admin

Նինա  ՄԱԶՈՒՐ / ԱԳՆԵՍԸ՝ ՈՒԻԼԼԻ ԿԻՆԸ

Ագնեսը՝ Վիլյամ Շեքսպիրի կինը, ինքը եկավ ինձ մոտ: Այո, այո, հենց այդպես: Մի անգամ, մթնշաղին էր, «գայլի ու շան» ժամին, ֆլեյտայի  ձայն լսեցի՝ միայնակ ու զուլալ: Չգիտեմ՝ ով էր այդ երաժիշտը, դրանից հետո այլևս չկրկնվեց, բայց ես պարզ տեսա, որ այդ մեղեդի ինչ-որ կին է լսում: Նրա դեմքը լուսավոր էր ու թախծոտ, սենյակում խոտաբույսերի  բուրմունքն էր ու ֆլեյտայի ձայնը նրա համար էր նախանշված: Իսկ հետո երևի թե աշխատեց «ֆլեյտա-Համլետ» զուգորդումը… Ու ես հանկարծ հասկացա, որ փոքրիկ Համլետը՝ Շեքսպիրի որդին է դիմում մորը այն...

Ռազմիկ ԳՐԻԳՈՐՅԱՆ /  ՑԱՆՑ

Կարծում եմ, մի կողմից պատանեկության, երիտասարդության երազանքներով լեցուն ոսկե «նավակով» մարդը բարձրանում-բախվում է իրականությանը, ապա իրականության «նավակով» մյուս կողմից սկսում է իջնել, և այս երկու պտույտների միջև ընկած տարածությունը կոչվում է կյանք։ Այս պիեսում փորձել եմ այդ պտույտների միջև եղած կյանքի ինչ-որ հատված ցույց տալ։ (խաղ մեկ գործողությամբ) Գործող անձինք ԱՐՄԵՆ — երիտասարդ ԱՆԻ — Արմենի ընկերուհին ՏԱՐԵՑ ՏՂԱՄԱՐԴ ՏԱՐԵՑ ԿԻՆ — տղամարդու կինը ՄՈՒՐԱՑԻԿ Բեմը բաժանված է երկու մասի։ Երկուսն էլ հիշեցնում են նույն սենյակը: Մեկը գեղեցիկ կահավորմամբ է, կարմիր մահճակալով, կողքին՝...

Սամվել  ԿՈՍՅԱՆ / ՓՈՇՈՒՑ ՔՇՎԱԾՆԵՐԸ

Շատերին թվում է՝ սեղանի, հագուստի կամ հեռուստացույցի վրայից մաքրելով, փոշու խնդիրը լուծում են: Իրականում այն մի տեղից այլ տեղ են տեղափոխում, չկասկածելով, թե պոտենցիալ ինչ հիվանդություններ են տեղաշարժում: Երկրագնդի անապատացման ֆոնին էլ ավելի ընդարձակվելու են փոշու տարածքները՝ վերածվելով բնապահպանական աղետի: Սակայն մեր գիտակցության մեջ այն շարունակում է մնալ անվտանգ, որը կարելի է ամեն պահի վերացնել: Սուրմալուի պայթյունից հետո մասնագետներն արձանագրեցին, որ Երևանի օդում  նորմայից մի քանի անգամ գերազանցված է փոշու քանակը: Աշխարհը լիքն է բազում պայթյուններով, որոնք աճելու միտում ունեն: Հետևանքները դժվար է...

Սամվել ԽԱԼԱԹՅԱՆ / ԱՆԱՆՈՒՆԸ

«Անանունն» ավարտեցի: Դրված է վերջին նախադասության վերջակետը, բայց, թատրոնի լեզվով ասած, դերից դեռ չեմ կարողանում դուրս գալ: Դա նրանից չէ, որ ինքս իմ  նոր գրվածքով հիացած եմ ու ստեղծագործողիս վայելքն եմ ուզում երկարացնել: Ես տխրում եմ: Մոլորակի բազմաթիվ ազգեր ու ժողովուրդներ էլ են ունեցել ողբերգական անցքեր, բայց անհամեմատ տևական են եղել նրանց հպարտության, հաղթանակների, բարեկեցության ժամանակաշրջանները, որոնք իրենց արտացոլումն են գտել իրենց ստեղծած գեղարվեստում: Մենք ենք, որ մեր ուրախությունները, հպարտությունները, հերոսությունները մեծ մասամբ պարփակում ենք ապառնի ըղձականում: Դար ու դարերով հայ գրողը դատապարտված...

Նորայր ԱԴԱԼՅԱՆ / ՈՎ ՈՎ Է ՄԱՀՎԱՆ ՊԱՏԻ ԱՌՋԵՎ

Հեղինակն այս խաղը սկսեց գրել իր ցանկությանը հակառակ և կանգ առավ յոթ գործող անձանց վրա, որոնց նմանները հազար ու մեկ են, պարզ է՝ հնարավոր չէր բոլորին բեմ կանչել, մանավանդ աշխարհում  նրանց մարմնավորող այդքան շատ դերասաններ էլ չկան։ Թեև եթե մեզ հարցնեն, կասենք՝ ես էլ դերասան եմ, և՝ հանճարեղ։ Իսկապես, մեզանից ով հանճար չէ։ Բեմական վարագույրը բաց է, որ նշանակում է. ներկայացումը սկիզբ չունի։ (խոսքի դրամատուրգիա մեկ գործողությամբ) Գործող անձինք ՍԻՄՈՆ ԵՐԵՎԱՆՑԻ — պատմության պրոֆեսոր ՀՈՒԴԱ ՆԱԶԱՐ ԿԻՆ ՌՈԲ ԾԱՂՐԱԾՈՒ ԴԱՀԻՃ Բանտի ներքին բակ...

Յուրա ԷԼՈՅԱՆ/ ԴԵՐԱՍԱՆԸ

Յուրա ԷԼՈՅԱՆԻ «ԴԵՐԱՍԱՆԸե պիեսը տպագրվել է «Դրամատուրգիաե հանդեսի 2011 թ., թիվ 24-25-ում Յուրա ԷԼՈՅԱՆ ԴԵՐԱՍԱՆԸ Մոնոպիես Սենյակ: Սեղան, գրապահարան, հնաոճ բազկաթոռ: Սեղանին` հեռախոս, թղթեր, օղու շիշ, բաժակ: Դերասանը փառահեղ հին խալաթով է, հագած համարյա մերկ մարմնին: Քնած է բազկաթոռին: Առավոտ է: Արևի շողերը վարագույրի ճեղքից ընկնում են նրա դեմքին: Տեղում անհանգիստ շրջվելով` նա արթնանում է: Բարձրանում, բացում է վարագույրը, պատուհանի փեղկերը: Արևի լույսը ողողում է սենյակը: Նորից փակում է վարագույրը: ԴԵՐԱՍԱՆ – Նորից առավոտ… նորից կրկնվող մի պարտադիր առավոտ… հազար ու մեկ գիշեր…...

Նեդա ՆԵԺԴԱՆԱ / «ՄԻԱՅՆՈՒԹՅԱՆ ԻՆՔՆԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ»

Նեդա ՆԵԺԴԱՆԱՅԻ «ՄԻԱՅՆՈՒԹՅԱՆ ԻՆՔՆԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ» տրագիֆարսը տպագրվել է «Դրամատուրգիա» հանդեսի 2010 թ., թիվ 22-23-ում ՆեդաՆԵԺԴԱՆԱ ՄԻԱՅՆՈՒԹՅԱՆ ԻՆՔՆԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ (տրագիֆարս 13 աստիճաններով, մեկ դադարով ու մեկ անկումով) Գործող անձինք ՄԱՐԴԻԿ ՆԱ — դեռևս երիտասարդ ՆԵ — մոտավորապես այնպիսին, ինչպիսին ՆԱ է ԿԱՏՈՒՆԵՐ առանց կատվային հատկանիշների ԿԱՏՈՒ — սևազգեստ տղամարդ ԿԱՏՎԻԿ — սպիտակազգեստ կին ՄԱՐՄԻՆ — լռակյաց մեկը Երբ գործում են Կատուները, Մարդիկ քարանում են »ստոպ կադրում«, իսկ երբ գործում են Մարդիկ, Կատուները թաքնվում են: Առաջին գործողություն 1 աստիճան Բեմը շենքի տանիք է, որի մի կողմում ցածրիկ...

ՎԵՐՆԱԳԻՐՆ ԸՍՏ ՀԱՆԴԻՍԱՏԵՍԻ / Մանվել ՊՈՂՈՍՅԱՆ 

 Մանվել ՊՈՂՈՍՅԱՆ Գործող անձինք ԱՐՄԵՆԱԿ  ԱՐԱՔՍԻ  ԱՐԱՄԱՅԻՍ ԱՆԱՀԻՏ ԱՎԵՏԻՔ ԱՐԱՅԻԿ ԱՇԻԿ  ՍԵՎԱԶԳԵՍՏ ԿԻՆ  ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆ ԱՌԱՋԻՆ Տեսարան առաջին Սենյակ: ԱՐՄԵՆԱԿ — (գալով): Սկսվա՜վ… ԱՐԱՔՍԻ — (նույնպես գալով): Անիծվեր ժաժքը, օր իմ քրոջս տունը քանդեց, Անահիտին անդեր թողեց ու քու լիզուդ վրես երգրցրեց: ԱՐՄԵՆԱԿ — Ժաժքը քիչ էր՝ հմի էլ դո՞ւ: ԱՐԱՔՍԻ — Անգջիդ օղ էրա, Արմենակ, խռոված կնիգը ժաժքից էլ գեշ է։ ԱՐՄԵՆԱԿ — Քառսուն տարի էղավ՝ ես ըդիկ գիդեմ։ ԱՐԱՔՍԻ — Ախր մե քանիմ դրամն ի՞նչ է, օր չտվիր: ԱՐՄԵՆԱԿ — Հլը հեչ...

ԵՐԿՈՒՍԸ ԱՇՆԱՆ ՑՐՏՈՒՄ / ՍԱՂԱԹԵԼ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

ԴՐԱՄԱ 9 ՊԱՏԿԵՐՈՎ, ՆԱԽԵՐԳՈՎ ԵՎ ՎԵՐՋԵՐԳՈՎ ԳՈՐԾՈՂ ԱՆՁԻՆՔԿԻՆ — 48 ՏԱՐԵԿԱՆՏՂԱՄԱՐԴ — 50 ՏԱՐԵԿԱՆ ՆԱԽԵՐԳՎարագույրը բացում է ուշ աշնան այգու մի անկյունը: Տերևաթափ ծառերից մեկի տակ թափուր մինստարան կա: Լսվում է քամու մեղմ վնգուն, որն ավելի է ընդգծում այգու դատարկությունը: Ձախ կողմիցմտնում է Տղամարդը՝ աշնանային վերարկուի մեջ փաթաթված, լայնեզր գւխարկը քաշած աչքերին, ձեռքերըթևքերի մեջ: Նա մոտենում է նախաբեմին և դիմում հանդիսականին: ՏՂԱՄԱՐԴ. Բարև ձեզ… ես ցրտից եմ փախել… ամենուր հիմա ցուրտ է… (գրկում է ուսերը). Այստեղ էլ էցուրտ: Մրսում եմ… Ասենք՝ հիմա բոլորն...

ԱԼՊԻԱԿԱՆ ՊԱՐ / ՍԱՂԱԹԵԼ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

ՄԵԼՈԴՐԱՄԱ  2  ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՄԲ ԳՈՐԾՈՂ ԱՆՁԻՆՔ ՆՈՐԻԿ ԼԱԼԱ ԱԳԱԹ ՊՐԵԶԻԴԵՆՏ ԹԱՄԱՐ ՋՈՒԼԻԵՏ ԴԵՐԵՆԻԿ ՆՈՒՇԻԿ ՀՈԼՈ ՊՐՈՖԵՍՈՐ Գործողությունը կատարվում է մեր օրերում ՆԱԽԵՐԳ, ՈՐ ՄԵԾ ՀԱՋՈՂՈՒԹՅԱՄԲ ԿԱՐՈՂ ԷՐ ԼԻՆԵԼ ՎԵՐՋԵՐԳ Միջնադարյան կիսավեր մատուռ՝ գրեթե սարի գագաթին:  Վաղ առավոտ է: Մատուռի պատի տակ՝ քարի վրա, նստած է պրեզիդենտը: Մի երկար փայտի կտոր կա ձեռքին, որով նա, հենց այնպես, խփում է գարնանային դալար խոտերին, ինչպես կաներ ամեն մի պարապ մարդ: Բայց նրա կեցվածքում, շարժումների մեջ կա մի լարված սպասողականություն, չսքողված տագնապ: Հայտնվում է Հոլոն և նկատելով պրեզիդենտին՝...