ԹԱՏԵՐԱԿԱՆ ՊԱՐԱՊՈՒՐԴ. Անուշ Ասլիբեկյան
Տարիներ առաջ էր: Բեմադրվել էր պիեսներիցս մեկը, որը բարեհաճ ընդունելության արժանացավ հանդիսատեսի և թատերական քննադատների կողմից: Ինչ-որ չափով, ներքուստ զարմացած էի, ներկայացումը, այո, «ստացվել էր», բայց թե որքանո՞վ էր հարազատ մնացել իմ ասելիքին… Բայց իմ Առաջին պրեմիերայից հետո (որը շա՛տ ավելի տարիներ առաջ էր) ինքս ինձ խոստացել էի՝ երբեք հրապարակավ դժգոհություն չհայտնել, որովհետև ես իմն արել եմ գրասեղանի առաջ, սպիտակ թղթին հանձնելով իմ ասելիքը, իսկ թատրոնում՝ բեմում նրանից ներկայացում արարողները պիտի իրե՛նց ասելիքն ասեն: Ինչ որ է, այդ համընդհանուր հաջողության մթնոլորտում պատահաբար տեղեկանում...