admin

Մարիամ ՕՀԱՆՅԱՆ / ՍԽԱԼՎԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ

Մարիամ ՕՀԱՆՅԱՆԻ «ՍԽԱԼՎԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ» պիեսը տպագրվել է  «Դրամատուրգիա» հանդեսի 2004 թ., թիվ 6-7-ում   Մարիամ ՕՀԱՆՅԱՆ ՍԽԱԼՎԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ Գործող անձինք ԱՆՆԱ ԱՄՈՒՍԻՆ  Մութ բեմ, կենտրոնում նստած է կինը: Լույսն ընկնում է նրա թիկունքից՝ վանդակապատ օդափոխիչ խողովակից, և այն տպավորությունն է, որ կինը գտնվում է բանտախցում: Աստիճանաբար բեմը լուսավորվում է, երևում են իրեր՝ սեղան, պահարան, գազօջախ… նա խոհանոցում է: Բեմի լուսավորվելուն և կնոջ պատմությանն հընթացս իրերն ավելի ու ավելի են մոտենում նրան: ԱՆՆԱ — Անունս Աննա է… Ամուսնացած եմ… Երկու երեխա ունեմ, տղա և...

ՋԵՅՄՍ ՋՈՅՍ / «ԱՔՍՈՐՅԱԼՆԵՐ»

ՋԵՅՄՍ ՋՈՅՍԻ «ԱՔՍՈՐՅԱԼՆԵՐ» պիեսը տպագրվել է «Դրամատուրգիա» հանդեսի 2004 թ., թիվ 6-7-ում     ՋԵՅՄՍ ՋՈՅՍ ԱՔՍՈՐՅԱԼՆԵՐ Գործող անձինք ՌԻՉԱՐԴ  ՐՈՈԻԵՆ — գրող ԲԵՐԹԱ — նրա կինը ԱՐՉԻ — նրանց որդին՝ 8 տարեկան ՌՈԲԵՐՏ ՀԱՆԴ — լրագրող ԲԵԱՏՐԻՍ  ՋԸՍԹԱՅՍ — նրա ազգականուհին, երաժշտության ուսուցչուհի ԲՐԻՋԻԴ — Րոուեն ընտանիքի տարեց սպասուհի   Բրիջիդն ու Բեատրիս Ջըսթայսը ներս են մտնում ձախակողմյան դռնից: Բրիջիդը տարեց կին է՝ ցածրահասակ, ճերմակահեր: Բեատրիս Ջըսթայսը նիհար, թխահեր, ման­կամարդ կին է, 27 տարեկան: Հագել է ճաշակով կարված ծովակապույտ կոստյում, գլխին՝ սև,...

Հրանտ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ / ԳԻՇԵՐԱՅԻՆ ԴԵՂԱՏՈՒՆ

(սոցիալ-քաղաքական դրամա) Գործող անձինք ՄԱՐՈՒՇ ՄԻՀՐԱՆ ԱՐԵՎԻԿ ՏԱՐԵՑ ԶՈՒՅԳ` ԿԻՆ ԵՎ ՏՂԱՄԱՐԴ ԹՄՐԱԴԵՂԻ ԳՆՈՐԴ ԱԿՆՈՑԱՎՈՐ ԿԻՆ «ՇՏԱՊ ՕԳՆՈՒԹՅԱՆ» ԵՐԵՔ ԱՇԽԱՏԱԿԻՑ ԳԻՆՈՎՑԱԾ ՏՂԱՄԱՐԴ ԿԱՐՄԻՐ ՓՈՂԿԱՊՈՎ ՏՂԱՄԱՐԴ ՎԱՌ-ԿԱՐՄԻՐ ՇՐԹՆԵՐԿՈՎ ԱՂՋԻԿ ՊԱՐՄԱՆՈՒՀԻ ԵՐԻՏԱՍԱՐԴ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ՄՈՐՈՒՔՈՎ ՏՂԱՄԱՐԴ ՑՈՒՑԱՐԱՐՆԵՐ ՏՆՕՐԵՆ ԳԱՆԳՐԱՀԵՐ ՏԻԿԻՆ ԿԻՍԱՃԱՂԱՏ ՏՂԱՄԱՐԴ ԿԻԲԵՐՄԱՐՏԻԿ ՀԱԿՈԲ ՀԱՃԱԽՈՐԴՆԵՐ ԵՐԿՈՒ ՈՍՏԻԿԱՆ Գործողությունները տեղի են ունենում 21-րդ դարի 10-ական թվականներին, հայկական քաղաքում: Բեմում ժամանակակից դեղատանը վայել կահավորանք է: Պատերին փակցված գովազդների հարևանությամբ աչքի է զարնում «Առողջ հոգին ու առողջ մարմինը անչափ սիրում են միմյանց» պաստառը: Ներկայացման ընթացում երբեմն լսվում է. «Դուք...

Հուշապատում  ՍՈՒՆԴՈՒԿՅԱՆ-ցիներից / Գայանե ԹԱԴԵՎՈՍՅԱՆ

  Համաճարակային օրերը  ցավալիորեն շարունակվում են, ու քանի դեռ հուշերի մասով էլ «սահմանափակումներ» չեն եղել, այս անգամ էլ «Մայր թատրոնի» տաղանդավոր դերասանները վերհիշել են «կենդանի», հուզիչ ու ծիծաղելի  պատմություններ:     Արմեն Մարգարյանը վերհիշում է. «Խաղում էինք «Մեր բաժին ուրախություն»  ներկայացումը, այն 1915թվականին մազապուրծ եղած գաղթականների մասին էր, թե ինչպես Հովհաննես Թումանյանը նրանց տեղավորել էր Թիֆլիսի հայկական թատրոնում և հոգ էր տանում նրանց մասին: Ներկայացման դերասաններից մեկի բացակայության  պատճառով, նույն դերի համար նրան փոխարինելու էր եկել իմ համակուրսեցի, լավ ընկեր, լավ դերասանուհի Անի...

ՇՆՈՐՀԱՎՈՐՈՒՄ ԵՆՔ

Մշակույթի և արվեստի բնագավառում ունեցած մեծ վաստակի, Վանաձոր քաղաքի գրական-հասարակական կյանքում՝  նշանակալի ավանդի, ծննդավայրի մշակութային և ստեղծագործական նվաճումներում և դրանց հանրահռչակման գործում ծանրակշիռ ներդրում ունենալու համար, Վանաձոր համայնքի ավագանու որոշմամբ դրամատուրգ, արձակագիր, երգիծաբան Սամվել Խալաթյանին շնորհվել է Վանաձորի պատվավոր քաղաքացու կոչում: Շնորհավորում ենք:        

ՄՀԵՐ ՄԿՐՏՉՅԱՆԻ ՎԵՐՋԻՆ ԴԵՐԸ / Գայանե ՄԿՐՏՉՅԱՆ

Մարսել Պանյոլի «Հացագործին կինը» պիեսը Ֆրանսիայում դերասանին էր տվել ռեժիսոր Անրի Վերնոյը՝ Աշոտ Մալաքյանը. «Սա դու պիտի բեմադրես ու ինքդ էլ պիտի հացթուխի դերում խաղաս: Սա քո պիեսն է»: Կյանքն ապացուցեց ֆրանսահայ տաղանդավոր ռեժիսորի ընտրությունը. դա թատրոնում Մհեր Մկրտչյանի լավագույն դերն էր և միակը՝ կյանքի վերջին տարիներին: Իր հիմնադրած Արտիստական թատրոնում խաղացած առաջին ու միակ դերը: Մինչ շատերն էին երազում հայ թատրոնի եռաստվածությանը (Մհեր Մկրտչյան, Սոս Սարգսյան, Խորեն Աբրահամյան) միասին տեսնել սունդուկյանական բեմում որևէ ներկայացման մեջ, 1986 թվականին առաջինն ինքը հեռացավ՝ ստեղծելու իր...

Սամվել ԿՈՍՅԱՆ / «ՍԱՏԱՆԱՅԻ ԿԱՆԱՅՔ»

Սամվել ԿՈՍՅԱՆԻ «ՍԱՏԱՆԱՅԻ ԿԱՆԱՅՔ» պիեսը տպագրվել է «Դրամատուրգիա» հանդեսի 2004 թ., թիվ 6-7-ում     Ինչո՞ւ սատանան հ ինչո՞ւ կանայք… Բոլոր ժամանակներում բողոքել են սատանայից ու միշտ զարմացել եմ. ո՞նց է՝ ոչ մեկի մտքով չի անցել պատասխանատվության կանչել նրան, դատի տալ: Նույն մարդիկ չէի՞ն, որ Քրիստոսին անգամ չներեցին: Աստվածաշունչն էլ հետաքրքիր է՝ ոչ մի տող, թե ինչպես պատժել սատանային: Ստիպված էի ինքս ինչ-որ բան հորինել: Հիմա կանանց մասին: Ամեն ինչ սկսվեց Եվայից և նույն սխալը սերունդներով շարունակվում է: Աղջկա կերպարով փորձեցի խախտել ավանդույթը,...

Ռազմիկ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ / «ՄԵԿ ԾԱՂԿԻ ԲՈՒՅՐԸ»

  Ռազմիկ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻ «ՄԵԿ ԾԱՂԿԻ ԲՈՒՅՐԸ» պիեսը տպագրվել է «Դրամատուրգիա» հանդեսի 2004 թ., թիվ 6-7-ում       Երկրից սերված և երկիր արտաքսված Ադամը նզովվեց, և մինչև օրս քրտինքով է վաստակում օրվա հացը: Սակայն սեփական քրտինքով հաց վաստակելը տառապա՞նք է, թե՞… Աստված գիտե: Համենայնդեպս, ետադամյան կյանքը հաստատել է հակառակը: 70-ամյա համայնական տնտեսավարությունն էլ հաստատեց մի այլ բան՝ հողը խռովում է, եթե քրտինքով չի սնվում: «Համայնինն իմը չէ» տեսակետը դարձավ յուրաքանչյուրի համոզմունքը՝ տարեցտարի խորացնելով հողի խռովքը: Խռոված հողի հետ «հաշտվելու» համար յուրովի «պարտերազմ» է...

ՄՀԵՐ ՄԿՐՏՉՅԱՆ.ԱՆՕՐԻՆԱԿ, ԲԱՑԱՌԻԿ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ԵՎ ՄԻՖԱԿԱՆ / Գայանե ՄԿՐՏՉՅԱՆ

— Դու ո՞րտեղացի ես: — Ի՞նչ ասեմ, հայրս մշեցի է, մայրս՝ վանեցի, ես ծնվել եմ Լենինականում, ապրում եմ Երևանում: Չսիրել Մհեր Մկրտչյանին, նույնն է թե՝ հարազատի չսիրել. այդ մեծ սիրո մեջ նույնական են բոլոր հայերն ամենուր: Նրա հումորը սիրում են այնպես, ինչպես սիրում են Հրաչյայի պարգևած խորն ու անուշ  տխրությունը: Արտիստի հանդեպ հարազատության այդ զգացումն ունեին իր ժամանակակիցները, կունենան նաև ապագայում: Սիրված լինելու գաղտնիքի բանաձևումն արել է ինքը՝ Մհերը. «Գիտեմ, որ մարդիկ ինձ սիրում են: Կարծում եմ, դա նրանից է, որ ես էլ եմ...

ԱՅՍ ԴԺՎԱՐԻՆ ՕՐԵՐԻՆ ՓՐԿՈՒՄ ԷՐ ԱՇԽԱՏԱՆՔԸ

(tatron-drama.am-ի հարցերին պատասխանում է «Արմմոնո» միջազգային թատերական փառատոնի տնօրեն Մարիաննա ՄԽԻԹԱՐՅԱՆԸ) tatron-drama.am – Ինչպե՞ս կբանաձևեք՝ ԱՐՄՄՈՆՈ փառատոնի «դասերը» համավարակին… Մարիաննա ՄԽԻԹԱՐՅԱՆ — Թատրոնը եղել է, կա և միշտ կլինի՝ անկախ ամեն ինչից, իսկ համավարակները կանցնեն, կգնան։ Փառատոնի կուլիսային՝ կազմակերպչական փուլը որչա՞փ և ինչպե՞ս էր տարբերվում նախորդ տարիներից: Մ. Մ. — Անշուշտ, տարբերվում էր, նախ, որ այս տարի, ցավոք, միջազգային ծրագիրը ստիպված եղանք անցկացնել առցանց, իսկ հայկական ծրագիրը՝ բացօթյա և առցանց։ Եվ ավելի մեծ էր պատասխանատվությունը մեր հայ հանդիսատեսի առաջ, որը կարոտած սպասում էր նոր, կենդանի հուզումների,...