admin

Грачья ГАСПАРЯН

  Грачья ГАСПАРЯН Режиссер, народный артист РА   В детстве я думал,что Новый год — это праздник для детей,придуманный взрослыми,чтобы замолить собственные грехи за тот дефицит внимания и времени к собственным чадам! Запах мандаринов,начиная со середины декабря,агрессивно и поступательно подталкивал мою фантазию к той индульгенции,которой были достойны мои родители. Утро первого январяпросыпалось от моего вопля! Под условной ёлкой я находил конверт на Новогодний спектакль! Взрослея я понял,что Новый год — это мосты,которые заставляют детей и взрослых идти навстречу друг другу,где событием становится метаморфоза,превращение...

IN MEMORIA

2019 թվականին թատերական աշխարհը անդառնալի կորուստներ ունեցավ: 

ԼԻՈՒԼԻ ՕԳՏՎԵԼ ԵՐՋԱՆԻԿ ԼԻՆԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԻՑ

  Tatron-drama.am-ի հարցերին պատասխանում է դրամատուրգ, թատերագետ Անուշ ԱՍԼԻԲԵԿՅԱՆԸ     Ինչպե՞ս կբնութագրեք  2019 թատերական տարին: Ա. ԱՍԼԻԲԵԿՅԱՆ — Այս տարին նույնպես թատերային էր Հայաստանի համար՝ նոր ներկայացումներ, միջազգային թատերական փառատոներ, ԵԹԿՊԻ-ում հետաքրքիր ուսանողական բեմադրություններ, պետության կողմից դրամաշնորհների տրամադրում թատերական որոշ գործիչների և կառույցների: Սակայն խնդիրները նույնպես քիչ չեն՝ ավարտող ուսանողների և աշխատանքի ընդունվողների թվի անհամամասնություն, թատերական ոլորտի (այդ թվում և՝ կրթական) աշխատողների՝ դեռևս ծիծաղելի մնացող աշխատավարձեր, թատերագիտություն մասնագիտության դերի միտումնավոր նվազեցում և այլն: Այս բոլոր հարցերը գուցե և տեղն ընկնեն թատրոնի մասին...

ՁՄԵՌ ՊԱՊԸ ՄԵՂԱՎՈՐ ՉԷ

    Tatron-drama.am-ի հարցերին պատասխանում է թատերագետ Տիգրան ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ   Ինչպես կբնութագրեք  2019 թատերական տարին: Տ. ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ — Յուրաքանչյուր կենսահատված թատերական, գրական, երաժշտական թե քաղաքացիական լույսի ներքո մեկնաբանես, միևնույն է, այն ապրելատեղիդ բարոյահոգեբանական միջավայրով է պայմանավորված լինելու: Ուստի, եթե ընդհանուր երկրի կտրվածքով դիտարկենք, ապա կարելի է ասել, որ տարին ղեկավարության կողմնորոշումների, քսանամյա հնեցման սպասումով լցված հասարակության որոշ հիասթափությունների և այս երկուսի արանքում երբեմն պատահող ոգևորիչ իրադարձությունների ներքո անցավ: Բնականաբար, թատերական աշխարհի համար 2019-ը մեծագույն ձեռքբերում համարվելիք նորություն չբերեց: Միջազգային փառատոներ, հետաքրքիր կամ տպավորիչ...

 ԸՆԹԵՐՑՈՂՆԵՐԸ ՎԱՅԵԼԵՆ ԲԱՐՁՐԱՐԺԵՔ ԹԱՏԵՐԳՈՒԹՅՈՒՆՆԵՐ…

      Tatron-drama.am-ի հարցերին պատասխանում է դրամատուրգ Էլֆիք ԶՈՀՐԱԲՅԱՆԸ . Ինչպե՞ս կբնութագրեք  2019 թատերական տարին: Է. Զոհրաբյան — 2019-ին դիտեցի հետաքրքիր ու անհետաքրքիր բազմաթիվ ներկայացումներ, առանձնացան հատկապես միջազգային մրցանակներով վերադարձած Նարինե Գրիգորյանի բեմադրությունները… Թատերական ոլորտում նկատվում է ակտիվություն: Հարուստ ենք շնորհաշատ դերասաններով, «փայլուն» ձեռքբերումներով ռեժիսորները շատ չեն, նկատելի է դրական շարժ, միջազգային կարևորություն ուներ նաև 5 հայ դրամատուրգի գործերի լեհերեն թարգմանվելը, մեկը՝ իմ «Սմբակներ» դրաման: Ուրախալի է, որ մեր հայ թատերագիրը հրավեր է ստանում լինելու միջազգային թատերական փառատոնի ժյուրիի պատվավոր անդամ և...

ՍԵՄՅՈՒԵԼ ԲԵՔԵԹ/ «ԽԱՂ»

ՍԵՄՅՈՒԵԼ ԲԵՔԵԹԻ «ԽԱՂ» պիեսը տպագրվել է «Դրամատուրգիա» հանդեսի 2000 թ., թիվ 1-ում     ՍԵՄՅՈՒԵԼ ԲԵՔԵԹ ԽԱՂ Գործող անձինք Կ 1 — ԱՌԱՋԻՆ ԿԻՆ Կ 2 — ԵՐԿՐՈՐԴ ԿԻՆ Տ – ՏՂԱՄԱՐԴ      Կենտրոնում, բեմեզրին մոտ, երեք միանման գորշ, մեկ յարդ բարձրություն ունեցող աղբարկղ—սափորներ են՝ միմյանց շատ մոտ: Ամեն մեկից դուրս է ցցված գլուխ, իսկ վիզը հաստատուն մնում է սափորի բկանցքում: Եթե նայենք դահլիճից, ապա ձախից աջ՝ հերթականությամբ, Կ 1-ի, Տ—ի, Կ 2-ի գլուխներն են: Ներկայացման ընթացքում նրանք կողքի չեն նայում՝ միայն առաջ:...

ԱՌԱՋԸՆԹԱՑ՝ ՆԱՀԱՆՋ ՏԱՐՈՒՄ / Սամվել ԿՈՍՅԱՆ

  Tatron-drama.am-ի հարցերին պատասխանում է դրամատուրգ, «ԱՐՏԱՎԱԶԴե մրցանակի դափնեկիր Սամվել ԿՈՍՅԱՆԸ . Ինչպե՞ս կբնութագրեք  2019 թատերական տարին: Ս. ԿՈՍՅԱՆ — 2019-ի թատերական տարին, իմ տպավորությամբ, 2018-ի շարունակությունն էր և եթե օրացույցում 8-ը 9-ի չփոխվեր,  բովանդակային առումով տարբերությունը  նկատելի  չէր  լինի:  Թատերական միջավայրից  շատերը գուցե  բազմաբնույթ փաստարկներով առարկեն, և այդ փաստարկների ճնշման տակ իրականությունն այլ շրջանակի մեջ երևա:  Հնարավոր է, քանի որ թատերական կյանքի իրադարձություններին այնքան էլ մերձ չեմ եղել:  Այդուհանդերձ, եթե նույնիսկ որակական   ինչ-ինչ փոփոխություններ եղել են, ինչը մասնակի հաջողությունների տիրույթում է, ապա ...

ԴԻԱԿԸ ԾՆՆԴԱՏԱՆՆ Է ԴՐՎԱԾ

Վերջին մեկուկես տասնամյակում մեր թատերարվեստ ներթափանցած միջազգային նորամուծությունների ետևից գնալիս՝ հետքերը հիմնականում մեկ տեղ են տանում: Արվեստի մեջ փիլիսոփա և կենսափիլիսոփայության մեջ արվեստագետ Ռուբեն Բաբայանի միջավայր: Տիգրան ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ —Հայտնի է ձեր այն միտքը, որ 21-րդ դարի դերասանն ամեն ինչ պետք է կարողանա անել: Մեր դերասաններին այդ հմտություններից որո՞նք են պակասում: Ռուբեն ԲԱԲԱՅԱՆ — Կարծում եմ, շատ շատերը: Եթե մենք ընդունում ենք, որ դերասանի մարմինն իր համալիր բաղադրիչներով(ձայն, պլաստիկա, վոկալային տվյալներ-երաժշտական լսողություն, հոգի, ուղեղ և այլն…) նրա աշխատանքային գործիքն է, ուրեմն դրանց կիրառման կատարողական...

ԱՐՏԱՇԵՍ ԲԱԲԱՅԱՆ

ԱՐՏԱՇԵՍ ԲԱԲԱՅԱՆ (1923 — 2009) Դրամատուրգ, թատերագետ, թարգմանիչ: ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ, ԽՍՀՄ գրողների միության անդամ  Ծնվել է Սարուխան գյուղում։  1951 թ. ավարտել է  Երևանի թատերական ինստիտուտի թատերագիտական ֆակուլտետը։ 1953-1966 թ.թ. աշխատել է ՀԽՍՀ կուլտուրայի մինիստրությունում որպես խաղացանկային բաժնի պետ, գլխավոր խմբագիր, վարչության պետի տեղակալ։ 1966-1974 թ.թ. եղել է Երևանի Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնի տնօրեն ու գեղարվեստական ղեկավարը։ 1974 թ. եղել է Հայկական թատերական ընկերության նախագահի առաջին տեղակալ։ Անդրկովկասի հայկական պետական թատրոններն ու թատերական ինքնագործ խմբերը բեմադրել են նրա «Հայրը» (1951), «Հարազատներ» (1957), «Մոր սիրտը չի խաբի», «Նրա որդին», «Նրանք նորից հանդիպեցին», «Տոսկանա, Տոսկանա…», «Քեռիների քեփը կիսատ մնաց»...