Սոնա ՄԵԼՈՅԱՆ/«ԵՐՐՈՐԴ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆԸ»
Սոնա ՄԵԼՈՅԱՆԻ «ԵՐՐՈՐԴ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆԸ» հոդվածը տպագրվել է «Դրամատուրգիա» հանդեսի 2008 թ., թիվ 14-15-ում ԵՐՐՈՐԴ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆԸ Մշակութային դաշտում լինում են իրադարձություններ, որոնք տոնական ծնծղաների, ժապավեններ կտրելու, միջազգային պատվիրակությունների անդամների ջերմ ողջագուրանքի խճանկարում ընկալվում են որպես տեղական նշանակության անցուդարձ: Ինչը, սակայն, չի նվազեցնում դրանց իրական նշանակությունը: Այդպիսի իրադարձությունների շարքին կարելի է դասել Երիտասարդ բեմադրիչների հանրապետական 3-րդ փառատոնը, որն անցկացվեց ՀՀ մշակույթի նախարարության և ԹԳՄ-ի աջակցությամբ: 3-րդ Երիտասարդականը չհայտարարվեց թատերական նվաճումների ստուգատես, չշահարկեց «համաշխարհային մշակույթի ենթատեքստում» բառակապակցությունը, բայց իր շուրջը հավաքեց սպասված հանդիսատեսին՝ ջահել, եռանդով լի,...
