admin

ԿԻՆՆ ԱՄՈՒՍՆՈՒՆ ԼՈՄԲԱՐԴ ՀԱՆՁՆԵՑ

ԿԻՆՆ ԱՄՈՒՍՆՈՒՆ ԼՈՄԲԱՐԴ ՀԱՆՁՆԵՑ

Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնը հոբելյանական 70-րդ խաղաշրջանը բացեց Նորայր Ադալյանի «Լոմբարդ» ներկայացման պրեմիերայով։ Թերեւս տրամաբանական կլիներ, հոբելյանական թատերաշրջանը սկսեր Տ. Չուխաջյանի «Կարինե» օպերետով, որը ե՛ւ երաժշտական է, ե՛ւ կատակերգական։ Ի դեպ, անցած թատերաշրջանում թատրոնի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր ռեժիսոր Երվանդ Ղազանչյանը «Առավոտին» հավաստիացրել էր, որ «Կարինեն» բեմ կբարձրանա այս տարվա վերջում։ Հավանաբար, սա էր պատճառներից մեկը, որ պրեմիերայից առաջ պրն Ղազանչյանը թատերասերներին տեղեկացրեց հոբելյանական տարում սպասվելիք մի քանի նորությունների մասին, մասնավորապես՝ շեշտեց անվանի կատակերգու Կարպ Խաչվանքյանի 90-ամյա հոբելյանի եւ 2014...

Международный Шекспировский театральный фестиваль

Международный Шекспировский театральный фестиваль впервые состоялся в Армении в 2005 году. Организатором Ереванского Шекспировского Фестиваля является председатель Сюза театральных деятелей Армении Акоп Казанчян. 24 сентября 2003 года в ТЮЗе под его рукводством впервые был проведен международный фестиваль моноспектаклей «Арммоно». Открытие сопровождалось спектаклем «Контробас».В 2005 году «Арммоно» переименовался в «Шекспиовский фестиваль», в рамках которого театральным любителям представляли исключительно шекспировские произведения. Однако спустя некоторое время по многочисленным просьбам зрителей «Арммоно» был возвращен. Таким образом Союз театральных деятелей Армении стал параллельно работать над двумя совершенно разными...

Երևանի Շեքսպիրյան միջազգային թատերական փառատոն

Երևանի Շեքսպիրյան միջազգային թատերական փառատոնն առաջին անգամ Երևանում անց է կացվել 2005թ.-ին: Փառատոնի հիմնադիրն է Հայաստանի թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանը: Նա 2003թ. սեպտեմբերի 24-ին առաջին անգամ Երևանում անցկացրեց «Արմմոնո» միջազգային թատերական փառատոնը, որի հանդիսավոր բացումը կայացավ Երևանի Պատանի հանդիսատեսի թատրոնում` Հ. Ղազանչյանի բեմադրած «Կոնտրաբաս» մոնոներկայացմամբ: 2005թ. «Արմմոնոն» վերանվանվեց «Շեքսպիրյան» փառատոն, որի շրջանակներում թատերասեր հանրությանը հրամցվում էին միմիայն շեքսպիրյան գործեր: Բազմաթիվ թատերասերների խնդրանքով 2009թ. սկսած մոնոներկայացումների փառատոնին վերադարձվեց նախկին անունը, ինչի արդյունքում Հայաստանի թատերական գործիչների միությունն ունեցավ միաժամանակ երկու միջազգային թատերական փառատոն`...

Международный Театральный Фестиваль ХАЙ ФЕСТ

Открытие первого ежегодного фестиваля ХАЙ ФЕСТ (основанного Артуром Гукасяном) состоялось 2-го октября 2003-го года. ХАЙ ФЕСТ — это флагманский фестиваль Армении и первый ежегодный (не считая фестиваля НАЗЕНИК 2001-го года, организованного тем же Артуром Гукасяном, совместно с Самвелом Месропяном и Жирайром Дадасяном). С 2006-го года, фестиваль был признан ведущими мировыми фестивальными ассоциациями, как главный фестиваль на территории стран бывшего СССР (вне Москвы). За 15 лет проведения, фестиваль изменил многое. Появился качественно новый зритель, понимающий и принимающий современный театр. Появились принципиально и по-новому мыслящие...

«Հայ Ֆեստ» Միջազգային թատերական փառատոն

Ամենամյա «Հայ Ֆեստ» փառատոնը (հիմնադիր՝ Արթուր Ղուկասյան) առաջին անգամ անց է կացվել 2003 թվականի հոկտեմբերի 2-ին ։ «Հայ Ֆեստ»-ը Հայաստանի Հանրապետության առաջատար փառատոնն է և առաջին ամենամյա փառատոնն է (եթե հաշվի չառնենք 2001 թվականի «Նազենիկ» փառատոնը, որը կազմակարպել է ևս Արթուր Ղուկասյանը՝ Սամվել Մեսրոպյանի և Ժիրայր Դադասյանի հետ համատեղ)։ 2006 թվականից փառատոնը ճանաչվել է, համաշխարհային առաջատար փառատոնային ասոցացիաների կողմից նախկին ԽՍՀՄ տարածքում (Մոսկվայից բացի), որպես գլխավոր փառատոն։ 15 տարիների ընթացքում փառատոնը մեծ փոփոխություններ է կատարել։ Հայտնվել է որակական նոր հանդիսատես, ով հասկանում և...

ՍՏԱՑՎԱԾ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄ՝ ԳՈՒՄԱՐԱԾ ՆՈՐԱ  ԱՐՄԱՆԻԻ ԶԳԱՑՄՈՒՆՔԱՅԻՆ ԽԱՂԸ

ՍՏԱՑՎԱԾ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄ՝ ԳՈՒՄԱՐԱԾ ՆՈՐԱ ԱՐՄԱՆԻԻ ԶԳԱՑՄՈՒՆՔԱՅԻՆ ԽԱՂԸ

Պատանի հանդիսատեսի թատրոնում կայացավ «Մերսեդես» ներկայացման պրեմիերան: Հիմքում իրական դեպքեր ու հերոսներ ունեցող պիեսի հեղինակը Անուշ Ասլիբեկյան-Արծրունին է, բեմադրությունը եւ երաժշտական ձեւավորումը թատրոնի գեղարվեստական ղեկավար Հակոբ Ղազանչյանինն է, երաժշտությունը Վահան Արծրունունն է, պարերը եւ բեմական պլաստիկան՝ Գագիկ Կարապետյանինը: Ներկայացումը, որ բեմադրվել է քաղաքապետարանի աջակցությամբ, նվիրվում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Գլխավոր դերը խաղալու համար Հայաստան է ժամանել հայազգի ճանաչված դերասանուհի Նորա Արմանին: «Առավոտը» թատերագետ եւ արձակագիր Անուշ Ասլիբեկյան-Արծրունուց հետաքրքրվեց՝ արդյոք արդարացե՞լ են իր սպասելիքները՝ ներկայացման առումով: «Երբ բեմադրիչ Հակոբ Ղազանչյանի աշխատասեղանին տեսա բազմաթիվ...

ԱՅՎԱԶՅԱՆ, ԳՈՒՄԱՐԱԾ ԱԲՍՈՒՐԴԻ ԹԱՏՐՈՆ՝ ՏՐԱԳԻԿՈՄԵԴԻԱՅԻ ԵՐԱՆԳՆԵՐՈՎ

ԱՅՎԱԶՅԱՆ, ԳՈՒՄԱՐԱԾ ԱԲՍՈՒՐԴԻ ԹԱՏՐՈՆ՝ ՏՐԱԳԻԿՈՄԵԴԻԱՅԻ ԵՐԱՆԳՆԵՐՈՎ

«Գոյ» թատրոնում Սամսոն Ստեփանյանի «Դեկորներ» ներկայացման պրեմիերան «Գոյ» թատրոնում կայացավ ռեժիսոր Սամսոն Ստեփանյանի՝ ըստ Աղասի Այվազյանի բեմադրած «Դեկորներ» ներկայացման պրեմիերան: Ընտրված էր աբսուրդի ժանրը՝ տրագիկոմեդիայի երանգներով: Գլխավոր դերերում հանդես եկան Սարգիս Չոլոյանը, Սամվել Թոփալյանը, Գուրգեն Սարգսյանը, Աշոտ Տեր-Մաթեւոսյանը եւ Աննա Հարությունյանը: Նկարիչը եւ զգեստների ձեւավորողը Լուսինե Տարակչյանն է, վիդեո եւ հնչունային ձեւավորումը` Հայկ Իսրայելյանինն է: Ներկայացումը սկսվում է երեք հերոսների «մուտքով»: Նրանք հեքիաթային թզուկներին են հիշեցնում, համենայնդեպս, նրանց հագուկապը եւ պահվածքն այդպիսին էր: Սկզբում բախտավոր անգիտության մեջ են, հետո գլխի են ընկնում, որ...

ՓԱՐԻԶՅԱՆ ՎԵՐՋԱԲԱՆ, ՈՐԸ ՆԱԵՎ ՍԿԻԶԲ Է / Լեւոն ՄՈՒԹԱՖՅԱՆ

ՓԱՐԻԶՅԱՆ ՎԵՐՋԱԲԱՆ, ՈՐԸ ՆԱԵՎ ՍԿԻԶԲ Է / Լեւոն ՄՈՒԹԱՖՅԱՆ

Ցեղասպանության 100-ամյակի ոգեկոչման արարողությունների շրջանակներում Երեւանի Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնում տեղի ունեցավ մեր ժամանակների նշանավոր գրող, թատերագիր, սցենարիստ Պերճ Զեյթունցյանի «Փարիզյան դատավճիռ» պիեսի բեմադրության առաջնախաղը: Պիեսի գործող անձերից որեւէ մեկը ցեղասպանություն չի վերապրել, չի տեսել ոճիրները, սակայն նրանք բոլորը ցեղասպանվածների, մահերի ու արհավիրքների միջով անցածների զավակներն են: Մարդիկ, որոնք 1981 թվականին ձգտեցին հիշեցնել աշխարհին, բանականության ու սթափության կոչել, պարտադրել երբեք չմոռանալ այն, ինչը տեղի էր ունեցել 1915 թվականին: Պերճ Զեյթունցյանի մի շարք դրամատիկական երկեր պատմական ճշմարտության ու վավերականության հենքի վրա են կառուցվել,...

«ՍԻՐԱՅԻՆ ՔԱՌԱՆԿՅՈՒՆԻ»՝ մեղմ պաստելային «երանգներով». Սիրո խնդրի մասին՝ կատակերգության ժանրով

«ՍԻՐԱՅԻՆ ՔԱՌԱՆԿՅՈՒՆԻ»՝ մեղմ պաստելային «երանգներով». Սիրո խնդրի մասին՝ կատակերգության ժանրով

Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնում օրերս կայացավ «Սիրային քառանկյունի» ներկայացման պրեմիերան՝ ըստ Կարինե Խոդիկյանի պիեսի: Երկու գործողությամբ կատակերգությունը բեմադրել էր Հակոբ Ղազանչյանը, երաժշտական ձեւավորումը նույնպես Հակոբ Ղազանչյանինն էր, իսկ պարային կտորների վրա աշխատել էր ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Գագիկ Կարապետյանը: Ներկայացման մեջ ներգրավված էին ՀՀ վաստակավոր արտիստներ Մարիամ Ղազարյանն ու Բորիս Պեպանյանը, ինչպես նաեւ դերասաններ Անի Քոչարյանն ու Հասմիկ Վերդյանը: Ռեժիսոր Հակոբ Ղազանչյանը լուծել էր իր առջեւ դրված խնդիրները՝ ասես ափի մեջ ներկայացված էր մի պատմություն, որ կարող է պատահել յուրաքանչյուրի հետ՝...

Կայացավ «Արծվաբույն» ներկայացման պրեմիերան

Օրերս Դավիթ Հարությունյանի բեմադրությամբ Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում կայացած Հրաչ Բեգլարյանի «Արծվաբույն» դրամայի ներկայացման պրեմիերան անուղղակիորեն հավաստեց, որ հետեւողական որոնումներով կարելի է բեմադրիչ-դրամատուրգ արդյունավետ համախոհություն գտնել մինչեւ անգամ ֆեյսբուքյան ծանոթությամբ: Ասվածը վերաբերում է Հրաչ Բեգլարյանին եւ Դավիթ Հարությունյանին: Այս «կապի» մասին դեռեւս մինչ «Արծվաբույնի» պրեմիերան «Առավոտին» փոխանցել էր թատերագետ Նվարդ Ասատրյանը, որից էլ խնդրեցինք մասնագիտական վերլուծություն պրեմիերայի առիթով: «Լավատեղյակ լինելով բեմադրական 5 տարբերակներից «Արծվաբույն 1991»-ին, վստահեցնում եմ, որ Հրաչ Բեգլարյանի դրաման խոշոր կտավի հերոսապատում բեմավորելու հավատընծա հիմքեր է տալիս: Սեւանցի բանաստեղծի,...