Գուրգեն ԽԱՆՋՅԱՆ

Գուրգեն ԽԱՆՋՅԱՆ / ԹՈՐԳՈՄԱ ՏՈՒՆ. ՀԱՅԿ

Հայկ նահապետի արձակած նետը պատռեց Բելի կուրծքը, սակայն Բելին սպանելով` Բելի մասին չէր նրա ընթացքը, Բելն ընդամենը առիթ էր, նետը թափանցավ նրան` ետ թողեց և շարունակելով սլանալ` իր սլացքի շվվոցով ազդարարեց ի լուր աշխարհի` մենք ենք, հայերս, եկել ենք` մեր ոտքն այս երկրագնդի հողին ամուր զարկելու-դաջելու, մեր տեղն ու ճանապարհը նշելու։ Ուզեցի մասնակից լինել չորսհազարամյա այս նշանավոր, հմայող-հրապուրող իրադարձությանը, գտա ձևը` գնացի և էնտեղից բերեցի այս պիեսը… Ես հավատում եմ, որ էնտեղից է, մնում է` դուք էլ հավատաք։ (պատմաառասպելական դրամա երկու արարվածով) Գործող...

Գուրգեն ԽԱՆՋՅԱՆ / «ՏԻԳՐԱՆ ՄԵԾ»

«ԴՐԱՄԱՏՈՒՐԳԻԱ» ՀԱՆԴԵՍԻ ԱՐԽԻՎ/ ՊԻԵՍՆԵՐ   Գուրգեն ԽԱՆՋՅԱՆԻ «ՏԻԳՐԱՆ ՄԵԾ» պիեսը տպագրվել է «Դրամատուրգիա» հանդեսի 2004 թ., թիվ 6-7-ում     Վաղուց էի ուզում մի զտարյուն կատակերգություն գրել. գրել եմ, բայց՝ հեռուստատեսության համար, ուզում էի թատրոնի համար գրել: Ձգձգում էի, ինչ—որ բան պակասում էր: Սակայն, ահա, կյանքն ինձ խթանեց – նկատի ունեմ մեր վերջին շրջանի ընտրարշավները. առավել լավ նյո՞ւթ կատակերգության համար… Փորձել եմ հաշտեցնել գրական և խոսակցական լեզուները. օրինակ՝ Շխոն՝ քրեական հեղինակությունը, չի կարող գրական հայերենով խոսել, անհեթեթ կլիներ: Մի խոսքով՝ յուրաքանչյուր հերոսիս իրեն...

Գուրգեն ԽԱՆՋՅԱՆ / «ԱՆՏԵՐ ՇՆԵՐ»

  Գուրգեն ԽԱՆՋՅԱՆԻ «ԱՆՏԵՐ ՇՆԵՐ» պիեսը տպագրվել է «Դրամատուրգիա» հանդեսի 2007 թ., թիվ 12-13-ում:     Ամեն բան թատրոն է: Նստենք փողոցի նստարանին ու նայենք… Արդյո՞ք դիտարկելի հատվածը բեմ չէ, և մարդիկ չեն խաղում, արդյո՞ք այդ ամենը բեմադրված լինելու տպավորություն չի ստեղծում… Մարդը երբեք անկեղծ չէ նույնիսկ ինքն իր հետ և խաղում է, խաղում… Այնպես որ, փողոցն էլ է թատրոն, խանութն էլ, դաշտն էլ, ամենուրեք, ուր մարդ կա, և ամեն բան ունի իր գեղագիտությունը:   Գուրգեն ԽԱՆՋՅԱՆ                                                                                                                                   ԱՆՏԵՐ  ՇՆԵՐ (պիես մեկ...

ՇՆՈՐՀԱՎՈՐՈՒՄ ԵՆՔ. Գուրգեն ԽԱՆՋՅԱՆ

Գուրգեն Խանջյանի հոբելյանական՝ 70-րդ տարեդարձին նվիրված շնորհավորանքս սկսեմ այսպես. «Իմ լավ բարեկամ, տաղանդավոր գրող, կրկին շեշտեմ՝ տաղանդավոր դրամատուրգ, սցենարիստ (կայքի ուղղվածությունը ուղղորդում է) և, ոչ պակաս կարևոր՝ կայացած, ինքնաբավ ստեղծագործող Գուրգեն Խանջյան, դու «Դրամատուրգիա» հանդեսի (ուրեմն՝ նաև իմ) կողքին ես եղել «Դրամատուրգիայի» կայացման առաջին օրից: Հանդեսի 1-ին համարը սկսվում է քո «Թատրոն 301» պիեսով (մինչև հիմա էլ զարմանում եմ, թե ինչո՞ւ այդ հրաշալի գործը բեմական կյանք չստացավ), և ճակատագրին էր հաճո, որ հանդեսի տպագիր վերջին համարում (պարզապես հիշեցում՝ հաջորդները էլեկտրոնային տարբերակ են) ևս...

Գուրգեն ԽԱՆՋՅԱՆ / ՄԻ ԱՆԳԱՄ ԵՐԵՎԱՆՈՒՄ

Սառչում ես, սառույց դառնում, հետո հալեցնում են՝ հայտնվում ես ապագայում. ասում են՝ սա հնարավոր տարբերակ է, նույնիսկ ոմանք արդեն ինքնակամ սառեցվել են՝ ապագայում հայտնվելու հույսով: Ցավոք՝ չկա նույնի ետընթաց տարբերակը՝ սառչես, հալեցնեն՝ հայտնվես անցյալում, քո ջահելության քաղաքում: Հնարավոր տարբերակում դո՛ւ ես դառնում անցյալ ապագայի մեջ, քո՛ մեջ են տեսնում իրենց ջահելության քաղաքը: Սա կատարվեց իմ պիեսի հերոսի հետ, ծանոթացեք… Կատակերգություն բազմաթիվ պատկերներով Գործող անձինք. ՎԱՐԴԱՆ — 60-ն անց, բայց տեսքով` մոտ 30 տարեկան ՄԱՐԻ — Վարդանի նախկին կինը, 60-ն անց ՆՈՒԲԱՐ — Մարիի...

Գուրգեն ԽԱՆՋՅԱՆ / ԿՈԼԻԶԵՅ 21

(Երգիծական ողբերգություն երկու գործողությամբ)   Այսպես է լինում անհագուրդ անկշտության վերջը՝ արնոտ փոս: Կարծում եմ: Կամ էլ, գոնե, պիեսս է կարծում: Կեցցե՛ թավշյա հեղափոխությունը… Գործող անձինք ԲԱԲԿԵՆ — 50-ին մոտ ՄԻՍԱԿ — 50-ին մոտ ԿԱՄՈ — 50-ին մոտ ԶԱՔԱՐ — 50-ին մոտ ԱՍՏՂԻԿ — մոտ 20 տարեկան գեղեցկուհի ԱՌԱՋԻՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆ Բաբկենի առանձնատունը, առանձնասենյակ, Բաբկենը, Միսակը, Կամոն թուղթ են խաղում: ՄԻՍԱԿ — Էէ, սրանից էլ զզվեցինք: (Գցում է խաղաթղթերը:) ԿԱՄՈ — Փա՞ս: ՄԻՍԱԿ — Փաս… Հա, ենթադրենք՝ փաս, հետո՞: Ես կասեմ՝ փաս, դու կասես՝...