admin

«ԱՐԾՎԱԲՈՒՅՆԻ» ՊՐԵՄԻԵՐԱՆ ՄԱՅՐ ԹԱՏՐՈՆԻ ԲԵՄՈՒՄ. Նաիր ՅԱՆ

Մեր կինոն, թատրոնը, գրականությունը մեծ հաշվով չեն համարձակվում դիպչել ազգային թեմաներին ու խնդիրներին: Չհաջողելու վախը, հասարակական քննդատությունը, ժողովրդական ցավը լիարժեք արտահայտելուն պատրաստ չլինե՞լն է պատճառը, թե՞ ստեղծագործ մտքի, գեղագիտական արժեհամակարգի պակասը, դժվար է միանշանակ ասելը. տեսակետները տարբեր են: Բայց փաստն այն է, որ առայժմ որեւէ մոնումենտալ, անգամ ոչ մոնումենտալ ստեղծագործություն չունենք: Ինչո՞ւ արցախյան պատերազմի թեմայով պիեսներ չեն գրվում. թատրոնի մարդիկ բարձրաձայնում ենՙ տվեք մեզ լավ պիես, բեմադրենք: Որոշ թատերախաղեր եղել են այս թեմայով, բայցՙ անհաջող: Պարզվում էՙ Սունդուկյանի անվան թատրոնը դեռ անցյալ տարի...

ԲԱՐԴ ԵՎ ՀԱԿԱՍԱԿԱՆ ԱՐՏԱՎԱԶԴ՝ ՀԱՄԱԶԳԱՅԻՆԻ ԲԵՄՈՒՄ

Կայացավ «Արտավազդ Շիդար» ներկայացման պրեմիերան Համազգային թատրոնում օրերս կայացավ «Արտավազդ Շիդար» ներկայացման պրեմիերան՝ ըստ Գուրգեն Խանջյանի պիեսի: Ներկայացման բեմադրիչը եւ նկարիչը Արմեն Մեհրաբյանն է: Երաժշտական ձեւավորումը նույնպես Մեհրաբյանինն է: Գլխավոր հերոսի՝ Արտավազդի դերում հանդես եկավ Արման Նավասարդյանը: Նա հրաշալի էր մարմնավորել Արտաշեսի որդուն՝ հոր փառքին նախանձած առասպելական Արտավազդին, որին հոր անեծքով դեպի Մասիս որսի գնալիս, չարքերը բռնում-շղթայում են: Ներկայացման հատկապես առաջին մասում ողջ ծանրությունն ընկած էր Արման Նավասարդյանի վրա. խաղում էր ինքնամոռաց, համարյա մոնոներկայացման սկզբունքով: Դերասանը կարողացավ արտահայտել տառապող արքայի մարդկային փոքրոգությունը, նախանձն...

«ԱՐՎԵՍՏԸ, ԱՌԱՋԻՆ ՀԵՐԹԻՆ, ԷՄՈՑԻՈՆԱԼ ԱՇԽԱՐՀ Է, ՊԵՏՔ Է ՈՒՂԵՂԸ «ՊԱՐԱՊ ԹՈՂՆԵՆՔ». ԱՐՄԵՆ ՄԵՀՐԱԲՅԱՆ

Ս. Սարգսյանի անվան պետական համազգային թատրոնն այս տարի 3 առաջնախաղ (պրեմիերա) է ունեցել (Վ. Շեքսպիրի «Համլետ», Դանիել Խարմսի «Любовь» և Ռեյ Կունի «Ծիծաղելի փողեր» պիեսի հիման վրա բեմադրված «Ջեք-փոթ» ներկայացումները), իսկ 4-րդը՝ Գուրգեն Խանջյանի «Արտավազդ-Շիդար» պիեսը (բեմադրության հեղինակ՝ Արմեն Մեհրաբյան), նախատեսվում է վաղը՝ դեկտեմբերի 19-ին: Հիշեցնենք, որ «Արտավազդ-Շիդար» պիեսը 2013-ին Համազգային հայ կրթական և մշակութային միության կողմից կազմակերպված «Լևոն Շանթ» թատերական մրցանակաբաշխության ժամանակ ճանաչվել էր լավագույն պիես, և մրցանակաբաշխության պայմաններից մեկն էլ լավագույն պիեսի բեմադրումն էր Համազգային թատրոնում: «Հայտարարելով այս մրցույթը՝ Համազգային հայ...

Ինչպե՞ս ղեկավարը հրաժարական տվեց- Հարություն Գալֆայանի «Ծաղրածուն»

Ես ծաղրածու եմ, -ասում է Հարություն Գալֆայանն իր հերթական մոնոներկայացման մեջ: Բազմիցս ենք տեսել նրան այդ կերպարում, բայց…բայց սա մի ուրիշ ժանր է: Ֆարսով և տրագիկոմիզմով համեմված «Տրակտատ հրաժարականի մասին» ըստ Կարինե խոդիկյանի համանուն պիեսի: Եթե բախտդ բերի ռեժիսորը այս դերի համար քեզ ընտրի, -ասում է ներկայացման ծաղրածուն և հավելում. -Ինչպես տեսնում եք հերթական անգամ ինքս եմ ինձ ընտրել… Հարություն ինչո՞ւ հերթական անգամ և բեմադրիչ և դերակատար: Այո շատ ճիշտ նկատեցիք…բայց դա ամենևին եսասիրական նկրտումներից ելնելով չէ: Չչնայած ինքդ քեզ պետք է սիրես,...

TALKING ABOUT BORDERS ՄՐՑՈՒՅԹԻ 2015-Ի ՀԱՂԹՈՂ Է ՃԱՆԱՉՎԵԼ ԿԱՐԻՆԵ ԽՈԴԻԿՅԱՆԸ / ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ

TALKING ABOUT BORDERS ՄՐՑՈՒՅԹԻ 2015-Ի ՀԱՂԹՈՂ Է ՃԱՆԱՉՎԵԼ ԿԱՐԻՆԵ ԽՈԴԻԿՅԱՆԸ / ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ

10 տարի առաջ է մեկնարկել գերմանական Նյուրնբերգի թատրոնի գեղարվեստական ղեկավար Քրիստիան Փափկեի հեղինակած «Խոսելով սահմանների մասին» (TALKING ABOUT BORDERS) դրամայի մրցույթը, իսկ 2014-ից այն հիշյալ թատրոնին է խարսխվումՙ որպես մրցույթում շահած պիեսների, ստեղծագործությունների առաջնախաղի հասցե: Մրցույթը Արեւելյան Եվրոպան, նրա հեղինակներին, թատերական աշխարհին լավ ծանոթանալու, ճանաչելու փորձ է: 3500 եվրո պարգեւավճարով մրցույթի 2015-ի հաղթող են ճանաչվել «Վիճակախաղ» եւ «Պատերազմի կանայք» 2 պատմություն 5 դերասանի համար ստեղծագործությունները, հեղինակՙ Կարինե Խոդիկյան: Ինչպես Նյուրնբերգի թատրոնի մամլո հաղորդագրությունից ենք տեղեկանում, մայիսի 31-ին հանդիսավոր պայմաններում Նյուրնբերգի թատրոնում դրամայի մրցույթի...

ԴԵՐԱՍԱՆՈՒՀԻ. «Ե՞ս նվաճեցի նրան, թե՞ ինքը՝ ինձ»

ԴԵՐԱՍԱՆՈՒՀԻ. «Ե՞ս նվաճեցի նրան, թե՞ ինքը՝ ինձ»

Դերասանի տանը Ագնեսա Շահնազարյանը հանդես եկավ «Պենելոպե» մոնոներկայացմամբ՝ ըստ Կարինե Խոդիկյանի համանուն պիեսի: Ագնեսայի Պենելոպեն ուժեղ, խորամանկ, հարուստ ներաշխարհով, շքեղ կին էր, ամուսնուն սիրող, բայց վիրավորված ինքնասիրությամբ կին, որ կրում է հերոսի կին լինելու բոլոր դափնիներն ու տառապանքները: Դերասանուհու խաղը տպավորիչ էր, Ոդիսեւսին նրա քսանամյա սպասումը՝ համոզիչ: Այս յուրատեսակ Պենելոպեն հաճախ ինքնածաղրանքով է խոսում, ու նաեւ սարկազմով արտահայտվում ողջ աշխարհի ու աստվածների մասին: Ուշագրավ է Ոդիսեւսի հետ հանդիպման պահը, որ նկարագրում է Պենելոպեն «Հրամայեցի բերել ոսկեզօծ թասը, հոտավետ յուղերն ու տաք ջուր: Հասկանալով,...

ՀԱՆՈՒՆ ԵՎ Ի ՀԵՃՈՒԿՍ ԵԶԴԻՆԵՐԻ / Տիգրան ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Մեր օրերի Հայ թատրոնում, հատկապեսՙ մայրաքաղաքային բեմերում դիոգենեսյան լապտերով ես փնտրում այնպիսի ներկայացումներ, որոնցում առաջնահերթը մարդն ու մարդկայինն են: Ո՞վ գիտե, միգուցե փոխակերպված դեֆիցիտ ենք ԽՍՀՄ-ից ժառանգել: Այլապես ինչու՞ են ոմանք համառորեն մոռացել ավագ սերնդի թատերագիտական այն ձեւակեպումը, որ դերարվեստն ամենամարդկային արվեստաճյուղն է եւ նրա նպատակը մարդն էՙ որպես կենդանի գեղարվեստական կեցվածք: Ներ եւ մերձարվեստային միջակայքում վխտացող միջակությունների համար սա, հավանաբար, թարմությունը կորցրած ճշմարտություն է: Արի ու տես, որ ամենանորագույն մտածողության գրանցած արդյունքներն էլ առանձնապես հուսադրող չեն: Մանրամասնենք: Արդիականության նախապայման է ինքնահռչակվել դատարկաբանական...

Կարինե Խոդիկյանի «Ծաղրածուն»

Կարինե Խոդիկյանի «Ծաղրածուն»

Հանդիսատեսի դատին կհանձնվի Հարություն Գալֆայանի նոր մոնոներկայացումը՝ ըստ Կարինե Խոդիկյանի պիեսի «Հրաժարական թագից, ունեցվածքից, իշխանությունից: Սակավներին է հաջողվում արքա ծնվել, իսկ ընտրյալներին՝ արքա մեռնել: Ոմանք ոչ միայն արքա ծնվելու, այլեւ այդ երազանքը փայփայելու իրավունք անգամ չունեն: Բայց հենց այդ տեսակին է հաջողվում արքա դառնալ: Իսկ իշխանությունը մարդուց խլում է մարդկայինը, իրականության զգացողությունը եւ սուտը, կեղծիքը, քծնանքն ու ստորաքարշությունն են դառնում միակ ճշմարտությունը»,- «Առավոտի» հանդիպումը երիտասարդ ռեժիսոր, դերասան Հարություն Գալֆայանի հետ սկսվեց արվեստագետի՝ այս տողերի ընթերցմամբ, որը վերցված է դրամատուրգ Կարինե Խոդիկյանի «Ծաղրածուն» պիեսից:...

«ԽՈՍԵԼՈՎ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» / Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

«ԽՈՍԵԼՈՎ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» / Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Այս խորագրով թատերախաղի միջազգային ամենամյա մրցույթը, որը տարբեր երկրներում կազմակերպում է Նյուրնբերգի պետական թատրոնը 2005 թվականից, այս անգամ անցկացվեց Հայաստանում: ՀՀ մշակույթի նախարարության և ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանության հետ համագործակցաբար անցկացված մրցույթն այսօր ամփոփեց արդյունքները. հայ երեք դրամատուրգների պիեսները կբեմադրվեն Նյուրնբերգի պետական թատրոնում: «Ամեն տարի մրցույթն անցկացվում է որևէ երկրում, և ուրախ ենք, որ հոբելյանական՝ 10-րդ տարում այն անցկացվեց Հայաստանում: Մեր հիմնական նպատակն ամեն երկրում նորը գտնելն է: Կան երկրներ, որտեղ գրեթե բոլոր գործերում նույն թեման է շոշափվում: Հայաստանյան գործերում բազմաբնույթ հարցեր...

ՁՈՆԵՐԳ ԹԱՏՐՈՆ ԵՐԵՎՈՒՅԹԻՆ ԵՎ ՆՐԱ ՀԵՆԱՍՅՈՒՆ ԴԵՐԱՍԱՆԻՆ / Ջանիբեկ ՂՈՒԿԱՍՅԱՆ

Նելլի Շահնազարյանի «Վարագույրը չի փակվի» պիեսը Վանաձորի Հովհ. Աբելյանի անվան դրամատիկական թատրոնի բեմում Խախտելով թատերախոսականի ավանդույթները` ներկայացմանն իմ անդրադարձը ցանկանում եմ սկսել ինձ (կարծում եմ` նաեւ հանդիսատեսի եւ ընթերցողի) համար հույժ կարեւոր մի փաստից: Պիեսի հեղինակը` արձակագիր, դրամատուրգ, Երեւանի Գ. Սունդուկյանի անվան պետական ակադեմիական թատրոնի փոխտնօրեն Նելլի Շահնազարյանը պատմում է. «Վարդուհի Վարդերեսյանը վատառողջ էր: Մի օր ասաց. «Նելլի ջան, ուզում եմ հատուկ ինձ համար մի պիես գրես, խաղամ»: Հավանաբար ցանկանում էր, որ այն դառնար իր կարապի երգը: Ինձ համար մեծ պատիվ էր հանրաճանաչ...