ԺՈՐԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ / ՍՐՏԻ ԱՐԱՏ
ԿԱՏԱԿԵՐԳՈՒԹՅՈՒՆ 3 ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՄԲ, 6 ՊԱՏԿԵՐՈՎ
ԳՈՐԾՈՂ ԱՆՁԻՆՔ
ՎԱՐԴԱՆ ՍԱՐՈՅԱՆ — ՄՏ կայանի դիրեկտոր
ՀՐԱՅՐ — սրա եղբայրը՝ գյուղատնտես
ՌՈՒԲԵՆ ԲԵՐԲԵՐՅԱՆ — կոլտնտեսության նախագահ
ԱՐՏԱՇԵՍ ՏԵՐՏԵՐՅԱՆ — կոլտնտեսության նախագահի տեղակալ
ՇՄԱՎՈՆ ՆԻԿԻՏԻՉ — կոլտնտեսության հաշվապահ
ԼՈՒՍԻԿ — սրա աղջիկը, բուժքույր
ՎԱՉԱԳԱՆ ՓՈՐՍՈՒՂՅԱՆ — ՄՏ կայանի դիրեկտորի տեղակալ
ԱՐՈՒՍՅԱԿ — սրա կինը
ՍԱՇԱ — սրանց որդին
ԳԱՅԱՆԵ — ՄՏ կայանի գյուղատնտես
ՂԵՎՈՆԴ ԲԻՁԱ — կոլտնտեսական
ՑՈԼԱԿ — սրա որդին, տրակտորիստ
ԳՐԻԳՈՐ — տրակտորիստ
ՀԱՍՄԻԿ — оղակավարուհի
ԺԻՐԱՅՐ — բրիգադիր
ԳԵՎՈՐԳ — կոլտնտեսութան էլեկտրոմեխանիկ
ԳՎԻԴՈՆ — կոլտնտեսական
ՇԱՏՎՈՐՅԱՆ — թղթակից
Փոստատար, կոլտնտեսականներ և կոլտնտեսուհիներ։
ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆ ԱՌԱՋԻՆ
ՊԱՏԿԵՐ ԱՌԱՋԻՆ
Գրասենյակ: Գրասեղան, գրապահարան, չհրկիզվող դրամարկղ, հեռախոս: Ձախից դուռ, որը մուտքն է: Մի մեծ պատուհան նայում է բեմի խորքը, որտեղից երևում է գյուղի համայնապատկերը: Աշուն է:
ՇՄ. ՆԻԿԻՏԻՉ. — (Միայնակ նստած գրասեղանի առջև քաշում է համրիչի հատիկները): Բադամյան Անուշ՝ երկու հարյուր տասնվեց։ Դալլաքյան Անդրանիկ՝ երեք հարյուր հիսունութ։ Բադալյան Անթառամ՝ հարյուր երեսունվեց։ Ասլանյան Գվիդոն՝ վաթսունյոթ… ընդամենը՝ ութ հազար երկու հարյուր քառասունմեկ։ Ըստ բալանսի՝ էսքան…
ԺԻՐԱՅՐ.- (Ներս մտնելով, թղթապանակի մեջ ինչ-nr թուղթ է փնտրում): Շմավոն Նիկիտիչ, չգիտե՞ս որտեղ է ընկեր Բերբերյանը։
ՇՄ. ՆԻԿԻՏԻՉ.- (Քաշելով համրիչը): Ջրանցքի շինարարության վրա…
ԺԻՐԱՅՐ.- Այնտեղ չէ։
ՇՄ. ՆԻԿԻՏԻՉ.- Շրջանառության մեջ է։
ԺԻՐԱՅՐ.- Ի՞նչ շրջանառություն, ե՞րբ կգա։
ՇՄ. ՆԻԿԻՏԻՉ.- Առ մեկը սեպտեմբերի…
ԺԻՐԱՅՐ.- (Շրջվելով Շմավոնի կողմը): Շմավոն Նիկիտիչ։
ՇՄ. ՆԻԿԻՏԻՉ.- (Վեր թռչելով): Ի՞նչ է, այ մարդ…
ԺԻՐԱՅՐ.- Որտե՞ղ է ընկեր Բերբերյանը։
ՇՄ. ՆԻԿԻՏԻՉ.- Այ մարդ, մի՞թե դա իմ հաշիվներին վերաբերող հարց է, որ անտեղի խանգարում ես։ Առաջինը՝ ընկեր Բերբերյանը գնացել է խոպանի կողմը, երկրորդ՝ քեզ հազար անգամ ասել եմ, որ հաշվապահը ու գիտական աշխատողը մեկ են. նրանց աշխատելու ժամանակ չպիտի խանգարել, քանի որ հաշվապահությունը մաթեմատիկա է, իսկ մաթեմատիկան…
ԺԻՐԱՅ.- Հասկացա Շմավոն Նիկիտիչ։ (Տալով մի քանի թղթեր): Խնդրում եմ սրանք մուտք անես քո գիտական աշխատությունների մեջ, իսկ սա ստորագրես…
ՇՄ. ՆԻԿԻՏԻՉ.- (Նայելով թղթին): Նախագահի ստորագրությո՞ւնը։
ԺԻՐԱՅՐ.- (Խեղճացած): Դրա համար էլ հարցնում էի։
ՇՄ. ՆԻԿԻՏԻՉ.- Չեմ կարող:
ԺԻՐԱՅՐ.- Այս անգամ…
Շմ. ՆԻԿԻՏԻՉ.- Չեմ կարող։
ԺԻՐԱՅՐ.- Ախր, ապրանքը մնում է։
ՇՄ. ՆԻԿԻՏԻՉ.- Մա՛րշ… Նախալստվո…
ԺԻՐԱՅՐ.- (Մեկուսի): Հաշվապահ մի ասա, մի՜ մի չգիտեմ ինչ ասա։ (Դուրս է գնում, Շմավոնը շարունակում է իր հաշիվները):
Մտնում է Փորսուղյանը։
ՓՈՐՍՈՒՂՅԱՆ.- Բարև, Շմավոն Նիկիտիչ։
ՇՄ. ՆԻԿԻՏԻՉ.- Բարև։
ՓՈՐՍՈՒՂՅԱՆ.- Ինչպե՞ս եք, Շմավոն Նիկիտիչ։
ՇՄ. ՆԻԿԻՏԻՉ.- Լավ եմ։ (Մեկուսի): Հիմա էլ սա:
ՓՈՐՍՈՒՂՅԱՆ.- Գործերն ինչպե՞ս են, Շմավոն Նիկիտիչ։
ՇՄ. ՆԻԿԻՏԻՉ.- Լավ են:
ՓՈՐՍՈՒՂՅԱՆ.- Ո՞ւր են ղեկավարները։ Լսել եմ ուզում եք լրացուցիչ պայմանագիր կնքել։ Հա՞։
ՇՄ. ՆԻԿԻՏԻՉ.- Այո։
ՓՈՐՍՈՒՂՅԱՆ.- Իսկական ժամանակն է։
ՇՄ. ՆԻԿԻՏԻՉ.- Այո:
ՓՈՐՍՈՒՂՅԱՆ.- Հա, ինձ չեք ծանոթացնի՞ ձեր կազմած նախահաշվին։
ՇՄ. ՆԻԿԻՏԻՉ.- Ո՛չ։
ՓՈՐՍՈՒՂՅԱՆ.- Թեկուզ մոտավորապես։
ՇՄ. ՆԻԿԻՏԻՉ.- Ո՛չ։
ՓՈՐՍՈՒՂՅԱՆ.- Այդքան դժվա՞ր է։
ՇՄ. ՆԻԿԻՏԻՉ.- Ո՛չ, այ ընկեր Փորսուղյան, ո՛չ: Առաջինը՝ նախահաշիվը պատրաստ չէ, երկրորդ՝ հո ես էստեղ քամանչա չեմ քաշում, հաշիվ եմ անում, է՜, հաշիվ։
ՓՈՐՍՈՒՂՅԱՆ.- Ներողություն։
ՇՄ. ՆԻԿՒՏԻՉ.- (Քաշում է համրիչը): Հարյուր հիսուն…
ՓՈՍՏԱՏԱՐ.- (Պատուհանից մի թերթ մեկնելով): Շմավոն Նիկիտիչ, համեցեք։
ՓՈՐՍՈՒՂՅԱՆ.- Հարյուր հիսուն հեկտար խոպան հող. այդ իմ երազանքն էր։ Ես կաշխատեմ համոզել դիրեկտորիս… Այո, այո, նա իրավունք չունի խոպանից հրաժարվել։ Դուք համաձա՞յն եք։
ՇՄ. ՆԻԿԻՏԻՉ.- (Տալով ստացած թերթը): Վերցրու, կարդա՜… Զբաղվիր…
ՓՈՐՍՈՒՂՅԱՆ.- (Գրպանից հանելով մի թերթ): Կարդացել եմ, կարդացել։ Ի՞նչ ես ակնարկում. քննադատել են, հա՞… (կարդում է): ՄՏ կայանի դիրեկտորի տեղակալ ընկեր Փորսուղյանը կառչելով ագրոտեխնիկական հին մեթոդներին, անտեսում է սարահարթի հողակլիմայական առանձնահատկությունները… Փորսուղյանը անբավարար է զբաղվում խոպան հողերի յուրացման հարցով… Եվ ո՞վ է գրում — Հրայր Սարոյանը… Երեկվա երեխան…
ՇՄ. ՆԻԿԻՏԻՉ.- (Հետևելով թերթին): Եվ Ռուբեն Բերբերյանը… Ապրեն…
ՓՈՐՍՈՒՂՅԱՆ.- Բայց ինչի՞ համար։ (Քաշելով համրիչի հատիկները): Նրա համար, որ դիրեկտորս դեմ է խոպան հերկելուն, իսկ ես կուրծքս դեմ տված պաշտպանում եմ սարահարթցիների պահանջը… Նրա համար։
ՇՄ. ՆԻԿԻՏԻՉ.- (Խլելով համրիչը): Խառնեցիր, ա՜յ մարդ, խառնեցի՜ր։ Հանգստացիր։
ՓՈՐՍՈՒՂՅԱՆ.- Ես հանգիստ եմ։ Այո, այո, հանգիստ եմ և ուրախ։ Բոլորը ճանաչում են Վաչագան Փորսուղյանին։ Մենք դեռ կխոսենք այս երեխայի հետ… (Շմավոնի ձեռքի թերթը վերցնելով, դուրս է գալիս բակ):
ՇՄ. ՆԻԿԻՏԻՉ.- Թերթը, թերթը… Նախալստվո։
Գալիս է Տերտերյանը։
ՏԵՐՏԵՐՅԱՆ.- Բարև Վաչագան։ Ձայնդ հեռու է գնում։ Ի՞նչ է պատահել։
ՓՈԲՍՈՒՂՅԱՆ.- Իմ ձայնը դեռ շատ հեռու կգնա, ընկեր Տերտերյան։ Շա՜տ հեռու…
ՏԵՐՏԵՐՅԱՆ.- Չեմ հասկանում։
ՓՈԲՍՈՒՂՅԱՆ.- Վերցրու հասկացիր, ընկեր նախագահի տեղակալ։ Սա քննադատության ամենախայտառակ ձևն է, կարդա։ (Տալիս է թերթը: Տերտերյանը սկսում է լուռ կարդալ):
Մտնում է Ռուբեն Բերբերյանը։
ԲԵՐԲԵՐՅԱՆ.- Բարև, ընկեր Փորսուղյան: Մեզ մոռացել եք։ Հրավիրում ենք նոր եք երևում։ Համեցեք ներս։ (Մտնում է գրասենյակ):
ՓՈԲՍՈՒՂՅԱՆ.- Դիտողությունը տեղին է։
ՏԵՐՏԵՐՅԱՆ.- Սա ի՞նչ խայտառակություն է։
ՓՈԲՍՈՒՂՅԱՆ.- Հիմա հասկացա՞ր, ընկեր նախագահի տեղակալ։
ՏԵՐՏԵՐՅԱՆ.- Արի գնանք, արի։
ՓՈՐՍՈՒՂՅԱՆ.- Ո՞ւր… Թող։
ՏԵՐՏԵՐՅԱՆ.- Լսիր, դու ցույց տուր, որ քեզ համար երունդա…
ՓՈՐՍՈՒՂՅԱՆ.- Հա, ճիշտ է. երունդա։ (Մտնում են ներս):
ԲԵՐԲԵՐՅԱՆ.- Ինչպես են գործերը, ընկեր Փորսուղյան։
ՓՈՐՍՈՒՂՅԱՆ.- Ըստ էության շատ լավ են, իսկ ըստ հոդվածի՝ խիստ կաղում ենք։
ԲԵՐԲԵՐՅԱՆ.- Նեղացե՞լ եք։
ՓՈՐՍՈՒՂՅԱՆ.- Հա՛, հա՛, հա՛… Ամոթ չի, Ռուբեն։ Ընդհակառակը։ Ինձ ուրախացնում է, որ երիտասարդ կադրերն են քննադատում, վեր հանում մեր, այսպես ասած, թերությունները… Սիրում եմ շիտակ խոսքը։ Հիմա դուք ասեք, ինչպե՞ս են ձեր գործերը։
ՏԵՐՏԵՐՅԱՆ.- (Ծալելով թերթը): Այսօր ուզում ենք լրացուցիչ պայմանագիր կնքել խոպանի հերկման համար։
ՓՈՐՍՈՒՂՅԱՆ.- Գիտեմ և շատ ուրախ եմ։ Բայց հարկավոր է լրջորեն քննարկել այդ հարցը, որպեսզի կարողանանք…
ԲԵՐԲԵՐՅԱՆ.- Այդ նպատակով էլ հրավիրել եմ միացյալ խորհրդակցություն։
ՓՈՐՍՈՒՂՅԱՆ.- Սակայն դիրեկտորս բացակայում է։
ԲԵՐԲԵՐՅԱՆ.- Ոչինչ, տեղակալը մեզ ավելի լավ է ճանաչում։
ՓՈՐՍՈՒՂՅԱՆ.- Շնորհակալ եմ, ինչ որ ինձնից է կախված, անհոգ եղեք։ Դժվարը դիրեկտորիս համոզելն է… Մանավանդ այս հոդվածից հետո։
ՇՄ. ՆԻԿԻՏԻՉ.- Ընկեր Տերտերյան, երրորդ եռամսյակը պատրաստ է։
ՏԵՐՏԵՐՅԱՆ.- Լավ։
ԲԵՐԲԵՐՅԱՆ.- Տերտերյան, շինարարությունից եմ գալիս, քարային աշխատանքներն էլ չեն ավարտված։
ՇՄ. ՆԻԿԻՏԻՉ.- Իսկ հատկացված գումարի հիսուն տոկոսն արդեն ծախսված է։
ՏԵՐՏԵՐՅԱՆ.- Ծախսերը թող քեզ չմտահոգեն, ընկեր Շմավոն, դրա համար ես հաշվետու եմ վարչությանը։
ՇՄ. ՆԻԿԻՏԻՉ.- Նախ և առաջ հաշվապահությանը…
ՏԵՐՏԵՐՅԱՆ.- Իսկ ինչ վերաբերում է շինարարության ձգձգմանը, ընկեր Բերբերյան, իզուր ես զարմանում, ես այդ մասին արդեն երրորդ զեկուցագիրն եմ գրել քեզ. պա՞րզ է։
ՓՈՐՍՈՒՂՅԱՆ.- Պարզ չէ, ընկեր Տերտերյան, պարզ չէ։ Նախ այդ ի՞նչ ձևով ես խոսում քո վարչության նախագահի հետ։
ՏԵՐՏԵՐՅԱՆ.- Դա իմ սովորությունն է։
ՓՈՐՍՈՒՂՅԱՆ.- Վատ սովորություն է, պետք է վերանայել։ Եվ հետո, պետք է հրաժարվել զեկուցագրից ու զբաղվել գործնական աշխատանքով։
ՏԵՐՏԵՐՅԱՆ.- Ես աշխատում եմ ուժերիս ներածին չափ։
ԲԵՐԲԵՐՅԱՆ.- Քո ուժերն ավելի են։
ՓԲԲՍԲՒՂՅԱՆ.- Դու ունես նախագահության երեք տարվա փորձ, օգնիր։
ՏԵՐՏԵՐՅԱՆ.- Այո, ընկեր Փորսուղյան։ Ես կոլխոզ եմ ղեկավարել. ես շինարարություն եմ կատարել։ Բայց ի՞նչ կարող եմ անել, երբ ուզում են, ինչպես ասում են, մի ձեռքով յոթ ձմերուկ բռնել. ջրանցք, ակումբ, գոմ, հարյուր հիսուն հեկտարով ընդլայնել ցանքատարածությունը:
ԲԵՐԲԵՐՅԱՆ.- Ի՞նչ ես առաջարկում։
ՏԵՐՏԵՐՅԱՆ.- Ինչպես տեսար, իմ առաջարկությունը ոչ վարչության նիստում անցավ, ոչ էլ ընդհանուր ժողովում։ Դուք ձեր ասածը պնդեցիք և ահա արդյունքը:
ԲԵՐԲԵՐՅԱՆ.- Ոչ թե պնդեցինք, այլ քվեարկեցինք։
ՓՈՐՍՈՒՂՅԱՆ.- Միանգամայն ճիշտ է։
ՏԵՐՏԵՐՅԱՆ.- Վերջին հաշվով միևնույնն է, ամբողջ կոլխոզը կենտրոնացրել եք քարափների մաքրման վրա, որի եկամուտը մեծ հարցականի տակ է, և…
ՓՈՐՍՈՒՂՅԱՆ.- Չեղավ, չեղա՜վ, ընկեր Տերտերյան։ Ես քեզանից չէի սպասում։ Մենք պետք է համոզենք դիրեկտորիս, որ խոպանի հարցում նա սխալ է։ Միայն հարկավոր է գործը լավ կազմակերպել։ Ճի՞շտ է Շմավոն Նիկիտիչ։
ՇՄ. ՆԻԿԻՏԻՉ.- Ճիշտ է, դուք կազմակերպված ինձ խանգարում եք։
ՓՈՐՍՈՒՂՅԱՆ.- Հա, հա՛… քամանչա։ (Նայելով ժամացույցին): Դե որ այդպես է, մինչև խորհրդակցության սկսելը գնանք շինարարություն։
ԲԵՐԲԵՐՅԱՆ.- Խնդրեմ։
ՏԵՐՏԵՐՅԱՆ.- Գնանք։ (Դուրս են գալիս):
ՇՄ. ՆԻԿԻՏԻՉ.- Գնաք բարով, о՜ֆ, о՜ֆ, о՜ֆ… (Մարմինը կոտրատելով մարզանք է անում: Յուրաքանչյուր տակտից հետո քաշում է համրիչի մի հատիկ):
Պատուհանի առաջ երևում է Գևորգը։
ԳԵՎՈՐԳ.- Արտաշնչել… Այսպե՜ս… Խորը, ավելի խորը։
ՇՄ. ՆԻԿԻՏԻՉ.- Հետո՞:
ԳԵՎՈՐԳ.- Շմավոն Նիկիտիչ, դիմում տուր՝ ընդունեմ թիմիս մեջ. Հաշվապահ-սպորտսմեն։
ՇՄ. ՆԻԿԻՏԻՉ.- (Խիստ): Հետո՞:
ԳԵՎՈՐԳ.- Հետո ֆորմա կստանաս, կմասնակցես մրցումներին որպես թեթև ատլետ։
ՇՄ. ՆԻԿԻՏԻՉ.- Վերջ տո՛ւր, նախալստվո։
ԳԵՎՈՐԳ.- (Ներս մտնելով): Դե մագարիչը տուր:
ՇՄ. ՆԻԿԻՏԻՉ.- Ի՞նչ մագարիչ, ա՛յ մարդ…
ԳԵՎՈՐԳ.- Ձեր տնից եմ գալիս։ Հաչվիչը միացրեցի. հինգ ամպերանոց…
ՇՄ. ՆԻԿԻՏԻՉ.- Մագարիչ… Քո գործն էր, պիտի անեիր։
ԳԵՎՈՐԳ.- Դե, սա դուրս գրիր։ (Մեկնում է թուղթը):
ՇՄ. ՆԻԿԻՏԻՉ.- Նախ դու էդ շտեպսելը սարքիր։
ԳԵՎՈՐԳ.- Չէ, չէ , Շմավոն Նիկիտիչ, արհեստանոցի մոտորի համար է, նախագահը կարգադրեց՝ շտա՛պ…
ՇՄ. ՆԻԿԻՏԻՉ.- Ասում եմ, սարքիր։
ԳԵՎՈՐԳ.- Ախր, Շմավոն Նիկիտիչ… (Մոտենում է շտեպսելին):
Գալիս է Լուսիկը:
ԼՈՒՍԻԿ.- (Պատուհանից): Հայրրի՛կ…
ԳԵՎՈՐԳ.- (Մեկուսի): Հիմա սարքելն արժի:
ԼՈՒՍԻԿ.- (Ներս մտնելով): Հաշիվը գտա, հանգստացիր, այս՝ քո մուտքը, այս՝ քո ելքը։ Այնպես էիր բարկանում…
ՇՄ. ՆԻԿԻՏԻՉ.- Սրանից հետո կոլխոզի հաշվին մի հատ ասպիրին էլ ստանաս՝ նույն օրը ֆակտուրան կներկայացնես։ Հայր ու աղջիկ ի՜ր տեղը, մուտքն ու ելքն՝ ի՜ր տեղը։ (Գևորգը դիտավորյալ վայր է գցում աթոռը):
ԼՈՒՍԻԿ.- Գևո՞րգ, չնկատեցի։ Ինչպե՞ս ես։
ԳԵՎՈՐԳ.- Լավ եմ, հիմա արդեն լավ եմ։
ԼՈՒՍԻԿ.- Ինչո՞ւ հենց հիմա։
ԳԵՎՈՐԳ.- Որովհետև ձեր մուտք ու ելքի ժամանակ ես մնացորդ էի… Եվ հետո քիչ առաջ տոկը խփեց։ Սոսկալի ցավում է։ Վախենում եմ հոդախախտ լինի։
ԼՈՒՍԻԿ.- Մի վախենա, տոկից այդպիսի բան չի լինում։
ԳԵՎՈՐԳ.- Լինում է, լինում, նայած ի՞նչ տոկ է և ինչի՞ համար է խփում: Նայիր, ձևափոխվում է։ (Մեկնում է ձեռքը):
ԼՈՒՍԻԿ.- (Բռնելով ձեռքը): Տեսնեմ։
ԳԵՎՈՐԳ.- (Մեկուսի): Ա՛յ, նոր խփեց։
ԼՈՒՍԻԿ.- (Սեղմելով): Ցավո՞ւմ է։
ԳԵՎՈՐԳ.- (Գոհ դեմքով): Ոչ։
ԼՈՒՍԻԿ.- Այստե՞ղ:
ԳԵՎՈՐԳ.- Ոչ։
ԼՈՒՍԻԿ.- Ցավո՞ւմ է։
ԳԵՎՈՐԳ.- Բոլորովին։
ԼՈՒՍԻԿ.- (Թողնելով ձեռքը): Ոչինչ էլ չի եղել։
ԳԵՎՈՐԳ.- Ա՛յ, սկսեց ցավել…
ՇՄ. ՆԻԿԻՏԻՉ.- (Անակնկալ, քանոնով հարվածում է Գևորգի ձեռքին): Դե թող ցավի։ Վերցրու, վերցրու… Նախագահը կարգադրել է՝’ շտապ։ (Տալիս է գրությունը):
ԳԵՎՈՐԳ.- Ոչինչ, Շմավոն Նիկիտիչ, ես կսպասեմ։
ՇՄ. ՆԻԿԻՏԻՉ.- Մա՛րշ…
ԳԵՎՈՐԳ.- Ուրիշ հանձնարարություն չունե՞ք։
ՇՄ. ՆԻԿԻՏԻՉ.- Առայժմ մարշ։ (Գևորգը գնում է):
ԼՈՒՍԻԿ.- Հայրի՞կ։
ՇՄ. ՆԻԿԻՏԻՉ.- Ի՞նչ։
ԼՈՒՍԻԿ.- Շատ ուրախ տղա է, չէ՞, Գևորգը։ Լավ էլ աշխատող է:
ՇՄ. ՆԻԿԻՏԻՉ.- Բավարար է։
ՂԵՎՈՆԴ.- (Ներս մտնելով): Բարի աջողում, Շմավոն։ Այ մարդ, դու էդ չոտկի հոգին կերար, է… (Լուսիկին): Հերդ աղոթքի վրա է. խոսեցնելը մեղք է։ Ո՞նց ես, Լուսիկ ջան… Թեթև ձեռք ունես, հա՜։ Էն երկու ասեղը, որ թոռանս սրսկեցիր է, թրի պես կտրեց… Հիմա պարարտանյութ տված կարտոլի նման օր-օրի վրա աճում ա։ (Լուսիկը ծիծաղելով դուրս է գնում):
ԳԵՎՈՐԳ.— (Բակում է. ծոցատետրում գրում է): Ա՜խ… Աղջիկը չբուժեց, հայրն էլ վռնդեց… Գևորգ չափածո, բախտրդ չբերեց։ Բայց հանգը բռնեց…
ԼՈՒՍԻԿ.- Գևորգ, էլի մուսադ եկե՞լ է։
ԳԵՎՈՐԳ.- Իմ մուսան դու ես, դու՝ Լուսիկ ջան։ (Սկսում է երգել):
ՇՄ. ՆԻԿԻՏԻՉ.- (Պատուհանից): Լուսիկ, Լուսի՜կ։
ԼՈՒՍԻԿ.- (Մոտենալով): Ի՞նչ է, հայրիկ։
ՇՄ. ՆԻԿԻՏԻՉ.- Էս կողմ գնա։ Էս կողմով։ (Լուսիկն ու Գևորգը գնում են իրար հակառակ ուղղությամբ):
Գրասենյակ է մտնում Ժիրայրը։
ՂԵՎՈՆԴ.- Բա ո՞ւր են… Կանչել են նիստի, իրենք չկան։
ԺԻՐԱՅՐ.- Հիմա կհավաքվեն։ (Թուղթ է տալիս Շմավոնին՝ ստորագրելու):
ՂԵՎՈՆԴ.- Դե, շուտ արեք, շուտ։
Մտնում են Հրայրն ու Գայանեն։
ՀՐԱՅՐ.- Այդ հողը այդչափ աղ ունենալ չի կարող։ Անալիզը ճիշտ չէ։ Բարև, Ղևոնդ բիձա։
ՂԵՎՈՆԴ.- Հազար բարին, գառ ջան։
ԳԱՅԱՆԵ.- Բայց երեք անգամն էլ նույն տոկոսն է ցույց տալիս։
ՀՐԱՅՐ.- Հենց դա է ինձ համոզում, որ սխալ է։ Ժիրայր, խոպանի ո՞ր մասից էիր վերցրել հողի նմուշը։
ԺԻՐԱՅՐ.- Լանջի կողմից։
ՀՐԱՅՐ.- Դո՞ւ, Գայանե։
ԳԱՅԱՆԵ.- Մեծ տափարակից։
ՀՐԱՅՐ.- Իսկ ես ուղարկել եմ ծմակի կողմից։ Ինչպե՞ս կարող են այդ տարբեր հարթություններն ունենալ աղի նույն տոկոսը։ Ղևոնդ բիձա, դու Սարահարթի հողերին լավ ծանոթ ես։ ՛՛Անիծած՛՛ կոչվող հողերում, երբևիցե աղաջրեր եղե՞լ են…
ՂԵՎՈՆԴ.- Հասկացա։ Քո էդ տոկոս տվողը հողից բան չի հասկանում։ Հա՛, հա՛, ուսում չունեմ, համա էս մազերս հողի հետ են սպիտակել։ Բա դուք հողի հոտից չե՞ք հասկանում, որ էդ հողերը աղի չեն։
Մտնում է Գվիդոնը։
ԳՎԻԴՈՆ.- Բարև, ընկեր Սարոյան։ Լավ է դու էստեղ ես, թե չէ…
ՀՐԱՅՐ.- Ի՞նչ կա, Գվիդոն:
ԳՎԻԴՈՆ.- Աշխատանքիս բնույթին համեմատ, ինձ հիսուն աշխօր պակաս են գրանցել։
ԺԻՐԱՅՐ.- Էլի՞ քո աշխօրերը…
ԳՎԻԴՈՆ.- Ընչի՞ ես գոռում։ Ես քեզանից մեծ մարդ եմ ու քեզանից մեծ մարդու հետ եմ խոսում։ Գոռում ես, որ շշկռվե՞մ… Եկել եմ պարզեմ. էս՝ դու, էս էլ՝ հաշվապահը։
ԺԻՐԱՅՐ.- Ամեն ինչ պարզ է։ Ինչքան աշխատել ես, էնքան էլ գրանցել եմ։
ԳՎԻԴՈՆ.- Այ-հո՜ւյ… Ես գիտեմ ինչքան եմ աշխատել։
ՀՐԱՅՐ.- Լավ, Գվիդոն, ինչո՞ւ պետք է բրիգադիրը քո աշխօրերը պակաս գրանցի։
ԳՎԻԴՈՆ.- Հո չեմ ասում դիտավորյալ է. չէ՛, չէ՜… ընկերներ… Միամիտ ա պակաս գրանցել, միամիտ…
ՂԵՎՈՆԴ.- Ադա, բավական չի՞ ղալմաղալ անե՜ս։
ԳՎԻԴՈՆ.- Դու մի խառնվի, քավոր Ղևոնդ, քրտինք եմ թափել։
ՂԵՎՈՆԴ.- Ձեռ քաշի, ես քեզ ինչ քավոր։
ԳՎԻԴՈՆ.- Ոչ գոռա, ոչ էլ բարեկամությունից հրաժարվիր։ Մեռնեմ օրենքին։
ՂԵՎՈՆԴ.- Դե կորի, ղալբ ապրանք…
Շմավոնը ուզում է գնալ։
ԳՎԻԴՈՆ.- (Բռնելով Շմավոնի թևից): Ո՞ւր ես գնում, նստիր պարզենք։
ՇՄ. ՆԻԿԻՏԻՉ.- Թող, ա՛յ մարդ։
ԳՎԻԴՈՆ.- Չեմ թողնի, նստիր։
ՇՄ. ՆԻԿԻՏԻՉ.- Ա՛յ մարդ, հո դու փորձանք չե՞ս:
ԳՎԻԴՈՆ.- Լսում ես, չէ՞, ընկեր Սարոյան… Վա՜յ աշխարհ…
ՀՐԱՅՐ.- Շմավոն Նիկիտիչ, խնդրում եմ հաշվեք Գվիդոնի աշխօրերը, թող իրեն պարզ լինի։
ՇՄ. ՆԻԿԻՏԻՉ.- Բա դրա ժամանա՞կն է։ Ինչ որ բրիգադիրը տվել է, այն էլ գրել եմ, էլի։
ԺԻՐԱՅՐ.- Շմավոն Նիկիտիչ, մի ցուցակը բաց արա, խնդրում եմ։
ՇՄ. ՆԻԿԻՏԻՉ.- (Դժգոհ բացում է մի մատյան): Ասլանյան Գվիդոն. ո՞վ է։
ԳՎԻԴՈՆ.- Ո՞վ է։
ՇՄ. ՆԻԿԻՏԻՉ.- Ո՞վ է։
ԳՎԻԴՈՆ.- Ես եմ, ո՞վ է:
ՇՄ. ՆԻԿԻՏԻՉ.- Էս մեկ ութերորդական, մեկ չորրորդական, մեկ, հինգ, այս էլ երեք, ճի՞շտ է։
ԳՎԻԴՈՆ.- Է՜:
ՇՄ. ՆԻԿԻՏԻՉ.- Այս երկու, չորս, ինը…
ԳՎԻԴՈՆ.- Է՛։
ՇՄ. ՆԻԿԻՏԻՉ.- Էս տասնինը։ Էս էլ բազմապատկենք իննով…
ԳՎԻԴՈՆ.- Բա մնացա՞ծը։
ՇՄ. ՆԻԿԻՏԻՉ.- Եղածը սա է։ Ինն անգամ ինը՝ ութանասուն մեկ. մեկը գրած, ութը պահած…
ԳՎԻԴՈՆ.- Լսեցի՞ք… Հո տեսա՞ք… Ա՞յ, հենց էստեղ ես մեր հալալ քրտինքը ուտում, էստեղ ես ինձ պես ազնիվ մարդուն յուրացնում…
ՇՄ. ՆԻԿԻՏԻՉ.- Ի՞նչ յուրացնել… Ինչե՞ր ես դուրս տալիս։
ԳՎԻԴՈՆ.- Էլ ի՞նչ ըլնի։ Ֆոկուզ ես անում… Ութանասունմեկ, մեկը գրած, ութը պահած… ընչի՞, ախպերս, հազիր ութը գրած, մեկը պահած… բոլ չեղա՞վ մեծերը պահես, պուճուրները գրես։
ՇՄ. ՆԻԿԻՏԻՉ.- Ա՛յ մարդ, սա թվաբանություն է, է՛, բազմապատկո՛ւմ։
ԳՎԻԴՈՆ.- Տո բրո՜ս… Ես խամ չեմ։ Քո բազմապատկումով իմ աշխօրը պակասում ա…
ՀՐԱՅՐ.- Լսիր Գվիդոն, ինչո՞ւ ես աղմկում և անտեղի վիրավորում մարդկանց։ Դա հաշվելու ամենապարզ ձևն է։
ԳՎԻԴՈՆ.- Ոչ, ընկեր Սարոյան, էդ խաբելու ամենաբարդ ձևն ա… Ձեզ էլ կխաբի… Հետո ասում են՝ գնա աշխատիր… Ընչի՞ աշխատեմ…
ՇՄ. ՆԻԿԻՏԻՉ.- Նախալստվո՛… (Դուրս է գնում):
ԳՎԻԴՈՆ.- Ըշտո՞…
ՂԵՎՈՆԴ.- Տո , անամոթ, ի՞նչ ես աշխատել, որ ինչ աշխօր ունենաս։
ԳՎԻԴՈՆ.- Տո՛, դու էլ ոչ բարով քավոր մարդ ես, սրանց առաջ կողմնապաշտություն մի անի, մի՛… Արդարությունը չի կորչի, ընկերներ։ (Դուրս է գնում):
ՂԵՎՈՆԴ.- Դու տեսա՞ր դրան։
ՀՐԱՅՐ.- Քո սանիկն է, Ղևոնդ բիձա։
ՂԵՎՈՆԴ.- Տո՜, ինչ սանիկ, գառ ջան, իմ հերը դրա հորեղբոր տղայի հարսանիքի քավորն է եղել. հիմա ճանճի թղթի պես կպել է ինձանից։
ԺԻՐԱՅՐ.- Հոգիս կերել է, կերե՛լ։
ՂԵՎՈՆԴ.- Շատ անհաջող ծնունդ է, շա՜տ։
Մտնում են Բերբերյանը, Ցոլակը, Տերտերյանը, Փորսուղյանը:
ԲԵՐԲԵՐՅԱՆ.- Ղևոնդ բիձան բոլորիցս շուտ է եկել։
ՂԵՎՈՆԴ.- Ամառը չշտապես, ձմեռը կսովես, ընկեր Բերբերյան։
ԲԵՐԲԵՐՅԱՆ.- Ճիշտ է, Ղևոնդ բիձա։
ՀՐԱՅՐ.- Ո՞նց ես, Ցոլակ ջան։
ՑՈԼԱԿ.- Միշտ պատրաստ։
ՏԵՐՏԵՐՅԱՆ.- Մեքենաներդ ինչպե՞ս են, մեքենաներդ։
ՑՈԼԱԿ.- Ողջ և առողջ։ Ձեր խոպանի որպիսությունն են հարցնում։
ՓՈՐՍՈՒՂՅԱՆ.- Ղևոնդ բիձա, ե՞րբ ես Ցոլակին պսակում, որ մի լավ քեֆ անենք։
ՂԵՎՈՆԴ.- Մինչև աշխատանքի հերոս չդառնա, ծոծորակը կտեսնի՝ կնիկ չի տեսնի։
ՑՈԼԱԿ.- Հարցը հասավ Գերագույն սովետին։
ՂԵՎՈՆԴ.- Շուտ արեք, գործը մնում է։
ԲԵՐԲԵՐՅԱՆ.- (Սեղանին փռելով քարտեզը): Խնդրեմ, ընկերներ. ձեզ ծանոթացնեմ մեր վերջնական նախագծի հետ։ Ահա ՛՛անիծած՛՛ կոչվող խոպանը։ Այսպես, չեչոտ սարի ստորոտով անցնելու է ջրանցքը, որի հունը այսպես, պայտաձև շրջանցելու է խոպանը…
ՓՈՐՍՈՒՂՅԱՆ.- Այո, այո՛, պետք է արագացնել ջրանցքի կառուցումը։
ԲԵՐԲԵՐՅԱՆ.- Այս մասում ցորենի արտերը… Այստեղ ջրովի կերային կուլտուրաները…
ՓՈՐՍՈՒՂՅԱՆ.- Ներկայումս ամենակարևոր հարցը հովիտը ջրովի դարձնելն է։
ՁԱՅՆԵՐ.- Այդ արդեն ավարտված է։
— Այժմ կարևորը խոպանի հերկելն է։
Մթնեցում։
Վարագույր
ՊԱՏԿԵՐ ԵՐԿՐՈՐԴ
Կոլտնտեսության գրասենյակի բակը: Գրասենյակից դուրս են գալիս Բերբերյանն ու Հրայր Սարոյանը: Նրանք մտախոհ են:
ԲԵՐԲԵՐՅԱՆ.- Իսկ եթե վաղն էլ չգա՞ ընկեր Սարոյանը։
ՀՐԱՅՐ.- Վաղը խորհրդակցությունը վերջանում է. մնում է քաղաքում ի՞նչ անի:
ԲԵՐԲԵՐՅԱՆ.- Ասում են խորհրդակցությունից հետո պետք է դիրեկտորների սեմինար լինի։
ՀՐԱՅՐ.- Ժամանակ են գտել սեմինարների… Դիմենք Գործադիր կոմիտե։
ԲԵՐԲԵՐՅԱՆ.- Ավելորդ թռիչք է, Հրայր։ Դիրեկտորն այստեղ չէ, իսկ Փորսուղյանը առանց Սարոյանի համաձայնության չի կարող։ Մարդը մեզանից ավելի է շահագրգռված գործը գլուխ բերելու, բայց դիրեկտորից վախենում է։
ՀՐԱՅՐ.- Կարծո՞ւմ ես։
ԲԵՐԲԵՐՅԱՆ.- Իսկ դու կասկածո՞ւմ ես…
Վիճելով մտնում են Գայանեն ու Ժիրայրը։
ԺԻՐԱՅՐ.- Տերտերյանն է կարգադրել, ընկեր Գայանե, ես ի՞նչ անեմ։
ԳԱՅԱՆԵ.- Իրավունք չունի, դա նախատեսված է խոպանի համար։
ԲԵՐԲԵՐՅԱՆ.- Ի՞նչ է պատահել։
ԳԱՅԱՆԵ.- Մեր Ժիրայրը, խոպանին հատկացված պարարտանյութը սայլերը լցրած տեղափոխում է իր բրիգադի հողերը։
ՀՐԱՅՐ.- Ո՞վ է քեզ թույլ տվել։
ԺԻՐԱՅՐ.- Տերտերյանը կարգադրեց, ասում է հողերին լրացուցիչ սնունդ է հարկավոր։
ԲԵՐԲԵՐՅԱՆ.- Ինչ նախատեսված է խոպանի համար, պետք է ծառայի խոպանին, պա՞րզ է։
ԺԻՐԱՅՐ.- Պարզը պարզ է, բայց Տերտերյանի հրամանն էլ է պարզ։
ԲԵՐԲԵԲՅԱՆ.- Գնացեք և աշխատեք:
ԺԻՐԱՅՐ.- Էլ աշխատե՞լ է լինում. բրիգադիս թևաթափ արեցիք:
Գալիս են Ղևոնդը, կոլտնտեսականներ, կոլտնտեսուհիներ։
ՂԵՎՈՆԴ.- Ընկեր նախագահ, ընկեր գյուղատնտես, դու էլ, ընկեր բրիգադիր. ի՞նչ եք մտածում. մեր կատարած էսքան աշխատանքը պիտի ջուրը թափվի՜։ Այ, ասում եմ, ես հենց հիմա էս խմբիս հետ կերթամ ու կմտնեմ շրջկոմի կաբինետը, կասեմ՝ ընկեր շրջկոմ, մեր էսքանի խելքը մի մարդու խելքի չափ չկա՞, որ նա մեր որոշմանը դեմ է… Հա՛, հա՛… Ես խոսքը ճակատին ասող մարդ եմ։
ՀՐԱՅՐ.- Գիտենք, գիտենք Ղևոնդ բիձա. կռվելու տեղը որ գա՝ մենք էլ կկռվենք, միամիտ կաց։
ԺԻՐԱՅՐ.- Դե կռվեք, էլի՛։ Ա՛յ, Տերտերյանը կանգնել է, թե էս տարի էդ գործը գլուխ չի գա…
1 ԿՈլՏՆՏ.- Ասում է՝ էս տարի մեքենաներ չեն տալիս։
ՂԵՎՈՆԴ.- Լսո՞ւմ եք։
ԲԵՐԲԵՐՅԱՆ.- Վաղը դիրեկտորը Երևանից կգա և համաձայնագիրը կստորագրվի, հանգիստ գնացեք ձեր գործին։
ՂԵՎՈՆԴ.- Ախր, մեր Ժիրայրը ճիշտ է ասում. ինչի՞ էդ տրակտորն ու կոմբայնը մեր կոլխոզի սեփականությունը չլիներ, որ մեր խելքով ոնց ուզեինք, էնպես էլ բանացնեինք։ Ի՞նչ է, դուք Փորսուղյանից ու Սարոյանից քի՞չ եք հասկանում։
ՀՐԱՅՐ.- Հանգիստ կաց, Ղևոնդ բիձա, մեր խոփը քարին չի առնի։
ՂԵՎՈՆԴ.- Դե, ձեզ տեսնենք, էնպես արեք, որ Ղևռնդ բիձեն շրջկոմի դուռը չբացի… թե չէ… գնանք, ժողովուրդ ջան։ (Իր խմբով գնում է):
Գրասենյակ է մտնում Գևորգը։
ՀՐԱՅՐ.- Որտե՞ղ է Տերտերյանը։
ԲԵՐԲԵՐՅԱՆ.- Շինարարության վրա։
ՀՐԱՅՐ.- Պետք է խոսել նրա հետ. թող ջուր չավելացնի Փորսուղյանի ջրաղացին։ (Գնում է):
Գալիս են Լուսիկն ու Գվիդոնը։
ԳՎԻԴՈՆ.- Ա՜յ աղջի, մի թուղթն ի՞նչ ա, որ…
ԼՈԻՍԻԿ.- Չեմ կարող, հասկանո՞ւմ ես, չեմ կարող։ (Մտննում է գրասենյակ):
Գվիդոնը նստում է աստիճանների վրա։ Գրասենյակից դուրս է գալիս Գևորգը։
ԳԵՎՈՐԳ.- Ընկեր Բերբերյան, Շմավոն Նիկիտիչը դուրս չի գրում. խնդրում եմ կարգադրեք։
ԲԵՐԲԵՐՅԱՆ.- Ասա, թող դուրս գրի։
ԳԵՎՈՐԳ.- Լսո՞ւմ եք, Շմավոն Նիկիտիչ։
ՇՄ. ՆԻԿԻՏԻՉ.- (Պատուհանից): Ա՛յ մարդ, ձեզ հազար ան֊գամ ասել եմ, որ բանավոր կարգադրությունը ինձ համար օրենք չէ։
ԲԵՐԲԵՐՅԱՆ.- Ճիշտ է. թող օրենքով լինի։ (Ստորագրում է):
ԳԵՎՈՐԳ.- (Վերցնելով թուղթը): Համեցեք։
ՇՄ. ՆԻԿԻՏԻՉ.- Մատիտով չեմ ընդունում։ (Վերադարձնում է թուղթը: Բերբերյանը նորից է ստորագրում):
ԳԵՎՈՐԳ.- (Շմավոնին): Խնդրեմ։
ՇՄ. ՆԻԿԻՏՐՉ.- Պատուհանից չեմ ընդունում։ (Ծածկում է պատուհանը: Գևորգը մտնում է գրասենյակ):
ԲԵՐԲԵՐՅԱՆ.- (Նկատելով Գվիդոնին): Ինչո՞ւ ես նստել այստեղ։
ԳՎԻԴՈՆ.- Տեսա՞ր, ասում ա պատուհանից չեմ ընդունի… Վա՜յ աշխարհ։
Մտնում է Հասմիկը։
ՀԱՍՄԻԿ.- Բարև, ընկեր Բերբերյան։
ԲԵՐԲԵՐՅԱՆ.- Բարև Հասմիկ, օղակիդ գործերն ինչպե՞ս են։
ՀԱՍՄԻԿ.- Շատ լավ են. շուտով կլինենք առաջին սյունակում։ (Ցույց տալով պատվո տախտակը՝ մտնում է գրասենյակ) :
ԲԵՐԲԵՐՅԱՆ.- (Գվիդոնին): Քեզ հետ չե՞մ, ի՞նչ ես նստել…
ԳՎԻԴՈՆ.- Հե՛չ, հանգստանում եմ…
ԲԵՐԲԵՐՅԱՆ.- Դաշտ գնա, շո՛ւտ… վեր կաց…
ԳՎԻԴՈՆ.- Բա ո՜նց… Աչքիս վրա։ Ա՛յ մարդ, էս աչքս էլ ինչ եղավ է… (Աչքը տրորելով գնում է):
Գնում է նաև Բերբերյանը։ Բակ է դուրս գալիս Գևորգը։ Այդ պահին մտնում է Սաշան։
ՍԱՇԱ.- Է՛յ, բանաստեղծ Գևորգ Տոկունի, բարև։
ԳԵՎՈՐԳ.- Ի՞նչ կա, բոլոր ինստիտուտների ուսանող ընկեր Սաշա, այսինքն՝ Ալեքսանդր Վաչագանովիչ…
ՍԱՇԱ.- Էլի ասացի՞ր։
ԳԵՎՈՐԳ.- Մի վախիր, այդ գաղտնիքը միայն ես գիտեմ, մեկ էլ ամբողջ գյուղը։
ՍԱՇԱ.- Լավ, լա՜վ, վերջ տուր։ Հասմիկն էս կողմերն եկավ, չե՞ս տեսել:
ԳԵՎՈՐԳ.- Հասմիկի՞ն, չէ՛, չեմ տեսել։ Ցոլակին տեսա… Քեզ էր ման գալիս, ա՜յ, հրեն եկավ։
ՍԱՇԱ.- (Վախեցած): Ո՞ւր է:
ԳԵՎՈՐԳ.- Հա՛, հա՛, հա՛… Մեր լեզվով ասած՝ ապահովիչդ վառվեց… (Գնում է):
ՍԱՇԱ.- Ես քեզ ցույց կտամ։ Լավ էր մարդ չտեսավ… Նա է… (Լսելով Հասմիկի ձայնը, ֆոտոապարատը պատրաստի պահած, թաքնվում է վարդենիների ետևում: Գրասենյակից դուրս է գալիս Հասմիկը՝ թերթերը հաշվելով):
ՀԱՍՄԻԿ.- Մեկ, երկու…
ՍԱՇԱ.- Երեք։ (Չխկացնում է ապարատը):
ՀԱՍՄԻԿ.- Յա՜…
ՍԱՇԱ.- Բարև, Հասմիկ… (Գրպանից հանում է մի գլխաշոր ու գցում Հասմիկի գլխին): Էս քեզ… նվեր։ Հասմիկ, ես վերջին անգամն եմ խոսում քեզ հետ, խնդրում եմ լսես։
ՀԱՍՄԻԿ.- Ժամանակ չունեմ։
ՍԱՇԱ.- Վերջին անգամ, Հասմիկ։
ՀԱՍՄԻԿ.- Քո վերջինը միշտ դառնում է նախավերջին… (Ուզում է գնալ):
ՍԱՇԱ.- (Կտրելով հանապարհը): Մի կործանիր ինձ, Հասմիկ…
ՀԱՍՄԻԿ.- Խոսիր, միայն կարճ։
ՍԱՇԱ.- Ես քեզ սիրում եմ, Հասմիկ… Ես կխելագարվեմ, Հասմիկ…
ՀԱՍՄԻԿ.- Այդ շատ եմ լսել, ուրի՞շ։
ՍԱՇԱ.- Բա դու ինձ չե՞ս խղճում։ Իմ բոլոր ձախորդությունների պատճառը միայն քո մերժումն է…
ՀԱՍՄԻԿ.- Այդ էլ եմ լսել։
ՍԱՇԱ.- Քո պատճառով ինձ հեռացրին ինստիտուտից…
ՀԱՍՄԻԿ.- Ոչ թե իմ պատճառով, այլ այստեղիդ պատճառով։ (Ցուցամատը դնում է քունքին):
ՍԱՇԱ.- Դու էիր մտած այստեղ, Հասմիկ… Բոլոր առարկաների փոխարեն քո սերն էր այստեղ… Խղճա ինձ, Հասմիկ… Դու ի՞նչ ես գտել այդ մազութոտ Ցոլակի մեջ։
ՀԱՍՄԻԿ.- Իսկ ի՞նչ կա քո այդ մոդնի բլուզի տակ:
ՍԱՇԱ.- Ուրեմն իմ և այդ նավթահոտ անտաշի միջև տարբերություն չկա՞։
ՀԱՍՄԻԿ.-Կա:
ՍԱՇԱ.- Դե ասա, էլի՛…
ՀԱՍՄԻԿ.- Դու Ցոլակի տրակտորի ծուխն անգամ չարժես։ (Արագ հեռանում է):
ՍԱՇԱ.- Ի՞նչ… ծո՞ւխ… Ես քեզ ցույց կտամ, կարծում է թե գժվում են իրեն համար… (Դուրս է գալիս Լուսիկը և երգելով սկսում է ծաղիկ քաղել: Սաշան կլանված նայում է նրան): Սա էլ վատը չէ։ (Մոտենում է): Բարև, Լուսիկ։
ԼՈՒՍԻԿ.- Բարև։
ՍԱՇԱ.- Էս քեզ նվեր… (Գրպանից հանում և գլխին է գցում նույն գլխաշորը):
ԼՈՒՍԻԿ.- Յա՜… (Դեն է նետում գլխաշորը):
ՍԱՇԱ.- Ես քեզ սիրում եմ, Լուսիկ։
ԼՈՒՍԻԿ.- Յա՜… Գևո՜րգ, Գևո՜րգ…
ՍԱՇԱ.- Գևորգն այստե՞ղ է։ Լավ, բան չասես, բան չասես… (Փախչում է):
Լուսիկը շարունակում է երգը։ Մի թուղթ կարդալով մտնում է Գևորգը։
ԳԵՎՈՐԳ.- Սոխակը պարտեզում…
ԼՈՒՍԻԿ.- Գևորգ, այդ ի՞նչ ես կարդում։
ԳԵՎՈՐԳ.- Բանաստեղծություն:
ԼՈՒՍԻԿ.- Նո՞ր ես գրել։
ԳԵՎՈՐԳ.- Մի ժամ առաջ, բայց մտածել եմ մի ամբողջ տարի։
ԼՈՒՍԻԿ.- Մի տարի… Ապա կարդա։
ԳԵՎՈՐԳ.- (կարդում է): Էլ չեմ ուզում ես… Վերնագիրն է։ Էլ չեմ ուզում ես… (Ընդհատելով): Հուզվում եմ, գիտե՞ս։
ԼՈՒՍԻԿ.- Տուր ես կարդամ։
ԳԵՎՈՐԳ.- Ոչ, ես իմ շեշտերն ունեմ։ (Կարդում է):
Էլ չեմ ուզում ես շռայլել
Սիրո խոսքեր անհամար, •
Կարճ եմ կտրում՝ ես ծնվել եմ
Գեթ քեզ սիրելու համար…
Սիրտս քո առաջ խոպան ու ցելին,
Ես մի հիվանդ եմ, դու պենիցիլին…
Շմավոնը դուրս էր եկել պատշգամբ և լսում էր: Լուսիկն ու Գևորգր նկատում են նրան և շփոթվում:
ՇՄ. ՆԻՒԿԻՏՒՉ.- Է՛յ, պենիցիլին, ջուր բե՛ր… (Տալիս է գրաֆինը: Գևորգը շտապ ջուր է հասցնում): Շատ ուրախ տղա է, չէ՞, Գևորգը։
ԼՈՒՍԻԿ.- Բավարար է։
ՇՄ. ՆԻԿՒՏԻՉ.- (Լուսիկին): Այս կողմը գնա… (Գևորգին): Դու էլ այս կողմը… (Նրանք գնում են: Շմավոնը գոհ ծիծաղելով նայում է նրանց):
Վարագույր
Ն Ա Խ Ա Բ Ե Մ Ո Ւ Մ
Զրուցելով մտնում են Հրայրն ու Գայանեն:
ՀՐԱՅՐ.- Ինչո՞ւ ես այդքան հուզված։
ԳԱՅԱՆԵ.- Փորսուղյանը կազմել է մեքենաների շարժման գրաֆիկը. ձեր կոլխոզին հատկացրել է ընդամենը երեք տրակտոր, որոնք հազիվ կարողանան եղած վարելահողերը հերկեն։ Խոպանը էլի մնաց…
ՀՐԱՅՐ.- Խոպանը հերկվելու է։
ԳԱՅԱՆԵ.- Ներիր ինձ, Հրայր, դու Փորսուղյանին լավ չես ճանաչում… Ես համոզված եմ, որ Փորսուղյանն է ընկեր Սարոյանին համոզում խոպանից հրաժարվել։
ՀՐԱՅՐ.- Ուրեմն եղբայրս չի՞ կարողանում ինքնուրույն կողմնորոշվել։
ԳԱՅԱՆԵ.- Եղբայրդ Փորսուղյանին շատ է լսում… Գնանք, ես քեզ ամեն ինչ կպատմեմ։ (Գնում են):
Մտնում են Տերտերյանն ու Բերբերյանը:
ՏԵՐՏԵՐՅԱՆ.- Հիմա ինչ ես կարգադրում, խոպանի մաքրումը պետք է շարունակվի՞։
ԲԵՐԲԵՐՅԱՆ.- Ես ուրիշ կարգադրություն չեմ արել։
ՏԵՐՏԵՐՅԱՆ.- Ես գիտեմ, որ մեկ է խոպանը վարելու ենք: Ինքդ կտեսնես, թե ինչ եմ սարքելու այդ Սարոյանի ու Փորսուղյանի գլխներին… Բայց չեմ ուզում քո գլխով թռչել…
ԲԵՐԲԵՐՅԱՆ.- Լսիր, Տերտերյան, ինձ թվում է՝ դու ինչ որ մտածում ես, այն չես ասում։
ՏԵՐՏԵՐՅԱՆ.- Այսինքը։
ԲԵՐԲԵՐՅԱՆ.- Անկեղծ ասա. դու սրտանց ուզո՞ւմ ես խոպանը հերկել։
ՏԵՐՏԵՐՅԱՆ.- Բա դա ասելո՞ւ խոսք է… Չեղավ, ընկեր Բերբերյան, դու միշտ ինձ վրա կասկածում ես։ Ճիշտ է, մի ժամանակ դեմ էի, բայց հետո համոզվեցի, որ սխալ եմ… Ազնվությունը վկա։
ԲԵՐԲԵՐՅԱՆ.- Հավատա՞մ։
ՏԵՐՏԵՐՅԱՆ.- Մինուճար տղիս արևը։ Հա՛, մի բան պիտի խնդրեմ. վաղը տղայիս ծննդյան օրն է… Ուզում եմ թամադան դու լինես։
Վիճելով մտնում են Լուսիկն ու Գվիդոնը:
ԼՈՒՍԻԿ.- Բավական է, հասկանո՞ւմ ես, չեմ կարող։
ԳՎԻԴՈՆ.- Լավ, ա՛յ աղջի… Մի թուղթն ինչ ա որ…
ԼՈՒՍԻԿ.- Խնդրեմ, բողոքիր ընկեր Բերբերյանին։
ԲԵՐԲԵՐՅԱՆ.- Ի՞նչ կա:
ԼՈՒՍԻԿ.- Հետս վիճում է, թե հիվանդ է, ստիպում է, որ աշխատանքից ազատեմ։ Ոչ տաքություն ունի, ոչ էլ հիվանդ է։
ԳՎՒԴՈՆ.- Իմ տաքությունը ներսից է… թե ինքը չի հասկանում, թող թուղթ տա գնամ պրոֆեսորի մոտ, տեսնում ես անտեր փայծախս…
ԲԵՐԲԵՐՅԱՆ.- Եթե հիվանդ չէ, մի ազատիր։ Նման հարցերով ինձ չդիմեք. վերջացավ։
Լուսիկը գնում է:
ԳՎԻԴՈՆ.- Չվերջացավ, ընկեր Բերբերյան։ Դու նրան լեզու ես տալիս։
ԲԵՐԲԵՐՅԱՆ.- Լսիր, եթե դու հիվանդ ես, ինչու Լուսիկը չի հաստատում։
ԳՎԻԴՈՆ.- Որովհետև ընտանեկան հարց է։ Էդ աղջիկը իմ տղի վրա աչք ուներ, իմացա՞ր. տղես բանի տեղ չդրեց…
ԲԵՐԲԵՐՅԱՆ.- Եթե մեկ էլ բամբասել ես այդ աղջկան, բանդ բուրդ է, իմաց ա՞ր։
ԳՎԻԴՈՆ.- Իրավունք չունես, ընկեր Բերբերյան։ Հայրը որդու համար պատասխանատու չէ, ընկերներ… Լավ, որ տղես չի սիրում, ես ի՞նչ մեղք ունեմ…
ԲԵՐԲԵՐՅԱՆ.- Լսիր, Գվիդոն, մի շուրջդ նայիր. բոլորը գործի վրա են, մրցում են, վաստակում… բա դու քո ընկերներին չես նախանձո՞ւմ։
ԳՎԻԴՈՆ.- Ես նախանձ մարդ չեմ։
ԲԵՐԲԵՐՅԱՆ.- Ղևոնդ բիձան յոթանասուն տարեկան մարդ է, բայց քեզանից տաս անգամ շատ աշխօր ունի։ Դու նրանից ինչո՞վ ես պակաս։
ՏԵՐՏԵՐՅԱՆ.- Դե պատասխան տուր։
ԳՎԻԴՈՆ.- Հասկացա։ Սոցիալիզմ ենք կառուցում։ Տո սոցիալիզմիդ էլ ղուրբան, կոմունիզմիդ էլ։ Որ հիվանդ եմ, ուրեմն կոմունիզմին դե՞մ եմ…
ԲԵՐԲԵՐՅԱՆ.- Թող քո սուտ հիվանդությունը և դաշտ գնա։
ԳՎԻԴՈՆ,- Ես որ մեռնեմ էլ՝ կասեք դիտավորյալ մեռավ…
ԲԵՐԲԵՐՅԱՆ.- Է՜, իզուր եմ խոսում քեզ հետ։ (Գնում է):
ԳՎԻԴՈՆ.- Տո՛, ես եմ իզուր խոսո՜ւմ, ե՜ս…
ՏԵՐՏԵՐՅԱՆ.- Լսիր, քեզ կարգին պահիր։ (Գնում է):
ԳՎԻԴՈՆ.- Չէ՜, լավ եմ, լա՜վ… Հլա դու սպասի՜ր։ (Գրպանից հանում է ծոցատետրն ու մատիտը): Բերբերյան… էս երկու խաչ… էն ու էն էլ վեցը… Յոթը… ընդամենը.. Յա՜, չբռնեց… Հա՜, երկուսը խեղդվեցին, մեկն էլ փախուստի մեջ է… Ուրեմն մինչև ուրբաթ օրը ֆերմայից ելք եմ արել տասներեք շունչ հասունացած հավ… և ութը շունչ անչափահաս ճուտ… Գոհ եմ, աստված ջան… էն երկու խեղդվածն էլ ընդունելի մատաղ համարիր։ Եվ շատ էլ դաստիարակված անասուններ են. առանց նախագահին բողոքելու անցնում են խնամքիս տակ… (Գրպանից հանում է օղու շիշն ու բաժակը): Էհ, աստված ջան, աշխօրից դուրս ինչքան կարող ես հասցրու… (Խմում է): Հալալ աշխատանքս եմ ուտում… (Երգելով հեռանում է):
Դանդաղ բացվում է երրորդ պատկերի վարագույրը։
ՊԱՏԿԵՐ ԵՐՐՈՐԴ
Փորսուղյանի բնակարանի ննջասենյակը: Մահճակալի վրա պառկած է Փորսուղյանը:
ՓՈՐՍՈՒՂՅԱՆ.- Արուսյա՜կ… Արո՞ւս… ջա՜ն… Փայլուն Արուսյա՜կ…
ԱՐՈՒՍՅԱԿ.- (Հարևան սենյակից): Սպասիր։
ՓՈՐՍՈՒՂՅԱՆ.- Էս բժշկուհին էլ չեկավ, որ մի սրտի արատ ձևակերպի։ (Օղի խմելով): Ձեր կենացը, եղբայր Սարոյաններ… Հերկեցեք խոպանը, բայց խոփներդ քարին չառնի։ Եվ քո կենացը, ընկեր Բերբերյան. կոլխոզիդ եկամուտը չորս հարյուր հազարով կավելանա։ Ո՜նց չէ… Մենք, իհարկե, քննադատության դեմ չենք։ Բայց ձեզ ցույց կտանք։
ԱՐՈՒՍՅԱԿ.- (Մտնում է թերթը ձեռքին): Տես է՜, տե՛ս… Փորսուղյան՝ մեկ, Փորսուղյան՝ երկու, Փորսուղյան՝ երեք, Փորսուղյան՝ չորս, հինգ… վեց… Սարոյան՝ մեկ։ Երեսունհինգ տողի մեջ վեց անգամ Փորսուղյան և միայն մի տեղ դիրեկտոր Վարդան Սարոյան։
ՓՈՐՍՈՒՂՅԱՆ.- Հերիք է, հասկացա, հերի՛ք է։ Դու այս քսանհինգ տարվա մեջ այնքան թերթ չէիր կարդացել, ինչքան այս երկու օրում։ Աչքս լույս, սեփական կնիկս էլ է ինձ քննադատում։
ԱՐՈՒՍՅԱԿ.- Իսկ դու կարծում ես՝ Բերբերյանն ու Սարոյանր քննադատե՞լ են։ Նրանք քեզ խայտառակել են…
ՓՈՐՍՈՒՂՅԱՆ.- Սո՛ւս, ասում եմ, էդպես մի՛ խոսիր։
ԱՐՈՒՍՅԱԿ.- Կխոսեմ և պիտի խոսեմ, որ խելքի գաս։ Քեզ քանի անգամ ասեցի՝ մի մատերիալ գրի էդ Բերբերյանի ու Սարոյանների վրա, թող դրանց պոչը խուզեն, չլսեցիր: Դե հիմա կարդա ու գլխիդ տուր։
ՓՈՐՍՈՒՂՅԱՆ.- Դու էլ գլխիդ զոռ մի տուր։ Մատերիալ գրելու համար փաստեր են հարկավոր, փաստե՜ր։
ԱՐՈՒՍՅԱԿ.- Էդ որ հոդված են գրել՝ փաստերո՞վ է. միայն հարկավոր է դասավորված գրել։ Դու մի ժամանակ կարգին շնորհք ունեիր։
ՓՈՐՍՈՒՂՅԱՆ.- Երանի թե ինձ քննադատողները բոլորը քո դասավորված խելքին լինեին։
ԱՐՈՒՍՅԱԿ.- Ի՞նչ է, չհավանեցի՞ր իմ խելքը։
ՓՈՐՍՈՒՂՅԱՆ.- Չէ, ինչո՞ւ, շատ անվնաս խելք է… Բայց լավ կլինի ինձ մենակ թողնես ու քիչ խառնվես իմ պաշտոնական գործերին։
ԱՐՈՒՍՅԱԿ.- Ես քեզ խանգարո՜ւմ եմ։ Դե մնա մենակ: (Վերմակը տանում է դուրս):
ՓՈՐՍՈՒՂՅԱՆ.- (Կարդում է թերթը): Փորսուղյան՝ մեկ, Փորսուղյան՝ երկու, Փորսուղյան՝ երեք…
ԱՐՈՒՍՅԱԿ.- (Ներս գալով): Մի սրա պաշտոնական գործերին նայեք։ Չի լինի ասես, ո՞ւմ շնորհիվ ես պաշտոնատեր դառել, հը՞… Լավ է թերթն էլ ձեռքիդ է. ի՞նչ կլիներ քո հալը, եթե գործկոմի նախագահը եղբայրս չլիներ։ Մի ասա տեսնեմ։
ՓՈՐՍՈՒՂՅԱՆ.- Այդ մեկը ճիշտ է։
ԱՐՈՒՍՅԱԿ.- Միայն այդ մեկը չէ։ Քո բոլոր պաշտոնական հաջողությունների համար պարտական ես իմ ազգականներին։
ՓՈՐՍՈՒՂՅԱՆ.- Է՜, կրակն ընկա՞նք… Քո ազգականներն էլ ինձ պակաս պարտական չեն։
ԱՐՈՒՍՅԱԿ.- Օրինակ։
ՓՈՐՍՈՒՂՅԱՆ.- Օրինա՞կ։
ԱՐՈՒՍՅԱԿ.- Հա, օրինակ:
ՓՈՐՍՈՒՂՅԱՆ.- Լա՛վ, վերջ տանք։
ԱՐՈՒՍՅԱԿ.- Չէ, չէ՜, օրինակ Գաբրիելյանները ինչո՞վ են քեզ պարտական։
ՓՈՐՍՈՒՂՅԱՆ.- Գաբրիելյաննե՞ րը… Օրինա՞կ… (Հեռախոսի զանգ): Զանգը, զանգը… (Մեկուսի): Օրինակ, հենց այն, որ ես ամուսնացա քեզ հետ։
ԱՐՈՒՍՅԱԿ.- Ալլա… Ընկեր Փորսուղյանը հիվանդ է։ Արուսյակ Ալեքսանդրովնան է խոսում։ Երվա՞նդը… ի՞նչ Երվանդ, ո՞ր Երվանդը… Ե… Ե… Երևանն է… Ա՛յ մարդ, Երևանն է… Ալլո, Երևան… Ժենյա ջան, դու ե՜ս։ Լավ եմ, պրիստո՞ւպս… Ամեն օր… Բա ես առանց պրիստուպի կարո՞ղ եմ ապրել… Հա՛։ Ի՞նչ աչքալուսանք: Արսենս ի՞նչ… Ալլո՛, կենտրոն, մի՛ խանգարի… Արսենս ի՞նչ, ի՞նչ… Մթերումների վարչության պե՞տ…
ՓՈՐՍՈՒՂ ՅԱՆ.- Պրովակացիա է։
ԱՐՈՒՍՅԱԿ.- Արսենս նշանակվել է… Ա՛յ մարդ, մի լսիր, է՜… Ալլո…
ՓՈՐՍՈՒՂՅԱՆ.- Տուր, տո՛ւր մի տեսնեմ… Ալլո՜… Ժենի՜կ… Ճի՞շտ ես ասում… Երբվանի՞ց… Հա՛… Ալլո՜… Անջատեցին։ (Դնում է լսափողը):
ԱՐՈՒՍՅԱԿ.- Դե շնորհավորիր Արուսյակիդ, Վաչո… Եղբայրս դարձավ վարչության մթերումների պետ…
ՓՈՐՍՈՒՂՅԱՆ.- Աչքներս լույս, Արուսյակ ջան… Խմելու բան տուր… Քե՜ֆ, քե՜ֆ…
ԱՐՈՒՍՅԱԿ.- Սառցարան, սառցարան… Վա՜յ, մթերումների պետ ախպեր ջան. էլ ինչ ես ուզում. մի աներձագդ գործկոմի նախագահ, մեկը՝ մթերումների վարչության պետ, կնիկդ էլ պետի քույրիկ։ Սարի պես թիկունք ունես, Վաչո ջա՜ն, սարի պես… Քո թուրը աջ էլ կկտրի, ձախ էլ…
ՓՈՐՍՈՒՂՅԱՆ.- (Սառցարանից հանելով գինու շիշն ու բաժակները): Ապրես, Արուսյակ ջան, ապրես… Երանի նրան, ով քեզ նման կնիկ ունի։ Ես խմում եմ քո առաքինի ծնողների կենացը, որոնց արժանավոր ծնունդն ես դու և քո բարեկամասեր եղբայրները…
ԱՐՈՒՍՅԱԿ.- (Տեղից կանգնելով): Շատ մերսի։
ՓՈՐՍՈՒՂՅԱՆ.- Հաջողություն մեր Արսենին իր մթերումների մեջ։ (Խմում է):
ԱՐՈՒՍՅԱԿ.- Անուշ եղավ։
ՓՈՐՍՈՒՂՅԱՆ.- Իմ անուշը դու ես, դու։ (Երգում է): Փայլուն Արուսյակ, ով սիրո՜ւն, սիրո՜ւն։
ԱՐՈՒՍՅԱԿ.- Ա՛յ մարդ, էտ անտեր թառը էլ որ օրվա համար է, մի վերկալ, էլի՜…
ՓՈՐՍՈՒՂՅԱՆ.- Քե՜ֆ, քե՜ֆ… (Վերցնում է թառը, երգում «Փայլուն Արուսյակ» երգը, որից հետո նվագում պարեղանակ):
ԱՐՈՒՍՅԱԿ.- (Պարելուց հետո): Դե հիմա թող Սարոյանն ու Բերբերյանը գրեն. Փորսուղյան՝ մեկ, Փորսուղյան՝ երկու։ (Պատռում է թերթը):
ՓՈՐՍՈՒՂՅԱՆ.- Թոդ գրեն, Արուս ջան, թող գրեն։ Քո Վաչագանը թաց տեղ պառկող չի։ Ես դրանց քթերիցը կբերեմ…
ԱՐՈՒՍ ՅԱԿ.- Սարոյանները մեր ընտանիքի ցեցը դառան, ցե՜ցը… Փոքր եղբայրը, որ տեղովը Սաշայիս ռամբուլ մազերը չարժի, գառան պես երեխիս ինստիտուտից հեռացնել տվեց, շրջանով մեկ խայտառակվեցինք… Մեծ եղբայրն էլ եկավ, պուպուզ նստեց քո աթոռին… բա նրան դիրեկտորություն կսազի՞…
ՓՈՐՍՈՒՂՅԱՆ.- Նրա աթոռը օրորվում է, մի մտածիր։ Վաչագանդ նորից դիրեկտոր կդառնա, դիրեկտոր…
ԱՐՈՒՍՅԱԿ.- Դե, քեզ տեսնեմ, կամ դիրեկտոր, կամ միլիցապետ։ Բա որ Սաշաս իմանա քեռին վարչության պետ է դարձել, ինչքան կուրախանա։ Արսենս նրան նորից կտեղավորի ինստիտուտ և այս անգամ արդեն կավարտի։
ՓՈՐՍՈՒՂՅԱՆ.- Է՜, էդ փուչ Սաշայիցդ խելքս բան չի կտրում։
ԱՐՈՒՍՅԱԿ.- Ինչո՞ւ, խելք չունի՞, թե՞ ընդունակություն։ Հո հիմա էլ Սարոյանը ինստիտուտում կոմսոմոլի քարտուղար չի։
ՓՈՐՍՈՒՂՅԱՆ.- Տո խելք էլ ունի, ընդունակություն էլ… Բայց բոլորը ծախսում է աղջիկների վրա։
ԱՐՈՒՍՅԱԿ.- Ո՞վ է մեղավոր, մի տարի է ասում եմ, այ մարդ, արի Սաշայիս պսակենք, հարսի-թոռան տեր դառնանք, տեր չես կանգնում… Ոնց որ խորթ հերը լինես։
ՓՈՐՍՈՒՂՅԱՆ.- Ինչ խորթ, ա՛յ կնիկ… էլ ի՞նչ անեմ, չորս տնից աղջիկ ուզեցինք, չորսն էլ մերժեցին։
ԱՐՈՒՍՅԱԿ.- Բա Գայանեն ի՞նչ եղավ, ասում էիր համ բարձրագույն է, համ էլ՝ սիրուն է։
ՓՈՐՍՈՒՂՅԱՆ.- Է՜, շատ էլ բարձրագույն է ու սիրուն է. հո չեմ կարող զոռով ամուսնացնել տղայիս հետ։ Նա Հրայր Սարոյանի կողքերն է ֆռռում։
ԱՐՈՒՍՅԱԿ.- Ամուսնության մեջ էլ է էդ Սարոյանը երեխիս ճամփեն կտրում։ Բա դու էլ ինչ ղեկավար ես, որ չես կարողանում քո ենթակային այնպես նեղը գցել, որ նա ուզի, չուզի ամուսնանա քո տղայի հետ։
ՓՈՐՍՈՒՂՅԱՆ.- Լավ, այ կնիկ, հո դա էլ հրամանով ձևակերպելու բան չի։
ԱՐՈՒՍՅԱԿ.- Շնորհք չունես, շնո՜րհք։
ՓՈՐՍՈՒՂՅԱՆ.- Օրինակ:
ԱՐՈՒՍՅԱԿ.- Օրինա՞կ… (Դռան բախոց): Դուռը, դուռը… (Գնում է դռան կողմը):
ՓՈՐՍՈՒՂՅԱՆ.- (Մեկուսի): Դու տուն թողնելու բան չես, բայց ինչ արած, ազգականներդ պետքական մարդիկ են…
ԱՐՈՒՍՅԱԿ,- Համեցե՜ք, համեցե՜ք, ընկեր Տերտերյան։
(Մտնում է Տերտերյանը):
ՏԵՐՏԵՐՅԱՆ.- Արուսյակ Ալեքսանդրովնա, աչքդ լույս։ Եղբայրդ նշանակվել է մթերումների վարչության պետ։
ԱՐՈՒՍՅԱԿ.- Շնորհակալ եմ։ Որտեղի՞ց իմացար։
ՏԵՐՏԵՐՅԱՆ.- Մարդիկ են եկել. նրանք ասացին։
ՓՈՐՍՈՒՂՅԱՆ.- Արի, Արտաշես, արի տեսնեմ։
ԱՐՈՒՍՅԱԿ.- (Մեկուսի): Վաղը շրջանով մեկ կտարածվի, որ Արսենս պետ է…
ՏԵՐՏԵՐՅԱՆ.- Բարև, հիվանդ ախպեր, լավ ժամանակին հիվանդացար։
ՓՈՐՍՈՒՂՅԱՆ.- Գործից խոսիր. երգիր, ինչ կա։
ՏԵՐՏԵՐՅԱՆ.- Շատ բան… (Լցնելով բաժակը): Էս ինչ է, կոնյակդ փոխվել է գինո՞ւ։
ՓՈՐՍՈՒՂՅԱՆ.- Է՜, որ էսպես շարունակվի, երևի գինին էլ ջերմուկ դառնա…
ՏԵՐՏԵՐՅԱՆ.- Մենք տեղակալ մարդիկ ենք, էսքան էլ հազիվ։ (Գրպանից հանում, սեղանին է դնում մի շիշ կոնյակ):
ԱՐՈՒՍՅԱԿ.- Ի՜նչ նեղությունն, ընկեր Տերտերյան… թող սառչի… (Կոնյակը դնում է սառցարանի մեջ):
ՓՈՐՍՈՒՂՅԱՆ.- Թող սառչի… (Գինին լցնում է բաժակը):
ՏԵՐՏԵՐՅԱՆ.- Ողջ լինես։ (Խմում է):
ՓՈՐՍՈՒՂՅԱՆ.- Ի՞նչ եղավ, ակտիվներդ պասսիվացա՞ն:
ՏԵՐՏԵՐՅԱՆ.- Ավելի ակտիվացան։ Սարոյանին են սպասում։
ՓՈՐՍՈՒՂՅԱՆ.- Ես էլ եմ սպասում. կազմածս գրաֆիկը որ հաստատել տամ, է՜, ամեն ինչ պրծած է… Մենք ձուկը գլխից ենք բռնել, գլխից…
ՏԵՐՏԵՐՅԱՆ.- Գլուխը բռնել ենք, բայց ամբողջ գյուղը դրանց պոչն է. սրանք ուրիշ ձուկ են. իշխան են, իշխա՛ն։
ՓՈՐՍՈՒՂՅԱՆ.- Ուզում է լոքո լինեն. նայած ուռկան գցողին։ Վարդան Սարոյանը իմ ձեռքին դալար ճիպոտ է, ինչպես ուզեմ, այնպես կոլորեմ, իմացա՞ր… Դե մենք էլ տեղակալ մարդիկ ենք, ոչ մի տեղ մեր ստորագրությունը չեն գտնի, որ երեսով տան։
ՏԵՐՏԵՐՅԱՆ.- Պատասխանատվությունը մնում է դիրեկտորիդ ու նախագահիս վրա։
ՓՈՐՍՈՒՂՅԱՆ.- Ապրես։
ՏԵՐՏԵՐՅԱՆ.- Հիմա ասա տեսնենք, ե՞րբ ես դառնում դիրեկտոր։
ՓՈՐՍՈՒՂՅԱՆ.- Տեսնենք, տեսնենք…
ՏԵՐՏԵՐՅԱՆ.- Մեծ աներձագդ էլ դարձավ վարչության պետ. մի բան էլ նա կօգնի։
ՓՈՐՍՈՒՂՅԱՆ.- Արսե՞նը… Քավ լիցի։ Ռիսկ չունի. օրենքի համար մեռած մարդ է։ Ա՛յ տղամարդ է գործկոմի նախագահ աներձագս։
ՏԵՐՏԵՐՅԱՆ.- Հա՛, Գաբրիելյանը ոսկի տղա է։ Ակտիվի նիստում քեֆս բերեց…
ՓՈՐՍՈՒՂՅԱՆ.- Նա մի լավ խոսք ունի։ Ասում է՝ եղբայր. անունը դնում են քննադատություն, մարդու մաքուր խայտառակում են… Կերածն ու հագածն էլ երեսով են տալիս… (Սկսում է ծիծաղել):
ԱՐՈՒՍՅԱԿ.- Էդ ինչի՞ եք ծիծաղում։ Դե լավ, ծիծաղեք, ես չեմ խանգարի։ (Ինքն էլ սկսում է բարձր ծիծաղել):
ՏԵՐՏԵՐՅԱՆ.- Հա՛, ինչ եմ ասում, քանի Սարոյանը չի վերադարձել, դու մինիստրությունից եկածներին մի լավ տես…
ՓՈՐՍՈՒՂՅԱՆ.- Հա՛, չասացիր, ովքե՞ր են։
ՏԵՐՏԵՐՅԱՆ.- Նոր մարդիկ են։
ՓՈՐՍՈՒՂՅԱՆ.- Հա՛, պետք է:
ՏԵՐՏԵՐՅԱՆ.- Արուսյակ Ալեքսանդրովնա ։ Սաշան ո՞նց է. ես նրա ցավը տանեմ։ Ափսոս աղջիկ չունեմ, թե չէ խնամի կդառնայինք։
ԱՐՈՒՍՅԱԿ.- Իմ Աաշան ոսկի է, ոսկի՜։
ՓՈՐՍՈՒՂՅԱՆ.- (Մեկուսի): Դու էլ բռլիանտ ես։
ՏԵՐՏԵՐՅԱՆ.- Տե՛ս է, քիչ էր մնում մոռանայի։ Վաղը Համլետիս ծնունդն է. ձեր ընտանիքով իմ ազիզ ղոնաղն եք, Վաչագան, թամադան դուն ես։
ԱՐՈՒՍՅԱԿ.- Շնորհակալ ենք։ Աչքներիս վրա…
ՓՈՐՍՈՒՂՅԱՆ.- Նախագահիդ ու գյուղատնտեսիդ էլ կկանչես։
ՏԵՐՏԵՐՅԱՆ.- Խորհո՞ւրդ ես տալիս։
ՓՈՐՍՈՒՂՅԱՆ.- Անպայման, նրանց հետ բաժակ խփելը անհրաժեշտ է։ Դե, գնա՛, գնա՛ գործ արա։ Գնա ու իմացիր, որ քեզ նախագահ կնքելու քավորը ես եմ… Բայց դու էնպես արա, որ տեղակալությունիցդ մի հիշատակ թողնես։
ՏԵՐՏԵՐՅԱՆ.- Տեղակալի հիշատակը ո՞րն է։
ՓՈՐՍՈՒՂՅԱՆ.- Ա՛յ տղա, տեսնում ես ընկերոջդ տունը նեղվածք է…
ԱՐՈՒՍՅԱԿ.- Խեղդվում ենք, խեղդվում…
ՓՈՐՍՈՒՂՅԱՆ.- Հարկավոր է մի սենյակ ավելացնել, իսկ ամբողջ շինարարությունն ու շինանյութը քո ձեռքի տակ է…
ԱՐՈՒՍՅԱԿ.- Դրանից լավ հիշատա՜կ։
ՓՈՐՍՈՒՂՅԱՆ.- Ինձանից շատ կապրես, այ կնիկ։
ՏԵՐՏԵՐՅԱՆ.- Հոգուս պարտքը լինի։
ՓՈՐՍՈՒՂՅԱՆ.- Էն Գվիդոնին էլ նշանակել տուր պահակ։ Նրանից ապահով մարդ չկա։
ՏԵՐՏԵՐՅԱՆ.- Էդպես էլ կանեմ, մի սենյակ սարքեմ, ոնց որ մի պալատ։
ՓՈՐՍՈՒՂՅԱՆ.- Դե տեսնենք, էնպես արա, որ…
ԱՐՈՒՍՅԱԿ.- Մինչև Սաշայիս հարսանիքը պատրաստ լինի։
ՏԵՐՏԵՐՅԱՆ.- Սաշային պսակի, պսակի թող խելքի գա։
ՓՈՐՍՈՒՂՅԱՆ.- Պսակելով որ մարդ խելոքանար, դու հիմա պետք է ակադեմիկոս լինեիր։
ՏԵՐՏԵՐՅԱՆ.- Հի՛, հի՛, հի՛… դե, ես գնացի։
ԱՐՈՒՍՅԱԿ.- Համեցեք, ընկեր Տերտերյան… Արդեն սառեց։ (Երգելով սեղանին է դնում կոնյակը):
ՏԵՐՏԵՐՅԱՆ.- Երգիր, Արուսյակ Ալեքսանդրովնա, երգիր…
ԱՐՈՒՍՅԱԿ.- (Երգում է, ապա ձայնը խզվում): Էս անտեր սառցարանը թողնում է, որ երգեմ… Ամեն շաբաթ անգինա, ամեն շաբաթ անգինա…
ՏԵՐՏԵՐՅԱՆ.- Լավ, թող մնա Համլետիս ծննդին կերգես։
ՓՈՐՍՈՒՂՅԱՆ.- Գնա, Արտաշ ջան, հաջողություն…
ՏԵՐՏԵՐՅԱՆ.- Իմ հաջողությունը քոնն է։ (Գնում է):
ԱՐՈՒՍՅԱԿ.- Գլուխն էլ ուզես կտա։
ՓՈՐՍՈՒՂՅԱՆ.- Ա՛յ աղջի, գլուխ ունի՞, որ տա։
ԱՐՈՒՍՅԱԿ.- Հիմա ի՞նչ ես որոշում, վաղը գնալո՞ւ ենք դրանց Համբոյի ծնունդին։
ՓՈՐՍՈՒՂՅԱՆ.- Դու ասացիր աչքներիս վրա, ինձ ես հարցնո՞ւմ։
ԱՐՈՒՍՅԱԿ.- Ես գիտեմ ինչ եմ հարցնում, նվեր էլ պետք է առնե՞ս։
ՓՈՐՍՈՒՂՅԱՆ.- Բա դատարկ ձեռքով գնա՞նք։
ԱՐՈՒՍՅԱԿ.- Ոչ մի նվեր։ Հո դու Տերտերյանից կախում չունես, որ նվեր տանես։
ՓՈՐՍՈՒՂՅԱՆ.- Կախումը ո՞րն է, այ կնիկ, կյանքի օրենք է, պետք է մեկ տաս, որ երկու ստանաս։
ԱՐՈՒՍՅԱԿ.- Իմ օրենքն այն է, որ խոսքով տաս, գործով ստանաս։
ՓՈՐՍՈՒՂՅԱՆ.- Նայած տեղին, նայած մարդին…
ԱՐՈՒՍՅԱԿ.- Չգիտեմ, կամ կգնանք առանց նվերի, կամ չենք գնա։
ՓՈՐՍՈՒՂՅԱՆ.- Լավ, լավ, կմտածենք… Հիմա արի քեզ մի մարս անեմ, գնա մի քանի հավ մորթի, մինիստրությունից մարդիկ են եկել, կանչելու եմ ճաշի… (Շարում է նարդին):
ԱՐՈՒՍՅԱԿ.- Աչքս լո՜ւյս… Ամեն եկողի համար հավ մորթեմ։ Նախ իմացիր՝ ովքեր են, հավի են արժանի՞, թե՞ պանիր հացի։
ՓՈՐՍՈՒՂՅԱՆ.- Ասացի մինիստրությունից են, պետքական մարդիկ են։
ԱՐՈՒՍՅԱԿ.- Հիմա վարչությունում Արսենիցս մեծ մարդ չկա։
ՓՈՐՍՈՒՂՅԱՆ.- Այ Արուս ջան, Արսենն իր տեղն ունի, սրանք էլ իրենց։ Կյանքը կոմպրոմիս է, կոմպրոմիս… Պետք է մեկին ջան ասես, որ կարողանաս մյուսին չոռ ասել…
ԱՐՈՒՍՅԱԿ.- Քո կոմպրոմիսը իմ ածան հավերի գլխին մի կապիր։ Ձեռքիդ տակ յոթ կոլխոզ ունես, բերել տուր, ես էլ մորթեմ…
ՓՈՐՍՈՒՂՅԱՆ.- Դրանք էլ են կոլխոզից եկել, էլի՜, հո ջուրը չի բերել։
ԱՐՈՒՍՅԱԿ.- Որ ամեն եկածը գնա, էլ տակը ի՞նչ կմնա…
Դռան բախոց։
ՓՈՐՍՈՒՂՅԱՆ.- Ասում եմ, հավ…
ԱՐՈՒՍՅԱԿ.- Չէ՛, չէ՛, չէ՛։ (Գնում է դուռը բանալու):
Մտնում է Գվիդոնը։
ԳՎԻԴՈՆ.- Բարև իմ հարազատներին։
ՓՈՐՍՈՒՂՅԱՆ.- Բարև, Գվիդոն ջան։
ԱՐՈՒՍՅԱԿ.- Գվիդոն, չես երևում, մեզ մոռացել ես։
ԳՎԻԴՈՆ.- Ձեզ մոռանա՞մ, ես ինձ կմոռանամ, ձեզ չեմ մոռանա։
ԱՐՈՒՍՅԱԿ.- (Մեկուսի): Սկսել է դատարկ ձեռքով գալ. Վա՜յ գլխիդ… (Գնում է հարևան սենյակը):
ՓՈՐՍՈՒՂՅԱՆ.- Երգիր տեսնեմ։ Նավթավաճառին տեսա՞ր։
ԳՎԻԴՈՆ.- Որտե՞ղ տեսնեմ. թողնո՞ւմ են ոտքս դուրս դնեմ։
ՓՈՐՍՈՒՂՅԱՆ.- Չկարողացա՞ր լեզու գտնել։
ԳՎԻԴՈՆ.- Օձի հետ լեզու կգտնեմ, Բերբերյանի հետ՝ չէ: Շատ չոր կող ունի։ Հա՛, էդ քո Տերտերյանն էլ դուզ մարդ չի։ Համ ինձ խաբեց, համ էլ քեզ։
ՓՈՐՍՈՒՂՅԱՆ.- Խաբե՞ց… ինչի՞… ե՞րբ…
ԳՎԻԴՈՆ.- Բա չասեցիր, որ Տերտերյանը խոսք տվեց ինձ հիսուն աշխօր ավելացնել։
ՓՈՐՍՈՒՂՅԱՆ.- Հա՛, հետո՞։
ԳՎԻԴՈՆ.- Էլ ի՞նչ հետո։ Ոչ մի աշխօր էլ չի ավելացրել: Անտեղի ղալմաղալ արեցի, խայտառակ եղա, ու ինձ էլ դրի անհասկացողի տեղ…
ՓՈՐՍՈՒՂՅԱՆ.- Տերտերյանը մեղք չունի։ Ասում է՝ ինչքան արեցի՝ հաշվապահն ու բրիգադիրը չհամաձայնվեցին…
Մտնում է Սաշան։ Հարբած է։
ՍԱՇԱ.-Բարև, քեռի Գվիդոն։
ԳՎԻԴՈՆ.- Բարև, Սաշա ջան։
ՓՈՐՍՈՒՂՅԱՆ.- Ա՛յ տղա, էլի կոնծե՞լ ես։
ՍԱՇԱ.- Չէ, հայրիկ ջան, ուղղակի կուլ եմ տվել։ Քեռի Գվիդոն, նարդի խաղանք, մի շիշ կոնյակոսի վրա։
ԳՎԻԴՈՆ.- Մայա չունեմ, Սաշա ջան, մայա չունեմ։
ՓՈՐՍՈՒՂՅԱՆ.- (Սաշայի): Գնա՛, գնա հանգստացիր։
ՍԱՇԱ.- Չէ՛, հայրիկ ջան, հանգստանալու համար հինգ հարյուր գրամ պակաս է։ (Ուզում է խմել. Փորսուղյանը հրում է, խլում ֆոտոապարատը, բայց Սաշան ետ է վերցնում): Չէ՛, չէ՛, հայրիկ ջան… Տուր, տո՜ւր… էստեղ կրակ կա, ծուխ… (Գվիդոնին): Ի՞նչ ես նստել ճամփիս վրա…
Մտնում է Արուսյակը։
ԱՐՈՒՍՅԱԿ.- Սաշա ջա՜ն, աչքդ լույս… Արսեն քեռիդ դառել է մթերումների վարչության պետ։
ՍԱՇԱ.- Մի հատ տուշ… (Նվագում է սեղանի վրա): Շատ վատ եղավ… Հիմա քիթն ավելի բարձր կտնկի։
ԳՎԻԴՈՆ.- Յա՜… Աչքներս լույս, Արուս քույրիկ…
ԱՐՈՒՍՅԱԿ.- Սաշա, բա չես ամաչո՜ւմ, նա քո հարազատ քեռին է. քեզ նորից կտեղավորի ինստիտուտ և էս անգամ արդեն դիպլոմդ կստանաս…
ՍԱՇԱ.- Մեկ էլ տուշ… (Նվագում է): Եթե նա քեռի լիներ, մի բերան կխնդրեր, ինձ ինստիտուտից չէին վռնդի… Քեռի՜…
ՓՈՐՍՈՒՂՅԱՆ.- Շանորդին խմած է, բայց ճիշտ է խոսում։
ԱՐՈՒՍՅԱԿ. Բոլորովին էլ ճիշտ չէ։ Էն ժամանակ պիտի խնդրեր, իսկ հիմա կկարգադրի։
ՓՈՐՍՈՒՂՅԱՆ.- Լավ, դու ես ճիշտ։
ՍԱՇԱ.- (Գրպանից հանելով նույն գլխաշորը, գցում է Արուսյակի գլխին): Էս քեզ նվեր… Ես քեզ սիրում եմ, մայրիկ… Սուրբ տաճար մայրիկ…
ԱՐՈՒՍՅԱԿ.- Ապրես Սաշա ջան, շնորհակալ եմ…
ԳՎԻԴՈՆ.- Սաշա ջան, դու արի զնա առևտրի տեխնիկում։
ԱՐՈՒՍՅԱԿ.- Տեխնիկո՞ւմ… ֆի՛…
ՍԱՇԱ.- Տեխնիկումը բարձրագույն չի, քեռի Գվիդոն։
ԳՎԻԴՈՆ.- Ա՜յ տղա, փո՛ղը բարձրագույնը ըլի, փո՜ղը… Որ մեր շրջկոոպի նախագահը բարձրագույն չի, պակա՞ս է ապրում։ Ա՛յ, հորդ երեսին եմ ասում, թող հաջողացնի՝ շրջկոոպի խանութներից մեկում ես աշխատեմ, ամսվա մեջ քեզ համար մի «Մոսկվիչ» կառնեմ։
ՍԱՇԱ.- Հայրիկ, ինչո՞ւ չես հաջողացնում, հը՞։
ՓՈՐՍՈՒՂՅԱՆ.- Ա՛յ տղա, էս անգրագետն ինչպե՞ս կարող է գործակատար աշխատել։ (Ածիլվելու պարագաները ձեռքին գնում է հարևան սենյակը):
ՍԱՇԱ.- Ասում ես, ՛՛Մոսկվիչից՛՛ զրկվեցինք, էլի՜… (Օղի է խմում):
ԳՎԻԴՈՆ.- Չես զրկվի, Սաշա ջան… Առուտուրի մեջ գրագիտությունս ո՞րն ա։ Փողը՝ առ, ապրանքը՝ տուր։ Իսկ թե ո՞նց կառնես, ո՞նց կտաս, գրագիտությունը դրա մեջ ա։ Երանի դու դառնայիր խանութի վարիչ, ես էլ քո գործակատարը… (Սաշան միացնում է ռադիոընդունիչը):
ԱՐՈՒՍՅԱԿ.- (Ներս գալով): Ա՛յդ էր պակաս… Արուսյակ Գաբրիելյանի տղան գործակատար։
ՍԱՇԱ.- Թողեք լսեմ։ Պիտի էս երգը սովորեմ։
ԳՎԻԴՈՆ.- Է՜, Արուս քույրիկ, համ ու լազաթը հենց գործակատարության մեջ ա…
ԱՐՈՒՍՅԱԿ.- Չէ՛, չէ՛, չէ՛…
ՍԱՇԱ.- Մի խանգարեք։
ԳՎԻԴՈՆ.- Ես ասում եմ, որտեղ չափ ու կշեռք, էնտեղ կյանք ու ապրուստ։
ՍԱՇԱ.- Թողեք լսեմ, ասում եմ… Սաշան գիտի ինչ կդառնա։ Բախտ մի բաց արեք… (Սկսում է աղմկել, կիսասափրված մտնում է Փորսուղյանը և հարձակվում Սաշայի վրա):
ՓՈՐՍՈՒՂՅԱՆ.- (Հարվածելով): Ձայնդ կտրի՛, ավազակի տղա, ավազա՛կ… (Սաշան ընկնում է հատակին: Արուսյակն ու Գվիդոնը նրան պառկեցնում են մահճակալին):
ԱՐՈՒՍՅԱԿ.- Սո՛ւս արեք, երեխես քնի… Սը՜ս… (Գնում է հարևան սենյակը):
ՓՈՐՍՈՒՂՅԱՆ.- (Ցածր ձայնով): Գվիդոն, մի ղայիշդ տուր…
ԳՎԻԴՈՆ.- Ի՞նչ ա ասում։
ՓՈՐՍՈՒՂՅԱՆ.- Ղայիշը…
ԳՎԻԴՈՆ.- Հը՞։
ՓՈՐՍՈՒՂՅԱՆ.- (Գոռալով): Ղայիշդ տուր, ասում եմ… (Գվիդոնը շտապ արձակում է գոտին, մի ծայրից ինքն է բռնում, մյուսից՝ Փորսուղյանը. ածելին գոտու վրա սրելով): Լսիր, դու էդ գործակատարությունից ձեռ քաշիր։ Ես Տերտերյանի հետ խոսեցի, որ քեզ տեղավորի շինարարության վրա։
ԳՎԻԴՈՆ.- Շինարարության վրա՞։
ՓՈՐՍՈՒՂՅԱՆ.- Որպես պահակ։
ԳՎԻԴՈՆ.- Պահա՞կ… Վատ չի։ Փայտ, կիր, ցեմենտ… Հո դրանք էլ ուտելու բան չեն, որ ասեն կերավ։ Լավ ես մ տածել…
Արուսյակը սառը թրջոց է բերում դնում Սաշայի ճակատին։
ՍԱՇԱ.- (Վեր թռչելով): Ցոլակ, մի խփիր… Հասմիկ… ծո՜ւխ… ծո՜ւխ…
ՓՈՐՍՈՒՂՅԱՆ.- Ինչ ծուխ, ա՛յ տղա…
ԱՐՈՒՍՅԱԿ.- Երեխիս գիր են արել, քոռանամ ես… Գիր են արել…
ՓՈՐՍՈՒՂՅԱՆ.- (Ածելիով սպառնում է): Պառկի՛ր։ Քնիր ասում եմ… Շո՛ւտ…
ԱՐՈՒՍՅԱԿ.- (Շոյելով պառկեցնում է Սաշային ու երգում «Ինժեներ բալա» երգը: Սաշան քնում է): Երեխես քնեց։ Էլ ոչ մի ձեն… Հանգստացավ… Սը՜ս…
ԳՎԻԴՈՆ.- (Երգում է): Ինժեներ բալա…
ՓՈՐՍՈՒՂՅԱն.- (Գվիդոնին): Սո՜ւս… էլ ոչ մի ձայն… (Դեպի դահլիճ): Սը՜ս… Երեխեն քնեց, հանգստացավ… Դուք էլ գնացեք, մի քիչ հանգստացեք։
Վարագույր
ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆ ԵՐԿՐՈՐԴ
ՊԱՏԿԵՐ ՉՈՐՐՈՐԴ
ՄՏ կայանի դիրեկտոր Սարոյանի առանձնասենյակը: Գրասեղանի մոտ նստած է Փորսուղյանը: Նրա առաջ կանգնած է տրակտորիստ Գրիգորը:
ՓՈՐՍՈՒՂՅԱՆ.- Մոտ նստիր։ Աչք-ունքդ բաց արա։ Ինչ ուզում են, թող ասեն։ Դու քեզ անտարբեր պահիր:
ԳՐԻԳՈՐ.- Չի լինում, ընկեր Փորսուղյան, չի լինում. այդ անազնիվ Ցոլակը շան պես կծել գիտի։ Ինձ ասում է՝ քո լեզվի պեդալը Փորսուղյանի գլխումն է։ Ժիրայրն էլ պակաս անազնիվը չի. ասում է՝ դու Փորսուղյանի անտենան ես։
ՓՈՐՍՈՒՂՅԱՆ.- Ինչո՞ւ չես բողոքում Սարոյանին, պարտկազմակերպությանը:
ԳՐԻԳՈՐ.- Ի՞նչ բողոքեմ։
ՓՈՐՍՈՒՂՅԱՆ.- Բողոքիր, որ նրանք կոլեկտիվում գցում են քո հեղինակությունը։ Եվ մեկ-մեկ էլ ինձ վրա բողոքիր։
ԳՐԻԳՈՐ.- Ես քեզանից բողոքավոր չեմ։
ՓՈՐՍՈՒՂՅԱՆ.- Չես հասկանում։ Չպետք է ցույց տալ, որ մենք իրար հետ լավ ենք։ Այ, հենց վաղը ժողովում քեզ կքննադատեմ, գուցեև խայտառակ կանեմ… Իսկ Ցոլակին ու Ժիրայրին կգովեմ, կբարձրացնեմ։
ԳՐԻԳՈՐ.- Ավելի երես կառնեն, ընկեր Փորսուղյան։
ՓՈՐՍՈՒՂՅԱՆ.- Է՜, չհասկացար. շատ ես միամիտ, շա՜տ… աչքդ բաց արա։ Իսկ երբ տեսնում ես լսելը ձեռնտու չի, խուլ ձևացիր։
ԳՐԻԳՈՐ.- Ինչքան էլ խուլ լինեմ, իմ ականջները քեզ համար միշտ պատրաստ են։ Երեկ Ցոլակն ու Ժիրայրը քչփչում էին…
ՓՈՐՍՈՒՂՅԱՆ.- Դե, երգիր տեսնենք։
ԳՐԻԳՈՐ.- Ի՞նչ երգեմ։
ՓՈՐՍՈՒՂՅԱՆ.- Ինչ որ գիտես:
ԳՐԻԳՈՐ.- (Երգում է): Սիրեցի յարս տարան…
ՓՈՐՍՈՒՂՅԱՆ.- Հենց մենակ է՞դ գիտես։
ԳՐԻԳՈՐ.- (Փոխում է ուրիշ երգ): Երևանի սիրուն տղա…
ՓՈՐՍՈՒՂՅԱՆ.- Այ տղա, դու գի՞ժ ես… Քեզ ասում են խոսիր։ Ժիրայրն ու Ցոլակը ի՞նչ էին քչփչում։
ԳՐԻԳՈՐ.- Ասում են՝ ընկեր Փորսուղյանը խոպանի վարելուն առերես է համաձայն։ Ուզում է վրեժ լուծել, որովհետև Հրայրն ու Բերբերյանը թերթում քննադատել են։
ՓՈՐՍՈՒՂՅԱՆ.- Հա՛, հա՛, հա՛… Չհավատաս Գրիգոր։ Աշխատանքի մեջ իմ նշանաբանը քննադատությունն է: Չհավատա՛ս։
ԳՐԻԳՈՐ.- Ես բացի քեզնից, ոչ ոքի չեմ հավատում։
ՓՈՐՍՈՒՂՅԱՆ.- Դու ինձ չես հավատում, օրենքին ես հավատում։ Իմ բերանով օրենքն ու մարդկությունն է խոսում։ (Գրում է մի թուղթ): Տուր պահեստապետին, քեզ հալալ է։ Դե՛, գնա Գրիգոր ջան, գնա։ Աչքդ բաց պահիր, ականջդ սուր… Աշխատիր հիմնարկում ինձ հետ քիչ հանդիպել, հասկացա՞ր։ (Գրիգորը գնում է): Հա, հոտն առել են, բայց որտեղի՞ց… Չեղավ, Փորսուղյանի վառած կրակից չպետք է ծուխ բարձրանա… (Մտնում է Վարդան Սարոյանը): Պա՜հ, ընկեր Սարոյան, վերջապես եկաք… Շատ անհանգիստ էի. մտածում էի ճանապարհին մրսել եք… Հիվանդացել…
Վ. ՍԱՐՈՅԱՆ.- Ինչքան էլ մրսած լինեի, մինիստրության կոլեգիայում կբուժեին։ Այո, լավ քրտնեցրին…
ՓՈՐՍՈՒՂՅԱՆ.- Ինչի՞ համար. մենք պլանները կատարել ենք։
Վ. ՍԱՐՈՅԱՆ.- Պլանը բավական չէ։ Ասում են որակ չկա, լրիվ չեք օգտագործում մեքենաների տեխնիկական կարողությունը, հետ մնացող կոլտնտեսություններում բեկում չկա…
ՓՈՐՍՈՒՂՅԱՆ.- Լա՛վ, էլ տակը ի՞նչ մնաց:
Վ. ՍԱՐՈՅԱՆ.- Մնաց միայն պլանների կատարումը, որը փափուկ բարձի պես գլխներիս տակ դրած աղաղակում էինք, պարծենում:
ՓՈՐՍՈՒՂՅԱՆ.- Ճիշտ չեն գնահատել մեր աշխատանքները։ Դուք վատ դիրեկտոր չեք։ Ինչո՞ւ եք հրաժարվում ձեր նվաճումները պաշտպանելուց… Դա ծայրահեղ համեստություն է։
Վ. ՍԱՐՈՅԱՆ.- Ի՞նչ համեստություն, եղբայր, մինիստրը հարց է տալիս. ընկեր Սարոյան, ինչո՞ւ հողակլիմայական նույն պայմաններում երեք կոլտնտեսություն միասին վերցրած՝ ստացել են այնքան բերք, ինչքան ստացել է միայն Սարահարթի կոլտնտեսությունը։ Էլ ի՞նչը պաշտպանեմ, ինչո՞վ արդարանամ։
ՓՈՐՍՈՒՂՅԱՆ.- Այդ հարցում ես մինիստրի հետ համամիտ եմ։
Վ. ՍԱՐՈՅԱՆ.- Ցավոք սրտի այդ հարցերն էին, որ ստիպեցին ինձ քրտնել, և դեռ չէի սառել, երբ թերթում կարդացի Բերբերյանի և եղբորս գրած քննադատականը…
ՓՈՐՍՈՒՂՅԱՆ.- Այդ քննադատականում սլաքը ուղղված էր իմ դեմ։ Դուք ինչո՞ւ էիք քրտնում…
Վ. ՍԱՐՈՅԱՆ.- Իսկ դա որքանո՞վ է մխիթարական, վերջին հաշվով հիմնարկի ղեկավարը ես եմ… Ձեր սխալը իմը չէ՞:
ՓՈՐՍՈՒՂՅԱՆ.- Սակայն վատն այն է, որ քննադատելով ինձ, ստիպված են եղել անուղղակի դիպչել նաև ձեր հեղինակությանը։
Վ. ՍԱՐՈՅԱՆ.- Այսինքն։
ՓՈՐՍՈՒՂՅԱՆ.- Ես երեխա չեմ, ընկեր Սարոյան, ամեն ինչ հասկանում եմ… Թույլ տվեք անկեղծ խոսել։ Ես ամբողջ հոգով հարգում եմ ձեզ և որպես մարդու, և՛ որպես ղեկավարի…
Վ. ՍԱՐՈՅԱՆ.- Ինչի՞ համար են այդ բոլորը։
ՓՈՐՍՈՒՂՅԱՆ.- Կուզեի բացվել ձեր առաջ։
Վ. ՍԱՐՈՅԱՆ.- Խնդրեմ։
ՓՈՐՍՈՒՂՅԱՆ.- Վարդան Տիգրանիչ, ձեր քրոջ որդիները, ձեր եղբայրը, իրենց բարձրագույն ուսման համար ո՞ւմ են պարտական — ձեզ… Դուք եք նրանց մարդ դարձրել։
Վ. ՍԱՐՈՅԱՆ.- Այո, ես Հրայրին ոչինչ չեմ խնայել։
ՓՈՐՍՈՒՂՅԱՆ.- Տեսնո՞ւմ եք, Հրայրն էլ այժմ ձեզ չի խնայում։
Վ. ՍԱՐՈՅԱՆ.- Այո, քննադատում է։
ՓՈՐՍՈՒՂՅԱՆ.- Ես քննադատությանը դեմ չեմ, բայց ո՞ւմ… Չէ՞ որ Հրայրի տարիքը ձեր պարտիական ստաժի չափ է։ Ինչպե՞ս կարելի է կորցնել չափը և առանց հիմքի մամուլում պախարակել իր հարազատ եղբորը, իր բարերարին…
Վ. ՍԱՐՈՅԱՆ.- Վաչագան Յախշիբեկովիչ, խնդրում եմ երկրորդ անգամ չկրկնել այդ բարերար բառը։ Ես նրա համար կատարել եմ ավագ եղբոր պարտականություն և ուրախ եմ, որ նա չի հաճոյանում ինձ անցյալի օգնության համար…
ՓՈՐՍՈՒՂՅԱՆ.- Ուրեմն ներողություն։ Հազար անգամ ներողություն եմ խնդրում, իմ նպատակը չէ թշնամություն սերմանել երկու եղբայրների միջև։ Ներեցեք ինձ։
Վ. ՍԱՐՈՅԱՆ.- Շուտ եք վիրավորվում ընկեր Փորսուղյան, չեղավ։
ՓՈՐՍՈՒՂՅԱՆ.- Չեմ վիրավորվում, Վարդան Տիգրանիչ, չեմ վիրավորվում… Օ՜հ… (Ձեռքր սրտին դնելով դուրս է գնում: Դադար):
ՆԱԽԱԲԵՄՈՒՄ
Մոտենում են Ցոլակն ու Գրիգորը։
ՑՈԼԱԿ.- Քո բրիգադիրը ես եմ, առանց իմ գիտության իրավունք չունես…
ԳՐԻԳՈՐ.- Ախր, ինչի՞ ես նեղանում, Ցոլակ ջան, ընկեր Փորսուղյանն է կարգադրել. ոնց կարող եմ ղեկավարիս չլսել…
ՑՈԼԱԿ.- Լսիր, Գրիգոր, մեղք ես… Մարդ պետք է սեփական գլուխ ունենա։
Մյուս կողմից մտնում են Ղևոնդը, Գայանեն, Բերբերյանը։
ԳԱՅԱՆԵ.- (Բերբերյանին): Եթե հրաժարվեց՝ նշանակում է Փորսուղյանն է համոզել։
ԲԵՐԲԵՐՅԱՆ.- Ցոլակ, Սարոյանը հիմնարկում է։
ՑՈԼԱԿ.- Շատ էլ հիմնարկում է. օգուտն ի՞նչ… (Ուզում է գնալ):
ՂԵՎՈՆԴ.- (Կտրելով ճանապարհը): Ա՛յ տղա, խոսիր է՛…
ՑՈԼԱԿ.- Ինչ խոսեմ։ Փորսուղյանը Գրիգորին ուղարկել է միջնակները վարելու… Բա խոպա՞նը…
ԲԵՐԲԵՐՅԱՆ.- Ոչինչ, մի տաքանա, հիմա ամեն ինչ կպարզենք։
ՑՈԼԱԿ.- Իմ կարծիքով ոչինչ էլ չեք պարզի: (Գնում է):
ԲԵՐԲԵՐՅԱՆ.- Հա, քո կարծիքն ի՞նչ է, Գրիգոր:
ԳՐԻԳՈՐ.- Ես կարծիք չունեմ: (Բոլորով հեռանում են):
ՓՈՐՍՈՒՂՅԱՆ.- (Թղթապանակը ձեռքին, բացում է առանձնասենյակի դուռը): Կարելի՞ է:
Վ. ՍԱՐՈՅԱՆ.- Խնդրեմ, խնդրեմ… (Փորսուղյանը մոտենում, մի քանի թուղթ է հանում թղթապանակից, դնում Սարոյանի առջև, որը մեխանիկորեն ստորագրում է): ՓՈՐՍՈՒՂՅԱՆ.- (Վերցնելով թղթերը): Շնորհակալություն:
(Ուզում է գնալ):
Վ. ՍԱՐՈՅԱՆ.- Ը՜, Վաչագան Յախշիբեկովիչ… Ինչ եք կարծում, չի՞ կարելի մի բան մտածել, գոնե հիմա վարենք խոպանը, այդ սարահարթցիներից ազատվենք:
ՓՈՐՍՈՒՂՅԱՆ.- Իմ խորհուրդն է հրաժարվել։
Վ. ՍԱՐՈՅԱՆ.- Հրաժարվե՞լ…
ՓՈՐՍՈՒՂՅԱՆ.- Այո։ Հրաժարվել, կամ կանգնել դատարանի առաջ։ Ընտրեցեք։ Սարահարթցիները ուզում են խոպանը հերկել մեր պլանների վիժման հաշվին։
Վ. ՍԱՐՈՅԱՆ.- Մեր պարտավորությունները չենք կատարի, հա՞։
ՓՈՐՍՈՒՂՅԱՆ.- Չենք կարող, Վարդան Տիգրանիչ, չենք կարող… Կոլեգիայում քննադատել են, որ հետ մնացող կոլտնտեսություններում բեկում չկա… Սարահարթը առանց այն էլ առաջավոր տնտեսություն է, պատկերացնո՞ւմ եք, ինչպիսի աղմուկ կբարձրացնեն մյուս նախագահները…
Վ. ՍԱՐՈՅԱՆ.- Այդ ճիշտ է։
ՓՈՐՍՈՒՂՅԱՆ.- Դուք հրաժարվեք, թող նրանք բողոքեն։ Եթե կգտնեն արդարացի և վերևից կկարգադրեն հերկել, մենք էլ կհերկենք։ Պատասխանատվությունը ձեր վրայից կընկնի… Ես այդ ասում եմ իմ անձնական փորձից…
Վ. ՍԱՐՈՅԱՆ.- (Ուրախացած): Խոպանի հերկումը հետաձգեք գարնանը, թող բողոքեն։
ՓՈՐՍՈՒՂՅԱՆ.- Լսում եմ ընկեր Սարոյան։ Ես կազմել եմ մեքենաների շարժման գրաֆիկը… Կարող եք հաստատել… (Սեղանին է փռում գրաֆիկը):
Հեռախոսի զանգ:
Վ. ՍԱՐՈՅԱՆ.- (Լսափողի մեջ): Սարոյանն է, բարև ձեզ Գառնիկ Սերգեիչ։ Այսօր վերադարձա։ Հոդվա՞ծը… Իհարկե կարդացել եմ։ Ընդհանուր ժողովում կքննարկենք… Աշնանացա՞նը…
ՓՈՐՍՈՒՂՅԱՆ.- (Հուշում է): Շատ լավ է։ (Գրչակոթը տալիս է Սարոյանին):
Վ. ՍԱՐՈՅԱՆ.- (Լսափողի մեջ): Շատ լավ է. օրվա պլա՞նը…
ՓՈՐՍՈՒՂՅԱՆ.- (Հուշում է): Հարյուր հիսուն տոկոսով։ Ստորագրեք… Այստեղ։
Վ. ՍԱՐՈՅԱՆ.- (Ստորագրելով գրաֆիկը): Հարյուր հիսուն տոկոսով… Անպայման: Հետ մնացող կոլտնտեսություննե՞րը…
ՓՈՐՍՈՒՂՅԱՆ.- (Հուշում է): Շոշափելի բեկում կա։ Կնիքը տվեք, կնիքը։
Վ. ՍԱՐՈՅԱՆ.- (Կնիքը Փորսուղյանին տալով): Շոշափելի բեկում կա։ Մեծ բեկում կլինի, Գառնիկ Սերգեիչ, մեծ բեկում… Այո՛, շնորհակալություն… (Դնում է լսափողը: Փորսուղյանը գրաֆիկը կնքելով վերադարձնում է կնիքը):
Մտնում է Հրայրը։
ՓՈՐՍՈՒՂՅԱՆ.- Բարև, Հրայր ջան… (Գրաֆիկը ծալելով դուրս է գնում):
Վ. ՍԱՐՈՅԱՆ.- Լավ ես հախներիցս գալիս, սիրելի եղբայր։
ՀՐԱՅՐ.- Դու բարկացած ես, Վարդան։
Վ. ՍԱՐՈՅԱՆ.- Նախ, ես քեզ համար ոչ թե Վարդան եմ, այլ ընկեր Սարոյան կամ ընկեր ղիրեկտոր. հասկանալի՞ է։
ՀՐԱՅՐ.- Այստեղ միայն երկուսով ենք։
Վ. ՍԱՐՈՅԱՆ.- Դա միևնույն է։ Եթե դու մամուլում հանդես ես գալիս կոչելով ինձ ՛՛Դիրեկտոր ընկեր Սարոյանը՛՛… այդպես էլ պետք է անվանես ինձ իմ կաբինետում։
ՀՐԱՅՐ.- Այժմ հասկացա։ Ես սխալվել եմ։
Վ. ՍԱՐՈՅԱՆ.- Լավ է, երբ մարդ զգում է իր սխալը:
ՀՐԱՅՐ.- Ես չէի սպասում, որ դու… Ես ուսանող էի, երբ դու ինձ սովորեցնում էիր լինել անաչառ, քննադատել, չքծնել ղեկավարներին…
Վ. ՍԱՐՈՅԱՆ.- Լավ, լավ… Դու իմ ասածները մի հիշեցնի: Գովում եմ քո անաչառությունը, Հրայր, բայց… բայց ի՞նչ եղավ, խոպանը մաքրեցինք…
ՀՐԱՅՐ.- Մաքրված է։ Սպասում ենք տրակտորներին։
Վ. ՍԱՐՈՅԱՆ.- Իզուր եք սպասում։
ՀՐԱՅՐ.- Ի՞նչ։
Վ. ՍԱՐՈՅԱՆ.- Ես հիմա խոպանը հերկել չեմ կարող։
ՀՐԱՅՐ.- Դու կատա՞կ ես անում։
Վ. ՍԱՐՈՅԱՆ.- Կհերկենք գարնանը։
ՀՐԱՅՐ.- Ոչ մի դեպքում, գարնանը այնտեղ պետք է գարնանացան կատարվի։
Վ. ՍԱՐՈՅԱՆ.- Հնարավոր չէ, հասկանո՞ ւմ ես… Խոպանը մեծ ուժ է պահանջում։
ՀՐԱՅՐ.- Իսկ ինչու պայմանագիրը ստորագրելիս այդ բոլորը չէիր ասում։
Վ. ՍԱՐՈՅԱՆ.- Որովհետև այն ժամանակ իրերի դրությունն այլ էր։
ՀՐԱՅՐ.- Իրերի դրությունը Փորսուղյանը փոխե՞ց…
Վ. ՍԱՐՈՅԱՆ.- Մի գոռա։
ՀՐԱՅՐ.- Ի՞նչ է, վախենում ես տեղակալդ լսի և հրաժարվի՞ քեզ ղեկավարելուց։
Վ. ՍԱՐՈՅԱՆ.- Լռի՛ր։ Դու քեզ կորցրել ես, ի՞նչ է։ Ուրեմն Փորսուղյանն է ինձ ղեկավարո՞ւմ։ Դու կորցրել ես նույնիսկ պատկառանքը ավագ եղբորդ նկատմամբ… Խելքի եկ։
ՀՐԱՅՐ.- Ինչ արած։ Քեզ դուր է գալիս միայն Փորսուղյանի հաճոյախոսությունը։
Վ. ՍԱՐՈՅԱՆ.- Ի՞նչ ես ուզում դու այդ մարդուց։ Ինչո՞ւ ես կարծում, որ ի սեր եղբայրության, ես պետք է աչքաթող անեմ ողջ աշնանացանը և զբաղվեմ միայն քո խոպանով… Ո՞վ է ինձ տվել այդպիսի իրավունք։
ՀՐԱՅՐ.- Ա՛յ, այդպես կասեր և Փորսուղյանը։
Վ. ՍԱՐՈՅԱՆ.- Այո, Փորսուղյանի կարծիքն ինձ համար մեծ նշանակություն ունի։ Դու պետք է իմանաս, որ Փորսուղյանն ինձ շատ է օգնում… Տասնչորս տարի ես աշխատել եմ որպես շարքային գյուղատնտես և վարչական աշխատանքն ինձնից շատ հեռու էր։ Իսկ հիմա ինչպես տեսնում ես, դիրեկտոր եմ… Հիմնարկ եմ ղեկավարում:
ՓՈՐՍՈՒՂՅԱՆ.- (Դուռը բանալով): Կարելի՞ է։
Վ. ՍԱՐՈՅԱՆ.- Խնդրեմ, համեցեք…
ՓՈՐՍՈՒՂՅԱՆ.- Ընկեր Սարոյան, չորրորդ բրիգադում վառելանյութը վերջանում է, եթե չուղարկենք՝ ստիպված են լինելու գիշերը չաշխատել։
Վ. ՍԱՐՈՅԱՆ.- Հաշվապահին կանչեք ինձ մոտ։
ՓՈՐՍՈՒՂՅԱՆ.- Հիվանդ է, գործի չի եկել։
Վ. ՍԱՐՈՅԱՆ.- Եղբայր, այդ մարդը օր ու մեջ հիվանդանո՞ւմ է։ Լավ, հիմա ի՞նչ անենք։
ՓՈՐՍՈՒՂՅԱՆ.- Թող բաց թողնեն, վաղը կձևակերպենք։
Վ. ՍԱՐՈՅԱՆ.- Այո, իհարկե։ (Վերցնում է լսափողը): Ալլո՛… Նեֆտոբազա. Սարգիս, չորրորդ բրիգադին նավթ տուր։ Ոչինչ, վաղը կձևակերպենք։ Ինչքա՞ն… (Նայում է Փորսուղյանին):
ՓՈՐՍՈՒՂՅԱՆ.- Երեք տակառ՝ ինը հարյուր կիլո։
Վ. ՍԱՐՈՅԱՆ.- (Լսափողի մեջ): Ինը հարյուր կիլո։ Լողանում են, թե թափում, դա իրենց գործն է… Քեզ կարգադրում են՝ բաց թող… Այո, կգրեմ… (Վայր է դնում լսափողը):
ՓՈՐՍՈՒՂՅԱՆ.- Ինչպե՞ս ես, Հրայր ջան… Դիսերտացիադ ե՞րբ ես պաշտպանելու։
ՀՐԱՅՐ.- Ուզում եմ վեպ գրել։
ՓՈՐՍՈՒՂՅԱՆ.- Վե՞պ, ինչի մասին,
ՀՐԱՅՐ.- Մեր լավ աշխատանքների։
Մտնում է Շմավոն Նիկիտիչը:
ՇՄ. ՆԻԿԻՏԻՉ.- Բարև ձեզ։ Ընկեր Սարոյան, վերջապես ձեր հաշվապահին ե՞րբ կարելի է իր տեղում բռնել։
Վ. ՍԱՐՈՅԱՆ.- Ի՞նչ կա որ…
ՇՄ. ՆԻԿԻՏԻՉ.- Մենք ձեզ պարտք ենք ընդամենը երեսունչորս ռուբլի, քսանվեց կոպեկ, ճի՞շտ է։
Վ. ՍԱՐՈՅԱՆ.- Հետո՞:
ՇՄ. ՆԻԿԻՏԻՉ.- Էլ ի՞նչ հետո։ Երեսունչորս ռուբլին շինել եք երեք հազար չորս հարյուր և դեռ հատուկ գրությամբ մեզնից պահանջում եք։ Այդ երկու զերոն որտեղի՞ց բուսնեց…
ՓՈՐՍՈՒՂՅԱՆ.- Ոչինչ, Շմավոն Նիկիտիչ, այսքան գործի մեջ երկու զերոն մեծ բան չի…
ՇՄ. ՆԻԿԻՏԻՉ.- Ինչ եք ասում, ա՛յ մարդ… Հենց գործի մեջ է, որ երկու զերոն մի հիմնարկ է քանդում։
ՓՈՐՍՈՒՂՅԱՆ.- Կստուգենք, Վարդան Տիգրանիչ, երևի թյուրիմացություն է։
ՇՄ. ՆԻԿԻՏԻՉ.- Ուրեմն դուք առանց ստուգելու չգիտե՞ք, որ ձեր Ղանդիլյանը ոտքից գլուխ թյուրիմացություն է, օրվա կեսը խմած է, կեսն էլ քնած։ Ես նրա արտագրած թվաբանական աղյուսակին չեմ հավատա…
ՓՈՐՍՈՒՂՅԱՆ.- Շմավոն Նիկիտիչ, դու բամբասում ես:
ՇՄ. ՆԻԿԻՏԻՉ.- (Վրդովված): Ի՞նչ… Ես ինձ զսպում եմ։ Ուրեմն ճշմարիտ խոսքը բամբասանք է, հա՞։ Հաշվապահը, որ գործի ժամանակ խմեց, էդ հիմնարկի տունը քանդեց։ Ես գիտեմ, նա խելքի եկողը չի, ասում եմ, որ դուք…
Վ. ՍԱՐՈՅԱՆ.- Շմավոն Նիկիտիչ։
ՇՄ. ՆԻԿԻՏԻՉ.- Այո, Վարդան Տիգրանիչ։ Ձեր ստորագրությունը մի էժանացրեք. դրամական փաստաթղթերը հանաք բան չեն։
ՓՈՐՍՈՒՂՅԱՆ.- Իսկ ընկեր Սարոյանին խրատելը քո գլխի բանը չի. պա՞րզ է։
ՇՄ. ՆԻԿԻՏԻՉ.- Դու անտեղի փաստաբանություն մի անի… Մի… Նախալստվո…
Վ. ՍԱՐՈՅԱՆ.- Վե՛րջ տվեք։ Այստեղ վեճի տեղ չէ։
ՇՄ. ՆԻԿԻՏԻՉ.- Կներեք, ընկեր Սարոյան… Երևում է ճիշտ խոսելը ոչ ձեզ է դուր գալիս, ոչ էլ ձեր տեղակալին։ Բայց լավ իմացեք, վաղ թե ուշ, Ղանդիլյանը իր բալանսը կծախի, կխմի… Ձեր տակի աթոռն էլ կուտի: (Դուրս է գնում):
Վ. ՍԱՐՈՅԱՆ.- Հա՛, հա՛, հա՛… Չգիտեմ ինչու, ես այդ մարդուց նեղանալ չեմ կարողանում։
ՀՐԱՅՐ.- Տարоրինակ է։ Չէ որ նա ճշմարտությունն է ասում:
ՓՈՐՍՈՒՂՅԱՆ.- Նա շատ ինքնահավան ու խարդախ մարդ է, Հրայր ջան։
ՀՐԱՅՐ.- Դուք զրպարտում եք, ընկեր Փորսուղյան:
ՓՈՐՍՈՒՂՅԱՆ.- Ի՞նչ… Ես զրպարտո՞ւմ եմ, ե՞ս… լսո՞ւմ եք, ընկեր Սարոյան։
ՀՐԱՅՐ.- Այո, դուք զրպարտում եք։
Վ. ՍԱՐՈՅԱՆ.- (Խիստ): Հրա՛յր…
ՓՈՐՍՈՒՂՅԱՆ.- Մի բարկացեք, ընկեր Սարոյան։ Ես Հրայրից չեմ նեղանում։
ՀՐԱՅՐ.- Ընկեր Փորսուղյան, քաջություն ունեցեք մարդու երեսին ասել նրա բացերը։ Օրինակ, ես ձեր երեսին կասեմ, որ դուք մի կեղծավոր ու խարդախ մարդ եք։
Վ. ՍԱՐՈՅԱՆ.- (Տեղից վեր թռչելով): Հրա՛յր…
ՓՈՐՍՈՒՂՅԱՆ.- Ի՞նչ, ի՞նչ ասաց… Սա ի՞նչ է նշանակում, ընկեր Սարոյան։
Վ. ՍԱՐՈՅԱՆ.- Ներողություն խնդրիր ընկեր Փորսուղյանից, շո՛ւտ…
ՀՐԱՅՐ.- Ներողություն խնդրում են հանցանքի համար:
Վ. ՍԱՐՈՅԱՆ.- Սպասեք, սպասեք, ընկեր Փորսուղյան… Ես եմ ներողություն խնդրում, ե՛ս…
ՓՈՐՍՈՒՂՅԱՆ.- Վերջ, ընկեր Սարոյան, վերջ: Այլևս ձեզ հետ աշխատել չեմ կարող… Ազատեցեք ինձ… Ես մի կեղծավոր ու խարդախ մարդ եմ… (Հրայրին): Դու դեռ ինձ հաշիվ կտաս… (Բռնելով սիրտը): Օ՜դ… օ՜դ… օ՜դ… (Դուրս է գնում):
Վ. ՍԱՐՈՅԱՆ.- Դու ինձ խայտառակեցիր… Դու պատկերացնո՞ւմ ես իմ վիճակը…
ՀՐԱՅՐ.- Մի՞թե քո խիղճը քեզ չի տանջում։ Մի՞թե սա ղեկավարման ոճ է։
Վ. ՍԱՐՈՅԱՆ.- Լռի՜ր… Քո վրայից դեռ փչում է ուսանողական նստարանի ներկահոտը, դու ինձ աշխատանքի ոճ ես սովորեցնո՞ւմ, երեխա՛… Գնա, ես խոպանից հրաժարվում եմ։ Ես հիմնարկը ղեկավարում եմ կոլեգիալ հիմունքներով… Եվ իմ աթոռին չեմ կառչում…
ՀՐԱՅՐ.- Աթոռ կա, դիրեկտոր չկա։ (Դուրս է գնում):
Վ. ՍԱՐՈՅԱՆ.- (Ինքնին): Ես եմ մեղավորը, ե՛ս, պահիր, մեծացրու, բարձրագույն ուսման տուր, դիրք ստեղծիր։ Եվ ահա քո վարձատրությունը։ Տեղն է քեզ, Վարդան, տեղն է… Սա դեռ քիչ է…
Դադար։
Նախաբեմով անցնում է Փորսուղյանը։
ՓՈՐՍՈՒՂՅԱՆ.- (Ինքնին): Սպասեք, սպասեք, եղբայր Սարոյաններ, դուք դեռ շատ ներողություն կխնդրեք… Այո, այո, կամ դիրեկտոր, կամ ոչինչ… (Դուրս է գնում):
Մտնում են Ղևոնդը, Գայանեն, Բերբերյանը և բարևում։
Վ. ՍԱՐՈՅԱՆ.- Բարև ձեզ… Համեցեք, նստեցեք…
ԳԱՅԱՆԵ.- Մենք եկել ենք ձեզ հետ կռվելու, իսկ դուք ընդունում եք այսպես սիրալիր։
Վ. ՍԱՐՈՅԱՆ.- Ես կանանց հետ կռվելու սովորություն չունեմ։
ԲԵՐԲԵՐՅԱՆ.- Ընկեր Սարոյան, ձեր կարճատև բացակայությունը մեզ վրա թանկ նստեց։
Վ. ՍԱՐՈՅԱՆ.- Եկել եք խոպանի հարցո՞վ։
ԳԱՅԱՆԵ.- Միայն:
Վ. ՍԱՐՈՅԱՆ.- Փորսուղյանը ինձ զեկուցել է։ Դուք ուզում եք խոպանը հերկել հիմա։
ՂԵՎՈՆԴ.- Բա էլ ե՞րբ։
Վ. ՍԱՐՈՅԱՆ.- Հնարավոր չէ։
ԳԱՅԱՆԵ.- Ինչպե՞ս թե հնարավոր չէ։
ԲԵՐԲԵՐՅԱՆ.- Չէ որ մենք պայմանագիր ունենք։
Վ. ՍԱՐՈՅԱՆ.- Այո, ինքս եմ ստորագրել։
ԳԱՅԱՆԵ.- Եվ ինքներդ էլ հրաժարվում եք։
Վ. ՍԱՐՈՅԱՆ.- Հետաձգում եմ գարնանը։
ԲԵՐԲԵՐՅԱՆ.- Ով է ձեզ իրավունք տվել։ Այստեղ ղեկավարություն է, թե թամադայություն…
Վ. ՍԱՐՈՅԱՆ.- (ձեռքը սեղանին խփելով): Ընկեր Բերբերյան, ես չեմ կարող հիմնական ուժը կենտրոնացնել խոպանի վրա և ձախողել աշնանացանը։ Կարող եք բողոքել… Ես հրաժարվում եմ…
ԳԱՅԱՆԵ.- Ձեզ կստիպենք։
ԲԵՐԲԵՐՅԱՆ.- (Լսվում է պայթյունի խուլ ձայն): Լսո՞ւմ եք… այնտեղ ջրանցքն է կառուցվում, հարյուրավոր աշխօրեր է գրանցվել խոպանի մաքրման համար… Եվ դուք հրաժարվո՞ւմ եք…
Վ. ՍԱՐՈՅԱՆ.- Հետաձգում եմ գարնանը։
ՂԵՎՈՆԴ.- Լսիր, գառ ջան… ներողություն, ընկեր դիրեկտոր, մենք քեզանից աղջիկ ուզելու չենք եկել, որ դու հետաձգում ես գարնանը, իմացա՞ր… Մենք եկել ենք պետական-կոլխոզական գործով, մեզ կարգին պատասխան տուր, բա տղամարդը իր խոսքից ետ կկանգնի՞։
Վ. ՍԱՐՈՅԱՆ.- Դուք ո՞վ եք, հայրիկ։
ՂԵՎՈՆԴ.- Բա էլ ի՞նչ դիրեկտոր ես, որ ինձ չես ճանաչում։ Ես վարչության անդամ Ասլանենց Ղևոնդն եմ, առաջավոր տրակտորիստ Ցոլակի էլ հերն եմ, իմացա՞ր…
Վ. ՍԱՐՈՅԱՆ.- Շատ ուրախ եմ։
ՂԵՎՈՆԴ.- Քո ուրախ ըլնելն ինձ հաշիվ չի. մեզ տրակտոր է հարկավոր։
Վ. ՍԱՐՈՅԱՆ.- Ես ամեն ինչ ասացի։
ԳԱՅԱՆԵ.- Մենք էլ մերը կասենք, բայց ոչ այստեղ։
Վ. ՍԱՐՈՅԱՆ.- Սպառնում եք, հա՞։ Ես այդ հարցը կհասցնեմ շրջանային կոմիտե։
ԲԵՐԲԵՐՅԱՆ.- Այդ ինքս կանեմ։ Գնանք, Ղևոնդ բիձա։ (Գայանեի հետ գնում է):
ՂԵՎՈՆԴ.- (Դուռը ծածկելով, հետ է դառնում): Ափսոս, որ Հրայրը քո ախպերն է, հա՛, հա՛, ես խոսքը ճակատին ասող մարդ եմ… Դու կոլխոզնիկին հասկացող մարդ չես… Ես քեզ ըսկի ֆերմայի վարիչ էլ չէի պահի… Մնաս բարով, գառ ջան… (Դուրս է գնում):
Վարագույր
ՆԱԽԱԲԵՄՈՒՄ
Ուրախ բացականչություններով, Գևորգի ակորդեոնի հնչյունների տակ մտնում են Գայանեն, Գևորգը, Ժիրայրը, Լուսիկը, Ղևոնդն ու Շմավոն Նիկիտիչը: Ժիրայրի ձեռքին կա մի ճամպրուկ:
ՇՄ. ՆԻԿԻՏԻՉ.- Բավական է, բավական է, ետ դարձեք… Շատ շնորհակալ եմ։
ՑՈԼԱԿ.- Չէ, չէ, Շմավոն Նիկիտիչ, մինչև կայարան պիտի գանք։
ՇՄ. ՆԻԿԻՏԻՉ.- Դե որ էդպես է, էն ձեր սիրած երգը մեկ էլ երգեք։
ԳԵՎՈՐԳ.- Երգենք, երգենք, Շմավոն Նիկիտիչ։ (Նվագում է ակորդեոնի վրա և Գայանեի հետ կատարում են մի զույգերգ):
ՇՄ. ՆԻԿԻՏԻՉ.- (Երգից հետո): Ապրեք, շա՛տ ապրեք։
ՂԵՎՈՆԴ.- Ջահել են, է՜… Դե Շմավոն ջան, մնաս բարով։ Դու գնա Ջերմուկում հանգստացիր, թող քո չոտկն էլ էստեղ հանգստանա։
ՇՄ. ՆԻԿԻՏԻՉ.- (Ողջագուրվելով): Շնորհակալ եմ, մնաս բարով…
ՂԵՎՈՆԴ.- Ցոլակ ջան, ըսենց շախով-շուխով մինչև կայարան… ( Գնում է):
ՑՈԼԱԿ.- Ուզածիդ պես, հայրիկ ջան։
ՇՄ. ՆԻԿԻՏԻՉ.- Լսիր, Ժիրայր, այսքան մարդու մոտ նորից եմ ասում։ Եթե վերադարձա ու տեսա աշխօրերի գրքում մի տեղ մատիտով գրանցում կա, չեմ ընդունի, իմացա՞ր…
ԺԻՐԱՅՐ.- Չեմ անի, Շմավոն Նիկիտիչ։
ՇՄ. ՆԻԿԻՏԻՉ. (Ժիրայրին): Հա՛, հաշիվներդ ո՞նց է. մինչև գամ մի ղոչ տղայի հայր կլինե՞ս, թե չէ։
ԺԻՐԱՅՐ.- Տեսնենք, տեսնենք Շմավոն Նիկիտիչ… Լավ ասացիր։
ՇՄ. ՆԻԿԻՏԻՉ.- Լուսիկ ջան, քեզ լավ կնայես։
ԳԵՎՈՐԳ.- Անհոգ եղեք, Շմավոն Նիկիտիչ…
ՇՄ. ՆԻԿԻՏԻՉ.- (Խեթ-խեթ նայում է Գևորգին): Գնանք, գնանք։ (Գնում են):
Մտնում են Գվիդոնն ու Գրիգորը։
ԳՎԻԴՈՆ.- (Շմավոնի ետևից կանչելով): Բարև Շմավոն։ Գնո՜ւմ ես… Բարի ճանապարհ… (Շմավոնը չի պատասխանում): Տեսար, չէ՞, բարև տվի՝ բարևս չառավ… Է՜, մի խոսքով կյանքը փոփոխական ա Գրիգոր ջան։ Մի ժամանակ էս Շմավոնը մի հասարակ մարդ էր… Հա՛, հա՛, հիմա ա սկսել ակնոց դնել… Տեսա՞ր, բարևս էլ չառավ։
ԳՐԻԳՈՐ.- Երևի չտեսավ։
ԳՎԻԴՈՆ.- Ի՞նչ ես ասում, ա՛յ տղա, ո՞նց չտեսավ… Ասա վախում ա երեսիս նայել։
ԳՐԻԳՈՐ.- Ինչո՞ւ։
ԳՎԻԴՈՆ.- Ես նրան համատարածի ժամանակ մի լավ մերկացրել եմ։ Ճեմարան ա սովորել… Ասենք դու չես հիշի… Հե՜յ գիտի օրեր. ես էն ժամանակ կոմսոմոլ էի, ջահել, սիրուն, բոյով տղա… Բոլորն ինձ վիդով Գվիդոն էին ասում… Էս մազերիս համբարքի չափ կուլակ եմ թըխկ… թըխկ… (Կրակել է ցույց տալիս):
ԳՐԻԳՈՐ.- Յա՛…
ԳՎԻԴՈՆ.- Կանեչնո:
ԳՐԻԳՈՐ.- Իսկ հայրս ասում է, որ Գվիդոնը կոլխոզ շարժման ժամանակ չարչություն էր անում։
ԳՎԻԴՈՆ.- Հերդ ո՞վ ա, ա՛յ տղա։
ԳՐԻԳՈՐ.- Ղուկասը:
ԳՎԻԴՈՆ.- Ղուկասն ո՞վ ա, ա՛յ մարդ… էն ժամանակ ինձ ինչ էր ճանաչում։ Ես Ռուսաստանում էի, բոլշևիկների մեջ…
ԳՐԻԳՈՐ.- Ուրեմն դու հեղափոխական ես եղե՞լ։
ԳՎԻԴՈՆ.- Աչտոժ… Համ հեղափոխական էի, համ էլ նալբանդ…
ԳՐԻԳՈՐ.- Չեմ իմացել, նոր եմ լսում։
ԳՎԻԴՈՆ.- Դե ես գլուխ գովելու սովորություն չունեմ։ Ա՛յ, դաշնակների կռվին, անձամբ ես չորս անգամ ընկեր Բուդյոնու ձին նալել եմ… Ա՛յ մարդ, էն ի՜նչ ձի էր։ Տո, ձի չէր. ոնց որ մի, ոնց որ մի… մի… մի… ձի… Այսինքն ես ասեմ ձի, դու ասա մի… Դու ասա… Դու ասա… Ասա… Ա՛յ մարդ, դե մի բան ասա էլի՜…
ԳՐԻԳՈՐ.- Հետո՞։
ԳՎԻԴՈՆ.- Էլ ինչ հետո։ Էդքանից հետո, հիմա կոլխոզում ինձ հալածում են։ Վա՜յ, աշխարհ…
ԳՐԻԳՈՐ.- Ոչինչ, մի տխրի, քեռի Գվիդոն։
ԳՎԻԴՈՆ.- Ե՞ս տխրե՜մ… Ամոթ քեզ։ Աչքերիս նայիր… Ասելս էն ա, Գրիգոր ջան, որ աշխատես, չաշխատես, սուտ բան ա։ Ա՜յ, դու խելոք տղա ես, ռուսերեն էլ գիտես. արի ինձ հետ ընկերացիր, էթանք Վրաստան, էրկու փութ լավրովի լիստ առնենք, տանենք Ռուսաստան… Մեկին՝ տաս օգուտ անենք, եկամուտն էլ հալալ ախպոր պես կիսենք… Հը՞, դայ պիյա տ… (Մեկնում է ձեռքը):
ԳՐԻԳՈՐ.- Չէ, չէ, չէ՜: Ես այդպիսի բան չեմ անի…
ԳՎԻԴՈՆ.- Հո չեմ ասում դու շալակի… Չէ ընկերներ… Դու մենակ հետս արի, որպես ռուսերեն լեզու իմացող…
ԳՐԻԳՈՐ.- Բա դու ասում ես, ես Ռուսաստանում եմ եղել…
ԳՎԻԴՈՆ.- Է՜, շատ էլ եղել եմ… էն վախտվա ռուսերենն ու հիմիկվանը մե՞կ ա…
ԳՐԻԳՈՐ.- Չէ, չէ՛… Ես ուշացա։
ԳՎԻԴՈՆ.- Էդ ո՞ւր ես գնում, որ…
ԳՐԻԳՈՐ.- Հիվանդանոց։ Ընկեր Փորսուղյանը կանչել է։
ԳՎԻԴՈՆ.- Սպասիր, ես էլ եմ գալիս։ Էդ սրտի արատը խեղճ մարդու հոգին կերավ, իմն էլ հետը… (Գնում են):
Դանդաղ բարձրանում է վարագույրը։
ՊԱՏԿԵՐ ՀԻՆԳԵՐՈՐԴ
Միհարկանի տուֆակերտ շենք, որի դռանը փակցված է «Սարահարթի բժշկական տեղամաս» խորագիրը: Ծաղկազարդ բակում դրված է փայտյա նստարան:
ԺԻՐԱՅՐ.- (Անհանգիստ պոկելով ձեռքին եղած ճյուղի տերևները): Տղա, աղջիկ, տղա, աղջիկ… աղջիկ… է՜հ… աղջիկ, տղա… աղջիկ, տղա… տղա… ջան, տղա… (Վազում է դեպի դուռը և բանալու անցքից ականջ դնում): Օ՜ֆ, օ՛ֆ… Գոնե ասեն հետաձգվում է վաղվան, մարդ հանգստանա…
Գալիս է Գևորգը մագնիտոֆոնը գրկած։
ԳԵՎՈՐԳ.- Բարև Ժիրայր, ի՞նչ ես անում էստեղ։
ԺԻՐԱՅՐ.- Սպասում եմ հայրիկ դառնալ։
ԳԵՎՈՐԳ.- Երանի քեզ… ես դեռ սպասում եմ ամուսին դառնալ։
ԺԻՐԱՅՐ.- Մի շտապիր, Գևորգ ջան, դու էլ էս դռանը կչոքես։
ԳԵՎՈՐԳ.- Ե՞րբ, է՜, ե՞րբ… Արի, արի, նախահայրական ժամերդ պարապ մի անցկացնի, оգնիր ինձ։
ԺԻՐԱՅՐ.- Թող, է՜, դրա ժամանակը չի։
ԳԵՎՈՐԳ.- Երեխայիդ արևը սիրես, մի մերժիր։
ԺԻՐԱՅՐ.- Ի՞նչ է։
ԳԵՎՈՐԳ.- Սա մագնիտոֆոն է, բռնիր… Ձեր լեզվով ասած՝ ձայնագրող ապարատ։
ԺԻՐԱՅՐ.- Հետո՞։
ԳԵՎՈՐԳ.- Հետո սպասիր… Հիմա կմիացնենք և կձայնագրենք աղջկադ երգեցողությունը։
ԺԻՐԱՅՐ.- Է՜… (Վայր է դնում մագնիտոֆոնը):
ԳԵՎՈՐԳ.- Լավ, լա՛վ, թող տղա լինի, ի՞նչ ես սրտնեղում…
ԺԻՐԱՅՐ .- Տո ինչ ուզում է թող լինի, միայն թե լինի։
ԳԵՎՈՐԳ.- Մի շտապիր, շտապողի կինը տղա չի բերի… (Հեռանալով, զբաղվում է էլեկտրոլարի միացմամբ):
ԼՈՒՍԻԿ.- (Դուրս է գալիս սպիտակ խալաթը հագին): Պապա՛, աչքդ լույս…
ԺԻՐԱՅՐ.- Աչքալույսդ աչքիս վրա… (Գրպանից նանում է մի շիշ տրոյնոյ օդեկոլոն, դնում ճաղափայտին): Հաջող անցա՞վ…
ԼՈՒՍԻԿ.- Միանգամայն հաջող։
ԺԻՐԱՅՐ.- Աղջի՞կ է, թե…
ԼՈՒՍԻԿ.- (Հաստ ձայնով): Պա-պա՛…
ԺԻՐԱՅՐ.- Տղա է, հա՛… Ջա՛ն, Լուսիկ ջան։ Առ, սա էլ առ… Բժշկուհուդ համար հետո կբերեմ։ (Հանում է մի ուրիշ շիշ): Քանի՞ կիլո է։
ԼՈՒՍԻԿ.- Երեք կիլո, ութ հարյուր գրամ։
ԺԻՐԱՅՐ.- Ջա՛ն, Ժիրայր ջան, չորս կիլո… Լավ է, չէ՞, չորս կիլո։
ԳԵՎՈՐԳ.- (Մոտենալով): Այդ ի՞նչ ես կշռում։
ԺԻՐԱՅՐ.- Լուսիկն է կշռել, Գևորգ ջան։ Չորս կիլո տղա… հավատո՞ւմ ես։
ԳԵՎՈՐԳ.- Հավատում եմ։ Միայն էստեղ է, որ թերակշռում չկա:
ԺԻՐԱՅՐ.- Լավ ասացիր, Գևորգ ջան, մի այնպիսի քեֆ սարքեմ, որ ամեն ինչ…
ԳԵՎՈՐԳ.- Գերակշռի…
ԺԻՐԱՅՐ.- Լավ ասացիր, Գևորգ ջան…
ԳԵՎՈՐԳ.- (Ժիրայրի ականջին): Խնդրում եմ համբարձվես:
ԺԻՐԱՅՐ.- (Զարմացած): Ոնց թե…
ԳԵՎՈՐԳ .- Տղայի տեր ես, պետք է հասկանաս։
ԺԻՐԱՅՐ.- Լավ ասացիր, Գևորգ ջան։ Լուսիկ ջան, հիմա ի՞նչ անեմ…
ԳԵՎՈՐԳ.- Գնա տղայիդ համար շալվար բեր։
ԺԻՐԱՅՐ.- Լավ ասացիր, Գևորգ ջան… (Նորից հետ է դառնում): Բա անունն ի՞նչ դնեմ…
ԳԵՎՈՐԳ.- Ասացի համբարձվիր… Տղայիդ անունն էլ Համբարձում դիր։ (Հրելով դուրս է հանում Ժիրայրին, ապա շրջվելով նկատում է օդեկոլոնի շիշը): Էս ի՞նչ է։
ԼՈՒՍԻԿ.- Ժիրայրը նվիրեց։
ԳԵՎՈՐԳ .- Վատ չէ, վարսավիր Խաչոն կսկսի քեզ նախանձել։
ԼՈՒՍԻԿ.- Էլի սկսեցի՞ ր։
ԳԵՎՈՐԳ.- Ոչ, այսօր ուզում եմ վերջացնել… (Մոտեցնում է քողարկված միկրոֆոնին): Հերիք է. ես էլ մարդ եմ… նստիր։
ԼՈՒՍԻԿ.- Նստեցի, ի՞նչ է։
ԳԵՎՈՐԳ.- Ինչքա՞ն պետք է տևի մեր այս նախաամուսնական շրջանը։
ԼՈՒՍԻԿ.- Չգիտեմ։
ԳԵՎՈՐԳ.- Հապա ո՞վ գիտե, դարբին Մուկո՞ւչը, վարսավիր Խաչո՞ն… Բավական է. ինձ պետք է քո գրավոր պատասխանը:
ԼՈՒՍԻԿ.- Գրավո՞ր…
ԳԵՎՈՐԳ.- Ը՜… Այսինքն միևնույնն է։ Ասացեք խնդրեմ, օրիորդ Լուսաբեր, մի՞թե ձեր հայրը դեմ է մեր ամուսնությանը։
ԼՈՒՍԻԿ.- Չգիտեմ։
ԳԵՎՈՐԳ.- Այժմ ասացեք, օրիորդ Լուսնթագ, դուք ինձ սիրո՞ւմ եք։
ԼՈՒՍԻԿ.- Անմիտ հարցերի չեմ պատասխանում։
ԳԵՎՈՐԳ.— Բավական է Լուսիկ, ասա՛, սիրո՞ւմ ես ինձ, թե ոչ… Ասա՛։
ԼՈՒՍԻԿ.- Դե իհարկե… սիրում եմ, սիրում եմ, սիրում եմ։
ԳԵՎՈՐԳ.- (Ուրախացած): Մի հարց էլ և վերջ։ Ասա, երբ ենք ամուսնանալու։
ԼՈՒՍԻԿ.- Երբ հայրիկը Ջերմուկից վերադառնա։
ԳԵՎՈՐԳ.- Հարց՝ ամենավերջին. կարելի՞ է այսուհետև քեզ երբեմն համբուրել։
ԼՈՒՍԻԿ.- Երբեմն կարելի է։
ԳԵՎՈՐԳ.- Երդվի՛ր։
ԼՈՒՍԻԿ.- Երդվում եմ։
ԳԵՎՈՐԳ.- Ջան. պայմանագիրը կնքվեց… վկան հաստատում է։
ԼՈՒՍԻԿ- Ի՞նչ վկա:
ԳԵՎՈՈԳ.- Պայմանազանց լինել չես կարող, խնդրեմ։ (Միացնում է մագնիտոֆոնըլ):
ԼՈՒՍԻԿ.- Այդ ի՞նչ է:
ԳԵՎՈՐԳ.- Սա մեր քավորի տեղակալն է. լսիր… (Մագնիտոֆոնը հաղորդում է):
- Կարելի՞ է այսուհետև քեզ համբուրել։
- Երբեմն կարելի է։
ԼՈՒՍԻԿ.- Դու ուղղակի կախարդ ես։
ԳԵՎՈՐԳ.- Տեխնիկա է, տեխնիկա… էսօր ստացանք տեղական ռադիոհանգույցի համար… Եվ հիմնականում մեզ համար։ Պետք է գյուղով մեկ տրանսլյացիայի ենթարկեմ, որպես ազնիվ սիրո օրինակ…
ԼՈՒՍԻԿ.- Գժվե՞լ ես, ինչ է… ջնջիր, ոչնչացրու…
ԳԵՎՈՐԳ.- Կատակ եմ անում, Լուսիկ ջան, խաբում եմ… Հիմա մի լավ երգ երգիր, որ վաղը գյուղով մեկ զրնգա քո ձայնը։
ԼՈՒՍԻԿ.- Ի՞նչ երգեմ։
ԳԵՎՈՐԳ.- Այն, էլի՛.. Որ ինձ հիշելիս երգում ես… «Սիրուն տղա»-ն։
ԼՈՒՍԻԿ.- Քո ներկայությամբ չեմ երգի։
ԳԵՎՈՐԳ.- Ես գնում եմ կինոն ընդունելու։ Դու երգիր, ես հիմա կգամ… Այ, էստեղ (Ցույց է տայիս վարդենու մեջ քողարկված միկրոֆոնը): Դե սկսիր… (Համբուրում է): Երբեմն կարելի է… (Գնում է):
ԼՈՒՍԻԿ.- (Սկսում է երգել): Ես ծարավ էի,
Աղբյուր ջուր տվիր…
ՓՈՐՍՈՒՂՅԱՆ.- (Պատուհանից գլուխը հանելով) : Ապրես, ապրե՛ս Լու՛սիկ ջան…
Լուսիկը շփոթված վազում է դեպի դուռը։ Մտնում է Տերտերյանը:
ՏԵՐՏԵՐՅԱՆ.- Լուսիկ, Լուսի՛կ , ինչպե՞ս է ընկեր Փորսուղյանի առողջությունը։
ՓՈՐՍՈՒՂՅԱՆ.- (Պատուհանից): Լավ եմ, լավ, արի տեսնեմ:
ՏԵՐՏԵՐՅԱՆ.- (Հապճեպով մոտենում է նրան և ականջին ինչ-nr բան է ասում):
ՓՈՐՍՈՒՂՅԱՆ.- (Խուճապահար): Ի՞նչ ես ասում… Սպասիր, գալիս եմ։
Քիչ անց հիվանդանոցային շորերով դուրս է գալիս Փորսուղյանը և Տերտերյանի հետ նստում քողարկված միկրոֆոնի մոտ դրված նստարանին։
ՏԵՐՏԵՐՅԱՆ.- (Շուրջը նայելով): Այս անգամ դժվար թե գլուխներս ազատենք։
ՓՈՐՍՈՒՂՅԱՆ.- Այ տղա, Տերտերյան, հարկավոր է մինչև Շմավոնի գալը այդ փաստաթղթերը մեջտեղից հանել։
ՏԵՐՏԵՐՅԱՆ.- Ախր ո՞ր մեկը հանենք…
ՓՈՐՍՈՒՂՅԱՆ.- Հասկացիր, եթե հանձնաժողովը ապացուցեց, որ դու կոլխոզի հաշվին ինձ համար բնակարան ես կառուցել, կկորչես…
ՏԵՐՏԵՐՅԱՆ.- Չէ, ընկեր Փորսուղյան։ Քեզ համար բնակարան կառուցեմ, մեջտեղը ե՞ս կորչեմ… Ու ի՞նչ խղճով պետք է ապրես էդ տանը։
ՓՈՐՍՈՒՂՅԱՆ.- Ինչ խղճով որ դու կառուցեցիր։
ՏԵՐՏԵՐՅԱՆ.- Չես վայելի։
ՓՈՐՍՈՒՂՅԱՆ.- Ձայնդ. դու կատարել ես քո ընկերական պարտքը։ Ասում եմ շարքից հանիր փաստաթղթերը։
ՏԵՐՏԵՐՅԱՆ.- Կարևորները հանել եմ։
ՓՈՐՍՈՒՂՅԱՆ.- Ապրես, տուր տեսնեմ։
ՏԵՐՏԵՐՅԱՆ.- Վառեցի։
ՓՈՐՍՈՒՂՅԱՆ.- Դե իմացիր, որ քեզ փրկողն էլի Փորսուղյանն է։ Մի մտածիր, խոստացել եմ… Նախագահ էլ կդառնաս…
ՏԵՐՏԵՐՅԱՆ.- Բախտ չունեմ, բա՛խտ, հիշո՞ւմ ես, ասում էիր խոպանը ամեն ինչ կսարքի։
ՓՈՐՍՈՒՂՅԱՆ.- Եվ սարքեց…
ՏԵՐՏԵՐՅԱՆ.- Է՛հ, ինձ ինչ. Սարոյանի գլուխը կերար, կդառնաս դիրեկտոր, իսկ ես բանտի դռանն եմ…
Մտնում է Գվիդոնը:
ՓՈՐՍՈՒՂՅԱՆ.- Ի՞նչ կա, Գվիդոն։
ԳՎԻԴՈՆ.- (հևալով): Ուզում եմ առանձին խոսել…
ՓՈՐՍՈՒՂՅԱՆ.- (Տերտերյանին): Դե գնա, Արտաշ ջան, մի մտածիր:
ՏԵՐՏԵՐՅԱՆ.- Դե տես հա…
ՓՈՐՍՈՒՂՅԱՆ.- Ա՛յ տղա, երունդա… (Տերտերյանը գնում է): Գվիդոն, ասա։
ԳՎԻԴՈՆ.- Բենզինն ու պակրիշկեքը բռնեցին։
ՓՈՐՍՈՒՂՅԱՆ.- Ո՞վ… Ե՞րբ…
ԳՎԻԴՈՆ.- Հենց նոր։
ՓՈՐՍՈՒՂՅԱՆ.- Հետո՞:
ԳՎԻԴՈՆ.- Որ հետո էլ ինձ բռնեն։
ՓՈՐՍՈՒՂՅԱՆ.- Ցուցմունք տվե՞լ ես։
ԳՎԻԴՈՆ.- Հայ-հո՜ւյ… Վկա գրվեցի։
ՓՈՐՍՈՒՂՅԱՆ.- Հետո՞…
ԳՎԻԴՈՆ.- Հետո առ քու փողերը, ինչ ուզում ես արա, էդ գործը ջրի, թե չէ…
ՓՈՐՍՈՒՂՅԱՆ.- (Թղթադրամները գրպանը դնելով): Թե չէ ի՞նչ…
ԳՎԻԴՈՆ.- Ինձ բռնելուց հետո, հերթը քոնն ա։
ՓՈՐՍՈՒՂՅԱՆ.- Ուրեմն դու ինձ կմատնես։
ԳՎԻԴՈՆ.- Կյանքի հարց է, ամոթ բան չի… Իմ երեխեքն էլ են ուզում գլխներին հեր ունենալ…
ՓՈՐՍՈՒՂՅԱՆ.- Sn՛, ապերախտ, քո երեխաների հայրը ե՞ս եմ, թե դու։
ԳՎԻԴՈՆ.- Յա՜…
ՓՈՐՍՈՒՂՅԱՆ.- Այսինքն նրանց պահողը, պահողը…
ԳՎԻԴՈՆ.- Եվ պարտավոր ես պահելու, որովհետև ես քու ողջ կյանքի գաղտնիքն եմ պահում։
ՓՈՐՍՈՒՂՅԱՆ.- Դու ինձ սպառնում ես, հա՞։
ԳՎԻԴՈՆ.- Ոնց ուզում ես հասկացիր։
ՓՈՐՍՈՒՂՅԱՆ.- (բարկությունը զսպելով): Ը՜… Շատ լավ, Գվիդոն ջան։ Որ էդպես է, ես ոչ բենզինից եմ տեղյակ, ոչ էլ պակրիշկեքից։ Դե գնա, գլուխդ որ պատովն ուզում ես տուր։
ԳՎԻԴՈՆ.- Հա՞…
ՓՈՐՍՈՒՂՅԱՆ.- Հա՛։
ԳՎԻԴՈՆ.- Լավ։ Որ քո նամարդությունն ա բռնել, իմ էլ ազնվությունն ա բռնում… Հենց էգուց դատախազին կհայտնեմ։
ՓՈՐՍՈՒՂՅԱՆ.- Sn՛, ողորմելի անգրագետ, ի՞նչ պետք է հայտնես…
ԳՎԻԴՈՆ.- Կասեմ էն, որ… (Ցածրաձայն փսփսում է):
ՓՈՐՍՈՒՂՅԱՆ.- Ի՞նչ…
ԳՎԻԴՈՆ.- Է՛ն, որ ֆրոնտում…
ՓՈՐՍՈՒՂՅԱՆ.- Հո՛ւյ, ես քո… (Հարձակվում է Գվիդոնի վրա, սկսվում է քաշքրտոց, ապա իրեն կեղծելով սկսում է ծիծաղել): Հա՛, հա՛, հա՛… Սատկես դու, Գվիդոն, վախճանվես… Ամո՛թ քեզ։ Ա՛յ տղա, բա ես կթողնեմ քո մազին կկպչե՞ն։ Հանաք էի անում, քեզ էի փորձում… Հիմա գնամ միլպետի մոտ, գործը կարճել տամ…
ԳՎԻԴՈՆ.- Դե գնա, գնա դասավորի։ Ես էլ էի փորձում, գիտե՞ս…
ՓՈՐՍՈՒՂՅԱՆ.- Լավ, լա՛վ գնա. մարդ է գալիս…
Գվիդոնը ճաղափայտի վրայից վերցնում է Լուսիկի մոռացած օդեկոլոնն ու գնում: Ճամպրուկը ձեռքին մտնում է Վարդան Սարոյանը։
Վ. ԱԱՐՈՅԱՆ.- Բարև ձեզ, Վաչագան Յախշիբեկովիչ։
ՓՈՐՍՈՒՂՅԱՆ.- (Տնքալով մեկնում է ձեռքը): Բարև ձեզ։
Վ. ԱԱՐՈՅԱՆ.- Լավ եք երևում. ջերմություն չունե՞ք։
ՓՈՐՍՈՒՂՅԱՆ.- Կունենամ, կունենամ… օ՜ֆ… Համբերոթյունս չի տանում առանց աշխատանքի… Ռևիզիան ի՞նչ եղավ…
Վ. ԱԱՐՈՅԱՆ.- Վա՛տ է… Երեսունչորս հազարի վատնում է հաստատվում։
ՓՈՐՍՈՒՂՅԱՆ.- (Զարմացած): Ի՞նչ… Ո՞վ է ասում…
Վ. ԱԱՐՈՅԱՆ.- Վերահսկիչ հանձնաժողովը։
ՓՈՐՍՈՒՂՅԱՆ.- Իսկ ո՞վ է վատնել։
Վ. ԱԱՐՈՅԱՆ.- Ե՛ս… Ամեն տեղ իմ ստորագրությունն է։
ՓՈՐՍՈՒՂՅԱՆ.- Չեմ հավատում, չեմ հավատում, ընկեր Սարոյան… Ասենք, դուք մեղավոր եք… Շատ էիք վստահում այդ պահեստապետներին ու հաշվապահներին։
Վ. ԱԱՐՈՅԱՆ.- Այո՜… Գոնե դուք հիվանդ չլինեիք։ Որոշ հարցեր ես ուղղակի չկարողացա պարզել։ Է՛հ, մի խոսքով ընկա դատարանները։ Վերցրեք, պետք է փոխարինեք ինձ, մինչև որ… (Տալիս է բանալիների փունջն ու կնիքը):
ՓՈՐՍՈՒՂՅԱՆ.- Ոչ, ոչ, ոչ… Ի՞նչ եք ասում, ընկեր Սարոյան… Մի՞թե ես։
Վ. ԱԱՐՈՅԱՆ.- Վերցրեք, վերցրեք։ Համաձայնեցված է… ժամանակավոր…
ՓՈՐՍՈՒՂՅԱՆ.- Ժամանա… դե, որ կարգադրում եք՝ լսում եմ։ (Վեгցնում է):
Վ. ԱԱՐՈՅԱՆ.- Հիշո՞ւմ եք, ընկեր Փորսուղյան, մենք քսան զույգ ավտոդողեր ստացանք։
ՓՈՐՍՈՒՂՅԱՆ.- Հիշում եմ։
Վ. ԱԱՐՈՅԱՆ.- Ա՛յ, դրանց ոչ մուտքը կա, ոչ ելքը։
ՓՈՐՍՈՒՂՅԱՆ.- Ինչպե՞ս…
Վ. ԱԱՐՈՅԱՆ.- Չեմ հասկանում։ Ը՜, կներեք, Վաչագան Յախշիբեկովիչ… Գուցե դուք սխալմամբ… Այդ գողերը…
ՓՈՐՍՈՒՂՅԱՆ.- Ի՞նչ… ի՞նչ եք ասում, ընկեր Սարոյան… Եվ այդ կասկածից հետո դուք ինձ կնի՞ք եք վստահում։ Վերցրեք, վերցրեք խնդրում եմ, մինչև դատարանը կպարզի… (Մեկնում է բանալիներն ու կնիքը):
Վ. ԱԱՐՈՅԱՆ.- Լավ, լա՛վ, մի բարկացեք, այդ ձեր սրտի հիվանդությանը վնաս է։ Ես հենց այնպես… Ուղղակի հարցրեցի։ Դե, մնացեք բարով։ Ձեզ առողջություն եմ ցանկանում։ (Բռնում է ձեռքը):
ՓՈՐՍՈՒՂՅԱՆ.- Հաջողություն ձեզ։ Հաճախ զանգահարեք։ Ես ամեն ինչ կպարզեմ։
Վ. ԱԱՐՈՅԱՆ.- Իմ միակ հույսը ձեր վրա է… (Գնում է):
ՓՈՐՍՈՒՂՅԱՆ.- Դա՜… Ժամանակավոր… (Օդում պտտելով բանալիները): Այսօր դիրեկտորի դուռը կբանամ, վաղը՝ գործկոմի, մյուս օրը մինիստրի… ժամանակավոր… Այս աշխարհում բոլորս էլ ժամանակավոր ենք… (Դուրս է գալիս Լուսիկը): Լուսիկ, ինձ դուրս գրիր, շո՛ւտ… (Մտնում է հիվանդանոց):
ԼՈՒՍԻԿ.- Լավ, ընկեր Փորսուղյան։
Մտնում է Գևորգը։
ԳԵՎՈՐԳ.- Տես է՛, միացրած էլ թողել է։ Լավ է, չի այրվել։ (Հավաքում է էլեկտրալարը): Լուսիկ ջան, վաղը ամբողջ գյուղը քեզ է լսելու:
ԼՈՒՍԻԿ — Իսկապես, Գևորգ, ջնջիր մեր խոսակցությունը, ոչնչացրու։
ԳԵՎՈՐԳ.- Չէ, չէ՛, ինչ ես ասում, ափսոս է:
ԼՈՒՍԻԿ.- Ի՞նչ է, ուզում ես ընկերներիդ մոտ պարծենա՞լ…
ԳԵՎՈՐԳ.- Առանց այդ էլ պարծենում եմ, Լուսիկ ջան… Սա կպահենք որպես հիշատակ։ Եվ, երբ մեծանանք, թոռնիկներ ունենանք…
ԼՈՒՍԻԿ.- Չէ, չէ, չէ՛… Ջնջիր, շուտ արա։ Ա՛յ, չեմ սիրի, չեմ ամուսնանա… Չեմ, չեմ, չե՛մ…
ԳԵՎՈՐԳ.- Լավ, լա՛վ… Ջնջում եմ… Ըհը՛, ջնջեցի… ջնջվեց, ջնջվեց.. (Պտտում է ժապավենի սկավառակը):
Հագնված դուրս է գալիս Փորսուղյանը:
ՓՈՐՍՈՒՂՅԱՆ.- Գևորգ, կգաս հիմնարկ մի քանի զանգ կա միացնելու։
ԳԵՎՈՐԳ.- Ձեր կաբինետո՞ւմ, թե՞ դիրեկտորի։
ՓՈՐՍՈՒՂՅԱՆ.- Ի՞նչ։
ԳԵՎՈՐԳ.- Ձեր կաբինետո՞ւմ, թե՞ դիրեկտորի։
ՓՈՐՍՈՒՂՅԱՆ.- Դիրեկտորը ես եմ։ (Ծանրաքայլ առաջանում է): Լո՛ւյս… Լո՛ւյս… (Դահլիճում վառվում են լույսերը): Ես եմ դիրեկտորը…
Վարագույր
ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆ ԵՐՐՈՐԴ
ՊԱՏԿԵՐ ՎԵՑԵՐՈՐԴ
Գարուն է: Դաշտ: Աոաջին պլանում փոքր վրան: Վրանից քիչ հեոու ջրի դատարկ տակառո: Վրանում դաշտային հեռախոս: Երիտասարդ տղաներն ու աղջիկները ուրախ երգում են:
Մտնում է Փորսուղյանը։
ՓՈՐՍՈՒՂՅԱՆ.- Ինչ երգելու ժամանակ է… Աշխատանքի՛… (Բոլորը հեռանում են: Ինքը մոտենռւմ է հեռախոսին, վերցնում է լսափողը): Ալլո՜… Դիսպետչերին։ Լսիր, երկրորդ բրիգադում ուժը պակաս է, մեքենա ուղարկեք… Մի ճառիր… Դիրեկտորն է խոսում. մեքենա և վերջ… Ես ձեզ համար Սարոյան չեմ։ Վատ եք սովորել… (Դնում է լսափողը ու հեռանում):
Մտնում են Հրայրն ու Բերբերյանը։
ԲԵՐԲԵՐՅԱՆ.- (Ձեռքին մի քանի թղթեր): Սրանք Տերտերյանի ստորագրությունն է, իսկ ես այսպիսի կարգադրություն չեմ արել։
ՀՐԱՅՐ.- Կծիկը պետք է ՄՏ կայանում փնտրել։
ԲԵՐԲԵՐՅԱՆ.- Ափսոս Շմավոն Նիկիտիչն այստեղ չէ. նա իսկույն կգտներ այս գործարքի բանալին։
ՀՐԱՅՐ.- Բայց ինչու մենք չպարզենք։ Ի՞նչ է, մեր գործը միայն բարձր բերք ստանա՞լն է։ Մեր քթի տակ այսպիսի այլանդակություններ են կատարվում, իսկ մենք… Երբ ես ասում էի Տերտերյանը Փորսուղյանի կամակատարն է, դու ինձ հանդիմանում էիր…
ԲԵՐԲԵՐՅԱՆ.- Սխալվել եմ։
ՀՐԱՅՐ.- Եվ այդքանից հետո Փորսուղյանին թողնում են պաշտոնակատար։
ԲԵՐԲԵՐՅԱՆ.- Ես իմ ելույթում ասացի, որ Փորսուղյանը աջ ու ձախ օգտագործում է գործկոմի նախագահ Գաբրիելյանի բարեկամությունը… Որ Գաբրիելյանը հովանավորում է նրան…
ՀՐԱՅՐ.- Եվ ի՞նչ:
ԲԵՐԲԵՐՅԱՆ.- Առայժմ ոչինչ… Միայն խիղճս տանջում է, որ բոլոր մեղադրանք՝ որպես դիրեկտոր, բարդվեց եղբորդ վրա: Ճիշտ է, նա թույլ ղեկավար է, բայց ազնիվ մարդ է:
ՀՐԱՅՐ.- Եվ միամիտ…
ԲԵՐԲԵՐՅԱՆ.- Գնա Հրայր, գնա եղբորդ մոտ. նրա վիճակը ծանր է։
ՀՐԱՅՐ.- Նա ինձ հետ չի խոսում… Է՛հ, մի խոսքով սևն ու սպիտակը խառնվել է… (Գնում են):
Մտնում է Գվիդոնը։
ԳՎՒԴՈՆ.- Սանիտար, ա՜յ սանիտար… Ոչ մի հողածին չկա։ Սանիտա՜ր… (Նայում է վրանի ներսը): Բա սա եղա՞վ, մեկը չկա, որ խոպան վարող կոլխոզնիկին մի գլխացավի դեղ տա.. (Գետնից վերցնելով մի քար շպրտում է): Օհո՜… Հի՜շ Ջեյրան… Նազադ… (Հեռախոսի զանգ: Գվիգոնը վերցնում է լսափողը): Ասա՜… Կոլխոզնիկ.. Ցոլակի՞ն… Հա, ասեմ շտապ կապնվի էմտեսին… Աչքիս վրա… (Դնում է լսափողը): Չէ՜, ախպերս, Ցոլակին կանչելու համար ես աշխօր չեմ ստանում… Է՜հ, մինչև սանիտարի գալը, ես ինձ կամաց կամաց բուժեմ… (Պառկում է): Չեմ հասկանում էս խոպանից ի՞նչ են ստանալու, որ ամբողջ գեղով խառնվել են իրար։ Տո՛, դուք Մեսրոպ աղայից խելոք մարդ չլինեք։ Քանի տարի էս հողերն իրա ձեռքին էր, որ իմանար դախոդ կունենա, չէր թողնի խոպան։ Հե՜յ գիտի Մեսրոպ աղա… Ոսկի պահակությունից հանեցին, ղրկեցին ջուր կրելու։ Վնաս չունի, ընկեր Բերբերյան, կապրենք։ Ցերեկը՝ ջուր կկրեմ, գիշերը՝ կարողությունդ… Քանի դիրեկտոր Փորսուղյանը կենդանի ա, Գվիդոնը բռնվողը չի՜։ Թագավորի գլուխը կտրելուց հետո, թող վեզիրինն էլ կտրեն,- կասեր լուսահոգի հերս… (Սկսում է երգել): Ով կտա մեզ հաց ու ջուր, բարևը կառնեմ…
Մտնում է Հասմիկը՝ ձեռքին մի քանի թերթեր։
ՀԱՍՄԻԿ.- Եթե դու այստեղ պառկես ու երգես, քեզ ոչ ոք էլ հաց ու ջուր չի տա:
ԳՎԻԴՈՆ.- Այ աղջի, ես ցավից եմ երգում, ցավից…
ՀԱՍՄԻԿ.- Ինչպե՞ս թե ցավից։
ԳՎԻԴՈՆ.- Աշխատանքիս բնույթին համեմատ, գլուխս առավոտվանից ցավում ա: Չորս անգամ եկել եմ էստեղ. մեկը չկա, որ խոպան-ցանող կոլխոզնիկին մի գլխացավի դեղ տա… (Բռնում է գլուխը): Վա՜խ, պայթե՜ց… Չոր շանջուն բռնել ա։
ՀԱՍՄԻԿ.— (Հեգնանքով): Շատ աշխատելուց է։
ԳՎԻԴՈՆ.- Ինչ անենք, Հասմիկ ջան, ինձ ու իմ կոլխոզի համար եմ աշխատում, որ պատվազուրկ չլինենք, ընկերներ…
ՀԱՍՄԻԿ.- (Տալով դեղահատը): Վերցրու, խմիր։
ԳՎԻԴՈՆ.- (Դեղահատը գրպանը դնելով): Օխա՜յ, դինջացա… Էդ էսօրվա թերթերն են… Մինչև եզները հանգստանան, տեսնենք ինչ ա գրած։ (Վերցնելով թերթը բարձրաձայն կարդում է): Կը-ո-մու-նիզ-մի ակ-տիվ կը-ա-ռու-ցող-ները. կոմունիզմի ակտիվ կառուցողները։ Ա՛յ, ապրեք ընկերներ… Հասմիկ ջան, դու ագիտատոր ես, կիմանաս. ե՞րբ պիտի գա էդ օրհնված կոմունիզմը, որ մարդիկ փառավորվեն.- կեր, խմի, պառկի, քնի…
ՀԱՍՄԻԿ.- Ինչ վերաբերում է ուտել-խմելուն, հանգիստ պառկելուն, դու այդ վայելում ես դեռ սոցիալիզմի ժամանակ… Ախր, քեզ նման մարդիկ…
ԳՎԻԴՈՆ.- Այ աղջի, մի հատ գլխացավի դեղ տվիր, տեղը հազար խոսք ես ասում… Բա սա բուժո՞ւմ ա… (Մեկուսի): Սա Բերբերյանից էլ անցավ…
Մտնում է Ղևոնդը։
ՂԵՎՈՆԴ.- Հասմիկ ջան, մի զանգահարի տրակտորի կայան։ Գայանեն ուշացավ… (Այդ պահին Գվիդոնը փռշտում է): Զահրումա՜ր…
ԳՎԻԴՈՆ.- Ոնց թե:
ՂԵՎՈՆԴ.- Թյո՜ւ…
ԳՎԻԴՈՆ.- Էդ ինձ ես ասո՞ւմ:
ՂԵՎՈՆԴ.- Չէ, սատանին եմ ասում:
ԳՎԻԴՈՆ.- Խոսքդ մի փոխի, սատանա գոյություն չունի։
ՂԵՎՈՆԴ.- Ամբողջ գյուղը մրջյունի պես աշխատում է, իսկ սա էստեղ գլուխ է պահում…
ԳՎԻԴՈՆ.- Ոչ թե գլուխ եմ պահում, այլ գլուխ եմ բուժում, ընկերներ:
ՀԱՍՄԻԿ.- Ճիշտ է… Եվ նստած սպասում է կոմունիզմի գալուն։
ՂԵՎՈՆԴ.- Է՜, որդի ջան, քանի սրա նմանները կան, կոմունիզմը կհետաձգվի։
ԳՎԻԴՈՆ.- Այսինքն ես հակահեղափոխական եմ, հա՞։
ՂԵՎՈՆԴ.- Տո՛, դու սկի բան էլ չես։
ԳՎԻԴՈՆ.- Ա՜յ քավոր Ղեոնդ, մենք քավոր մարդիկ ենք. հերիք չի տեղին, անտեղին ինձ քննադատես, ընկերներ…
ՂԵՎՈՆԴ.- Տո ինչ քննադատել, ես քեզ անպատվում եմ, անպատվում… Բա երեսիդ մեռոն էլ չեն քսե՞լ…
ԳՎԻԴՈՆ.- Ես կարմիր խաչի անդամ եմ, ինձ մոտ մեռոնի անուն մի տուր։
ՂԵՎՈՆԴ.- Դե կորի՜, սուտ քրիստոս…
ՀԱՍՄԻԿ.- (Լսափողի մեջ): Ընկեր Գայանեին… Խնդրեմ, Ղեոնդ բիձա։
ՂԵՎՈՆԴ.- Ապրես, գառ ջան… (Վերցնում է լսափողը):
ԳՎԻԴՈՆ.- Իմ գլխավոր թշնամիներից մեկն էլ էս գերեզմանոցի թեկնածուն է։ (Կողմ ասելով գնում է):
ՂԵՎՈՆԴ.- (Լսափողի մեջ): Գայանե ջան, ախր էսպես չի լինի, գառ ջան։ Ասում են սերմացուն ծննդական չունի… Յա՜, ինչի ես ծիծաղում…
ՀԱՍՄԻԿ.- Ասա, սերմացուն կոնդիցիոն վկայական չունի։
ՂԵՎՈՆԴ.- (Լսափողի մեջ): Ասում եմ սերմացուն կոնդեցու վկայական չունի, ցանելուց հրաժարվում են։ Ո՞վ է ստուգել։ Ես եմ ստուգել՝ մեկ, Ցոլակս է ստուգել՝ երկու, Ժիրայրն է հրաժարվում՝ երեք… (Լսափողը դնում է ականջին): Իմացա՞ր։ Ո՞նց թե չես լսում… Հա՜, դե արի քո կազմին հասկացրու… (Դնում է լսափողը): Էս հեռախոսով խոսելուց դժվար բան չկա։ Խոսքը որ ճակատին չասես, սուտ բան է…
Գալիս են Բերբերյանն ու թղթակից Շատվորյանը։
ԲԵՐԲԵՐՅԱՆ.- (Ղևոնդին ու Հասմիկին): Ծանոթացեք, ընկեր Շատվորյանը թերթի խմբագրությունից է։
ՂԵՎՈՆԴ.- (Մեկնելով ձեռքր): Աչքիս վրա. Ցոլակի հերն եմ։
ՇԱՏՎՈՐՅԱՆ.- Իսկ ո՞վ է այդ Ցոլակը։
ԲԵՐԲԵՐՅԱՆ.- Լավ տրակտորիստ է և մեր Հասմիկի… Մրցակիցը… Իսկ Հասմիկին ծանոթ եք պատի թերթից։
ՇԱՏՎՈՐՅԱՆ,- Այո, այո։ (Հասմիկին): Ինչ եք կարծում, Ցոլակը կարո՞ղ է ձեզանից փոխանցիկ դրոշը վերցնել։
ՀԱՍՄԻԿ.- Տեսնենք։
ՂԵՎՈՆԴ.- Փոխանցիկը չգիտեմ, բայց Հասմիկին հոր տնից անպայման կվերցնի։
Հասմիկը ամոթխած փախչում է։ Գալիս է մի կոլտնտեսական։
ԿՈԼՏՆՏԵՍԱԿԱՆ.- Ըննկեր Բերբերյան, Փորսուղյանը ձեզ կանչում է։
ԲԵՐԲԵՐՅԱՆ.- Դուք զրուցեք, ընկեր Շատվորյան, ես հիմա… (Գնում է):
ՂԵՎՈՆԴ.- Բայց ես էլ գործ ունեմ, գառ ջան… (Ուզում է գնալ):
ՇԱՏՎՈՐՅԱՆ.- (Հանելով ծոցատետրը): Ես ձեզ շատ չեմ զբաղեցնի, Ղևոնդ բիձա։ Խնդրում եմ պատմեք, թե ինչպես իրացրիք այս խոպանը և դուք անձամբ ի՞նչ եք արել։
ՂԵՎՈՆԴ.- Լավ կլիներ էդ մասին ուրիշը պատմեր։
ՇԱՏՎՈՐՅԱՆ.- Ինչո՞ւ:
ՂԵՎՈՆԴ.- Որովհետև ես խոսքը ճակատին ասող մարդ եմ, որ ամեն ինչ ճիշտ պատմեմ, էլ քեզ գովելու բան չի մնա։
ՇԱՏՎՈՐՅԱՆ.- Պարտադիր չէ, որ թերթը միայն գովի։
ՂԵՎՈՆԴ.- Էսռեղ պարտադիր է, գառ ջան, որովհետև սա քրտինք է, հալալ աշխատանք է… Բայց անշնորհք մարդիկ չէին հասկանում. դեմ էին… Հա, հա, մի զարմանա… (Գալիս է Լուսիկը): Վա՛յ, բարև աղջիկ ջան, արի ծանոթացիր, թերթ գրող է…
ՇԱՏՎՈՐՅԱՆ.- (Ձեռքը մեկնելով): Շատվորյան։ Երևի գյուղատնտես եք։
ԼՈՒՍԻԿ.- Ոչ, բուժակ եմ։
ՂԵՎՈՆԴ.- Էն էլ ի՜նչ բժիշկ… Ամբողջ գյուղը արևով երդվում է։ Համա, ես Լուսիկից ու բոլոր բժիշկներից մի բանում շատ դժգոհ եմ։
ՇԱՏՎՈՐՅԱՆ.- Ի՞նչ բանում։
ՂԵՎՈՆԴ.- Չեն կարողանում մի էնպիսի դեղ հնարեն, որ մարդու կյանքը երկարացնեն։
ԼՈՒՍԻԿ.- Մեր գիտնականները վաղուց են աշխատում։
ՇԱՏՎՈՐՅԱՆ.- Այնպես որ, Ղևոնդ բիձա, կգա ժամանակ, այդ հարցը կլուծվի և ձեր փափագը կկատարվի։
ՂԵՎՈՆԴ.- Իսկ որ էդ դեղը գտան, բոլորին էլ կտա՞ն, որ կյանքները երկարի։
ՇԱՏՎՈՐՅԱՆ.- Իհարկե։
ՂԵՎՈՆԴ.- Բոլորի՞ն։
ԼՈՒՍԻԿ.- Բոլորին։
ՂԵՎՈՆԴ.- Էդ Գվիդոնին էլ, Փորսուղյանին էլ…
ԼՈՒՍԻԿ.- Այո, իհարկե։
ՂԵՎՈՆԴ.- Ես դրան դեմ եմ։
ՇԱՏՎՈՐՅԱՆ.- Հա՜, հա՜, հա՜… Ինչո՞ւ, Ղևոնդ բիձա։
ՂԵՎՈՆԴ.- Նրա համար, որովհետև… Ախր, խոսքս կիսատ մնաց, էդ խոպանը, որ ասում ես, էս դաշտն էր։ Մաքրեցինք, սարքեցինք, ջրանցք փորեցինք, մնում էր վարել, դիրեկտոր Սարոյանն ու տեղակալ Փորսուղյանը կանգնեցրին, թե տրակտոր չենք տալիս…
ՇԱՏՎՈՐՅԱՆ.- Հետաքրքիր է…
ՂԵՎՈՆԴ.- Էլ ինչ հետաքրքիր… Գործը հասավ վերև, մարդիկ եկան էդ պայմանազանց դիրեկտորին մի լավ խայտառակ արին ու…
ՇԱՏՎՈՐՅԱՆ.- Ինչպե՞ս է դիրեկտորի ազգանունը։
ՂԵՎՈՆԴ.- Սարոյան… Մի գրի։ Արդեն հանել են։
ՇԱՏՎՈՐՅԱՆ.- Խոպանի հարցո՞վ։
ՂԵՎՈՆԴ.- Ասում են՝ դրանից հետո էլ խարդախություն է արել… Փող է կերել… Բայց ես դրան չեմ հավատում։
ԼՈՒՍԻԿ.- (Շատվորյանին): Ներեցեք, ես պիտի… (Ուզում է գնալ):
ՇԱՏՎՈՐՅԱՆ.- Խնդրեմ, երևի դեղաբույսեր եք փնտրում։
ԼՈՒՍԻԿ.- Ոչ։ Պետք է որոշեմ դաշտային մսուրների տեղը։ (Գնում է):
ՇԱՏՎՈՐՅԱՆ.- Հա՜, իսկ տեղակալին ի՞նչ արին։
ՂԵՎՈՆԴ.- Փորսուղյանի՞ն… Բան էլ չարին։ Հիմա էլ թողել են դիրեկտորի տեղը։ Զարմանում եմ…
ՇԱՏՎՈՐՅԱՆ.- Ինչո՞ւ։
ՂԵՎՈՆԴ.- Ես դրան չեմ սիրում։ Աչքերը պղտոր մարդ է… Արի, արի մեր աշխատանքը տես… (Թևից քաշելով տանում է):
ԴԱԴԱՐ
Վազելով գալիս է Հասմիկը, և սափորը վերցնելով մոտենում աղբյուրին: Նրան հետևելով գալիս է Սաշան և թաքնվում վրանի մեջ: Այդ նկատում է դիմացից եկող Ցոլակը… Եվ մոտենում աղբյուրին ջուր է խմում:
ՀԱՍՄԻԿ.- Ցոլակ, մի խմիր, քրտնած ես…
ՑՈԼԱԿ.- (Հեգնանքով): Ի՜նչ հոգատարություն…
ՀԱՍՄԻԿ.- Ինչո՞ւ չես լսում։
ՑՈԼԱԿ.- (կեղծելով): Հեռացիր աչքիցս…
ՀԱՍՄԻԿ.- Հարբա՞ծ ես, ինչ է…
ՑՈԼԱԿ.- (Հեգնանքով): Ի՜նչ անմեղ աչքեր…
ՀԱՍՄԻԿ.- (Շվարած): Այդ ի՞նչ ես իմացել։
ՑՈԼԱԿ.- Ամեն ինչ… Ահա՛.. (Գրպանից հանում է մի լուսանկար): Վերցրու… Անկեղծ զգացմունքով՝ սիրելի Սաշայիս։
ՀԱՍՄԻԿ.- (Բարկացած): Սա կեղծիք է։ Ես Սաշային չեմ նվիրել…
ՑՈԼԱԿ.- (Ծիծաղը զսպելով): Կեղծի՞ք է… Սրանք, սրանք էլ կեղծի՞ք են… Սրանք էլ չե՞ս նվիրել… (Հանում է մի քանի նկարներ, տալիս Հասմիկին):
հԱՍՄԻԿ.- Դու ինձ վիրավորում ես…
ՑՈԼԱԿ.- Իսկ ինձ վիրավորողը անպատիժ չի մնա։
ՀԱՍՄԻԿ.- (Լացակումած): Ամոթ քեզ…
ՑՈԼԱԿ.- Ես ամաչելու ոչինչ չունեմ, սիրելի Հասմիկ, թող ամաչի այս վրանը, որը դարան մտած սպասում է յուր լարած թակարդի զոհը տեսնելուն… (Մոտենում է վրանին, որտեղից դուրս փախչելով վայր է ընկնում Սաշան): Սա էլ կեղծի՞ք է…
ՍԱՇԱ.- Ո՞վ… Ե՞ս…
ՀԱՍՄԻԿ.- Անամո՛թ… Կորիր այստեղից… (Լուսանկարները խփում է երեսին: Սաշան ուզում է փախչել):
ՑՈԼԱԿ.- Սպասի՛ր… Եթե ապտակեմ, կդիմանա՞ս ապտակիս թափին:
ՍԱՇԱ.- (Հպարտ): Ոչ, չեմ դիմանա…
ՑՈԼԱԿ.- Հավաքիր նկարները:
ՍԱՇԱ.- Ո՞վ… Ե՞ս…
ՑՈԼԱԿ.- Շո՛ւտ։
ՍԱՇԱ.- Հիմա… (Հավաքում է նկարները, տալիս Ցոլակին):
ՑՈԼԱԿ.- Ասա. ինչքան ժամանակ ես կորցրել սրանք արտատպելու և ձեռագիրը կեղծելու վրա։
ՍԱՇԱ.- Ե՞ս… հիմա…
ՀԱՍՄԻԿ.- Դու հիմա թակարդ ընկած աղվես ես։ Ցոլակ, թող, թո՛ղ կորչի այստեղից։
ՑՈԼԱԿ.- Ներողություն խնդրիր Հասմիկից:
ՍԱՇԱ.- Ո՞վ… Ե՞ս…
ՑՈԼԱԿ.- Շո՛ւտ…
ՍԱՇԱ.- Ես խնդրում եմ… Ցանկանում եմ երջանիկ լինեք…Դե, ես ի՞նչ եմ… ծուխ եմ… Ես ոխ չեմ պահի…
ՑՈԼԱԿ.- Ո՞խ…
ՍԱՇԱ.- Այո, ը՜, այսինքն ոչ…
ՑՈԼԱԿ.- Դե՛, փախիր… Շո՛ւտ։
Սաշան վազում է, ապա ինչ-որ մեկին նկատելով, ետ է փախչում, մտնում վրանը։
ՀԱՍՄԻԿ.- Այստեղ չի կարելի։
ՍԱՇԱ.- Բայց… Խնդրում եմ, Ցոլակ ջան… Հայրս Լուսիկի հետ այստեղ է գալիս… Չեմ ուզում ինձ տեսի…
ՑՈԼԱԿ.- Եկ այստեղ, ե՜կ… Ես քեզ այնպես թաքցնեմ, որ ինքդ էլ քեզ չտեսնես… Ե՜կ… (Սաշան հնազանդ հետևում է. Ցոլակը նրան մոտեցնում է դատարկ տակառին): Մտի՛ր… Շո՛ւտ…
ՍԱՇԱ.- Ո՞վ… ե՞ս… Ախր… (Մտնում է տակառի մեջ):
ՑՈԼԱԿ.- Ըհը՛… Թող հայրդ չտեսնի: Իսկական քո չափսով է։ Հասմիկ ջան, լավ խաղացի, չէ՞։
ՀԱՍՄԻԿ.- Զուր չէ, որ ինքնագործ խմբակում Ռուստամ ես խաղում։
ՑՈԼԱԿ.- Իսկ դու, անմեղ Սուսան… (Ուզում է գրկել Հասմիկին. ապա խփում է տակառին): Դե, չշարժվես, հայրդ գալիս է. լսեցի՞ր…
Գնում են:
ՍԱՇԱ.- (Տակառի միջից՝ զայրացած): Լսեցի…
Զրուցելով մտնում են Լուսիկն ու Փորսուղյանը։
ԼՈՒՍԻԿ.- Հետո՞:
ՓՈՐՍՈՒՂՅԱՆ.- Հետո ի՜նչ թյուրիմացություն… Որպես խուլիգան քաղաքամաս են կանչում… Ասա, ո՞ւմ…
ԼՈԻՍԻԿ.- Ո՞ւմ:
ՓՈՐՍՈՒՂՅԱՆ.- Սաշային։
ԼՈՒՍԻԿ.- Ձեր տղայի՞ն…
ՓՈՐՍՈՒՂՅԱՆ.- Բա… Զարմանում ես, չէ՞։ Սաշան և հանկար ծ խուլիգանություն… Բա նա ռեստորանում կռիվ գցո՞ղ է… Ահա, կարդա մեղադրական եզրակացությունը… (Տալիս է մի թուղթ):
ԼՈՒՍԻԿ.- Նրանից ամեն ինչ սպասելի է։
ՓՈՐՍՈՒՂՅԱՆ.- Դու էլ ես հավատում, հա՞։ Ւսկ ես ուզում էի քո միջոցով պարզել թյուրիմացությունը։
ԼՈՒՍԻԿ .- Իմ միջոցո՞վ…
ՓՈՐՍՈՒՂՅԱՆ.- Այո, միայն դու կարող ես օգնել, քանի որ դեպքի օրը Սաշան եղել է գյուղում, տանը հիվանդ պառկած… Իսկ օրենքի առաջ փաստաթուղթ է հարկավոր… ԼՈՒՍԻԿ.- Բայց ես Սաշայի հիվանդության մասին ոչ մի արձանագրություն չունեմ։
ՓՈՐՍՈՒՂՅԱՆ.- Կարևոր չէ, Սաշաս վատառողջ տղա է… Այս րոպեին էլ տանը բարձր ջերմության մեջ պառկած է…
ԼՈՒՍԻԿ.- Ես այդպիսի տեղեկանք տալ չեմ կարող։
ՓՈՐՍՈՒՂՅԱՆ.- Նշանակում է դիրեկտորը սուտ է խոսում, հա՞։
ԼՈՒՍԻԿ.- Ես ձեզ հավատում եմ, բայց օրենքի առաջ փաստաթուղթ է հարկավոր։
ՓՈՐՍՈՒՂՅԱՆ.- Ուրեմն դու չես ուզում փրկել խուլիգանության մեջ զրպարտվող մի ազնիվ երիտասարդի ապագան… Մի՞թե Սաշան ընդունակ է խուլիգանության… Դա… դա հավասար է նրան, որ ես ապացուցեմ, թե սա տակառ չէ, այլ մարդ է… (Պայուսակը գցում է տակառի վրա):
Մտնում է Գվիդոնը:
ԳՎԻԴՈՆ.- Ընկեր Փորսուղյան, սումկեդ վերկալ… բոչկեն տանում եմ ջուր բերեմ…
ՓՈՐՍՈՒՂՅԱՆ.- (Վերցնելով պայուսակը): Տա՛ր…
ԳՎԻԴՈՆ.- (Գլորում է տակառը, Սաշան միջից դուրս է թռչում): Յա՜, Սաշա ջան…
ՍԱՇԱ.- Հայրիկ, ձայն չլինի…
ՓՈՐՍՈՒՂՅԱՆ.- Տո՜, ավազակի տղա, ավազակ… (Բարձրացրած պայուսակը իջեցնում է Սաշայի վրա. Սաշան փախչում է և հարվածը հասնում է Գվիդոնի գլխին, որը վայր է ընկնում):
ԼՈՒՍԻԿ.- Այս էլ երկրորդ թյուրիմացությունը, ընկեր Փորսուղյան։
ԳՎԻԴՈՆ.- Վնաս չունի… Երևի բոչկան միամիտ ընկել էր տղի վրա…
Մտնում է Գրիգորը, ջուր է խմում։
ՓՈՐՍՈՒՂՅԱՆ.- Գրիգոր… Գրիգոր…
ԳՎԻԴՈՆ.- Այ տղա, Գրիգոր…
ԳՐԻԳՈՐ.- Էլ պրծավ… Էլ չեմ ուզում լսել… Չե՛մ ուզում։ Չեմ ուզում… (Բարկացած՝ վազելով հեռանում է):
ԳՎԻԴՈՆ.- Վա՜յ, նամարդ Գրիգոր… (Տակառը գլորելով տանում է):
Մտնում է Բերբերյանը։
ԲԵՐԲԵՐՅԱՆ.- Գվիդո՞ն… Դու երեք ամիս աշխատեցիր շինարարության վրա որպես պահակ, ճի՞շտ է։
ԳՎԻԴՈՆ.- Չէ՛, երեք ամիս ութ օր։ (Փորսուղյանը ուշադիր լսում է):
ԲԵՐԲԵՐՅԱՆ.- Ավելի լավ։ Ո՞ւր գնաց քո աչքի առաջ բարձած երկու մեքենա տախտակը։
ՓՈՐՍՈՒՂՅԱՆ.- Ո՞ւր գնաց։
ԳՎԻԴՈՆ.- Մենակ է՞դ։ Բա գաջը, կիրը… ցեմենտը… բոլորն էլ գնաց ակումբի ու գոմի շինարարության վրա։
ԲԵՐԲԵՐՅԱՆ.- Քեզ հարցնում եմ գողացվածի մասին։
ՓՈՐՍՈՒՂՅԱՆ.- Գողացվածի…
ԳՎԻԴՈՆ.- Բա ես ի՞նչ իմանամ, ընկեր Բերբերյան, ավտոն լցրել, տարել են։
ԲԵՐԲԵՐՅԱՆ.- Նայիր աչքերիս։
ԳՎԻԴՈՆ.- Ինչի՞ նայեմ, որ… էս անտեր աչքս էլ… (Տակառը գլորելով գնում է):
ՓՈՐՍՈՒՂՅԱՆ.- Իմիջիայլոց, այդ գողացած շինանյութի հարցում ես այնքան այդ սրիկա Գվիդոնին չեմ մեղադրում, որքան այդ ուրբաթախոս Տերտերյանին։
ԲԵՐԲԵՐՅԱՆ.- Ինձ թվում է այդ սրիկա Գվիդոնի թիկունքին ավելի մեծ սրիկա է կանգնած։
ՓՈՐՍՈՒՂՅԱՆ.- Ո՞վ է իմանում…
ԲԵՐԲԵՐՅԱՆ.- Իսկ գիտեք, որ ընկեր Սարոյանի գործը հանձնել են դատարան։
ՓՈՐՍՈՒՂՅԱՆ.- Դժբախտարար իմացա։
ԲԵՐԲԵՐՅԱՆ.- Ձեր խիղճը չի՞ տանջում։
ՓՈՐՍՈՒՂՅԱՆ.- Երևակայեք, այնքան իմ հիվանդության մասին չեմ մտածում, որքան այդ մարդու… Բայց փաստերը…
ԲԵՐԲԵՐՅԱՆ.- Ահա մի փաստ։ (Հանում է մի գրություն): Համաձայն պայմանագրի վառելանյութը պետք է դաշտ տեղափոխվեր մեր ուժերով, ճի՞շտ է։
ՓՈՐՍՈՒՂՅԱՆ.- Ճիշտ է։ Այդպես էլ եղել է։
ԲԵՐԲԵՐՅԱՆ.- (Տալով թուղթը): Կարդացեք։
ՓՈՐՍՈՒՂՅԱՆ.- (Կես՝ մտովի, կես՝ բարձրաձայն կարդում է): ՄՏ կայանի կողմից տեղափոխված… Գումարային արժեքը կազմում է ութ հազար չորս հարյուր ռուբլի… Մուծման ժամկետը սահմանել… Դիրեկտոր՝ Սարոյան… Դա՜… Տեսնո՞ւմ ես, մարդիկ ճիշտ են։ Սա գործարք է…
ԲԵՐԲԵՐՅԱՆ.- Իսկ սա ի՞նչ է։ (Տալիս է այլ գրություն):
ՓՈՐՍՈՒՂՅԱՆ.- (Նայելով թղթին): Սա՞… Սա իմ զեկուցագիրն է:
ԲԵՐԲԵՐՅԱՆ.- Որտեղ ներկայացնում եք հիշյալ գումարի պահանջը։
ՓՈՐՍՈՒՂՅԱՆ.- (Խիաո): Ընկեր Բերբերյան, ես որպես դիրեկտոր քեզ հաշվետու չեմ… Բայց պետք է կարդացածը հասկանալ։ Ես շեշտում եմ՝ համաձայն ընկեր Սարոյանի կարգադրության.. Դա նշանակում է՝ ես ունեմ հիմք… Հրամա՛ն… Պա՞րզ է։
ԲԵՐԲԵՐՅԱՆ.- Երևի պարզ դառնա։
ՓՈՐՍՈՒՂՅԱՆ.- Այդ դատարանի գործն է։ Հիմա խնդրում եմ զբաղվեք ձեր գարնանացանով…
ԲԵՐԲԵՐՅԱՆ.- Ընկեր Փորսուղյան, խնդրում եմ մի հուզվեք և լսեք ինձ մինչև վերջ։
ՓՈՐՍՈՒՂՅԱՆ.- Դրա համար ես ունեմ կաբինետ։
ԲԵՐԲԵՐՅԱՆ.- Կաբինե՞տ, խնդրեմ, գնանք կաբինետ։ (Լսվում է զանգի ղողանջ):
ՓՈՐՍՈՒՂՅԱՆ.- Ափսոս, հանգստի ժամ է։ Ասենք, գնանք… Ես ե՞րբ եմ հանգստացել… (Բերբերյանի հետ գնում է):
Ժիրայրի ու Ցոլակի հետ գալիս է Գևորգը՝ մագնիտոֆոնը գրկած և մտնելով վրանը, զբաղվում են նրանով։
Աղջիկների, Լուսիկի ու Հասմիկի հետ մտնում է Գայանեն՝ ձեռքին մի նամակ։
ԼՈՒՍԻԿ.- Ումի՞ց է, Գայանե:
ԳԱՅԱՆԵ.- Գուրգենից է։
ՀԱՍՄԻԿ.- Գուրգենն ո՞վ է։
ԳԱՅԱՆԵ.- Մենք միասին վերջացրինք ինստիտուտը։ Նշանվեցինք։ Ւսկ հետո նա հրաժարվեց մեկնել գյուղ, աշխատանքի, նույնն էլ ստիպում էր ինձ… Եվ մենք… Լավ, այդ հետո կպատմեմ։ Այժմ լսեք այն տողերը, որ ինձ այսպես ուրախացրել է։ (Կարդում է): ՛՛Դու և Հրայրը ճիշտ էիք։ Գյուղատնտեսը պետք է դաշտում լինի, ոչ թե քաղաքի ասֆալտապատ փողոցներում։ Ես ձանձրացա մինիստրության կաբինետներում վիճակագրական թվեր արտագրելուց։ Իմ տեղը ձեր շարքերում է. ես գյուղ եմ գալիս… Դեպի դաշտ… Դեպի հողը… Իմ Գայանե։ (Ընդհատում է): Բավական է. էլ չեմ կարդա։
ՑՈԼԱԿ.- (Մոտեցել էր նրան): Մնացածը հարսանիքի մասին է։ (Ծիծաղ):
Տարբեր կողմերից գալիս են կոլտնտեսականներ, Ղևոնդը և ուրիշներ։
I ԿՈԼՏՆՏ.- Տղիդ ես գովում, բա աղջկանս գործած ձեռագործները… Խորասանի խալիչան էլ չի հասնի… Տեսար, էլի:
ՂԵՎՈՆԴ.- Գովեք, գովեք, իրար լավ գտել եք։
I ԿՈԼՏՆՏ.- Բա ինչի չեմ գովի… Հասմիկիս ո՞վ չի գովում։
I I ԿՈԼՏՆՏ.- Բա Ցոլակի տերն ինչ ասի։ Ցոլակի պես փեսա ճրագով չէիր գտնի։
ՂԵՎՈՆԴ.- Տեսնո՞ւմ ես, մուշտարի են տաքացնում, հա՜։ Քեֆդ քոք պահի, խնամի ջան. թազա գինին հասնի, մի հարսանիք սարքեմ, որ լեռները պար գան, լեռնե՜ը…
ԳԵՎՈՐԳ.- Ցոլակ, աչքդ լույս, հարսանիքիդ հրամանը տրվեց:
ՑՈԼԱԿ.- Քո հրամանը ե՞րբ է տրվելու։
ԳԵՎՈՐԳ.- Տեսնենք, ֆինանսական տարին փակենք, նոր:
ՂԵՎՈՆԴ.- Համա, էնպես արա, որ Շմավոնը հրաման տա, ոչ թե բալանսը փակի… (Ընդհանուր ծիծաղ):
ԳԵՎՈՐԳ.- Վա՛յ, Շմավոն Նիկիտիչը եկավ…
Գալիս է Շմավոնը ծաղկեփունջը ձեռքին։
ՇՄ. ՆԻԿԻՏԻՉ.- Բարև ձեզ… Ուրախության բերք լինի: Չկարողացա համբերել… Ջերմուկից ԶԻՄ-ով եմ եկել…
ԼՈՒՍԻԿ.- Հայրիկ, ո՞նց է առողջությունդ։
ՇՄ. ՆԻԿԻՏԻՉ.- Շատ լավ է, աղջիկ ջան։ Դու, դու ո՞նց ես։
ԼՈՒՍԻԿ.- Այնպես էի կարոտել…
ՑՈԼԱԿ.- Ուշադրություն, ուշադրություն… Խոսում է տեղական ռադիոհանգույցը։
Գևորգը միացնում է մագնիտոֆոնը։
ԲԱՐՁՐԱԽՈՍ.- Ասա, Լ ուսիկ, սիրում ես ինձ, թե ոչ։
- Սիրում եմ, Գևորգ, սիրում եմ…
- Երբ ենք ամուսնանալու։
- Երբ հայրիկը Ջերմուկից վերադառնա։
Ընդհանուր ծիծաղ։
ՇՄ. ՆԻԿԻՏԻՉ.- (Բարկացած): Այս ինչ է… Այս ինչ է նշանակում։ Սա գարնանացա՞ն է, թե նշանդրեք… նախալտվո՛…
ՁԱՅՆԵՐ.- Արժանի են… Արժանի… Շնորհավոր լինի…
ՂԵՎՈՆԴ.- Շմավոն, նամարդություն չլինի…
Երիտասարդները Գևորգին ու Լուսիկին բերում, կանգնեցնում են Շմավոն Նիկիտիչի առջև։
ՇՄ. ՆԻԿԻՏԻՉ.- (Գևորգին): Ձեռքդ… Ձեռքդ… Աջը… (Լուսիկին): Ձեռքդ… (Նրանց ձեռքերը միացնելով): Բավարար է…
Ընդհանուր ցնծություն. գրկախառնվում են Լուսիկի հետ, պար, երաժշտություն։
ԳԵՎՈՐԳ.- Ցոլակ, շուտ կանչիր Բերբերյանին, Փորսուղյանին, Տերտերյանին… Շո՛ւտ…
Ցոլակը գնում է, իսկ Ժիրայրն ու Գևորգը վրանից հանում են մագնիտոֆոնը:
ԺԻՐԱՅՐ.- Ժողովուրդ… եկե՛ք… Հավաքվեք էստեղ…
Հավաքվում են կոլտնտեսականներն ու հարմար դիրքով նստում։ Վազելով գալիս է Գվիգոնը։
ԳՎԻԴՈՆ.- Յա՜, էս ինչ ա, կինոն սկսե՞լ ա…
Վիճելով գալիս են Փորսուղյանը, Բերբերյանը, Հրայրը, Տերտերյանը, Ցոլակը:
ՓՈՐՍՈՒՂՅԱՆ.- Այդ զրպարտություն է, կլյաուզա… Դուք գործ ունեք դիրեկտորի հետ. փաստեր տվեք, փաստե՜ր… Ապացո՛ւյց… Դուք ո՞վ եք, որ սպառնում եք ինձ գործից հանել… Ես հիմա գործկոմ կհայտնեմ… Փաստ եմ ուզում, փա՜ստ…
ԳԵՎՈՐԳ.- Փաստեր կան, ընկեր Փորսուղյան, հանգստացեք… Ընկեր Բերբերյան, ես կապացուցեմ…
ԲԵՐԲԵՐՅԱՆ.- Կատակի ժամանակ չէ, Գևորգ…
ԳԵՎՈՐԳ.- Ազնիվ խոսք, ընկեր Բերբերյան…
ՓՈՐՍՈՒՂՅԱՆ.- (Մոտենալով հեռախոսին): Ցոլակ, ինձ միացրու գործկոմի հետ:
ԳԵՎՈՐԳ.- Միացնում եմ… (Միացնում է մագնիտոֆոնը):
ԲԱՐՁՐԱԽՈՍ.- Լսիր, Արտաշես, եթե հանձնաժողովը ապացուցի, որ դու կոլխոզի հաշվին ինձ համար բնակարան ես կառուցել, կկորչես…
ՁԱՅՆԵՐ.- Փորսուղյանն է… Վո՜ւյ, աղջի, Փորսուղյանն է…
Փորսուղյանը այլայլվում է։ Շփոթված նայում է շուրջը։
ԲԱՐՁՐԱԽՈՍ.- Չէ՛, ընկեր Փորսուղյան, քեզ համար բնակարան կառուցեմ, մեջտեղում ես կորչե՞մ…
ՁԱՅՆԵՐ.- Էս էլ Տերտերյանն է… Տե՜ս, է՜…
ԲԱՐՁՐԱԽՈՍ.- Ասում եմ շարքից հանիր փաստաթղթերը։
- Կարևորները հանել եմ։
- Ապրես, տուր տեսնեմ։
- Վառեցի…
ՇՄ. ՆԻԿԻՏԻՉ.- (Հարձակվելով): Նախալստվո՜…
Իրարանցում։ Տերտերյանն ու Փորսուղյանը դողալով մոտենում են իրար…
ԲԱՐՁՐԱԽՈՍ.- Սարոյանի գլուխը կերար, դառնում ես դիրեկտոր, իսկ ես բանտի դռանն եմ…
ՁԱՅՆ.- Տեսնում եք, անմեղ մարդուն կործանեցին…
ԳՎԻԴՈՆ.- (Փորսուղյանին ու Տերտերյանին): Վա՜յ, գողե՜ր, ավազակնե՜ր…
ԲԱՐՁՐԱԽՈՍ.- Հը՛, ի՞նչ կա, Գվիդոն:
- Բենզինն ու պակրիշկեքը բռնեցին…
ԳՎԻԴՈՆ.- Վա՜յ, էս էլ ես եմ.. (Թուլացած ընկնում է գետնին):
ԿՈԼԽՈԶՆԻԿ.- Համա թե բռնվեցիր, հա՜։ Էս ո՞նց եղավ…
ԳԵՎՈՐԳ.- Կպատմեմ, ընկերներ, կպատմեմ…
ՀՐԱՅՐ.- Այսպես է. փորձված աղվեսները խմբով են թակարդն ընկնում։
ՂԵՎՈՆԴ.- Հը՜, Փորսուղենց Վաչո, ի՞նչ ես ջուրն ընկած կատվի պես դողում… Վանքի էրինջի պես սուրբ էիր ձևանում… Խոսիր, է՜… Պապանձվե՞լ ես…
ՇՄ. ՆԻԿԻՏԻՉ.- (Ոտքը գետնին խփելով): Նախալստվո՜…
ՓՈՐՍՈՒՂՅԱՆ.- Ընկերներ… Սիրելի ընկերներ… Ես անմեղ եմ… Ես հիվանդ մարդ եմ… Սրտի արատ ունեմ… (Գետնին է խփում պայուսակը):
ՀՐԱՅՐ.- Ոչ թե սրտի արատ, այլ հոգու արատ… Խղճի արատ…
Ծիծաղ, ցնծություն։
Վարագույր