ԵՐԵՔ ՀԱՅԱՑՔ ՆՈՒՅՆ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆԸ
ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄՆ ՈՒՇԱՑԱ՞Ծ ԷՐ, ԹԵ՞ ԺԱՄԱՆԱԿԻՑ ԱՌԱՋ ԸՆԿԱԾ (Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական թատրոնի «Հարսանիք թիկունքում» բեմադրությունը Սունդուկյանի անվան թատրոնի բեմում) Ներկայացումն սկսվեց քսան րոպե ուշացումով և ապրիլյան քառօրյայից երկու տարի անց: Արցախյան պատերազմի, առավել ևս ապրիլյան քառօրյայի մասին բեմադրությունը կամ ֆիլմն իր դժվարությունն է բերում՝ դեռ թարմ է հիշողությունը, դեռ պիտի իմաստավորենք այն, ինչ տեղի է ունեցել: Գուցե դեռ վա՞ղ է և «Հարսանիք թիկունքում» ներկայացումն իր ժամանակից առա՞ջ է ընկել: Բայց հնարավոր է, որ գեղարվեստական վերարտադրությունը պետք է մեզ օգնի հաղթահարել այս հոգեկան...
