admin

Էմին ԹՈՐՈՍՅԱՆ

Ամփոփելով 2022 թվականը, հարկ եմ համարում նշել, որ բավականին բուռն ստեղծագործական տարի էր թատրոնի համար։ 2022-ին ՊՀԹ խաղացանկը համալրվեց չորս նոր ներկայացումներով։ Առաջինը, որ հանձնեցինք հանդիսատեսի դատին, աշխարհահռչակ ամերիկացի դրամատուրգ Թենեսի Ուիլյամսի «Կատուն շիկացած տանիքին» ստեղծագործությունն էր։ Սրանով հիմք դրվեց համաշխարհային դրամատուրգիային անդրադարձը ՊՀԹ-ում։ Ի դեպ, արդեն կայացած այդ չորս պրեմիերաներին զուգահեռ, թատրոնում սկսվեցին կլասիցիզմի ամենավառ դեմքերից Պիեռ Կոռնեյլի «Սիդ» և Ուիլյամ Շեքսպիրի «Ռոմեո և Ջուլիետ» ստեղծագործությունների բեմադրական աշխատանքները, որոնք հանդիսատեսին կհանձնենք 2023 թ-ին։ Շարունակելով, նշեմ, որ 2022-ին միմյանց հաջորդեցին Լյուդմիլա Ռազումովսկայայի «Սիրելի...

Լիլիթ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ

Ես հիմա թատրոնի ու կինոյի ինստիտուտում եմ, այսինքն՝ պետք է մի պահ փորձեմ մոռանալ իմ տրամադրությունը, անքուն գիշերները, բոլոր հիմնավորված ու անհիմն տագնապները, անսահման հուսահատությունը… ու հիշեմ, որ ուսանողների մեջ եմ, որոնք եկել են սովորելու, որոնք վստահ են, որ բեմ են դուրս գալու, ֆիլմ են նկարելու, և որ ամենակարևորը՝ հաջողություն են ունենալու:  Ներկայի մասին չեմ ուզում խոսել, որովհետև 22 թիվը անորոշ էր ու անհասկանալի ամեն առումով: Եվ ընդհանուր, բավական ոչ լուսավոր համապատկերում վտանգված էին նաև բուհերը. մեր ինստիտուտն, օրինակ, միացնում էին մի այլ...

ԳՅՈՒՄՐՈՒ Վ.ԱՃԵՄՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԴՐԱՄԱՏԻԿԱԿԱՆ ԹԱՏՐՈՆ. 157-ՐԴ ԹԱՏՐԱՇՐՋԱՆ

   Գյումրու դրամատիկականն իր ձեռքբերումներով և հաստատումներով, ակնառու դարձած իր իրադարձություններով և իրողություններով  2022 թվականի տարեսկզբին հանդիսատեսին ներկայացրեց Մ. Ակոպովայի «Բոհեմ» ներկայացումը: Բեմադրող ռեժիսոր՝ Տաթև Ժաքյան։     Հաջորդիվ, Գյումրու դրամատիկականն իր 157-րդ թատերաշրջանը բացեց  ըստ Սթիվեն Քինգի՝ «Միզերի» հոգեբանական դրամայով։ Բեմադրության հեղինակը մայրաքաղաքից հրավիրված երիտասարդ ռեժիսոր Գոռ Մարգարյանն է, ով իր համարձակ քայլերով և նորարարության ձգտումով թատրոն բերեց գեղագիտական նոր ընկալումներ՝ հարստացնելով Գյումրու դրամատիկականի խաղացանկը ևս մեկ յուրօրինակ ներկայացումով։ Ներկայացմանը մասնակցում են Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնի դերասանուհի Տաթև Ղազարյանը և Գյումրու դրամատիկականի երիտասարդ դերասան...

Նարինե ՍԱՐԳՍՅԱՆ

Երբ հետադարձ հայացք եմ գցում անցնող տարվան, ապա կարծում եմ, որ մեր բուհի ամենամեծ ձեռքբերումն այն է, որ պատվով կարողացանք անցնել ինստիտուցիոնալ հավատարմագրման առաջին փուլը և ՈԱԱԿ-ի նախնական զեկույցի համաձայն` դրական արդյունք գրանցել սահմանված բոլոր չափանիշներով: Ի՞նչ է սա նշանակում: Սա նշանակում է, որ մեր բուհը, իր տեսակի մեջ միակը մեր երկրում` թատերարվեստի, կինոարվեստի և հարակից մասնագիտական կրթական ծրագրերով շրջանավարտներ թողարկող, ինքնաբավ է, իսկ նրա շնորհած  որակավորումները` արժանահավատ: Ինչ խոսք, բուհի արժանիքների փաստաթղթային հիմնավորումը սոսկ արդյունքն է այն ձեռքբերումների, որը տեսանելի է նախևառաջ...

Վահագն ՄԱՐԳԱՐՅԱՆ

Եվս մի քանի օր, և 2022 թվականն էլ կդառնա պատմական օրացույցի հերթական էջը: Ի՞նչ և ինչպիսի՞ տարի եղավ 2022-ը մեզանից յուրաքանչյուրի և բոլորիս համար… Ի՞նչ ակնկալիք, ծրագրեր ու պահանջներ ունենք գալիք 2023-ում… tatron-drama.am-ի հարցերին պատասխանում է Հրազդանի դրամատիկական թատրոնի տնօրեն Վահագն  ՄԱՐԳԱՐՅԱՆԸ       2022 թվականը Հրազդանի դրամատիկական թատրոնի համար բուռն ստեղծագործական տարի էր՝ լեցուն նաև բազմաժանր միջոցառումներով: Թատրոնը տարին սկսեց նոր ներկայացման առաջնախաղով՝ Կարինե Խոդիկյանի «Տունը սահմանի վրա», բեմադրությունը՝ Տիգրան Գյուլումյանի: Ներկայացումը սահմանի մոտ ապրող և հավերժ պայքարող հայ ընտանիքի և նրա առօրյա...

Սամվել ԿՈՍՅԱՆ / ԿՅԱՆՔԸ  ՎԱՆԴԱԿԻ  ԿՈՂՔՈՎ

             (դրամա 8 պատկերով) Գործող անձինք Թռչուններ. ՉԻԿ ՊՈՉԵԿ ՓԵՏՐՈՒՀԻ ՏԵՐ                                             ՊԱՏԿԵՐ ԱՌԱՋԻՆ Սենյակ: Երևում է ճաղաշար վանդակի պատը: Վանդակի առաստաղից            կախված ճոճին նստած` Չիկը ճոճվում է: Պոչեկը անհանգիստ գնում-գալիս է: Նրանց վարքից երևում է, որ արտասովոր ինչ-որ բան է պատահել, որ խառնել է իրերի բնական ընթացքը, որից երկուսն էլ անհանգիստ են ու լարված: ՉԻԿ- Հերիք...

Լույս է տեսել «ԴՐԱՄԱՏՈՒՐԳԻԱ» հանդեսի նոր՝ 70-71 համարը

Էլեկտրոնային ձևաչափով լույս է տեսել «ԴՐԱՄԱՏՈՒՐԳԻԱ» հանդեսի 70-71 համարը:Հանդեսում տեղ են գտել ՆորայրԱԴԱԼՅԱՆԻ «ՈՎ ՈՎ Է ՄԱՀՎԱՆ ՊԱՏԻ ԱՌՋԵՎ» 1 գործողությամբ խոսքի դրամատուրգիան, ԳուրգենԽԱՆՋՅԱՆԻ «ԹՈՐԳՈՄԱ ՏՈՒՆ. ՀԱՅԿ» 2 արարվածով պատմաառասպելական  դրաման, Սամվել ԽԱԼԱԹՅԱՆԻ «ԱՆԱՆՈՒՆԸ» 1 գործողությամբ դրաման, Սամվել ԿՈՍՅԱՆԻ «ՓՈՇՈՒՑ ՔՇՎԱԾՆԵՐԸ» 1 գործողությամբ դրաման, Դավիթ ԽԱՉԻՅԱՆԻ «ՏԱՐ ԻՆՁ ԴԵՊԻ ԱՍՏՂԵՐԸ» 1 արարով, 3 դրվագով տխուր կատակերգությունը, Ռազմիկ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ «ՑԱՆՑԸ» 1 գործողությամբ խաղը, Նինա ՄԱԶՈՒՐԻ «ԱԳՆԵՍԸ, ՈՒԻԼԼԻ ԿԻՆԸ» մոնոպիեսը:

ՎԱՐՍԻԿ ԳՐԻԳՈՐՅԱՆ ԵՐԵՎՈՒՅԹԸ. ԱՐՎԵՍՏՈՎ ՀՄԱՅՎԱԾ ՀՈԳԻ / Ալիս ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Պատուհանի բաց փեղկից ներխուժում են ձայները, բույրերը, փշատենու շարժումը զեփյուռից: Իսկ փակ փեղկի հարուցած արգելքը չի նկատվում դեռ, քանի որ ապակիները թափանցիկ են, մաքուր լվացած և պաշտպանական թաղանթ լինելու են կոչված: Բարձրանում է քամին, շռնդում է անձրևը… Մյուս փեղկն էլ է փակվում… Այսպես էլ թատրոնը, բեմը, հարդարանքը, դերասանը, լույսերը… պաշտպանելով մեզ կյանքից, ցույց են տալիս կյանքը: Դեկորների մեջ շարժվում է մարդկային հոգին: Ուրախանում, տխրում, իր մարդասեր կամ սրիկա լինելն է ցուցադրում մարդը… Այս ամենով շա՜տ վաղուց հմայվածների մեջ կա մեկը՝ Վարսիկ Գրիգորյան պարզ...

Նիլ ՍԱՅՄՈՆ / ՅՈՆԿԵՐՍՈՒՄ ՄՈԼՈՐՎԱԾԸ

Թատերգություն երկու գործողությամբ Թարգմանեց՝ Մարո ՄԱԴՈՅԱՆԸ Գործող անձինք Ջեյ Արթի Էդդի Բելլա Մեծ մայր Քուրնից Լուի Գերթ ԱՌԱՋԻՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆ Առաջին տեսարան Նյու Յորք նահանգի Յոնկերս քաղաք, 1942 թվական: Գտնվում ենք «Քուրնից հրուշակեղենի խանութ»-ի վերևի հարկը զբաղեցնող բնակարանում: Բնակարանն ունի հյուրասենյակ, ճաշասենյակ, փոքրիկ խոհանոց, մեկ սանհանգույց և երկու ննջասենյակ: Առաջին հարկի մուտքի դուռը տանում է  անմիջապես դեպի հրուշակեղենի խանութ: Օգոստոս ամիսն է, շոգ ու հեղձուցիչ օրվա մոտավորապես երեկոյան վեց անց կեսը: Դրսում դեռևս բավական լուսավոր է: Հյուրասենյակում միացած է հովհարիչը: Հյուրասենյակում երկու պատանի են:...

Խաչիկ ՉԱԼԻԿՅԱՆ / ԵՎ ԱՅԼՆ… կամ ՃԵՐՄԱԿ ՔԱՌԱԿՈՒՍԻ

(Ըստ Գաբրիել Սունդուկյանի)     Գործող անձինք ԵՎԱՅԼՆ — նույն ինքը՝ ԽՈՐԸ, նույն ինքը՝                                    Գաբրիել Սունդուկյանը ՄՈՍԵՍ — թիֆլիսյան վաճառական ՆԻՆՈ — նրա կինը ՂԱՂՈ — Մոսեսի եղբայրը ՍԵՐԳՈ — տան ծառայողը, նույն ինքը՝                                    Ալեքսանդր Մակեդոնացին   Բեմը քաղքենիորեն ճոխ, ոչ այն է՝ ննջարան է, ոչ այն է՝ պարտեզ: Այգուն հատուկ նստարան և լուսատու, ճոճանակ, մահճակալ, ջահ, հայելի: Հնչում է հանդիսավոր խմբերգ. երգողը Խորն է՝ Գաբրիել Սունդուկյանը: Բարձրահասակ է, դեղին տրիկոյով, ժանեկազարդ ժիլետով, փարթամ կարմիր կեղծամով: ԳԱԲՐԻԵԼ — (իր իսկ երգին...