admin

ՇՆՈՐՀԱՎՈՐՈ՛ՒՄ ԵՆՔ ԱՅՍՕՐ ԵՐԵՎԱՆԻ ՊԱՏԱՆԻ ՀԱՆԴԻՍԱՏԵՍԻ ԹԱՏՐՈՆԸ ՏՈՆՈՒՄ Է ՀԻՄՆԱԴՐՄԱՆ 90-ԱՄՅԱԿԸ

  1929 թվականի նոյեմբերի 29-ին Ս. Շչերբակովի և Գ. Սմիրնովի «ՊԱՅԹՅՈՒՆ» պիեսի առաջնախաղով (բեմ.՝ ԱՐՄԵՆ ԳՈՒԼԱԿՅԱՆ, ՏԻԳՐԱՆ ՇԱՄԻՐԽԱՆՅԱՆ) սկիզբ դրվեց շատերիս մանկության թատրոնի գործունեությանը: Քանի՜-քանի սերունդ է հայտնագործել Թատրոնի հմայքն ու առեղծվածը հենց այս թատրոնի բեմում, ինչպիսի՜ դերասանական ու ռեժիսորական փայլատակումներ է տեսել նրա բեմը: Իսկ թե հնարավոր լիներ հաշվել՝ քանի՞ ներկայացում է բեմադրվել ու քանի՞ հանդիսատես է ունեցել թատրոնը 90 տարիների ընթացքում… Ի սրտե շնորհավորելով սիրելի թատրոնի հոբելյանը՝ մաղթում ենք թատերախմբին, աշխատակազմին և ղեկավարությանը՝ գնահատանքով պահպանելով տասնամյակներով ստեղծված ավանդույթները, ստեղծագործական նոր բարձունքների,...

ՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ ՃՇԳՐՏՈՒԹՅԱՄԲ ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ ԻՐՈՂՈՒԹՅՈՒՆ / Գայանե ՄԿՐՏՉՅԱՆ

Գայանե ՄԿՐՏՉՅԱՆ Թատերագետ   ՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ ՃՇԳՐՏՈՒԹՅԱՄԲ ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ ԻՐՈՂՈՒԹՅՈՒՆ Երկու հաղթանդամ ոստիկան դահլիճի միջով բեմ են ուղեկցում Վարդան Պետրոսյանին, շղթայված՝ առանց  ձեռնաշղթայի, չեն խոսում, բայց հասկանալի է՝ ազատ ես, գնա՛: «Սկսենք ամենասկզբից». խրոխտ ու տխրամած ասում է դերասանը և երկու ժամ շարունակ ներկայացնում երկարամյա կալանքի իր հիշողությունները, ինչպես Դոստոևսկու  «մեռյալ տնից գրառումները»: Ներկայացումը եռամաս է՝ բանտային սև հագուստով, սպիտակ վերնաշապիկով և էպիլոգ-վերջերգով: Էպիլոգն անկեղծ ու կարոտած զրույց է հանդիսատեսի հետ և ամեն անգամ նոր տեքստ ուներ:   ՀԵՏԱԴԱՐՁ ՀԱՅԱՑՔ Վերջին անգամ Վարդան Պետրոսյանի մասին...

ՇՆՈՐՀԱՎՈՐՈՒՄ ԵՆՔ

Գրքի երևանյան փառատոնի շրջանակում հայտարարվել էր գրական մրցույթ «Պոեզիա», «Արձակ», «Դրամատուրգիա» անվանակարգերում: «Դրամատուրգիա» անվանակարգում հաղթող ճանաչվեցին Արմենուհի ՍԻՍՅԱՆԻ «ԱԳՌԱՎՆ ԱՍԱՑ» և Արշակ ՍԵՄԻՐՋՅԱՆԻ «16-ՐԴ ՍԵՆՅԱԿ ԿԱՄ ԳԻՇԵՐԱՅԻՆ ՀԱՐՍԱՆԻՔ» պիեսները:

ՌԱՖԱՅԵԼ ՆԱՀԱՊԵՏՅԱՆ / «ՄԱՐԴԿԱՆՑԻՑ ԱՅՆ ԿՈՂՄ»

  ՌԱՖԱՅԵԼ ՆԱՀԱՊԵՏՅԱՆԻ «ՄԱՐԴԿԱՆՑԻՑ ԱՅՆ ԿՈՂՄ» պիեսը տպագրվել է «Դրամատուրգիա» հանդեսի 2000 թ., թիվ 1-ում       Ոչինչ-ությունները կոնֆորմիստներ են: Սրանք ճշմարիտ ոչինչ չունեն և երբեք ճշմարիտ չեն սիրում, ճշմարիտ չեն ատում, ճշմարիտ երջանիկ չեն և ճշմարիտ ողբերգություն չեն ապրում: Հրաշալիորեն հարմարվելով ցանկացած պայմանների, ցանկացած փոփոխությունների ու ցանկացած ժամանակների մարդկային այս տեսակը բացառիկ կենսունակ է և ընդունակ անգամ բազմանալու ատոմային ռումբի պայթյունի կենտրոնում. հնարավոր է՝ մի փոքր քրտնեն: Նվիրված շան հավատարմությամբ ծառայելով հրամայելու իրավունք ձեռք բերած ու վերևներում գտնվող ամեն մեկի՝ սրանք,...

ԻՄ ՈՒՐԱԽՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՄՇՏԱՊԵՍ ԶԳԱԼԻ Է ԹԱԽԻԾԻ ԵԼԵՎԷՋԸ

    Տարածված կարծիք կա, որ բնությունն օժտվածների երեխաներին հասնելիս դադար է առնում: Արի ու տես, լինում են բացառություններ, երբ գենետիկ կանչն առայսօր իր կենսամշակութային արձագանքներն է տարփողում: Այս պարագայում՝  կինեմատոգրաֆիկ թատերալեզվով Նարինե Մալյանի գեղարվեստէսթետիկական համանվագին ձայնակցելով: Տիգրան ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ — Ռեժիսորական գործունեությամբ հանդես եք գալիս և՛ կինոյում, և՛ թատրոնում: Կինոկադրի ուղղանկյան և բեմի խորհանարդի հետ աշխատելիս զգացողությունների ինչպիսի՞ տարբերություններ եք որսում: Նարինե ՄԱԼՅԱՆ —  Չէի ասի, թե լիարժեք կինոգործունեություն եմ ծավալել: Դիպլոմային աշխատանքիցս զատ, նկարահանել եմ Կին միջազգային փառատոնում Գրան պրին շահած ‹‹Վերջապես...

ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՃԱՄՊՐՈՒԿԸ / Նարինե ՍԱՐԳՍՅԱՆ

Նարինե ՍԱՐԳՍՅԱՆ արվեստագիտության թեկնածու   Արդեն քանի տարի է դիվանագիտական բարձրագույն հարթակներում փորձում են ղարաբաղյան հակամարտության հիմնահարցի լուծման տարբերակներ քննարկել խաղաղ ճանապարհներ գտնելու կոչերով, իսկ պարզվում է,  Նարինե Գրիգորյանը իր «Իմ ընտանիքը իմ ճամպրուկում է» վավերապատում ներկայացման մեջ գտել է այն ուղերձը, որը հակամարտության թե՛ կողմերին, թե՛ փորձագետներին կհուշեր նոր արահետներ գծել կոնֆլիկտի լուծման ճանապարհին։ Ներկայացումը վավերապատում գեղարվեստականությամբ առավել քան համոզիչ կարևորում է հողից, արմատից կտրվելու անտրամաբանությունն ու անհնարինությունը։ Պետք է բացել հուշերով լի խաղաղության ճամպրուկն ու փորձել ապրածն ու վերապրածը տեղ հասցնել։...

ՍՏԵՂԾԱԳՈՐԾԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՐԱՇԱԼԻ ԱՐԴՅՈՒՆՔ

Մանկավարժական համալսարանի Կուլտուրայի ֆակուլտետի, «Աիդա Արտ» թատրոնի և Պատանեկության ստեղծագործական կենտրոնի համագործակցությամբ «Անուշ» երաժշտական դրաման՝ ըստ Հովհաննես Թումանյանի և Արմեն Տիգրանյանի, ներկայացվեց Երևանի ՊՀԹ-ի բեմում: Ներկայացումը նվիրված է Մեծ Լոռեցու 150-ամյակին: «Սա յուրատեսակ մեթոդ է՝ մասնագիտական փորձառությունը ուսումնական դասերով համեմելու. փորձերին զուգահեռ ունեցել ենք վարպետաց դասեր, որպեսզի ինչ-որ ձևով բեմադրության մասնակիցներին մոտեցնենք արվեստի ոգեղեն աշխարհին»,- ներկայացումը փորձարարական որակելով՝ փաստեց բեմադրության հեղինակ, ՀՊՄՀ-ի պրոֆեսոր Աիդա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ: Նա նոր ձևաչափով, նոր մոտեցմամբ և լուծումներով՝ մեր ժամանակներին համահունչ է բեմադրել հանրահայտ գրական գործը: Դրամայի երաժշտական ձևավորումն...

Կլեռ ԼԵԺՅՈՆ / «ԱՐԻԱԴՆԱՆ ԵՎ ԴՈՆ ԺՈՒԱՆԸ ԿԱՄ ԿՈՐԾԱՆՈՒՄ»

  Կլեռ ԼԵԺՅՈՆԻ «ԱՐԻԱԴՆԱՆ ԵՎ ԴՈՆ ԺՈՒԱՆԸ ԿԱՄ ԿՈՐԾԱՆՈՒՄ» պիեսը տպագրվել է «Դրամատուրգիա» հանդեսի 2001 թ., թիվ 3-ում     ԿԼԵՌ ԼԵԺՅՈՆ ԱՐԻԱԴՆԱՆ ԵՎ ԴՈՆ ԺՈՒԱՆԸ ԿԱՄ ԿՈՐԾԱՆՈՒՄ Պիես երեք գործողությամբ   Ամեն ինչ կատարվում է Արիադնայի երևակայության մեջ: Այդ երևակայությունը արական միթոսաբանության լաբիրինթոսն է, որի գերյալն է Արիադնան՝ ժամանակների գիշերից ի վեր: Կինը առարկան է այդ պատմությունների, որտեղ նա չի գտնում սեփական ենթակայականության հետքը: Նրա միակ ցանկությունն է վերծանել արական գրությունները, հետախոււզել դրանք և, անցնելով աշխարհածնունդի աստվածաշնչյան պատմության ասեղի անցքով, ճանաչել ինքն...

ՄԱՐԶԱՅԻՆ ՓԱՌԱՏՈՆԵՐ. ՀԵՏԱՀԱՅԱՑ ԱՄՓՈՓՈՒՄ.

tatron-drama.am-ի հարցազրույցը ՀԹԳՄ քարտուղար Սոնա ՄԵԼՈՅԱՆԻ ՀԵՏ tatron-drama.am — Աշնանային թատերական մեկնարկներից մեկը Գավառում, հետո՝ Աբովյանում անցկացված թատերական փառատոններն էին, որոնց օժանդակողը Թատերական գործիչների միությունն է: Տիկին Մելոյան, ի՞նչ սկզբունքով էին կազմված այդ ծրագրերը: Սոնա Մելոյան — Թատերական Միությունը շատ է կարևորում ոչ մայրաքաղային թատերական կյանքի աշխուժացումը: Ի տարբերություն Գյումրու և Վանաձորի, որտեղ շենք, մշտական թատերախումբ կա, անվանի գեղարվեստական ղեկավարներ են աշխատում, մնացած մարզերում թատերական կյանք որպես այդպիսին չկա: Եվ մեր խնդիրներից մեկը մարզերում թատրոնների գործունեությունը հնարավորինս ակտիվացնելն է, որի գործուն բաղադրիչներից մեկը...

ԿԻԼԻԿԻՈ ԱՐՔԱ

Գեղարքունիքի մարզի Լ. Քալանթարյանի անվան դրամատիկական թատրոնի բեմում Մուշեղ Իշխանի «ԿԻԼԻԿԻՈ ԱՐՔԱ» ներկայացումն է              Բեմադրությունը և երաժշտական ձևավորումը` գլխ. ռեժիսոր Արմեն Սաֆարյանի Նկարիչ` Մարկամ Մուրադյան Ներկայացման առաջնախաղը տեղի է ունեցել 15.05.2019թ։ Դերերում` Լևոն Կիլիկիո արքա — Նորայր Հերգնյան Վահան Սիսյանց- Հովհաննես Օհանյան Զապել — Լաուրա Ստեփանյան Թագուհի — Սաթեն Թովմասյան Ա պարոն — Խաչիկ Ավետիսյան Բ պարոն — Հովհաննես Վարդանյան Գ պարոն — Մարտուն Ղևոնդյան Ա տիկին — Ալվարդ Ստեփանյան Ա օրիորդ — Ռուզաննա Պողոսյան Բ օրիորդ — Սուսաննա Սարգսյան Բժիշկ Ամանոսյան-...