admin

«ԱՎՐՈՐԱ». Բիդգոշչ քաղաքի դրամատուրգիական մրցանակ

ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՐԱՎԵՐ «ԱՎՐՈՐԱ». Բիդգոշչ քաղաքի դրամատուրգիական մրցանակ Մեկնարկել է Լեհաստանում անցկացվող դրամատուրգիական մրցանակաբաշխության հայտերի ընդունումը: Մասնակցության հայտերն ընդունվում են մինչև ապրիլի 15-ը: Մրցանակաբաշխության մանրամասներին կարող եք ծանոթանալ teatrpolski.pl կայքում: Аврора. Драматическая премия города Быдгощ Открыт прием заявок на международный драматургический конкурс в Польше. Фестиваль Pre-premiere уже 20 лет организует Teatr Polski im. Иероним Конечка в Быдгоще хочет вернуться к своим корням и сосредоточиться на новых драматических текстах, которые задают направления развития современного театра. В рамках новых драматических текстов мы хотим искать новый язык и новые театральные...

Нина МАЗУР/ НОВЫЕ ВРЕМЕНА – НОВЫЕ ТЕАТРАЛЬНЫЕ ФОРМЫ

Российский онлайн-проект The-a-ter был вызван к жизни самим временем, и его создатели сумели уловить этот зов, почувствовать этот вызов, и, что еще более важно, смогли ему соответствовать.           Команда профессиональных актёров во главе с режиссёром ставит спектакль по видеосвязи. Казалось бы, что проще? Ни театрального зала, ни сцены, ни кулис, ни декораций… Можно находиться на разных улицах, в разных городах, в разных странах и континентах. Свобода? Да, конечно. «Это сладкое слово «свобода!»           Сладкое и… опасное. Ибо актеры несвободны от себя самих. В таком театре...

ТЕАТРАЛЬНЫЕ ПУТЕШЕСТВИЯ С НИНОЙ МАЗУР

    Нина МАЗУР                             ВПЕРЕД, К ШЕКСПИРУ                                            «Блаженство – спать, не ведать злобы дня,                                      Не ведать свары вашей и постыдства,                                      В неведении каменном забыться.                                      Прохожий, тсс.. Не пробуждай меня!»                                                                    МИКЕЛАНДЖЕЛО «Сон разума порождает чудовищ»,— написал Франсиско Гойя под одним из рисунков «Капричос». Трагедия короля Лира, безрассудно раздавшего при жизни свое королевство дочерям и жестоко обманувшегося в них, волнует умы и сердца людей вот уже несколько столетий.  К великой пьесе Шекспира обратился и Берлинский театр «Русская сцена», обозначив жанр спектакля как «потеха грозная» (определение...

Կարինե ԽՈԴԻԿՅԱՆ/ ԱՅՆ, ՈՐ ՉԿԱՐ

Կարինե ԽՈԴԻԿՅԱՆ ԱՅՆ, ՈՐ ՉԿԱՐ Եռագրություն ԿԱՅԱՐԱՆ Երրորդ պիես Գործող անձինք ԳՈՒՇԱԿ ՀԱՎԱՔԱՐԱՐ ԿԱՅԱՐԱՆԱՊԵՏ ԾԱՌԱ — ՕՏԱՐԱԿԱՆ ԽԵՆԹՈՒԿ ԳՐԱԳԻՐ ՔԱՐՏՈՒՂԱՐ Դատարկ դահլիճ: Մի անկյունում համարակալած ճամպրուկներ են շարված`  հատակից առաստաղ: Ներս է մտնում Հավաքարարը, սկսում է ավլել այնպես, ասես դահլիճը լեփ-լեցուն է: Անտեսանելի իրեր է տեղաշարժում, երևակայական ուղևորներին իբր տեղից  հանում է, մյուսներից պահանջում է ոտքերը բարձրացնել` խանգարում են ավլելուն: Ճամպրուկների վրայից պոկում է համարները, գրպանից հանած նոր համարները փակցնում է ճամպրուկներին:  Հները դնում է գրպանը: Տեսարան. Հավաքարար, Գուշակ: ԳՈՒՇԱԿ — (ներս գալով):...

Կարինե ԽՈԴԻԿՅԱՆ/ ԱՅՆ, ՈՐ ՉԿԱՐ

Կարինե ԽՈԴԻԿՅԱՆ ԱՅՆ, ՈՐ ՉԿԱՐ Եռագրություն ՔԱՂԱՔ Երկրորդ պիես  Գործող անձինք ՔԱՐՏՈՒՂԱՐ ՀԱՑԹՈՒԽ ԿԻՆ ԶԱՆԳԱՀԱՐ ԽԵՆԹՈՒԿ ՀՆԱՎԱՃԱՌ ՊԱՐՈՒՀԻ ՀԱՐԲԵՑՈՂ ԱՂՋՆԱԿ ԾԱՌԱ — ՕՏԱՐԱԿԱՆ ԳՐԱԳԻՐ  Ուր որ է` լույսը կբացվի: Փողոց է` հազիվ նշմարվող տների ուրվագծով: Հեռվում փակ դարպասներն են: Տեսարան. Քարտուղար, Հացթուխ: Քարտուղարը գրպանից հանում է թաշկինակը, խնամքով մաքրում է ձեռքերը`  ամեն մատն առանձին ու մանրակրկիտ: Այնքան է տարված, որ չի նկատում  կողքին հայտնված Հացթուխին: ՀԱՑԹՈՒԽ — Էլի՞ անքնությունդ բռնել է; ՔԱՐՏՈՒՂԱՐ — (հանկարծակիի եկած, թաշկինակը խոթում է գրպանը): Էլի՞ քեզ հանդիպեցի: ՀԱՑԹՈՒԽ...

Կարինե ԽՈԴԻԿՅԱՆ / ԱՅՆ, ՈՐ ՉԿԱՐ

Կարինե ԽՈԴԻԿՅԱՆ ԱՅՆ, ՈՐ ՉԿԱՐ Եռագրություն ԴԱՐՊԱՍՆԵՐ Առաջին պիես Գործող անձինք ՎԵՐԱԴԱՐՁՈՂ ՊԱՆԴՈԿԱՊԱՆ ՀԱՐԲԵՑՈՂ ԱՂՋԻԿ ՊԱՀԱԿ ՔԱՐՏՈՒՂԱՐ ԾԱՌԱՅՈՂ 1-ին զինվորական 2-րդ զինվորական Բեմում Դարպասներն են` սև ու մռայլ, մշտապես փակ: Երբեմն մոտիկ են, երբեմն` հեռվում, հազիվ նշմարելի, բայց այս պատմության ընթացքում նրանք հիմնական դերակատարներն են: Տեսարան. Վերադարձող և Պահակ: ՊԱՀԱԿ – Փա՛կ են: Ներսի՛ց: Մինչև լուսաբաց նույնիսկ ես քաղաք մտնելու իրավունք չունեմ: Զանգերը չլսեցի՞ր: ՎԵՐԱԴԱՐՁՈՂ — Լսեցի: Վերջին ոլորանն անցա և… Ընդամենը մի քանի մետր էի հեռու դարպասներից:  ՊԱՀԱԿ — Եթե շտապեիր, կհասցնեիր...

ԳԱՐՍՈՒ/ «ՉՈՐՐՈՐԴԸ ԿԱՄ ՄԵՆԱԿ ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ»

ԳԱՐՍՈՒԻ «ՉՈՐՐՈՐԴԸ ԿԱՄ ՄԵՆԱԿ ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ» պիեսը տպագրվել է «Դրամատուրգիաե հանդեսի 2009 թ., թիվ 18-19-ում ԳԱՐՍՈՒ ՉՈՐՐՈՐԴԸ կամ ՄԵՆԱԿ ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (բեմական նովել) Գործող անձինք ԿԻՆ ՏՂԱՄԱՐԴ ԵՐԻՏԱՍԱՐԴ Երիտասարդ — Համաձայն եմ. ավելորդ ժամանակ չի լինում:  ժամանակի մասին ավելորդ խոսակցություններ են լինում… այսինքն` արդեն եղան… Պրոեկցիայով` Էկրանին բնակարան: Կարող է լինել լուսանկար, որտեղ Կինն ու Տղամարդը որևէ դիրքով են, որը ցույց է տալիս նրանց` իրար հետ կապ չունենալը: Բեմում նրանք նստած են, ինչպես լուսանկարում: Բեմում` դահլիճին թիկունքով, նստած է Երիտասարդը: ԿԻՆ — Ես երեխա եմ...

Դավիթ ԽԱՉԻՅԱՆ / ԱՆՁՐԵՎԻՆ ՍՊԱՍԵԼՈՎ

Գրեթե տրագիկոմեդիա՝ 1 արարով Գործող անձինք ՏՂԱՄԱՐԴ ԿԻՆ ԱՆԾԱՆՈԹ Շատ սովորական սենյակ է՝ պարզագույն կահավորմամբ: Մեծ պատուհանից դուրս քաղաքի պատկերներն են՝ շենքեր և ամպամած երկինք: Վերևից կախված պարզ լամպը լուսավորում է սենյակը: Կենտրոնում՝ մի քանի փայտե աթոռ և փոքրիկ սեղան: Պատին՝ նկար ու ժամացույց: Սենյակում Տղամարդն ու Կինն են միայն: Տղամարդը պատուհանից դուրս է նայում: Կինը նստած ինչ-որ բան է կարդում: Պարբերաբար ամպի որոտն է լսվում: ՏՂԱՄԱՐԴ – (մտածկոտ): Անձրև է գալու: Ամպը գոռում է: (Շրջվելով դեպի Կինը:) Անձրև է գալու: ԿԻՆ –...

Գագիկ ՂԱԶԱՐԷ / «ԲԱՌԵՐ ԸՆԴԴԵՄ ԲԱՌԵՐԻ ԿԱՄ ԲՈՐԵՆԻՆԵՐ»

Գագիկ ՂԱԶԱՐԷԻ «ԲԱՌԵՐ ԸՆԴԴԵՄ ԲԱՌԵՐԻ ԿԱՄ ԲՈՐԵՆԻՆԵՐ» պիեսը տպագրվել է «Դրամատուրգիա» հանդեսի 2009 թ., թիվ 18-19-ում Ուրեմն, իմ կենսագրությունը պետք է կարդալ Երևան քաղաքի փոշոտ փողոցների քրտինքում` ամռանը, տրտմության ու թախծի գրկում` աշնանը, մառախուղի ու մշուշի ներսում` ձմռանն ու գարնանը` ծիրանենու ծաղկող բողբոջների սպիտակ թերթիկներում: Ես ամեն օրն եմ, որ ծնվում ու մարում է երկնքում պտտվող սպիտակ շրջանի հետ:   Ես կարող էի գրել մի պատմություն, որտեղ երևար զզվանքը, որն զգում եմ ամենատարրական հարաբերություններում, շատ սովորական, շատ առօրեական խնդիրների շուրջ, բայց ինքս ինձ...

Անուշ ԹՈՎՄԱՍՅԱՆ/«ՔԱՈՍԻ ԴՈՒՌԸ»

Անուշ ԹՈՎՄԱՍՅԱՆԻ «ՔԱՈՍԻ ԴՈՒՌԸ» մենախաղը տպագրվել է «Դրամատուրգիա» հանդեսի 2009 թ., թիվ 18-19-ում Ես ծնվել եմ 1987 թ. հունվարի 21-ին: Ավարտել եմ թիվ 194 դպրոցը, ընդունվել եմ ԵՊՄՀ-ի մանկավարժության և իրավագիտության ‎ֆակուլտետը: Անչափ սիրում եմ թատրոն ու կինո, մասնակցել եմ «Մեկ կադր մեկ րոպե» կինոփառատոնին, իսկ 2009 թ.` «Մեկ քառակուսի մետր» թատերական փառատոնին «Քաոսի դուռը» պիեսով: Փառատոնից հետո հասկացա, որ ոչ միայն պաշտում եմ թատրոնը, այլև անչափ սիրում եմ գրել: Ինչո՞ւ: Ցանկանում եմ իմ ապրումները փոխանցել ընթերցողին, օգնել` բացահայտելու իրեն ու սիրել կյանքը…...