Արմինե ՆԱԼԲԱՆԴՅԱՆ / ՎԵՐՋԻՆ ՄՈՄԸ
Արմինե ՆԱԼԲԱՆԴՅԱՆԻ «ՎԵՐՋԻՆ ՄՈՄԸ» պիեսը տպագրվել է «Դրամատուրգիա» հանդեսի 2004 թ., թիվ 6-7-ում Արմինե ՆԱԼԲԱՆԴՅԱՆ ՎԵՐՋԻՆ ՄՈՄԸ Գործող անձինք ՍԱՄԱՆԻ ԷՐԻՄՈ ՏՈՍԱ Անընդմեջ երկրաշարժերի հետևանքով Յակու թերակղզին ավերվել ու ամայացել է: Բնակչության 40 տոկոսը զոհվել է, փրկվածների կեսը վերաբնակվել է այլ վայրերում, մյուս կեսը, հաշտվելով կամ լավ ապագայի հույսը չկորցնելով, մնացել է թերակղզում: Բեմը ներկայացնում է կիսամութ բնակարան, ուր մանկության երեք ընկերուհիներն արթուն անցկացնում են գիշերները մոմի լույսի տակ: Տագնապի զգացումը չի լքում թե՛ հերոսներին, թե՛ հանդիսատեսին: ՍԱՄԱՆԻ...
