admin

ԱՆՆԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ / «ԶՎԱՐԹՆՈՑ»

ԱՆՆԱ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ «ԶՎԱՐԹՆՈՑ» պիեսը տպագրվել է «Դրամատուրգիա» հանդեսի 2000 թ., թիվ 2-ում ԵՍ՝ ՏԵՐ ԵՎ ԾԱՌԱ ՆԵՐՇՆՉԱՆՔԻՆ Այն, ինչ կա քո ներսում լավագույնը՝ նվիրում ես սքանչելի Բառին, անընդգրկելի Մեղեդուն, շլացուցիչ Գույնին: Հոգու տարողությամբ սահմանագծված զգայարանների անկաշկանդ պոռթկում, անսահման ապրում, ամենաբազմազան զգացմունքների շիկացում և բյուրեղացում միաժամանակ: Միաժամանակ մերժելի և միաժամանակ ընդունելի մարդկային զանազանակերպ բնավորությունների տառապալից խտացում: Մարդկային էության անիմանալի խորխորատներում ծածկաբար պահված ամենանողկալի ցանկությունների ու արարքների, ամենազարհուրելի մտածումների մերկացում: Անխնա տառապանքի, գերագույն եսասիրության անընդգրկելի դրսևորումներ, որոնք մարդու սքանչելի աշխարհը վերածում են դժոխքի, որտեղ կործանվում...

Աննա ՊԵՏՐՈՍՅԱՆ/ ԱՃՅՈՒՆԱՍԱՓՈՐԸ

Աննա ՊԵՏՐՈՍՅԱՆԻ «ԱՃՅՈՒՆԱՍԱՓՈՐԸե պիեսը տպագրվել է «Դրամատուրգիա» հանդեսի 2010 թ., թիվ 20-21-ում Թատրոնը հայելի մ’ է, որուն մեջ մարդս կրնա իր ճշմարիտ պատկերը տեսնել և որով իր վրա նշմարած անհաճո տեսքերը անհետացնել և մաքրել, իսկ դերասաններն ալ մեկ մեկ դաստիարակներ են, որ ամեն աստիճանի մարդոց ճշմարիտ պատկերը կամ բարության և լավության հետևանքները ներկայացնելով, մարդու բարոյական զարգացմանը պատճառ կըլլան, ուստի, սրտի և մտքի բարոյական զարգացմանը փափագողը պետք է թատերասեր ըլլա…ե: ՊԵՏՐՈՍ ԴՈՒՐՅԱՆ 19-րդ դարի սքանչելի բանաստեղծ և թատերագիր ԱՆՆԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ ԱՃՅՈՒՆԱՍԱՓՈՐԸ Գործող անձինք ՄԱՅՐ...

«ԱՐՏԱՎԱԶԴ» ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅԱՆ 2-ՐԴ ՓՈՒԼ ԱՆՑԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ

անվանակարգեր թատրոն ազգանուն, ներկայացում Լավագույնմանկական ներկայացում Հ. Թումանյանի անվ. Տիկնիկային թ-ն «Կոկորդիլոսը» բեմ.` Աղասի Մելքոնյան  Հ.Պարոնյանի անվ. թ-ն «Սպիտակաձյունիկը և յոթ թզուկները» բեմ.` Ռուզան Խաչատրյան  Արտաշատի Ա.Խարազյանի անվ. դրամ. թ-ն «Ոսկե ճուտիկը» բեմ.`Կարեն Խաչատրյան Ս. Սարգսյանի անվ. Համազգային թ-ն «Գծավորը» բեմ.`Մերի Մարգարյան Լավագույներիտասարդդերասանուհի Հ. Թումանյանի անվ. Տիկնիկային թ-ն Անի Խաչիկյան — «Օսկարը և վարդագույն տիկինը» (Պեգիբլու)  Կապանի Ա.Շիրվանզադեի անվ. դրամ. թ-ն Սիրանույշ Թադևոսյան — «Կոդա» (Էմմի) Կ. Ստանիսլավսկու անվ. Ռուսական թ-ն Մելսիդա Հակոբյան – «Սկապենի արարքները» (Զերբինետտա) Կամերային թ-ն Էվա Խաչատրյան – «Հինգ պատմություն...

Հրազդանում կանցկացվի հանրապետական երիտասարդական թատերական փառատոն

Հայաստանի թատերական գործիչների միությունը, Հրազդանի համայնքապետարանը ս/թ ապրիլի 8-16-ը Հրազդանում կանցկացնեն հանրապետական երիտասարդական թատերական փառատոն: Փառատոնի շրջանակում կցուցադրվի 11 ներկայացում` Երևանի, Գյումրու, Վանաձորի, Արտաշատի թատրոնների մասնակցությամբ: Ծրագրում ընդգրկվել են այն ներկայացումները, որոնց կամ բեմադրիչն է երիտասարդ կամ ստեղծագործական կազմի հիմնական դերակատարները: Փառատոնի նպատակն է աշխուժացնել թատերական կյանքը մարզում, թատերասեր հանրությանը հաղորդակից դարձնել թատերարվեստի զարգացումներին, սևեռել ուշադրությունը դեպի թատրոն: Փառատոնի ընթացքում տեղի կունենան հանդիպումներ սիրված դերասանների և բեմադրիչների հետ: Ներկայացումները կցուցադրվեն Հրազդանի դրամատիկական թատրոնի բեմում: 

Կարինե ԽՈԴԻԿՅԱՆ/«ՕՐԸ ԴԵՌ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է»

Կարինե ԽՈԴԻԿՅԱՆԻ «ՕՐԸ ԴԵՌ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է» պիեսը տպագրվել է «Դրամատուրգիա» հանդեսի 2010 թ., թիվ 20-21-ում Կարինե ԽՈԴԻԿՅԱՆ ՕՐԸ  ԴԵՌ  ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ  Է Գործող անձինք ՖՐԻԴԱ ԴԻԵԳՈ ՍՐՃԱՐԱՆԻ ՏԻՐՈՒՀԻ — ՔՐԻՍՏԻՆԱ Բեմում բար է` խմիչքով, բաժակներով: Հնչում է մեքսիկական բալլադ: Կուլիսներում լսվում է բացվող դռան ձայնը, հնչում է երաժշտական ազդականչը: Ներս է մտնում սրճարանի տիրուհին (այսուհետ` Տիրուհին): Նա գրկած պահում է հաստ ստվարաթղթով փաթաթված ինչ-որ բան, զգացվում է, որ ծանր է: Փաթեթը հենում է բարին, զննում է շուրջը, աթոռ-սփռոց է ուղղում: Տեկիլա է լցնում, խմում...

Սամվել ԽԱԼԱԹՅԱՆ / ԱՌԱՆՑ ՀԱՅ ԴՐԱՄԱՏՈՒՐԳԻԱՅԻ ԱԶԳԱՅԻՆ ԹԱՏՐՈՆ ՉԵՆՔ ՈՒՆԵՆԱ

(Հարցազրույց դրամատուրգ Սամվել ԽԱԼԱԹՅԱՆԻ հետ) Կարինե ԽՈԴԻԿՅԱՆ – Պրն Խալաթյան, «Արտավազք» պիեսը գրել եք 2005 թվականին, այն  բեմ բարձրացավ 2022-ին. պիեսի ուղերձները որքան էլ ի սկզբանե արդիական լինեին, նոր «հավելումներ» ունեցա՞ն:  Սամվել ԽԱԼԱԹՅԱՆ — Չունեցան, և թվում է, թե պիեսը գրվել է բոլորովին վերջերս: Ցավոք, դա ինքնին վկայում է, որ մեզանում, վերջին շուրջ 20 տարվա ընթացքում, հասարակական-քաղաքական-ազգային կյանքում արտավազքը շարունակվում է: Միակ «հավելումը», թերևս, իմ համաձայնությամբ բեմադրիչի կողմից ներմուծած դետալն է, որ Արտավազդ արքային պարտադրաբար պատվաստում են ու ստիպում դիմակ կրել… Կ. Խ....

Владимир ПОГОСЯН/ПАУЛИНА ПОМПЕЯ

Владимир ПОГОСЯН ПАУЛИНА ПОМПЕЯ Действующие лица Паулина Помпея – супруга Сенеки                                 Нерон – император Римской империи Луций Анней Сенека Призрак Агриппины – мать Нерона Гай Кальпурний Пизон – аристократ Луций Фений Руф – префект претория Субрий Флав – трибун преторианской когорты Флавий Сцевин – сенатор Марк Анней Лукан – поэт, заговорщик Милих – либертин, слуга Флавия Сцевина Эпихарида – либертина Сатрия Гала – супруга Пизона Волузий Прокул – Наварх, командующий флотом Эпафродит – либертин, секретарь Нерона Гавий Сильван – трибун преторианской когорты...

Անահիտ ՄՈՒԹԱՖՅԱՆ/«ԹԻԹԵՌԻ ՕՐԸ»

Անահիտ ՄՈՒԹԱՖՅԱՆԻ «ԹԻԹԵՌԻ ՕՐԸ» պիեսը տպագրվել է «Դրամատուրգիա» հանդեսի 2010 թ., թիվ 20-21-ում ԱՆԱՀԻՏ ՄՈՒԹԱՖՅԱՆ ԹԻԹԵՌԻ ՕՐԸ Դրամատիկական պատմություն հինգ պատկերով Գործող անձինք ՄԱՆԵ — 36 տարեկան ՏԻԳՐԱՆ — 46 տարեկան ՄԱՏՈՒՑՈՂ Պատկեր առաջին Սրճարան: Սեղաններից մեկի մոտ նստած է կինը, մյուս սեղանի մոտ նստած տղամարդը հետևում է կնոջը: ՄԱՆԵ — (մատուցողին): Կրկնեք, խնդրում եմ: ՄԱՏՈՒՑՈՂ — Շատ բարի: Նույն կոնյակի՞ց: ՄԱՆԵ — Անպայման նույնից: Չեմ սիրում խառնել: ՄԱՏՈՒՑՈՂ — Հիմա կբերեմ: (Հեռանում է): ՄԱՆԵ — Չեմ սիրում խառնել… Լավ ասացի, չէ՞, հին...

Անուշ ԱՍԼԻԲԵԿՅԱՆ-ԱՐԾՐՈՒՆՈՒ «ՄԵՐՍԵԴԵՍ» պիեսի բեմադրությունը

Հուլիսի 12-ին, ժամը 19:00-ին, Պատանի հանդիսատեսի թատրոնում՝ Անուշ ԱՍԼԻԲԵԿՅԱՆ-ԱՐԾՐՈՒՆՈՒ «ՄԵՐՍԵԴԵՍ» պիեսի բեմադրությունը Գլխավոր՝ Զարուհու դերում՝ սփյուռքահայ հանրահայտ դերասանուհի Նորա ԱՐՄԱՆԻ և Նառա ՍԱՐԳՍՅԱՆ (2016-ին Նառա Սարգսյանը Զարուհու դերի համար արժանացել է ՀԹԳՄ «ԱՐՏԱՎԱԶԴ» մրցանակի Տարվա լավագույն երիտասարդ դերասանուհի անվանակարգում): Ներկայացման բեմադրիչ և երաժշտական ձևավորող՝ Հակոբ ՂԱԶԱՆՉՅԱՆ Կոմպոզիտոր՝ Վահան ԱՐԾՐՈՒՆԻ (2016-ին Արծրունին արժանացել է ՀԹԳՄ «ԱՐՏԱՎԱԶԴ» մրցանակի՝ ներկայացման համար գրված լավագույն երաժշտություն անվանակարգում) Բեմանկարիչ՝ Անտոն ՔԵՔԻՇՅԱՆ Պարերը՝ Գագիկ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ Դերերում զբաղված են թատրոնի երիտասարդ անձնակազմի գրեթե բոլոր դերասանները: Պրեմիերան եղել է 2015-ի մայիսին՝ նվիրված...

Գուրգեն ԽԱՆՋՅԱՆ / ՖԱԲԵՐԺԵԻ ՁՈՒՆ

Գուրգեն ԽԱՆՋՅԱՆ «ՖԱԲԵՐԺԵԻ ՁՈՒՆ» պիեսը տպագրվել է «Դրամատուրգիա» հանդեսի 2010 թ., թիվ 20-21-ում Մտորումներ կինոփառատոնից Այնուամենայնիվ, շատ սարքովի արվեստ է կինոն, նույնիսկ ամենահավաստի, անկեղծ դրվագը չի համոզում, որովհետև գիտես՝ տեսարանի առջևում օպերատորն է սահել ռելսերով, ռեժիսորն է կողքից գոռգոռացել՝ «Լավ չի, մի դուբլ էլ անցնեքե, լույսեր են գցել կամ մթնեցրել, անձրևի փոխարեն ցնցուղն է աշխատել, տանիքից գցվողը դերակատարը չէ, դուբլյորն է, կատաղի սեքսի մասնակիցներն իրականում վարտիքներով են եղել, ծովի խշշոցը ինչ—որ մեկն է սարքել՝ վարպետորեն փչելով միկրոֆոնին, որովհետև կինոն անձայն է նկարվում, ձայնը ...