admin

ԱՆՄԱՀՆԵՐԻ ԵՐԿԻՐԸ

Նոր ներկայացում Ապրիլյան պատերազմի մասին ԱՆՄԱՀՆԵՐԻ ԵՐԿԻՐԸ Հեղինակ՝ Էդուարդ ԶՈՐԻԿՅԱՆ Բեմադիրչ՝ Դավիթ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ Բեմանկարիչ՝ ՀՀ վաստ. նկարիչ Կարեն ԳՐԻԳՈՐՅԱՆ Կոմպոզիտոր՝ Արման ԷԼԲԵՐՏ Պրոդյուսեր՝ Արմեն ՄԻՐԶՈՅԱՆ Դերերում՝ Սարգիս ԳՐԻԳՈՐՅԱՆ Գեորգի ՀՈՎԱԿԻՄՅԱՆ Հայկ ՍԱՐԳՍՅԱՆ Իշխան ՂԱՐԻԲՅԱՆ Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ Հովհաննես ՀԱՋԻՆՅԱՆ Երիտասարդ օպերատոր Գարեգինը մեկնել է առաջնագիծ՝ հերթական տեսանյութը նկարահանելու համար: Հերթափոխն իրականացնող զինվորները՝ կապիտան Սահակյանը, Մանուկն ու Բգոն, Գարեգինին ջերմ ընդունելուց հետո հասկանում են, որ երիտասարդի համար սահմանը, հողն ու հայրենիքը ընդամենը մերկապարանոց բառեր են, որոնք կարելի է շռայլել աջ ու ձախ՝ չմտահոգվելով պատասխանատվության մասին:...

Արմեն ԱՎԱՆԵՍՅԱՆ / «ՀԻՆ ԱՍՏՎԱԾՆԵՐ» ԴՐԱՄԱՅԻ ՄԻ ՔԱՆԻ ՏԵՍԱԿԱՆ ՀԱՐՑԱԴՐՈՒՄՆԵՐ

    Լևոն Շանթի «Հին Աստվածներ» դրաման, պատահական չէ, որ նախորդ դարասկզբին մեծ աղմուկ բարձրացրեց: Այսօր էլ, ավելի քան հարյուր տարվա հեռավորությունը չի սպառել Շանթի դրամայի նկատմամբ հետաքրքրությունը: Առանձնացնելու և քննելու առիթ կարող են հանդիսանալ տեսական բազմաթիվ հարցադրումներ «Հին Աստվածների» վերաբերյալ: Մենք ավելի նպատակահարմար ենք գտել առանձին-առանձին քննել գրական մեթոդի խնդիրը, ժանրային առանձնահատկությունը և պատմականության  հարցը, որոնք դեռևս ծավալվելու առիթ են տալիս:     ԳՐԱԿԱՆ  ՄԵԹՈԴԸ «Հին Աստվածները» նորություն էր ինչպես բովանդակության, այնպես էլ այն մատուցելու կերպի առումով: Հասարակական-քաղաքական կյանքում կատարվող փոփոխությունները մտնելով...

ՀԹԳՄ «ԱՐՏԱՎԱԶԴ» ԱՄԵՆԱՄՅԱ ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅՈՒՆ 2019

«ԱՐՏԱՎԱԶԴ» ԱՄԵՆԱՄՅԱ ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅՈՒՆ Թբիլիսիի Պ. Ադամյանի անվան հայկական պետական դրամատիկական թատրոն «ԱՇՆԱՆԱՅԻՆ ԻՐԻԿՆԱՄՈՒՏ» Լավագույն ներկայացում

ՀԹԳՄ «ԱՐՏԱՎԱԶԴ» ԱՄԵՆԱՄՅԱ ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅՈՒՆ 2019

«ԱՐՏԱՎԱԶԴ» ԱՄԵՆԱՄՅԱ ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅՈՒՆ  Ա. Բուրջալյանի անվան թատերախումբ «ՀԱՄԲԱՐՁՄԱՆ ԳԻՇԵՐ» Հասմիկ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ Լավագույն երիտասարդ դերասանուհի

ՆԵՐԱՆՁՆԱԿԱՆԻ ՓԱՍՏԱԳՐՈւՄՆ ԻԲՐԵՎ ԳԱՂԱՓԱՐԱՀՈւԶԱԿԱՆ ԳԵՐԱԿԱՅՈւԹՅՈւՆ / Տիգրան Մարտիրոսյան

  Գրեթե մեկ տարի առաջ հայրենի թատերագրության ընթացիկ խմորումներում խորամուխ լինելիս՝ փաստել էինք, որ արտաքո կարգի ձևաոճային հարցերից բովանդակային խնդիրներն են, թերևս, առավել զգայելի: Անշուշտ, անցած ժամանակը անմխիթար դրության վերաբերյալ հետևություններ անելու և համապատասխան միջոցներ ձեռնարկելու համար ամենևին էլ սակավներից չէր: Արի ու տես, որ ‹‹Արական կերպարասով›› հոդվածում արձանագրված թատերագրական տիրույթի ստեղծագործական մարտահրավերներից ներբովանդակային խոտանը դույզն ինչ չի շտկվել: Ավելի՛ն, համընդհանուր գեղարվեստական ընդգրկում ստանալու հավակնություններով է ‹‹հարստացել››: Մանրամասնենք: Եթե նախորդ քննախոսականում նկատել էինք, որ ներկայիս տեղական թատերագության կերպարներն ինչ-ինչ պատճառներով երիտասարդ ռեժիսորների ուշադրությունից...

Կարինե ԽՈԴԻԿՅԱՆ / Վարդուհի Վարդերեսյան

Վաղը մարտի 19-ն է: Սա առաջին մարտի 19-ն է առանց Վարդուհի Վարդերեսյանի: Առաջին անգամ նրա երկրպագուները չեն հավաքի նրա հեռախոսահամարն ու չեն լսի նրա ձայնը, իսկ մտերիմները օրվա մի ժամը, ինչպես միշտ է եղել, չեն պահի՝ նրան այցելելու համար: Ախր, նրա ծննդյան օրը մի ուրիշ խորհուրդ ուներ, գնացողներս ամեն անգամ, նրանով հիանալուց բացի, մեկ անգամ ու նորից պիտի բացահայտեինք բեմի մեծ տիկնոջ ու պարզապես տանտիկնոջ անկրկնելիության ևս մի պոռթկում: Նրա համար հերթական տարեդարձ էր, մեզ համար՝ տոն: Չորս տարի առաջ Նելլի Շահնազարյանի ու...

ԱԼԵՔՍԱՆԴՐ ՀՈՎՍԵՓՅԱՆ / ՀԵՌԱԽՈՍԸ ԶԱՆԳՈՒՄ Է

ԱԼԵՔՍԱՆԴՐ ՀՈՎՍԵՓՅԱՆ / ՀԵՌԱԽՈՍԸ ԶԱՆԳՈՒՄ Է

Տպագրվել է ԴՐԱՄԱՏՈՒՐԳԻԱ 2007, թիվ 12-13 Երիտասարդական փորձարարական՝ «Փոսի» թատրոնում 2002 թվականին բեմադրել եմ իմ հեղինակած «Հեռախոսը զանգում է» կատակերգությունը: Ներկայացումը ջերմությամբ ընդունվեց հանդիսատեսի կողմից և տարի ու կես թատրոնի խաղացանկում էր: Այս ներկայացման «կյանքն ավարտվեց» մի խայտառակ ու հանցավոր իրողության պատճառով. «Փոսի» թատրոնը՝ իր ուրույն, ինքնատիպ բեմով ու դահլիճով, իր ամբողջ տարածքով, վաճառվեց ու վերածվեց խանութի, որի պակասը մեր քաղաքը չունի: Թատրոն սարքելը տաճար սարքելու նման մի բան է, թատրոն քանդելը տաճար քանդելուն է հավասար: Մինչև դա մեզ համար աքսիոմ չդառնա, մենք...