Սամվել ԿՈՍՅԱՆ / ՏԵՐԵՎԻ ԿԱՄՔԸ ՉՀԱՐՑՆԵԼՈՎ…
Մոնոդրամա Բնակարան: Սեղան, վրան՝ հեռախոս ու մագնիտոֆոն: Բազկաթոռ: Մնացած կահավորությունը՝ ըստ հայեցողության: Պատուհան կամ պատուհանի երևութական առկայություն: Ներս է մտնում Նարեն՝ տագնապած, շփոթված: Ձեռքի պայուսակը գցում է բազկաթոռին, մոտենում է պատուհանին, ուշադիր դուրս է նայում, հավանաբար իր ուզածը չտեսնելով՝ հեռանում է պատուհանից: ՆԱՐԵ — (ջղաձիգ): Բնակարանդ վաճառո՞ւմ ես: Դրսում երկու մարդ քո բնակարանով էին հետաքրքրվում: Ոնց որ չէր կարող հանգիստ ասել: Լավ էր՝ շքամուտքում հանդիպեց: Կողքիդ կանգնած գոռում է: Տղամարդկանց էլ տեսա` թաքուն, շքամուտքի դռան ետևից: Թիկնեղ էին, կարճ մազերով, պատի պես անթափանց:...
