admin

ՇՆՈՐՀԱՎՈՐՈՒՄ ԵՆՔ. ԱՌԱՋԻՆ ՄՐՑԱՆԱԿԸ՝ ՊԻԵՍԻՆ

ՀՀ ԿԳՄՍ նախարարության և Հայաստանի ազգային կինոկենտրոնի նախաձեռնած եռօրյա (դեկտեմբերի 13-15-ը) Կինոարտադրողների համահայկական ֆորումի շրջանակներում կայացավ «Ժամանակակից հայ գրականությունը էկրանին» ծրագիրը, ներկայացվեցին անկախության տարիներին տպագրված, էկրանավորման ներուժ ունեցող գրական ստեղծագործություններ՝ հայ գրականության հանրահռչակման և միջոլորտային գրականություն-կինոարտադրություն կապերի խթանման նպատակով: «Ժամանակակից հայ գրականությունը էկրանին» ծրագիր-մրցույթում Առաջին մրցանակ տրվեց Կարինե ԽՈԴԻԿՅԱՆԻ «ՀՐԵՇՏԱԿ Ց՛ՊԱՀԱՆՋ» պիեսին։ Մրցույթի հանձնաժողովը. հայազգի պրոդյուսերներ Վիվիեն ԱՍԼԱՆՅԱՆ, Կորյուն ԱՓՐԻԿՅԱՆ, Ալեն ԳՐԱՆԺԵՐԱՐ, Ռուբեն ՂԱԶԱՐՅԱՆ, Նորիկ ՔԵՇԻՇՅԱՆ, Ռոբեր ՔԵՇԻՇՅԱՆ։

ՀԱՅ ԴՐԱՄԱՏՈՒՐԳԻԱՆ ԱՐՏԵՐԿՐՈՒՄ ՀԱՆՐԱՀՌՉԱԿԵԼՈՒ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԻ/ Սամվել ԽԱԼԱԹՅԱՆ

  Tatron-drama.am-ի հարցերին պատասխանում է դրամատուրգ, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, «ԱՐՏԱՎԱԶԴ» մրցանակի դափնեկիր Սամվել ԽԱԼԱԹՅԱՆԸ . Ինչպե՞ս կբնութագրեք  2019 թատերական տարին: Ս. ԽԱԼԱԹՅԱՆ — Նախորդ տարիների համեմատ 2019 թվականն ավելի արգասաբեր էր նոր, հաջողված բեմադրություններով, փառատոներով, որոնք նաև մարզային թատերական կյանքի աշխուժացմանը նպաստեցին: Այս գործում անուրանալի է Թատերական գործիչների միության ավանդը: Միությունն իր ակտիվ գործունեությամբ շահեկանորեն առանձնանում է հանրապետության ստեղծագործական մյուս միություններից: Հայ թատերաշխարհն ըստ արժանվույն արձագանքեց Հովհաննես Թումանյանի և Կոմիտասի 100-ամյա հոբելյաններին՝ տարբեր թատրոններում նոր բեմադրություններով: Դրանց մեծ մասը բարձրարվեստ ներկայացումներ են...

ДУША ЧЕЛОВЕКА НУЖДАЕТСЯ В КРАСОТЕ И СВЕТЕ

ДУША ЧЕЛОВЕКА НУЖДАЕТСЯ В КРАСОТЕ И СВЕТЕ

  ДУША ЧЕЛОВЕКА НУЖДАЕТСЯ В КРАСОТЕ И СВЕТЕ На вопросы tatron—drama.am отвечает критик, драматург, член Международной Ассоциации театральных критиков (ЮНЕСКО) НИНА МАЗУР (Ганновер, Германия).   К. ХОДИКЯН.Г-жа Мазур, Вы как член Международной Ассоциации театральных критиков (ЮНЕСКО),одна из самых сведущих критиков, ведь ежегодно в статусе председателя или члена жюри принимаете участие в международных театральных фестивалях, точное число которых, уверена, и Вы затруднитесь сказать.Каким был театральный мир в 2019 году, какие тенденции хотели бы отметить как знаковые в уходящем году? Н. МАЗУР.Прежде всего, заметен рост...

ДУША ЧЕЛОВЕКА НУЖДАЕТСЯ В КРАСОТЕ И СВЕТЕ

  ДУША ЧЕЛОВЕКА НУЖДАЕТСЯ В КРАСОТЕ И СВЕТЕ На вопросы tatron—drama.am отвечает критик, драматург, член Международной Ассоциации театральных критиков (ЮНЕСКО) НИНА МАЗУР (Ганновер, Германия).   К. ХОДИКЯН.Г-жа Мазур, Вы как член Международной Ассоциации театральных критиков (ЮНЕСКО),одна из самых сведущих критиков, ведь ежегодно в статусе председателя или члена жюри принимаете участие в международных театральных фестивалях, точное число которых, уверена, и Вы затруднитесь сказать.Каким был театральный мир в 2019 году, какие тенденции хотели бы отметить как знаковые в уходящем году? Н. МАЗУР.Прежде всего, заметен рост...

Գայանե ՄԿՐՏՉՅԱՆ / ԼՈՌՈՒ ՁՈՐԻ ԽՈՐՀՐԴԱՎՈՐ ԳԵՂԵՑԿՈՒԹՅՈՒՆԸ 

  Գայանե ՄԿՐՏՉՅԱՆ  Թատերագետ      Համազգային թատրոնի «Լոռեցի Սաքո» ներկայացման մեջ թեև Թումանյանի պոեմից դուրս այլ տեքստ չի հնչում, սակայն ներկայացումը հանրածանոթ պոեմի ընթերցում, արտասանություն, իլյուստրացիա-արտապատկերում չէր, այլ միանգամայն ուրիշ գեղարվեստական իրականություն:  Եվ սա է  «Լոռեցի Սաքո» ներկայացման գլխավոր արժանիքը, ստեղծագործական թիմի համարձակ և առաջին հայացքից անսովոր ձեռնարկումի արդարացումն ու հաջողության գրավականը (ներկայացման բեմադրիչը թատրոնի գեղարվեստական ղեկավար  Նարինե ԳՐԻԳՈՐՅԱՆՆ է):  Հաջողության բանալին նաև լավ դերասանն է, գլխավոր դերակատարը (թատրոնի տնօրեն Արման ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ):  Սաքո-Արման Նավասարդյանը հետաքրքիր էր հենց մուտքից՝ գիշերազգեստով բեմի կենտրոնում կանգնած, կարողանում էր համոզիչ, հումորով, ինքնահեգնանքով, միայն աչքերով խաղալ  երիտասարդ հովվի՝ գիշերվա փարախում «մեն—մենակ թթվելը»:    Դերասանը ներկայացման ընթացքում համարյա կանգնած է նույն տեղում, տեղաշարժվում է մի քանի մետր շառավղով, սակայն կարողանում է խաղարկել—ցույց տալ ներսի սարսափը, այդ սարսափը ստեպ-ստեպ, տևական ժամանակ վանելը՝ նախքան իրեն համակելը: Սկզբում ինքնաբավ գլուխգովանությամբ, հետո՝ ինքնահամոզումով, վերջում՝ անհաստատ, իր ապահովության տարածք՝ փարախ թողնելով ժայռերի ծերպերի ու ձորերի աներևույթ բնակիչներին:   Գլխավոր հերոսը սկզբից մինչև վերջ սպիտակ չամաշուրով է (գեղեցիկ արևմտահայերեն) ոչ միայն այն պատճառով, որ թաց գուլպաները խարույկի վրայի...

ԱՆՆԱԽԱԴԵՊ «ԹՈՒՄԱՆՅԱՆԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԸ»

Մի քանի օր է, ինչ Վանաձորում՝ Թումանյանական Լոռու աշխարհում, գեղարվեստական հաղթարշավի մեջ է «Թումանյանական աշխարհը» պարային ներկայացումը՝ Վանաձորի պարարվեստի դպրոցի և «Հորովել» երգի-պարի համույթի համատեղ բեմադրությունը (բեմականացումը՝ համույթի բալետմայստեր և պարարվեստի դպրոցի տնօրեն Արայիկ ԳԵՎՈՐԳՅԱՆԻ): Ընդամենը երկու բեմել է ունեցել ներկայացումը, և լեփ-լեցուն դահլիճներն ու հանդիսատեսի բուռն, ջերմ ընդունելությունը, տեղի և Երևանից ու Գյումրիից դիտելու հրավիրված պարարվեստի մասնագետների, երախտավորների բարձր գնահատականը, հանրության անթաքույց հետաքրքրությունը՝ հերթական ներկայացումը բաց չթողնելու ցանկությամբ, Վանաձորում ստեղծել են իրադարձային աննախադեպ մթնոլորտ: Հանրության կողմից այդպիսի հետաքրքրություն, սովորաբար, լինում էր հին...

Արշակ ՍԵՄԻՐՋՅԱՆ / ԴՈՒ ԷԻՐ ՊԱԿԱՍ

  Կատակերգություն  2  գործողությամբ Նվիրում եմ Երվանդ Ղազանչյանին   Գործող անձինք ԳԱՌՆԻԿ – կրկեսի ծաղրածու ԶԱՌԱ – Գառնիկի կինը ՎԻՈԼԵՏԱ – Գառնիկի զոքանչը ՍԱՌԱ – նրանց հարևանուհին, երիտասարդ աղջիկ ՎԱՐԱԶԴԱՏ – նրանց հարևանը, բանաստեղծ ՄԱՆՈՒՇԱԿ – նրանց հարևանուհին, թոշակառու ՀՐԱՉ – Սառայի փեսացուն   ԱՌԱՋԻՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆ Վիոլետայի բնակարանը: Գիշեր է: Բնակարանն աղքատիկ կահավորանքով է: Կենտրոնում դրված է հնամաշ թախտ: Աջ մասում սեղանն է: Սեղանի վրա  օգտագործված ափսեներ ու բաժակներ են: Աջ ու ձախ կողմերում՝ սենյակներ: Մուտքի դուռը աջ կողմում է, խոհանոցի դուռը՝ ձախ:...

Խաչիկ ՉԱԼԻԿՅԱՆ / «ՍԵՎ-ՍՊԻՏԱԿ ԾԻԱԾԱՆ կամ ԿԱՐԻՃԸ ԱՌԱՍՏԱՂԻՆ»

Խաչիկ ՉԱԼԻԿՅԱՆԻ «ՍԵՎ-ՍՊԻՏԱԿ ԾԻԱԾԱՆ կամ ԿԱՐԻՃԸ ԱՌԱՍՏԱՂԻՆ» պիեսը տպագրվել է «Դրամատուրգիա» հանդեսի 2000 թ., թիվ 1-ում   ԵՐԿՈՒ ՐՈՊԵԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄԸ ԿՍԿՍՎԻ Ես, անշուշտ, չեմ գիտակցում ինձ վիճակված խնդրի բարդությունը, այլապես բոլորին ի տես չէի ցցվի էջի անհամեստ հատվածում: Իսկ նախաբանի կարիք, կարծես, չկա… Պարզապես գործից առաջ խոսելն անհամեմատ հեշտ է և համեմատաբար անվտանգ: Ինչ խոսք, նախաբանում ցանկալի կլիներ, մեր փառավոր նախնյաց օրինակով, այս երկը առավել ներկայանալի դարձնել՜ այն խորին երախտիքով ձոնելով այս կամ այն արժանավոր իշխանավորին: Սակայն… ես անհամեստորեն լռում եմ և, դեմքիս...

Պատանի հանդիսատեսի թատրոնը նշեց հիմնադրման 90-ամյակը

Նշեց տասնամյակների փորձառության կազմակերպվածությամբ, պատանու համարձակ անսպասելիությամբ, մանկան անմիջական հրճվանքով: Հոբելյանական հանդիսության շտապողներին սպասող անակնկալը իրո՛ք անակնկալ էր. պարզվեց՝ դահլիճում  նստել, հոբելյանական արարողությանը հետևել չկա: Տոնական զարդարված ընդարձակ նախասրահը այդ երեկո դարձավ թատրոնի համերաշխ կոլեկտիվի ու թատրոնին նվիրված հանդիսատեսի Բեմ, որտեղ ժամեր շարունակ, անձանձրույթ ու անհոգնել իրար էին հաջորդում շնորհավորանքի խոսքերն ու հրաշալի համերգային կատարումները, որտեղ հորդում էր բարձր ծիծաղն ու բառի ջերմությունը: Արժանին մատուցենք տնօրեն Էմին ԹՈՐՈՍՅԱՆԻՆ և գեղարվեստական ղեկավար Դավիթ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ, դերասաններին ու աշխատակազմին. նրանց շնորհիվ հոբելյանը վերածվեց տոնի, որը դեռ...

Պրեմիերա, նոր ձևաչափ, նոր ոճ, նոր ձեռագիր…

Ալավերդու մշակույթի կենտրոնի քաղաքային թատրոնում տեղի ունեցավ Սամվել Կոսյանի 《Կամքը չհարցնելով》մոնոդրամայի առաջնախաղը։ Բեմում կնոջ ազատության, սիրո, նպատակների, չիրականացված երազանքներն էին։ Հերոսուհու կերպարը մարմնավորել է թատրոնի դերասանուհի Վարդիթեր Ստեփանյանը։ Բեմադրությունը ստեղծված է արդի բեմադրաձևին և պահանջներին համապատասխան, ռեժիսորական յուրատիպ մեկնությամբ։ Բեմադրության հեղինակը Աղասի Ղորխմազյանն է։ Ներկայացման մեջ զբաղված են նաև Ալավերդու դերասանական ստուդիայի սաները։