԻԿԿԻ – Դուք ինչո՞ւ եք ձեռքերդ վեր բարձրացնում, ես ավազակ Թոմին եմ ասում: (Թոմին.) Ձեռքերդ վեր, կկրակեմ:
ՊՈՒՅ – Սպասիր, Մաուզ, հանկարծ չկրակես:
ՄԻԿԿԻ – Բայց նա չի կատարում իմ հրամանը:
ՋԵՐՐԻ – Ախր, նրա ձեռքերը կապկպված են, նա չի կարող բարձրացնել:
ՄԻԿԿԻ – Ճիշտ որ: (Թոմին.) Որտե՞ղ ես թաքցրել գդակը, խոստովանիր:
ՔՈՒՉԻ – Որտե՞ղ է գդակս:
ՋԵՐՐԻ – Խոստովանի՛ր:
ՊՈՒՅ – Խոստովանիր, ավազակ:
ՄԻԿԿԻ – Եթե չխոստովանես, կկրակե՛մ:
ՋԵՐՐԻ – Սպասիր, Մաուզ, հանկարծ չկրակես:
ՄԻԿԿԻ – Բայց նա չի խոստովանում:
ՊՈՒՅ – Ախր, նրա բերանը խցկել ենք բանանով, նա չի կարող խոսել:
ՄԻԿԿԻ – Ճիշտ որ® (Թոմի բերանից հանում է բանանը🙂 Որտե՞ղ է գդակը, խոստովանի՛ր:
ՔՈՒՉԻ – Որտե՞ղ է գդակս®
ՋԵՐՐԻ – Խոստովանի՛ր:
ՊՈՒՅ – Խոստովանիր, ավազակ:
ԹՈՄ – (վախեցած): Գը-գը-դա՞կը® նը-նը-ննջարանի® Զը-զը-գեստապահարանում է®
ՄԻԿԿԻ – Ջերրի, Պույ-Պույի հետ անմիջապես այստեղ բերեք Քեռի Քուչիի գդակը:
ՔՈՒՉԻ – (հուզված): Շնորհակալ եմ® Անչափ, անչափ շնորհակալ եմ, բարեկամներ®
ՋԵՐՐԻ – Բարեկամներ, բայց այսքան երկար տանջվելուց հետո հասնել նպատակին ու հասարակ ձևով վերցնել գդակն ու գնա՞լ® Ես համաձայն չեմ:
ՊՈՒՅ – Բա ինչպե՞ս վարվենք, Ջերրի:
ՋԵՐՐԻ – Ահա թե ինչպես: Լույսերը կհանգցնենք, Քեռի Քուչին թող նստի աթոռակին, մենք կգնանք, գլխարկը կբերենք, կդնենք նրա գլխին ու կհաշվենք մինչև երեքը և միանգամից կլուսավորենք: Կարծում եմ` Քուչիի համար ուրախ անակնկալ կլինի:
ՊՈՒՅ – Հրաշալի միտք ասացիր, Ջերրի: Սկսե՞նք:
ՋԵՐՐԻ – Սկսե՛նք: Միկկի, հանգցրու լույսերը:
Մթնեցում: Հանդիսավոր երաժշտություն, ապա բոլորը միաձայն հաշվում են՝ «Մեկ, երկու, երեք»: Լուսավորվում է: Քուչին, սոմբրերոն գլխին, նստած է աթոռակին, բոլորը ծափահարում են:
— Բարո՜վ մաշես…
— Շնորհավո՜ր…
— Շատ, շա՜տ է սազում…
ՔՈՒՉԻ – (գլխարկը հանում, ապշած նայում է): Բայց… բայց սա իմ գդակը չի:
ԹՈՄ – Դա իմ գլխա՜րկն է:
ՄԻԿԿԻ – (Թոմին): Դու ձայնդ կտրի՛ր: (Քուչիին.) Թանկագին միստր Քեռի Քուչի, լավ նայեք, հոտոտեք, մի՞թե սա ձեր գդակը չի:
ՔՈՒՉԻ – Չէ՜, այ ախպեր, նո՜® իզ իթ նո իմ գդակ®
ՄԻԿԿԻ – (ատրճանակն ուղղում է Թոմին): Խոստովանեք Ուստա Փիսո, որտե՞ղ եք թաքցրել Քեռի Քուչիի գդակը:
ՔՈՒՉԻ – Նա… նա Ուստա Փիսոն չի®
ՊՈՒՅ – Ինչպե՜ս®
ԹՈՄ – Ես Թոմն ե՜մ®
ՄԻԿԿԻ – (Թոմին): Դու ձայնդ կտրիր: (Քուչիին.) Թանկագին միստր Քուչի, ուշադիր նայեք, մի՞թե սա Ուստա Փիսոն չի:
ՔՈՒՉԻ – Չէ՜, այ ախպեր, չէ՜® Հի իզ նո՛ Ուստա Փիսո®
ՋԵՐՐԻ – Բա ինչո՞ւ չէիր շուտ ասում®
ՔՈՒՉԻ – Դե® Ո՞նց ասեմ® Ինքն էլ է կատու, բայց Ուստա Փիսոն չի:
Բոլորը շփոթված մեկ Քուչիին են նայում, մեկ՝ Թոմին ու ետ—ետ քայլելով նահանջում են: Ջերրին սայթաքում, ընկնում է կոճգամների վրա:
ՋԵՐՐԻ – Վա՜խ, ոտքս®
Պույ—Պույն էլ է սայթաքում, ընկնում:
ՊՈՒՅ – Վա՜խ, ո՜ւսս®
Միկկին էլ է սայթաքում, ընկնում:
ՄԻԿԿԻ – Վա՜խ, ձե՜ռքս®
ՔՈՒՉԻ – Վա՜խ, գլո՜ւխս…
Մթություն:
ՊԱՏԿԵՐ ՉՈՐՐՈՐԴ
Աշխույժ երաժշտություն: Լուսավորվում է: Ետնավարագույրին նախորդ պատկերի նկարն է: Օդանավակայանի սպասասրահը: Մտնում են Ջերրին, Պույը, Միկկին, Քուչին: Բոլորն էլ վիրակապված են:
ՔՈՒՉԻ – է՜… շան բախտ է, շան բախտ… Հասա Ամերիկա, որ գլխիս գդակ ունենամ, բայց վիրակապով եմ վերադառնում… Հայաստանում ի՞նչ կասեն իմ մասին… խայտառակ եղա…
ՊՈՒՅ – Բա ե՞ս…
ՋԵՐՐԻ – Բա ե՞ս…
ՊՈՒՅ – Դուք ամերիկացի մկնիկներ եք, Հայաստան չեք գալիս, ո՞նց պիտի այնտեղ խայտառակ լինեք:
ՋԵՐՐԻ – Դե… ես էլ Ամերիկայում խայտառակ եղա…
ՄԻԿԿԻ – Ես էլ` Լոս Անջելեսում…
ՔՈՒՉԻ – Ա՜խ, գող Փիսո, թե ճանկս կընկնե՜ս… Բեղերդ մեկ-մեկ պոկելու եմ® Պոչիցդ «Պեպսի-Կոլայի» դատարկ բանկաներ եմ կապելու® Ականջներիդ ավտոյի ակներ եմ կախելու®
ՄԻԿԿԻ — (պայծառացած): Գտա՜… Գտա՜, բարեկամներ, գտա՜…
ՔՈՒՉԻ – Գդա՞կս… Գդակս գտա՞ր… Շնորհակալ եմ® Անչափ, անչափ շնորհակալ եմ…
ՋԵՐՐԻ – Վերջապե՜ս… Շնորհավորում եմ, միստր Քուչի, սրտանց շնորհավորում եմ…
ՊՈՒՅ – Ես ասում էի, չէ՞, որ կգտնենք… Բարով վայելես, Քեռի քուչի, շնորհավոր լինի…
ՄԻԿԿԻ — (զարմացած): Բայց այդ ի՞նչն եք շնորհավորում…
ՊՈՒՅ – Քեռի Քուչիի գդակը… Դու չասացի՞ր` գտա՜, գտա՜…
ՄԻԿԿԻ – Ես գտա, թե ինչ պետք է անեք, որ Հայաստանում չխայտառակվեք:
ՔՈՒՉԻ — (հուսխաբված): Էլի բախտս չբերեց… Ի՞նչ պետք է անենք, որ Հայաստանում չխայտառակվենք…
ՄԻԿԿԻ – Որպեսզի Հայաստանում չխայտառակվեք, ուրեմն…
ԲՈԼՈՐԸ – (միաձայն): Ուրե՞մն…
ՄԻԿԿԻ – Ուրեմն` Հայաստան վերադառնալ պետք չէ:
ՔՈՒՉԻ և ՊՈՒՅ — Բա ո՞ւր գնանք:
ՄԻԿԿԻ – Մեր ոստիկանության հետախուզությունը պարզել է, որ Ռուսաստանում ապրում է մի հանրահայտ կատու` Լեոպոլդ անունով: Ինքներդ դատեցեք, եթե նա ռուս է, ուրեմն նրա անունը պետք է լիներ Նինա, կամ` Լենա, կամ` Նադեժդա… բայց նրա անունը ռուսական չէ, ուրեմն…
ԲՈԼՈՐԸ – Ուրե՞մն…
ՄԻԿԿԻ – Ուրեմն նա ծպտված Ուստա Փիսոն է… Անունը փոխել է չճանաչվելու համար:
ՊՈՒՅ – Ուռաա՜…Ես ասում էի, չէ՞, որ կհայտնաբերենք այդ ավազակին… Առա՜ջ, դեպի Ռուսաստան…
Ռուսական աշխույժ երաժշտություն: Մթություն:
ՊԱՏԿԵՐ ՀԻՆԳԵՐՈՐ
Էկրանին՝ հատված «Լեոպոլդ» մուլտֆիլմից:
Լուսավորվում է, և պարզվում է, որ Արջի տանը տանտերն ու Մաշան հեռուստացույցով մուլտֆիլմ էին նայում: Ետնավարագույրին առաջին պատկերի նկարն է:
ԱՐՋ – Մաշա, սիրելիս, ես կատարեցի քո խնդրանքը, մենք մուլտֆիլմ դիտեցինք: Իսկ հիմա քո տուն գնալու ժամանակն է: (Մաշան անխոս գլխով է անում, բայց տեղից չի շարժվում🙂 Մաշա, սիրելիս, չէ՞ որ ես կատարեցի քո խնդրանքը, մենք մուլտֆիլմ դիտեցինք: Իսկ հիմա քո տուն գնալու ժամանակն է: (Մաշան անխոս գլխով է անում, բայց տեղից չի շարժվում🙂 Մաշա… քո տուն գնալու ժամանակն է:
Մաշան, չկամ, դուրս է գնում:
ԱՐՋ – Վերջապե՜ս… Մուլտֆիլմ եմ ուզում… կոնֆետ եմ ուզում… (Բջջայինով համար է հավաքում🙂 Գաթա եմ ուզում… Զուգարան եմ ուզում… Մարիա Միխայլովնա… բարի երեկո… Ե՞ս… զուգարա՞ն… ոչ, ոչ, ես զուգարան չեմ ուզում… դա Մաշան է ամեն օր գալիս ու պահանջներ դնում… Ախ, ներեցեք, ներեցեք… Մաշա՞ն… այո, այո, վերջապես գնաց: Մուլտֆիլմ նայեց ու գնաց: Ես մենակ եմ: Վերջապե՜ս մենակ եմ…(Կրկին ներս մտած Մաշան գողտուկ հետևում է նրան` անընդհատ թաքնվելով թիկունքում🙂 Մարիա Միխայլովնա, թանկագինս, այսօր երեկոյան համեցեք ինձ մոտ ընթրիքի: Մենք երկուսով կլինենք: Ես կսպասեմ ձեզ: Ցտեսություն: (Նկատում է Մաշային🙂 Հը՞® Դո՞ւ® Դու չե՞ս գնացել: (Մաշան տարուբերում է գլուխը🙂 Բայց ես հյուր ունեմ®
ՄԱՇԱ – Մենք հինգ հոգով կընթրենք:
ԱՐՋ – (անակնկալի եկած փռվում է աթոռին): Հի՞նգ® Գուցե երե՞ք®
ՄԱՇԱ – Հինգ:
ԱՐՋ – (ինքն իրեն հաշվելով): Մարիա Միխայլովնան՝ մեկ, ես՝ երկու, Մաշան՝ երեք: Եղավ երեք:
ՄԱՇԱ – Հինգ:
ԱՐՋ – (կրկին հաշվում է): Մարիա Միխայլովնան՝ մեկ, ես՝ երկու, Մաշան՝ երեք®
ՄԱՇԱ – Քեռի Քուչին՝ չորս, Պույ-Պույ մկնիկը՝ հինգ®
ԱՐՋ – Նրանք ովքե՞ր են:
ՄԱՇԱ – Հայաստանից են եկել: Անտառում մոլորվել էին:
ԱՐՋ – Մոլորվել էի՞ն:
ՄԱՇԱ – Ըհը՛, մոլորվել էին (Գնում է դեպի կուլիսներ, վերադառնում է Քուչիի հետ🙂 Ահա, Քեռի Քուչին…
ՔՈՒՉԻ – Զդրավստվույտե:
ԱՐՋ – (զարմացած): Բարև… (Մաշային.) Ուրեմն` չորս:
ՄԱՇԱ – Հինգ: Պույ-Պույը անտառում այնքան հատապտուղ է կերել, որ ուռել է ու խրվել ծառի ճյուղերի մեջ, չի կարողանում դուրս պրծնել:
ԱՐՋ – Ա՜յ քեզ փորձանք… Բա ինչու՞ ենք կանգնել, նրան օգնել է պետք:
ՔՈՒՉԻ – (կանխում է): Պետք չէ… Նրա մոտ ես հոգնա թողեցի… քիչ հետո ինքը կգա… Դուք մի անհանգստացեք: Մենք ձեզ նեղություն չենք տա: Մեզ սպասում են Ճստիկն ու Պստիկը: Թույլ տվեք հեռախոսով զանգել նրանց, հայտնել հասցեն: Նրանք կգան մեր ետևից և մենք կգնանք:
ՄԱՇԱ – Յո՛թ:
ԱՐՋ – Ի՞նչը՝ յոթ®
ՄԱՇԱ – Ճստիկը` վեց, Պստիկը` յոթ: Յոթ հոգով կընթրենք:
ՔՈՒՉԻ – Կարելի՞ է զանգել:
ԱՐՋ – Իհարկե, իհարկե, խնդրեմ:
ՔՈՒՉԻ – (շտապում է վերցնել հեռախոսը): Ալո՞, Ճստիկ, դո՞ւ ես® Մենք մոլորվել ենք անտառում® Ի՞նչ, դուք է՞լ եք անտառում, Արջի բնակարանի մոտակայքո՞ւմ եք® Ես էլ հենց նրա տանն եմ® Հա, չմոռանամ ասել, Պույ-Պույը կաղնու ծառի մոտ է… արդեն հանդիպե՞լ եք… Շատ լավ է… Դե եկեք, եկեք®
ՄԱՇԱ – (Արջին): Տեսա՞ր, որ ասում էի՝ յոթ, չէիր հավատում:
Մտնում են Պույը, Ճստիկն ու Պստիկը:
ՃՍՏԻԿ և ՊՍՏԻԿ – Բարև ձեզ… (Ողջագուրվելով🙂 Քեռի Քուչի, թանկագինս, բարով ես եկել:
ՔՈՒՉԻ – Ողջույն, բարեկամներ: Դե գնացինք, քանի օրը չի մթնել:
ՄԱՇԱ – Դուք ո՞ւր եք գնում® Բա ընթրիքը՞®
ՊՈւՅ – Չէ, չէ… ոչ մի ընթրիք… Սկզբում ասում եք` կեր, կեր, իսկ հետո` հոգնա, հոգնա… Չեմ ուզում:
ԱՐՋ – Թանկագին Պույ, պարզապես հարկավոր է չափավոր ուտել:
ՊՈՒՅ – Ախր, ես չգիտեմ այդ չափավորի չափը:
ԱՐՋ – Մենք քեզ կօգնենք: Համեցեք ճաշասենյակ:
ՃՍՏԻԿ – Թանկագին Արջ, սիրելի Մաշա, մենք կարևոր գործով ենք եկել:
ՊՍՏԻԿ — Մենք իմացել ենք, որ գող Ուստա Փիսոն Քեռի Քուչիի մորթին վերցնելուց հետո փախել է Ռուսաստան:
ՔՈՒՉԻ – Նա մեր ձեռքից չի պրծնի: Անպայման կբռնենք այդ գողին և վերջապես կկատարվի իմ երազանքն ու ես գդակ կունենամ:
ԱՐՋ – Դուք երազում եք գդա՞կ ունենալ…
ՔՈՒՉԻ – Դա նաև իմ պապերի երազանքն է, արդեն 127 տարի երազում ենք…
ԱՐՋ – Մի վայրկյան սպասեք… (Արագ դուրս գնում, անմիջապես վերադառնում է` բերելով արջի ականջներով իր գլխարկը🙂 Ահա, տատիկիցս եմ նվեր ստացել, բոլորովին նոր է, նվիրում եմ ձեզ…
ՔՈՒՉԻ – (գլխարկը վերցնելով զննում է): Շնորհակալ եմ, եղբայր, բայց սա… սա մորթուց չէ… Եվ հետո, այսօր իսկ մենք կբռնենք գողին, ինչքան էլ նա իր անունը փոխի, մեկ է, ես կճանաչեմ նրան ու կվերցնեմ իմ գդակը:
ԱՐՋ – Անունը փոխե՞լ է®
ՊՈՒՅ – Այո, փոխել է, որ ոչ ոք չճանաչի իրեն:
ԱՐՋ – Եվ ի՞նչ նոր անուն է ընտրել:
ՃՍՏԻԿ և ՊՍՏԻԿ – Լեոպո՛լդ:
ԱՐՋ – Այ քեզ բա՜ն® Ո՞վ կմտածեր, որ այդքան կուլտուրական կատուն գող է:
ՊՈՒՅ – Նա կուլտուրական ու համեստ ձևանում է, իրականում՝ հանցագործ է: (Ճստիկին ու Պստիկին.) Գնանք, բարեկամներ, մեզ ցույց տվեք Լեոպոլդի տունը:
ՊՍՏԻԿ – Նրա տուն գնալ պետք չէ:
ՔՈՒՉԻ – Հապա որտե՞ղ գտնենք նրան:
ՃՍՏԻԿ – Անտառում:
ԱՐՋ – Անտառո՞ւմ: Ես թույլ չեմ տա, որ գողն իմ անտառը մտնի:
ՊՍՏԻԿ – Նա հիմա մեզնից ոչ հեռու՝ բացատում սունկ է հավաքում:
ՔՈՒՉԻ – Հը՜մմ, ավելի լավ® Հենց հիմա կձերբակալենք նրան: Գնացինք:
ԱՐՋ – Սպասեք, բարեկամներ: Ես էլ եմ գալիս:
ՄԱՇԱ – Ես էլ:
ՊՈՒՅ – (ոգևորված, պաթետիկ):
Միահամուռ մեր ուժերով,
Քաջ ու զորեղ եղբայրներով,
Մենք կբռնենք այդ գող կատվին,
Եվ անպայման կտանք դատի:
ԲՈԼՈՐԸ – Մենք կբռնենք այդ գող կատվին,
Եվ անպայման կտանք դատի:
Երաժշտություն: Կարճատև շուրջպար են բռնում և դուրս են գնում: Մթություն:
ՊԱՏԿԵՐ ՎԵՑԵՐՈՐԴ
Լուսավորվում է: Անտառի բացատ, հաստաբուն կոճղ: Ուրախ տրամադրությամբ, զամբյուղը ձեռքին, ուսապարկը ուսին մտնում է Լեոպոլդը:
ԼԵՈՊՈԼԴ – Օ՜, ի՜նչ հրաշալի բացատ է: Մի քիչ նստեմ, հանգստանամ, մինչև անձրևից հետո սնկիկները կբարձրացնեն իրենց գլխիկները: (Նստում է կոճղին, ուսապարկից հանում է սնկերի մասին գիրքը🙂 Բայց սունկ հավաքելուց առաջ անպայման պետք է իմանալ, թե ո՞րն է ուտելի և որը՝ թունավոր: Ամեն մի սունկ չի կարելի ուտել: Դրանց մեջ կան խիստ թունավորները: Այս հրաշալի գիրքը կօգնի ինձ: (Թերթում է և կարդում🙂 Ահա` «Կաթնասունկը»… (Նույն պահին նրանից ոչ հեռու բարձրանում է սնկի գլխիկը🙂 Օ՜, հենց արտասանեցի՝ «Կաթնասունկ», նա իմ առջև ծլեց® Թող մի քիչ էլ մեծանա, իսկ ես շարունակեմ կարդալ: «Շատ համեղ է «Կոճղասունկը»® (Բարձրանում է սնկի նոր գլխիկ🙂 Այ քեզ հրա՜շք® Հենց որ սնկի անուն եմ տալիս, անմիջապես ծլում է® (Կարդում է🙂 «Օգտակար է նաև «Կեչասունկը», «Շամպինյոնը», «Յուղասունկը»… (Չորս կողմում սնկեր են ծլում🙂 Այ քեզ բա՜ն® Երևի սա հրաշքների բացատ է: Գնամ, քաղեմ իմ սնկիկներն ու այսօր երեկոյան համեղ ապուր կպատրաստեմ:
Լեոպոլդը մոտենում, հակվում է սնկերից մեկին, բայց սնկի գլուխը մի կողմ է նետվում և տակից հայտնվում է Ճստիկը:
ՃՍՏԻԿ – Հանձնվիր, Լեոպոլդ, վախկոտ®
ՊՍՏԻԿ — Հանձնվիր, Լեոպոլդ, վախկոտ®
Մյուս սնկերի տակից վեր են բարձրանում Մաշան, Պույը, Քուչին:
ՄԱՇԱ – Հանձնվիր, չարագործ:
ՊՈՒՅ – Բռնվեցի՞ր, գող կատու®
ՔՈՒՉԻ – Մորթիս ո՞ւր է, գդակս ո՞ւր է®
Լեոպոլդը, անակնկալի եկած, վախեցած, ետ—ետ է քայլում և փլվում է կոճղին, բայց նույն պահին կոճղը շարժվում է և ծածկոցի տակից բարձրանում է Արջը:
ԱՐՋ – Բռնվեցի՞ր, ավազա՜կ®
ԼԵՈՊՈԼԴ – (հազիվ արտաբերում է): Բարեկամներ, եկեք համերաշխ ապրենք®
ՔՈՒՉԻ – Հենց հիմա ասա, որտե՞ղ է գդակը:
ԼԵՈՊՈԼԴ – Գդակը՞®
ԲՈԼՈՐԸ – Հա, գդակը, գդակը®
– Ո՞ւր թաքցրիր մորթին®
– Որտե՞ղ է Քուչիի գդակը®
ԼԵՈՊՈԼԴ – Գդակը իմ ուսապարկի մեջ է®
ԱՐՋ – Մաշա, սիրելիս, այս գող կատվի ուսապարկից հանիր Քեռի Քուչիի գդակը և տուր տիրոջը:
ՊՈՒՅ – Ո՛չ-ո՜չ® Այդքան տարի փնտրել ենք, որ այսքան հասարակ ձևո՞վ հանձնենք® Քեռի Քուչի, փակիր աչքերդ և երեք հաշվին կբացես:
ՔՈՒՉԻ – (թաթերով ծածկում է աչքերը): Հաշվեք®
Մաշան շտապում է ուսապարկից հանել գլխարկը, մյուսները Քեռի Քուչիին շրջապատելով, նրան ծածկում են հանդիսատեսից և միաձայն հաշվում են՝ «Մեկ, երկու, երեք® Բացիր աչքերդ»: Շրջանը ետ է քաշվում և ի տես հանդիսատեսի, Քուչին նստած է ռուսական ականջակալներով գլխարկը գլխին:
ԲՈԼՈՐԸ – Ուռռաա՜®
— Բարո՜վ մաշես…
— Շնորհավո՜ր…
— Շատ, շա՜տ է սազում…
ՔՈՒՉԻ – Շնորհակալություն, բարեկամներ: Բոլոր-բոլորիցդ անչափ շնորհակալ եմ® (Գլխից վերցնում է գլխարկը, զննում է🙂 Բայց® Բայց սա իմ գլխարկը չի®
ԱՐՋ – Ինչպե՞ս թե` քո գլխարկը չի®
ԼԵՈՊՈԼԴ – Դա իմ գլխարկն է՜®
ՔՈՒՉԻ – Ինքն էլ կարծես թե Ուստա Փիսոն չի® Ճիշտ է, կատու է, բայց Փիսոն չի:
ԼԵՈՊՈԼԴ – Ի՞նչ Ուստա Փիսո® Ես նրան չեմ ճանաչում: Ես Լեոպոլդն ե՜մ®
ՃՍՏԻԿ – (գլխահակ): Ներիր մեզ, Լեոպոլդ®
ՊՍՏԻԿ — Ներիր, Լեոպոլդչիկ®
ԼԵՈՊՈԼԴ – Տղաներ, եկեք համերաշխ ապրենք®
Մթնեցում: Գունախաղով լուսավորվում է: Բեմում նույն տեսարանն է, միայն ավելացել է կոճղը, որի մոտ քնած Քուչին արթնանում, ճմլկոտում է:
ՔՈՒՉԻ – Ի՜նչ հետաքրքիր երազ տեսա® Երանի՜ իրականում այդպես լիներ®
Լսվում է Պույ—Պույի երգը և պարելով, երգելով հայտնվում է Պույը:
ՊՈՒՅ – (նկատելով Քուչիին): Ողջո՜ւյն, Քեռի Քուչի:
ՔՈՒՉԻ – Բարև, Պույ-Պույ: Կուզե՞ս, քեզ զարմացնեմ:
ՊՈՒՅ – Ուզում եմ, շատ եմ ուզում: Վաղուց չեմ զարմացել:
ՔՈՒՉԻ – Քիչ առաջ ես զարմանալի երազ տեսա:
ՊՈՒՅ – Գիտե՜մ, գիտե՜մ® Մենք երկուսով Ամերիկա էինք գնացել, հետո Ռուսաստան մեկնեցինք, ճի՞շտ է:
ՔՈՒՉԻ – (զարմացած): Ճիշտ է: Բայց դու որտեղի՞ց գիտես իմ երազը:
ՊՈՒՅ – Ո՞նց թե՝ որտեղից: Չէ՞ որ մենք միասին էինք:
ՔՈՒՉԻ – Հա, բայց®
ՊՈՒՅ – Էլ ոչ մի բայց: Պատրաստվիր, հյուրեր ունենք:
ՔՈՒՉԻ – Հյուրե՞ր: Ի՞նչ հյուրեր:
ՊՈՒՅ – Թանկագի՜ն հյուրեր: Թոմը, Ջերրին, Միկկի Մաուզը, Մաշան, Արջը, Լեոպոլդը, Ճստիկն ու Պստիկը® Նրանք գալիս են քո ծննդյան օրը շնորհավորելու:
ՔՈՒՉԻ – Այ քեզ բա՜ն® Ուրեմն քիչ առաջ տեսածս երազ չէ՞ր:
ՊՈՒՅ – Գուցե երազ էր, ի՞նչ իմանաս:
ՔՈՒՉԻ – Բայց չէ՞ որ արդեն արթնացել եմ:
ՊՈՒՅ – Գուցե երազիդ մեջ մեկ ուրի՞շ երազ ես տեսնում, ի՞նչ իմանաս® Հեքիաթներում ամեն ինչ հնարավոր է:
ՔՈՒՉԻ – Հիմա սա երա՞զ է, թե՞ հեքիաթ:
ՊՈՒՅ — Գուցե և՛ երազ է, և՛ հեքիաթ, ի՞նչ իմանաս®
ՔՈՒՉԻ – (գլուխը քորելով): Գուցե® Ոչինչ չեմ հասկանում®
ՊՈՒՅ – Ի՞նչ կա չհասկանալու, ասացի, չէ՞, մեր բարեկամները քո ծննդյան օրվա առիթով հյուր են գալիս:
Հնչում է երաժշտությունը` «Ծնունդդ շնորհավոր»: Շուրջպարով մտնում են բոլոր հերոսները՝ բացի Ուստա Փիսոյից: Պարն ավարտվում է: Առաջանում է Արջը:
ԱՐՋ – Թանկագին Քեռի Քուչի: Ես և Մաշան շնորհավորում ենք քո ծննդյան օրը և քեզ ենք նվիրում շատ փափուկ ու տաք Արջուկի գլխարկ:
Հանդիսավոր երաժշտություն: Արջի ականջներով գլխարկը հագցնում են Քուչիի գլխին:
ԲՈԼՈՐԸ – (ծափահարում են): Շնորհավո՜ր, շնորհավո՜ր:
Առաջանում է Լեոպոլդը:
ԼԵՈՊՈԼԴ – Թանկագին Քեռի Քուչի: Ճստիկի, Պստիկի և իմ կողմից ընդունիր մեր նվերը:
Հանդիսավոր երաժշտություն: Մոտենում է, Արջուկի գլխարկի վրայից հագցնում է ականջակալներով գլխարկը:
ԲՈԼՈՐԸ – Շնորհավո՜ր, շնորհավո՜ր®
Առաջանում է Թոմը:
ԹՈՄ – Թանկագին միստր Քեռի Քուչի: Ջերրիի, Միկկի Մաուզի և իմ կողմից քեզ նվիրում եմ այս հրաշալի գլխարկը:
Հանդիսավոր երաժշտություն: Սոմբրերոն հարմարեցնում է Քուչիի գլխին եղած գլխարկների վրա:
ԲՈԼՈՐԸ – Շնորհավո՜ր, շնորհավոր®
Հանկարծ լսվում է կատվի երկար ու ձիգ մլավոց:
ՊՈՒՅ – էս ո՞վ էր® Այս ի՞նչ մլավոց է:
ՄԱՇԱ – Երևի էլի հյուր ունենք:
Հանդիսավոր երաժշտություն: Մտնում է Ուստա Փիսոն:
ՓԻՍՈ – Բարև ձեզ®
ՔՈՒՉԻ – Հը՞® Ախր սա® սա® սա հենց ինքն է, Ուստա Փիսո՜ն®
ՓԻՍՈ – Այո, բարեկամներ, ես Ուստա Փիսոն եմ: Ես պատահաբար իմացա® Լսեցի® Թերթերում կարդացի® Հեռուստատեսությամբ տեսա® որ դուք ինձ եք փնտրում… Հետո էլ իմացա, որ այսօր իմ հին բարեկամ Քեռի Քուչիի ծննդյան օրն է: Որոշեցի այցելել իմ թանկագին բարեկամին և նրան նվիրե՜լ® Նրա գդակը: (Մոտենում, մորթե գդակը հագցնում է սոմբրերոյի վրա🙂
Բոլորը զարմացած ու լուռ են:
ՊՈՒՅ – Այ քեզ բա՜ն®
ՓԻՍՈ – Ախր, գդակ կարելը շա՜տ բարդ գործ է® Մեկ գդակ կարելու համար 127 տարի է հարկավոր® Այո, 127 տարի® Ես խոստացել էի, որ ուրբաթ օրը պատրաստ կլինի, ճի՞շտ է®
ՔՈՒՉԻ – (դեռ ապշած է): Ճը-ճը-ճը-ճիշտ է®
ՓԻՍՈ – Իսկ այսօր ի՞նչ օր է®
ՔՈՒՉԻ – Ուրբաթ® 6 հազար 100-րդ ուրբաթը:
ՓԻՍՈ – Կարևորը՝ ուրբաթ է և ես կատարեցի իմ խոստումը® Շնորհավոր ծնունդդ, Քեռի Քուչի: Գդակդ բարով մաշես:
ԲՈԼՈՐԸ – Շնորհավո՜ր, շնորհավոր:
ՔՈՒՉԻ – (ապշած առաջանում է բեմեզր): Սպասեք, սպասեք® (Հանդիսատեսին.) Ինձ թվում է, սա երազ է® Սա իրականություն չի® Այ, հիմա կհանգչեն լույսերն ու կպարզվի, որ երազ է®
Լույսերը հանգչում են: Գունախաղով՝ լուսավորվում է: Քուչին քնած է` գլուխը կոճղին:
ՔՈՒՉԻ – (արթնանում, ճմլկոտվում է): Էս ի՜նչ հետաքրքիր երազ տեսա® Պատկերացնո՞ւմ եք, երեխաներ, երազիս մեջ մի ուրիշ երազ էլ տեսա® Այսինքն՝ մեկ անգամ քնեցի և երկու երազ տեսա: Երանի՜ իրականություն լիներ® Բայց այս ի՞նչ հոտ եմ առնում: (Հոտոտում է, գնում մի կողմ և հայտնաբերում է սոմբրերոն🙂 Այ քեզ հրա՜շք® (Շարունակում է հոտոտել, գտնում է ականջակալներով գլխարկը🙂 Աչքերիս չեմ հավատում® (Շարունակում է հոտոտել, գտնում է բոլոր գլխարկները🙂 Սա® Սա իսկական հրաշք է® Իսկ կարո՞ղ է, էլի երազ եմ տեսնում® Հը՞, երեխաներ, դուք կիմանաք, խնդրում եմ ասեք, սա երա՞զ է, թե՞ հեքիաթ® Հեքիա՞թ® Բայց չէ՞ որ հեքիաթները պետք է ուրա՜խ, շատ ուրախ, պար ու երգով ավարտվեն® Սպասեք, սպասեք® Հիմա ես կփակեմ աչքերս և մենք միասին կհաշվենք մինչև երեքը® Եթե գլխարկներն անհետանան, ուրեմն երազ էր, իսկ եթե ուրախ երգ ու պար սկսվի, ուրեմն` հեքիաթ է, հրաշալի՜ հեքիաթ: Ուշադրություն, հիմա փակում եմ աչքերս և մենք միասին սկսում ենք հաշվել® (Թաթերով փակում է աչքերը🙂 Մե՜կ, երկո՜ւ, երե՜ք® (Թաթերը ետ է տանում, բացում է աչքերը🙂
Անմիջապես հնչում է երաժշտությունը: Բոլոր հերոսները շուրջպարով մտնում են բեմ: Նրանց է միանում նաև Քեռի Քուչին: Պարում են` անընդհատ վեր նետելով ու բռնելով գդակները:
ՎԱՐԱԳՈՒՅՐ