admin

Любовники Шагала / Мария ХАЛИЗЕВА

Спектакли ереванского Театра кукол имени О.Туманяна, которым руководит режиссер и педагог Рубен Бабаян, вот уже второй раз подряд принимают участие в фестивальной программе “Маска Плюс”. В прошлом году Армению и Кукольный театр Еревана представляла “Сказка, упавшая с небес” Заруи Антонян – работа, сделанная в так называемой пальцевой технике, когда кисти двух рук составляют маленьких, безмерно обаятельных человечков – гордый лилипутский народец, способный испытывать сильные чувства – меланхолию, тоску, воодушевление или любовь. Каждый зритель “Сказки, упавшей с небес” был волен тогда сочинить свою историю,...

Պրեմիերա, կամ Թատրոնի մոռացված էջերը / Գայանե Թադևոսյան

  Մշակութային իրադարձությունները հաջորդում են միմյանց՝ էջ էջի ետևից հարստացնելով արվեստի տարբեր ճյուղերի պատմության գիրքը, սակայն առաջին էջը, սկիզբը երբեք չի մոռացվում և ինքնաբերաբար դառնում է հիշարժան, քանի որ այդ նոր հիմքի վրա է կառուցվել շարունակությունը։ Երևանյան թատրոնների արխիվներում կան բազմաթիվ վկայություններ, որոնք հանդիսանում են մի անգնահատելի հուշ այդ թատրոնների անցած ուղու մասին, այն ժամանակների մասին, երբ թատրոնը սոսկ թատրոն չէր, և հանդիսատեսը սոսկ հանդիսատես չէր, ինչպես հիմա, այլ երկուսն էլ հանդիսանում էին թատերական շնչի, մթնոլորտի կրողն ու տարածողը։ Այսօր երիտասարդ սերունդը կարիք...

Գուրգեն ԽԱՆՋՅԱՆ / ԿՈԼԻԶԵՅ  21

  Ներկայացնում ենք Գուրգեն Խանջյանի ԿՈԼԻԶԵՅ 21 անտիպ պիեսը      (Երգիծական ողբերգություն երկու գործողությամբ)   Գործող անձինք ԲԱԲԿԵՆ — 50-ին մոտ ՄԻՍԱԿ — 50-ին մոտ ԿԱՄՈ — 50-ին մոտ ԶԱՔԱՐ — 50-ին մոտ ԱՍՏՂԻԿ — մոտ 20 տարեկան գեղեցկուհի   Գործողություն առաջին Բաբկենի առանձնատունը, առանձնասենյակ, Բաբկենը, Միսակը, Կամոն թուղթ են խաղում: ՄԻՍԱԿ — Էէ, սրանից էլ զզվեցինք: (Գցում է խաղաթղթերը: ) ԿԱՄՈ — Փա՞ս: ՄԻՍԱԿ — Փաս… Հա, ենթադրենք՝ փաս, հետո՞: Ես կասեմ փաս, դու կասես եսիմ ինչ, հետո Բաբոն էն իրա...

«ԱՐՄՄՈՆՈ» միջազգային թատերական փառատոն Երևան — 2018 ապրիլի 28-ից մայիսի 2-ը

28 ապրիլի 18:30 — Փառատոնի բացում — Տիկնիկային թատրոն 19:00 — Հովհաննես Բաբախանյան «Պատգամը» /ԱՄՆ-Հայաստան/ — Տիկնիկային թատրոն 20:30 — Ռիմա Պիպոյան «Բարև, Քիթի» /Հայաստան/ — Տիկնիկային թատրոն 29 ապրիլի 12:00 — Լիլիթ Բաղդասարյան «Օ՜, երանելի օրեր» /Հայաստան/ — ԵԹԿՊԻ Ուսանողական թատրոն 13:00 — Ժակլին Մնոյան «Տափաստանի գայլը: Impressions» /Հայաստան/ — Փոքր թատրոն 14:00 — Ռուզաննա Թունիևա «Խեղկատակ» /Հայաստան/ — Փոքր թատրոն 15:30 — Նարեկ Բաղդասարյան «ՀամլետMachine» /Հայաստան/ — Փոքր թատրոն 16:30 — Ելենա Դուդիչ «Ռոմեոյի և Ջուլիետի մասին… միայն թե նրանց ասում...

Որ տիեզերքում անգամ ոչ ոք չտխրի / Անի Փաշայան

Որ տիեզերքում անգամ ոչ ոք չտխրի / Անի Փաշայան

Ամեն օժտված գրողի ներկայություն իրադարձություն պիտի համարել գրական կյանքում, ամեն լավ ժողովածու՝ ևս, մանավանդ երբ իր ծննդյան փաստով հաղթահարում է ինչ-ինչ անջրպետներ: Անուշ Ասլիբեկյանի գրական մուտքն այսպիսին եղավ 2009-ին, երբ լույս տեսավ նրա «Բարի գալուստ իմ հեքիաթ» ժողովածուն, որ առանձնանում է արձակի ռիթմի արտասովորությամբ, աննախադեպ պատկերների առատությամբ, հյուսվածքի ճկունությամբ, նոր հերոսի անկեղծության հատկանիշներով: Մի քանի պատմվածքներում հատկապես («Պարող Նե», «Արև եմ բերել», «PUB. Քո մասին է», «Քաղաքամերձ տունը», «Հորիզոն կամ լարը», «Գոլորշին», «Պարան՝ քրոնիկ հարբուխով») ակնհայտ է երիտասարդ գրողի համարձակությունը, որոնցում նա շրջափոխում...

«ԹՌԻՉՔ ՔԱՂԱՔԻ ՎՐԱՅՈՎ» (նոր ներկայացում) / Ալիս ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

«ԹՌԻՉՔ ՔԱՂԱՔԻ ՎՐԱՅՈՎ» (նոր ներկայացում) / Ալիս ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Բարեբախտաբար կինոյի, հեռուստատեսության եւ այլ շոուների հաշվին թատրոնի մոտալուտ մահը գուշակողները պարբերաբար սխալվում են: Թատրոնը, իսկական՝ ոչ թե նկարհանված, այլ շնչող բեմով, դահլիճով երբեք չի մեռնի: Խոսքը այսօրվա Հայաստանի թատերական կյանքի մասին է, որ վերջին տարիներին չափազանց հետաքրքիր դրսեւորումներ է ստանում, ցավոք՝ ոչ մայր թատրոնի, այլ՝ Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային, «Համազգային», «Մետրո», «Կամերային երաժշտական», «Էդգար Էլբակյան», որոշ չափով նաեւ մարզային թատրոնների բեմերում: Երիտասարդ թատերագետ, արձակագիր Անուշ Ասլիբեկյանի անունն արդեն հայտնի է հատկապես նոր սերնդի մեջ՝ իր բանաստեղծական, փիլիսոփայական նոր մտածողություն ունեցողի պոստմոդեռնիստական...

Իրականությամբ նյութականացող միստիկան Անուշ Ասլիբեկյան Արծրունու ստեղծագործություններում / Կարինե ՌԱՖԱՅԵԼՅԱՆ

Իրականությամբ նյութականացող միստիկան Անուշ Ասլիբեկյան Արծրունու ստեղծագործություններում / Կարինե ՌԱՖԱՅԵԼՅԱՆ

Արձակագիր, դրամատուրգ, թատերագետ Անուշ Ասլիբեկյան Արծրունին ինձ համար բացահայտվեց «Արտավազդ» պատմվածքով՝ շնորհիվ համացանցի: Ավելի ուշ ունեցա հեղինակի երկու՝ «Բարի գալուստ իմ հեքիաթ» և «Մոյրաների նոթատետրից» գրքերը խորությամբ ճանաչելու բարեպատեհությունը: ՈՒ ի՞նչ ենթաշերտեր բացեցին ինձ համար դրանք: Նախ, ես հասկացա, որ այդ գրքերն ընթերցելով՝ կարելի է հանգստանալ՝ չդադարելով մտածել: Կարելի է անհանգստանալ, տագնապել՝ չկորցնելով ապրելու ցանկությունը: «Բարի գալուստ իմ հեքիաթը», ի տարբերություն «Մոյրաների նոթատետրից» ժողովածուի, չասեմ, թե ավելի պարզ է կամ ավելի հանրամատչելի: Այն ավելի պրակտիկ է, ավելի մերձ մեզ ծանոթ ամենօրյա կյանքին: Այստեղ...

«Պետք է ճկուն ռազմավարություն մշակել ընթերցողների նվազող քանակը մեծացնելու համար»

«Պետք է ճկուն ռազմավարություն մշակել ընթերցողների նվազող քանակը մեծացնելու համար»

Գրող, գրականագետ ԱԼԵՔՍԱՆԴՐ ԹՈՓՉՅԱՆԸ Երևանյան գրքի փառատոնի շրջանակում անցկացվող գրական մրցույթի հանձնախմբի կազմում էր: Զրուցել ենք գրական մրցույթի մասին և` ոչ միայն: -Փառատոնի շրջանակում անցկացվող մրցույթը փոխարինում է աջակցության ծրագրին: Ստացվում է, որ ընթերցողները և մասնագիտական ժյուրին ընտրում են լավագույն գրողներին, գրողներն էլ ընտրելու են իրենց հրատարակիչներին: Այս ձևաչափը ի՞նչ դրական և ի՞նչ թերի կողմեր ունի: -Անկարելի է բացարձակ անաչառ մրցույթ կազմակերպել: Եղել են դեպքեր, երբ պատվավոր մրցանակը շնորհվել է մեկին, որը զգալիորեն զիջում էր երկրորդ և նույնիսկ երրորդ տեղը գրավածներին: Մեզանում էլ...

Leges artis / Անի ՓԱՇԱՅԱՆ

Leges artis / Անի ՓԱՇԱՅԱՆ

Արձակագիր, դրամատուրգ Անուշ Ասլիբեկյանի գրական մուտքը «Բարի գալուստ, իմ հեքիաթե` պատմվածքների և նովելների ժողովածուն է: Հետաքրքիր ձեռագրով այս շարքին հնարավոր չէ հպանցիկ հայացք ձգել: Այն իր ծննդյան օրվանից որդեգրել է դեպի իրեն կանչող հայացք և Բնավորություն: Եվ, ահա, դեռևս անտիպ «Քո մասին է, Չիկագոե պատմվածք-էսսեն, որ անմիջապես գրավեց ուշադրությունս դարձյալ անսպասելի ու թարմ պատկերների առատությամբ, գաղափարով: Փոքր արձակի նրբանուրբ կանոններով գրված այս էսսեն կարելի է նորույթ համարել արձակի ռիթմի բացառիկությամբ: Ռիթմ, որի ներսում երգում է քամին, մրրիկը, ձանձրացող աչքը, ոչնչով չհիացող ու չհրապուրվող...

ԺԽՏՈՂԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ՝ ՓԱԿՈՒՂԻ / Նորայր ԱԴԱԼՅԱՆ

ԺԽՏՈՂԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ՝ ՓԱԿՈՒՂԻ / Նորայր ԱԴԱԼՅԱՆ

Անցած մայիսին երեք նոր բեմադրություն դիտեցի՝ «Փարիզյան դատավճիռ» (Երևանի դրամատիկական թատրոն), «Ձեր աստվածը փողն է» (Երաժշտական կոմեդիայի թատրոն) և «Մերսեդեսը»՝ Պատանի հանդիսատեսի թատրոնում: Լ. Մութաֆյանը բարձր գնահատեց Վահե Շահվերդյանի երկու բեմադրությունները Վանաձորի Աբելյանի անվան թատրոնում («Չար ոգի» և «Լիր արքա»), ցավում եմ, որ սրանք չեմ տեսել, բայց վստահում եմ անաչառ ու վարպետ թատերագետի կարծիքին: Արդեն շատ տարիներ մեզանում տխուր վերաբերմունք է շրջանառվում, թե թատրոն չունենք, նաև՝ ժամանակակից հայ դրամատուրգիա: Եվ այսպես մտածողները ո՛չ պարբերաբար թատրոն են հաճախում և ո՛չ իսկ այսօր ստեղծվող պիեսներ...