Գուրգեն ԽԱՆՋՅԱՆ / ԷՍ ՏԱՆ ՏԵՂԸ ՈՒՐԻՇ ՏՈՒՆ ԷՐ
Այնկողմնային պիես մեկ արարով Գործող անձինք ՀԱՅԿ ՄԱՅՐ ՀԱՅՐ ՔՈւՅՐ ՏԱՏ ՊԱՊ ՔԵՌԻ ԶԱՌԱՄՅԱԼՆԵՐ — երկու կամ երեք հոգի ՄԻՀՐԱՆ ՏՂԱՄԱՐԴ- քարանձավային ԿԻՆ- քարանձավային ՄԱՐԴ-ԲՈՐԵՆԻ Մթության մեջ` աստիճաններով բարձրացող Հայկի ոտնաձայները, Զառամյալների երգը` «Էս տան տեղը ուրիշ տուն էր, էն տան տեղը` էլի տուն, դրա տեղը` պստիկ խրճիթ, ավելի վաղ` քոլիկ-մոլիկ, քոլիկից վաղ` քար ու քռա, դրանից վաղ` ոչ ու փուչ, սև խոռոչ, սառը ոչինչ», երգը հազիվ է լսվում, բառերը համարյա անտարբերելի են: ՀԱՅԿ — (հևալով): Փողոցները` մութ, շքամուտքը` մութ, վերելակը չի աշխատում…...
