Մերուժան ՍԻՄՈՆՅԱՆ/ «ՍՈՒՐԲ ԾԱՌԱԶԱՐԴԻ ՏՈՆԻ ԱՌԱՎՈՏԸ»
Մերուժան ՍԻՄՈՆՅԱՆԻ «ՍՈՒՐԲ ԾԱՌԱԶԱՐԴԻ ՏՈՆԻ ԱՌԱՎՈՏԸ» պիեսը տպագրվել է «Դրամատուրգիա» հանդեսի 2007 թ., թիվ 12-13-ում: Բառի հետ գործ ունեցող մարդու համար շինություններից կատարյալը բանաստեղծությունն է: Չեմ պատկերացնում մեկին, ով երբևէ չի ապրել այս շինության մեջ: «Խավարի սիրտը» տեսնելու անկասելի պահանջմունքն այստեղ բնակվողի օրվա խնդիրն է, և որևէ բան ձեռնարկելու համար նա ձևի կատարյալ «հոտառություն» պիտի ունենա և «դասական ողնաշար»: Այստեղ բառը միակն է, իսկ ապրումը՝ վերջինը: Շատերն են լքում այս շինությունը, քանզի կեղծելն այստեղ հավասարազոր է ինքնասպանության: Հեռանում են… արձակի տարածքներում շունչ...
