«Հայկական էսքիզներ»-ի «Համալսարանական» մարմնավորումը
ԵՊՀ մշակույթի կենտրոնի «Համալսարանական» թատրոն–ստուդիան (գեղ. ղեկավար` Կարինե Դավթյան) հանդիսատեսի դատին հանձնեց «Հայկական էսքիզներ» ներկայացումը, որը նվիրված էր Հայաստանի առաջին հանրապետության և Մայիսյան հերոսամարտերի 100-ամյակներին: Ներկայացման հիմքում Վարդգես Պետրոսյանի «Հայկական էսքիզներ» ստեղծագործությունն է, պիեսի համահեղինակներն են ԵՊՀ մշակույթի կենտրոնի տնօրեն Կարինե Դավթյանը և «Անկախության սերնդի ձայնը» մրցույթ փառատոնի գրական մրցույթում «Անդին»-ի մրցանակը շահած Անի Միքայելյանը: Հագուստների ձևավորումն իրականացրել է «Տերյան» մշակութային կենտրոնի տնօրեն, դիզայներ Լիլիթ Մելիքյանը, կերպարները մարմնավորել են ԵՊՀ մշակույթի կենտրոնի «Համալսարանական» թատրոն-ստուդիայի սաները: Ներկայացման բեմադրող ռեժիսոր Կարինե Դավթյանը ներկայացման մեջ կարևորել...
