admin

ԹԱՏՐՈՆԻ ԴՈՒՌԸ ԲԱՑԵԼՈՎ/ Դավիթ ՄՈՒՐԱԴՅԱՆ

Լույս է տեսել դրամատուրգ, բանաստեղծ Արշակ Սեմիրջյան պիեսների ժողովածուն՝ «Դու էիր պակաս» խորագրով (ԷԴԻԹ ՊՐԻՆՏ)։ ԹԱՏՐՈՆԻ ԴՈՒՌԸ ԲԱՑԵԼՈՎ «Քանի դեռ աշխարհն այնպիսին է, ինչպիսին կա,- գրում է Կարել Չապեկը իր էսսեներից մեկում,- թատրոնը երբեք չի անհետանալու»: Ինչը նշանակում է, որ չեն անհետանալու նաև դրամատուրգները: Իսկ նրանք թատրոնի համար կարևոր են ոչ պակաս, որքան թատրոնը՝ դրամատուրգների: Ուստի և յուրաքանչյուր նոր սերնդի հետ ասպարեզ են գալիս նոր անուններ, թեպետ ոչ այնքան շատ: Այսպիսի մի անուն է Արշակ Սեմիրջյանը: Նրա պիեսներից բեմադրվել են Երևանի Հ. Պարոնյանի...

ՇՆՈՐՀԱՎՈՐՈՒՄ ԵՆՔ

Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնը «Աբիշ Ալեմի» միջազգային առաջին թատերական փառատոնում գրավել է երկրորդ պատվավոր տեղը՝ Գաբրիել Գարսիա Մարկեսի ՛՛Ես միայն զանգահարելու եմ եկել՛՛ ներկայացման համար (բեմադրությունը՝ Մարիամ Մնացականյանի) և արժանացել է «Փառատոնի դափնեկիր» դիպլոմի ու գավաթի: Փառատոնը անցկացվել է Ղազախստանի Ակտաու քաղաքում, նվիրված է ղազախ ազգային գրող Աբիշ Կեկիլբաևի ծննդյան 80-ամյակին: Ի դեպ, վերջին տարիների ընթացքում հայկական առաջին թատերախումբն է, որ հրավեր է ստացել տանտերերի կողմից: Աբելյանցիները նույն ներկայացումով փառատոնային մասնակցության հրավեր են ստացել Թուրքմենստանից և Իրանից:

Գուրգեն ԽԱՆՋՅԱՆ/ «ՃԵՊԸՆԹԱՑԸ ԽԱՎԱՐԻ ՄԵՋ»

Գուրգեն ԽԱՆՋՅԱՆԻ «ՃԵՊԸՆԹԱՑԸ ԽԱՎԱՐԻ ՄԵՋ» պիեսը տպագրվել է «Դրամատուրգիա» հանդեսի 2001 թ., թիվ 3-ում Ամսագրի երրորդ համարն է արդեն տրամադրել մեզ իր էջերը, և բոլոր կասկածները, թե հետաքրքիր դրամատուրգիա չունենք (ոմանք այն կարծիքին են, թե առհասարակ չունենք), և, ուրեմն, ամսագիրն էլ կարճ կյանք կունենա՝ պղպղջակների պես պայթեցին, պարզվեց, որ այսպիսի ամսագրի կարիքն իսկապես ունենք: Եվ ինչո՞ւ չպետք է ունենայինք: Հայ դրամատուրգիան Շանթով, Պարոնյանով ու Սունդուկյանով հո չէ՞ր ավարտվելու, հակառակը, նրանք նշանն էին մեր դրամատուրգիական ներուժի, պարզապես վերաբերմունք ու հոգածություն է պետք, այլ ոչ՝...

ԱՐՏԵՐԿՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓԱՌԱՏՈՆԵՐԻՆ ԿՄԱՍՆԱԿՑԵԻ, ԵԹԵ ԲԵՄԱԴՐՈՒԹՅԱՆՍԳՐԱԿԱՆ ՀԻՄՔԸ ՀԱՅԿԱԿԱՆ ԼԻՆԵՐ

  Ներկայիս հայ թատերական համայնքում եթե կա գեթ մեկը, ով այդքան շատ ժամանակակից եվրոպական դրամատուրգիա է ներմուծել մեր բեմարվեստ, ապա դա իր ներկայությամբ ոմանց նոմենկլատուրային հաշիվները խառնող Սերժ Մելիք-Հովսեփյանն է: Տիգրան ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ —Մեզանում դու այն ռեժիսորներից ես, ով միայն ու միայն արտասահմանյան դրամատուրգիա է բեմադրում: Ըստ քեզ, ի՞նչն է պակասում մեր թատերգությանը, որ բեմադրիչ-ռեժիսոր Սերժին կգայթակղեր: Սերժ ՄԵԼԻՔ-ՀՈՎՍԵՓՅԱՆ —Հետաքրքրիր է, որ Պարսկաստանում իմ առաջին բեմադրության գրական հենքը Հայկ Վարդանյանի «Կիբոսա» պիեսն է եղել: Այդ տարիներին ստեղծածս թատերախմբի հետ նույնիսկ Հակոբ Պարոնյանի ‹‹Մեծապատիվ մուրացկաններն››...

Շնորհավորում ենք Երևանի պատվավոր քաղաքացուն, սիրելի Վարպետին. Երվանդ ՄԱՆԱՐՅԱՆ / «ԱՆՏԵՐՈՒՆՉ ՄԻ ՍԱՅԼԱԿ ՁԵՂՆԱՀԱՐԿՈՒՄ»

Շնորհավորում ենք Երևանի պատվավոր քաղաքացուն, սիրելի Վարպետին: Երվանդ ՄԱՆԱՐՅԱՆԻ «ԱՆՏԵՐՈՒՆՉ ՄԻ ՍԱՅԼԱԿ ՁԵՂՆԱՀԱՐԿՈՒՄ» պիեսը տպագրվել է «Դրամատուրգիա» հանդեսի 2001 թ., թիվ 4-5-ում   Ամեն մի հասարակության՝ զարգացման ինչ աստիճանի վրա գտնվելու անսխալ ցուցիչներից է (իմ կարծիքով՝ լավագույն ցուցիչը) նրա թատրոնի վիճակը: Ամեն մի թատրոնի կենտրոնական հիմնաքարը միտքն է, որը կերպավորվում է գրական երկի՝ թատերգության ձևով: «Դրամատուրգիա» գրական հանդեսի հրապարակ իջնելը, մեր այս նեղ օրերում, վկայությունն է այն բանի, որ մեր պատմությունը մեր կենսունակությունը ստուգելու համար «լակմուսի թուղթ» է իջեցրել մեր իրականության մեջ: (Ես...

«Արդի հայ դրաման»՝ լեհերեն

2019 թվականի սեպտեմբերին Վարշավայում լեհերեն լեզվով լույս է տեսել հայ ժամանակակից դրամատուրգիայի անթոլոգիա՝ «Արդի հայ դրամա» խորագրով, որում ընդգրկված են հինգ հայ հեղինակների պիեսներ՝ Անուշ Ասլիբեկյան՝ «Մերսեդես», Էլֆիք Զոհրաբյան՝ «Սմբակներ», Սամվել Խալաթյան՝ «Վերջին ծաղրածուն», Սառա Նալբանդյան՝ «Վախի գենեզիս» և Կարինե Խոդիկյան՝ «Բանտախցում»: Անուշ Ասլիբեկյանի «Մերսեդես» պիեսը 2018թ.-ին տպագրվել է նաև լեհական «Դիալոգ» հեղինակավոր թատերական ամսագրում (2018/6)՝ Յակուբ Ադամովիչի թարգմանությամբ/Jakub Adamowicz/: http://www.dialog-pismo.pl/archiwum-numerow/numer-62018-739 Անթոլոգիան կազմել և խմբագրել է Վարշավայի համալսարանի պրոֆեսոր, բանասիրական գիտությունների դոկտոր, թատերագետ, «Արևելյան և կենտրոնական Եվրոպայի թատրոնի և դրամայի հետազոտական կենտրոն»-ի տնօրեն...

ՄԱՅԻՍ ՌԱՖԱՅԵԼՅԱՆ — 80

Սեպտեմբերի 27-ին Գ. Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնի նորաստեղծ Փոքր բեմում՝ ”Black box”-ում, տեղի ունեցավ ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, ռեժիսոր Մայիս Ռաֆայելյանի հոբելյանական երեկոն: Երեկոն վարում էր Մ. Ռաֆայելյանի 1991-1995 թ.թ. դերասանական արվեստանոցի ուսանող, այժմ՝ Երևանի կինոյի և թատրոնի որակի բարձրացման բաժնի ղեկավար Վարուժան Ավանեսյանը: Երեկոյի բացման խոսք ասացին Գ. Ս. Սունդուկյանի թատրոնի գեղարվեստական ղեկավար, ՀՀ ժողովրդական արտիստ Արմեն Էլբակյանը և թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանը: Ապա խոսք տրվեց Հայաստանի թատերական գործիչների միության նախագահ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Հակոբ Ղազանչյանին: ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Արա Խզմալյանի...

ԱԳՌԱՎԻ ՉՈՒՆ՝ ԵՐԵՎԱՆ-ԹԲԻԼԻՍԻ-ՎԱՆԱՁՈՐ ԵՐԹՈՎ…/Սամվել Խալաթյան

    Աբելյանական և «Թատերական Լոռի» փառատոնում Թբիլիսիի Պ. Ադամյանի անվան հայկական թատրոնը ներկայացրեց Արմեն Բայանդուրյանի բեմադրությունը՝ Արմենուհի Սիսյանի «Ագռավն ասաց» մոնոդրաման, դերասան Աշոտ Սիմոնյանի կերպավորմամբ: Անհնար էր ի սրտե չծափահարել բեմադրիչին՝ միզանսցենային փայլուն լուծումների, ներկայացման ռիթմի, լարվածության, բարձրարվեստ գեղագիտության համար, դերակատարին՝ դժվարին այդ կերպարը լավագույնս կերտելու, պլաստիկայի, բեմական խոսքի հուզական մատուցման համար և, իհարկե՝ հեղինակին, ում «Ագռավն ասաց» մոնոդրաման գրականագիտական քննության տեսակետից բարձրաժեք ալեգորիկ ստեղծագործություն է՝ զսպանակված իրոնիայով, ճշմարտությունը, բարքերը ենթատեքստերով երգիծելու վարպետությամբ և բեմից այն ներկայացնելու չափավոր, բայց շռայլ հնարավորությունների ընձեռմամբ:...

Հայ թատրոնը մեծ կորուստ ունեցավ. կյանքից հեռացել է թատերագետ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ ՎԱՐՍԻԿ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ

Վարսիկ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի թատերագիտական բաժինը (1944-1949 թ.թ.)։ 1957 թվականից հավաքագրել է եթեր գնացած ու կորած ներկայացումները, ստեղծել է էկրանի թատրոնի տարեգրությունը, որը հիմք դարձավ «Հեռուստաթատրոնի 40-ամյա ուղին» երկհատոր աշխատության համար։ Անուրանալի է նրա վաստակը փափազյանագիտության և շեքսպիրագիտության մեջ։ Հեղինակ է 1600-ից ավելի հոդվածների։ tatron-drama.am-ը ցավակցում է Վարսիկ Գրիգորյանի ընտանիքին, հարազատներին, թատերասեր հասարակության հետ կիսում է թատրոնին անմնացորդ նվիրված, բարձրաճաշակ, սկզբունքային թատերագետի և անսահման բարությամբ ու մարդասիրությամբ օժտված Մարդու կորուստը: