admin

Կապանում՝ «Սերը պահարան չի հարցնում»

Կապանի Ալեքսանդր Շիրվանզադեի անվան պետթատրոնի բեմում հերթական պրեմիերան Սամվել Խալաթյանի «Սերը պահարան չի հարցնում» կատակերգությունն է՝ Արտավազդ Գրիգորյանի բեմադրությամբ: Կապանցիները կարծես թե գտել են իրենց դրամատուրգին. սա նույն հեղինակի արդեն երրորդ գործն է, որ բեմադրվում է այստեղ, և թատրոնի տնօրեն, ՀՀ վաստակավոր արտիստ Կամո Արզումանյանի ու գեղարվեստական ղեկավար Արթուր Գաբրիելյանի վկայությամբ՝ սյունիքցիները ջերմորեն են ընդունում նրա հերոսներին: Կատակերգական իրադարձությունը տեղի է ունենում մեր օրերում, հերոսները մեզ ծանոթ բժիշկն է, ով քիչ է վաստակում և մտադիր է ընտանիքով արտագաղթել, նաև՝ արտասահմանցի գործարար մեկն է,...

Սմբատ ԲՈՒՆԻԱԹՅԱՆ / ԵՐՋԱՆԿՈՒԹՅԱՆ ԵՐԿՈՒ ԺԱՄԸ

(Դրամա երկու գործողությամբ, յոթ տեսարանով) Քաղաքակրթության դարակազմիկ մատյանում վավերացված են բազմաթիվ հեղաշրջումներ,որոնք փոխել են աշխարհի դեմքը՝ տարաբնույթ դրսևորումներ արարելով: Իմ հերոսները հավաքական կերպարներ են, իսկ նրանց քաղաքում մոլեգնող հեղափոխությունը համամարդկային շարժման բնույթ է բովանդակում։ Ես տեսնում եմ մարդուն իբրև մոլորակի քաղաքացի և առանձնապես չեմ կարևորում անձնանուններն ու տեղանունները: Իմ պիեսի միտքը ա՛յս մոդելի մեջ է տեղադրված: Յուրաքանչյուր մարդ իր սեփական կյանքի հանդիսատեսն է: Գործող անձինք ԳՆԴԱՊԵՏ ԱՆՏՈՒԱՆ — միջին տարիքի տղամարդ, արձակագիր ԷԼԻԶԱԲԵԹ — Անտուանի կինը, տպավորիչ արտաքին ունի ԻԶԱԲԵԼ — Էլիզաբեթի քույրը,...

Էդվարդ ՄԻԼԻՏՈՆՅԱՆ / ՀԵՏԱԽՈՒԶՎՈՂ ԾԱՂԻԿԸ

(Պիես 10 մասից) Իմ բանաստեղծական գրքերում կգտնեք թատերգության ժանրի նմանողությամբ գրված բանաստեղծություններ: Գրել եմ նաև տաս պիես մեծերի և փոքրերի համար, որոնցից մեկը՝ «Կակտուսի ծաղիկը» ներկայացվել է 1987 թ. ռադիոթատրոնով: Ցավոք, գրվածքը կորել է: Մյուսները տպագրվել են: Որոշ թատրոններում փորձել են բեմադրել իմ պիեսներից: Գանք «Հատախուզվող ծաղիկը» գրվածքին: Սկզբում որպես բանաստեղծական պիես էր: Վաղուց էի գրել: Տպագրվեց 2017 թ. «Քարկապ» գրքում: Ասեմ, որ այդ գրվածքը 2008 թ. մարտի 1-ի ծանր արձագանքն է կրում: Երբ մեր տնից փոքր տղայիս բերման ենթարկեցին ոստիկանները: Ոմանք կարդացել...

Լիա ԻՎԱՆՅԱՆ / ՁԱԽՈՐԴ ԱՍՊԵՏԻ ՏԽՈՒՐ ԱՐԿԱԾՆԵՐԸ

(Հակաուտոպիկ ֆանտազիա) Լինում են, չէ՞, օրեր, երբ ձեռքիցդ ամեն ինչ ընկնում է, ոտքդ ոլորվում է, լամպը պայթում է, դիմացդ են հայտնվում տհաճ մարդիկ… մի խոսքով՝ ձախորդ օր: Ծանոթ վիճակ է, չէ՞… Դե, իսկ եթե փորձենք ազատություն տալ մեր երևակայությանը և շարունակենք ձախորդությունների շղթան, ապա շա՜տ տխուր պատկեր կստացվի: Բայցև զվարճալի, քանի որ իրականություն չէ, այն ընդամենը ուտոպիա է: Եվ քանի որ ուտոպիա է նաև «օրենքի երկիր Հայաստանս», ապա նետվենք հակաուտոպիայի գիրկը և բաց թողնենք մեր երևակայության սանձերը: Արդյունքում կստացվի հակաուտոպիկ տրագիկոմեդիա…   Գործող...

Կարինե ԽՈԴԻԿՅԱՆ / ՊԱԹ(ոլոգիկ) ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ

(Մոնո-խաղ) Այս անգամ «հեղինակի խոսքի» թեման պատվերն է: Այն նույն պատվերը, որ հնուց անտի եղել է արվեստում ու մշակույթ ստեղծել և հասնելով մեր օրերը՝ շարունակում է իր ընթացքը՝ երբեմն-երբեմն հայտնվելով լինել-չլինելու եզրագծին (կան պատվերով ստեղծագործելուն դեմ հերոստրատներ, ում ամենազորեղ կռվանը «պատվերով մուսա կամ ներշնչանք չի՛ լինում» համոզմունքն է): «Պատվերը» այս անգամն էլ հաստատեց լինելու իր իրավունքը. եթե փետրվարյան մի օր ռեժիսոր Դավիթ Հարությունյանն ու դերասան Իշխան Ղարիբյանը չառաջարկեին պիես գրել դիահերձողի մասին, չէր լինի այս մոնո-խաղը: Պատվերը կատարված է, սպասում եմ ներկայացմանը, իսկ...

Խաչիկ ՉԱԼԻԿՅԱՆ / ԵՎԱՅԼՆ… կամ ՃԵՐՄԱԿ ՔԱՌԱԿՈՒՍԻ

(Ըստ Գաբրիել Սունդուկյանի) Կորտասարի մոտ կարդում ենք՝ «Երկու անգամ երկու հավասար է չորսի, գումարած՝ հաշվողը»… Ի վերջո, ո՞րն է գումարի սահմանը և ինչ է այդ եզրագծից անդին: Արևմտյան քաղաքակրթությունը այդ եզրագծին հայտնաբերեց աբսուրդը, որը լի է տագնապով ու հուսահատությամբ… ի վերջո, ամենուր հանգելով սև քառակուսու: Այլ է հայոց պարագան, ուր ըմբոստությունն անգամ կարող է սիրո տոնի վերածվել: Տրամաբանությամբ քառակուսին չես հաղթահարի: Եթե պատուհանի քառակուսուց նայում ես երկնքին, չի նշանակում, որ այն քառակուսի է: Սունդուկյանի մոտ աբսուրդի քառակուսին ճերմակ է, լցված սիրով, միամտության հասնող...

ՇԵՔՍՊԻՐՅԱՆ 13-ՐԴ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԹԱՏԵՐԱԿԱՆ ՓԱՌԱՏՈՆ

Նոյեմբերի 1-5-ը ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ անցկացվում է Շեքսպիրյան 13-րդ միջազգային թատերական փառատոնը: 5 երկրից ժամանած ավելի քան 90 մասնակիցներ ու հյուրեր` հանրահայտ արվեստագետներ, արտմենեջերներ, միջազգային փառատոնի նախագահներ Իտալիայից, ԱՄՆ-ից, Սանկտ Պետերբուրգից, Մակեդոնիայից իրենց մասնակցությամբ առավել հետաքրքիր կդարձնեն փառատոնային ծրագիրը: Երևանում կցուցադրվի 10 ներկայացում, Գյումրիում՝ 1 ներկայացում Վ. Աճեմյանի ավան պետական դրամատիկական թատրոնում: Փառատոնի խաղացանկում են Բիտոլայի ազգային ակադեմիան թատրոնի՝ «Անտոնիո և Կլեոպատրա», «Օթելլո», ԱՄՆ-ի «Լիթ Մուն» թատերական ընկերության՝ «Հուլիոս Կեսար», «Ռիչարդ 3-րդ», Սանկտ Պետերբուրգի «Սուբբոտա» թատրոնի՝ «Ոչնչից մեծ աղմուկ» ներկայացումները: Շեքսպիրյան փառատոնում...

Որոշում կայացրեցի՝ Երվանդ Մանարյանին Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստի կոչում շնորհելու մասին

Որոշում կայացրեցի՝ Երվանդ Մանարյանին Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստի կոչում շնորհելու մասին: Այս հիրավի վաստակած կոչումը նա երկար տարիներ չի ստացել ընդդիմադիր քաղաքական հայացքների պատճառով: Որոշումը դե յուրե ուժի մեջ կմտնի ՀՀ նախագահի կողմից ստորագրվելուց հետո:

Յաշա ՉԱԽՈՅԱՆ / ՈՒՇԱԳՐԱՎ  ՄԵՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ      

Հայ թատրոնի պատմության մեջ իր արժանապատիվ տեղն ունի ՀԽՍՀ վաստակավոր արտիստ, ԽՍՀՄ պետական մրցանակի դափնեկիր Խաչիկ Նազարեթյանը, ով շուրջ կես դար խաղաց հանրապետության տարբեր բեմերում, ի վերջո հանգրվանեց Մայր թատրոնում և ստեղծեց նշանակալի դիմապատկերների շարք` խաղալով ավելի քան 200 դեր: ՀՀ վաստակավոր արտիստ, թատերագետ, դրամատուրգ, բեմադրիչ Դերենիկ Մարտիրոսյանի «Խաչիկ Նազարեթյան. Քանի դեռ կամ» մենագրությունը նվիրված է մեծանուն դերասանի կյանքին և ստեղծագործական գործունեությանը: Հեղինակը, ավելի քան երեք տասնամյակ, մտերիմ է եղել Խ. Նազարեթյանի հետ, դիտել նրա խաղացած, գրեթե, բոլոր դերերը, ուսումնասիրել դերասանի մասին եղած...