admin

Վասիլ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Վասիլ ԳԵՎՈՐԳՅԱՆ Թատերագետ Հոռետեսի աչքին Ամանորն ընդամենը օրացույցի փոփոխություն է, լավատեսին թվում է, որ հիմա սկսվելու է հրաշքների տարին, իրատեսն է հստակ պատկերացնում թե՛ անցնող տարվա բացթողումներն ու հաջողությունները, թե՛ գալիք տարվա սպառնալիքներն ու հեռանկարները: Անցյալ տարի մեր թատրոններում եղան բազմաթիվ նոր բեմադրություններ, որոնց մի մասը հրավիրեց հանդիսատեսի ուշադրությունը, ոմանց (այդ թվում ինձ)՝ հիացրեց: Շատ դերասաններ, բեմադրողներ փորձեցին նոր պիեսներ ու նոր դերեր: Հիանալի արդյունք յուրաքանրյուր տարվա համար, նույնիսկ եթե նոր ստեղծագործությունների զգալի մասը նշանակալի էր միայն դրանց կատարողների համար. կատարումներով է հղկվում...

Аида ОГАНЕСЯН

Аида ОГАНЕСЯН режиссер АИДА-АРТ ТЕАТР Дорогой Театр! Хочу сказать Тебе «Спасибо» за каждую минуту моей творческой жизни! Театр – это лучший дар, данный человеку. Здесь можно отжать правду от лжи, любовь от ненависти, прощение от наказания. Талант здесь обречен на безусловный успех! Я люблю тебя, Театр! Театр заставляет думать, как бы это ни оскорбляло чувство тупых. Я люблю тебя, Театр! Люблю буфет твой, где наслаждаются своим общением несыгранные Гамлет, Отелло, Макбет и Ричард ІІІ, Юлий Цезарь и Эзоп, Антонио и Клеопатра. Люблю умных...

Նորայր ՀԵՐԳՆՅԱՆ

Նորայր ՀԵՐԳՆՅԱՆ   Լևոն Քալանթարի անվան դրամատիկական թատրոնի դերասան   Սիրելի՛ կոլեգաներ, սրտանց շնորհավորում եմ բոլորիդ Նոր Տարին։ Ցանկանում եմ բոլորիս աշխատանքային եռանդ և ստեղծարար միտք։ Թող կատարվեն բոլորիս նվիրական երազանքները։ 2019 թվականը մեր` Լևոն Քալանթարի անվան Դրամատիկական թատրոնի համար, նշանակալից տարի էր։ Տարվա սկզբին մեր թատրոնի խաղացանկը համալրվեց Մուշեղ Իշխանի «Կիլիկիո Արքան» ներկայացումով, որը եկավ հանդիսատեսին հիշեցնելու, որ հայի տեսակը, հայի արյունը, նույնիսկ օտարության մեջ, չի դադարում խոսել պապենական հողերի կանչի ու պատմական Հայաստանի անսփոփ կարոտի մասին։ Ներկայացումը մեծ սիրով ու ջերմությամբ...

ՀՐԱՉ ԲԵԳԼԱՐՅԱՆ

Հրաչ ԲԵԳԼԱՐՅԱՆ Դրամատուրգ   Նախատոնական գիշերները պարզկա են, երկինքն՝ աստղաշատ և լեռնային օդն ասես զրնգում է: Թվում է, ինչ էլ խնդրես, Բարձրյալը տալու է: Տալու է անսակարկ, տալու է Իրեն հատուկ շռայլությամբ, քանի որ Ամանորի և Սուրբ Ծննդյան օրերին մարդը վատ բան խնդրել չի կարող: Եվ ես նույնպես խնդրում եմ: Առաջինը՝ խաղաղություն: Աստվածային այն լուսե խաղաղությունը, որ հավասարակշռում է մարդու, երկրի, աշխարհի ներսուդուրսը, դարձնում Տիեզերական ներդաշնակության մի մասնիկը: Երկրիս իշխանավորներին՝  իմաստնություն: Կտրելուց առաջ յոթ անգամ չափելու շնորհ, մանավանդ, որ նրանց մեջ Ալեքսանդր չկա,...

ՎԱՏԸ ՔՆՆԱԴԱՏԵՔ, ԲԱՅՑ ԼԱՎՆ ԷԼ ՏԵՍԵՔ

  Tatron-drama.am-ի հարցերին պատասխանում է ՀՀ ժողովրդական արտիստ, Հովհ. Աբելյանի անվան դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար Վահե ՇԱՀՎԵՐԴՅԱՆԸ   Ինչպե՞ս կբնութագրեք  2019 թատերական տարին: Վ. Շահվերդյան — Տարին նվիրված էր երկու հայ հսկաների՝ ԹՈՒՄԱՆՅԱՆ և ԿՈՄԻՏԱՍ: Թե՛ թատերական և թե՛ երաժշտական աշխարհը շնչում էր նրանց նվիրված բազմաթիվ ստեղծագործություններով:   Ինչպիսի՞ն էր անցնող տարին բեմադրիչ Վահե Շահվերդյանի համար: Վ. Շահվերդյան — Ինձ համար տարին շատ բեղմնավոր էր: Երկու առաջնախաղ. Հովհ. Թումանյան «Անուշ», Գ. Նարեկացի «Մատյան ողբերգության»:   Ինչպե՞ս կբնութագրեիք դրամատուրգ և թատրոն հարաբերությունները, բնականաբար, մեր...

Կարինե  ՋԱՆՋՈՒՂԱԶՅԱՆ 

Կարինե  ՋԱՆՋՈՒՂԱԶՅԱՆ  ՀՀ վաստակավոր արտիստ    2020 թվականի համար ակնկալիքներս շատ են։ Բավականին աշխատել եմ, հիմքեր դրել, պիտի որ հույսերս արդարանան։ Աննա Բայաթյանիս հետ նոր ներկայացում ենք սկսելու իմ երազած դերակատարմամբ։ Սպասել եմ ծերանամ, որ խաղամ այդ դերը, բայց դեռ գաղտնիք թող մնա։ Հաստա՛տ աղջկաս հետ լիամետրաժ ֆիլմ ենք նկարահանելու։ Աստվածային նոր Օրհնությամբ իմ տուն հաստատ երջանկություն է մտնելու։ Ես դրան երկար եմ սպասել՝ տեսնել զավակներիս երջանիկ ու ապահով: Հավատում եմ, գիտեմ:   Իմ երկրում հույսով ու հավատով սպասում եմ նոր, լավագույն փոփոխությունների։ Էլ բավ է, հոգնեցինք պայքարելուց ու ապրել երազելուց: Ժամանակն է իրագործելու մեր այսքան տարիներ սպասված լավագույն իղձերը: Իմ երամի՝ ընկերներիս հետ իրականացնելու ենք մեր մշակութային ծրագրերը, ու թող տեղները հանգիստ նստեն բոլոր նրանք, ովքեր այսքան տարի գլորման քար են եղել մեր ճանապարհին: Անելիք շատ կա եկող բարի տարում։ Աստված առողջ պահի, զորացնի բոլորիս։  Հայ թատրոններին մաղթում եմ խենթ մտահղացումներ, առողջ մրցակցություն։ Ինքս երբեք որ մեկի հետ չեմ մրցել, այդ պատճառով կուզենայի, որ մեր արտիստներն ավելի ազատ լինեին, առանց կաղապարների ու կապանքների: Շատ կուզենայի, որ իշխանությունները մեծ տեղ տային ազատ ստեղծագործողներին, լրջորեն մտածեն մեր վտանգված մշակույթի մասին։ Թատրոնի մարդկանց՝ փոքրից մինչև մեծ, մաղթում եմ լուրջ մասնագիտացում ու հոգևորի լիություն։ Նոր տարուց խնդրում եմ, որ ոչ միայն թատրոններում, այլ ամենուր մեր երկրում, ամեն ոք իր գործով զբաղվի, իր գործի մեջ մասնագիտանա: Եվ մի բամբասեք, ի սեր Աստծո՜… Ուրախացեք մեկդ մյուսով, սիրելինե՛ր, ու Նոր Տարին թող Բարով ու Սիրով գա:     

Նորայր ԱԴԱԼՅԱՆ

Նորայր ԱԴԱԼՅԱՆ Դրամատուրգ, Արտավազդ մրցանակի դափնեկիր Ըստ ավանդության՝ Արտավազդ արքան ավելի քան 2000 տարի առաջ սկզբնավորեց հայերիս թատրոնը և դրամատուրգիան: Նա նաև դերասան էր ու գրող, մեր պատմության ամենաարվեստագետ, ասել է՝ մտածական ու զգացմունքային թագավորը: Մենք նրա հետնորդներն ենք, դա մեզ պարտավորեցնում է՝ երբ էլ ապրելու լինենք, չմոռանանք մեր ինքնությունը, բնիկ որտեղացի ենք, ինչ առաքելությամբ ենք եկել այս աշխարհ: Իսկ վերին նպատակը ազատության, գեղեցիկի ու ճշմարտության հաստատումներն են՝ ժողովրդի ու հայրենիքի հիմնասյուներ: Ես ինձ երբեմն հարց եմ տալիս՝ ընդհանրապես և մասնավորաբար, մեր դեպքում...

Արմեն ԷԼԲԱԿՅԱՆ

Արմեն ԷԼԲԱԿՅԱՆ ՀՀ ժողովրդական արտիստ Գ. Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար Սիրելի՛ Մելպոմենեի սպասավորներ, շնորհավորում եմ գալիք տոների կապակցությամբ: Մաղթում եմ սեր և բարություն: Սերը միակ հատկանիշն է, որ նմանեցնում է աշխարհի բոլոր մարդկանց: Եթե չլինի մարդու հանդեպ, մերձավորի հանդեպ այդ սերը, ապա այս աշխարհը կկործանվի: Սարոյանը ասում էր. «Ես հետազոտում եմ կյանքը, ու այնտեղ, որտեղ պիտի աղտոտություն լիներ, հանկարծ ազնվություն և սեր եմ գտնում, և հասկանում եմ, որ մեր կյանքը լի է անսպառ բարությամբ»: Այնպես որ, փնտրեք բարին ամենուրեք և սիրե՛ք...

Լյուդվիգ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Լյուդվիգ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ Վ. Աճեմյանի անվան թատրոնի տնօրեն Գյումրու Վ.Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնը շնորհավորում է գալիք 2020 թվականը՝ թատրոնի բոլոր նվիրյալներին, թատերական աշխարհի  ներկայացուցիչներին, թատրոն սիրող ծանոթ ու անծանոթներին՝ մաղթելով անսպառ երևակայական թռիչքներ, ստեղծագործական նորանոր վերթևումներ և թատերական հրավառություններով լի տարի։ Թող գալիք տարում թատրոնների ծնունդներն ավելի շատանան, թող հայ թատրոնի ճակատագրով մտահոգ արտիստները ավելի հաստատուն քայլերով ընթանան առաջ՝ հաղթանակներ գրանցելով ի նպաստ հայ թատրոնի վաղվա օրվան։ Թող բեմարվեստի հետ առնչվելը բոլորի համար դառնա հոգևոր կենսական անհրաժեշտություն, իսկ մեր սիրելի հանդիսատեսի համար 2020...

Գուրգեն ԽԱՆՋՅԱՆ

Գուրգեն ԽԱՆՋՅԱՆ Դրամատուրգ, «Արտավազդ» մրցանակի դափնեկիր   Թատրոնին — Բարձրարվեստ բեմադրություններ£ Բարձրաճաշակ հանդիսատես£ Հայ թատրոնի զարգացման տեսլական ձևավորելու անհրաժեշտության գիտակցում` մի բան, որ, կարծում եմ, հնարավոր չէ առանց հայ ժամանակակից դրամատուրգիայի մասնակցության£ Ուստի երես մի թեքեք ձեր դրամատուրգիայից, մի զլացեք, պիես փնտրեք, գտեք, աշխատեք հետը` ի շահ մեր թատրոնի ապագայի, նրա ինքնության, ինքնատիպության կայացման£   Թատերասերին — Բարձրարվեստ ներկայացումներ, որոնք կհրավիրեն ոչ միայն մակերեսային զվարճանքի, այլև` մտածելու, հուզվելու, վերապրելու, տառապակցելու®   Դրամատուրգին — Թատրոնների ուշադրությունը, սեփական պիեսները բեմի վրա տեսնելու ոգևորությունը£   Բեմադրիչին...