Գուրգեն ԽԱՆՋՅԱՆ/ԴՈՒՌԸ ԹԱԿՈՒՄ ԵՆ
Գուրգեն ԽԱՆՋՅԱՆԻ «ԴՈՒՌԸ ԹԱԿՈՒՄ ԵՆ» պիեսը տպագրվել է «Դրամատուրգիա» հանդեսի 2010 թ., թիվ 22-23-ում
Գուրգեն ԽԱՆՋՅԱՆ
ԴՈՒՌԸ ԹԱԿՈւՄ ԵՆ
(կատակային պիես երկու արարով)
Գործող անձինք
ԱՍՏՂԻԿ ՄՈՒՇԵՂԻ ՔՈԹԱՆՋՅԱՆ — միջին տարիքի համակրելի կին, ԱԺ պատգամավոր, ամուրի
ՄՀԵՐ ՌՈՒԲԵՆԻ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ — միջին տարիքի, առանց կոնկրետ զբաղմունքի, անտուն, ամուրի
ՄԱՆՈՒՇԱԿ ՄԻՔԱՅԵԼԻ ՔՈԹԱՆՋՅԱՆ — Աստղիկի մայրը, նախկինում՝ ուսուցչուհի
ԱՐՈՒՍՅԱԿ — հարևանուհի, միջին տարիքի, հաճելի արտաքինով
ԱՐԱՐ 1
Գործողությունը կատարվում է Աստղիկի բնակարանում£ Սենյակում Աստղիկն ու տիկին Մանուշակն են£
ՄԱՆՈՒՇ — Իրերդ չե՞ս հավաքում£
ԱՍՏՂԻԿ — Նախ վաղ է, երկրորդ՝ արդեն հավաքել եմ£
ՄԱՆՈՒՇ — Այն փոքրիկ պայուսա՞կը£
ԱՍՏՂԻԿ — Դա էլ շատ է£
ՄԱՆՈՒՇ — Տրամադրությունդ դուրըս չի գալիս£
ԱՍՏՂԻԿ — Նորմալ է, մամ, մի չափազանցրու£
ՄԱՆՈՒՇ — Ոչ£ Քեզ պես բարձրաստիճան կինը դեպրեսիվ զեղումների իրավունք չունի£
ԱՍՏՂԻԿ — Այսօր Սամվելի ծննդյան օրն է, քառասուներեք տարեկան կդառնար£
ՄԱՆՈՒՇ — Հիշում եմ, մեր ծնունդները մի քանի օրվա տարբերությամբ էին£ Խեղճ տղա£ Բայց, դե, տասնյոթ տարի է անցել®
ԱՍՏՂԻԿ — Տասնվեց£
ՄԱՆՈՒՇ — Թեկուզ£
ԱՍՏՂԻԿ — (մուտքի դռան թխկոցը լսելով): Սա ի՞նչ ձայն է£
ՄԱՆՈՒՇ — Վարո՞րդն է£
ԱՍՏՂԻԿ — Վարորդի համար վաղ է դեռ, համ էլ վարորդն ինչի՞ պիտի դռանը խփի£ (Նորից թխկոց, ավելի ուժգին): Ահա, նորից®
ՄԱՆՈՒՇ — Հարևանն է, շուկայից է եկել© լիքը մթերապարկերով մինչև կողմնորոշվում է իր դռան կողմը, հարևանների դռներին է բախվում£ Այդքանը ո՞նց են ուտում®
ԱՍՏՂԻԿ — Մերոնց բնորոշ է, հենց ձեռները մի քիչ փող է ընկնում՝ կուշտ ուտելուց են սկսում£
ՄԱՆՈՒՇ — Վախից է£ Կուշտ ուտեն՝ հանկարծ բան չպատահի£ Նրանց նկուղում էլ երևի մի խանութի մթերք կա£ Վախենում են սովից, փախեփախի սարսափն է գենետիկորեն հաջորդվում, կանցնի£ Ասում ես՝ իրերդ հավաքե՞լ ես£
ԱՍՏՂԻԿ — Դե հա, էլի, մամ, մի քանի օրով եմ գնում, ամբողջ զգեստապահարանը հո չե՞մ տանելու, հյուրանոցում հագնելու սպորտայինն եմ վերցրել, հողաթափերս, զգեստն ու կոշիկներն էլ հագիս կլինեն, հերիք չի՞£
ՄԱՆՈՒՇ — Ո՞նց® Երեկոյան զգեստ չե՞ս վերցնում, այն թանաքագույնը, կողքի կտրվածքով®
ԱՍՏՂԻԿ — Ինչի՞ս է, գիտաժողով է, զբոսանք չի£
ՄԱՆՈՒՇ — Չեղավ, աղջիկս, չեղավ£ Հրաժեշտի երեկույթ լինելու է, չէ՞£
ԱՍՏՂԻԿ — Գուցե նման ինչոր բան լինի£
ՄԱՆՈՒՇ — Ուրեմն պիտի վերցնես զգեստը, դու շքեղ տեսք պիտի ունենաս, հրապուրիչ®
ԱՍՏՂԻԿ — Ո՞ւմ եմ հրապուրելու, գուցե դա՞ էլ ասես£
ՄԱՆՈՒՇ — Ո՞ւմ® Պարզ է՝ ում£
ԱՍՏՂԻԿ — Ինձ համար պարզ չի, մանրամասնեք, խնդրեմ, տիկին Մանուշ£
ՄԱՆՈՒՇ — Դու պիտի պատրաստ լինես, նա ամեն պահի կարող է հայտնվել£
ԱՍՏՂԻԿ — Նա՝ ո՞վ£
ՄԱՆՈՒՇ — Նա, մեր արքայազնը£
ԱՍՏՂԻԿ — (ծիծաղելով): Ի՜նչ ծիծաղելի ես, մամ£
ՄԱՆՈՒՇ — Ծիծաղիր, ծիծաղիր մորդ վրա£ Այդպես ծիծաղում ես, դրա պատճառով ենք էս օրին£
ԱՍՏՂԻԿ — Ի՞նչ օրի ենք որ®
ՄԱՆՈՒՇ — Այս£
ԱՍՏՂԻԿ — Մամ, մի մոռացիր, որ համարյա քառասուն եմ£
ՄԱՆՈՒՇ — Նշանակություն չունի, արքայազնը տարիք չի հարցնելու, տարիքն ի՞նչ կապ ունի, քեզ նայի, ո՞վ կա քեզ պես սիրուն, խելացի®
ԱՍՏՂԻԿ — Վերջացնենք, հա՞£
ՄԱՆՈՒՇ — Ի՞նչ է, քեզ նվիրելու ես քաղաքականությա՞նը® Ափսոս չե՞ս® Կին ես, չէ՞£
ԱՍՏՂԻԿ — Կին ե՞մ որ®
ՄԱՆՈՒՇ — Իհարկե£ Կարծում ես չե՞մ լսում գիշերային հառաչանքներդ£
ԱՍՏՂԻԿ — Խռմփոց է, ծերանում եմ£
ՄԱՆՈՒՇ — Չէ, աղջիկս, խնդրում եմ, երեկոյան զգեստդ վերցրու, լսիր մորդ£
ԱՍՏՂԻԿ — Լավ, կվերցնեմ, ավելորդ բեռ է, բայց կվերցնեմ, հանուն քեզ£
ՄԱՆՈՒՇ — Ապրես£
ԱՍՏՂԻԿ — Լսիր, բա ասում էիր՝ հաջորդ նախագահական ընտրություններին թեկնածությունդ դիր, թող երկիրը վերջապես կին նախագահ ունենա®
ՄԱՆՈՒՇ — Այո, թող ունենա, չեմ ուրանում, ասել եմ£ Բայց դա չի խանգարում, որ այդ կինը ընտանիք ունենա, ընդհակառակը, անընտանիք թեկնածուն կասկած է հարուցում£ Վերջապես ես թոռ ունենալո՞ւ եմ, թե՞ ոչ®
ԱՍՏՂԻԿ — Ինչի՞դ է, քանի թոռ չկա, դու քեզ ջահել կզգաս£ Հետո՝ էսպես օրիգինալ է, բոլորն էլ ունենում են, ծեծված բան է, ի՞նչ մի հմայք կա, չեմ հասկանում£
ՄԱՆՈՒՇ — Ո՞նց® Բա չվազվզի՞, բա չիշիկ չանի՞®
ԱՍՏՂԻԿ — Ես անում եմ՝ հերիք չի՞£
Ծիծաղում են:
ՄԱՆՈՒՇ — Գիժ£ Ասում է՝ ես անում եմ®
Դռան թխկոց, ավելի ուժգին, բայց թակոց չի, կարծես մեկը պտտվում ու պատահաբար բախվում է դռանը:
ԱՍՏՂԻԿ — Էս մեր հարևանը մի հատ էլ գնաց սուպերմարկետ՝ եկավ£
ՄԱՆՈՒՇ — Սուպերմարկետ£ Ինչ օտարամոլ ենք, չէի կարծում®
ԱՍՏՂԻԿ — Ինչո՞ւ, սովետի տարիներին էլ ռուսերենի գերին չէի՞նք£
ՄԱՆՈՒՇ — Դե, դա գոնե, մի տեսակ, ոնց որ պարտադրված լիներ£
ԱՍՏՂԻԿ — Մի քիչ պարտադրված էր, բայց մենք չափն անցնում էինք, ճիշտ չի՞£
ՄԱՆՈՒՇ — Գուցե£ Բայց հիմա լրիվ կուլ ենք գնում, ինքնակամ£ Սուպերմարկետ£ Ընդամենը՝ մեծ խանութ£ Մի խցում էլ որ խանութ են բացում, վերևը գրում են՝ սուպերմարկետ£ Ինչո՞ւ ոչ՝ խանութ, վաճառասրահ, վաճառատուն® Ի՞նչ վատ է հնչում® Չէ, անպայման՝ սուպերմարկետ® Գյուղերում էլ նույնն է, վարակն այնտեղ էլ է հասել£ Պատկերացնո՞ւմ ես, գյուղում, ասենք, Քյավառի կողմերը, ամուսինը պատվիրում է կնոջը՝ գյա կնիկ, մե խատ վռազ թռի մեր Վըչոյի սուպերմարկետը, էրաղ բեր ընձի£ Աղջիկ ջան, լեզվի մաքրության խնդիրն ինչո՞ւ խիստ չեք դնում խորհրդարանում£
ԱՍՏՂԻԿ — Դնում ենք, մամ, բայց լեզվի խնդիրը միայն խորհրդարանով չի® (Դարձյալ բախյունի ձայն): է՜, գնա տես` ով է, ինչ է կպել մեր դռանը, պոկ չի գալիս£
ՄԱՆՈՒՇ — Նյարդային ես, աղջիկս, շատ նյարդային£ Գիտե՞ս ինչից է£
ԱՍՏՂԻԿ — Հիմա չսկսես Ֆրեյդից, Յունգից խոսել£ Սովորական նյարդայնություն է՝ ժամանակակից քաղաքաբնակ մարդկանց մեծ մասն ունի£ (Գնում է դուռը բացելու):
ՄԱՆՈՒՇ — Սպասիր, ես կբացեմ£
Տիկին Մանուշը գնում, բացում է դուռը£ Մհերը համարյա ընկնում է վրան: Մանուշը մի կողմ է քաշվում, Մհերը առաջ է գալիս, նկատում է բազմոցը, գնում, այնպես է նստում, որ պարզ է՝ ուր որ է կպառկի£ Կեղտոտ ջինսով է, մազերը` խառնշտորված, դեմքը` մազակալած, զգացվում է, որ խիստ հարբած է:
ՄԱՆՈՒՇ — Չհասկացա® Սա ո՞վ է£
ԱՍՏՂԻԿ — Արքայազնը£ Երբ երկար ես սպասում՝ արքայազներն էս տեսքն են ստանում£
ՄԱՆՈՒՇ — Ի՞նչ արքայազն, լսիր® Ֆո՛ւ, ինչ հոտ է փչում վրայից£
ԱՍՏՂԻԿ — Դուք ձեր տանը չեք, պարոն£
ՄՀԵՐ — Բնականաբար£
ԱՍՏՂԻԿ — Շփոթել եք, չեք հասկանո՞ւմ, ուրիշի տուն եք մտել£
ՄՀԵՐ — Բնականաբար£
ԱՍՏՂԻԿ — Բնականաբար՝ էստեղից չքվեք£
ՄՀԵՐ — Անհնարին է£
ԱՍՏՂԻԿ — Ինչո՞ւ£
ՄՀԵՐ — Արդեն պառկել եմ£ (Պառկում է ու անմիջապես քնում):
ՄԱՆՈՒՇ — Կարո՞ղ է` գող է® Մանիակ չլինի՞, շարային բռնաբարող£
ԱՍՏՂԻԿ — Այս խղճո՞ւկը® Վեր կաց, է՜, քեզ եմ ասում£ (Մանուշին.) Դուռը ծածկիր, մամ, չտեսնեն, խայտառակ կլինենք£ (Մանուշը ծածկում է դուռը): Դու ոտքերը բռնի, ես` ձեռքերը, հանենքշպրտենք դուրս£ (Բռնում է Մհերի թևերը):
ՄԱՆՈՒՇ — Վա՜յ, չէ, Աստղիկ ջան, ո՞նց շպրտենք, մարդ է, գուցե վատ է® Գուցե մեռնում է®
ԱՍՏՂԻԿ — Մեր տուն է եկե՞լ մեռնելու, չհասկացա£ Վերցրու£
ՄԱՆՈՒՇ — (փորձում է բռնել Մհերի ոտքերը, նա աքացի է տալիս): Չի թողնում լպիրշը£
ԱՍՏՂԻԿ — Արի էս կողմից£
Հիմա Աստղիկն է բռնում ոտքերը£ Մհերը երկուսին էլ հրում է ոտքերով, ձեռքերով:
ՄՀԵՐ — Թողեք քնեմ, մարդ չե՞ք, հայ քրիստոնյա չե՞ք£
ԱՍՏՂԻԿ — Մարդ ենք, քրիստոնյա ենք, ինչ ենք՝ ձեզ չի վերաբերում, մեր տնից գնացեք, սա ձեր տունը չի, շփոթել եք£
ՄՀԵՐ — Իմ տու՞նը® (Ծիծաղում է): Իմ տունը, իմ® (Լռում է, կտրուկ քնում):
ՄԱՆՈՒՇ — Քնեց նորից®
ԱՍՏՂԻԿ — Ոստիկան չկանչե՞նք£
ՄԱՆՈՒՇ — Ավելի լավ է՝ շտապ օգնություն, ծանր է շնչում, սիրտը լավ չի, սա ցիռոզ էլ կունենա£
ԱՍՏՂԻԿ — Հիմա սրա բժշկությամբ զբաղվե՞նք£
ՄԱՆՈՒՇ — Չէ, բայց ոստիկանները կտանեն, կծեծեն, ինչքան չբացահայտված գողություն ունեն՝ կբարդեն գլխին, խղճներիս կծանրանա£
ԱՍՏՂԻԿ — Մեր ոստիկանությունում չեն ծեծում, պատկերացումներդ խորհրդային ժամանակների են£
ՄԱՆՈՒՇ — Ի՞նչ® Աչքերիս նայի£
ԱՍՏՂԻԿ — (մի քանի անգամ նայում՝ փախցնում է աչքերը, վերջապես նայում է): Ըհը, նայեցի, ի՞նչ…
ՄԱՆՈՒՇ — Չեն ծեծո՞ւմ£
ԱՍՏՂԻԿ — Ոչ£ Դե® պատահում է, բացառիկ դեպքերում£ Նույնիսկ եվրոպական ոստիկանությունում են մարդ ծեծում երբեմն£ Սրան ո՞վ կծեծի, սրա ի՞նչը ծեծեն£
ՄՀԵՐ — Սըսս, ի՞նչ աղմկոտ ընտանիք եք, խանգարում եք, չէ՞£ (Շրջվում է ու քնում):
ԱՍՏՂԻԿ — Չէ, համբերությունս հատեց£ (Քաշում, բազմոցից գետնին է գցում Մհերին):
ՄՀԵՐ — Կամաց, կամաց® Հո բարբարոս չե՞ք£
ՄԱՆՈՒՇ — Աստղիկ ջան, զգո՛ւյշ, կսպանես, մարդ է ի վերջո®
ԱՍՏՂԻԿ — Մա՞րդ է® Ի՞նչ գիտես` մարդ է® Առհասարակ ո՞վ է£
ՄՀԵՐ — Մարդ եմ, մարդ£ Այ դուք՝ հարց է£ Նրանք էլ ասում էին՝ բարի մարդիկ են ապրում էս տանը® Սա՞ է բարին®
ԱՍՏՂԻԿ — Ո՞վ էր ասում£
ՄՀԵՐ — Տղերքը, էլի, էս ձեր քուչի տղերքը£ Ինձ համար քնած էի բեսեդկում, թե ինչի՞ էս օյինը բերին, ինձ պետք է՞ր էս® Արթնացրին, ասին՝ հոպար, կմրսես էստեղ, ասին՝ արի քեզ տանենք աշխարհի ամենաբարի մարդկանց տունը, էնտեղ տաք ա, հանգիստ կքնես, ասեցի՝ չէ, ես բարությանը չեմ հավատում այլևս, թողեք քնեմ, ասին՝ չէ որ չէ, մեղք ես, զոռով քաշ տվին, բերին դեմ արին էս դռանը£
ԱՍՏՂԻԿ — Չար կատակ են խաղացել ձեր գլխին£
ՄՀԵՐ — Այո, չար, շատ չար© կողերս փշրեցիք£ Ձեր անխիղճ ինչն եմ ասել® (Մագլցում է բազմոցին):
ԱՍՏՂԻԿ — Չեղավ, չեղավ®
ՄԱՆՈՒՇ — Հիմա կքնի նորից£
ՄՀԵՐ — Այ մարդ, քնել եմ, էլի, ձեզ խանգարո՞ւմ եմ, ձեզնից բան եմ ուզո՞ւմ, ասում եմ՝ թեյ տվեք, եսիմ, օղի տվեք, վրաս ծածկե՞ք® Չէ՛, չէ՞£ Թողեք քնեմ, էլի՛£ (Ուշադիր նայելով Աստղիկին ու Մանուշակին): Չլինի՞ սուտ ասին, բարի չեք® (Մանուշակի մասին): Չէ, այս կինը հաստատ բարի է, աչքերից եմ տեսնում£ Մեռնեմ քեզ£ (Աստղիկի մասին): Իսկ նա՝ չէ, նա® նա մարդ կսպանի՝ օֆ չի անի£ (Մանուշին.) Խնդրում եմ, մամ ջան, հետևիր նրան, որ էլ ինձ չգցի գետնին, ցավում է, չէ՞, երկաթից չեմ£
ԱՍՏՂԻԿ — Ստո՛պ, չքնես£
ՄՀԵՐ — Ինչո՞ւ®
ԱՍՏՂԻԿ — Լսիր, սթափվի մի հատ, դու ո՞վ ես, դու ի՞նչ գործ ունես մեզ հետ, բարի ենք, բարի չենք, քեզ վերաբերվո՞ւմ է, գնա, քո տանը քնի` ինչքան կուզես, վեր կաց®
ՄՀԵՐ — Իմ տանը, իմ տունը, տուն® Երկար պատմություն է, կզարթնեմ, հետո կպատմեմ£
ԱՍՏՂԻԿ — Մամ, ջուր բեր£
ՄՀԵՐ — Մի անհանգստացեք, ծարավ չեմ£
ԱՍՏՂԻԿ — Մամ, ջուր բեր£
ՄՀԵՐ — Լավ, ոնց կուզեք, կարամ խմեմ, բեր, մամ ջան, որ ասում ա՝ բեր, ջղային աղջիկ ա, մեկ էլ տեսար®
Մանուշը գնում է ջուր բերելու:
ԱՍՏՂԻԿ — Ծարավ չի® Հիմա կծարավես, սպասի£
ՄՀԵՐ — Այ, եթե գարեջուր լիներ®
ԱՍՏՂԻԿ — Գուցե շամպա՞յն£
ՄՀԵՐ — Չէ, շամպայնը քաղքենու խմիչք է, չէ£
Մանուշը բերում է ջուրը:
ԱՍՏՂԻԿ — (վերցնելով ջուրը` շփում է Մհերի դմքին): Դե ուշքի արի…
ՄՀԵՐ — Վա՜խ® Թո՛ւ, վերջնականապես փչացրեց կարծիքս իր մասին£ Մամ ջան, արի քեզ էստեղից տանեմ, մեղք ես էս հրեշի ձեռին® (Աստղիկը բաժակում մնացած ջուրն էլ է շփում Մհերի վրա): Ըհը, տեսա՞ր£
ՄԱՆՈՒՇ — Տղա ջան, բայց իսկապես, մի հատ մտածի, ի՞նչ գործ ունես օտար մարդկանց տանը, սիրուն չի, չէ՞£
ՄՀԵՐ — Սիրուն չի՞® Սիրուն չի, համաձայն եմ£ Բայց դե, դեպք էր, պատահեց® Մյուս կողմից էլ՝ օտարս ո՞րն ա, մի բուռ հայ չե՞նք, մեկս մյուսի տանը որ մի անգամ քնի՝ ի՞նչ մի ողբերգություն է® Համ էլ կծանոթանանք, ավելի բան կլինենք, այսպես® կուռ, համախումբ, հանդուրժող® Չէ՞® Տեսնում եմ՝ համամիտ չեք£ Լավ, ինչ արած, էս հարցում էլ մենակ մնացի£ (Շուրջը նայելով): Պարզ է£
ՄԱՆՈՒՇ — Ի՞նչը£
ՄՀԵՐ — Չնեղանաք, բայց® պարզ է£
ՄԱՆՈՒՇ — Ի՞նչն է պարզ£
ՄՀԵՐ — Քաղքենու տուն է£
ԱՍՏՂԻԿ — Ի՞նչ®
ՄՀԵՐ — Հանգի՛ստ£
ՄԱՆՈՒՇ — Երիտասարդ, չափավորեք ձեզ, դուք կիրթ, ինտելիգենտ մարդկանց տուն եք մտել£
ԱՍՏՂԻԿ — Մտել£ Լավ ասիր£
ՄԱՆՈՒՇ — Իմ ամուսինը հանրապետությունում հայտնի ճարտարապետ է եղել, այս տունը չի կարող քաղքենու տուն լինել£
ՄՀԵՐ — Հարգում եմ, հարգեցի® Բայց ինտելիգենտ մարդու տանը այսքան իր կլինի՞£
ՄԱՆՈՒՇ — Դեհ, տարիների ընթացքում կուտակվել է£
ԱՍՏՂԻԿ — Մի հատ էլ հաշիվ տուր®
ՄՀԵՐ — Է, դեն գցեք, շպրտեք՝ գնա, մի ափսոսեք, յուրաքանչյուր ավելորդ իր՝ ավելորդ կապվածություն է, ազատե՛ք ձեզ իրերից£ Ե՛ս չեմ ասել, բանն է, էն® Շոպենհաուերը® Թե՞ Կյերկեգորը® Չեմ հիշում, կճշտեմ՝ կասեմ£ Մի խոսքով, դեն գցեք, մի ափսոսեք£ Կուզե՞ք, օգնեմ, եթե դժվարանում եք£
ԱՍՏՂԻԿ — Դու սրան տես, ի՜նչ խորամանկն է, մեր իրերը տանի ծախի, խմի£
ՄՀԵՐ — Ինչո՞ւ անպայման՝ խմի£ Չէ£ Ահա, խնդրեմ, սա էլ շնորհակալությունը, լավություն ես անում, կարելի է ասել՝ ազատություն ես պարգևում, իսկ նրանք չարախոսում են£ Բայց ես չեմ նեղանում, էս են մարդիկ, ի՞նչ արած£
ԱՍՏՂԻԿ — Չե՞ք նեղանում, օ՜, ինչ լավ է, ինչ բարեսիրտ եք£
ՄՀԵՐ — Օրինակ, էն սովետական շրջանի բյուրեղապակին՝ կոպիտ, անճաշակ, աննպատակ® Պահել եք, որ ի՞նչ£
ՄԱՆՈՒՇ — Պարո՛ն®
ՄՀԵՐ — Մեր տանն էլ լիքը կար դրանից, ինչ իրադարձություն լիներ, մեկ էլ տնքալով գրկած՝ կբերեին, «Արզնիխրուստալ»£ Դեն գցեք, ես դեն եմ գցել, գիշերները սատանի աչքի պես պսպղում է, տեղով չարիք է£
ԱՍՏՂԻԿ — Է՞լ®
ՄՀԵՐ — Է՞լ® (Նկարին նայելով): Էլ, ասենք էս նկարը® Սա էլ կիրթ տան վկայություն է, հա՞£
ԱՍՏՂԻԿ — Այնպիսի տպավորություն է, որ հարկային պարտքեր ունենք, դուք էլ կատարածուն եք՝ իրերն եք բռնագրավում£
ՄԱՆՈՒՇ — Դա, պարոն, ասեմ՝ իմացեք, Վան Գոգի հայտնի «Արևածաղիկներն» են£
ՄՀԵՐ — Այ մամ ջան, սիրելիս, Վան Գոգի արևածաղիկներից ծեծված բան չկա աշխարհում, երևի մեկ էլ Ջոկոնդան է: (Աստղիկին.) Ի դեպ, նմանություն կա, մի թեթև£ Պատկերացնո՞ւմ եք, աշխարհում քանի միլիոն հատ կա դրանից® Իսկական փոփ արվեստ, կիչ, թո՛ւ£ Հուսով եմ, օրիգինալը չի£
ՄԱՆՈՒՇ — Ոչ, իհարկե, ռեպրոդուկցիա է, բայց լավ որակի, գերմանական£
ՄՀԵՐ — Ավելի լավ է Արտոյի օրիգինալը, քան Վան Գոգի ռեպրոդուկցիան£
ՄԱՆՈՒՇ — Արտո՞® Արտոն ո՞վ է£
ՄՀԵՐ — Վերնիսաժից£
ԱՍՏՂԻԿ — Ալկաշ ընկերներիցդ է, չէ՞, գովազդում ես, փայի մեջ ես£
ՄՀԵՐ — Փայի մեջ£ Ֆո՛ւ, ինչ գռեհիկ է£ Էս ի՜նչ ճարպիկ կին է£ Դուք երևի լոմբարդի տնօրեն եք, հա՞, կամ էլ տոնավաճառում տարածք եք վարձում, ճիշտ կռահեցի՞®
ՄԱՆՈՒՇ — Այդ էր պակաս, նա®
ԱՍՏՂԻԿ — Մա®
ՄԱՆՈՒՇ — ®Ազգային Ժողովի պատգամավոր է, սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահ£
ԱՍՏՂԻԿ — Ի՞նչ ես հաշիվ տալիս, ո՞ւմ£
ՄՀԵՐ — Ահա թե ինչ® Ես էլ ասում եմ՝ որտեղի՞ց է ծանոթ ազգի ճակատագրով մտահոգված այս դեմքը® Սիրունիկ դեմքը® Հա, տիկին, կյանքում ավելի լավ եք նայվում, քան տելեի էկրանին, ձեր իմիջմեյքըրը վատն է, փոխեք£
ԱՍՏՂԻԿ — Հիմա բազմոցից կթռնես£
ՄՀԵՐ — Չեմ կասկածում, դուք, համոզված եմ, նույնիսկ ավելիին եք ընդունակ£ Բայց ձեզ հասկանում եմ, պատգամավորը ամբողջ ժողովրդի ճակատագրով է տապակվում, մեկ առանձին մարդը նրա համար ծիծաղելիորեն քիչ է, հո ամբողջը չի՞ թողի ու մեկով զբաղվի£
ԱՍՏՂԻԿ — Չհասկացա, ես պիտի զբաղվե՞մ ձեզնով£
ՄՀԵՐ — Ինչո՞ւ ոչ, բա ո՞վ պիտի զբաղվի, եթե ոչ՝ սոցիալական հարցերով հանձնաժողովի նախագահը£ Ուզեցի ընդամենը մի ժամ քնեմ, չթողեց, և ո՞վ, ԱԺ պատգամավորը, որը պատգամավոր լինելուց զատ նաև կին է® կարծես® հայ կին£ Չէ, սխալվեցին տղերքը, սա հաստատ բարի տուն չի£
ԱՍՏՂԻԿ — Գո՞հ ես, տիկին Մանուշակ, ինչո՞ւ լեզու դրեցիր էս բոմժի բերանը£
ՄՀԵՐ — Ահա թե պատգամավորները ոնց են խոսում իրենց ծնողների հետ®
ԱՍՏՂԻԿ — Ձայնդ կտրի՛, հոգնեցրիր£ Դավայ, հավաքվի ու թռի էստեղից£
ՄՀԵՐ — Հանգի՛ստ, գնում եմ, մի րոպե էլ չեմ մնա այս տանը£ Ոնց եմ հասկանում քեզ, մամ ջան, ո՜նց եմ հասկանում£
ՄԱՆՈՒՇ — Ի՞նչը®
ՄՀԵՐ — Դեհ, այսպիսի դստեր հետ մի տանն ապրել® հեշտ չի® Խեղճ կին£
ԱՍՏՂԻԿ — (հեռախոսը վերցնելով): Ոստիկանություն եմ զանգում, վե՛րջ, համբերությունս հատեց£
ՄՀԵՐ — Գնում եմ, գնացի£ (Հասնում է դռան մոտ, բայց շրջվում է): Գլուխս պտտվում է, վատ եմ® (Նստելով): Ոչ մի տեղ էլ չեմ գնում, չեմ կարող£ Կանչեք ոստիկանին£ Պատկերացնում եմ՝ պատգամավորը ոստիկան է կանչում, որ մարդ վռնդի իր տնից, մա՛րդ£
ԱՍՏՂԻԿ — Կոմպլիմենտ մի արա քեզ, դու էնքան էլ մարդ չես£
ՄՀԵՐ — Մի շեղվեք, տիկին Աստղիկ, կանչեք ոստիկանին® Ինչո՞ւ փոշմանեցիք£
ԱՍՏՂԻԿ — Մեծ պատիվ կլինի քեզ համար£ Վարորդս ուր որ է` կգա, ծեծելով կհանի դուրս£
ՄՀԵՐ — Մարդ վռնդեք, մարդ ծեծեք® Էս եք, էլի, իզուր չեն ասում®
Աստղիկը չանթում է հովանոցը աթոռի վրայից ու հարձակվում£ Մհերը փախչում է£ Սենյակում շուրջանակի վազում են:
ՄԱՆՈՒՇ — Աղջիկս, խնդրում եմ, խայտառակ կլինենք£
Մհերը սայթաքում է, ընկնում հատակին£ Դռան զանգ:
ԱՍՏՂԻԿ — Վեր կաց, շուտ£
ՄՀԵՐ — Ի վիճակի չեմ£
ԱՍՏՂԻԿ — (թևից բռնած՝ բարձրացնելով): Վեր կաց, ասացի, սիմուլյա՛նտ£
(Աթոռին նստեցնելով): Սուսուփուս նստի£ Մամ, բաց դուռը£
Մանուշը բացում է դուռը, հարևան Արուսն է:
ԱՐՈՒՍ — Էս ի՞նչ աղմուկ է, տիկին Մանուշ ջան, հո բան չի՞ պատահել£
ՄԱՆՈՒՇ — Չէ, ամեն ինչ կարգին է£
ԱՐՈՒՍ — Թե օգնելու բան կա, ասեք, հարևան չե՞նք, դուք գիտեք, չէ՞, ոնց եմ սիրում ձեզ£
ՄԱՆՈՒՇ — Շնորհակալ եմ, ոչինչ չի պատահել, հանգիստ եղիր®
ԱՐՈՒՍ — (համարյա հրելով Մանուշին` մտնում է): Բան պիտի ասեի Աստղիկիս®
ԱՍՏՂԻԿ — (Մհերին): Ծպուտ չհանես…
ԱՐՈՒՍ — (տեսնելով Մհերին, ում փորձում է իրենով թաքցնել Աստղիկը): Վա՜յ, էս ո՞վ ա®
ՄԱՆՈՒՇ — Մարդ է®
ՄՀԵՐ — (քթի տակ): Մարդ եմ, այո®
ԱՐՈՒՍ — Մի րոպե, սրան տեսել եմ® Հա, էլի՛, ինքն էր, հայաթի տղերքը քաշելով բերում էին, ես էլ ասի՝ տեսնես ո՞ւր են տանում®
ԱՍՏՂԻԿ — Մեր ազգականն է®
ՄԱՆՈՒՇ — Մեր ազգականն է, հա® գյուղից®
ԱՍՏՂԻԿ — Գյուղից է, տան տեղը չէր գտնում:
ՄՀԵՐ — Հա, չէի գտնում, մմմոռացել էի®
ԱՐՈՒՍ — Բայց ի՞նչ ա եղել խեղճին, վատ ա՞£
ԱՍՏՂԻԿ — Չէ, ինչո՞ւ, շատ էլ լավ է, ի՞նչ է եղել® Մի քիչ ավտոբուսը հարել է՝ էսպես է եղել, ծովային հիվանդություն ունի®
ԱՐՈՒՍ — Դեպուտատի ազգականն է՞լ ավտոբուս նստի£
ԱՍՏՂԻԿ — Ինքնաթիռ նստե՞ր£
ԱՐՈՒՍ — Հեչ որ չէ՝ մի օպել էլ չունի՞£
ԱՍՏՂԻԿ — (գրգռված): Օպել չի ուզում, Համմեր է ուզածը£ Ինձ բան ունեիր ասելու£
ԱՐՈՒՍ — Հա, ունեի® Բայց մոռացա: Հիմա կհիշեմ®
ՄՀԵՐ — (ինքն իրեն): Դե գնա, էլի®
ԱՐՈՒՍ — Չէ, չհիշեցի£ Լավ, հետո կհիշեմ՝ կասեմ£ Գնացի£
ԱՍՏՂԻԿ — Հաջողություն£
Արուսը դուրս է գալիս:
ԱՍՏՂԻԿ — Հիմա աշխարհով մեկ կբամբասի£
ՄՀԵՐ — Ինչի՞, ազգական չե՞նք£
ԱՍՏՂԻԿ — Դու մեզ ի՞նչ ազգական, այ հարբեցող, խայտառակ արիր, սատկացնելու եմ, պրծնեմ£ (Պահարանից հանում է ատրճանակը): Գլուխդ ցրում եմ, վե՛րջ£
ՄԱՆՈՒՇ — Չանես®
ՄՀԵՐ — Հարևանները կլսեն£
ԱՍՏՂԻԿ — Թող լսեն, ես պատգամավոր եմ, ինձ դատ չի հասնի£
ՄՀԵՐ — Հիմա հասկանում եմ®
ԱՍՏՂԻԿ — Ի՞նչ եք հասկանում£
ՄՀԵՐ — Թե ինչու ամուսնացած չեք£
ԱՍՏՂԻԿ — Շատ լավ էլ ամուսնացած եմ, ամուսինս գեներալ է, հիմա ուսումնական վարժանքների է£
ՄՀԵՐ — Չունեք ամուսին£
ԱՍՏՂԻԿ — Ինչո՞ւ եք այդպես համոզված£
ՄՀԵՐ — Չի երևո՞ւմ®
ԱՍՏՂԻԿ — Երևո՞ւմ է®
ՄՀԵՐ — Բա ո՜նց£ Ամուսին ունեցող կինն էսպես կլինի՞£
Աստղիկը վհատված նստում է` իջեցնելով ատրճանակը: Աչքերը թրջվում են£
ՄԱՆՈՒՇ — Ինչ աննրբանկատ եք, և դեռ ուրիշներից բարություն եք պահանջում£ (Շոյելով Աստղիկին): Մի հուզվիր, աղջիկս£
ԱՍՏՂԻԿ — Ոչ էլ հուզվում եմ, շատ պե՛տքս է£
ՄՀԵՐ — Ճիշտ որ® Էս ինչ եմ անում® Էս կյանքը լրիվ փչացնում է մեզ®
ՄԱՆՈՒՇ — Ձեզ£
ՄՀԵՐ — Ներող եղեք, աղաչում եմ, ակամա ստացվեց, ինձ թվաց՝ դա էլ կատակ է, իներցիայով շարունակեցի® (Ատրճանակը վերցնելով): Իսկականը չի, այդպես էլ գիտեի£ Դե, մի հուզվեք, խնդրում եմ£
ԱՍՏՂԻԿ — Չդիպչեք ինձ£ Հեռու գնացեք, ձեզնից գինու և սխտորի հոտ է փչում£
ՄՀԵՐ — Ճիշտ է, ամեն բան ճիշտ եք ասում, ես ի՞նչ մարդ եմ, ես մարդ չեմ, չէ® Հիմա կգնամ, ահա, արդեն գնում եմ£ Մնաք բարով£
ԱՍՏՂԻԿ — Գնաք բարով£
Մհերը դուրս է գալիս:
ՄԱՆՈՒՇ — Օ՜ֆ, պրծանք£
ԱՍՏՂԻԿ — Հավատս չի գալիս£ Էս ի՞նչ փորձանք էր£
ՄԱՆՈՒՇ — Բայց խուժանի նման չէր, գիտե՞ս£ Մի տեսակ… ոնց որ բոմժ լիներ, բայց՝ կիրթ, դաստիարակված®
ԱՍՏՂԻԿ — Շարքային հարբեցող էր£ Կիրթ հարբեցողներ ու բոմժեր չե՞ն լինում£
ՄԱՆՈՒՇ — Էհ, էս կյանքը ոչ ոքի չի խնայում£
ԱՍՏՂԻԿ — Հատկապես թույլերին£
ՄԱՆՈՒՇ — Դե, իրերդ հավաքիր, աղջիկս, վարորդն ուր որ է` կգա£
ԱՍՏՂԻԿ — Ասացի՝ հավաքել եմ, մամ, ինչ դժվար ես հասկանում£
ՄԱՆՈՒՇ — Մի կոպտիր մորդ£
ԱՍՏՂԻԿ — (գրկելով մորը): Լավ, մի նեղացի, կներես, այդ հարբեցողն էնքան ներվայնացրեց, որ® Դե, մի նեղացի… (Խուտուտ է տալիս մորը):
ՄԱՆՈՒՇ — (քրքջում է խուտուտից): Մի անի, շունչս կտրվում է£
ԱՍՏՂԻԿ — Գիտե՞ս, ասում են՝ ով խուտուտ է զգում, նա դեռ ընդունակ է սիրո£ Չե՞ս ուզում փորձել®
ՄԱՆՈՒՇ — Ահ, հիմա ո՞ւր է կարգին տղամարդ® Էս ինչե՞ր ես խոսում, աղջի, անպատկառ£
Դռան զանգ:
ԱՍՏՂԻԿ — Չես բացո՞ւմ, մամ£
ՄԱՆՈՒՇ — Չեմ հասկանում, մեր մեջի ջահելն ո՞վ է£
ԱՍՏՂԻԿ — Իհարկե, դու£ Դե, թռի, թռի, սիրուն ջան£ Այդպես մի նայիր, ինձ համար դժվար չէ, բայց բժիշկն ասաց՝ քեզ շարժվել է պետք, ինչքան շատ, այնքան լավ, որպեսզի աղեր չկուտակվեն, որ այսպես սիրուն մնաս, մինչև պսակեմ քեզ£
ՄԱՆՈՒՇ — Հա, ավելի շուտ երևի ես ամուսնանամ£ (Դռան զանգ): Եկա£ (Գնում է դուռը բացելու):
Ներս է գալիս Մհերը, ձեռքին՝ գինի:
ՄՀԵՐ — Ահա® Եկա®
ԱՍՏՂԻԿ — Աչքներս լույս£ Բան եք մոռացե՞լ, պարոն£
ՄՀԵՐ — Չէ, եկա` մեղքս քավեմ, սիրտս նեղվեց, մտածեցի՝ իզուր վշտացրի այս հրեշտակային կնոջը£ (Գինին սեղանին դնելով): Համ էլ, որքան հասկացա, ինչոր տեղ եք գնում, ձեզ բարի ճանապարհ կմաղթենք մամայի հետ®
ԱՍՏՂԻԿ — Չի ստացվի, պարոն®
ՄՀԵՐ — Մհեր£
ԱՍՏՂԻԿ — Պարոն Մհեր£ Մենք չենք խմում£
ՄՀԵՐ — Գուցե մամա՞ն®
ԱՍՏՂԻԿ — Իմ մայրը չի խմում£
ՄԱՆՈՒՇ — Միայն տոնական առիթներով£
ՄՀԵՐ — Իսկ մեր ծանոթության առիթո՞վ®
ԱՍՏՂԻԿ — Կարծում եք՝ մեծ երջանկությո՞ւն է£
ՄՀԵՐ — Լավ, ինչ արած, մենակ կխմեմ£
ԱՍՏՂԻԿ — Ես գիտեմ, որ հարբեցողները հնարամիտ են՝ երբ հարցը խմելուն է վերաբերվում, բայց ձեր այս խորամանկությունը չի անցնի, ուրիշ խմելու տեղ գտեք, այստեղ ձեզ զակուսկա տվող չկա, ոչ էլ՝ ձեզ հետ խմող£ Վերցրեք ձեր գինին£
ՄՀԵՐ — Չէ, ի՞նչ եք ասում, խմելու տեղը ո՞րն է, խմելու տեղ միշտ էլ կգտնվի, մտիր ուզածդ® դե, ուր էլ լինի® ու խմի, կարևորը` խմիչք ունենաս£ Չէ, սխալվում եք, ես ընդամենը ուզում էի մեղքս քավել, բայց տեսնում եմ, որ գուցե այնքան էլ մեղավոր չեմ եղել®
ԱՍՏՂԻԿ — Կա՛րճ© վերցրեք ձեր գինին ու հանգիստ թողեք մեզ հավերժորեն, ձեր գերին չենք£ Ասեմ, որ իսկական ատրճանակ էլ ունեմ£
ՄՀԵՐ — Ճիշտ տատիս նման եք®
ԱՍՏՂԻԿ — Շնորհակալ եմ£
ՄՀԵՐ — Չէ իսկապես, ճիշտ՝ հայրական տատս, Սոֆյա Գեորգևնան… ձեռքը կխփեր սեղանին ու կասեր՝ վերջ, իմ ասածով պիտի լինի: Ու իսկապես վերջ էր, բոլորը ենթարկվում էին, նույնիսկ մինիստր հայրս ծպուտ չէր հանում£
ՄԱՆՈՒՇ — Ձեր հայրը մինի՞ստր է£
ԱՍՏՂԻԿ — Ի՞նչ մինիստր, մամ, չես տեսնո՞ւմ, գլուխ է գովում£
ՄՀԵՐ — Բոլորովին£ Ի՞նչ մի գլուխ գովելու բան է£ (Ակնարկելով գինին.) Չբացե՞մ£
ԱՍՏՂԻԿ — Ոչ£
ՄԱՆՈՒՇ — Ձեր հայրը պիտի որ ինձ պես թոշակառու լինի®
ՄՀԵՐ — Չասացի՝ հիմա, սովետների օրոք էր մինիստր£ Գուցե բացե՞մ, այնուամենայնիվ£
ԱՍՏՂԻԿ — Երբե՛ք£
ՄԱՆՈՒՇ — Եվ ինչ մինիստր էր ձեր հայրը սովետների օրո՞ք£
ԱՍՏՂԻԿ — Մամ, մի խոսացրու, իրեն էլ դա է պետք, թող՝ իր շիշն առնիգնա£ Բա որ վարորդս եկավ, պատկերացնո՞ւմ ես… ի՞նչ ասեմ, ո՞վ է այս անլվա, անթրաշ, ճմրթված սուբյեկտը£
ՄՀԵՐ — Սուբյեկտը դուք եք, ես մարդ եմ, գուցե մի քիչ անթրաշ, մի քիչ անլվա, մի թեթև էլ ճմրթված® Քաղքենու պես եք դատում մարդու մասին, տիկին, ըստ ձեզ, մարդը պետք է անպայման ածիլված, արդուկված, անուշաբո՞ւյր լինի® Փողկապով, կոստյումով, փափուկ ու պլպլան, հա՞®
ԱՍՏՂԻԿ — Ինձ ոչինչ պետք չի, ինձ պետք է, որ վերջապես հանգիստ թողնեք մեզ£
ՄՀԵՐ — Կապի մինիստր էր հայրս, մամ ջան, խիստ մարդ էր, հոգիս հանում էր, բայց ձեր այս պատգամավորի կողքին՝ գառնուկ էր£ Հարգանքներիս հավաստիքը£ (Ուզում է գնալ):
ՄԱՆՈՒՇ — Ի՞նչ էր անունը£
ՄՀԵՐ — Ռուբեն£ Ռուբեն Արտաշեսովիչ Մարտիրոսյան£
ՄԱՆՈՒՇ — Իսկապե՞ս® Դուք Ռուբեն Արտաշեսովիչի տղա՞ն եք£
ՄՀԵՐ — Այո£
ԱՍՏՂԻԿ — Մամ, խնդրում եմ, մի պահի նրան, արդեն գնում էր£
ՄՀԵՐ — Տեսնում եք` մարդիկ խոսում են, այնքան կուլտուրա չունե՞ք, որ չխանգարեք£
ԱՍՏՂԻԿ — Պահ, պահ, պահ, մինիստրի տղան խոսեց մեջը£
ՄՀԵՐ — (հանելով անձնագիրը): Ահա, խնդրեմ£
ՄԱՆՈՒՇ — (վերցնում, կարդում է): Մհեր Ռուբենի Մարտիրոսյան£
ՄՀԵՐ — (վերցնելով անձնագիրը): Համոզվեցի՞ք£
ԱՍՏՂԻԿ — Համոզվեցինք, համոզվեցինք, կարող եք հանգիստ գնալ£ (Տեսնելով, որ Մանուշն ուզում է խոսել): Մամ, չխոսես հանկարծ, սո՛ւս£
ՄՀԵՐ — Անկեղծ ասած՝ հարգեցի© իմացաք, որ մինիստրի տղա եմ, բայց ձեր վերաբերմունքը չփոխեցիք, ձեզպեսները նման դեպքերում սովորաբար ակնածում են£
ԱՍՏՂԻԿ — Ա՜յդ էր պակաս£
ՄՀԵՐ — Պարզվում է՝ սնոբ չեք, անակնկալ էր ինձ համար£ Արժի ձեր կենացը խմել£
ԱՍՏՂԻԿ — Չփորձեք£
ՄՀԵՐ — Լավ, լավ®
ՄԱՆՈՒՇ — Իսկ դուք®
ԱՍՏՂԻԿ — (ընդհատելով): Մամ®
ՄԱՆՈՒՇ — Դե, բերանս մի փակիր, աղջիկս£ (Մհերին.) Իսկ դուք գիտե՞ք, երիտասարդ, որ ձեր հայրիկի հետ նույն դպրոցում ենք սովորել£
ՄՀԵՐ — Չեխովի անվան դպրոցում, ճի՞շտ եմ հիշում£
ՄԱՆՈՒՇ — Այո, սիրելիս®
ԱՍՏՂԻԿ — Ի՞նչ սիրելիս, ուշքի արի, տես՝ ում հետ ես խոսում£
ՄԱՆՈՒՇ — Աղջիկս, նրա հոր հետ նույն դպրոցում ենք սովորել, պատկերացնո՞ւմ ես£
ԱՍՏՂԻԿ — Ոչ£
ՄԱՆՈՒՇ — Ճիշտ է, նա մի դասարան բարձր էր®
ԱՍՏՂԻԿ — Ի՜նչ եք ասում®
ՄԱՆՈՒՇ — Մորդ մի ծաղրի£
ՄՀԵՐ — Կարծում էի, արդեն վարժվել եք£
ԱՍՏՂԻԿ — Դու սո՛ւս£
ՄՀԵՐ — Ձայնազրկո՞ւմ եք£
ԱՍՏՂԻԿ — Դուրս կգաք՝ խոսեք ինչքան ուզեք, իմ տանը լռեք£
ՄԱՆՈՒՇ — Շատ աստղով տղա էր, համարյա սիրահարված էի£ Բայց նա ուրիշին էր սիրում, հետո էլ ամուսնացավ հետը, սիրուն աղջիկ էր, թեև ոտքերը մի քիչ ծուռ էին, դեմքին պեպեններ կային, մազերն էլ, չէիր հասկանա, ինչ գույնի են® Ի՞նչ էր ձեր մոր անունը£
ՄՀԵՐ — Հռիփսիմե£
ՄԱՆՈՒՇ — Այո, Հռիփսիմե, հիշեցի, անունն էլ մի անուն չէր® Ո՞նց են հիմա ծնողներդ, ի՞նչ են անում£
ՄՀԵՐ — Երևի ոչինչ՝ եթե դրախտում են, եթե դժոխքում են՝ կայֆերի մեջ են£
ՄԱՆՈՒՇ — Վա՜յ, խեղճ Ռուբեն… բայց ջահել էր, այսինքն, այնքան էլ մեծ չէր®
ՄՀԵՐ — Չդիմացավ, իր սիրելի խորհրդային երկրի փլուզմանը չդիմացավ£ Մաման էլ նրա չլինելուն չդիմացավ£
ԱՍՏՂԻԿ — Մի երկիր էլ լինե՜ր®
ՄԱՆՈՒՇ — Դե, բալիկ ջան, լավ բաներ էլ շատ կային, և, ամենակարևորը, մարդկանց երիտասարդությունը այդ երկրում է անցել, նրանց հասկանալ կարելի է£
ՄՀԵՐ — Նա չի հասկանա, իզուր եք չարչարվում£
ԱՍՏՂԻԿ — Այդ ինչո՞ւ, ալկաշ ախպեր, ո՞նց է՝ դու կհասկանաս, ես՝ ոչ£
ՄՀԵՐ — Որովհետև չոր կին եք, տիկին Աստղիկ, հոգի չունեք, ցավակցություն չունեք® Ես կրկին անգամ համոզվում եմ՝ պատգամավորության թեկնածուներին հոգեբանները պիտի մանրակրկիտ տեստավորեն ու նոր միայն թույլ տան ընտրությունների և, ամենակարևորը, խղճի առկայության տեստը պիտի լինի£
ԱՍՏՂԻԿ — Պա՛հ, ամենախելոքն ես, հա՞£
ՄԱՆՈՒՇ — Իսկ ձեր քույրն ինչպե՞ս է, հիշում եմ, սիրունիկ աղջիկ էր, ես նրան դպրոցում քիմիա եմ դասավանդել, բայց մի տարի, հետո ուրիշ դպրոց տարան£
ՄՀԵՐ — (Աստղիկին): Թույլ կտա՞ք` պատասխանեմ£
ԱՍՏՂԻԿ — Պատասխանեք, բայց կարճ£
ՄՀԵՐ — Դպրոցն ավարտելուն պես ամուսնացավ արտասահմանցու հետ ու մեկնեց, հիմա չգիտեմ որտեղ է՝ Ամերիկայում է, Կանադայում®
ՄԱՆՈՒՇ — Բայց դուք նման չեք ձեր հորը£
ՄՀԵՐ — (պրոֆիլը ցույց տալով): Իսկ այսպե՞ս£
ՄԱՆՈՒՇ — Այդպես՝ մի քիչ£
ՄՀԵՐ — Դեհ® Եթե սափրվեմբան®
ՄԱՆՈՒՇ — (հուզվում է): Խ՜եղճ որբ®
ԱՍՏՂԻԿ — Սակայն որբ լինելը նրան իրավունք չի տալիս անծանոթ մարդկանց տուն ներխուժել£
ՄՀԵՐ — Դե լա՜վ, դուք էլ® Ներխուժել® Ինչ էլ բառ գտաք£
ԱՍՏՂԻԿ — Գուցե ասեք՝ հրավիրե՞լ ենք£
ՄԱՆՈՒՇ — Լավ, Աստղիկ ջան, ներող եղիր, որբ տղա է£
ՄՀԵՐ — Շնորհակալ եմ, մամ ջան£
Մհերը Մանուշի ձեռքը համբուրում է, Մանուշը շոյում է նրա գլուխը:
ԱՍՏՂԻԿ — Վախ, վախ, վախ, ինչ հուզիչ է£
ՄՀԵՐ — Կուզե՞ք ձեր ձեռքն էլ համբուրեմ£
ԱՍՏՂԻԿ — Այդ էր պակաս£
ՄՀԵՐ — Ձեր կամքն է£
ԱՍՏՂԻԿ — Եվ ի՞նչ, ծնողների կորստյան վշտից սկսեցիք խմել ու բո՞մժ դարձաք£
ՄՀԵՐ — Այնուամենայնիվ, հետաքրքրվեցիք ինձնով£
ԱՍՏՂԻԿ — Կարող եք չպատասխանել, հաշվեք՝ չեմ հարցրել£
ՄՀԵՐ — Չէ, ինչո՞ւ£ Ծնողներիս կորուստը չէր պատճառը, ուրիշ պատճառ էր£ Բայց դուք, վախենամ, չհասկանաք£
ԱՍՏՂԻԿ — Ինչո՞ւ, փիլիսոփայական կատեգորիա՞ է£
ՄՀԵՐ — Ոչ, պարզապես շատ խստասիրտ եք£
ԱՍՏՂԻԿ — Պատմեք, ես էլ չհասկանամ` մաման կհասկանա, նա բարեսիրտ է£
ՄՀԵՐ — Հիմա® Շիշը բացեմ®
ԱՍՏՂԻԿ — Դե, բացեք, զզվացրիք արդեն£ Մամ, բաժակ տուր որբին, մեկ էլ էն®
ՄՀԵՐ — Ուտելիք պետք չի, կուշտ եմ£
ԱՍՏՂԻԿ — Խոսքը բացիչի մասին էր£
ՄՀԵՐ — Բացիչ էլ պետք չի, ունեմ£ (Բացում է շիշը, Մանուշը բաժակ է բերում): Մենակ եմ խմելո՞ւ£
ԱՍՏՂԻԿ — Բա չէ… վՈ ՑՐՏՌւ…
ՄԱՆՈՒՇ — Գիտե՞ս, աղջիկս, ես գուցե խմեմ… մի փոքր£
ՄՀԵՐ — Հրեշտակային կին£
ԱՍՏՂԻԿ — Խմեք, տիկին Մանուշակ, անուշ լինի£ Շատ լավ նայվում եք£
Մանուշը բաժակ է բերում, Մհերը գինի է լցնում:
ՄԱՆՈՒՇ — Դե, պատմիր, տղա ջան, ո՞նց ստացվեց, որ այսպես ստացվեց£
ՄՀԵՐ — Ինչ ասեմ, էնքան ծեծված պատմություն է® Կենտրոնի տունս վաճառեցի` Կոմիտասի վրա առա, հետո Կոմիտասինը վաճառեցի` Մասիվում առա, հետո Մասիվինն էլ վաճառեցի®
ԱՍՏՂԻԿ — Ու մնացիք անտուն£
ՄՀԵՐ — Ճիշտ այդպես£
ԱՍՏՂԻԿ — Հարուստ տան մամայի բալա, սովոր չեք աշխատելու, ծախեմ՝ տարբերությունը մսխեմ, ծախեմ՝ տարբերությունը մսխեմ®
ՄՀԵՐ — Այնքան էլ էդպես չի£ Վարկ էի վերցրել, փողը բիզնեսի մեջ դրել, բայց բիզնեսը չստացվեց, հայերեն ասած՝ քցեցին£ Մի խոսքով® (Բաժակը վերցնելով): Ներող եղեք, տիկին Մանուշ£ Տիկին Աստղիկ, ձեզ էլ բարի ճանապարհ£ (Խմելով): Ի դեպ, հեռո՞ւ եք գնում£
ՄԱՆՈՒՇ — Ծաղկաձոր է գնում բալիկս£ Մեռնե՛մ աչուկներիդ®
ՄՀԵՐ — Հանգստանալու£
ԱՍՏՂԻԿ — Գիտաժողովի£
ՄՀԵՐ — Դուք նաև գիտնական եք£
ԱՍՏՂԻԿ — Բա ո՞նց£
ՄԱՆՈՒՇ — Լավ, բա մասնագիտություն չունե՞ս, չեմ հավատում, թե Ռուբեն Արտաշեսովիչը քեզ ուսումի չի տվել£
ՄՀԵՐ — Տվել է£ Պոլետեխնիկական£ Բայց ինձ պետք չէր, ես ազատ մարդ էի, ռոք խմբում բաս կիթառ էի նվագում, դասի նստողն ո՞վ էր, իմ սիրտը խառնում էր մերոնց նոմենկլատուրային չափածձևած վարք ու բարքից®
ՄԱՆՈՒՇ — Բա ո՞նց ես անում®
ՄՀԵՐ — Տիկնիկներ եմ սարքում, շաբաթկիրակի վաճառում եմ վերնիսաժում£ Հերիքում է, ես փողասեր չեմ£
ՄԱՆՈՒՇ — Իսկ ընտանի՞քդ®
ՄՀԵՐ — Փառք աստծո, չունեմ£
ՄԱՆՈՒՇ — Այդպես մի ասա, առանց ընտանիքի տղամարդը կորած է£
ՄՀԵՐ — (լցնելով բաժակը): Ի վերջո, բոլորն էլ կորած են£
ԱՍՏՂԻԿ — Նա փիլիսոփա է, նա արհամարհում է տունը, նա արհամարհում է փողը, նա գերադասում է բաց երկնքի տակ քնել£
ՄՀԵՐ — Չէ, ինչո՞ւ® Ընկերոջս արվեստանոցում եմ մնում® երբ ազատ է լինում® Կամ էլ® Մի խոսքով® (Խմում է):
Զանգում է հեռախոսը:
ԱՍՏՂԻԿ — (վերցնելով լսափողը): Այո, Տիգրան, իջնում եմ£ Չէ, կարիք չկա, մի պայուսակ է, ինքս կիջեցնեմ£ Ասացի՝ կարիք չկա£ (Անջատում է հեռախոսը, Մհերին): Դեհ, պարոն, ձեր ժամանակը սպառվեց, մնաք բարով£
ՄՀԵՐ — Գնաք բարով£
ԱՍՏՂԻԿ — Դե՞®
ՄՀԵՐ — Ի՞նչ՝ դե£
ԱՍՏՂԻԿ — Առաջ ընկեք£
ՄՀԵՐ — Գինին չխմե՞նք մամայի հետ£
ԱՍՏՂԻԿ — Գինին վերցրեք ու՝ առաջ£
ՄՀԵՐ — Լավ, լավ, միայն թե մի բարկացեք£ (Գինին խցանով փակում, գրպանն է խոթում):
Աստղիկը թիկնոցն է հագնում, հարևան սենյակից բերում է պայուսակը:
ԱՍՏՂԻԿ — Դե, մամ ջան, կուզես՝ քրոջդ հյուր կանչիր, որ մենակ չզգաս£
ՄԱՆՈՒՇ — Ե՞րբ կգաս£
ԱՍՏՂԻԿ — Շուտ, մի երկու օրից… ուրբաթ որ՝ հաստատ այստեղ կլինեմ, ծնունդդ է, չէ՞£
ՄԱՆՈՒՇ — Չես մոռանում, էլի£
ԱՍՏՂԻԿ — Ինչի՞, քանի՞ հատ մամա ունեմ£ (Մհերին.) Դուք դեռ այստե՞ղ եք, պարոն£
ՄՀԵՐ — Չօգնե՞մ ձեզ£
ԱՍՏՂԻԿ — Կարիք չկա, շնորհակալ եմ£
ՄՀԵՐ — (փորձելով պայուսակը վերցնել Աստղիկի ձեռքից): Ամեն դեպքում®
ԱՍՏՂԻԿ — Ո՛չ մի դեպքում£ Հիմա գնացեք, իրար հետ չենք դուրս գալու£
ՄՀԵՐ — Ամաչում եք ինձ հետ դուրս գալ£ Ասում եմ՝ քաղքենի եք, չէ՞£
ԱՍՏՂԻԿ — Դե, գնացեք վերջապես, հոգնեցրիք£
ՄՀԵՐ — Եվ նման մարդիկ տնօրինում են մարդկանց բախտը, է՜, երկիր, երկիր®
ԱՍՏՂԻԿ — Ո՜ւֆֆ®
ՄՀԵՐ — Գնացի, գնացի£ Մամ, ցտեսություն£
ՄԱՆՈՒՇ — Ցտեսություն, տղա ջան£
ԱՍՏՂԻԿ — Ոչ մի ցտեսություն, մնաս բարով, հավիտյանս£
ՄՀԵՐ — Էհե՜յ® (Դուրս է գալիս):
ԱՍՏՂԻԿ — (մորը համբուրելով): Շուտշուտ կզանգեմ£ Օտար մարդկանց առաջ դուռ չբացես£
ՄԱՆՈՒՇ — Եղավ£ Բարի ճանապարհ£ Աստղի՜կ®
ԱՍՏՂԻԿ — Գիտեմ, գիտեմ, եթե մի լավ տղամարդ հանդիպի՝ ձեռից չթողնեմ£
ՄԱՆՈՒՇ — Այո, աղջիկս£ Աստղի՜կ®
ԱՍՏՂԻԿ — Վերցրել եմ զգեստը, հանգիստ եղիր£
ՄԱՆՈՒՇ — Ճիշտ ես ասո՞ւմ®
ԱՍՏՂԻԿ — Գնա, ստուգիր£
ՄԱՆՈՒՇ — Ապրես£
Աստղիկը դուրս է գալիս:
ԱՐԱՐ 2
Նույն տանը£ Երեկո է£ Տիկին Մանուշակը նստած է իր ճոճաթոռում, հաճախակի նայում է ժամացույցին£
ՄԱՆՈՒՇ — Մթնեց£ Չի զանգում Աստղիկս£ Կարող է՞` չգա® Երեկ զանգեց, ասաց՝ վաղն անպայման կգամ£ Բայց հետո գուցե ծրագիրը փոխվել է, գուցե հրաժեշտի բանկետ են արել£ Տեսնես զգեստը հագե՞լ է® Այնքան սիրուն է այդ զգեստով£ Ճիշտ էլ կանի, եթե չգա, ո՞ւր է շտապում, ինչ մի մեծ բան է՝ ծննդյան օր: Էլ ո՜նց կլիներ, Մանուշակ Մուշեղովնայի ծնունդն է, նա վաթսուն չորս տարեկան է դարձել, ասացեք խնդրեմ£ Ու՞մ է պետք, հոբելյան էլ չի, որ ասեմ® Առհասարակ, երեսունից հետո կինը պիտի ծննդյան օր չնշի, սսկվի՝ մնա£ (Հեռախոսազանգ£) Լսում եմ£ Աստղիկ, աղջիկս, քեզ մի կոտորի, մնա, վաղը կգաս® Ի՞նչ, ճամփի՞ն ես արդեն£ Մենա՞կ ես գալիս£ Դե, մի գոռա մորդ վրա, աղջիկ ջան, եղավ, եղավ£ Բայց մի տեսակ ես խոսում, ոնց որ դու չլինես® Դո՞ւ ես® Լավ, լավ£ (Անջատում է հեռախոսը): Գոռում է, շատ նյարդային է դարձել, ասում է՝ գործիս բնույթից է, բայց ես հո գիտե՞մ` ինչից է: Ո՞նց կարող է հասուն, առողջ կինը սեռական կյանք չունենալ£ (Սեղան է գցում երկու հոգու համար, համեստ սեղան է): Բայց ինչո՞ւ եմ այսպես համոզված, գուցե ունի՞, գաղտնի՞ է պահում® Չէ, իմ աղջիկը գաղտնիք պահել չի կարող, հորն է նման® (Նայում է ամուսնու նկարին): Է՜, Մուշեղ, լավ չարիր, արածդ իսկական դավաճանություն էր, այդքան վաղ լքել կնոջն ու դստերը® (Արցունքն է սրբում): Մի անգամ ձախ էր գնացել, երեկոյան տուն եկավ կարմրատակած, շփոթված, աչքերիս չի նայում, կմկմում է® Վերջը խոստովանեց, ասաց` եթե չխոստովանեմ, ինֆարկտ կստանամ® Ձախն էլ ձախ լիներ, հին ընկերուհուն էր հանդիպել, սրճարան էին գնացել, հետո ուղեկցել էր տուն, այսքանը£ Բայց ոնց որ ինքը չլիներ աղջիկս, ձայնը փոխված էր, լեզուն կապ էր ընկնում® Գուցե կողքին տղամա՞րդ կար®
Մանուշը նստում է ճոճաթոռին, միացնում հեռուստացույցը£ Գալիս Աստղիկը, զգացվում է, որ խմած է:
ՄԱՆՈՒՇ — Վայ, բալես, ի՞նչ շուտ հասար£
ԱՍՏՂԻԿ — Արդեն մեր փողոց էի մտել, երբ զանգեցի£ Արի պաչեմ թուշդ, համով ջան£ (Համբուրելով): Ծնունդդ շնորհավոր£
ՄԱՆՈՒՇ — Ապրես, աղջիկս, ապրես… բայց էս ի՞նչ հոտ է բուրում քեզնից, խմե՞լ ես£
ԱՍՏՂԻԿ — (պայուսակից բրդյա ժակետ հանելով): Առ, սա քեզ, այծի բրդից է, ձեռքի աշխատանք, գյուղում են գործում£ Բարով մաշես£
ՄԱՆՈՒՇ — Շատ լավն է, շնորհակալ եմ£ Բայց ինչո՞ւ ես ծախսեր անում, ունեմ, էլի, հազար տարի չեմ ապրելու£
ԱՍՏՂԻԿ — Ապրելու ես, եղա՞վ£ (Բերած մթերապարկից հանելով, սեղանին դնելով): Տորթ, շամպայն® Մոմեր էլ եմ բերել, բաց® Լավ, թող, ես կանեմ£ (Զկռտում է):
ՄԱՆՈՒՇ — Աղջիկ ջան, դու կարգին խմած ես, ի՞նչ է պատահել£
ԱՍՏՂԻԿ — Մի անգամ էլ ես խմեմ, էլի, ում ասես կարելի է, ինձ՝ չէ՞£
ՄԱՆՈՒՇ — Վա՜յ® Ուզում ես ալկոհոլի՞կ դառնալ£ Այն մարդուն հիշո՞ւմ ես, ինչ էր վիճակը, հիշո՞ւմ ես£
ԱՍՏՂԻԿ — Լավ, մի չափազանցրու, իմ վիճակը հո այդպես չի՞£
ՄԱՆՈՒՇ — Այսօր այնքան էլ այդպես չի, վաղը՝ ո՞վ կերաշխավորի®
ԱՍՏՂԻԿ — Է՜, հասար եսիմ ուր® Հրաժեշտի բանկետ էր, համով օղի էր®
ՄԱՆՈՒՇ — Օղին համով չի լինում, աղջիկս… ահա, տեսնո՞ւմ ես, արդեն համով է դառնում քեզ համար£
ԱՍՏՂԻԿ — Սպասի, վրա մի տուր£ Տեկիլա էր, իսկապես լավն էր, բայց խաբուսիկ, շատ էր թունդ£ Մոռանանք, կարևոր չի, այսօր էլի ենք խմելու, պուպուշ մայրիկիս ծնունդն է£ (Բացում է տորթը, մոմերն ամրացնում վրան):
ՄԱՆՈՒՇ — Ես էլ պուպուշն եմ, հա՞£
ԱՍՏՂԻԿ — Պուպուշ ես, աշխարհի պուպուշը£
ՄԱՆՈՒՇ — Հոգնած կլինես, աղջիկս, ճամփից ես, մի քիչ հանգստանայիր®
ԱՍՏՂԻԿ — Կարծես ոտքով եմ եկել, ի՞նչ եմ արել, որ հոգնեմ, մեքենան տարավ, մեքենան բերեց, այնտեղ էլ կամ նստած էի, կամ պառկած£ (Ավարտելով մոմեր ամրացնելը): Ահա£ Գնամ լվացվեմ£ (Գնում է):
ՄԱՆՈՒՇ — Ես ի՞նչ անեմ, մոմերը վառե՞մ£
ԱՍՏՂԻԿ — (դրսից): Չէ, ես եմ վառելու, դու փչելու ես£
ՄԱՆՈՒՇ — Այսքան մոմ փչել կլինի՞£ (Հեռախոսազանգ): Ալո, լսում եմ® Խոսեք, ալո, լսում եմ® (Դնում է լսափողը): Չեն խոսում£ Հարբել է, իմ Աստղիկը հարբել է, չմեռա՝ դա էլ տեսա£ Չէ, վախենամ` էս պատգամավորությունը լավ օրի չհասցնի£
ԱՍՏՂԻԿ — Ո՞վ էր զանգում£
ՄԱՆՈՒՇ — Չխոսեցին, երևի սխալվել էին£ Դե, պատմիր£
ԱՍՏՂԻԿ — Ի՞նչ պատմեմ£ Ինչպես միշտ՝ եվրոպացիները մեզ ապրել սովորեցրին, մենք էլ գլխահակ լսեցինք, ինչ է, թե դրամաշնորհի հարց կա£ Ուրիշ հետաքրքիր բան չկար£
ՄԱՆՈՒՇ — Ոչ մի բա՞ն£
ԱՍՏՂԻԿ — Հասկանում եմ` ինչ ես հարցնում, բայց տղամարդ որսալու չէի գնացել և, առհասարակ, ինձնից որսորդ դուրս չի գա, ձեռ քաշիր£
ՄԱՆՈՒՇ — Է՜, աղջիկ ջան, ճիշտ որ, դուրս չի գա£
ԱՍՏՂԻԿ — Հա, չսովորեցրիր£
ՄԱՆՈՒՇ — Ես եմ մեղավո՞ր£
ԱՍՏՂԻԿ — Դո՛ւ£ Մի բելգիացի կար, սիրահետում էր, ո՜նց էր սիրահետում, հանգիստ չէր տալիս, թենիս էինք խաղում, բլոտ® Վանք գնացինք երկուսով®
ՄԱՆՈՒՇ — Հետո՞£
ԱՍՏՂԻԿ — Ուղարկեցի®
ՄԱՆՈՒՇ — Ո՞ւր®
ԱՍՏՂԻԿ — Բելգիա, ո՞ւր£
ՄԱՆՈՒՇ — Շա՞տ գեշ էր£
ԱՍՏՂԻԿ — Չէ, տեղը տեղին, սիրուն տղամարդ էր£
ՄԱՆՈՒՇ — Չեմ հասկանում£
ԱՍՏՂԻԿ — Ի՞նչ կուզեիր, մամ, գնայի հետը Բելգիա՞£
ՄԱՆՈՒՇ — Բելգիա՞® Չէ, աղջիկս, շատ հեռու է, ես էստեղ, դու էնտեղ® Չէ£ Հայաստանում չի՞ ապրի£
ԱՍՏՂԻԿ — Ծիծաղո՞ւմ ես£
ՄԱՆՈՒՇ — Բայց® բայց այսպես ո՞նց կլինի® Մեզ սեր է պետք, չէ՞£
ԱՍՏՂԻԿ — Գրողի ծո՛ցը, ինձ սեր պետք չի, ես ինձ նվիրում եմ գործին, լրիվ, վճռված է£
ՄԱՆՈՒՇ — Մեղք չե՞ս, հրեն, խմել ես սկսել£
ԱՍՏՂԻԿ — Հեչ էլ մեղք չեմ£ Ամեն մարդ իր առաքելությունն ունի£ Նախագահական ընտրություններին իմ թեկնածությունը հաստատ դնելու եմ£
ՄԱՆՈՒՇ — Ինձ էլ թվում էր՝ կատակ ես անում£ Լուրջ ես վճռե՞լ£
ԱՍՏՂԻԿ — (վառելով մոմերը): Լիովին լուրջ£ Դե արի, արի փչի, սիրուն ջան£
ՄԱՆՈՒՇ — Ես դրա շնչառությունն ունե՞մ£
ԱՍՏՂԻԿ — Փչի, հետո մեկ էլ կփչես£ (Մանուշը փչում, միանգամից հանգցնում է բոլոր մոմերը): Տեսա՞ր, որ շնչառությունդ տեղն է£
ՄԱՆՈՒՇ — Այ, այդպես էլ տարիներն են չքվում, մի ակնթարթում£
ԱՍՏՂԻԿ — Մի նվնվա, սիրուն ջան, ծնունդդ շնորհավոր£ (Համբուրում է մորը, բացում է շամպայնը): Ընկերուհիներիդ հրավիրեիր, էլի, մամ£ Գոնե տիկին Նազիկին£
ՄԱՆՈՒՇ — Նազիկն Մոսկվայում է, տղային հյուր է գնացել£ Ինչ է, երկուսով վա՞տ է£
ԱՍՏՂԻԿ — Շատ էլ լավ է, քեզ համար էի ասում£ Վերցրու բաժակը£ Առողջ լինես, ուրախ, զվարթ, իմ գլխից անպակաս® Էլ ի՞նչ®
ՄԱՆՈՒՇ — Քեզ ամուսնացնեմ£
ԱՍՏՂԻԿ — Ձեռ քաշի£
ՄԱՆՈՒՇ — Հայրդ ողջ լիներ՝ ականջներդ ձգեր, անկյուն կանգնեցներ£
ԱՍՏՂԻԿ — Սուտ բաներ մի խոսի, խեղճ մարդը ե՞րբ էր ականջներս քաշում, իսկի կարգին չի գոռացել վրաս, նա քեզնից մեղմ էր£
ՄԱՆՈՒՇ — Այո, շատ հանդուրժող էր, դրա համար էլ երես առար£
ԱՍՏՂԻԿ — Լավ, էլի, մամ, բա ես երես առած ե՞մ£ Դե խմի, վերցրու, գնացինք: (Խմում են£ Սիգարետ է վառում): Էհ, մամ, անկեղծ ասեմ, էս կյանքից բան չեմ հասկանում:
ՄԱՆՈՒՇ — Հարբած մարդու խոսք£ Ի՞նչ է նշանակում՝ չեմ հասկանում, բա որ չես հասկանում, ո՞նց ես ուզում նախագահ դառնալ£
ԱՍՏՂԻԿ — Կարծում ես, քաղաքական գործիչները հասկացե՞լ են® Կյանքն իսկի մեծ փիլիսոփաները չեն հասկացել£
ՄԱՆՈՒՇ — Հայրիկդ հասկացել էր, վերջում£
ԱՍՏՂԻԿ — Ի՞նչ էր հասկացել, պատմի£
ՄԱՆՈՒՇ — Մահվանից մեկ ամիս առաջ լռեց, ոչ ոքի հետ չէր խոսում, օրվա ընթացքում հազիվ մի երկու բառ£ Երբ աչքերին նայում էի, պարզորոշ տեսնում էի՝ ամեն ինչ հասկացել է, բայց թե ի՞նչ՝ չգիտեի, ինքն էլ չէր ասում, միայն ասաց՝ քեզ պետք չի իմանալ, եթե իմանաս՝ մշտապես ցավ է պատճառելու£
ԱՍՏՂԻԿ — Մեղավոր եմ զգում ինձ, որ նրա կողքին չէի այդ օրերին£
ՄԱՆՈՒՇ — Դու մեղք չունես, պատերազմ էր£
ԱՍՏՂԻԿ — Խմենք հայրիկի հիշատակի համար£
Խմում են:
ՄԱՆՈՒՇ — Ես էլ չծխե՞մ մի հատ£
ԱՍՏՂԻԿ — Քեզ չի կարելի, դու պստիկ ես, պստիկ մամա£
ՄԱՆՈՒՇ — Իբր քեզ կարելի է£
ԱՍՏՂԻԿ — Լավ, մի հատ, ծնունդիդ առիթով£ Համեցիր£
ՄԱՆՈՒՇ — (վերցնելով սիգարետը): Շնորհակալ եմ£ (Վառում է մատուցված կրակով):
Դռան զանգ£ Մանուշը ուզում է վեր կենալ:
ԱՍՏՂԻԿ — Նստիր, ես կբացեմ£
ՄԱՆՈՒՇ — Տեսնես ով է հիշել, հավես չկա® Չես կարո՞ղ ասել՝ տանը չենք£
ԱՍՏՂԻԿ — Լավ, էլի, մամ£
Բացում է դուռը£ Ներս է գալիս Մհերը© խնամքով սափրված է, կոստյումով, փողկապով, թարմ ու կոկիկ, ձեռքին՝ տոպրակ և ծաղիկներ£ Աստղիկը շփոթված է, չի ճանաչում նրան:
ՄՀԵՐ — Թույլ կտա՞ք£
ԱՍՏՂԻԿ — Համեցեք®
ՄՀԵՐ — (համբուրելով Մանուշի ձեռքը): Շնորհավորում եմ ծննդյան օրվա կապակցությամբ, տիկին Մանուշակ, առողջություն եմ ցանկանում, զվարթություն, երկար կյանք, սեր և բարություն£ (Տալով ծաղիկներն ու տոպրակը): Սա ձեզ£
ՄԱՆՈՒՇ — Շնորհակալ եմ, զգացված եմ£ (Աստղիկին.) Ո՞վ է այս համակրելի մարդը£
ԱՍՏՂԻԿ — Ես էլ կարծում էի՝ դու գիտես£ (Մհերին.) Ձեզ երևի գործակալությունից են ուղարկել, ո՞վ է պատվիրատուն®
ՄՀԵՐ — Ի՞նչ գործակալություն, ի՞նչ պատվիրատու® Իմ անձնական նախաձեռնությամբ, հարգելով այս հրեշտակային կնոջը, որ այնքան բարի էր իմ նկատմամբ£
ՄԱՆՈՒՇ — (հանելով տիկնիկը տոպրակից): Ի՜նչ հրաշալի տիկնիկ է£ Ապշեցուցիչ է, փոքր հասակում ճիշտ այսպիսի տիկնիկ եմ երազել, բայց երբեք չի հանդիպել, ոչ մի տեղ® Եվ ահա®
ՄՀԵՐ — Չէր էլ կարող հանդիպել, սա իմ սարքածն է, եզակի օրինակ, հատուկ ձեզ համար£
ՄԱՆՈՒՇ — Անչափ շնորհակալ եմ£
ԱՍՏՂԻԿ -Դո՞ւք եք®
ՄՀԵՐ — Ես եմ, այո£
ՄԱՆՈՒՇ — Ո՞վ է£
ԱՍՏՂԻԿ — Երեք օր առաջ դեմ էին տվել մեր դռանը, չհիշեցի՞ր£
ՄԱՆՈՒՇ — (ուշադիր նայելով): Աստված իմ, ինքն է, Ռուբենի տղան® Ախր, ո՞նց ճանաչեի, լրիվ ուրիշ մարդ է£ Տեսնեիք ձեզ այն օրը, սիրելիս, դեմքը մազակալած, գորշ, մազերը խառնված, ցիցցից, աչքերն արյուն լցված, հագուստը ճմրթած® Այն օրն ինձ թվաց՝ տարեց մարդ եք®
ԱՍՏՂԻԿ — Այսօր է՞լ բակի տղերքը բերին£
ՄՀԵՐ — Ոչ, իմ ոտքով եկա շնորհավորելու տիկին Մանուշին և ներողություն խնդրելու այն օրը պատճառած տհաճությունների համար£
ԱՍՏՂԻԿ — Տհաճություն՝ մեղմ է ասված£
ՄԱՆՈՒՇ — Դե նստեք, նստեք®
ՄՀԵՐ — Չէ, ես գնամ, ուզեցի շնորհավորել` շնորհավորեցի, հիմա գնամ, տիկինն արդեն նյարդայնանում է, չփչացնեմ ձեր երեկոն£
ՄԱՆՈՒՇ — Չի նյարդայնանում, պարզապես խմած է: Նստեք£
ԱՍՏՂԻԿ — Ո՞վ է խմած, մամ, ինչե՞ր ես խոսում£
ՄՀԵՐ — Խմա՞ծ® (Ուշադիր նայելով): Ձեզ չի սազում, ճմրթվել եք մի տեսակ, ծերացել® Պատգամավորն է՞լ խմող լինի£
ԱՍՏՂԻԿ — Խմող ենք, այո, ուտում էլ ենք՝ խաշ, խորոված® ինչ պատահի, մենք դև ենք, չգիտեի՞ք£ Թե՞ միայն դուք կարող եք խմել£
ՄՀԵՐ — Ե՞ս, ես ի՞նչ խմող£
ԱՍՏՂԻԿ — Վայ, վայ, վայ, խեղճ մարդ, ե՞րբ է խմել®
ՄՀԵՐ — Այո, ես զզվում եմ խմիչքից® Մնաք բարով£
ՄԱՆՈՒՇ — Չեղավ, այդպես չի կարելի, նստեք, չե՞ք ուզում իմ կենացը խմել£
ԱՍՏՂԻԿ — Նա չի խմում, նա զզվում է խմիչքից£
ՄԱՆՈՒՇ — Լավ, լիմոնադ կխմի: Նստեք£
ԱՍՏՂԻԿ — Նստեք, մորս ծնունդն է, եթե նա ասում է նստեք, ուրեմն` նստեք£
ՄՀԵՐ — (նստելով): Գիտե՞ք, անկեղծ ասեմ, եթե ձե՛ր ծնունդը լիներ, չէի գա£
ԱՍՏՂԻԿ — Իսկապե՞ս, ինչ ցավալի է, ես էլ մեռա մտածելով՝ տեսնես իմ ծնունդին կգա՞ այն բոմժը£
ՄՀԵՐ — Դուք շատ վտանգավոր կին եք, չգիտեմ` ինչով էիք խփել, բայց գլխիս կաղինի չափ ուռուցք է գոյացել, սառույց դրի՝ չանցավ, մինչև հիմա ուռած է£
ԱՍՏՂԻԿ — Ե՞ս, ձեր գլխի՞ն® Ինչե՜ր եք հնարում£ Մամ, նրան խփե՞լ եմ£
ՄԱՆՈՒՇ — Էնպես, թեթևակի® քաշեցիր բազմոցից, նա էլ ընկավ հատակին, երևի գլուխը խփեց պարկետին®
ՄՀԵՐ — Ի՞նչ պարկետ, շշով խփեց, կամ էլ երկաթ էր® Կինն էլ այդքան անխի՞ղճ լինի£ Լսեք, անկեղծ, ձեր արյան մեջ տեստաստերոնի ավելցուկ կա… չէ՞, չեք ստուգե՞լ£
ԱՍՏՂԻԿ — Հերիք նվնվաք, մեծ բան չի, մի քիչ ուռել է® Ձեր արյան մեջ որ հաստա՛տ տեստաստերոնի պակաս կա£
ՄՀԵՐ — Ո՛չ երանի ձեր ամուսնուն, տեսնես ով է լինելու այդ դժբախտը£
ՄԱՆՈՒՇ — (զսպելով Աստղիկին): Սպասեք, մարդիկ, հարամելո՞ւ եք իմ օրը£
ՄՀԵՐ — Չէ, մամ ջան, կներես£
ՄԱՆՈՒՇ — Դե, լցրեք բաժակները£
Մհերը շամպայն է լցնում:
ԱՍՏՂԻԿ — (ավելի շատ՝ ինքն իրեն): Ներխուժում է օտար տուն, փռվում բազմոցին և դեռ բողոքում է® Գիտե՞ք, ձեզ ինչ պատիժ կհասներ, եթե ոստիկանություն կանչեինք£
ՄՀԵՐ — Կհասներ, անշուշտ£
ԱՍՏՂԻԿ — Ուրեմն, մոռացեք ձեր գլուխը£
ՄՀԵՐ — Մոռացա, վե՛րջ, գլուխս կորցրել եմ, գլուխ չունեմ£
ՄԱՆՈՒՇ — Դե, վերցրեք բաժակները£
ԱՍՏՂԻԿ — Ողջ լինես, մամ ջան£ (Խմում է):
ՄՀԵՐ — Ձեր կենացը£ (Մի կում է անում):
ՄԱՆՈՒՇ — Ինչո՞ւ չեք խմում, շամպայն չե՞ք սիրում® Կուզե՞ք, օղի բերեմ£
ՄՀԵՐ — Չէ, շնորհակալ եմ, չեմ ուզում£
ԱՍՏՂԻԿ — Պարոնը զզվում է օղուց£
ՄՀԵՐ — Ճիշտ է, զզվում եմ£ Բայց մեկմեկ պատահում է՝ խմում եմ, խմում եմ, որ հանգստանամ®
ԱՍՏՂԻԿ — Անծանոթ մարդկանց բազմոցին£
ՄՀԵՐ — Այո® Այսինքն՝ ոչ, ի՞նչ եմ ասում, իհարկե՝ ոչ, դա պատահականություն էր, ձեզ հո չի՞ թվում, թե ամեն խմելիս ինչոր մեկի տուն եմ գնում ու®
ԱՍՏՂԻԿ — Փռվում բազմոցին£
ՄԱՆՈՒՇ — Նորից չսկսեք£ (Լռում են): Տխուր է մի տեսակ®
ՄՀԵՐ — Կուզե՞ք երգեմ ձեզ համար, միայն թե կիթառ է պետք, չունե՞ք£
ՄԱՆՈՒՇ — Կա£
ԱՍՏՂԻԿ — Մա՛մ£
ՄԱՆՈՒՇ — Բայց Աստղիկս ոչ ոքի չի տալիս, հիշատակ է£
ՄՀԵՐ — Գուցե®
ԱՍՏՂԻԿ — Ոչ£
ՄՀԵՐ — Լավ, երաժշտություն միացնենք£ (Մոտենում է ռադիոյին): Միացնե՞մ£
ՄԱՆՈՒՇ — Միացրեք, բայց էն դմբդմբը չլինի, որ հիմա լսում են£
ՄՀԵՐ — (մեղմ երաժշտություն գտնելով): Սա լա՞վ է£
ՄԱՆՈՒՇ — Այո£
Մհերը հրավիրում է տիկին Մանուշին, պարում են:
ՄԱՆՈՒՇ — Լավ է պարում երիտասարդը, ինչպես հին, բարի ժամանակներում£
ԱՍՏՂԻԿ — Դեհ, մինիստրի տղա է, նոմենկլատուրային ընտանիքի զավակ, նա չպարի՝ ո՞վ պարի£
Երաժշտությունը փոխվում է, արագ ռիթմ է:
ՄԱՆՈՒՇ — Սկսվե՜ց£
ՄՀԵՐ — Հիմա կփոխեմ£
ԱՍՏՂԻԿ — Ոչ, չփոխեք, շատ լավ երաժշտություն է, հիմա ես կպարեմ, թողեք£
Աստղիկը պարում է£ Մանուշը նստում է:
ՄԱՆՈՒՇ — Աղջիկ ջան, այս ի՞նչ պար է, երբեք չեմ տեսել, որ այսպես պարես®
ԱՍՏՂԻԿ — Առաջին անգամ եմ պարում, քո պատվին£ Հոպա՜® Լավ է, գիտե՞ս, թարմացնում է£
ՄՀԵՐ — (Մանուշին, կամաց): Շատ է խմել երևի£
ՄԱՆՈՒՇ — Ծաղկաձորից խմած եկավ£
ԱՍՏՂԻԿ — Մի բամբասեք, սիրուն չի£
ՄՀԵՐ — Թույլ կտա՞ք, միանամ® (Փորձում է միանալ):
ԱՍՏՂԻԿ — Սա իմ պարն է, մի խառնվեք£
ՄԱՆՈՒՇ — Թող պարի տղան£
ԱՍՏՂԻԿ — Լավ, թող պարի, բայց հեռու, այն կողմում, թե չէ հանկարծ կկպչեմ, կասի՝ խփեցին£ (Պարում են՝ արտառոց շարժումներ անելով: Դռան զանգ): Ո՞վ է, գրողը տանի£
ՄՀԵՐ — Ո՞վ է գլխից ձեռ քաշել£
ՄԱՆՈՒՇ — Դուք պարեք, ե՛ս կբացեմ£
Գնում, վերադառնում է Արուսի հետ:
ԱՐՈՒՍ — (կասկածանքով): Էս ի՞նչ հաշիվ ա®
ԱՍՏՂԻԿ — Պարում ենք, թույլ կտա՞ք£
ԱՐՈՒՍ — Հա, վա՜յ… պարեք, բա ո՞նց£ Փառք աստծու, ես էլ ասի՝ բան ա պատահել, գնամ տեսնեմ՝ ինչով կարամ օգնեմ ազիզ հարևաններիս£ Ախր, միշտ էնքան սուսուփուս եք, որ հենց մի քիչ ձեն ա գալիս, մտքովս վատ բաներ են անցնում, թութութու®
ՄԱՆՈՒՇ — Չէ, ծնունդ ենք անում, մոտ արի£
ԱՐՈՒՍ — (սեղանին մոտենալով): Իսկապե՞ս® Աստղիկի ծնունդն ա՞£
ՄԱՆՈՒՇ — Չէ, իմ£
ԱՐՈՒՍ — Հա՞® Վա՜յ, շնորհավոր, տիկին Մանուշակ ջան, երկար արև լինես, ողջ, ուրախ® Կներես, էլի, որ դատարկ ձեռով եմ, չեմ իմացել£
Պարողները գալիս են սեղանի մոտ:
ՄՀԵՐ — (լցնելով բաժակները): Ինչո՞ւ ոչ ոք չի ծանոթացնում այս չքնաղ հարևանուհու հետ£
ԱՐՈՒՍ — (ձեռքը մեկնելով): Իմ անունը Արուսյակ ա£
ՄՀԵՐ — (համբուրելով ձեռքը): Մհեր£
ԱՐՈՒՍ — (հուզված է, Մհերը նրան դուր է գալիս): Աստղիկ ջան, ձեր դեպուտատներից ա՞£
ԱՍՏՂԻԿ — Չէ, դռնապանն է£
ԱՐՈՒՍ — Էլի լավ ա, ԱԺ-ում ինչ գործ էլ լինի՝ լավ ա£
Ռադիոյով մեղմ երաժշտություն է հնչում:
ՄՀԵՐ — (Արուսին): Չպարե՞նք£
ԱՐՈՒՍ — Վա՜յ, ախր տան խալաթով եմ®
ՄՀԵՐ — Այդպես ավելի օրիգինալ է£
Պարում են: Արուսը կոտրատվում, խունջիկ—մունջիկ է գալիս:
ԱՍՏՂԻԿ — (նյարդայնացած): Այստեղ դիսկոտեկ չի£
ՄՀԵՐ — (թողնելով Արուսին): Տանտիրուհին չի թողնում, նա խիստ է, շատ խիստ է, նրան հակառակվելը հղի է վտանգներով£
ԱՐՈՒՍ — Վա՜յ, Աստղիկս հղի ա՞® Ե՞րբ, ո՞վ® Էխո արե՞լ եք, գոնե տղայա՞®
ԱՍՏՂԻԿ — Զույգ են, երկուսն էլ՝ տղա, ընդդիմադիր թևի դեպուտատից£
ԱՐՈՒՍ — Վա՜յ, Աստղիկ ջան, երկար արև®
ԱՍՏՂԻԿ — (ընդհատելով): Բաժակը վերցրու, մամայի կենացն ենք խմում£
ԱՐՈՒՍ — (բաժակը վերցնելով): Վա՜յ, տիկին Մանուշակ, երկար արև®
ԱՍՏՂԻԿ — (ընդհատելով): Խմեցինք£ (Խմում են£ Արուսը հմայված նայում է Մհերին): Սթափվի՛ր£
ԱՐՈՒՍ — Հը՞, բան ասի՞ր®
ԱՍՏՂԻԿ — Ասում եմ՝ ուշքի արի£
ԱՐՈՒՍ — Գա՞մ որ® Դե լավ, գնամ® (Մհերին.) Ես էստեղ եմ® ձախ կողմի դուռը® Այ, էս պատը որ տփես՝ ես հետևն եմ£
ԱՍՏՂԻԿ — Ես քո ճշգրիտ հասցեն կտամ նրան, Արուս, հեռախոսի համարն էլ հետը, մի անհանգստացի£
ԱՐՈՒՍ — Շնորհակալ եմ£ Լավ հարևանն ուրիշ ա, էլի® Ցավդ տանի Արուսը® (Գնում է):
ԱՍՏՂԻԿ — Ի դեպ, վատ տարբերակ չի, միայնակ կին է, այրի, արտաքինն էլ տեսաք՝ սիրուն, թմբլիկ, ինքն էլ՝ եփողթափող£ Կուզե՞ք դասավորեմ£
ՄՀԵՐ — Վատ կին չի, ամեն ինչը տեղը, բայց՝ ոչ, ես երդվել եմ չամուսնանալ: Իմ ազատությունը չեմ փոխի Արուսի տոլմայի և թմբլիկ բարեմասնությունների հետ£
ԱՍՏՂԻԿ — Սկզբունքայի՞ն եք£
ՄՀԵՐ — Այո£ Չպարե՞նք£
Աստղիկը կտրուկ վեր է կենում, Մհերը վախեցած ընկրկում է:
ԱՍՏՂԻԿ — Պարենք£ (Պարում են): Չեմ հիշում, թե վերջին անգամ երբ եմ պարել£
ՄՀԵՐ — Քիչ առաջ£
ԱՍՏՂԻԿ — Դա հաշիվ չի£
ՄՀԵՐ — Ծաղկաձորում չպարեցի՞ք£
ԱՍՏՂԻԿ — Պարելու չէի գնացել® Բայց չէ, մի անգամ պարեցի£
ՄԱՆՈՒՇ — Հոլանդացու հե՞տ£
ԱՍՏՂԻԿ — Հոլանդացի չէր, մամ, բելգիացի էր£
ՄՀԵՐ — Պարելու չէիք գնացել, բայց պարեցիք£ Կյանքի հմայքը դրանում է՝ պարելու չես գնում, բայց պարում ես, խմելու չես գնում, բայց խմում ես, կռիվ անելու չես գնում, բայց խփում են գլխիդ® Անակնկալներ պիտի լինեն, այլապես տաղտկալի է£
ԱՍՏՂԻԿ — Արկածախնդիր մարդ եք£
ՄՀԵՐ — Պարզապես մարդ եմ£ Լավ ժամանակ անցկացրի՞ք£
ԱՍՏՂԻԿ — Հոյակապ£
ՄՀԵՐ — Սիրահետումներ, կոմպլիմենտներ®
ԱՍՏՂԻԿ — Այո£
ՄՀԵՐ — Պատգամավոր լինելը չէ՞ր կաշկանդում£
ԱՍՏՂԻԿ — Ես ազատ կին եմ, նախապաշարմունքներ չունեմ£
ՄՀԵՐ — Բայց ձեր աչքերից տեսնում եմ, որ ոչինչ էլ չի եղել£
ԱՍՏՂԻԿ — Եղել է, չի եղել… ձեզ ի՞նչ£
ՄՀԵՐ — Նորից® Ոչ մի կողմից մոտ չեք թողնում, լրիվ փակ եք, ոզնու պես փշերը ցցում եք®
ԱՍՏՂԻԿ — Հանգիստ թողեք£ Եկեք լուռ պարենք£
ՄՀԵՐ — «Ինձ հանգիստ թողեք£ Իմ կյանքը իմ կյանքն է£ Իմ տունն իմ ամրոցն է£ Իմ հոգու մեջ մի խցկվեք»® Էս է ժամանակակից մարդը, մենակ դուք չեք, համարյա բոլորը գնալով հեռանում ենք իրարից, ինտերնետն էլ որ կա՝ էլ առհասարակ կարող ենք իրար երեսի չնայել, իրար կողք չնստել£ Բայց մարդ ենք, չէ՞, ինչո՞ւ ենք վախենում իրարից® Մարդուն մարդ է պետք, ուրիշ ոչինչ նրան բավարարում չի տալու: Այսպես շարունակվի՝ մարդու հոգին լրիվ ամայանալու է մի օր ու աշխարհը պատելու է անհոգի մոնստրերով£
ՄԱՆՈՒՇ — Հարյուր տոկոսով համաձայն եմ£
ՄՀԵՐ — Նա էլ է համաձայն: Ինչ էլ ասի, պարզ երևում է՝ համաձայն է£
ԱՍՏՂԻԿ — Նստենք, ծխել ուզեցի£
Նստում են£ Աստղիկը ծխում է, ուզում է լցնել բաժակները, Մհերը շիշը վերցնում, ինքն է լցնում:
ԱՍՏՂԻԿ — Համաձայն չեմ£ Ինչո՞ւ չեք ընդունում, որ դա քաղաքակրթության բնականոն ընթացքն է, այսօրվա մարդն այսպիսին է, դուք պարզապես հնացել եք£ Եվ հետո, չնեղանաք, թույլ մարդ եք, ամեն ինչից վախենում եք£
ՄՀԵՐ — Բոլորը պարտավոր չեն ուժեղ լինել, սա՝ առհասարակ, իսկ ինչ ինձ է վերաբերում, ես ինձ թույլ չեմ համարում: Թույլի և ուժեղի մասին ձեր պատկերացումները գռեհկացած են£
ԱՍՏՂԻԿ — Միայն թույլ մարդուն փողոցի տղերքը կարող են թևից բռնած բերել, անծանոթ դռանը դեմ տալ£
ՄՀԵՐ — Հարբած էի£
ԱՍՏՂԻԿ — Հարբած լինելն է մեղավոր£ Իսկ որ տները վաճառել, բոմժ եք դարձել, երևի երկիրն է մեղավոր£
ՄՀԵՐ — Երկի՞րը® Է հա, երկիրն, իհարկե, մեղավոր է£
ԱՍՏՂԻԿ — Խնդրե՛մ£
ՄՀԵՐ — Երկիրը կարգին լիներ՝ տունս չէի կորցնի£
ԱՍՏՂԻԿ — Երկիրը կարգին չի, գիտենք, բայց մենք գոնե փորձում ենք կարգին դարձնել, իսկ դո՞ւք ինչով եք զբաղված£
ՄՀԵՐ — Փորձում ենք… Էլ ո՜նց կլիներ£ Ճագարների ֆերմա է, փորձարարություն են անում, մեկը գալիս է` փորձում, գնում, մյուսն է գալիս` փորձում, իսկ մարդիկ օրեցօր պակասում են, թռնում են երկրից£ Ես գոնե չեմ փորձում, դրանով արդեն կարգին գործ եմ անում£
ԱՍՏՂԻԿ — Շա՜տ կարգին£ Ձեռքերդ լվացել, մի կողմ ես քաշվել, իբր՝ խռոված եմ£ Ճանաչում ենք ձեզպեսներին, ոմանք էնտեղ կռիվ էին տալիս, արյուն թափում երկրի համար, ոմանք էլ էստեղ տուն էին ծախում, տուն առնում, խմում ու բոլորին մեղադրում` երկրին, ծնողներին, պետությանը, աստծուն®
ՄԱՆՈՒՇ — Ամեն մարդ չէ, որ կարող է պատերազմել, աղջիկս, մարդ սպանելը հեշտ չի£
ՄՀԵՐ — Ես ատում եմ պատերազմը, պատերազմը մարդու ամենամեծ խայտառակությունն է£
ԱՍՏՂԻԿ — Թե չէ իմ խելքը գնում է պատերազմի համար£ Սիրունսիրուն խոսում եք` մարդասիրությո՜ւն, խայտառակությո՜ւն® Իսկ թշնամին եկել, կանգնել էր սահմանին, մտնելու էր` կոտորեր, պատկերացնո՞ւմ եք, եթե բոլորն այդպես սիրունսիրուն խոսեին կռիվ տալու փոխարեն£
ՄՀԵՐ — Չասեք, թե դուք էլ եք մասնակցել£
ՄԱՆՈՒՇ — Աստղիկիս նշանածը զոհվեց իննսուներկուսին£
ԱՍՏՂԻԿ — Լավ, էլի, մամ, խնդրել եմ, չէ՞, չխոսել այդ մասին£ (Աչքերը լցվում են):
ՄՀԵՐ — Վատ ստացվեց, կներեք£
ԱՍՏՂԻԿ — Բաժակները լցրու£
Մհերը շամպայն է լցնում, Աստղիկը տորթն է կտրում:
ՄՀԵՐ — Ես էլ եմ գնացել, բայց հենց առաջին օրը ընկա գնդակոծության տակ, կողքս ռումբ պայթեց… Ուշքի եկա հիվանդանոցում, ողնաշարս էր վնասվել, ուղեղի ցնցում, մի երկու կոտրվածք® Դրանով ավարտվեց իմ կռիվը£
Աստղիկը թողնում է տորթը, դուրս գալիս սենյակից:
ՄԱՆՈՒՇ — Քսան տարի է անցել, բայց չի մոռանում… Շատ էին սիրում իրար, գալու էր ու ամուսնանային, բայց ճակատագիրը յուրովի տնօրինեց£
ԱՍՏՂԻԿ — (բերում է կիթառը): Ահա, խոստացաք երգել մամայի համար£
Մհերը լարում է կիթառը£ Երգում է, գուցե Ռուբեն Հախվերդյանի երգերից կամ նման մի երգ:
ՄԱՆՈՒՇ — (երգի ավարտից հետո, հուզված): Ապրե՛ս£
ՄՀԵՐ — (Աստղիկին): Տեսնում եմ՝ չհավանեցիք£
ԱՍՏՂԻԿ — Ինչո՞ւ եք այդպես կարծում£
ՄՀԵՐ — Դե® իմ ոչ մի արարք ձեզ դուր չի գալիս® Չէ՞®
ԱՍՏՂԻԿ — Չէ, լավ երգ էր£ Տիկնիկն էլ լավն է£
ՄՀԵՐ — Երազանք ունեի՝ տիկնիկների փոքրիկ գործարան հիմնել, մեր առասպելների, հեքիաթների հերոսներից տիկնիկներ արտադրել£
ԱՍՏՂԻԿ — Ասում եմ, չէ՞, ռոմանտիկ եք£
ՄՀԵՐ — Խոսքը բիզնեսի մասին է£
ԱՍՏՂԻԿ — Բայց ինչո՞ւ հատկապես տիկնիկ£
ՄՀԵՐ — Անպայման պիտի լավաշ կամ բաստուրմա արտադրե՞մ, որ բիզնեսի հոտ գա£ «Մհերի լավաշ», «Մհերի բաստուրմա»®
ԱՍՏՂԻԿ — Լավ, թող լինի Մհերի տիկնիկ£ Խմենք ձեր երազանքի համար£
ՄՀԵՐ — Մեր երազանքների համար£ Թե՞ դուք երազանք չունեք£
ՄԱՆՈՒՇ — Ունի£
ՄՀԵՐ — Հա՞®
ԱՍՏՂԻԿ — Խմենք£
Խմում են:
ՄԱՆՈՒՇ — Ուզում է նախագահ դառնալ աղջիկս£ (Նկատելով Աստղիկի կշտամբող հայացքը): Ի՞նչ, հո թաքուն չե՞ս դառնալու, ժողովուրդը չիմանա՞£
ՄՀԵՐ — Երկրի նախագա՞հ® Հայաստանի՞®
ԱՍՏՂԻԿ — Չէ, Հոնդուրասի£
ՄՀԵՐ — Հալալ ա®
ԱՍՏՂԻԿ — Մեր երկիրը պիտի կին նախագահ ունենա, հասունացել է, մեր տղամարդիկ նվնվան են դարձել, փափկամորթ, էգոիստ, խմող® Առհասարակ, եթե հայ կինը կենցաղային հոգսերից ձերբազատի իրեն՝ ամեն բան կարող է£
ՄՀԵՐ — Համոզված չեմ£ Ամեն դեպքում, ես իմ ձայնը ձեզ չեմ տա£
ԱՍՏՂԻԿ — Ինչո՞ւ, որովհետև ձեզ բազմոցից ցա՞ծ բերեցի£
ՄՀԵՐ — Որովհետև միայն ուժեղներին եք սիրում, մնացածին, վախենամ, երկրից վտարեք£
ԱՍՏՂԻԿ — Չեմ վտարի, կօգնեմ, որ ուժեղանան£
ՄԱՆՈՒՇ — Չէ, Մհեր, Աստղիկս արտաքինից այդպես է երևում, իրականում շատ փափուկ սիրտ ունի£
ԱՍՏՂԻԿ — Մամ, դու էլ մյուս ծայրահեղության մեջ ընկար£
ՄԱՆՈՒՇ — Առաջ արտաքինից էլ մեղմ էր, դեմքը հրեշտակի դեմք էր, բայց ինչ մտավ քաղաքականություն՝ փոխվեց էսպես£
ՄՀԵՐ — Այո, քաղաքականությունը ունի այդպիսի հատկություն£
ԱՍՏՂԻԿ — (ծաղրով): Հանճարեղ ձևակերպում էր, երկար եք մտածե՞լ, թե՞ ձերը չէր, Շոպենհաուերինն էր£
ՄՀԵՐ — Իմն էր£ Կուսակցական ցուցակո՞վ մտաք խորհրդարան£
ԱՍՏՂԻԿ — Այո£ Իսկ դուք, իհարկե, ատում եք կուսակցությունները£
ՄՀԵՐ — Ի՞նչ մի սիրելու բան են, սնկի պես բազմացել են, տարբերություններն էլ չեն երևում: Իրենց համար կերակրաման են ստեղծել, էլի, ժողովրդի համար ո՞րն է ինչ անում£
ԱՍՏՂԻԿ — Էժանագին քաղաքական գործչի նմանվեցիք, պոպուլիստի£
ՄՀԵՐ — Իսկ դուք էնտեղ բոլորդ երևի լուրջ գործիչներ եք, հատկապես օլիգարխները£ Ի դեպ, նրանք էին, որ փլցրին իմ գործն ու տունս վարկի տակ մնաց£
ԱՍՏՂԻԿ — Կռիվ տայիք մինչև վերջ, ատրճանակը դեմ անեիք ճակատին®
ՄՀԵՐ — Եվ դեռ ինձ է ռոմանտիկ անվանում® Դո՞ւք ինչու չեք կռվում, թե՞ ձեր ընկերներն են£
ԱՍՏՂԻԿ — Երբե՛ք£
ՄՀԵՐ — Ինչ անկեղծ ասացիք, նույնիսկ աչքերը վառվեցին£ Չէ, հնարավոր է, տամ իմ ձայնը ձեզ£
ԱՍՏՂԻԿ — Զարմացրիք դուք էլ ձեր ձայնով£
ՄՀԵՐ — Ձայների հետ այդպես անխնամ մի վարվեք, յուրաքանչյուր ձայն կարևոր է, նույնիսկ՝ իմը£
Մանուշը վեր է կենում:
ԱՍՏՂԻԿ — Ո՞ւր, մամ£ Դեռ տորթ ենք ուտելու, սուրճ ենք խմելու£
ՄԱՆՈՒՇ — Կգամ, աղջիկս® էստեղ եմ, էլի® (Գնում է):
Մհերը վերցնում է կիթառը, երգում է:
ՄՀԵՐ — (ավարտելով երգը): Ձեզ համար երգեցի£
ԱՍՏՂԻԿ — Շնորհակալ եմ£
ՄՀԵՐ — (կիթառի վրա կարդալով): «Սամվել»£ Շա՞տ էիք սիրում իրար£ Այսինքն, հիմար հարց եմ տալիս, կներեք£
ԱՍՏՂԻԿ — Թվում էր՝ վերջ, նրան կորցնելուց հետո ապրելս անիմաստ է, նույնիսկ ինքնասպանության մասին էի մտածում£ Սակայն ժամանակը ստոր բան է, բուժումմոռացնում է£ (Աչքերը լցվում են):
ՄՀԵՐ — Բուժում է, այո, բայց ոչ միշտ, պատահում է` հակառակը…
ԱՍՏՂԻԿ — Խորամանկում էր ժամանակը, ասում էր` պիտի ամրանաս, առաջ գնաս` հանուն նրա հիշատակի, հանուն նրա անձնազոհության, նրա հավատի® Ոտքի կանգնեցի, բայց, անկեղծ ասած, մինչև հիմա չեմ հասկանում, թե ինչ է նշանակում հանուն նրա հիշատակի, նրա սկսած գործի® Փուչ խոսքեր են, պարզապես արդարացնում են ապրելդ, էգոիզմդ£
ՄՀԵՐ — Ապրելու կամք ասվածը հզոր ուժ է, խորամանկությամբ լինի, զոռով լինի` պինդ բռնած տանում է£ Զորօրինակ` ես, չեմ հանձնվում, տիկնիկ եմ սարքում, փողկապ եմ կապում, երգում եմ, պարում նույնիսկ®
ԱՍՏՂԻԿ — Ուզում եք ասել` ուժեղ եք£
ՄՀԵՐ — Իհարկե£ Մենակությունը թույլ մարդու բան չի£
ԱՍՏՂԻԿ — Թույլ մարդն էլ կարող է մենակության մեջ հայտնվել£
ՄՀԵՐ — Անպայման ուզում եք ինձ թույլ տեսնել£
ԱՍՏՂԻԿ — Շատ պետքս է£
ՄՀԵՐ — Մի կոպտեք, հազիվ հաշտվել ենք£ Բարի լինելը ձեզ սազում է£
ԱՍՏՂԻԿ — Ես չեմ ուզում բարի լինել, ես ուզում եմ արդարացի լինել£ Մի քիչ անկեղծացանք, մի քիչ նվնվացինք` հերիք է£ Տվեք կիթառը£
ՄՀԵՐ — Վերցրեք£ Լավ գործիք է, բայց երբեմն նվագել է պետք, պարապությունից փչանում է£
ԱՍՏՂԻԿ — Նվագեցինք, հերիք է£
ՄԱՆՈՒՇ — (գալով): Դարձյա՞լ կռիվ եք անում£
ՄՀԵՐ — Ոչ մի կերպ չի հաշտվում ձեր դուստրը£
ԱՍՏՂԻԿ — Գանգատվեց, գանգատվեց® Որ ասում եմ՝ թույլ եք, վիրավորվում եք£ Կուզե՞ք ձեռքի ուժ կպնենք£
ՄԱՆՈՒՇ — Գժվեցի՞ր, Աստղիկ£
ՄՀԵՐ — Կպնենք£
ՄԱՆՈՒՇ — Պակաս գիժն էլ դուք չեք, տեսնում եմ, սազում եք իրար£
ԱՍՏՂԻԿ — Անմիտ բաներ մի ասա, մամ£ (Մհերին.) Տեղ ազատեք, հիմա գալիս եմ£ (Տանում է կիթառը):
ՄԱՆՈՒՇ — Եկա` սուրճ խմենք, տորթ ուտենք, իսկ դուք` ձեռնամարտ, ինչպես են ասո՞ւմ® արմռեսլինգ, հա՞£
ՄՀԵՐ — (տեղ ազատելով): Այո, արմռեսլինգ£
ՄԱՆՈՒՇ — Որպես գաղտնիք ասեմ՝ ուժեղ է, շաբաթը երեք օր պարապում է մարզադահլիճում£
ՄՀԵՐ — Մենք էլ թույլ չենք£
ԱՍՏՂԻԿ — (գալով): Դե՞, պատրա՞ստ եք, պարոն£ Մամ, այս մենամարտը քո պատվին է, ծննդյան օրվա առթիվ£
ՄԱՆՈՒՇ — Ինձ մահանա մի արա, հա՞£
ՄՀԵՐ — Կամերա չունե՞ք, սա արժի նկարահանել© տիկնիկագործ Մհերը մենամարտում է ԱԺ պատգամավոր, հանձնաժողովի նախագահ, պրեզիդենտության թեկնածու Աստղիկ, եթե չեմ սխալվում, Քոթանջյանի հետ£
ԱՍՏՂԻԿ — (նստելով): Չես սխալվում£ Բեր ձեռքդ£ Մամ, հաշվի մինչև երեքը£
ՄԱՆՈՒՇ — Լավ, էլի, հո երեխա չե՞ք£ Մեկ, երկուս, երեք£
Սկսում են ձեռնամարտը£ Զգացվում է, որ Մհերը ուժեղ է, բայց չի շտապում, թողնում է, որ Աստղիկը պայքարի, ապա, իբր դժվարությամբ, պառկացնում է նրա ձեռքը:
ԱՍՏՂԻԿ — Զարմանալի է, խմող մարդուն որտեղի՞ց ուժ£
ՄԱՆՈՒՇ — Տղամարդը տղամարդ է մնում£ Գնամ, սուրճ դնեմ: (Գնում է):
ԱՍՏՂԻԿ — Բայց չուրախանաք առանձնապես£
ՄՀԵՐ — Ինչո՞ւ® Ես էլ արդեն պատրաստվում էի ուրախանալ£
ԱՍՏՂԻԿ — Մարդու իրական ուժը մկանների ուժը չի£
ՄՀԵՐ — Մրցակցության մոլուցք ունեք, Աստղիկ, ուզում եք ամեն ինչում միշտ հաղթանակած լինել£ Իզուր ձեռնամարտեցի, էլ չեք ների ինձ, հրեն, ձեր աչքերն արդեն փայլում են վրեժխնդրությունից£
ԱՍՏՂԻԿ — Չէ հա՛£
ՄՀԵՐ — Հա, հա£ Նայեք հայելու մեջ£
ԱՍՏՂԻԿ — Չափն անցաք£ Նախ ձեզ բերում, դեմ են անում դռանը, հետո մտնում եք տուն ու դուրս չեք գալիս, հետո էլ հայտնվում եք կոստյում հագած, փողկապով®
ՄՀԵՐ — Նույնիսկ փողկապս է ներվայնացնում£ (Հանում է փողկապը, գցում բազմոցին): Այսպես լա՞վ է® Կուզե՞ք` կոստյումն էլ հանեմ£
ԱՍՏՂԻԿ — Խեղկատակություններ մի արեք, հասուն մարդ եք£
ՄԱՆՈՒՇ — (բերելով սուրճը): Սուրճը եկավ® Լցրու, աղջիկս£
ՄՀԵՐ — Շնորհակալ եմ, բայց ես գնամ, տիկին Մանուշակ£
ՄԱՆՈՒՇ — Ո՞ւր, մինչև տորթ չուտեք, սուրճ չխմեք®
ՄՀԵՐ — Ժամադրություն ունեմ®
ԱՍՏՂԻԿ — Պա՛հ, էլ ոնց կլիներ, ժամադրվա՜ծ է, չէ մի®
ՄԱՆՈՒՇ — Նստեք, չի փախչի ձեր ժամադրությունը£
ՄՀԵՐ — Բա որ փախա՞վ®
ԱՍՏՂԻԿ — Մի ստիպի, մամ, հետո կմեղադրի, թե՝ բախտիս վրա քար գցեցին£
ՄՀԵՐ — Լավ, կխմեմ սուրճը£ Տորթ էլ կուտեմ£
ԱՍՏՂԻԿ — Գուցե շամպայն է՞լ խմեք£
ՄՀԵՐ — Լցրեք£
ԱՍՏՂԻԿ — (լցնում է, դիտավորյալ թափում տաբատին): Վայ, վայ, վայ® Թրջվեց® թո՛ւ, հակառակի պես էլ էնպես տեղ թրջվեց®
ՄՀԵՐ — Դիտավորյալ արի՞ք£
ԱՍՏՂԻԿ — Չէ մի չէ® Շատ եք կարևորում ձեր անձը£
ՄԱՆՈՒՇ — Ոչինչ, մինչև սուրճը խմեք` կչորանա® Արդուկով չորացնե՞նք®
ՄՀԵՐ — Չէ, շնորհակալ եմ£
Դռան զանգ:
ԱՍՏՂԻԿ — Է՞ս ով է® (Գնում է դուռը բացելու):
Գալիս է Արուսը, սուրճի բաժակ է բերում` նվեր տիկին Մանուշին:
ԱՐՈՒՍ — Մամային նվեր բերեցի, բա ո՞նց, ծնունդն ա, չէ՞£ Վերցրու, տիկին Մանուշ ջան, որ ամեն սուրճ խմելիս ինձ հիշես£
ՄԱՆՈՒՇ — Շնորհակալ եմ, Արուս ջան, սիրուն բաժակ է£ Է՜, դու էլ մենակ ես Աստղիկիս պես£
ԱՍՏՂԻԿ — Ես մենակ չեմ, քեզ հետ եմ£
ԱՐՈՒՍ — Իմ երեսից եղավ, էնքա՜ն ուզող կար, մերժեցի, անտեր գեղագիտական մոմենտս չթողեց, սիրուն տղամարդ էի ուզում, կոկիկ, փողկապով… (նայում է Մհերի կողմը), որ վրայից անուշ հոտ գա® Չհանդիպեց, էլի՛£ Բայց հույսս դեռ չեմ կորցրել£
ՄԱՆՈՒՇ — Իհարկե, քեզ ի՞նչ է եղել£
ԱՍՏՂԻԿ — (մեկուսի): Է՞լ ինչ լինի£
ԱՐՈՒՍ — Բան չի եղել, չէ՞… Տարիքս էնքան էլ չի, ամեն ինչս տեղըտեղին®
ԱՍՏՂԻԿ — (մեկուսի): Պակաս տեղ չկա£
ՄԱՆՈՒՇ — Նստիր, սուրճ խմիր մեզ հետ, տորթ կեր® Ահա պնակը£ Վերցրու£
ԱՐՈՒՍ — Վա՜յ, հա, տորթի համար խելքս գնում ա, քաղցրասեր եմ, ինքս ինձ ասում եմ` աղջի, ախր կչաղանաս, բայց էլի ուտում եմ: Փոխարենը մարզանք եմ անում: Որ օրը շատ կերա` երկու անգամ եմ անում, օղակ եմ պտտում, այ էսպես… (Ցույց է տալիս, Աստղիկին): Դու օղակ չե՞ս պտտում® Չէ՞® Տամ` փորձի£
ԱՍՏՂԻԿ — Շնորհակալ եմ£
ԱՐՈՒՍ — (Մհերին): Դուք չե՞ք փորձի… կսազի, գիտե՞ք£
ՄՀԵՐ — Կարելի է փորձել£
ԱՐՈՒՍ — Իմ տանը էնքան հարմար ա, լիքը ազատ տարածք կա® Չէ, դատարկ տուն չի, ամեն ինչ տեղըտեղին ա, բայց մեջտեղն ազատ եմ թողել, որ մարզանք անեմ, խալու վրա, էնքան հավես ա խալու վրա® Էս ռադիոն աշխատում ա՞® Թույլ կտա՞ք, թե չէ մի տեսակ շատ լուռ ա, ոնց որ ծնունդ չլինի£ (Միացնում է£ Երաժշտություն): Չեք պարո՞ւմ, ինչի՞® (Մհերին.) Եկեք ձեզ հրավիրեմ, էլի, անցյալ անգամ կիսատ մնաց£
Մհերի հետ պարում է:
ԱՍՏՂԻԿ — Էնքան էլ սազում եք իրար, ոնց որ խնձորի երկու կես£
ԱՐՈՒՍ — Վա՜յ, էս ի՞նչ ես ասում, Աստղիկ ջան, հիմա թշերս կվառվեն® Ինչ ամոթ ա®
ՄՀԵՐ — Կարմիր թշերով ավելի սիրուն եք£
ԱՍՏՂԻԿ — Ուշ է, դմբդմբացնում եք, հարևաններին կխանգարենք£ (Անջատում է ռադիոն): Նստեք, տորթ կերեք£
ԱՐՈՒՍ — Ախորժակս փախավ£
ՄՀԵՐ — Շամպայն լցնե՞մ£
ԱՐՈՒՍ — Չէ, գլուխս կպտտվի£
ՄԱՆՈՒՇ — Սուրճ£
ԱՐՈՒՍ — Շնորհակալ եմ, ուշ ա, էս ժամին սուրճ խմեմ` գիշերը չեմ քնի, քունս էլ որ չի տանում, անընդհատ հառաչում եմ, ախուվախ եմ անում® (Հառաչում է): Ա՜խ® Բա՞£ Դե, գնամ, մի ուրիշ անգամ կպարենք, հա՞® Ես էստեղ եմ, կողքի բնակարանում, այ էս պատը®
ԱՍՏՂԻԿ — Ասել ես արդեն£
ԱՐՈՒՍ — Հա՞£ Դե® Ուրիշ ինչ ասեմ® (Աստղիկին.) Հա, հիշեցի, թե ինչ գործ ունեի քեզ հետ®
ԱՍՏՂԻԿ — Գործերը վաղը, հիմա դրա ժամանակը չի£
ԱՐՈՒՍ — Լավ, բարով մնաք£ (Դուրս է գալիս չուզելով£ Դռան մոտ): Հա, էն®
ԱՍՏՂԻԿ — (ընդհատելով): Վաղը£
Արուսը գնում է£ Աստղիկը դուռը փակում է նրա ետևից:
ԱՍՏՂԻԿ — Ինչ լկտի կին է© տորթ եմ սիրում, պարել եմ սիրում, սիրուն տղամարդ եմ սիրում®
ՄՀԵՐ — Աստղիկ…
ԱՍՏՂԻԿ — Ի՞նչ է, չլինի՞ պարել եք ուզում, բայց գնաց ձեր պարընկերուհին, հառաչելով գնաց, վազեք մոտը, կողքի դուռն է£
ՄՀԵՐ — Դուք ինձ խանդո՞ւմ եք£
ԱՍՏՂԻԿ — Ի՞նչ® Ե՞ս® Ձե՞զ®
ՄՀԵՐ — Այո, դուք, ինձ£
ԱՍՏՂԻԿ — Մի քիչ շատ չեղա՞վ£
ՄՀԵՐ — Խանդում եք, պարզ երևում է£
ԱՍՏՂԻԿ — Լսեք, ձեզ ո՞ւմ տեղն եք դրել£
ՄՀԵՐ — Ճշմարտությունից չեն վախենա£
ԱՍՏՂԻԿ — Հերիք եղավ դե® Գիտե՞ք ինչ կա®
ՄՀԵՐ — Գիտեմ£
ԱՍՏՂԻԿ — Չէ, դուք լրիվ չափն անցաք, պարոն£ Մի խոսքով, եկաք, շնորհավորեցիք, երգեցիք, պարեցիք®
ՄՀԵՐ — Հասկացա, շատ մնացի£ (Վեր կենալով): Դեհ, հաճելի էր, տիկին Մանուշակ, անչափ շնորհակալ եմ®
ՄԱՆՈւՇ — Մե՛նք ենք շնորհակալ®
ԱՍՏՂԻԿ — Քո անունից խոսիր, տիկին Մանուշակ£
ՄՀԵՐ — Մնաք բարով£
ԱՍՏՂԻԿ — Գնաք բարով£
ՄԱՆՈՒՇ — Ցտեսություն£
Մհերը դուրս է գալիս:
ՄԱՆՈՒՇ — Գնաց£
ԱՍՏՂԻԿ — Հավերժ չէր մնալու£
ՄԱՆՈՒՇ — Տարօրինակ է, տունը դատարակվեց մի տեսակ®
ԱՍՏՂԻԿ — Մի հնարի, մամ£
ՄԱՆՈՒՇ — Ազնիվ, կարգին, կուլտուրական տղա էր, իսկ դու ինչ ասես` ասիր խեղճին, է՛լ թույլ, է՛լ հարբեցող, է՛լ բոմժ®
ԱՍՏՂԻԿ — Որ բոմժ է ու հարբեցող, ես մեղավո՞ր եմ£
ՄԱՆՈՒՇ — Չեղավ, սիրուն չի, կինը չպետք է այսքան կոպիտ լինի£ Գիտե՞ս, աղջիկս, երևի ես էլ քեզ ձայն չտամ£
ԱՍՏՂԻԿ — Գնացեք, է՜, հարամ արիք, ձեզ մնան ձեր ձայները, չեմ էլ դնելու թեկնածությունս£ (Տիկնիկը վերցնելով): Ինչ էլ լավ է սարքել մեռածը£
ՄԱՆՈՒՇ — Շատ լավն է£ Կուզե՞ս քեզ տամ£
ԱՍՏՂԻԿ — Նվերը չեն վերանվիրում£ Ի՞նչ դնենք անունը®
ՄԱՆՈՒՇ — (բազմոցին փողկապը տեսնելով): Վա՜յ, փողկապը մոռացավ խեղճը£ (Ուսումնասիրելով փողկապը): Թանկանոց է£ Կգա, կտանի երևի£
ԱՍՏՂԻԿ — Չի գա, խիստ վիրավորվեց® Էլ ո՜նց կլիներ®
ՄԱՆՈՒՇ — Մենք կտանենք£ Հա-հա, աղջիկս, մեղք է, գուցե վերջին փողկապն է£
ԱՍՏՂԻԿ — Փողկապ չկապի էլ` կլինի£ Ո՞ւր տանենք, տուն չունի, տեղ չունի®
ՄԱՆՈՒՇ — Ունի: Չասա՞ց` վերնիսաժում տիկնիկ եմ վաճառում£
ԱՍՏՂԻԿ — Պատկերացնո՞ւմ ես` ես, պատգամավորս®
ՄԱՆՈՒՇ — Հանձնաժողովի նախագահը չմոռանաս£
ԱՍՏՂԻԿ — Այո, հանձնաժողովի նախագահս®
ՄԱՆՈՒՇ — Ե՛ս կտանեմ, ես հասարակ մարդ եմ£
ԱՍՏՂԻԿ — Դո՞ւ® Չէ, երեխա չես` սրաննրան փողկապ տանես® (Շամպայնը վերցնելով): Ստիպված ես եմ տանելու£ (Խմում է): Հա, ես կտանեմ£