admin

Գուրգեն ԽԱՆՋՅԱՆ / ՊԱՏԱՀԱՐ

Գուրգեն ԽԱՆՋՅԱՆ / ՊԱՏԱՀԱՐ

(Դրամա մեկ գործողությամբ) Գործող անձինք ԼՈՒՍԻՆԵ ՍԱՀԱԿ ՏԱՐՈՆ ԼԻԼԻ ՊԱՏԿԵՐ ԱՌԱՋԻՆ Գյուղական տուն, գիշեր, Լուսինե, Սահակ: ԼՈՒՍԻՆԵ — (հորանջելով): Չքնե՞նք: ՍԱՀԱԿ — (ինչ-որ հաշվարկներ է անում հեռախոսի մեջ): Կքնենք, քնելը խնդիր չի… Ոնց գցում-բռնում եմ` էլի ծերը ծերին չի հասնում: Էդ ի՞նչ պիտի տա մեր ծիրանի այգին, որ բանկի վարկը փակենք ու մի բան էլ ապրելու փող մնա, էլ չեմ ասում` ուրիշ բաներ… Լուսինե, իրիկվա ջուրը տվե՞լ ենք այգուն: ԼՈՒՍԻՆԵ — Տվել ենք, ամեն ինչ արել ենք, դու մի անհանգստացիր, ցոգոլը լիքն ա...

«Չորս կողմս երիտասարդներ են, և ես խոստացել եմ դառնալ իրենց երդվյալ ասիստենտը» / Երվանդ ՂԱԶԱՆՉՅԱՆ

Tatron-drama.am-ի հարցազրույցը Երևանի Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար, ՀՀ ժողովրդական արտիստ Երվանդ Ղազանչյանն է:   «Ընտանիքով զբաղվելու համար երբեք ժամանակ չի գտնվել» — Պարոն Ղազանչյան, մինչ Ձեր ստեղծագործական կյանքին անդրադառնալը ցանկանում եմ շնորհավորել անձնական ուրախության առիթով. վերջերս Դուք ծոռ եք ունեցել (ծնվել է Հակոբ Ղազանչյանի դստեր՝ Մարիամի որդին), որը, ինչպես խոստովանեցիք մեր հեռախոսազրույցի ժամանակ, պատճառ է դարձել, որպեսզի հնարավորինս շուտ թողնեք աշխատավայրն ու հասնեք տուն: Ձեր մասնակցությունը երեխայի կյանքին զուտ հուզակա՞ն տիրույթում է, թե՞ նաև որոշակի գործնական քայլեր եք...

Игорь СИДОРОВ

Фестиваль «У Золотых Ворот». День Армянского Театра. Моноспектакль «Гамлет. MACHINE». — Как твоё имя? — Гамлет. — Как твоё имя? — Гамлет. На сцене минимум декораций. Стол, на котором сидит актёр, занятый очень важным делом: он изучает некое плетение из медной проволоки и погружён внутрь себя. Эта странное проволочное изделие становится неким проводником в другой мир. В тот мир, куда уходит актёр и куда он вскоре поведёт за собой зрителей. Почему вскоре? Потому что это ещё не спектакль. Это только прелюдия. Зритель всаживается...

ՇՈՒՇԻԻ ԹԱՏՐՈՆԸ / Ալիս ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Ո՞ւմ գլխով է երբևէ անցել այն ծուռ գաղափարը, թե թատրոնը մեռնում է կամ երբևէ կարող է մեռնել: Կեղծ, անիմաստ գաղափար: Նույնն է, թե ասես՝ առագաստանավը, շոգեքարշը, կառքը մեռնում են… ուրեմն նավագնացությունը, երկաթուղիները, ուղևորների և բեռների փոխադրությունը մեռնում են կամ մեռել են արդեն… Թատրոնը չի մեռնի այնքան ժամանակ, քանի դեռ մարդը ի վիճակի է և ուզում է իրեն տեսնել դիմացից, կողքից, ներկայում, անցյալում, ապագայում, պատրաստ է դեմ հանդիման կանգնել իր առաքինությունների ու արատների հետ: Որ մենք թատրոնի ազգ ենք և տեղներովս թատրոն ենք, պատմությունն...

Կարինե ՌԱՖԱՅԵԼՅԱՆ / ԴԵՐԵՆԻԿ ԴԵՄԻՐՃՅԱՆԻ՝ ՄԵԿ ԴԱՐ «ԼՌԱԾ» ԴՐԱՄԱՆ

Թեև Դերենիկ Դեմիրճյանի ստեղծագործական ժառանգությունն ամփոփված է ՀԽՍՀ Գիտությունների ակադեմիայի հրատարակած 14 ստվար հատորներում, այդուհանդերձ, կան երկեր, որոնք դուրս են մնացել մասնագետների ուշադրությունից և չեն արժանացել ընթերցողին հասնելու բախտին: Այս շարքում իր նյութով և առեղծվածային պատմությամբ առանձնանում է «Հովնան մեծատուն»դրաման, որը պահպանվում է Գրականության և արվեստի թանգարանի Դերենիկ Դեմիրճյանի ֆոնդում՝ բնագիր, ձեռագիր, մեքենագիր տարբերակների տեսքով՝ հաճախ ոչ ավարտուն, ոչ լիարժեք տեքստերով: Ամիսներ առաջ մենք վերծանել ենք երկի բնագիրը, ի մի բերել-համակարգել առանձին հատվածները, խմբագրել և պատրաստել հրատարակության: Շուտով այն ընթերցողին կհասնի «Բագին»գրական պարբերաթերթի...

Աննա Պետրոսյան / ՄԱՐԻԱՄ ՄԱԳԹԱՂԻՆԱՑԻ ԵՎ ՓԻԼԻՊՊՈՍ

՛՛ՊԻԵՍՆԵՐ-ՊԱՀՈՑ՛՛ Աննա Պետրոսյանի ՛՛ ՄԱՐԻԱՄ ՄԱԳԹԱՂԻՆԱՑԻ ԵՎ ՓԻԼԻՊՊՈՍ՛՛ ողբերգությունը տպագրվել է 2007թ. ՛՛Դրամատուրգիա՛՛ հանդեսի 12-13 համարում: Ողբերգություն՝ մենախոսությամբ՝ երկխոսության ընդմիջարկումներով Նվիրում եմ բարեգութ և ազնվահոգի հորաքրոջս՝ Անահիտ Բաղրամյանին   Գործող անձինք ՄԱՐԻԱՄ ՄԱԳԹԱՂԻՆԱՑԻ ՓԻԼԻՊՊՈՍ   Գործողությունը կատարվում է Երուսաղեմ քաղաքից դուրս՝ ստորերկրյա դամբարանում՝ մ.թ. 1-ին դարի 33 թվականի Մեծ Զատկի ավագ ուրբաթ օրը:     1. Դամբարանը լուսավորված է մուտքից թափանցող տարտամ լույսով: Պատի խորշերում հազիվ նկատելի շիրիմներ են: Խորշերից դուրս կիսատ մշակված շիրմաքար է ընկած: Մուտքից իջնում են նեղլիկ քարե աստիճաններ: Պատին...

Էդվարդ ՄԻԼԻՏՈՆՅԱՆ / ՀԵՏԱԽՈՒԶՎՈՂ ԾԱՂԻԿԸ

    (Պիես 10 մասից)   Գործող անձինք ԾԱՂԻԿ ՌԵԺԻՍՈՐ ՖԼՈՐԱ  ԾԱՂԻԿՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՆԵՐ Նախարարություն ԳԼԽԱՎՈՐ ՊԵՏ ՏԵՂԱԿԱԼՆԵՐ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԵՐ ՍԻՐԱՀԱՐՆԵՐ ՄՈՒՐԱՑԿԱՆ ԾԱՂԻԿՆԵՐ ՄԱՍ 1 Ծաղիկը կանգնել է մայթեզրին: ՈՍՏԻԿԱՆ Բ — Ինչո՞ւ ես կանգնել: ԾԱՂԻԿ — Բնական պահանջ է… ՈՍՏԻԿԱՆ Ա — Ախ, դու բնական պահա՞նջ ես բավարարում, այն էլ փողոցում, օրը ցերեկով… Ոստիկանները ոլորում են Ծաղկի տերևները, փորձում են իրենց հետ տանել: ԾԱՂԻԿ — Ի՜նչ ուրախ եմ, որ ինձ տանելու եք գնդապետի մոտ, ես պատրաստվում էի ծածկել նրա կուրծքը, երբ հետմահու կստանար...

Լիա ԻՎԱՆՅԱՆ / ՁԱԽՈՐԴ ԱՍՊԵՏԻ ՏԽՈՒՐ ԱՐԿԱԾՆԵՐԸ

(Հակաուտոպիկ ֆանտազիա)   Գործող անձինք ՎԱՐԴԱՆ ՃՇՄԱՐԻՏՅԱՆ — 40-ամյա բարետես տղամարդ ՀԱՄԵՍՏ ՍԻՐՈՒՆՅԱՆ — 40-ամյա գեղեցիկ կին ԱԴՕ (ԱՌԱՋԻՆ ԴԱՐԱԿԱԶՄԻԿ ՕՐԻՆԱԿ) ԷՎՕ (ԷԱՊԵՍ ՎԵՐԱԶԻՆՎԱԾ ՕՐԻՆԱԿ) ՆԱԶԱՐ ՔԱՋՈՅԱՆ — չիրականացած հավակնություններով                     որակազրկված գիտնական ԿԱՊԻՏԱՆ ՄԱՐԿՈՍՅԱՆ — կարմրաթուշ ոստիկան ԳՆԴԱՊԵՏ ՕՀԱՆՅԱՆ — ամրակազմ զինվորական ԲԺՇԿՈՒՀԻ ՎԱՐՈՐԴ ՔԱՂԱՔԱՑԻ ՓՈՐՁԱԳԵՏՆԵՐ ՀԱՏՈՒԿ ՋՈԿԱՏԱՅԻՆՆԵՐ ԲՈՒԺԵՂԲԱՅՐ ԱՆՑՈՐԴ Նվազագույն դեկորացիա բեմում: Էկրանի առավելագույն օգտագործում: Մշտական է պատուհանով պատը: Պատկեր առաջին Ետնավարագույրին (կամ էկրանին)՝ հյուրանոցի սենյակ: Բեմում մեկ աթոռ կա: Սրբիչը ձեռքին հայտնվում է Վարդանը: Մոտենում է բաց պատուհանին, վայելում արևոտ...

Կարինե ԽՈԴԻԿՅԱՆ / ՊԱԹ(ոլոգիկ) ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ

  (Մոնո-խաղ)   Մինչ-խաղ: Ձայն ճերմակ, դատարկ էկրանին: Մարդու օրգանիզմը ռացիոնալ է: Միակ իռացիոնալը այդ մարմնում՝ բանականությունն է, որը սպանում է հենց նույն մարմինը: Բայց դա չի նշանակում, որ եթե մարդը ընդհանրապես հրաժարվի բանականությունից, ձեռք կբերի անմահություն: ԽԱՎԱՐ: Վայրկյան անց՝ 2 աղջիկ ճերմակ, դատարկ էկրանին: Մարդկության ամենաինտիմ թեման… հուսամ՝ մտքներովդ սեքսը չանցավ: Որովհետև սիրո մասին դժվար հիշեիք: Ուրեմն՝ ամենաինտիմ թեման մահն է: Զգույշ արտահայտվեք նրա մասին: Ասածս չի վերաբերվում շատ քիչ թվով անձանց: Նրանց մեջ ես էլ կամ: ԽԱՎԱՐ: Ձայն ճերմակ, դատարկ էկրանին:...