Այսօր ՎԱՐՊԵՏԻ ծննդյան օրն է
1993 թ. հուլիսի 4-ին, «Արտիստական» թատրոնում «Հացագործի կինը» ներկայացումն էր: Մհերը իր ծննդյան օրը բեմում էր… Դա խաղ չէր, միակ ճիշտ բնորոշում-բառը մինչև հիմա դեռ չեմ գտել, թեև այդ ներկայացումից հետո քանի՜ անգամ հանդիպեցինք, զրուցեցինք, հետո մեր հարցազրույցի վերջնական տեքստը կարդաց ու գոհ մնաց, բայց «Գարունում» տպագրված՝ չտեսավ… «…Հացթուխի դերը «Հացթուխի կինը» ներկայացման մեջ ոչ միայն իրեն պարտադրված կաղապարից, այլև պատկերավոր ասած՝ Սունդուկյանի շենքից դուրս գալու վերջին քայլն էր: Սեփական թատրոնում իր հանդիսատեսի առաջ Մկրտչյանը ձերբազատվեց ամեն ինչից և ամենքից ու եղավ՝ ինչ...
