Արմեն ԱՎԱՆԻՍՅԱՆԻ «ՀԱՅ» ԹԱՏՐՈՆԻ ՄԵԿ ՇԱԲԱԹԸ» հոդվածը տպագրվել է «Դրամատուրգիա» հանդեսի 2008 թ., թիվ 14-15-ում 2008 թվականի մարտի 10-17-ը «թատերական շաբաթի» տեսքով ներկայացվեցին նախորդ տարվա լավագույն ներկայացումները: Ինչ խոսք, այն անցավ բավականին ակտիվ, իսկ ամեն ներկայացումից հետո կազմակերպված քննարկումները, հուսանք, շահեկան կլինեն ընդհանրապես հայ թատրոնի զարգացման համար: Թե ինչ ներկայացումներ էին ներառված թատերական շաբաթի ժամանակ, այդ մասին քիչ հետո կխոսվի, բայց մի բան փաստ է. ժամանակակից հայ դրամատուրգների ստեղծագործություններից և ոչ մեկը ընդգրկված չէր, ոչ թե խիստ ընտրության պատճառով, այլ այդպիսինների գրեթե բացակայության...