­­ԿՈՆՑԵՐՏ ԹԱՎՋՈՒԹԱԿԻ ԵՎ ԿԻԹԱՌԻ ՀԱՄԱՐ / Գուր­գեն ­ԽԱՆՋՅԱՆ

Պիես եր­կու գոր­ծո­ղութ­յամբ)

­Գոր­ծող ան­ձինք

ԹՈՐՈՍհի­սունն անց, աջ ձեռ­քը` պրո­թեզ

ՄԻՔՈ, ՄԻՔԱՅԵԼհի­սու­նին մոտ, ա­զատ ո­ճի հա­գու­կա­պով ու շար­ժուձ­ևով

ԹԱՄԱՐքա­ռա­սունն անց, հա­ճե­լի ար­տա­քի­նով կին, ար­ցախ­ցի

ՍԻՐԱԿ — ­Թո­րո­սի ծա­նոթ­նե­րից, հի­սունն անց

ԳՈՔՈՐ — ­Մի­քո­յի հար­ևա­նը

ՄԻԼԱՆԱե­րի­տա­սարդ ռուս կին, ­Մի­քո­յի տան վար­ձա­կա­լը

­ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆ ԱՌԱՋԻՆ

­Պատ­կեր 1

Թո­րո­սի բնա­կա­րա­նը: ­Լու­սա­բաց: ­Մի­քա­յելն իր սեն­յա­կում արթ­նա­նում է թավ­ջու­թա­կի` հար­ևան սեն­յա­կից լսվող հո­գե­կե­ղեք հնչյուն­նե­րից:

ՄԻՔՈԱյ քեզ փոր­ձանքՈնց որ կա­տու մոր­թի… ­Չէ, դի­մա­նա­լու չի:Վեր է կե­նում, գնում ­Թո­րո­սի սեն­յա­կը:)

ԹՈՐՈՍ — (դա­դա­րեց­նում է նվա­գը): ­Մի­քա­յե՞լ, արթ­նա­ցե՞լ եք ար­դեն:

ՄԻՔՈ — ­Թող­նեին` է­լի կքնեի:

ԹՈՐՈՍՈ՞վ չի թո­ղելԱաա, թավ­ջու­թակսԿ­նե­րեք, մտքովս չան­ցավ, որ այդ­քան զգա­յուն քուն կու­նե­նաք: ­Լավ դե, լույսն ար­դեն բաց­վել է, տնվո՛ր:

ՄԻՔՈ — ­Նախ` ինձ տնվոր չա­սես, երկ­րորդ, հաշ­վի առ, ես եր­կար եմ քնում, ա­մե­նա­քաղցր քու­նը լու­սա­բա­ցից հե­տո է, եր­րորդ

ԹՈՐՈՍԵր­րորդ էլ կա՞:

ՄԻՔՈ — ­Կա, հե­րիք է դու­քով խո­սես, չեմ տա­նում էդ ձևա­կա­նութ­յուն­նե­րը:

ԹՈՐՈՍՈւ­րի՞շ

ՄԻՔՈԱյդ­քա­նը:

ԹՈՐՈՍ — ­Թունդ էր:

ՄԻՔՈԿ­նե­րես, բայց երբ ինձ քնից հա­նում են` կա­տա­ղած եմ լի­նում:

ԹՈՐՈՍ — ­Հանգս­տա­ցա՞ր… ­Դե հի­մա գնանք սուրճ խմենք, դեմ չե՞ս, հաշ­տութ­յան սուրճ: ­Դու կդնե՞ս:

ՄԻՔՈ — ­Չէ, ես դեռ չգի­տեմ ին­չը որ­տեղ է այս տա­նը:

ԹՈՐՈՍ — ­Լավ, ես կդնեմ, բայց զգու­շաց­նում եմ` ես հա­մեղ չեմ ե­փում սուր­ճը:

ՄԻՔՈ — ­Կար­ևո­րը` դա­ռը լի­նի:

ԹՈՐՈՍ — ­Դա­ռը, ա­յո, ես էլ եմ դա­ռը խմում, շա­քա­րը վնաս է մեր տա­րի­քում:

ՄԻՔՈԵս վնա­սի պատ­ճա­ռով չեմ ան­շա­քար խմում, դա­ռը հա­մեղ է, և ­հե­տո` ի՞նչ մի տա­րիք է մեր տա­րի­քը, որ էդ­պես վա­խե­ցած ես:

ԹՈՐՈՍ — ­Դեհ, հի­սունն անց

ՄԻՔՈ — ­Հի­սունն անց` կյան­քը նոր թա­փով է սկսվում, բա­րե­կամ:

ԹՈՐՈՍԱյդ­պե՞ս ես կար­ծում:

ՄԻՔՈԻ­հար­կե: Սկ­սո­ղից է կախ­ված: ­Կար­ևո­րը` չնվնվալ, ապ­րել, դու­խով:

ԹՈՐՈՍ — ­Դե գնա, հագն­վի` ա­րի խո­հա­նոց, իմ դու­խով բա­րե­կամ:

­Պատ­կեր 2

­Խո­հա­նոց: ­Թո­րո­սը սուրճ է դրել գա­զօ­ջա­խին: ­Գա­լիս է ­Մի­քա­յե­լը:

ԹՈՐՈՍ — (սուր­ճը լցնե­լով): Նս­տիր. լվաց­վե­ցի՞ր:

ՄԻՔՈԱ­մեն սուրճ խմե­լիս պի­տի լվաց­վե՞մ:

ԹՈՐՈՍԱ­ռա­վոտ­նե­րը չես լվաց­վո՞ւմ:

ՄԻՔՈԻմ ա­ռա­վո­տը մի եր­կու ժա­մից կսկսվի:

ԹՈՐՈՍ — ­Դե նստի, նստի:

ՄԻՔՈ — ­Մի ան­հա­մեստ հարց տամ` ա­մեն ա­ռա­վոտ ե՞ս ջու­թակ խզա­րում:

ԹՈՐՈՍ — ­Թավ­ջու­թակ:

ՄԻՔՈ — ­Թե­կուզ:

ԹՈՐՈՍ — ­Դու էլ ե­րեկ ինչոր թառ էիր բե­րել հետդ:

ՄԻՔՈ — ­Թառ չի, կի­թառ ա:

ԹՈՐՈՍ — ­Թե­կուզ:

ՄԻՔՈ — ­Բայց ես ա­ռա­վոտ կա­նուխ նվա­գե­լու սո­վո­րութ­յուն չու­նեմ:

ԹՈՐՈՍ — ­Լավ, կաշ­խա­տեմ ա­ռա­վոտ­յան չնվա­գել: ­Պար­զա­պես, երբ նյար­դայ­նա­ցած եմ լի­նում, նվա­գե­լը հանգս­տաց­նում է:

ՄԻՔՈ — ­Լույ­սը չբաց­ված` ար­դեն նյար­դայ­նա­ցած էի՞ր:

ԹՈՐՈՍ — ­Հա, գի­շեր­վա­նից: Էս մեր գոր­ծի հա­մար էի ան­հանգս­տա­նում:

ՄԻՔՈԵվ ի՞նչն էր քեզ ան­հանգս­տաց­րել:

ԹՈՐՈՍՉ­գի­տեմ, մի տե­սակ տագ­նապ էր մտել մեջս, մտա­ծում էի` կա­րող ա՞  սխալ ձեռ­նարկ էր էս մեր ձեռ­նար­կը, քեզ էլ մի կար­գին չեմ ճա­նա­չում, ով ես, ին­չա­ցու եսՉէ, հեռ­վիցհե­ռու գի­տեմ, ինչ­քան չլի­նի` նույն բա­կից ենք, բայց

ՄԻՔՈԷլ մի, ես ­Մի­քա­յելն եմ, դու ­Թո­րոսն ես, ու ա­մեն բան լավ է լի­նե­լու, ան­հանգս­տա­նա­լու ոչ մի պատ­ճառ չկա, ե­ղա՞վ

ԹՈՐՈՍԷս կար­կան­դա­կից վերց­րու, մսով է, լավն է:

ՄԻՔՈԵս էս­պես վաղ չեմ նա­խա­ճա­շում: Սի­գա­րետ է հա­նում:)

ԹՈՐՈՍԱյս­տեղ մի ծխի, խնդրում եմ:

ՄԻՔՈ — ­Բա որ­տե՞ղ:

ԹՈՐՈՍ — ­Պատշ­գամ­բում:

ՄԻՔՈ — ­Դու չես ծխո՞ւմ:

ԹՈՐՈՍԾ­խում էի, թո­ղել եմ:

ՄԻՔՈ — (պա­հե­լով սի­գա­րե­տը): ­Լավ, հե­տո կծխեմ:

ԹՈՐՈՍ — (ժա­մին նա­յե­լով): Խ­մենք, գնանք գոր­ծե­րով:

ՄԻՔՈԱշ­խա­տո՞ւմ ես:

ԹՈՐՈՍԱշ­խա­տում եմ, պա­րետ եմ կոմ­պո­զի­տոր­նե­րի տա­նը: ­Դո՞ւ… ­Մի ան­գամ Հյու­սի­սա­յին պո­ղո­տա­յում եմ տե­սել, եր­գում էիր ոնց որ:

ՄԻՔՈ — ­Հա, կա այդ­պի­սի բան, էն­տեղ հար­թակ ու­նեմ, բայց է­սօր ա­կումբ եմ գնա­լու, հե­ղի­նա­կա­յին եր­գի ֆա­նատ­նե­րի հետ հան­դի­պում կա:

ԹՈՐՈՍ — ­Հե­ղի­նա­կա­յին երգ, ե­րեք ա­կորդ:

ՄԻՔՈ — ­Պա­տա­հում է` ե­րեք, պա­տա­հում է` ա­վե­լին, բայց դա ի՞նչ կար­ևոր է, կար­ևո­րը ան­կեղ­ծութ­յունն է, ան­մի­ջա­կա­նութ­յու­նը, ա­զատ մե­ղե­դին ու խոս­քըՀ­րա­վի­րում եմ, կա­րող ես գալ:

ԹՈՐՈՍՇ­նոր­հա­կալ եմ, գոր­ծի եմ, և ­հե­տոՉ­նե­ղա­նաս, բայց սի­րո­ղա­կան ե­րաժշ­տութ­յուն չեմ տա­նում:

ՄԻՔՈՍ­նոբ: ­Քո նվա­գածն էլ ա­ռանձ­նա­պես չի փայ­լում պրո­ֆե­սիո­նա­լութ­յամբ, ոնց որ կա­տու չար­չա­րես, մե­լա­մաղ­ձոտ, բայց` դա­ժան, ես կա­սեի` ա­վան­գար­դա­յին ող­բան­վագ: Տես­նե­լով, որ ­Թո­րո­սը վշտա­նում է:)  ­Կա­տա­կե­ցի, մի նե­ղա­ցիր:

ԹՈՐՈՍ — ­Չեմ նե­ղա­նում, ճշմար­տութ­յուն կա ա­սա­ծիդ մեջ: (Պ­րո­թե­զը ցու­ցա­նե­լով:)  Այս ձեռ­քով ու կի­սատ թո­ղած կրթութ­յամբ` հա­զիվ էլ

ՄԻՔՈԻսկ

ԹՈՐՈՍ — ­Հարց­րու, մի նեղ­վի. պա­տե­րազ­մում եմ կորց­րել: Էն ա­ռա­ջին զո­հե­րին որ դա­գաղ­նե­րի մեջ բե­րե­ցին ա­զա­տութ­յան հրա­պա­րակ, տե­սա` վճռե­ցի` պի­տի գնամ, թո­ղե­ցի կոն­սեր­վա­տո­րիան, միա­ցա կա­մա­վո­րա­կան­նե­րին: Իսկ երբ ե­կա, ու­սու­մը շա­րու­նա­կե­լու մա­սին խոսք լի­նել չէր կա­րող, աջ դաս­տակս, ար­մուն­կից ներքև, չկար, թշնա­մու գնդա­ցի­րը հնձել էր:

ՄԻՔՈ — ­Դա­ժան ա: ­Չես զղջո՞ւմ:

ԹՈՐՈՍ — ­Չէ: Ես չգնա­յի, մյու­սը չգնար, ո՞վ էր կռվե­լու, ո՞վ էր հաղ­թե­լու:

ՄԻՔՈ — ­Հա, բայց տե­սար ինչ ե­ղավ:

ԹՈՐՈՍԻ՞նչ:

ՄԻՔՈԶ­րո­յաց­վեց հաղ­թա­նա­կը:

ԹՈՐՈՍԱ­պուշա­պուշ դուս մի տուր, հաղ­թա­նա­կը չի կա­րող զրո­յա­նալ, հաղ­թա­նա­կը հաղ­թա­նակ է մնում, միշտ:

ՄԻՔՈ — ­Լավ, լավ, չկրա­կես հան­կարծ, դու պա­հած զենք էլ կու­նե­նաս:

ԹՈՐՈՍ — ­Չու­նեմ, հանձ­նել եմ:

Դ­ռան զանգ:

ԹՈՐՈՍ — (գնում է դու­ռը բա­ցե­լու): «Զ­րո­յաց­վեց»… ինչ էլ բառ գտավՀըն­թացս շրջվե­լով:) ­Տիգ­րան ­Մե­ծի ծո­վիցծո­վը չի պահ­պան­վել, բայց նրա հաղ­թա­նակ­նե­րը մինչև օրս սե­րունդ­ներ են ո­գեշն­չում, ազ­գի ո­գին են ա­մուր պա­հում… «Զ­րո­յաց­վեց», չէչէ մի

ՄԻՔՈ — ­Հաս­կա­ցանք, կնե­րեսկու­զե՞ս ջու­թակդ բե­րեմ` նվա­գեսհանգս­տա­նաս:

ԹՈՐՈՍՇ­նոր­հա­կալ եմ, պետք լի­նի` ինքս կվերց­նեմ: տ գա­լով:) Էն­տեղմի էս­պես

ՄԻՔՈԷս­պես ի՞նչ:

ԹՈՐՈՍԻնչ չէ, ով, մի էս­պես ճեր­մա­կա­մաշկ, էս­պես կպտա­կա­նաչ մա­զե­րով, բա­նով…  ա­սում է` դյադյ ­Սի­քո ու­զել:

ՄԻՔՈ — ­Դե որ` ու­զել, ներս հրա­վի­րի:

ԹՈՐՈՍՎս­տա՞հ ես:

ՄԻՔՈ — ­Հա, մեր ռե­լա­կանտն ա:

ԹՈՐՈՍ — (գնա­լով): ­Ռե­լա­կանտԻնչ էլ տեր­մին են մո­գո­նել, ա­սա` փախս­տա­կան, էլի:

­

Պատ­կեր 3

Թո­րո­սը ետ է գա­լիս ­Մի­լա­նա­յի հետ:

ԹՈՐՈՍԸ­հը… ­Չէր գա­լիս, եր­ևի պրո­թե­զիցս վա­խե­ցավ:

ՄԻԼԱՆԱ — ­Բարև, դյադյ ­Մի­քո:

ՄԻՔՈ — ­Բարև, ­Մի­լա­նա ջան: ­Ծա­նո­թա­ցիր, ըն­կերս է, մի բա­րե­սիրտ անձ­նա­վո­րութ­յուն: Տես­նե­լով որ չհաս­կա­ցավ:)­Դոբր­յակ:

ՄԻԼԱՆԱ — ­Նու դա: Ձեռ­քը մեկ­նե­լով:) Ես ­Մի­լա­նա:

ԹՈՐՈՍ — (շփոթ­վում է, չի­մա­նա­լով՝ որ ձեռ­քը մեկ­նի):  ­Թո­րոս:

ՄԻԼԱՆԱՊ­րի­վետ, ­Տա­րաս:

ՄԻՔՈԱ­մու­սինդ ո՞նց ա:

ՄԻԼԱՆԱ — ­Մու՞ժ, ­Գե­նա՞, օյ, շատ լավ, ձեր գա­րե­ջուր շատ սի­րել, սուտ­րա պրի­սա­սալս­յա սվո­լոչ: Ես պող բե­րել, զա ժիլ­յո:

ՄԻՔՈ — ­Պող:

ՄԻԼԱՆԱ — ­Պող, բաբ­կի: Տա­լով փո­ղը:) ­Խա­մե­ցեք:

ՄԻՔՈԱպ­րես:

ՄԻԼԱՆԱ — ­Հաշ­վել:

ՄԻՔՈԷլ ի՞նչ հաշ­վեմ, ­Գե­նան հաշ­ված կլի­նի:

ՄԻԼԱՆԱ — ­Գե­նա, եշչ­յո չե­վո, մեր հաշ­վող` ես, ­Գե­նա հաշ­վել չի­մա­նա, ­Գե­նա լավ ծախ­սի, շատ լավ ծախ­սի: ­Դու հաշ­վի, դյադյ ­Մի­քո, պող հաշ­վել սի­րի:

ՄԻՔՈ — (հաշ­վում է): ­Կա­պեյ­կա վկա­պեյ­կու: Նս­տիր, ­Մի­լա­նա, սուրճ, թեյ… (­Թո­րո­սին.) Ի՞նչ ու­նենք կնո­ջը հյու­րա­սի­րե­լու:

ԹՈՐՈՍ — ­Շո­կո­լադ «Սկ­յու­ռիկ»…

ՄԻԼԱՆԱՇ­նո­րա­կալ, ես գնա, ե­րե­խա ինձ սպա­սել, ու­զի զո­պարկ տա­նեմ:

ԹՈՐՈՍ — ­Կեն­դա­նա­սե՞ր է:

ՄԻԼԱՆԱՉ­հաս­կա­նա՞լ

ՄԻՔՈ — ­Յուն­նատ:

ՄԻԼԱՆԱՕյ, դա, ա­սի` շուն առ­նել, արմ­յանս­կի գամպռ:

ՄԻՔՈ — ­Պետք չի:

ՄԻԼԱՆԱ — ­Սա­մա նե խա­չու: ­Լավ, ես գնա, պա­կա:

ԹՈՐՈՍ — ­Պա­կա:

ՄԻՔՈ — ­Հարց լի­նի` զան­գեք:

ՄԻԼԱՆԱՕ քեյ: Դուրս է գա­լիս:)

ՄԻՔՈ — ­Շատ ճշտա­պահ են էս մար­դիկ, հեչ մեր նման չեն, (փո­ղը ցու­ցա­նե­լով). ը­հը, ճիշտ օ­րը, ա­ռա­վոտ կա­նուխ, բե­րեց մուծ­վեց:

ԹՈՐՈՍ — ­Մուծ­վեց, ան­հեր­քե­լի է, ես վկա եմ:

ՄԻՔՈԶ­վար­թա­ցիր, պա­րոն ­Թո­րոս, ա­հա­գին փո­ղի տեր դար­ձանք այ­սօր:

ԹՈՐՈՍ — ­Դեմքդ բաց­վեց, փո­ղը բա­րութ­յուն բե­րեց հո­գուդ, ­Մի­քո:

ՄԻՔՈ — (փո­ղը դեմ­քին քսե­լով): Ա­տում եմ փո­ղը, զզվում եմ

ԹՈՐՈՍ — (ծաղ­րով): Ի՜նչ եք ա­սում:

ՄԻՔՈԱ­յո, բո­լոր չա­րիք­նե­րի սադ­րիչն է փո­ղը… ­Սա­կայն, ցա­վոք, կյանքն այն­պես է կազ­մա­կերպ­ված, որ ա­ռանց փո­ղի քայլ ան­գամ չես կա­րող ա­նել, դեռ ե­րեկ մի եր­կու քայլ գու­ցե ա­նեիր, իսկ այ­սօր` ար­դեն ոչ:

ԹՈՐՈՍ — ­Դե ի՞նչ, բեր պե­տա­կան տուր­քը մու­ծենք և ­բա­ժա­նենք մեր փո­ղե­րը:

ՄԻՔՈԻ՞նչ պե­տա­կան տուրք, չկա այդ­պի­սի բան:

ԹՈՐՈՍ — ­Չէ, չէ, ­Մի­քա­յել, թող օ­րի­նա­կան լի­նի:

ՄԻՔՈԼ­սիր, պա­րոն, պե­տութ­յունն իմ նկատ­մամբ իր պար­տա­կա­նութ­յուն­նե­րը լրիվ կա­տա­րո՞ւմ է, որ ես իմ փո­ղից ի­րան փայ տամ… ­Վեր­ջա­պես, մեր տնե­րը սո­վետն ա սար­քել, սար­քել` ան­վար­ձա­հա­տույց բա­ժա­նել ա, սո­վե­տին բեր` տուր­քը տամ:

ԹՈՐՈՍԷէէ, դե­մա­գո­գիա ես ա­նում:

ՄԻՔՈ — ­Կա­րող ա՞ քեզ փող էն­քան էլ պետք չի, ­Թո­րոս, ճիշտն ա­սա:

ԹՈՐՈՍՈ՞նց պետք չիպետք չլի­ներ` ին­չի՞ էի մտնում էս ա­վանտ­յու­րա­յի տակ. գե­րեզ­ման­ներ ու­նեմ սար­քե­լու, ա­տամ­նե­րի խնդիր ու­նեմ, է­լի ինչոր բա­ներ, վեր­ջա­պես ու­զում եմ կար­գին գոր­ծիք առ­նելԷդ­պես կծու մի նա­յի, վատ եմ նվա­գում, հա, բայց ու­զում եմ լավ գոր­ծի­քի վրա՛ վատ նվա­գել, տար­բե­րութ­յուն կա:

ՄԻՔՈ — ­Բան չա­սե­ցի: ­Մի խոս­քով, վերց­րու քո բա­ժի­նը, (տա­լիս է), կու­զես տուրք տուր, կու­զես լրիվ նվի­րի պե­տութ­յա­նը, ան­ձամբ ես տա­լիք չու­նեմ:

ԹՈՐՈՍՈնց կու­զես, դու ես պա­տաս­խա­նա­տու: Հաշ­վում է իր բա­ժին փո­ղը:)

ՄԻՔՈ — ­Վեր­ջին ան­գամ ե՞րբ էիր էս­քան փող դրել գրպանդ

ԹՈՐՈՍ — ­Լավ, փա­կենք փո­ղի հար­ցը, շատ նշա­նա­կութ­յուն չտանք, ե­րես կառ­նի: ­Դու դուրս չես գա­լի՞ս, ես ու­շա­նում եմ:

ՄԻՔՈ — ­Չէ, ես դեռ ա­հա­գին ժա­մա­նակ ու­նեմ: ­Թո­րո՛ս:

ԹՈՐՈՍԱ­սա:

ՄԻՔՈԷս մեր ա­ռա­ջին աշ­խա­տա­վար­ձը չնշե՞նք ե­րե­կո­յան:

ԹՈՐՈՍՆ­շենք, ին­չո՞ւ ոչ:

ՄԻՔՈ — ­Դե ա­րի գոր­ծի բա­ժա­նում ա­նենք, ես խմիչ­քը բե­րեմ, դու` ու­տե­լի­քը:

ԹՈՐՈՍ — ­Բա­րի:

ՄԻՔՈ — ­Բայց կար­գին ու­տե­լիք կբե­րես, մսովբա­նով, քծի­պութ­յուն չա­նես: Ի՞նչ ես խմում:

ԹՈՐՈՍ — ­Սուրճ, փա­րիզ­յան, եր­րորդ հա­մա­րը, կո­կա, չէ, պեպ­սի, չէ, թան, չէ, ջեր­մուկ

ՄԻՔՈԱյ մարդ, մի լուրջ բան ա­սա:

ԹՈՐՈՍ — ­Գա­րե­ջուր, չե­խա­կան «­Կո­զելն» եմ գե­րա­դա­սում:

ՄԻՔՈ — ­Գա­րե­ջու­րը` հըն­թացս, դու ռեալ խմիչք ու­զի:

ԹՈՐՈՍ — ­Դե, չգի­տեմ

ՄԻՔՈ — ­Վիս­կի, թե­քի­լա, օ­ղի, կոն­յակ

ԹՈՐՈՍ — ­Մա­տու­ցո­ղի նման­վե­ցիր: ­Վիս­կի, գար­սոն: ­Բայց լա­վը, քծի­պութ­յուն չա­նես:

ՄԻՔՈԱչ­քիս վրա: ­Դե, գնա, չու­շա­նաս: ­Մինչ ե­րե­կո:

­Պատ­կեր 5

­Նույն տու­նը, հյու­րա­սեն­յակ, սե­ղան է գցած, սե­ղա­նի շուր­ջը` ­Մի­քա­յե­լը, կի­թառ է նվա­գում ու եր­գում:

ՄԻՔՈ(եր­գում է).

Սու­տը իջ­նում է հանց տոք­սիկ անձրև, ան­դա­դար,

Ս­տով, կեղ­ծի­քով է կյանքն այս հա­մեմ­ված,

Թմ­րել, կակ­ղել ենք ար­դեն` ա­սես հիպ­նոս­ված,

­Հա­մա­կերպ­վում ենք ստին, մենք մեզ կորց­րած:

­Սուտն իջ­նում է հանց տոք­սիկ անձրև, ան­դա­դար,

Արթ­նա­ցիր եղ­բայր, արթ­նա­ցիր եղ­բայր, արթ­նա­ցիր

­Սուտն ու կեղ­ծի­քը ար­շա­վում են հար, ան­կան­գառ,

Կ­րա­կա­հեր­թի պես` խփում մեր սրտին ու մտքին,

­Վա­ղը ուշ կլի­նի, հենց հի­մա պի­տի արթ­նա­նանք,

Ճշ­մար­տութ­յուն դեմ ա­նենք կեղ­ծի­քին հա­մա­տա­րած:

­Սուտն իջ­նում է հանց տոք­սիկ անձրև, ան­դա­դար,

Արթ­նա­ցիր եղ­բայր, արթ­նա­ցիր եղ­բայր, արթ­նա­ցիր…»

­Լո­գա­րա­նից, ցամ­քո­ցը ձեռ­քին, գա­լիս է ­Թո­րո­սը:

ՄԻՔՈ — ­Բաղ­նիքդ ա­նուշ:      

ԹՈՐՈՍ — ­Լավն էր:

ՄԻՔՈ — ­Ջո՞ւ­րը:

ԹՈՐՈՍԵրգդ. «­Մեր սրտին ու մտքին»:

ՄԻՔՈԼս­վո՞ւմ էր:

ԹՈՐՈՍ — ­Հա, դու­ռը կի­սա­բաց էի թո­ղել:

ՄԻՔՈ — ­Դե ե­թե նույ­նիսկ քեզ գո­հաց­րեց, ու­րեմն ստաց­վել է, կա­րե­լի է հա­նել լայն աս­պա­րեզ: Ն­կա­տա­ռում­ներ չու­նե՞ս:

ԹՈՐՈՍՈւ­նեմԻմ կար­ծի­քով տո­ղե­րը մի քիչ եր­կար են, ե­րաժշ­տա­կան ֆրազ­նե­րի մեջ դժվար են տե­ղա­վոր­վում, տե­ղա­վո­րե­լու ճիգդ զգա­լի է:

ՄԻՔՈ — ­Հե­տաքր­քիր դի­տար­կում էր, ու­րի՞շ:

ԹՈՐՈՍԱյդ­քա­նը:

ՄԻՔՈՇ­նոր­հա­կալ եմ, հաշ­վի կառ­նեմ: ­Դե նստիր: (Լցնում է բա­ժակ­նե­րը:)

ԹՈՐՈՍ — (բա­ժակ վերց­նե­լով): ­Մեր նո­րա­թուխ ըն­կե­րութ­յան հա­մար:

ՄԻՔՈ — ­Մեր շա­հա­վետ հա­մա­գոր­ծակ­ցութ­յան հա­մար:

Խ­մում են:

ՄԻՔՈ — (ու­տե­լով): Էս շաուր­ման որ­տե­ղի՞ց ես վերց­րել:

ԹՈՐՈՍ — ­Ճիշտ տե­ղից:

ՄԻՔՈ — ­Մի քիչ փոքր ա, բայց հա­մով ա, ապ­րես:

ԹՈՐՈՍԱ­կում­բա­յին հան­դի­պումդ լավ ան­ցա՞վ:

ՄԻՔՈ — ­Հա, խո­սե­ցինք, խմե­ցինք, եր­գե­ցինք: ­Քո՞ օ­րը ոնց ան­ցավ:

ԹՈՐՈՍ — ­Սո­վո­րա­կան: Գ­նա­ցին, ե­կան, գնա­ցին, ե­կան, գնա­ցին, ե­կան… ­Հոգ­նել եմ, քիչ է մնում` թող­նեմ էս գոր­ծը:

ՄԻՔՈԻնձ էլ թվում էր` սի­րում ես մի­ջա­վայ­րը:

ԹՈՐՈՍ — ­Դե, գու­ցե, հա… ­Բայց էն­քան էլ էդ­պես չի: Ես ե­րա­զում էի ­Պաբ­լո Կա­զալ­սի նման թավ­ջու­թա­կա­հար դառ­նալ, ­Բա­խի, ­Խա­չատր­յա­նի, ­Պեն­դե­րեց­կու կոն­ցերտ­նե­րը նվա­գել, բայց դար­ձա ըն­դա­մե­նը ե­րաժշ­տութ­յան տան պա­հակ, ե­րաժշ­տութ­յու­նը կող­քովս է գնումգա­լիս, և­ ա­մեն գնա­ցողե­կող ոնց որ հի­շեց­նի ինձ իմ ան­կա­տար ե­րա­զան­քը:

ՍԻՔՈԹ­քի գոր­ծի վրա, հի­մա կա­րող ես առ­հա­սա­րակ չաշ­խա­տել, դրանց տվածն ի՞նչ ա որ:

ԹՈՐՈՍ — ­Հա, բայց տղա­մար­դը պի­տի աշ­խա­տի, ­Մի­քա­յել, պի­տի դուրս գա տնից, գնա գոր­ծի, թե չէ կլխկվիկմնա` թթվի տա­կա­ռի մեջ մո­ռաց­ված վա­րուն­գի պես: Թ­թու վա­րունգ ա­սե­ցի, հի­շե­ցի, չխմե՞նք:

ՄԻՔՈԽ­մենք, ի­հար­կե:

ԹՈՐՈՍ — ­Դե կե­նաց ա­սա:

ՄԻՔՈԱ­ռանց կե­նա­ցի չես կա­րո՞ղ:

ԹՈՐՈՍ — ­Մի տե­սակ սի­րուն չի:

ՄԻՔՈՈւ­րեմն… ­Ցո­լա­կի կե­նա­ցը:

ԹՈՐՈՍ — ­Ցո­լակն ո՞վ ա:

ՄԻՔՈ — ­Լավ, ­Ցո­լա­կին չես ու­զում, ­Վա­հա­նի կե­նա­ցը խմենք, կամ էլ ­Բագ­րա­տի, ի՞նչ տար­բե­րութ­յուն, մար­դու կե­նա­ցը, լավ մար­դու:

ԹՈՐՈՍ — ­Բագ­րա­տը լավ մարդ ա՞:

ՄԻՔՈԷէէ, թա­ռա­մաց­րիր, եղ­բայր:

ԹՈՐՈՍԻնձ ­Ցո­լակն ա­վե­լի դուր ե­կավ:

ՄԻՔՈՈւ­րեմն` ­Ցո­լա­կի:

ԹՈՐՈՍՈւ մեկ էլ էն կապ­տա­կա­նաչ մա­զե­րով կնոջ, նրա­նից լավ մա՞րդ, փո­ղը բե­րեց, իր փափ­լիկ թա­թի­կով տվեց մեզ:

ՄԻՔՈ— ­Փափ­լիկ թա­թի­կը նկա­տել ես:

ԹՈՐՈՍ — ­Դեհ, մարդ ենք

Դ­ռան զանգ:

ՄԻՔՈՉ­լի­նի՞ ինքն ա:

ԹՈՐՈՍ — ­Չէ, նրա­նը ու­րիշ ե­րանգ ու­ներ:

ՄԻՔՈ — ­Բա­ցար­ձակ լսո­ղութ­յունն ու­րիշ ա, է­լի: ­Չես բա­ցո՞ւմ:

ԹՈՐՈՍԷս խմենք, բա­ցեմ:

Խ­մում են: ­Զան­գը կրկնվում է:

ԹՈՐՈՍ(վեր կե­նա­լով): Լ­սի, էդ ­Ցո­լա­կին չգտնե՞նք` տես­նենք իս­կա­պես լավ մարդ ա՞:

ԹՈՐՈՍ — ­Դու մի բա­ժակ էլ խմես, քեզ հա­մար էս աշ­խար­հում վատ մարդ չի մնա: նում է դու­ռը բա­ցե­լու:)

­Պատ­կեր 6

­Թո­րո­սը ետ է գա­լիս ­Սի­րա­կի հետ:

ԹՈՐՈՍ — ­Ծա­նո­թա­ցեք: Մի­քո­յին.) ­Սի­րակն ա, իմ վա­ղե­մի, իմմի խոս­քով` մի ար­տա­կարգ անձ­նա­վո­րութ­յուն: Սի­րա­կին.. ­Մի­քա­յելն ա, իմ տնվո­րը:

ՄԻՔՈԵս տնվոր չեմ, ­Թո­րոս, քա­նի ան­գամ հի­շեց­նեմ:

ԹՈՐՈՍ — ­Կա­տա­կե­ցի, մի բոր­բոք­վի: Սի­րա­կին.) ­Մի­քոն ա, մի բա­ցա­ռիկ, մի վառ ան­հա­տա­կա­նութ­յուն: Մի­քո­յին.) ­Գոհ ե՞ս:

­Մի­քոն ու ­Սի­րա­կը միմ­յանց ձեռք են սեղ­մում:

ԹՈՐՈՍՆս­տի, ­Սի­րակ:

ՄԻՔՈԻ՞նչ լցնեմ:

ՍԻՐԱԿ — ­Չեմ խմում, գոր­ծով եմ ե­կել:

ԹՈՐՈՍ — ­Գոր­ծը խան­գա­րում ա՞, որ նստես:

ՍԻՐԱԿՈ­տի վրա լավ ա:

ԹՈՐՈՍՈնց կու­զես: Ա­սա:

ՍԻՐԱԿ — ­Մի հատ ֆիր­մա կո­լեկ­ցիո­ներ ա հայտն­վել, ­Մոսկ­վա­յից ա, օ­րի­գի­նալ դիս­կե­րով ա հե­տաքրքր­վում, ժան­րա­յին սահ­մա­նա­փա­կում չու­նի: ­Քո մոտ օ­րի­գի­նալ դիս­կեր կա­յին` ինչ­քան հի­շում եմ:

ԹՈՐՈՍ — ­Կան ոնց որ:

ՍԻՐԱԿ — ­Լավ գին կտա: ­Դե ինձ էլ, պարզ ա, միջ­նոր­դութ­յան տո­կոս:

ՄԻՔՈՈւ մե՞ծ են էդ տո­կոս­նե­րը:

ՍԻՐԱԿ — ­Դուք վի­նի­լա­յին ալ­բոմ­ներ ու­նե՞ք:

ՄԻՔՈՈչ:

ՍԻՐԱԿՈւ­րեմն մի խառն­վեք: Թո­րո­սին.) Ի՞նչ ես ա­սում, ­Թո­րոս:

ԹՈՐՈՍՈ­չինչ, ես իմ դիս­կե­րը չեմ վա­ճա­ռում:

ՍԻՐԱԿ – ­Չե՜մ վա­ճա­ռումՄիան­գա­մից, կրքով:) Ախր, ին­չիդ են պետք, այ ­Թո­րոս ջան, էդ­քան բե­ռը հա­վա­քել ես գլխիդ, ի­զուր տեղ են գրա­վում, է­սօր հա­մա­ցան­ցից ինչ ու­զես` կճա­րեսկլսես: ­Վի­նի­լը տե­ղով հոգս ա` խշշոցկտտոց, մա­շած ա­սեղ, ձայ­նար­կիչԹո­րո­սի ձայ­նար­կի­չը ցույց տա­լով:) ­Հեն ա` սո­վե­տա­կան «Է­լեկտ­րո­նի­կա», էս ո՞ր թիվն ա, ո՞ր դարն աԵր­ևի չի էլ աշ­խա­տում:

ԹՈՐՈՍ — ­Քո դիս­կերն ին­չի՞ չես ծա­խում, ­Սի­րակ:

ՍԻՐԱԿԻն­չի, նոր եմ ծա­խե՞լ, մի եր­կու հատ ա մնա­ցել, նմու­շի հա­մար:

ԹՈՐՈՍԵս դիսկ չու­նեմ ծա­խե­լու, իմ դիս­կերն իմ ըն­կեր­ներն են:

ՍԻՐԱԿ — ­Վայ քո, էս ի՞նչ ա­նա­ռողջ բա­ներ ես ա­սում, ան­շունչ ա­ռար­կան ո՞նց ըն­կեր կլի­նի:Մի­քո­յին ցույց տա­լով:) Հրեն, կար­գին շնչա­վոր ըն­կեր ու­նես:

ՄԻՔՈԻ՛

ՍԻՐԱԿԿ­նե­րեք, օ­րի­նա­կի հա­մար ա­սե­ցի: Թո­րո­սին.) ­Հի­մա ի՞նչ ես ա­սում

ԹՈՐՈՍ — ­Չէ, ոչ, նետ, նոու:

ՍԻՐԱԿ — ­Վերջ­նա­կա՞ն:

ԹՈՐՈՍ — ­Հա, ու ա­րի էլ չխո­սենք էս մա­սին:

ՍԻՐԱԿ — ­Լավ… ­Բայց թող մի հատ փորփ­րեմ կո­լեկ­ցիադ, կա­րող ա իս­կի պի­տա­նի բան չկա էլ:

ԹՈՐՈՍ — ­Փո­րի:

ՍԻՐԱԿ — ­գնում է, բա­ցում պա­հա­րա­նը): Փո­շի է նստել կո­լեկ­ցիա­յիդ վրա, այ ըն­կեր, չես էլ լսում եր­ևիԷս ­Րա­վի ­Շան­կա­րը ա­մե­րիկ­յանն ա՞Իսկ ինձ ին­չի՞ էր թվում, թե չե­խա­կան ար­տատ­պութ­յուն ա… ­ՍանՖ­րան­ցիս­կո­յի հա­մերգու օ­րի­գի­նալն ա ոնց որ, հա՞հա, է­լի… ­Թե ­Շան­կա՞րն ին­չիդ ա, դու դա­սա­կա­նի նվիր­յալ` հնդկա­կան ռա­գա­ներն ի՞նչ ես ա­նում:

ԹՈՐՈՍ — ­Դա էլ հնդիկ­նե­րի դա­սա­կանն ա:

ՄԻՔՈ — Թո­րո­սին): Էդ որ ա­սում ա օ­րի­գի­նալ, օ­րի­գի­նալ, էդ ի՞նչ ա:

ԹՈՐՈՍ — ­Ձայ­նագ­րութ­յան ֆիր­մա­յի ա­ռա­ջին հրա­տա­րա­կութ­յու­նը:

ՄԻՔՈ — ­Տես, է, ինչ նրբութ­յուն­ներ կան:

ՍԻՐԱԿԷս ­Յա­շա ­Հեյ­ֆի­ցը «Բլ­յու ­Նո­տի» վրա­յա՞… ­Սա նաղդ վերց­նող ա կլիենտս, մի քիչ մա­շած ա, բայց կվերց­նի, հո չի՞ գցում

ԹՈՐՈՍ — ­Չէ, չի էլ խշշում, մի եր­կու տեղ կտտում ա մե­նակ:

ՍԻՐԱԿԻ՞նչ ես ա­սումԹո­րո­սին նա­յե­լով:) ­Բան չես ա­սում, պարզ ա: Շա­րու­նա­կե­լով տնտղել:) Ի… ­Մայլս Դ­ևի՞սն էս­տեղ ինչ ա ա­նում, սկսել ես ջազ լսե՞լ:

ԹՈՐՈՍ — ­Պա­տա­հում ա` լսում եմ, բայց դա ի­մը չի, տղա­յիս դիսկն ա:

ՍԻՐԱԿ — ­Ֆիր­մա­յա, «Պ­րես­տիժ»… Էն­քան էլ չեմ սի­րում էս ֆիր­ման, բայց դե ֆիր­մա­յա, ­Մայլս ա ձայ­նագ­րելԻ­րան պետք ա՞:

ԹՈՐՈՍՈ՞ւմ:

ՍԻՐԱԿՏ­ղա­յիդ:

ԹՈՐՈՍ — ­Պետք ա, եր­ևի:

ՍԻՐԱԿԵր­ևի՞, թե հաս­տատ: ­Մի հատ զան­գի, հարց­րու:

ԹՈՐՈՍ — ­Ձեռ քա­շի:

ՍԻՐԱԿ — (ետ գա­լով): Մ­տա­ծի, ­Թո­րոս, փոշ­մա­նե­լու ես, վա­ղըմյուս օ­րը էս վի­նիլ­նե­րին փող տվող չի լի­նե­լու, մնա­լու են վրեդ… ­Ժա­մա­նա­կին մի փեշ փող ես տվել, չէ՞:

ԹՈՐՈՍ — ­Սի­րակ, գա­րե­ջուր լցնեմ` խմի, հա՞, լավ գա­րե­ջուր ա, չե­խա­կան:

ՄԻՔՈՕ­րի­գի­նալն ա:

ՍԻՐԱԿՈր խմեմ` կա­րող ա՞ մտքա­փոխ­վես:

ԹՈՐՈՍ — ­Չէ, մո­ռա­ցի:

ՍԻՐԱԿ — ­Բա էլ ին­չի՞ եմ լյարդս վնա­սում:

ԹՈՐՈՍԷդ­պես կանգ­նած էլ մնա­լու ե՞ս, եղ­բայր, կամ նստի, կամ

ՍԻՐԱԿ — ­Լավ, գնամ, է­լի գոր­ծեր կան: (Գ­նում է դե­պի ել­քը:) ­Բայց դու մտա­ծի, միտքդ փո­խես` զան­գի: Դուրս է գա­լիս ու ան­մի­ջա­պես ետ գա­լիս:) ­Բան ա­սե­ցի՞ր:

ԹՈՐՈՍ — ­Չէ: ­Սի­րա՛կ

ՍԻՐԱԿ — ­Հը՞

ԹՈՐՈՍ — ­Դու­ռը հետ­ևիցդ կքա­շես, բաց չմնա:

ՍԻՐԱԿԵս էլ կար­ծե­ցի կար­գին բան ես ա­սե­լու: Կ­քա­շեմ: ­Հե­ռա­խո­սիս հա­մա­րը հո չե՞ս կորց­րել:

ԹՈՐՈՍ — ­Չէ այ մարդ, քո հա­մա­րը ո՞նց կկորց­նեմ:

­Սի­րա­կը գ­նում է:

­Պատ­կեր 7

ՄԻՔՈ — ­Հե­տաքր­քիր սուբ­յեկտ ա:

ԹՈՐՈՍ — ­Քա­ղա­քի հին մե­լո­ման­նե­րից ա, ո՞նց չես ճա­նա­չում:

ՄԻՔՈ — ­Տե­րը խնա­յել ա:

ԹՈՐՈՍ — (լց­նե­լով բա­ժակ­նե­րը): Չխ­մե՞նք, թար­մա­նանք:

Խ­մում են:

ՄԻՔՈ — ­Բայց ինչոր տեղ ճիշտ էր ա­սում, ին­չի՞դ են պետք էդ փո­շոտ­վող, ի­րենց դարն ապ­րած վի­նիլ­նե­րը, էդ քո կո­լեկ­ցիա­յի ամ­բողջ ին­ֆոր­մա­ցիան մի ֆլեշ­կա­յում կտե­ղա­վոր­վի:

ԹՈՐՈՍԻն­ֆոր­մա­ցիա չի, ե­րաժշ­տութ­յուն ա:

ՄԻՔՈ — ­Թե­կուզ:

ԹՈՐՈՍ — ­Վի­նի­լա­յին ձայ­նաս­կա­վա­ռակ­նե­րի հնչո­ղութ­յունն ու­րիշ ա, իս­կա­կա­նին ա­ռա­վե­լա­գույնս մոտ ա: ­Բայց խնդի­րը միայն դա չիԸն­կեր­նե­րին չեն ծա­խում, ­Մի­քո, տասն­յակ տա­րի­ներ ինձ հա­ճույք են պարգ­ևել, ի­րար հետ եր­կար ճա­նա­պարհ ենք ան­ցել, ես ի­րենց ա­մեն կտտոցն ու խշշո­ցը գի­տեմ

ՄԻՔՈԻ­րենք էլ քո կտոցխշո­ցը գի­տեն եր­ևի:

ԹՈՐՈՍ — ­Դե, ինչ ա­սեմ, գու­ցեև գի­տեն:

ՄԻՔՈ — ­Խե­լա­գա­րութ­յուն: ­Դու հաս­տատ է­լի ի­րեր կու­նե­նաս, ո­րոնց հետ կապ­ված ես, չէ՞:

ԹՈՐՈՍՈւ­նեմ, ա­յո, հո­րիցս մնա­ցած գոր­ծիք­ներ ու­նեմ, որ հա­մար­յա չեմ գոր­ծա­ծում, բայց սրբո­րեն պահ­պա­նում եմ, էն­տեղ պլաս­կա­գուպ­ցի ա

ՄԻՔՈԿ­րուգ­լա­գուպ­ցի, ատվ­յորտ­կա

ԹՈՐՈՍ — ­Կու­սաչ­կա, խար­տոց, է­լի ինչոր բա­ներԿ­նո­ջիցս մնա­ցած սպասք կա, որ աչ­քի լույ­սի պես եմ պա­հում, դու էլ զգույշ ե­ղիր, հան­կարծ չկոտ­րես:

ՄԻՔՈԻնձ հա­սա­րակ սպասք տուր, է­լի, որ կապ­ված չի ոչ մե­կի հետ, պլաս­տի­կից, չու­նե՞ս:

ԹՈՐՈՍ — ­Չէ, չու­նեմ: Այ էս օ­ղու բա­ժակ­ներն, օ­րի­նակ, մա­մա­յից են մնա­ցել, տա­տից մնա­ցած թե­յի սպասք ու­նեմ

ՄԻՔՈ — ­Պա­պից մնա­ցած ծխա­մորճ

ԹՈՐՈՍԾ­խա­մորճ չի, մուշ­տուկ ա:

ՄԻՔՈԷդ­քան կապ­վա­ծութ­յուն­նե­րով ո՞նց ես ապ­րում, ­Թո­րոս:

ԹՈՐՈՍԱպ­րում եմ, ինչ­պես տես­նում ես: ­Դու կապ­վա­ծութ­յուն­ներ չու­նե՞ս:

ՄԻՔՈ — ­Չէ, փառք Աստ­ծու: Ես ա­զատ մարդ եմ: Չ­նե­ղա­նաս, ­Թո­րոս, բայց ես մտա­ծում եմ, որ քեզ պես մար­դը կնոջ մա­հից հե­տո պի­տի ինք­նաս­պան լի­ներ:

ԹՈՐՈՍ — ­Հե­ռու չես ճշմար­տութ­յու­նից, մազ էր մնում: Ե­րե­սուն տա­րի կողքկող­քի  ապ­րել ենք, քիչ չի, չէ՞

ՄԻՔՈ — ­Շատ է:

ԹՈՐՈՍ — ­Նա ոչ ո­քի չէր վստա­հում, ոչ քրոջն ու մո­րը, ոչ բժիշկ­նե­րին, միայն` ինձ: Ձեռքս բռնում էր` նա­յում աչ­քե­րիս մեջ, ու փրկութ­յուն ա­ղեր­սում… ­Բայց դե քաղց­կե­ղի վեր­ջին փու­լում ի՞նչ փրկութ­յուն, ինձ մնում էր խեղ­կա­տա­կի դե­րը, զա­վեշտ­ներ պատ­մեի, ծի­ծա­ղեի, որ ինքն էլ ծի­ծա­ղեր, որ շեղ­վեր իր սևե­ռում­նե­րից, իր ցա­վե­րից: Ն­րա սեն­յա­կում դե­րա­սա­նութ­յուն էի ա­նում, դուրս էի գա­լիս` լաց լի­նում: Ես չէի կա­րող նրան փրկել, ­Մի­քա­յել, նրա կող­քին նստած, նրա ձեռ­քը բռնած, ա­պուշ բա­ներ դուրս տա­լով` ես ա­նուժ էի նրան պո­կել մահ­վան ճի­րան­նե­րից, ու դա սոս­կա­լի էր(Աչ­քերն ար­ցունք է լցվում:)

ՄԻՔՈ — ­Լավ, ­Թո­րոս, էդ­քան մի հուզ­վիան­ցած բան ա

ԹՈՐՈՍԱն­ցած ա, հա, բայց չի անց­նում, ի­նը տա­րուց ա­վել ա ար­դեն` չի անց­նում: Նա գնաց ու տու­նը միան­գա­մից դա­տարկ­վեց` ին­չը ոնց պի­տի ա­նեմ, ին­չը ուր ա, ու­տեմչու­տեմ, հագ­նեմչհագ­նեմ, ապ­րեմչապ­րեմԵս սար­սա­փում էի իմ տնից, ու­զում էի փախ­չել` տու­նը ի­րեն թող­նել, իր հո­գուն, որ սա­վառ­նում էր տան մեջ, չէր հե­ռա­նում

ՄԻՔՈ — ­Պատ­կե­րաց­նում եմ:

ԹՈՐՈՍ — ­Դու ո­չինչ էլ չես պատ­կե­րաց­նում, դե­րա­սա­նութ­յուն մի ա­րա, դու ու­րիշ տե­սակ ես, ու­րիշ մարդ ես:

ՄԻՔՈ — ­Գու­ցե: ­Բայց ես ճա­նա­չել եմ կապ­վա­ծութ­յու­նը, ճիշտ է` շատ վա­ղուց էր, բայց ե­ղել է: Ութի­նը տա­րե­կան էի, հայրս ծնուն­դիս շուն նվի­րեց, գեր­մա­նա­կան հով­վա­շան թու­լա, ինչոր ֆիլ­մում տե­սել էի ու սի­րա­հար­վել էդ շա­նը, ա­նունն էլ կի­նո­յի շան պես Ռեքս դրե­ցի: ­Ման­կութ­յանս մնա­ցորդն ու պա­տա­նե­կութ­յունս ­Ռեք­սի հետ ան­ցավ, ա­վե­լի ճիշտ` ­Ռեք­սի վրա ծախս­վեց. օ­րը մի քա­նի ան­գամ հա­նի զբո­սան­քի, կե­րակ­րի, լո­ղաց­րու, բու­ժի, դաս­տի­րա­կիԸն­կեր­ներս` ի­րար հետ, աղ­ջիկ­նե­րի ետ­ևից, ես` իմ Ռեք­սով, էդ­պես` տա­րի­ներ շա­րու­նակ: Ու երբ շունս գնաց էն աշ­խարհ, սկզբում շատ ծանր տա­րա, հե­տո հան­կարծ զգա­ցի, թե ինչ ա­զա­տութ­յան մեջ եմ հայտն­վել, թե ինչ հրա­շա­լի բան ա ա­զա­տութ­յու­նը, ու ո­րո­շե­ցի` ոչ մի կապ­վա­ծութ­յուն, ոչ մի հա­րա­բե­րութ­յուն­նե­րի խո­րա­ցում, կեց­ցե ա­զա­տութ­յու­նը:

ԹՈՐՈՍ — ­Դու կա­զատ­վե՜սԵս մտա­ծում եմ, որ դու քո հո­րը ծե­րա­նոց էլ կգցեիր:

ՄԻՔՈ — ­Մեր պատ­կե­րա­ցում­նե­րը ծե­րա­նո­ցի մա­սին կա­ղա­պար­ված են, կան­խա­կալ մեր­ժո­ղա­կան վե­րա­բեր­մունք ու­նենք, այ­նինչ ծե­րա­նո­ցը վատ բան չի, շատ ծե­րեր ի­րենք են ու­զում ծե­րա­նոց գնալ, էն­տեղ ի­րենց սե­րն­դա­կից­նե­րի հետ են շփվում, զբաղ­վում են` նար­դիշախ­մատ

ԹՈՐՈՍ — ­Նար­դիշախ­մատ… ­Հայ մարդն իր տա­նը պի­տի ծե­րա­նա, իր տա­նը պի­տի հո­գին ա­վան­դի, հա­րա­զատ­նե­րի կող­քին: ­Հայ մար­դու հա­մար տունն ու­րիշ նշա­նա­կութ­յուն ու­նի:

ՄԻՔՈ — ­Հեշտ ես խո­սում, բայց էն­քան էլ էդ­պես չի: Իմ հայրն, օ­րի­նակ, ոչ էլ կապ­ված ա ի­րա տա­նը, հի­շո­ղութ­յու­նը կորց­րել ա, ծե­րու­նա­կան դե­մեն­ցիա ու­նի, ի՞նչ տուն, իս­կի ի՛նձ չի ճա­նա­չում, տնից դուրս գար` ետ գա­լու ճամ­փան մո­ռա­նում էր, ոս­տի­կա­նութ­յու­նով էի գտնում

ԹՈՐՈՍԻ՛… ­Փաս­տո­րեն ես ճիշտ էի՞, հորդ ծե­րա­նոց ես տվե՞լ… ­Վայ մա­մա ջան, ես էս ում հետ եմ կյանքս կա­պել… ­Թո՛ւ քո նա­մու­սին, ­Մի­քո

ՄԻՔՈ(գնում, բե­րում է թավ­ջու­թա­կը): Ն­վա­գի` հանգս­տա­ցի:

ԹՈՐՈՍ — ­Տուր տես­նեմ: ժվա­րա­նում է պրո­թեզն ա­ղե­ղին հար­մա­րեց­նել, ­Մի­քոն օգ­նում է, վեր­ջա­պես բռնում է, սկսում է նվա­գել` հա­խուռն աբստ­րակտ ել­ևէջ­նե­րով, վայ­րի­վե­րում­նե­րով🙂

­Քիչ անց ­Մի­քոն էլ է միա­նում նրան իր կի­թա­ռով)

ՄԻՔՈ(երբ ա­վար­տում են նվա­գե­լը): ­Լավ ստաց­վեց, գի­տե՞ս, «­Կոն­ցերտ թավ­ջու­թա­կի և ­կի­թա­ռի հա­մար», ոնց որ աշ­խար­հի ա­նար­դա­րութ­յուն­նե­րի դեմ բո­ղո­քի ճիչ լի­ներ: ­Հանգս­տա­ցա՞ր… ­Դե հի­մա ա­սեմ` լսի: ­Դա քո ի­մա­ցած ծե­րա­նոց­նե­րից չի, մաս­նա­վոր հոս­պիս ա: Ես ի վի­ճա­կի չէի նրան պա­հել, խնա­մել, հսկել, ես ու ինքն էինք, ու­րիշ ոչ ոք չկար ինձ օգ­նող, դա նշա­նա­կում էր` խաչ քա­շել սե­փա­կան կյան­քի վրա:

ԹՈՐՈՍԷ քա­շեիր, ինչ մի կար­ևո­րում ես քեզ:

ՄԻՔՈ — ­Չէ, մենք ի­րար չենք հաս­կա­նում, ա­րի մի հատ էլ խմենք:ցնում է բա­ժակ­նե­րը: Խ­մում են:)

ԹՈՐՈՍԷդ մաս­նա­վոր ծե­րա­նո­ցի վճա­րը շատ ա՞:

ՄԻՔՈ — ­Քիչ չի:

ԹՈՐՈՍ — ­Բա ո՞նց ես տա­կից դուրս գա­լիս:

ՄԻՔՈ — ­Դե, ոնց ա­սեմփո­ղո­ցում ու ա­կումբ­նե­րում եր­գում եմ, մեկմեկ ա­ռա­քի­չի գործ եմ ա­նում, էդ­պես, է­լի… ­Լավ ա հի­մա էս գոր­ծը ե­ղավ, կթեթ­ևա­նամ ա­հա­գին:

ԹՈՐՈՍ — ­Գո­նե գնումգա­լիս ե՞ս մո­տը:

ՄԻՔՈ — ­Հա, շա­բա­թը` եր­կուե­րեք ան­գամ: ­Պա­տա­հում ա` մեկ էլ հան­կարծ հի­շում ա ինձ, զար­մա­ցած ձեռք ա տա­լիս` դեմ­քիս, շո­րե­րիս… ­Բայց դրանք կարճ պա­հեր են, ան­մի­ջա­պես էլ մո­ռա­նում ա, ա­սում ա` դու ո՞վ ես, ին­չի՞ ես ե­կել, իմ հետ ի՞նչ գործ ու­նես: ­Հե­տո մեկ էլ տե­սար` ման­կա­ցավ, տա­տինպա­պին հի­շեց, նույ­նիսկ սկսեց ե­րե­խա­յի նման թլիկթլիկ խո­սել, հա­ցի խմո­րից սար­քած ինչոր խա­ղա­լիք­նե­րով խա­ղալա­սում ա` «­Տա­տի, հե­քիաթ չես պատ­մի՞, էն շան ու կատ­վի հե­քիա­թը…»:

ԹՈՐՈՍ — ­Պարզ­վում է` կո­րած չես, ­Մի­քա­յել, մար­դը քո մեջ չի մե­ռել… ­Ճիշտ է, դեռ մեծ ճա­նա­պարհ ու­նես անց­նե­լու

ՄԻՔՈ — ­Ձեռ քա­շի:

ԹՈՐՈՍ — ­Քա­շեմ: Գ­նանք, քնենք, ուշ է ար­դեն:

ՄԻՔՈ — ­Դու գնա, ես մի քիչ էլ նստեմ:

ԹՈՐՈՍՆս­տի: Ե­թե ծխել ու­զես

ՄԻՔՈ — ­Գի­տեմ, պատշ­գամբ:

ԹՈՐՈՍ — ­Լավ, էս­տեղ ծխի, բայց կօ­դա­փո­խես: ­Բա­րի գի­շեր: (Գնում է հարևան սենյակ:)

ՄԻՔՈ — ­Բա­րի գի­շեր: երց­նում է կիթա­ռը, ծնգծնգաց­նում, նոր երգ է փոր­ձում:)

­Հան­կարծ ներ­խու­ժում է ­Թո­րո­սը:

ԹՈՐՈՍԻնչ վատն եմ ես, ինչ վատն եմ ես

ՄԻՔՈԻ՞նչ ե­ղավ:

ԹՈՐՈՍ — ­Վատ մարդ եմ, շատ վատ: ­Դու ես մե­ղա­վոր:

ՄԻՔՈԱյ քեզ բան

ԹՈՐՈՍԽ­մենք հա խմենք, նշենք հա նշենքԸ­հը, տե­սա՞ր:

ՄԻՔՈ — ­Դեռ ո­չինչ չեմ տե­սել:

ԹՈՐՈՍԵ­րեկ հի­շում էի, պատ­րաստ­վե­ցի, ա­ռա­վոտ­յան դեռ հի­շում էի, բայց հե­տո հան­կարծ թռավ մտքիցս: ­Չէ, ինձ նե­րում չկա, նա չի նե­րի:

ՄԻՔՈՈ՞վ:

ԹՈՐՈՍ — ­Հաս­մի­կը, կինս: Ն­րա ծննդյան օրն էր, ա­մեն տար­վա պես պի­տի գնա­յի գե­րեզ­մա­նոց, իր սի­րած կար­միր մե­խակ­նե­րը տա­նեի, իր սի­րած շամ­պայ­նը բա­ցեիՍպա­սել է խեղ­ճը

ՄԻՔՈ — ­Վա­ղը կգնաս, ո­չինչ, մի օ­րը մեծ բան չի:

ԹՈՐՈՍ — ­Մեծ ա, դու չգի­տես, հի­մա խռո­վել ա: ­Վատն եմ, շատ վա­տը

ՄԻՔՈ — (ժա­մա­ցույ­ցին նա­յե­լով): ­Թո­րոս, մինչև օր­վա ա­վար­տը դեռ տա­սը րո­պե կա, բեր շամ­պայնդ:

ԹՈՐՈՍ — ­Կար­ծում ե՞ս:

ՄԻՔՈ — ­Հա, բեր:

­Թո­րո­սը բե­րում է շամ­պայ­նը: ­Մի­քոն բա­ցում է շի­շը, լցնում բա­ժակ­նե­րը: ­Բա­ժակ­նե­րը խփում են ի­րար, խմում:

ՄԻՔՈ — ­Ջու­թակդ բեր:

ԹՈՐՈՍ — ­Հա՞ որ

ՄԻՔՈՆ­րան դուր կգա, հաս­տատ:

­Թո­րո­սը վերց­նում է թավ­ջու­թա­կը, ­Մի­քոն` կի­թա­ռը, նվա­գումեր­գում են.

    «Ծ­նունդդ շնոր­հա­վոր, ծնունդդ շնոր­հա­վոր, ծնունդդ շնոր­հա­վոր, թող լի­նի այ­սօր, ­Հաս­միկ…»

­ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆ ԵՐԿՐՈՐԴ

­Պատ­կեր 8

­Թո­րո­սի տան հյու­րա­սեն­յա­կը:  ­Մի­քա­յելն ու նրա ըն­կեր ­Գո­քո­րը բլից շախ­մատ են խա­ղում` ա­րագա­րագ քայ­լեր են կա­տա­րում ու խփում ժա­մա­ցույ­ցի վայրկյանաչափի կո­ճա­կին:

ԳՈՔՈՐ — (խփե­լով կոճակին): Ոնց որ թե վերջ, հը՞, ­Մի­քո ախ­պեր:

ՄԻՔՈՈնց որ թե

ԳՈՔՈՐԵր­կու շիշ գա­րե­ջուր ու­զեմ: Ու­ժեղ եմ խա­ղում, է­լի, հո զո­ռով չի:

ՄԻՔՈԳ­լուխ մի գո­վա, նոր ենք սկսել, շա­րի՛:

ԳՈՔՈՐ — ­Մի հատ պե­րե­կուր չա­նե՞նք: Հա­նում է սի­գա­րե­տը:)

ՄԻՔՈՍ­պա­սի պա­տու­հա­նը բա­ցեմ: (Գ­նում է, բա­ցում պա­տու­հա­նը:)

ԳՈՔՈՐ — (ծխե­լով): ­Նո­րից թան­կաց­րին, ստաց­վում ա, որ օ­րը հա­զար դրա­մի ծխում եմ, ախ­պեր, հա­զար դրա­մը փչում եմ օդ, ը­հը… ­Խի ես ին­չի՞ տեր եմ, հը՞, քեզ եմ հարց­նում:

ՄԻՔՈԻնչ ա­սեմ… ­Մի ծխի:

ԳՈՔՈՐ — ­Հեշտ ես խո­սում, տաս­նի­րեք տա­րե­կա­նից ծխել եմ: ­Դո՛ւ մի ծխի, կա­րա՞ս:

ՄԻՔՈ — ­Չեմ կա­րա, ես էլ եմ հին ծխող:

ԳՈՔՈՐ — ­Բայց ի՜նչ ենք ծխել, հը՞, ­Սի­քո ախ­պեր, հլա հի­շի` ­Մա­սիս, ՀԾ, Ա­րինբերդ, տո հենց Ավ­րո­րա

ՄԻՔՈԱվ­րո­րան սպա­նիչ էր:

ԳՈՔՈՐ — ­Հա, բայց սի­րե­լով էր սպա­նում: ­Թու­թուն էր, է, իս­կա­կան, բնա­կան, թե չէ է­սի ի՞նչ ա, ախ­պեր, մա­քուր քի­միա, թույն:

­Հար­ևան սեն­յա­կից լսվում է ­Թո­րո­սի թավ­ջու­թա­կի ձայ­նը:

ԳՈՔՈՐԷս ի՞նչ հա­շիվ ա, թա­ղում ա՞:

ՄԻՔՈ — ­Չէ, կող­քի սեն­յա­կից ա, ­Թո­րոսն ա:

ԳՈՔՈՐԻ՛բա ո՞նց ես դի­մա­նում:

ՄԻՔՈ — ­Միշտ չիօ­րը` մի եր­կու ան­գամ, էն էլ` ե­թե շատ ա ներ­վայ­նա­ցած:

ԳՈՔՈՐ — ­Ներ­վա­յի՞ն ա մեր ախ­պե­րը:

ՄԻՔՈԴե, բո­լորս էլ ինչոր տեղ ներ­վա­յին ենք, էս կյան­քը կթող­նի՞ ներ­վա­յին չլի­նես:

ԳՈՔՈՐ — ­Կար­գին մե­կին չկա­րա­ցա՞ր գտնես, այ մարդ:

ՄԻՔՈ — ­Վատ տղա չի: ­Համ էլ հար­մար ա, նույն հա­յա­թից ենք, հար­ևան շեն­քե­րից:

ԳՈՔՈՐ — ­Ճա­նա­չում եմ ի­րան, հա, հա­յաթ չի իջ­նում, բայց գի­տեմ, ջու­թակ ­Թո­րոս ենք ա­սում:

ՄԻՔՈ — ­Կա­րող ա՞ ինձ էլ կի­թառ ­Մի­քո եք ա­սում` ես տեղ­յակ չեմ:

ԳՈՔՈՐ — ­Չէ, որ ա­սեինք` կի­մա­նա­յիր, դու մեր ախ­պերն ես: ­Շատ ես մնա­լո՞ւ էս տա­նը:

ՄԻՔՈԻնչ­քան շատ` էն­քան լավ, ինչ­քան վար­ձա­կալ­ներս մնան իմ տա­նը` ես էլ էդ­քան էս­տեղ կմնամ, համ ինձ ա ձեռն­տու, համ ­Թո­րո­սին:

ԳՈՔՈՐ — ­Բա ո՞նց գտաք ի­րար, ինչ­քան գի­տեմ` մո­տիկ չեք ե­ղել:

ՄԻՔՈ — ­Հա, բարևբար­լու­սից էն կողմ չենք ան­ցել: ­Բայց ընդ­հա­նուր ծա­նոթ կար, ին­քը մեզ ի­րար բե­րեց, ­Սու­րոն, ճա­նա­չում ես:

ԳՈՔՈՐ — ­Ճա­նա­չում, եմ, հա, էդ էլ մի սար­քին մարդ չի: ­Հո շատ չի՞ նե­ղում:

ՄԻՔՈՈ՞վ:

ԳՈՔՈՐ — ­Ջու­թակ ­Թո­րո­սը, հո չի՞ ա­սում` իմ տունն ա, էս փա­կի, էն բա­ցի, սրան ձեռ չտաս

ՄԻՔՈ — ­Չէ, հա­վա­սար ի­րա­վունք­ներ ու­նեմ:

ԳՈՔՈՐԱյ մարդ, գա­յիր իմ տա­նը մնա­յիր, է­լի, ինձ, ա­սեմ ի­մա­նաս, դա­ժըտես ինչ եմ ա­սումդա­ժըէդ փո­ղի եր­րորդ մասն էլ տա­յիր` հե­րիք էր:

ՄԻՔՈ — ­Գո­քոր, քո տա­նը քա­նի՞ մարդ ա ապ­րում, մտա­ծի մի հատ` կինդ, տատդ

ԳՈՔՈՐ — ­Տատս, հա, ապ­րում ա, ես դրա էնցա­վը տա­նեմ:

ՄԻՔՈԻնչ­քա՞ն դա­ռավ:

ԳՈՔՈՐՈ՞վ գի­տի, հա­շի­վը կորց­րել ենք, ինն­սու­նը ան­ցել ա, էդ որ հաս­տատ ա:

ՄԻՔՈԾ­խե­լը չի թար­գե՞լ:

ԳՈՔՈՐ — ­Չէ հա, էլ ե՞րբ: ­Բայց լավ տատ ա, իմ արև, մեղք չա­նենք:

ՄԻՔՈ — ­Բան չա­սե­ցի: ­Դե ու­րեմն հաշ­վի` տատդ, կինդ, եր­կու ե­րե­խա­ներդ, մա­մադ

ԳՈՔՈՐԵ­ղավ հի՞նգ… ­Հա, է­լի:

ՄԻՔՈ — ­Քեզ մո­ռա­ցար:

ԳՈՔՈՐ — ­Դե ես երբ եմ տանն ըլ­նում որ… ­Բայց փաս­տո­րեն` վեց, հա՞: ­Շատ­վոր ենք, ճիշտ ես: Ափ­սոս: Լ­սի, Ջր­վե­ժում մի հատ դա­չա ու­նեմ:

ՄԻՔՈԷն ժան­գո­տած դո­մի՞­կը:

ԳՈՔՈՐ — ­Չէ, խի՞, որ մի հատ շկուրկ­վի, մաքր­վի` տե­ղը բեր­վի, ներկ­վիտուն ա, է­լի, պու­ճուր տուն:

ՄԻՔՈԵ­ղել եմ քո էդ դա­չա­յում, ոչ կո­յու­ղի կա, ոչ գազ, ոչ էլ տրանս­պորտ ա հաս­նում: Էս­տեղ հար­մար ա, իմ բա­կը, խա­նու­թը, տունս` հար­ևա­նութ­յամբ

ԳՈՔՈՐ — ­Հա դե, բան չա­սինք: ­Բեր, բեր շա­րի, մի հատ էլ կրեմ:

­Շա­րում են խա­ղա­քա­րե­րը, սկսում են խա­ղալ:

­Ներ­խու­ժում է ­Թո­րո­սը:

ԹՈՐՈՍԽնդ­րե­ցի` տա­նը չծխել, չէ՞, ­Մի­քա­յել:

ՄԻՔՈ — ­Պա­տու­հա­նը բա­ցել եմ:

ԳՈՔՈՐ — ­Բարև, ­Թո­րոս:

ԹՈՐՈՍ — ­Բարև: Մի­քո­յին.) ­Բա­ցե՜լ եմ… ­Սեն­յա­կը լի­քը ծուխ ա, պի­տի խո­հա­նո­ցի պա­տու­հանն էլ բա­ցեիր: ­Կամ էլ պատշ­գամ­բում ծխեք, ի՞նչ կլի­նի որ… ­Կամ էլ մի ծխեք, դժվար ա՞ մի տա­սը րո­պե դի­մա­նա­լը

ԳՈՔՈՐ — ­Պա­հոԷ­սի չե­ղավ, ըն­գերՀա­վա­քե­լով շախ­մատն ու ժա­մա­ցույ­ցը տոպ­րա­կի մեջ, ­Գո­քո­րին:) ­Քեզ համ­բե­րութ­յուն, ախ­պերս, ես թռա: Դուրս է գա­լիս:)

­Պատ­կեր 9

ՄԻՔՈԻ­րա­վունք չու­նե՞մ ըն­կե­րոջս հետ շախ­մատ խա­ղա­լու, ­Թո­րոս:

ԹՈՐՈՍԸն­կերդ ա՞:

ՄԻՔՈ — ­Հա:

ԹՈՐՈՍԱ­ռաջ որ­տե՞ղ էիր խա­ղում ըն­կե­րոջդ հետ:

ՄԻՔՈԻմ տա­նը, կամ բա­կում: Է­սօր ո­րո­շե­ցինք էս­տեղ խա­ղալ, մեղք գոր­ծե­ցի՞նք:

ԹՈՐՈՍ — ­Խա­ղա­ցեք, բան չեմ ա­սում

ՄԻՔՈԱ­սելն էլ ո՞նց ա լի­նում:

ԹՈՐՈՍԾ­խում եք, աղմ­կում:

ՄԻՔՈ — ­Շախ­մա­տից ի՞նչ աղ­մուկ:

ԹՈՐՈՍ — ­Րո­պեն մեկ խփում եք ժա­մա­ցույ­ցին` թխկ, հա թխկ, շխկ, հա շխկ

ՄԻՔՈԷ դու էլ նվա­գում ես` տըզ հա տըզ:

ԹՈՐՈՍ — ­Լավ հա­մե­մա­տութ­յուն էր, շնոր­հա­կալ եմ

ՄԻՔՈ — ­Նե­ղաց­րիր մար­դուն, փաս­տո­րեն վռնդե­ցիր տնից:

ԹՈՐՈՍԳ­նա՞մ` նե­րո­ղութ­յուն խնդրեմ:

ՄԻՔՈՈւշ ա:

ԹՈՐՈՍՈւ հա­ճախ եք խա­ղո՞ւմ էդ քո ըն­կե­րոջ հետ:

ՄԻՔՈ — ­Խա­ղում ենք, պա­տա­հում է:

ԹՈՐՈՍԵս էլ եմ շախ­մատ խա­ղում, նար­դի էլ, ինձ հետ ին­չի՞ չես խա­ղում:

ՄԻՔՈ — ­Թո­րոս

ԹՈՐՈՍԱ­սա:

ՄԻՔՈԻնձ նա­յիՉ­լի­նի՞ խան­դում ես:

ԹՈՐՈՍէէէ, խանդն ի՞նչ կապ ու­նիաղմ­կում եք, ծխում եք… ­Սուրճ չխմե՞նք:

ՄԻՔՈԽ­մենք:

­Թո­րո­սը սուրճ է պատ­րաս­տում:

ՄԻՔՈ — ­Թո­րոս, էն ձայ­նապ­նա­կը, ա­սե­ցիր` որ­դունս ա, իսկ ին­քը` որ­դիդ, ո՞ւր ա:

ԹՈՐՈՍՕվ­կիա­նո­սից այն կողմ, ԱՄՆում, կամ ­Կա­նա­դա­յում, կամ էլ ե­սիմ ուր:

ՄԻՔՈՈ՞նց, կոնկ­րետ չգի­տե՞ս:

ԹՈՐՈՍ — ­Չէ: Ախր նա էլ քեզ նման բա­ռա­դիԿ­նե­րես, լեզ­վի սայ­թա­քում էր, ու­զում էի ա­սել` քեզ պես ա­զատ մարդ ա: Ու­զե­ցի թավ­ջու­թա­կա­հար դառ­նա, ինչ ինձ չհա­ջող­վեց` ին­քը հա­ջո­ղի, բայց չստաց­վեց:

ՄԻՔՈԱյ­սինքն պար­տադ­րել ես:

ԹՈՐՈՍ — ­Չէ, էն­պես չի, որ սեր չու­ներ ե­րաժշ­տութ­յան նկատ­մամբ, տա­ղանդ էլ ու­ներ, բայց հաղ­թեց հայ­րերոր­դի­ներ հայտ­նի հա­կա­ռա­կութ­յու­նը, այս­պես ա­սած` պրին­ցի­պի ըն­կավ, թավ­ջու­թա­կը թո­ղեց` ան­ցավ կոնտ­րա­բա­սի, սկսեց ջազ նվա­գել, հե­տո էլ գնաց ջա­զի եր­կիր, իբր` գնամ իս­կա­կան ջազ­մեն­նե­րի հետ իս­կա­կան ջազ նվա­գեմ: Տաս­ներ­կու տա­րի ա ար­դեն, չկա, նույ­նիսկ մոր թաղ­մա­նը չե­կավ:

ՄԻՔՈ — ­Չի զան­գո՞ւմ:

ԹՈՐՈՍԱ­ռաջ, երբ ջազ էր նվա­գում` գո­նե ա­մի­սը մեկ զան­գում էր, հի­մա, երբ ան­ցել ա ռո­քի, իս­կի տա­րին մեկ էլ չի զան­գում:

ՄԻՔՈ — ­Ռոք ա նվա­գո՞ւմ:

ԹՈՐՈՍ — ­Հա, բաս գի­տառ ա վերց­րել, քա­չա­լա­ցել ա, մո­րու­քը եր­կա­րաց­րել` հան­գույց ա կա­պել, ո­տից գլուխ տա­տու­նե­րով նախ­շել ա ի­րան

ՄԻՔՈ — ­Կար­գին տղա­յա եր­ևում… ­Թող ա­զատ ապ­րի, է­լի, ինչ ես ու­զում:

ԹՈՐՈՍՈ­չինչ էլ չեմ ու­զում, հարց­րե­ցիր` պատ­մե­ցի:

ՄԻՔՈԷհ, չստաց­վեց, ես էդ­պես էլ չտե­սա Ա­մե­րի­կան, շատ էի ու­զում, բայց չստաց­վեց: Իսկ հի­մա` էլ չեմ ու­զում:

ԹՈՐՈՍԻն­չի՞, գնա, է­լի, իս­կը Ա­մե­րի­կա­յի բան ես:

ՄԻՔՈԽ­ռո­վել եմ Ա­մե­րի­կա­յից:

ԹՈՐՈՍ — ­Չէ հա:

ՄԻՔՈ — ­Հա, Ա­մե­րի­կան ա­զա­տութ­յան հա­մար էի սի­րում, բայց, պարզ­վեց, էն­տեղ էլ ա­զա­տութ­յուն չկա, միֆ ա:

ԹՈՐՈՍՈւ­րեմն տիե­զեր­քից խռո­վի, ­Մայքլ, ո­րով­հետև քո պատ­կե­րաց­րած ա­զա­տութ­յու­նը ոչ մի տեղ չկա:

ՄԻՔՈԽ­ռո­ված եմ, չես տես­նո՞ւմ: (­Կիթա­ռը վերց­նե­լով՝ երգում է).

Ք­նած, թե ար­թուն, գի­շեր, թե ցե­րեկ, ան­դա­դար,

­Պա­տե­րազմ, պա­տե­րազմ, ա­մե­նու­րեք պա­տե­րազմ,

Զր­կում է հանգս­տից, կրծում մեր կո­կոր­դը,

­Պա­տե­րազմ, պա­տե­րազմ, պա­տե­րազմ:

Տ­ղերք ըն­կան ան­հայտ հո­ղե­րում, մնա­ցին ան­թաղ,

­Պա­տե­րազմ, պա­տե­րազմ, ա­մե­նու­րեք պա­տե­րազմ,

Շն­չելն էլ դժվար է, խեղդ­վում ենք ար­դեն,

­Պա­տե­րազմ, պա­տե­րազմ, պա­տե­րազմ:

­Բայց կգա օ­րը, կուղ­ղենք մեր մեջ­քը, ձեռքձեռ­քի կտանք,

Ու կջնջենք քեզ մեր կյան­քից, մե­կընդ­միշտ, իս­պառ,

­Պա­տե­րազմ, պա­տե­րազմ, ա­նիծ­յալ պա­տե­րազմ,

­Պա­տե­րազմ, պա­տե­րազմ, ա­նիծ­յալ պա­տե­րազմ:

ԹՈՐՈՍ — (սուր­ճը սե­ղա­նին դնե­լով): ­Դու իս­կա­պե՞ս հա­վա­տում ես, որ մի օր կհա­վաք­վեք, կուղ­ղեք ձեր մեջ­քը, ձեռքձեռ­քի կտաք ու կփո­խեք էս աշ­խար­հը, կվե­րաց­նեք պա­տե­րազմն ու բռնութ­յու­նը, սուտն ու կեղ­ծի­քը:

ՄԻՔՈԵս իմ պարտքն եմ կա­տա­րում, ­Թո­րոս: Կ­գա այդ օ­րը, չի գա, շուտ կգա, ուշ կգա` պայ­քա­րել է պետք, գո­նե հա­վա­սա­րակշ­ռութ­յուն պա­հե­լու հա­մար: Սուր­ճից կում ա­նե­լով:) Ի՛, շա­քար ես գցե՞լ:

ԹՈՐՈՍ — ­Շա­քար եմ գցե՞լ: (Խ­մում է:) ­Հա, է­լի:

ՄԻՔՈ — ­Լավ, է­սօր էլ քաղցր խմենք: Իսկ դո՞ւ ինչ կա­սես էս կյան­քի մա­սին, ­Թո­րոս:

ԹՈՐՈՍ — (վա­խե­ցած): ­Պի­տի ա­սե՞մ

ՄԻՔՈ — ­Հա, հե­տաքր­քիր ա:

ԹՈՐՈՍԿ­յա՞ն­քը

ՄԻՔՈԿ­յան­քը, հա:

ԹՈՐՈՍ — ­ԴեԿ­յան­քըԿ­յան­քը եր­բեմն տա­լիս ա, եր­բեմն վերց­նում, սկզբում ա­վե­լի շատ տա­լիս ա, հե­տո սկսում ա վերց­նել, մեկ էլ գա­լիս ա մի ժա­մա­նակ, երբ միայն վերց­նում ա, ես կա­սեի` խլում ա, էն­պես կա­տա­ղի ա խլում, որ մե­կեն դա­տարկ­վում ես, մնում ես միայն ինքդ քեզ հետ, վեր­ջում էլ դե` քեզ ա քեզ­նից խլում: Էս ա:

ՄԻՔՈ — ­Լավ չի, լավ չի:

ԹՈՐՈՍ — ­Լավ չի:

ՄԻՔՈԿ­յան­քը չէ, կյան­քը դե կյանքն ա, պարզ ա, ոնց կա` կա, քո հո­գե­վի­ճա­կը լավ չի, ընկ­ճախ­տի մեջ ես խրված:

ԹՈՐՈՍԻն­չի՞, դու լույս ես տես­նո՞ւմ, թե­կուզ էդ քո ա­սած հա­վա­սա­րակշ­ռութ­յան մեջ, ո­րին դեռ հարց ա` կհաս­նենք, թե չէ, ըստ ինձ` դա էլ ա պատ­րանք:

ՄԻՔՈԵս չեմ մտա­ծում տես­նելչտես­նե­լու մա­սին, հաս­նելչհաս­նե­լու մա­սին, ես ապ­րում եմ, պար­զա­պես ապ­րում եմ` իմ տե­սա­կին ու սկզբունք­նե­րին հա­մա­պա­տաս­խան, ապ­րե­լով` կռիվ եմ տա­լիս, վրեժ եմ լու­ծում:

ԹՈՐՈՍ — ­Նա­խան­ձե­լի ե­ռանդ ու­նես, ­Մի­քո, ես կա­սեի` կույր ե­ռանդ:

ՄԻՔՈ — ­Կույր չի, քո դիր­քե­րից ա կույր թվում, ա­րի, կանգ­նի կող­քիս, տես ոնց ա մեջքդ ուղղ­վում, ոնց ա ար­յունդ ե­ռում:

ԹՈՐՈՍՍկզ­բի հա­մար ա­րի տու­նը հա­վա­քենք, քա­նի օր ա` էս­պես թա­փած ա:

ՄԻՔՈ — ­Թա­փած ա՞:

ԹՈՐՈՍ — ­Հա, չես տես­նո՞ւմ:

ՄԻՔՈ — ­Տե­սա: ­Թո­րոս, ա­րի մեզ թույլ տանք` մաք­րու­հի կան­չենք, հը՞, փող ո­ւենք:

ԹՈՐՈՍԻնչ մի բուր­ժո­ւա­կան կայ­ֆե­րի մեջ մտար, մեր տունն ա` մենք կմաք­րենք:

ՄԻՔՈԵս կվճա­րեմ, մի վա­խի:

ԹՈՐՈՍԽն­դի­րը փո­ղը չի:

ՄԻՔՈԱյ մարդ, թող ես իմ բա­ժին թա­փա­ծը իմ ու­զա­ծով հա­վա­քեմ: Վերց­նում է հե­ռա­խո­սը:) Մտ­նում ենք ուր հարկն էգտնում ենքը­հըգրում ենք(Ան­ջա­տե­լով հե­ռա­խո­սը:) Ե­ղավ:

ԹՈՐՈՍԻ՞ն­չը ե­ղավ:

ՄԻՔՈ — ­Հես ա կզան­գեն:

ԹՈՐՈՍՈ՞վ:

ՄԻՔՈ — ­Մաք­րու­հին: Հե­ռա­խո­սը զան­գում է:) Խնդ­րեմ, վայրկ­յա­նա­պես: Միաց­նե­լով:) Լ­սում եմ… ­Կան­չել ենք, ա­յոԻնչ­քան շուտ` էն­քան լավԵ­րեք սեն­յակ… ­Չէ, պա­տու­հան­նե­րը լվա­լու կա­րիք չկաԹո­րո­սին.) Չ­կա, չէ՞… ­Չէ, չկա… ­Կեղ­տոտ սպասք, փո­շիմո­շի, թա­փած ի­րեր… ­Տա՞­սը… ­Հա­մա­ձայն ենք, հաս­ցեն հի­մա կու­ղար­կեմ: Ս­պա­սում ենք: Թո­րո­սին.) Ե­ղավ:

ԹՈՐՈՍ — ­Շուտ կգա՞:

ՄԻՔՈԱ­սեց` շուտ: Կում ա­նե­լով սուր­ճից:) Էս կո­ֆեն խմե­լու չի, շի­րա­յա:

ԹՈՐՈՍՍ­պա­սի, նո­րը ե­փեմ:

ՄԻՔՈԻսկ ի՞նչ, ե­թե ա­վե­լի թունդ բան խմենք, հը՞, չի մնա­ցե՞լ:

ԹՈՐՈՍՈնց չէ, ու­նենք, մնա­ցել ա` վիս­կի, շամ­պայն

ՄԻՔՈ — ­Գա­րե­ջո՞ւր:

ԹՈՐՈՍ — ­Գա­րե­ջուր էլ ու­նենք:

ՄԻՔՈ — ­Բեր խմենք:

ԹՈՐՈՍԽ­մենք: առ­նա­րա­նից բե­րում է գա­րե­ջու­րը🙂

­Մի­քոն վերց­նում է կի­թա­ռը:

ԹՈՐՈՍ — ­Մի­քո, դու չես կա­րո՞ղ ան­շառ ինչոր բան եր­գել:

ՄԻՔՈԱյ­սինքն:

ԹՈՐՈՍ — ­Դե որ պրոբ­լեմ չլի­նի մե­ջը, ոչ մի բա­նի դեմ չլի­նի, պար­զա­պես մի սի­րուն երգ, թե­կուզ` ոչ քո­նը:

ՄԻՔՈԻ­մը դուրդ չի գա­լիս, պարզ է:

ԹՈՐՈՍ — ­Դուր գալչգա­լու խնդի­րը չի, ­Մի­քո ջան, տրա­մադ­րութ­յան խնդիր ա, պար­զա­պես մի սի­րուն երգ, ա­սենք` սի­րո մա­սին

ՄԻՔՈՈւ կա­րո­տի

ԹՈՐՈՍ — ­Թե­կուզ:

ՄԻՔՈԱ­սում ես` պրոբ­լեմ չլի­նի, բայց սերն ու կա­րո­տը տե­ղով պրոբ­լեմ են ու ցավ:

ԹՈՐՈՍ — ­Գու­ցե, չվի­ճեմ, բայց ա­նուշ քաղց­րութ­յուն կա էդ ցա­վի մեջ:

ՄԻՔՈ — ­Մա­զո­խիզմ:

ԹՈՐՈՍԱ­նուն դնե­լով չի, ­Մի­քո, զգա­լով ա: Այ ես, օ­րի­նակ, Եր­ևա­նում ապ­րե­լով` Եր­ևանն եմ կա­րո­տում, հաս­կա­նո՞ւմ ես, քայ­լում եմ Եր­ևա­նի փո­ղոց­նե­րով ու կա­րո­տում հենց էդ փո­ղոց­նե­րը… ­Չէ, դժվար հաս­կա­նաս:

ՄԻՔՈԻն­չի՞, լավ էլ հաս­կա­նում եմ, քո թու­լութ­յուն­ներն ինձ հա­մար ամ­բող­ջո­վին թա­փան­ցիկ են, ­Թո­րոս: Ու­րեմն այս­պես. հա­տուկ կա­րո­տախ­տով տա­ռա­պող իմ բա­րե­կա­մի հա­մար: ր­գում է Եր­ևա­նի մա­սին հայտ­նի եր­գը).

­Լույ­սե­րի մեջ, շո­ղում ես դու, հա­յոց կա­պույտ երկ­նի ներ­քո,

Եվ ես ու­նեմ մի մեծ ե­րազ, որ մնա ջինջ եր­կին­քը քո

Եր­ևան, Եր­ևան, իմ միակ օթ­ևան,

Ես կանց­նեմ, կգնամ, դու ապ­րիր, հա­վիտ­յան

­Թո­րո­սը միա­նում է կրկներ­գին:

Եր­ևան, Եր­ևան, իմ միակ օթ­ևան,

Ես կանց­նեմ, կգնամ, դու ապ­րիր, հա­վիտ­յան»

ԹՈՐՈՍԱպ­րես, շնոր­հա­կալ եմ: ­Կա­րող ես` երբ ու­զում ես

Դ­ռան զանգ:

ԹՈՐՈՍ — ­Մաք­րու­հիդ ե­կավ, գնա, դի­մա­վո­րի:

­Մի­քոն գնում է դու­ռը բա­ցե­լու:

­Պատ­կեր 10

ՄԻՔՈ — ­Հա­մե­ցեք:

ԹԱՄԱՐ — (ներս գա­լով, ձեռ­քի պար­կը անկ­յու­նում դնե­լով): ­Բարև ձեզ: Ես ­Թա­մարն եմ: ­Դա­րա­բա­ղում շա­տերն ինձ ­Տա­մա­րա կամ ­Տո­մա էին ա­սում, բայց ինձ դա դուր չի գա­լիս, դուք ինձ ­Թա­մար ա­սեք:

ՄԻՔՈ — ­Բա­րի: Ես ­Մի­քա­յելն եմ, ին­քը` ­Թո­րո­սը, սա էլ մեր տունն ա, ո­րը պի­տի կար­գի բեր­վի:

ԹԱՄԱՐ — ­Բե­րեմ, ա­յո, շունչ առ­նեմ ու բե­րեմ: ­Լավ կլի­նի` դուք մի անկ­յու­նում ծվա­րեք, որ չխան­գա­րեք, կամ էլ գնա­ցեք զբոս­նե­լու, լավ ե­ղա­նակ է:

ԹՈՐՈՍԱ­սե­ցիք` ղա­րա­բա­դի՞ց եք:

ԹԱՄԱՐԻն­չո՞ւ, նման չե՞մ ղա­րա­բաղ­ցու:

ԹՈՐՈՍ — ­Չա­սե­ցի` նման չեք, բայց էն­տե­ղի բար­բա­ռով չեք խո­սում:

ԹԱՄԱՐԳ­րա­դա­րա­նա­վա­րու­հի եմ աշ­խա­տել, հե­տո` գրա­դա­րա­նի փոխտ­նօ­րեն, մա­քուր հա­յե­րե­նով խո­սելն իմ պարտքն էր, ե­ղել է ու կա: Այ դուք ա­ղա­վա­ղում եք մեր ոս­կե­ղե­նիկ լե­զուն ձեր եր­ևան­յան ժար­գո­նով. աե­րով եք խո­սում, փո­ղո­ցա­յին ներ­բե­րում­նե­րով, բլատ­նոյ ար­տա­հայ­տութ­յուն­նե­րովտգեղ է, չէ՞:

ԹՈՐՈՍՏ­գեղ է: Ես ­Մի­քա­յե­լին ա­սում եմ` ա­րի մա­քուր խո­սենք, չի լսում:

ՄԻՔՈԵ՞րբ ես ա­սել:

ԹՈՐՈՍ — ­Միշտ:

ԹԱՄԱՐԵր­կու­սով եք ապ­րո՞ւմ տա­նը:

ՄԻՔՈԵր­կու­սով:

ԹՈՐՈՍԵղ­բայր­ներ ենք:

ԹԱՄԱՐ — ­Դե, եղ­բայր­ներ, ես անց­նեմ գոր­ծի, շատ ժա­մա­նակ չու­նեմ, ե­րե­խա­ներս տա­նը սպա­սում են: Ի՞նչ ո­րո­շե­ցիք, գնում եք, մնում եք:

ԹՈՐՈՍ — Մի­քո­յին): ­Պատշ­գամբ չգնա՞նք:

ՄԻՔՈ — ­Կա­րե­լի ա:

­Պատ­կեր 11

 ­Պատշ­գամբ: ­Թո­րոսն ու ­Մի­քոն շախ­մատ են խա­ղում:

ՄԻՔՈ — ­Պարզ­վում ա` վատ չես խա­ղում:

ԹՈՐՈՍ — ­Պա­րա­պել եմ, պիո­ներ պա­լա­տում:

ՄԻՔՈ — ­Պիո­ներ պա­լատէդ ինչ հե­ռա­վոր բան հի­շե­ցիր:

ԹՈՐՈՍ — ­Հե­ռա­վոր, ա­յո, բայց ե­ղել է, պա­տա­նե­կան ա­ռա­ջին կարգ ու­նեմ:

ՄԻՔՈ — ­Մեզ կար­գե­րով չես վա­խաց­նի… ­Շախ:

Շրխ­կո­ցի ձայն:

ԹՈՐՈՍ — ­Սա ի՞նչ էր:

ՄԻՔՈ — ­Թա­մարն ա, գործ ա ա­նում:

ԹՈՐՈՍՈւ­շագ­րավ կին է, հա­մա­միտ չե՞ս:

ՄԻՔՈՍկ­սե­ցիր ոս­կե­ղե­նի­կով խո­սե՞լ:

ԹՈՐՈՍ — ­Բայց ճիշտ է ա­սում, արդ­յո՞ք մենք ի­րա­վունք ու­նենք աղ­ճա­տե­լու մեր մես­րոպ­յան լե­զուն:

ՄԻՔՈ — ­Քաշ­վանք:

ԹՈՐՈՍԻ­րադ­րութ­յան ճիշտ գնա­հա­տում է, ­Մի­քա­յել, փիղդ ծու­ղա­կի մեջ է:

ՄԻՔՈ — ­Հա՞… ­Հա, է­լիԵս էլ ձիուդ վրա կնստեմ:

Շրխ­կո­ցի ձայն:

ԹՈՐՈՍ — ­Տա­տի­կիս թե­յի սեր­վիսն էր ոնց որ:

ԹԱՄԱՐ(գլու­խը ներս բե­րե­լով): Չ­վա­խե­նաք, իմն էր, իմ ջրի բա­ժա­կը, դուրս պրծավ ձեռ­քիցս: (­Գնում է:)

ԹՈՐՈՍԵ­ռան­դուն կին է:

ՄԻՔՈՊն­դուկ ա, պնդուկ:

ԹՈՐՈՍԱյ­սի՞նքն

ՄԻՔՈՊն­դուկ, պինդ, է­լի:

ԹՈՐՈՍ — ­Պին­դը պինդ է, պնդու­կը` պնդուկ, կա­ղին:

ՄԻՔՈ — ­Պին­դը պնդուկ բա­ռից ա:

ԹՈՐՈՍ — ­Կար­ծում ե՞ս: ­Գու­ցե պնդո՞ւկն է պինդ բա­ռից:

ՄԻՔՈԻ՞նչ մի խո­րա­ցար, չլի­նի՞ վի­րա­վոր­վե­ցիր:

ԹՈՐՈՍԱ­վե­լի լավ է ա­սել` ա­մուր կին է, ա­մուր, աշ­խույժ, բա­րե­տես

ՄԻՔՈ — ­Դե կին ա է­լի:

ԹՈՐՈՍԱյդ­պես մի ա­սա, ինչոր յու­րա­հա­տուկ հմայք ու­նի:

ՄԻՔՈ — ­Դու խաղդ խա­ղա, նա­վակդ տա­նում եմ, չես տես­նո՞ւմ:

ԹՈՐՈՍ — ­Տար, քեզ լի­նի: ­Հոգ­նե­ցի շախ­մա­տից: ­Գա­րե­ջու­րը բե­րե՞մ խմենք:

ՄԻՔՈ — ­Բեր, ե­թե թող­նի մտնես խո­հա­նոց:

ԹԱՄԱՐ — (հայտն­վե­լով): ­Վերջ: ­Դուրս ե­կեք այս­տեղ էլ կար­գի բե­րեմ և­ ըն­դու­նեք գոր­ծը:

ՄԻՔՈԷս ի՞նչ կրա­կի կտոր ես, այ կին:

ԹԱՄԱՐԱյ կին ձեր կնո­ջը կա­սեք:

ԹՈՐՈՍՈւխ

ՄԻՔՈ — ­Լեզ­վիցս թռավ, կնե­րեք:

ԹԱՄԱՐ — ­Նե­րե­ցի: ­Դուրս ե­կեք:

­Մի­քոն ու ­Թո­րո­սը դուրս են գա­լիս):

­Պատ­կեր 12

Հ­յու­րա­սեն­յակ, ­Թո­րոսն ու ­Մի­քոն գա­րե­ջուր են խմում:

ՄԻՔՈ — ­Տե­սա՞ր ոնց ի­ջավ բե­րա­նիս:

ԹՈՐՈՍ — ­Ճիշտ ա­րեց:

ՄԻՔՈԻ՛

­Գա­լիս է ­Թա­մա­րը:

ԹԱՄԱՐ — ­Պատշ­գամբն էլ մաք­րե­ցի, շախ­մա­տը ոնց կար` թո­ղել եմ, կա­րող եք շա­րու­նա­կել:

ԹՈՐՈՍԻնչ շա­րու­նա­կենք, պարտ­վել է:

ՄԻՔՈՎս­տա՞հ ես:

ԹԱՄԱՐ — ­Հե­տո կվի­ճեք, տղա­ներ, գործն ըն­դու­նեք, գնամ:

ԹՈՐՈՍԵս գոհ եմ, հրա­շա­լի է, տե­ղըտե­ղին:

ԹԱՄԱՐԱմ­բող­ջը նա­յեք` նոր ա­սեք:

ՄԻՔՈԵ՛ս կնա­յեմ, նա ոնց էլ նա­յի` ա­սե­լու ա` հրա­շա­լի է: ուրս է գա­լիս:)

ԹՈՐՈՍՆս­տեք: ­Սուրճ դնե՞մ:

ԹԱՄԱՐՇնոր­հա­կալ եմ, ես կդնեմ` թե ու­զում եք: Հե­ռա­խո­սի զան­գին.) Ա­յո, աղ­ջիկ ջան… ­Մի կես ժա­միցԻ՞նչ կա, եղ­բայրդ հո չա­րութ­յուն չի՞ ա­նում… ­Կե­րակ­րե՞լ ես, ճաշ էի թո­ղելապ­րես… ­Դա­սերն ա­րե՞լ է… ­Դե մի բա­նով զբաղ­վեք, մինչև գամ: (Ան­ջա­տե­լով հե­ռա­խո­սը, ­Թո­րո­սին:) Աղ­ջիկս է, իմ մեջքն է, տղա­յիս խնամքն իր վրա է փաս­տո­րեն: Ի՞նչ ա­նեմ, ցե­րե­կով աշ­խա­տում եմ, ­ժենգ­յա­լով հաց եմ թխում մետ­րո­յի կան­գա­ռում, ե­րե­կո­յան աշ­խա­տում եմ, մաք­րու­հու գործ եմ ա­նում:

ԹՈՐՈՍԻսկկնե­րեքա­մու­սի­նը

ԹԱՄԱՐՉ­կա, չկա սա­րի պես ա­մու­սինս, զոհ­վեց վեր­ջին պա­տե­րազ­մում:

ԹՈՐՈՍԿ­նե­րեք

ԹԱՄԱՐՈ­չինչ, ներսս ար­դեն քա­րա­ցել է, դի­մա­նում եմ:

ԹՈՐՈՍ — ­Մի օր գամ` ձեր թխած կար­կան­դա­կը համ­տե­սեմ:

ԹԱՄԱՐ — ­Կար­կան­դակ չի, ժենգ­յա­լով հաց է, հա­մե­ցեք, համ­տե­սեք: Ան­հա­մես­տութ­յուն չլի­նի` բայց իմ ժենգ­յա­լով հա­ցը բա­ցա­ռիկ հա­մեղ է:

ԹՈՐՈՍ — ­Չեմ կաս­կա­ծում:

ՄԻՔՈ — (գա­լով): ­Լավ ա ա­մեն բան: Փողն է տա­լիս:) Խնդ­րեմ:

ԹՈՐՈՍ — ­Մի րո­պեՊա­հա­րա­նից մեծ տու­փով շո­կո­լադ է հա­նում:) ­Սա էլ` ե­րե­խա­նե­րին:

ԹԱՄԱՐԱ­վե­լորդ է:

ԹՈՐՈՍ — ­Վերց­րեք, խնդրում եմ, պրե­միա` այս­պես ա­սած:

ԹԱՄԱՐ — (նկա­տե­լով ­Թո­րո­սի պրո­թե­զը):­Մի ան­հա­մեստ հարց

ԹՈՐՈՍ — ­Հաս­կա­նում եմ, ձեռ­քիս մա­սին եք ու­զում հարց­նել: Պ­րո­թեզ է, էդ­պես ստաց­վեց:

ՄԻՔՈ — ­Ղա­րա­բա­ղում ա կորց­րել, ա­ռա­ջին պա­տե­րազ­մին:

ԹԱՄԱՐ — ­Վայես քու ցա­վը տա­նիմ, իմ ախ­պեր, ես քու կուր­ցը­րած ծեր­քեն մա­տաղ ի­նիմ, իմ ախ­պեր… ­Տու  քու ծեր­քը ա­խեր իմ երգ­րի, իմ ժո­ղովր­դի հե­տե ըս կուրց­րալ, ինձ հե­տե, իմ ծնող­նուն հե­տե, իմ խոն­ցը հե­տե, իմ սուրբ վը­ղեն յի­րա ըս ար­յուն թա­փալ, ես քու ծեր­քեն մըռ­նիմ, ես քեզ մա­տաղ ի­նիմ, իմ ախ­պեր: (Բռ­նում է ­Թո­րո­սի ձեռ­քը, ու­զում է համ­բու­րել:)

ԹՈՐՈՍ — ­Պետք չի, խնդրում եմ… ­Մե՛նք պի­տի ձեր ձեռ­քը համ­բու­րենք` ձեր կրած  տա­ռա­պանք­նե­րի, ձեր կո­րուստ­նե­րի հա­մար:

ԹԱՄԱՐԿ­րել ենք, կրել ենք, իմ եղ­բայր, պա­տե­րազմ, զո­հեր, շրջա­փա­կում, նո­րից պա­տե­րազմ, տե­ղա­հա­նում, մեր հրա­շա­լի տնե­րը թո­ղինք` հի­մա վար­ձով ենք ապ­րում, տա­սը հո­գի` մի բնա­կա­րա­նում, վար­ձի ծախ­սը բա­ժա­նել ենք ի­րար մեջ, որ կա­րո­ղա­նանք վճա­րել: ­Բայց ար­ցախ­ցին չի խեղ­ճա­նում, այս­պես չենք մնա­լու, ո­տի ենք կանգ­նե­լու:

ԹՈՐՈՍԿ­կանգ­նեք, ան­կաս­կած:

ԹԱՄԱՐ — (­տոպ­րա­կը վերց­նե­լով): ­Դե գնամ ար­դեն, շատ խո­սե­ցի: ­Բա­րի մնաք: նում է:)

ԹՈՐՈՍ — (պրո­թե­զը շո­յե­լով): Ա­ռա­ջին ան­գամ պրո­թեզս թան­կա­ցավ աչ­քիս:

­Պատ­կեր 13

Հ­յու­րա­սեն­յակ: ­Մի­քոն մե­նակ է, կիթառն ա­ռած` եր­գում է.

­Մարմ­նի առք ու վա­ճառք է, ա­մե­նու­րեք, հա­մա­տա­րած,

­Մար­մին է վա­ճառ­վում, բա­ցա­հայտ կամ քո­ղարկ­ված,       

­Սե­րը սուտ է, սեք­սի կա­րո­տից է հո­րին­ված,

­Մարմ­նա­վա­ճառ ենք բո­լորս, տեր Աստ­ված:

­Սե­րը սուտ է, սեք­սի կա­րո­տից է հո­րին­ված,

­Մարմ­նա­վա­ճառ ենք բո­լորս, տեր Աստ­ված»

­Գա­լիս է ­Թո­րո­սը:

ՄԻՔՈՕօօ, ­Թո­րոս եղ­բայ­րը ե­կավ, բարև, բա­րի ե­րե­կո:

ԹՈՐՈՍ — ­Բայց ո՞նց բա­րի լի­նի, ե­թե պարզ­վում է` մարմ­նա­վա­ճառ ենք բո­լորս:

ՄԻՔՈ — ­Վի­րա­վո­րե՞ց ձեզ իմ եր­գը, պա­րոն:

ԹՈՐՈՍ — ­Ճիշտ կա­նես` ընդ­հան­րա­ցում­ներ չա­նես, միայն քո ա­նու­նից եր­գես:

ՄԻՔՈԵ­րեկ ա­կում­բում եր­գե­ցի, շատ լավ ըն­դու­նե­ցին, չվի­րա­վոր­վե­ցին, չա­սե­ցին` քո ա­նու­նից եր­գի, խո՛ր­քը տե­սան:

ԹՈՐՈՍ — ­Մարմ­նա­վա­ճառ­նե­րի ա­կումբ է ե­ղել եր­ևի:

ՄԻՔՈ — ­Պարզ է, փա­կենք թե­ման, տես­նում եմ` անտ­րա­մա­դիր ես. ի՞նչ է ե­ղել:

ԹՈՐՈՍՈ­չինչ: Ա­րի մի բան ու­տենք, սո­ված եմ:

ՄԻՔՈ — ­Դու կեր, ես սո­ված չեմ, ճա­շել եմ, ռես­տո­րա­նում:

ԹՈՐՈՍ — ­Քեզ լավ ես նա­յում, է­լի:

ՄԻՔՈԷ­սօր նա­յել եմ, ինչ մեղքս թաքց­նեմ, մտա­ծե­ցի` աշ­խարհ մեռ­նել կա, ճա­շե­ցի, հե­տո գնա­ցի մերս­ման սա­լոն:

ԹՈՐՈՍ — ­Կա­նա­ցի ձեռ­քե­րի կա­րո՞տն էր այ­ցե­լել:

ՄԻՔՈԻն­չո՞ւ միայն ձեռ­քի, էն­տեղ է­լի շատ հե­տաքր­քիր բա­րե­մաս­նութ­յուն­ներ կան, մո­ռա­ցե՞լ ես:

ԹՈՐՈՍ — ­Լավ կա­նեիր` հորդ այ­ցե­լեիր:

ՄԻՔՈ — ­Դա էլ եմ ա­րել:

ԹՈՐՈՍՈնց էլ հասց­նում ես:

ՄԻՔՈ — ­Ժա­մա­նա­կը սեղմ­վել է, ­Թո­րոս, չե՞ս նկա­տում, ես էլ ստիպ­ված հար­մար­վում եմ ա­րա­գաց­ված ռիթ­մին, գոր­ծո­ղութ­յուն­նե­րիս մետ­րո­նո­մը ա­րա­գի վրա եմ դրել:

ԹՈՐՈՍՈ՞նց էր հայ­րի­կը:

ՄԻՔՈԵ­սիմ, նրա լավն ու վա­տը միշտ չի, որ տար­բե­րում եմ, նրա մետ­րո­նո­մը ան­կան­խա­տե­սե­լի ռիթ­մով ա խփումմեկ ա­րագ, մեկ դան­դաղ, մեկ ա­ռաջ, մեկ էլ` ե­տըն­թա­ցով: Է­սօր ա­սում ա` դու ո՞վ ես, ին­չո՞ւ ես ինձ հա­մով բա­ներ բե­րում: Ա­սում եմ` տղադ եմ: ­Հարց­րեց` տղա՞սու ըն­կավ մտա­տան­ջութ­յուն­նե­րի գիր­կը, դեմ­քը խո­ժոռ­վեց, մկան­նե­րը լար­վե­ցին: Եր­ևի ա­վե­լի լավ կլի­նի` նման բա­ներ չա­սեմ, ի­զուր չտան­ջեմ մար­դուն: Ա­սե­ցի` կար­միր խա­չից եմ: ­Հի­մա էլ ճգնում է հի­շել, թե կար­միր խաչն ինչ է: ­Գի­տե՞ս ինչ եմ մտա­ծում,- բժիշկ­նե­րի ա­կան­ջը խուլ,- մտա­ծում եմ` մի ան­գամ մի շիշ ա­րաղ չվերց­նե՞մ` տա­նեմ, խմենք հեր ու տղա, գու­ցե ու­ղե­ղի գա­լար­նե­րը մաքր­վեն, բաց­վեն:

ԹՈՐՈՍ — ­Մի ա­րա, կսպա­նես ծե­րու­կին:

ՄԻՔՈ — ­Լավ, չեմ ա­նի: ­Դո՞ւ ոնց ես:

ԹՈՐՈՍ — ­Տա­նե­լի: Էն կնոջ մա­սին էի մտա­ծում, մտա­ծում էի` ո՞նց է ա­նում խեղ­ճը, ո՞նց է համ տան վար­ձը տա­լիս, համ ե­րե­խա­ներ մե­ծաց­նում:

ՄԻՔՈՈւ­ժեղ կին է, կմե­ծաց­նի, մի մտա­ծի:

ԹՈՐՈՍ — ­Հեշտ ես խո­սում: ­Տուն գա­լիս մտա մետ­րո, տե­սա

ՄԻՔՈՈւ­րա­խա­ցա՞վ:

ԹՈՐՈՍՉ­մո­տե­ցա, հեռ­վից էի նա­յում:

ՄԻՔՈԻն­չի՞:

ԹՈՐՈՍՉ­գի­տեմ: Ու­զե­ցի հեռ­վից նա­յել: ­Գոգ­նո­ցը` ալ­րոտ, ձեռ­քե­րը` ալ­րոտ, նույ­նիսկ այ­տին մի պստիկ ալ­յուր կար, էն­քան ծի­ծա­ղե­լի էր:

ՄԻՔՈ — ­Մի բոլ ծի­ծա­ղե­ցի՞ր:

ԹՈՐՈՍ — ­Չէ դե… ­Ծի­ծա­ղե­լի` լավ ի­մաս­տով, հմա­յիչ, է­լի:

ՄԻՔՈԱյ թե ինչՄե­կու­սի:) Ս­րա­նից լավ հոտ չի գա­լիս:

ԹՈՐՈՍԼ­սի, ա­րի կան­չենք, հը՞, կան­չենք, փող տանք, փո­ղի կա­րիք ու­նի խեղ­ճը, էս ան­գամ ե՛ս կտամ:

ՄԻՔՈԷր­կու օր ա ան­ցել, տու­նը մա­քուր ա:

ԹՈՐՈՍ — ­Բեր մի քիչ թափթ­փենք:

ՄԻՔՈԳժ­վել ես, ­Թո­րոս:

ԹՈՐՈՍ — ­Բո­լորս էլ ինչոր տեղ ու ինչոր չա­փով գիժ ենք, դու, օ­րի­նակ, փո­ղո­ցի հրա­պա­րա­կում կանգ­նում` եր­գում ես, նույ­նիսկ հի­մա, երբ փո­ղի կա­րիք էդ­քան չու­նես:

ՄԻՔՈԻ՞նչ ի­մա­ցար, նա­յել ե՞ս հեռ­վից:

ԹՈՐՈՍ — ­Չէ, մեր աշ­խա­տող­նե­րից մեկն ա տե­սել, նույ­նիսկ նկա­րել ա հե­ռա­խո­սով, ասում ա` պատ­կե­րաց­նո՞ւմ եք, դե­մը ցու­ցա­նակ կար` «Ինձ փող չտաք, ես փո­ղից զզվում եմ»:

ՄԻՔՈ — ­Հո չա­մա­չե­ցի՞ր ինձ հա­մար:

ԹՈՐՈՍՀ­պար­տա­ցա, ա­սե­ցի` իմ հար­ևանն ա: ­Բայց էն ժա­մա­նակ դեռ չգի­տեի, որ մարմ­նա­վա­ճառ ենք բո­լորս:

ՄԻՔՈԵս գա­ղա­փար­ներ եմ տա­րա­ծում, ­Թո­րոս, հաս­կա­ցի, ես ա­ռա­քե­լութ­յուն ու­նեմ:

ԹՈՐՈՍ — ­Գու­ցե, գու­ցե, չեմ վի­ճի… ­Բո­լորն էլ ինչոր ա­ռա­քե­լութ­յուն ու­նեն, գու­ցե ես էլ ու­նեմբայց, ան­կեղծ ա­սած, չեմ կռա­հում որն է:

ՄԻՔՈ — (հե­ռա­խոսն է հա­նում, թեր­թե­լով): Ուր էա­հա, գտանք

ԹՐՈՍԻ՞նչ ես ա­նում:

ՄԻՔՈՉ­կան­չե՞մ:

ԹՈՐՈՍԱր­դե՞ն:

ՄԻՔՈ — ­Չա­սե­ցի՞ր՝ կան­չենք, փող տանք:

ԹՈՐՈՍ — ­Բայց տու­նը մա­քուր ա, է՛:

ՄԻՔՈԷ թափթ­փենք… ­Մինչև գա` կթափթ­փենք: Հե­ռա­խո­սով:) ­Տի­կին ­Թա­մա՞րբարև ձեզ, ո՞նց եք

ԹՈՐՈՍ — ­Թե քու ինչ գործն ա:

ՄԻՔՈԱ­զատ չե՞ք, գաք` մի քիչ ստե­ղեք կար­գի բե­րեք… ­Հա՞… ­Դե սպա­սում ենք: Հե­ռա­խոսն ան­ջա­տե­լով, ­Թո­րո­սին:) ­Հասց­րի, գոր­ծը պրծել` տուն էր գնում ար­դեն: ­Գո՞հ ես:

ԹՈՐՈՍՉ­գի­տեմ

ՄԻՔՈ — ­Դե դու էս­տե­ղեք թափր­տի, ես գնամ իմ սեն­յա­կը թափր­տեմ: (Գ­նում է:)

ԹՈՐՈՍ — Մի­քո­յի ետ­ևից): ­Շատ չթափր­տես, մեղք է կի­նը:

ՄԻՔՈՈնց ստաց­վի:

­Թո­րոսն ա­թոռ­ներն է քաշք­շում, ինչոր ի­րեր գցում հա­տա­կին, սպասք է դնում սե­ղա­նինԱչ­քը ընկ­նում է պրո­թե­զին, շփոթ­վում է, մտցնում է գրպա­նը, հա­նում է, չի ի­մա­նում ինչ ա­նի: Դռան զանգ:

ԹՈՐՈՍ — ­Մի­քո:

ՄԻՔՈԱ­սա:

ԹՈՐՈՍԴ­ռան զանգն ա, չես լսո՞ւմ:

ՄԻՔՈԷ բա­ցի:

ԹՈՐՈՍ — ­Հար­մար չի մի տե­սակ… ­Դու բա­ցի, հա՞:

­Մի­քոն գնում է դու­ռը բա­ցե­լու: ­Թո­րո­սը, շփոթ­վածբռնազ­բո­սիկ, ի­րեն կար­գի է բե­րում:

ՄԻՔՈ — (վե­րա­դառ­նա­լով): Ա­սում ա` ի՞նչ հին խրուս­տալմրուս­տալ ու­նեք, է­ժա­նով տվեք` առ­նեմ:

ԹՈՐՈՍՈ՞վ:

ՄԻՔՈ — ­Մի հատ աշ­խույժ հո­պա­րիկ էր:

ԹՈՐՈՍ — ­Չու­նենք խրուս­տալ: Խ­րուս­տա­լը մա­մա­յից ա մնա­ցել:

ՄԻՔՈՄ­տա­ծում եմ` գող չլնի՞. էդ­պես գա­լիս են, հո­տո­տում, հե­տո նա­վոդ­կա են տա­լի ու մեկ էլ հոպ` տու­նը թա­լա­նե­ցին:

ԹՈՐՈՍԻմ փա­կանն ա­մուր ա, չեն բա­ցի, հայ­րիկն ա սար­քել տվել պո­լի­տեխ­նիկ ինս­տի­տու­տի ար­հես­տա­նո­ցում: (Դ­ռան զանգ: ­Մի­քոն ու­զում է գնալ դու­ռը բա­ցե­լու: Կան­խում է ­Մի­քո­յին:) Ե՛ս կբա­ցեմ, դու լավ չես բա­ցում:

                                      ­

Պատ­կեր 14

ԹԱՄԱՐ — (ներս գա­լով): ­Հա­զիվ եր­կու օր դի­մա­ցաք, տղա­ներ, եր­ևի ինչոր աղմ­կոտ հա­վա­քույթ եք ու­նե­ցել:

ԹՈՐՈՍ — ­Չէ, ի՞նչ հա­վա­քույթ, պար­զա­պես

ՄԻՔՈ — ­Պար­զա­պես փնթի ենք:

ԹՈՐՈՍ — ­Հա, էս մեր ­Մի­քոն շատ փնթի ա, ա­սում եմ` այ ­Մի­քո, մի թափթ­փի, հա­վա­քի ետ­ևիցդբայց ո՞ւմ ես ա­սում

ՄԻՔՈ — ­Կար­միր գծերն անց­նում ես, ­Թո­րոս:

ԹԱՄԱՐ — ­Ձեզ հա­մար ժենգ­յա­լով հաց եմ բե­րել, տաք է դեռ, այս­տեղ նստեք, կե­րեք, ա­ռաջ չգաք, մինչև ես իմ գործն ա­նեմ: Տոպ­րա­կից հա­նում, սե­ղա­նին է դնում հա­ցը, ին­քը վերց­նում է իր պի­տույք­նե­րը, անց­նում սեն­յակ­նե­րը կար­գի բե­րե­լուն:)

ՄԻՔՈԸ­հը, սո­ված էիր, դե նստի, կեր:

ԹՈՐՈՍ — ­Դու էլ կեր, մե­նակ չեմ ու­տե­լու:

ՄԻՔՈ — ­Կա­րե­լի ա: (Ու­զում է վերց­նել հա­ցը:)

ԹՈՐՈՍՍ­պա­սի:

ՄԻՔՈ — ­Հը՞

ԹՈՐՈՍ — ­Բեր նոր­մալ ընթ­րի­քի սե­ղան սար­քենք, պա­նիր ա, բան ա, խմիչք ա

ՄԻՔՈ — ­Բայց մի հատ կծեմ(Կ­ծում է, ծա­մե­լով` հա­վա­նութ­յան ձայ­նար­կութ­յուն­ներ է ար­տա­բե­րում:)

­Թո­րոսն ու ­Մի­քա­յե­լը սառ­նա­րա­նից հա­նում, սե­ղա­նին են դնում ու­տեստ­ներ ու խմիչք:

ՄԻՔՈ — (­բա­ժակ­նե­րը լցնե­լով): ­Դե վերց­րինք, ողջա­ռողջ:

ԹՈՐՈՍՍ­պա­սի:

ՄԻՔՈԻ՞նչ ե­ղավ նո­րից:

ԹՈՐՈՍ — ­Սի­րուն չի, սպա­սենք` թող գա, ինքն էլ քաղ­ցած կլի­նի:

ՄԻՔՈԷս բա­ժա­կը խմենք, չի խան­գա­րիչխմե՞նք

ԹՈՐՈՍ — (վերց­նե­լով բա­ժա­կը): Էհ:

Խ­մում են: ­Մի­քոն վերց­նում է կիթա­ռը:

ԹՈՐՈՍ — ­Բայց էն քո բո­ղո­քա­կան եր­գե­րից չեր­գես:

ՄԻՔՈՈչ ու­տել ես թող­նում, ոչ խմել, ոչ եր­գել, իս­կա­կան բռնա­պետ:

­Գա­լիս է ­Թա­մա­րը:

ԹԱՄԱՐԻն­չո՞ւ չեք ու­տում, կսառ­չի:

ՄԻՔՈ — ­Թող­նում ա որ

ԹՈՐՈՍ — ­Ձեզ ենք սպա­սում:

ԹԱՄԱՐԵս գոր­ծի ժա­մա­նակ կե­րել եմ ձեռ­քի հետ, ինձ մի սպա­սեք:

ԹՈՐՈՍ — ­Ձեռ­քի հե­տը հա­շիվ չի, ե­կեք նոր­մալ ընթ­րենք, հա­յի տուն է վեր­ջա­պես:

ԹԱՄԱՐ — ­Բա­րի, ա­վար­տեմ` գամ, հա­մար­յա բան չի մնում ա­նե­լու: Տոպ­րա­կից ինչոր իր է վերց­նում ու հե­ռա­նում:)

ՄԻՔՈ(եր­գում է).

Սի­րել, թե չսի­րել, այս էր խնդի­րը,

Որ շատ տա­ռա­պեց, բայց չլու­ծեց,

­Դա­նիո ար­քա­յազն ­Համ­լե­տը ին­քը:

­Շատ տա­ռա­պեց, հա­լու­մաշ ե­ղավ,

­Բայց չլու­ծեց, դա­նիա­ցի այն տղան,

Ա­յո, չար­չար­վեց, խփվեց պա­տե­պատ,

­Բայց չկա­րե­ցավ, ար­քա­յազ­նը այն:

Սա­կայն ա­րի ու տես, որ խնդի­րը այս,

Դ­յու­րութ­յամբ լու­ծեց շար­քա­յին մի հայ,

­Սի­րել` ա­սաց նա, սերն է միակ փրկի­չը մեր:

Այդ­պես էլ ա­սաց` պար­զից էլ պարզ է,

­Սե­րը կփրկի աշ­խարհն այս մեղ­սա­վոր:

­Պար­զից էլ պարզ է, այս­պես էլ ա­սաց,

Աշ­խարհն այս մեղ­սա­վոր, կփրկի սե­րը:

ԹՈՐՈՍԻ­զուր ես հեգ­նում, էդ­պես է, սե­րը կփրկի:

ՄԻՔՈ — ­Հեգ­նել ե՞մ:

ԹՈՐՈՍԻնքդ էլ լավ գի­տես: Ու­զում ե՞ս ա­սեմ՝ որ­տե­ղից ա գա­լիս հեգ­նանքդ: ­Չե՞ս ու­զում: ­Բայց ես կա­սեմ: Ինք­նա­պաշտ­պա­նա­կան ա:

ՄԻՔՈՀ­նա­րում ես:

ԹՈՐՈՍԷդ­պես ա, ­Մի­քո, դու վա­խե­նում ես սի­րուց, դու ինչոր ար­հես­տա­կան գա­ղա­փա­րա­խո­սութ­յուն ես ստեղ­ծել քեզ հա­մար ու չես թող­նում սե­րը, կա­րո­տը, կապ­վա­ծութ­յու­նը ներս մտնեն, վա­խե­նում ես փլվի քո սուտ կա­րույ­ցը: ­Բայց ո­չինչ, ­Մի­քո ջան, էս­պես չի մնա, քո իս­կա­կան բնույ­թը հաղ­թե­լու է վաղ թե ուշ, պար­զա­պես լավ կլի­նի` շատ ուշ չլի­նի:

ՄԻՔՈՊ­րո­վո­կա­ցիա­ներ ես ա­նում, ­Թո­րոս, թող ես ես լի­նեմ:

ԹՈՐՈՍԵ­ղիր, եղ­բայր, ես քեզ էս­պես էլ եմ սի­րում: Հե­ռա­խո­սը զան­գում է: ­Միաց­նում է:)  Լ­սում եմ… ­Սի­րա՞կ… ­Լավ եմ, հա, դո՞ւԻ՞նչԻնձ թվում էր մենք էդ հար­ցը փա­կել ենքչեմ մտա­փոխ­վել, չէԿ­լիեն­տը գնում ա՞Ինչ ա­սեմ, բա­րի ճա­նա­պարհ… ­Չէ, չէՑ­տե­սութ­յուն: (Ան­ջա­տե­լով հե­ռա­խո­սը, ­Մի­քո­յին:) ­Սի­րակն էր, է­լի ի­րա էշն ա քշում: Ա­ռա­վոտ զան­գել էր, չէի պա­տաս­խա­նել, հի­մա էլ ու­րիշ հա­մա­րից էր զան­գում:

ՄԻՔՈ — ­Թո­րոս, ­Սի­րա­կին էլ սի­րի, է­լի, ոնց կա` էդ­պես սի­րի:

ԹՈՐՈՍ — ­Սի­րում եմ, էլ ո՞նց սի­րեմ:

ՄԻՔՈ — ­Հա­մո­զի քեզ, հա­մո­զի:

ԹՈՐՈՍԻս­կա­պես սի­րում եմ, ­Մի­քո, դա էլ սի­րո մի ու­րիշ տե­սակ ա, ­Սի­րա­կը մարդ չի, խորհր­դա­նիշ ա, իմ ջա­հե­լութ­յան խորհր­դա­նիշ­նե­րից ա, ներ­վայ­նաց­նում ա, հա, բայց սի­րում եմ, ջա­հե­լութ­յունդ ո՞նց չսի­րես:

­Գա­լիս է ­Թա­մա­րը:

ԹԱՄԱՐԱյն­տեղ ա­վար­տե­ցի, կե­րեքպրծեք` այս­տեղ էլ կար­գի բե­րեմ:

ԹՈՐՈՍԱյս­տեղ ինք­ներս հե­տո կար­գի կբե­րենք, դուք նստեք:

ՄԻՔՈ — (բա­ժակ­նե­րը լցնե­լով): Կխ­մեք մեզ հետ, չէ՞, մի բա­ժակ, վիս­կի է:

ԹԱՄԱՐ — ­Մի բա­ժակ` թերևս կա­րե­լի է: ­Մեր տա­նը ա­վան­դույթ կար` ճա­շի հետ խմում էինք, հի­սուն գրամ, մեր քա­շած թթի օ­ղին, հայրս ա­սում էր` ճա­շի հետ օգ­տա­կար է: Վերց­նե­լով բա­ժա­կը:) ­Շե­նութ­յուն` այս տա­նը, ա­ռողջ ե­ղեք: (Խ­մում է:)

ԹՈՐՈՍԱ­նուշ:

ԹԱՄԱՐՇ­նոր­հա­կալ եմ: Մի կտոր ինչոր ու­տե­լիք վերց­նե­լով:) ­Թավ­ջու­թա­կի փո­շին այս էլ երկ­րորդ ան­գամ եմ առ­նում, ոնց դրած էր` այդ­պես էլ մնում է, չեք նվա­գո՞ւմ:

ՄԻՔՈՈ՞նց չէ, ­Թո­րո­սը նվա­գում ա` երբ նյար­դայ­նա­ցած ա լի­նում: ­Պա­տա­հում ա` եր­կու­սով ենք նվա­գում:

ԹԱՄԱՐԻս­կա­պե՞ս, կի­թառ և ­թավ­ջու­թա՞կ:

ՄԻՔՈԻնչ ու­նենք` էն էլ նվա­գում ենք:

ԹԱՄԱՐՆ­վա­գեք, հա՞ինձ հա­մար:

ԹՈՐՈՍԷս ձեռ­քով ձեզ հա­մար նվա­գել չեմ հա­մար­ձակ­վի:

ԹԱՄԱՐ — ­Հենց այդ ձեռ­քով, խնդրում եմ:

ԹՈՐՈՍ — ­Չեք փոշ­մա­նի՞:

ԹԱՄԱՐ — ­Բա­ցառ­վում է:

ՄԻՔՈ — (բա­ժակ­նե­րը լցնե­լով): ­Դե մի հատ էլ խմենք, որ ստաց­վի:

ԹԱՄԱՐ — (փա­կե­լով բա­ժա­կի բե­րա­նը): Ինձ հե­րիք է:

Մի­քոն ու ­Թո­րո­սը խմում են:

ՄԻՔՈ — ­Թավ­ջու­թա­կը բե­րեմ: (Գ­նում է:)

ԹՈՐՈՍ — ­Մի բան կե­րեք, տի­կին ­Թա­մար:

ԹԱՄԱՐ — ­Կե­րա ար­դեն, շնոր­հա­կալ եմ, ես քչա­կեր եմ: ­Հա­վա­նե­ցի՞ք իմ թխած հա­ցը:

ԹՈՐՈՍԱնն­ման է:

ՄԻՔՈ — (կիթառը բե­րե­լով): ­Մենք մեղք չու­նենք, զգու­շաց­րել ենք:

ԹՈՐՈՍ — ­Մեր դո­ւե­տը, այս­պես ա­սած` ա­վան­գար­դա­յին է:

ՄԻՔՈ — ­Հա, ա­մեն ա­կանջ չի, որ կդի­մա­նա մեր նվա­գին:

ԹԱՄԱՐԻ՞նչ եք կնո­ջա­վա­րի կոտ­րատ­վում, նվա­գեք, վայ:

ՄԻՔՈՈնց ա­սեք: Գ­նա՛ց:

Ն­վա­գում են, ա­վան­գար­դա­յին ան­ներ­դաշ­նակ, աղմ­կոտ «փոխհ­րաձ­գութ­յուն»: ­Հան­կարծ, այդ աղ­մու­կի մի­ջից լսվում է ­Թա­մա­րի` աս­տի­ճա­նա­բար ուժգ­նա­ցող եր­գե­ցո­ղութ­յու­նը, նա եր­գում է Ար­ցա­խի հո­րո­վե­լը, որն ա­սես կար­գա­վո­րում է խառ­նաշ­փո­թը: ­Թո­րո­սի և ­Մի­քո­յի խառ­նաշ­փոթ նվա­գը մեղ­մո­րեն վե­րած­վում է ներ­դաշ­նակ նվա­գակ­ցութ­յան:

ԹԱՄԱՐ — (երգն ա­վար­տե­լով, դա­դա­րից հե­տո): Ա­մուս­նուս գե­րեզ­մանն ան­տեր մնաց այն­տեղ, տղաս հար­ցեր է տա­լիս` մեր տունն ո՞ւր է, հայ­րիկն ո՞ւր էՈ՞նց պա­տաս­խա­նեմ, ի՞նչ պա­տաս­խա­նեմ… ­Մեր ժո­ղովր­դի գե­րեզ­ման­նե­րը մնա­ցին այն­տեղ, մեր վան­քե­րը, մեր տնե­րը, մեր ա­մեն ին­չը մնաց այն­տեղ

ԹՈՐՈՍ — ­Մեզ թու­լա­նալ չէր կա­րե­լի: ­Մենք թույլ լի­նե­լու ի­րա­վունք չու­նենք:

ԹԱՄԱՐԱ­յո: ­Բայց մեր ար­մատն ա­մուր է, ոտ­քի ենք կանգ­նե­լու, ու­ժե­ղա­նա­լու ենք նո­րից: Զան­գում է հե­ռա­խո­սը🙂 ­Լավ ե՞ք, աղ­ջիկ ջանԵղ­բայրդ դեռ բա­կո՞ւմ էկան­չի տուն, ուշ է ար­դեն: ­Գա­լիս եմշու­տով: (Ան­ջա­տե­լով:) Տ­ղա­ներ, թո­ղեք այս­տեղ էլ հա­վա­քեմ` գնամ, աղ­ջիկս ան­հան­գիստ է:

ՄԻՔՈ — ­Մենք դեռ կնստենք

ԹՈՐՈՍ — ­Հա, հե­տո ինք­ներս կհա­վա­քենք, ան­հոգ ե­ղեք: Փող հա­նե­լով:) Ա­հա, խնդրեմ, շնոր­հա­կալ ենք:

ԹԱՄԱՐԵս եմ շնոր­հա­կալ, ա­ռանձ­նա­պես գործ չկար այ­սօր:

ՄԻՔՈ — ­Կար­ծում եմ` շու­տով է­լի կտեսն­վենք, շատ փնթի ենք դար­ձել վեր­ջերս:

ԹԱՄԱՐ — ­Դա լավ չէ, ձեր փո­ղի հաշ­վին է, հո մի­լիո­նա­տեր չե՞ք: Ց­տե­սութ­յուն: ուրս է գա­լիս:)

ԹՈՐՈՍԷս­պես չի լի­նի, չէ:

ՄԻՔՈ — ­Հի­մա՞ ին­չից ես դժգոհ: ­Կու­զե՞ս, տու­նը շուտ թափթ­փենք, նորից կան­չենք:

ԹՈՐՈՍԷս­պես չի լի­նի, ­Մի­քո, մար­դա­վա­րի չի, հա­յա­վա­րի չիԱշ­խար­հի ար­դարա­նար­դա­րից ենք խո­սում, բայց ինք­ներս մեզ կար­գին տես­նում ե՞նք, հենց մե­կը` ես, բա ես ար­դար մարդ ե՞մ, բա սա ար­դա­րա­ցի՞ է

ՄԻՔՈ — ­Չեմ հաս­կա­նում, ի՞ն­չը:

ԹՈՐՈՍԻն­չը: Էն, որ ես էս մեծ բնա­կա­րա­նում ինձ հա­մար ա­ռոքփա­ռոք ապ­րում եմ մե­նա­կով:

ՄԻՔՈԵր­կու­սով:

ԹՈՐՈՍ — ­Թե­կուզ: ­Սա ար­դար է՞Էն կինն իր ե­րե­խա­նե­րով, ազգբա­րե­կա­մով ու ե­սիմ է­լի ու­մով` մի պստիկ բնա­կա­րա­նում, վար­ձով, իսկ ես էս­տեղ` լե­նու­բոլ

ՄԻՔՈ — ­Մե՛նք էս­տեղ լե­նու­բոլ:

ԹՈՐՈՍ — ­Դե հա, դու էլ, մենք, մենք

ՄԻՔՈ — ­Գո­քո­րը զգու­շաց­նում էր, սրա վեր­ջը լավ չի լի­նե­լու:

ԹՈՐՈՍ — ­Մար­դիկ էն­տեղ կո­տոր­վում են, դու` քո ­Գո­քո­րով: ­Հար­յուր հա­զա­րից ա­վել մեր հայ­րե­նա­կից­նե­րի տե­ղա­հա­նել են ի­րենց երկ­րից, ան­տուն են թո­ղել, իսկ մենք մեր ա­զատ տա­րածք­նե­րը վար­ձով ենք տա­լիս, բա սա ազ­նիվ ա՞, ար­դար ա՞

ՄԻՔՈԻ՞նչ ես ա­ռա­ջար­կում:

ԹՈՐՈՍ — ­Մի նե­ղա­ցի, ­Մի­քո ջան, իս­կա­պես ա­նար­դա­րա­ցի ա:

ՄԻՔՈԻ՞նչ ես ա­ռա­ջար­կում, ­Թո­րոս:

ԹՈՐՈՍԵս մտա­ծել եմ

ՄԻՔՈԵ՞րբ հասց­րիր:

ԹՈՐՈՍԷ­սօր­վա մեջ:

ՄԻՔՈ — ­Դե ա­սա:

ԹՈՐՈՍԱ­սեմ: ­Թող գա իր ե­րե­խա­նե­րի հետ էս տա­նը ապ­րի, ան­վար­ձա­հա­տույց: ­Հա, հենց էդ­պես, թող գա ու ապ­րի: ­Թե չէ բո­լորս վայվույ ենք ա­նում, բայց ո­չինչ զի­ջել չենք ու­զում: Ախր մեր հայ­րե­նա­կից­ներն են, մեր ար­յու­նա­կից­նե­րը: ­Վեր­ջա­պես, նրանց էս վի­ճա­կի հա­մար մենք էլ մեր մեղքն ու­նենք, չէ՞: ­Դու մի մտա­ծի, ­Մի­քո ջան, քեզ ա­ռանց տուն չեմ թող­նի, դու էլ ես հայ­րե­նա­կից, եր­կու­սով կապ­րենք իմ սեն­յա­կում:

ՄԻՔՈԵս ու դո՞ւ, մի սեն­յա­կո՞ւմՈ՞նց ես պատ­կե­րաց­նում:

ԹՈՐՈՍ — ­Շատ էլոչ վատ, հա, ի՞նչ ա ե­ղել… ­Հո չե՞ս խռմփաց­նում:

ՄԻՔՈ — ­Չէ ոնց որ: ­Բայց իմ հար­ցը թող­նենք, ես ոնց էլ լի­նի` մի բան կճա­րեմ, հրեն, հե­ռա­տես ­Գո­քորն ի­րա Ջր­վե­ժի դո­մի­կը կար­գի ա բե­րել, դու ա­սա տես­նեմ` ո՞նց ես ա­ռա­ջար­կե­լու, հպարտ կին ա, չի հա­մա­ձայն­վի:

ԹՈՐՈՍ — ­Կար­ծո՞ւմ ես:

ՄԻՔՈ — ­Հա­մոզ­ված եմ:

ԹՈՐՈՍ — ­Չես օգ­նի՞, ­Մի­քո, դու ա­վե­լի ճկուն լե­զու ու­նեսհը՞

ՄԻՔՈՈչ, սա այն խնդիրն է, ո­րը ինքդ պի­տի լու­ծես:

ԹՈՐՈՍ — ­Ճիշտ ես ա­սում: Ո՞ւր

ՄԻՔՈԳ­նամ պատշ­գամբ, ծխեմ:

ԹՈՐՈՍՍ­պա­սի, ես էլ եմ գա­լիս, ես էլ ծխեմ:

ՄԻՔՈԷէ, դու թո­ղել ես, մի սկսի:

ԹՈՐՈՍՈ­չինչ, մի հա­տի­կից բան չի լի­նի, սիրտս ու­զեց:

ՄԻՔՈ — ­Դե ա­րի:

Գ­նում են ծխե­լու:

­Պատ­կեր 15

­Մի­քա­յե­լը մե­նակ է հյու­րա­սեն­յա­կում: ­Թո­րո­սի սեն­յա­կից լսվում են թավ­ջու­թա­կի ել­ևէջ­նե­րը:

ՄԻՔՈ — ­Շատ ա նյար­դայ­նա­ցած է­սօր մեր եղ­բայ­րը… ­Բայց թախ­ծոտ նյար­դայ­նութ­յուն անույ­նիսկ կա­րե­լի ա ա­սել` լի­րիկ: (Լ­սա­ծին ար­ձա­գան­քե­լով:) ­Չէ, սա ար­դեն չա­փա­զանց ա, տան­ջեց ի­րան… ­Մի­ջամ­տել ա պետք: Կան­չում է:) ­Սուրճ չխմե՞նք, ­Թո­րոսԹո­րո՛ս:

ԹՈՐՈՍ — (գա­լիս է): ­Կան­չե­ցի՞ր:

ՄԻՔՈԱ­սում եմ` սուրճ չխմե՞նք:

ԹՈՐՈՍ — ­Դու խմի, ես չեմ ու­զում:

ՄԻՔՈ — ­Տանջ­ված տեսք ու­նես, ի՞նչ ա պա­տա­հել:

ԹՈՐՈՍՈչ մի բան, սո­վո­րա­կան:

ՄԻՔՈ — ­Հաս­տա՞տ

ԹՈՐՈՍ — ­Հա:

ՄԻՔՈԻնչոր բան ես թաքց­նումԱչ­քե­րիս նա­յի:

ԹՈՐՈՍ — ­Ձեռ քա­շի:

ՄԻՔՈ — ­Նա­յինա­յի:

ԹՈՐՈՍԸ­հը:

ՄԻՔՈՉ­լի­նի՞  է­սօր մետ­րո ես մտել:

ԹՈՐՈՍԻ՞նչ ի­մա­ցար… ­Տե­սել ե՞ս:

ՄԻՔՈ — ­Տես­նում եմ, աչ­քե­րիդ մեջ մետ­րո կա:

ԹՈՐՈՍ — ­Դեհամտել եմ:

ՄԻՔՈ — ­Հեռ­վից նա­յե­լո՞ւ:

ԹՈՐՈՍ — ­Չէ: Այ­սինքն, սկզբում հեռ­վից նա­յե­ցի, հե­տո մո­տե­ցա:

ՄԻՔՈ — ­Գո­վում եմ հա­մար­ձա­կութ­յունդ: Եվ ի՞նչ

ԹՈՐՈՍԻ՞նչ պի­տի… ­Քո ա­սա­ծի պես ե­ղավ, ա­սեց` ո՞նց եք պատ­կե­րաց­նում` տա­նը եր­կու տղա­մարդ և` ես իմ ե­րե­խա­նե­րով, այն էլ` ան­վար­ձա­հա­տույց:

ՄԻՔՈ — ­Թո­րոս, գու­ցե ես գնա՞մ տնից, ես գնամ` դու նո­րից ա­ռա­ջար­կի:

ԹՈՐՈՍ — ­Չէ, ա­վե­լի վատ, մե­նակ տղա­մար­դու հետպատ­կե­րաց­նո՞ւմ եսառ­հա­սա­րակ լի­նե­լու բան չի: Ա­սե­ցի` ու­րիշ­նե­րին կա­րող ենք ա­սել` վար­ձով եք մնում: Ա­սեց` ո՞ւմ ենք խա­բում, ինք­ներս մե՞զ, չէ, չի լի­նի, ու ե­կեք` այլևս չխո­սենք այդ մա­սին: Էն­քան էլ սի­րուն էր խո­սում, մեր­ժելն էլ էր սի­րուն: Ու է­լի ալ­յուր էր նստել թշի փո­սի­կին

ՄԻՔՈՀ­մա­յիչ էր, գի­տեմ:

ԹՈՐՈՍՈր­տե­ղի՞ց

ՄԻՔՈ — ­Դու ես ա­սել նա­խորդ ան­գամ:

ԹՈՐՈՍ — ­Գա­թա հյու­րա­սի­րեց, ա­սեց` բա­րի մար­դիկ քաղց­րա­սեր են լի­նում, պատ­կե­րաց­նո՞ւմ եսԻր թխածն էր, շատ հա­մեղ էր, եր­կու հատ կե­րա:

ՄԻՔՈ — ­Ծախ­սի տակ ես գցել խեղճ կնո­ջը:

ԹՈՐՈՍՈւ­զե­ցի վճա­րեմ` չվերց­րեց: ­Հե­տո սուրճ դրեց, խմե­ցինք:

ՄԻՔՈ — ­Հա­մեղ էր:

ԹՈՐՈՍ — ­Շատ: Ա­սե­ցի` կա­րող ե՞մ է­լի գամ: Ա­սեց` ե­կեք, բայց պայ­մա­նով` այն հարցն այլևս չհի­շա­տա­կեք, թե չէ կվի­րա­վոր­վեմ:

ՄԻՔՈԷ լավ ա, գնա:

ԹՈՐՈՍԳ­նամ ի՞նչ ա­նեմ, է­լի էն մա­սին կխո­սեմ` կխռո­վի:

ՄԻՔՈԳ­նա ու էն մա­սին մի խո­սի:

ԹՈՐՈՍ — ­Բա ի՞նչ խո­սեմ:

ՄԻՔՈԽն­դիր է, խնդիր… ­Բայց քեզ մի կո­տո­րի, ­Թո­րոս, դու ան­կեղծ սրտով ա­ռա­ջար­կել ես, ին­քը չի ու­զել, քո մեղ­քը ո՞րն ա

ԹՈՐՈՍ — ­Մի­քո՛:

ՄԻՔՈԱ­սա:

ԹՈՐՈՍՉխ­մե՞նք:

ՄԻՔՈԽ­մենք:

ԹՈՐՈՍ — ­Սուրճ չէ:

ՄԻՔՈ — ­Հաս­կա­ցա, բեր:

ԹՈՐՈՍ — (խմիչ­քը բե­րե­լով, բա­ժակ­նե­րը լցնե­լով): Է­լի ի­րար հետ, է­լի եր­կու­սով, ի՞նչ վատ ա… ­Հայ­րի­կին կայ­ցե­լենք

ՄԻՔՈԻմ հո՞­րը:

ԹՈՐՈՍ — ­Հա, քո կամ իմ` ի՞նչ տար­բե­րութ­յուն, եղ­բայր չե՞նք: Խ­մենք` հայ­րի­կին ա­ռող­ջութ­յուն ցան­կա­նանք: (Խ­մում են, նո­րից լցնե­լով:) Ք­չութ­յուն ա­րեց, մեկն էլ գլո­րենք:

ՄԻՔՈԳ­լո­րենք:

ԹՈՐՈՍԱռ­հա­սա­րակ, ա­րի է­սօր մի լավ խմենք, դեմ չե՞ս:

ՄԻՔՈ — ­Կողմ եմ: Բա­ժա­կը վերց­նե­լով:) Գ­նաց:

Խ­մում են:

ԹՈՐՈՍ — ­Քո գոր­ծե՞րն ինչ­պես են:

ՄԻՔՈ — ­Սո­վո­րա­կան:

ԹՈՐՈՍ — ­Նոր երգ չու­նե՞ս:

ՄԻՔՈ — ­Հավ չեմ` ա­մեն օր ձու ա­ծեմ: ­Բայց մի հե­տաքր­քիր ի­դեա ու­նեմ:

ԹՈՐՈՍ — ­Կիս­վիր:

ՄԻՔՈ — ­Վա­խե­նամ` փչաց­նես:

ԹՈՐՈՍ — ­Բա ե­ղա՞վ, բա ես էդ մարդն ե՞մ:

ՄԻՔՈԷդ մարդն ես: ­Բայց կկիս­վեմ: Ու­զում եմ եր­գե­րի մի շարք ա­նեմ` էթ­նիկ հիմ­քե­րի վրա, և՛  մե­ղե­դին, և՛ խոս­քը մեր հին գու­սան­նե­րի ո­ճով, բայց ու­ղեր­ձը` ժա­մա­նա­կա­կից, է­սօր­վա:

ԹՈՐՈՍ — ­Նոր գի­նին` հին տի­կե­րի մեջ

ՄԻՔՈԱ­սում էի, չէ՞, կփչաց­նես:

ԹՈՐՈՍ — ­Չեմ փչաց­նում, մտա­ծում եմ: Դա­դար:) ­Գի­տե՞ս, կար­ծում եմ` ե­թե թի­րախ­նե­րը ճիշտ ընտր­վեն, ե­թե ճա­շա­կով ու չա­փի մեջ ար­վի, կարող է հե­տաքր­քիր  ստաց­վել:

ՄԻՔՈ — ­Հա, չէ՞: Ու­զում եմ քա­ման­չա­յի ել­ևէջ­ներ էլ լի­նեն կի­թա­ռի հետ:

ԹՈՐՈՍ — (շ­վաց­նում է, իբր` շքեղ է): Ա լ­յա Ա­վետ ­Տեր­տեր­յան:

ՄԻՔՈ — ­Քա­ման­չան դու ես նվա­գե­լու:

ԹՈՐՈՍԻբր թավ­ջու­թա­կը շատ մար­սե­ցի, հի­մա էլ` քա­ման­չա:

ՄԻՔՈԷլ մի կռռա, լավ էլ կստաց­վի: Լց­րու` խմենք:

ԹՈՐՈՍ — (լցնե­լով): Ն­րա եր­գե­ցո­ղութ­յու­նը կսա­զերԻ՜նչ բա­ցա­ռիկ ձայն ու­նի, մեր ազ­գա­յին կո­դի բո­լոր թա­քուն ե­րանգ­նե­րով հա­մեմ­ված:

ՄԻՔՈ — ­Հա­մա­ձայն եմ, հե­տաքր­քիր եր­գե­ցո­ղութ­յուն էր:

ԹՈՐՈՍԷլ չի գա:

ՄԻՔՈԵս հրա­վի­րեմ` կգա:

ԹՈՐՈՍ — ­Պահ

ՄԻՔՈԽ­մենք` զան­գեմ: (Խ­մում են: ­Վերց­նում է հե­ռա­խո­սը:)

ԹՈՐՈՍԻ­զուր ջանք ես թա­փում:

ՄԻՔՈ — ­Մի խան­գա­րի: Հե­ռա­խո­սով:) ­Տի­կին ­Թա­մա՞ր, բա­րի ե­րե­կո, ո՞նց եք… ­Տի­կին Թա­մար, էս­տեղ է­լի մի քիչ թափթ­փել ենքԻ՞նչչեք կա­րո՞ղԻսկ վա՞­ղը… ­Ցա­վա­լի էԱխր ա­ռանց ձեզ կեղ­տի մեջ կկո­րենք… ­Չէ, ու­րի­շը մեզ պետք չի, շնոր­հա­կալ ենքինք­ներս` մի կերպ… ­Թո­րո՞­սը… ­Թո­րո­սը` ո­չինչ, տա­նե­լի, ա­ռա­վո­տից նվա­գում աԻ՞նչ ու­րախ, հա­կա­ռա­կը, դա­ռը թախ­ծոտԻ՞նչ ի­մա­նամ, ինձ բան չի ա­սումԵ­ղավ, կբար­ևեմ: (Ան­ջա­տում է:)

ԹՈՐՈՍԱ­սե­ցի՝ չի գա, չէ՞:

ՄԻՔՈԱ­սում ա` էլ էդ գոր­ծը չեմ ա­նում, ժա­մա­նակս չի հե­րի­քում: Ա­սում ա` ու­րիշ մե­կի հա­մա­րը տամ, է­լի ա­րագ ու ո­րա­կով կա­նի, ա­սե­ցի` չէ, մեզ ու­րիշ պետք չի: ­Լավ եմ ա­սել, չէ՞:

ԹՈՐՈՍԻնչ նրբան­կատ կին է, չի ա­սում` ձե՛զ եմ մեր­ժում, ա­սում ա` առ­հա­սա­րակ չեմ ա­նում:

ՄԻՔՈ — ­Կա­րող ա իս­կա­պե՞ս չի ա­նում, հեշտ չի ա­մեն քթի մազ տան­տի­րոջ հետ գլուխ դնել, համ էլ կա­րող ա ժենգ­յա­լով հա­ցի ու գա­թա­յի գոր­ծը աշ­խու­ժա­ցել ա, հոգ­նում ա

ԹՈՐՈՍԷն ա­ռա­ջարկն ի­զուր ա­րե­ցի, Էն­պես գո­նե մեկմեկ կգարկգնար, իսկ էս­պես` վերջ:

ՄԻՔՈ — ­Բայց ին­չի՞ վերջ, եղ­բայր, էս ինչ ան­բու­ժե­լի պե­սի­միստ ես, ա­սել ա` ա­րի, չէ՞, կգնաս, գա­թա կու­տես, սուրճ կխմեք

ԹՈՐՈՍՈնց որ ձեռ առ­նես:

ՄԻՔՈ — ­Լուրջ եմ ա­սում, ­Թո­րոս, նա քո նկատ­մամբ ա­ռանձ­նա­հա­տուկ հա­մակ­րանք ու­նի, լսեիր` ինչ հո­գա­տար ձայ­նով հարց­րեց` ­Թո­րոսն ինչ­պե՞ս է… ­Հե­տո, քեզ ա­սել ա քաղց­րա­կե­րիկ, չէ՞:

ԹՈՐՈՍ — ­Քաղց­րա­սեր: Ու ի՞նչ:

ՄԻՔՈՔնք­շութ­յան նշան ա, այ դմբո:

ԹՈՐՈՍ — ­Մո­ռա­նանք, քեզ մի տան­ջի: ­Բեր խմենք:

ՄԻՔՈԷդ­պես հեշտ մի հանձն­վի, ­Թո­րոս:

ԹՈՐՈՍԵն­թադ­րենք չեմ հանձն­վում, ի՞նչ:

ՄԻՔՈԻ՞նչ` ինչ

ԹՈՐՈՍ — ­Հա, ի՞նչ:

ՄԻՔՈԻնչ

ԹՈՐՈՍ — ­Բա:

ՄԻՔՈ — ­Չէ, ին­չի՞, ես կար­ծում եմ, որ էս խնդրին լու­ծում կա՛:

ԹՈՐՈՍՈ՞րն ա:

ՄԻՔՈԽ­մենք` ա­սեմ:

Խ­մում են:

ԹՈՐՈՍ — ­Դե ա­սա:

ՄԻՔՈԱ­սեմ, բայց չվա­խե­նաս, քեզ զուսպ պա­հի:

ԹՈՐՈՍ — ­Զուսպ եմ, ա­սա:

ՄԻՔՈԱ­մուս­նութ­յան ա­ռա­ջարկ պի­տի ա­նես:

ԹՈՐՈՍԻ՞նչ

ՄԻՔՈ — ­Հան­գիստ, ­Թո­րոս, հան­գիստ:

ԹՈՐՈՍԵ՞ս, նրա՞ն

ՄԻՔՈ — ­Հա, նրան, էլ ո՞ւմ:

ԹՈՐՈՍ — ­Լի­նե­լիք բան չի:

ՄԻՔՈԻն­չի՞, էս դեպ­քում էլ հո իր հպար­տութ­յա­նը չե՞ս կպնում, ճիշտ հա­կա­ռա­կը:

ԹՈՐՈՍԱ­սում եմ` լի­նե­լիք բան չի:

ՄԻՔՈ — ­Շատ լավ էլ լի­նե­լիք ա: Ախր սի­րա­հար­ված ես, ­Թո­րոս, դա պար­զից էլ պարզ ա:

ԹՈՐՈՍ — ­Մի հնա­րի, հնա­րում ես, ­Մի­քո, սադ­րում ես:

ՄԻՔՈԱչ­քե­րիս նա­յի, նա­յինա­յի, մի փախց­րու:

ԹՈՐՈՍԻ՞նչ ես դու էլ` աչ­քե­րիս նա­յի, հա, աչ­քե­րիս նա­յի, հո հա­վա­տաքն­նի՞չ չես:

ՄԻՔՈԵս մի ի­մաս­տուն բա­րե­կամ ու­նեմ, ա­սում էր` սի­րուց չեն վա­խե­նա:

ԹՈՐՈՍՈւ դու հա­վա­տա­ցի՞ր:

ՄԻՔՈ — ­Պատ­կե­րաց­րու` հա­վա­տա­ցի:

ԹՈՐՈՍԱխր պար­զից էլ պարզ ա, կմեր­ժի:

ՄԻՔՈՉգ­նա՞նք` սե­րե­նադ եր­գենք:

ԹՈՐՈՍ — ­Մետ­րո­յում, չէ՞:

ՄԻՔՈ — ­Հա, շատ էլ օ­րի­գի­նալ ա, մի հատ պատ­կե­րաց­րու` դու քո թավ­ջու­թա­կով, ես իմ կի­թա­ռով` մետ­րո­յի կան­գա­ռում

ԹՈՐՈՍԼր­ջա­ցի:

ՄԻՔՈԼր­ջա­ցա, ա­սա:

ԹՈՐՈՍԻ՞նչ ա­սեմ:

ՄԻՔՈԻնչոր բան ես ու­զում ա­սել, տես­նում եմ:

 ԹՈՐՈՍԼ­սի, դու իս­կա­պես կար­ծում ես, որ բան ե՞մէն

ՄԻՔՈ — ­Սի­րա­հար­վա՞ծ… ­Դա ան­հե­րե­քե­լի է, ­Թո­րոս, պարզ եր­ևում է, հի­մա ար­դեն` բա­ցա­հայտ:

ԹՈՐՈՍ — ­Մե­նակ սա էր պա­կաս: ­Հաս­միկս կխռո­վի, չի նե­րի:

ՄԻՔՈԿ­նե­րի, ա­սեմ ա­վե­լին` կու­րա­խա­նա, նա հո քո վա­տը չի՞ ու­զում: ­Կոստ­յում ու­նե՞ս, ­Թո­րոս, կոստ­յում, վեր­նա­շա­պիկ, փող­կապ:

ԹՈՐՈՍ — ­Պետք ա՞:

ՄԻՔՈ — ­Բա ո՞նց, կարգ կա, վե­րա­բեր­մունք կաՈւ­նե՞ս

ԹՈՐՈՍ — ­Մի­քո, ինձ այ­նո­ւա­մե­նայ­նիվ թվում ա, որ ձեռ ես առ­նում:

ՄԻՔՈԱն­հա­վատ մի ե­ղիր, ­Թո­րոս, ազ­նիվ ու թա­փան­ցիկ եմ, ինչ­պես բո­հեմ­յան ա­պա­կի: Ա­հա, նա­յիր, բա­ցե­րես կանգ­նած եմ առջևդ… ­Նա­յե­ցի՞ր… ­Դե հի­մա ա­սա, ու­նե՞ս կոստ­յում, թե պի­տի առ­նենք:

ԹՈՐՈՍՈւ­նեմ մի հատ, պա­հել էի էն բա­նի հա­մար, (եր­կինք ցույց տա­լով), էն, է­լի:

ՄԻՔՈՈչ մի` էն, միայն` էս: Գ­նա հա­գի:

ԹՈՐՈՍ — ­Հի­մա՞

ՄԻՔՈ — ­Հա, հա­գի տես­նենք, գնա­հա­տենք, կա­րող ա քիմ­մաք­րում ա պետք, ար­դու­կել ա պետք:

ԹՈՐՈՍ — ­Լավ, ոնց ա­սես: (­Գնում է:)

ՄԻՔՈ — (կի­թա­ռը վերց­նում, եր­գում է)/

­Սի­րել, թե չսի­րել, այս էր խնդի­րը,

Որ շատ տա­ռա­պեց, բայց չլու­ծեց,

­Դա­նիո ար­քա­յազն ­Համ­լե­տը ին­քը:

­Շատ տա­ռա­պեց, հա­լու­մաշ ե­ղավ,

­Բայց չլու­ծեց, դա­նիա­ցի այն տղան,

Ա­յո, չար­չար­վեց, խփվեց պա­տե­պատ,

­Բայց չկա­րե­ցավ ար­քա­յազ­նը այն:

­Սա­կայն ա­րի ու տես, որ խնդի­րը այս,

Դ­յու­րութ­յամբ լու­ծեց շար­քա­յին մի հայ,

Սի­րել` ա­սաց նա, սերն է միակ փրկի­չը մեր:

Այդ­պես էլ ա­սաց` պար­զից էլ պարզ է,

­Սե­րը կփրկի աշ­խարհն այս մեղ­սա­վոր:

­Պար­զից էլ պարզ է, այս­պես էլ ա­սաց,

Աշ­խարհն այս մեղ­սա­վոր, կփրկի սե­րը:

ԹՈՐՈՍ — (գալ­իս է կոստ­յու­մը հա­գած): Ը­հը, էս ա… ­Բա­նի նման ա՞… ­Չէ՞

ՄԻՔՈՈւ էս կոստ­յու­մով դու ու­զում էիր էն­տե՞ղ գնալ… ­Սա կյան­քի կոստ­յում ա, ­Թո­րոս, ապ­րե­լու կոստ­յում ա

ԹՈՐՈՍ — ­Հա՞

ՄԻՔՈ — (նա­յե­լով, տնտղե­լով): ­Սու­պեր, սու­պեր… ­Սենց տղուն ո՞նց կմեր­ժեն

ԹՈՐՈՍԷդ­քան վստահ մի խո­սի, մեր­ժո­ղը կմեր­ժի:

ՄԻՔՈ — ­Դե, ինչ ա­սեմԱ­ռա­ջին ան­գամ գու­ցեև մեր­ժի, նույ­նիսկ` հաս­տատ կմեր­ժի, հպարտ կին ա, գի­տենք, բայց մենք կհա­մա­ռենք, հպարտ կնո­ջը հա­մառ տղա­մարդ է պետք, ու կտես­նես, ի վեր­ջո կզի­ջի:

ԹՈՐՈՍ — ­Բայց հո մետ­րո­յում չե՞նք ա­նե­լու էդգոր­ծո­ղութ­յու­նը:

ՄԻՔՈ — ­Հենց մետ­րո­յում, շատ ռո­ման­տիկ ա, հա­վա­տա, համ էլ` ու­րիշ լո­կա­ցիա չու­նենք, մեր ու­նե­ցածչու­նե­ցա­ծը մետ­րոն ա: Զան­գում է հե­ռա­խո­սը, նա­յում է:) Այ քեզ բանՄիա­նա­լով:) ­Տի­կին ­Թա­մա՞րա­սեք, լսում եմԻս­կա­պե՞սԻնչ լավ ա… ­Դե սպա­սում ենք, ի­հար­կե: (Ան­ջա­տե­լով հե­ռա­խո­սը, ­Թո­րո­սին:) Ա­սում ա` խիղճս տան­ջեց, գա­լիս եմ տու­նը կար­գի բե­րեմ, բայց պայ­մա­նով` ան­վար­ձա­հա­տույց:

ԹՈՐՈՍՈնցգա­լիս ա՞, հի­մա՞

ՄԻՔՈԱր­դեն շքա­մուտք ա մտել: Ո՞ւր

ԹՈՐՈՍ — ­Կոստ­յու­մը հա­նեմ:

Դ­ռան զանգ:

ՄԻՔՈ Ուշ ա, գնանք` դու­ռը բա­ցենք:

­Վերջ

You may also like...

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։