admin

«ԱՐՄՄՈՆՈ» ֊2020

  Ժամանակացույց 1 օգոստոսի 11:00 — Փառատոնի բացում — «Հրանտ Մաթևոսյան» մշակութային կենտրոն-թանգարան * բացօթյա — առցանց 18:30 — Նարինե Գրիգորյան «Գոմեշը» /Հայաստան/ — Զուլում և Մուշեղ Գրիգորյանների արվեստանոց – ցուցասրահ * բացօթյա 20:30 — Միրիամ Էնջլ «Զարթոնք» /Իսրայել/ — Զուլում և Մուշեղ Գրիգորյանների արվեստանոց- ցուցասրահ * բացօթյա – առցանց 2 օգոստոսի 19:30 — Կարինե Խոդիկյան «Ինչպես խույս տվեցի քովիդից, բայց…» /Հայաստան/ — Զուլում և Մուշեղ Գրիգորյանների արվեստանոց- ցուցասրահ * բացօթյա — առցանց 20: 30 — Վահրամ Զարյան «Առցանց հանդիպում» /Ֆրանսիա/ — Զուլում...

ՓԱԿ ԹԱՏՐՈՆՆԵՐ ՏԱՆՈՂ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԸ

Մարտի 13-ին Հայաստանի հանապետության ողջ տարածքում թատրոնները սովորականի պես բացել էին իրենց դռները, հանդիսատեսները շտապում էին ներկայացման… Վարագույրները բացվեցին, հերթական անգամ թատերական անկրկնելի ապրումակցումն եզրափակվեց ծափահարություններով՝ հերթական թատերական երեկոն ավարտվեց, որպեսզի հաջորդ օրը, դեռևս նախարարության մակարդակով, արգելվեին ներկայացումները, իսկ մարտի 16-ին` «Համավարակով պայմանավորված՝ ՀՀ ամբողջ տարածքում…»: Եվ մինչև այսօր մեր թատրոններում փակ են դռները, վարագույրները: Բայց այս ամիսների ընթացքում մեկ անգամ չէ, որ թատերական աշխարհի մարդիկ խոսել-քննարկել-առաջարկել են… Բացօթյա տարածքներ՝ առաջին հայացքից շատ գայթակղիչ, բայց բազմաթիվ խնդիրներով… Թատրոնի բեմ՝ մուտքից մինչև դահլիճ անասելի...

Վարդան ԱՃԵՄՅԱՆ / «ԷՏՅՈՒԴՆԵՐԸ»

Վարդան ԱՃԵՄՅԱՆԻ «ԷՏՅՈՒԴՆԵՐԸ» տպագրվել է «Դրամատուրգիա» հանդեսի 2004 թ., թիվ 6-7-ում ՎԱՐԴԱՆ ԱՃԵՄՅԱՆ ԷՏՅՈՒԴՆԵՐ ՄԵՐ ԲԺՇԿՈՒՀԻՆ Գործում են՝ ԲԺՇԿՈՒՀԻ ՀԻՎԱՆԴ Բեմում տեղադրված են սեղան, աթոռներ, շիրմա, սեղանի վրա’ հեռախոս, թղթեր: Ամբողջ էտյուդի ընթացքում Բժշկուհին աթոռին նստած է: Հեռախոսի զանգ: ԲԺՇԿՈՒՀԻ — (վերցնելով լսափողը): Իզա Կա՞րպովնա… Զդրաստվույ, դարագայա… Ոչինչ, դիսերտացիայիս վրա եմ աշխատում: Այո, հիվանդներ շատ ունեմ: Դա, դա, երբ կա¬րիք ունենաս, նե ստիսնյայսյա, զանգիր՝ կօգ¬նեմ, ցելույու: (Դնում է լսափողը:) ՀԻՎԱՆԴ — (ներս գալով): Կարելի՞ է, բժշկուհի: ԲԺՇԿՈՒՀԻ — (առանց հիվանդին նայելու): Նստեցեք: Անուն,...

Գայանե ԹԱԴԵՎՈՍՅԱՆ / Հուշապատում ԳՈՅ-ականցիներից

Հուշապատում ԳՈՅ—ականցիներից Հիշողությունը, ինչպես գիտելիքը, քեզանից գողանալ չեն կարող: Մշակույթի ոլորտի մարդկանց  հուշերը հետաքրքիր ու տարբերվող են այնպես,  ինչպես իրենց կյանքը: Եվ կարելի է անվերջ լսել ու չձանձրանալ այն պատմություններից, որ պատմում են «Գոյ» թատրոնի դերասանները, որոնցից անբաժան է երջանկահիշատակ Արմեն ՄԱԶՄԱՆՅԱՆԸ՝ Մազը:     «Գոյ» թատրոնի ավագ սերնդի դերասանուհի Մարինե Պետրոսյանը պատմում  է. «Մի օր մինչև հասա թատրոն` վատացա, շտապ օգնություն կանչեցին, եկան և ինձ տարան հիվանդանոց: Այդ օրը մնացի հիվանդանոցում, հաջորդ օրը Արմեն Մազմանյանը եկավ, հարցրեց իմ որպիսությունը և ցանկացավ ծանոթանալ...

Գայանե ՄԿՐՏՉՅԱՆ  / ԱՆԿՐԿՆԵԼԻ ՏԻԳՐԱՆ ՈՍԿԱՆՅԱՆԸ

Սկիզբը՝ ԲՆԱԿԱՆ ԻՆՏՈՆԱՑԻԱՅԻ ԵՎ ՍՈՎՈՐԱԿԱՆ ՄԱՐԴԿԱՆՑ ԺԱՄԱՆԱԿԸ   «Ես ոչ մի կերպ չեմ կարող տաղանդը շփոթել պարտականությունների փութաջան կատարման հետ«» :                                                            Ֆ. Դոստոևսկի   Տիգրան Ոսկանյանն անվանի, սիրված  դերասան Թաթիկ Սարյանի թոռն  է: Մանկուց  արդեն թատերական միջավայրում է եղել,  Պատանի հանդիսատեսի թատրոնում՝ «Մարդու ճակատագիրը»  պիեսում, Վանկա է խաղացել, Դրամատիկական թատրոնի «Տիկնայք ու պարոնայք» ներկայացման մեջ՝ Գուժ Մանուկյանի ու Վիոլետա Գևորգյանի որդու: Հետագայում ավարտել է Գեղարվեստա-թատերական ինստիտուտը և աշխատել Գ. Սունդուկյանի անվան թատրոնում, խաղացել է նաև Համազգային  և Արտիստական թատրոններում: 2002 թվականին Մոսկվայում...

Խորեն ԱՐԱՄՈՒՆԻ / «ԱՆՎԵՐԱԴԱՐՁ ԱՊԱԳԱ»

Խորեն ԱՐԱՄՈՒՆՈՒ «ԱՆՎԵՐԱԴԱՐՁ ԱՊԱԳԱ» պիեսը տպագրվել է «Դրամատուրգիա» հանդեսի 2004 թ., թիվ 6-7-ում     «…Իսկ ինչո՞ւ եք մեզ ստիպում, որ ուրիշի տանը ապրենք մեր տան նման, ուրիշի ոգու խոհանոցում մեր ոգին սնենք այնպիսի սնունդով, որ չի մարսվում: Ինչո՞ւ եք դուք փախչում ձեզանից ու մեզ ստիպում, որ վերադառնանք ձեր ակունքներին…»: Այսպիսի բազում հարցականների առջև է կանգնած երեխային հայրենի հողից պոկած գաղթական ծնողը, հարցականներ, որոնք պատասխան չունեն, իսկ եթե՝ այո, ապա յուրաքանչյուր պատասխան իր հետ խոր վիշտ ու ցավ է բերում: Ծնողը հազիվ է...

Սամվել ԽԱԼԱԹՅԱՆ / ԻՆՉՊԵՍ ՓՐԿԵՑԻՆՔ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՏԻՎԸ ԿԱՄ ՏԱՂԱՆԴԱՎՈՐ ՈՒՇԱԹԱՓՈՒԹՅՈՒՆ

1968 թվականն էր: Դպրոցն ավարտելուց հետո երազում էի դերասան դառնալ, աշխատում էի Կիրովականի (այժմ՝ Վանաձոր) Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնում՝ սիրող-դերասան: «Պեպոյում» ծառայի դեր ունեի, «Աշոտ Երկաթում»՝ զինվորի, ու թվում էր՝ մոտ է այն օրը, երբ ինձ լուրջ դեր կվստահեն ու ե՜ս… Վստահեցին՝ հունգարացի դրամատուրգ Պիտեր Մյուլլերի «Մի բուռ մանրուք» դրամայում Միշիի դերը: Երեք նախադասություն էի արտասանում և դա ինձ համար արդեն ստեղծագործական մեծ նվաճում էր: Բեմադրիչը 29-ամյա Մայիս Ռաֆայելյանն էր, այսօր՝ ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, պրոֆեսոր, ով այն ժամանակ, և մինչև...

ТЕАТР ОНЛАЙН: “ЯГО, ИЛИ ТРАКТАТ О ПЛАТКЕ”

14 июля Ульяновский драматический театр имени И. А. Гончарова организует онлайн-трансляцию спектакля «Яго, или Трактат о платке» по пьесе Карине Ходикян. Начало показа – в 18:00. Дважды в неделю по вторникам и субботам Ульяновский драматический театр имени И. А. Гончарова представляет онлайн-трансляции архивных видеозаписей лучших спектаклей разных лет. Показы проходят на официальном сайте театра, а также – на портале «Ульяновская правда» и на сайте афиши семейных событий Infanoj. 14 июля в 18:00 театр пригласит зрителей на трансляцию спектакля «Яго, или Трактат о платке»...

Թատրոնն առաջին հերթին հասարակության խոցերն է բացահայտում

Ասում են՝ թատրոնի մարդիկ առանձնահատուկ սոցիալական նկարագրի տեր խելառներ են: Ոչ թե թատերարվեստով զբաղվողներ են, այլ պարզապես դրանով ապրողներ: Այնպիսիք, ինչպիսին է, օրինակ, հայտնի քառատառի հասցեատեր Գրիգը: Տիգրան ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ — Հոգեբանական դրամաները կամ ողբերգությունը (‹‹Ֆանտոմային ցավեր››, ‹‹Բարձ մարդը››, ‹‹Մեդեա››, ‹‹Խելագարի հիշատակարանը››) կամերային տարածքներում ես բեմադրում: Ինչպե՞ս կբացատրես այդ փաստը: Գրիգոր ԽԱՉԱՏՐՅԱՆ — Բացատրությունները երկուսն են, որոնցից մեկը խիստ պրոզաիկ է, մյուսը՝ պոետիկ: Սկսեմ վերջից: Հիմնականում այնպիսի պիեսներ եմ ընտրում բեմադրման համար, որոնք ցույց են տալիս տվյալ ժամանակում մեր հասարակության այսինչ կամ այնինչ ‹‹հիվանդությունը››:...

Կարինե ԽՈԴԻԿՅԱՆ / «ԱՅՍՏԵՂԻՑ ՀԵՏՈ»

Կարինե ԽՈԴԻԿՅԱՆԻ «ԱՅՍՏԵՂԻՑ ՀԵՏՈ» պիեսը տպագրվել է «Դրամատուրգիա» հանդեսի 2004 թ., թիվ 6-7-ում   Այստեղից հետո… Այն կողմում Անիմանալին է: Այս կողմում էլ պակաս անհայտություն չէ. մեր ծնունդի տերը չենք ու որքանո՞վ ենք մեր կյանքի տերը: Դրա համար էլ կյանքն ու մահը սահմանազատող պահին թեկուզ մի փոքր մոտենալը շատ գայթակղիչ է: Ու շատ վտանգավոր: Դրա համար էլ Հեղինակի ստեղծած կերպարները նրան տարան «Այստեղից հետո»: Պիեսում «մահ» նշան-բառին չեք հանդիպի: Ուզում եմ, որ նկատած լինեք (ու հուշում եմ): Այդպես գրվեց. մահը մեր յուրաքանչյուր պահի...