admin

Нина МАЗУР

Хочу поздравить всех авторов этого замечательного сайта, во главе с госпожойКарине Ходикян, с Новым 2023 годом и пожелать вдохновения, новыхтворческих успехов, здоровья и мира!Трудно переоценить роль, которую играет tatron-drama.am и журнал«Драматургия» в театральной жизни Армении; публикации здесь всегдаинтересны, свежи, интеллектуальны и высокопрофессиональны. Журналшироко знакомит читателей с новыми произведениями драматургов Армении.Но не только. Здесь публикуются и пьесы иностранных авторов; журнал имеетзаслуженно высокую международную репутацию.Пусть же и в наступившем году, и в последующие годы радует он своих верныхпоклонников! С искренним уважением,Нина МАЗУРГермания

Կարինե ԽՈԴԻԿՅԱՆ

2000 թ. մայիս ամսին, «Դրամատուրգիա» հանդեսի 1-ին համարի լույս աշխարհ գալու առաջին իսկ օրվանից մինչև այսօր՝ 2023-ի նախաշեմին, մեր միակ նպատակը հայ դրամատուրգիայի անխափան ընթացքին աջակցելն է, մեր դասական ու ժամանակակից դրամատուրգների պիեսները մեկ ընդհանուր հարթակում միավորելը՝ այդպիսով յուրօրինակ միջնորդ-կամուրջ դառնալով մեր թատրոնների համար: Ինչ վերաբերմունք կա մեր սեփական, մեր ԱԶԳԱՅԻՆ դրամատուրգիայի հանդեպ՝ պարզապես նայեք մեր թատրոնների խաղացանկերը…  Բայց մեր հեղինակները, մեր անխոնջ դրամատուրգները շարունակում են իրենց պիեսներով «սնել» կայքը, որն իր բովանդակությամբ, իր մոտակա և հեռահար նպատակներով, ամբարած շտեմարանով միակն է: Հայ...

Էլֆիք ԶՈՀՐԱԲՅԱՆ

2022-ին Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի Վանաձորի մասնաճյուղի ներբուհական հաջողությունները, մասնավորապես, կրթության համատեքստում համարում եմ շարունակական առաջնաքայլեր. հռչակավոր Ռոբերտ Ստուրուայի վարպետաց դասին մեր ուսանողների մասնակցությունը, Ս. Պետերբուրգից ժամանած միջազգային մրցանակների դափնեկիր Եգոր Գրաբարրի պլաստիկայի դասերը, բարձրակարգ մասնագետ Աննա Առաքելյանի՝ «Ինստիտուցիոնալ մարքեթինգի» մասին թրեյնինգը 21-րդ դարի ուսանողին մասնագիտական տիրույթում ուղղորդիչ, թանկ խորհուրդներով, հանդիպումները և այլն: Մեր թատերական բուհն առաջինը կազմակերպեց Գրետա Մեջլումյանի «Բեմական խոսքի ուսուցման համակարգը»  կարևոր գրքի ինքնատիպ շնորհանդեսը: Չորս տարի է, որ Վանաձորի մասնաճյուղի շենքը վերանորոգվում է, բայց այդպես էլ չի...

Գագիկ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

2022 թվական․ շարունակում ենք բոլոր ճակատներով պարտվել թշնամուն, այդ թվում նաև՝ մշակութային, քանի դեռ մեզանում փակվում են թատրոններ։ Թատերական աշխարհը նորույթներ չի հանդուրժում, ղեկավարող անձիք վերընտրվում են, հետևաբար թատրոնը մնում է նույնը։ Տարվա ընթացքում գրեցի նոր պիեսներ և վերամշակեցի հները։ Հաշվարկներս ցույց են տալիս, որ ունեմ 50-60 պիես, որոնց մի մասը տպագրված է, իսկ մյուսները սպասում են մշակման իրենց հերթին։

Դավիթ ԽԱՉԻՅԱՆ

Մեր մոլորակը մեկ պտույտ էլ արեց Արեգակի շուրջը: Արեգակի և տիեզերքի համար դա մի ակնթարթ է, իսկ մեզ համար՝ երկար ու ամենահակասական ապրումներով լի 365 օր կամ 8760 ժամ կամ էլ միլիոնավոր րոպեներ… Եկեք միասին այնպես անենք, որ եկող տարին բոլորիս համար ավելի լավը լինի, քան անցնողը: Դա, հիրավի, միայն միասին կարող ենք անել: Ուստի մաղթում եմ. Հայ ընթերցողներին՝ շատ կարդալ: Եվ առաջին հերթին կարդալ հայ արձակագրին, դրամատուրգին, բանաստեղծին ու հրապարակախոսին, քանի որ վերջիններիս ցավն ու խոսքը բոլորինս է: Հայ դրամատուրգներին՝ լավ գործեր...

Արմենուհի ՍԻՍՅԱՆ

Եվս մեկ պտույտ գործեց երկրագունդը արեգակի շուրջ: Վստահ եմ՝ արեգակը ևս դժգոհ է, որ այնսովորականից ավելի արագ կատարվեց: Թե ո՞ւր է շտապում Երկիր մոլորակը: Ես կասեի՝ սա պտույտ չէր,գլխապտույտ էր: Ու հիմա գիտեմ երբեմն-երբեմն գլխապտույտներիս պատճառը. այդ երկրագունդն է ինձպատիվ անում պտտվել իր հետ: Գոհ եմ ու շնորհակալ: Կարիք չկա: Ես ինքս՝ հուշիկ քայլերով: Եթե այսպես շարունակվի՝ իր առանցքից դուրս կընկնի այս խելահեղը: Հույսս Արևն է: Նա՛ է, որ կկարողանա նորից հունի մեջ գցել անկարգությունը: Երկնային լուսատուն գիտի՝ ինչպես: Արևի լույսն ամենակարողն է:...

Սիրանույշ ՂՈՒԿԱՍՅԱՆ / ԵՎՍ ՄԵԿ ՏԱՐԻ ԹԱՏՐՈՆԻ ՀԵՏ

Սիրանույշ ՂՈՒԿԱՍՅԱՆ ՀՀ մշակույթի վաստկավոր գործիչ Ավարտվեց 2022 թվականը։ Գյումրիի Վ․ Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնին և բոլորթատրոններին՝ բարի երթ։ Եթե կողքիս գյումրեցի մի հանդիսական լիներ, կասեր. «Մեր թատրոնը հսկայիքայլերով է առաջ գնում»։Հավատանք, քանի որ հանդիսականը միշտ անսխալ է թատրոնի համար, հանդիսականի աչքից հեռու լարվածստեղծագործական աշխատանքներ էին ընթանում։ Ծանոթ, սիրված ռեժիսորներն ու դերասանները իրարետևից նոր բեմադրություններ, ծրագրեր էին մտմտում, գտնելու է՛լ ավելին, քանի որ գիտեին, պահանջվածէր թատրոնի յուրաքանչյուր աշխատանք։ Փոքրերի և մեծերի թատրոնը հավասարաչափ է ծառայում իրհանդիսականին։ «Մաուգլին» (ռեժ․՝ Լ․ Հարությունյան) դարձավ  փոքր հանդիսականների համար...

Տիգրան ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

ՊՍԵՎԴՈՊԵՏԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՇՈՒՏԱՓՈՒՅԹ ԿՈՐՈՒՍՏ ԵՄ ՄԱՂԹՈՒՄ ՄԵՐ ԵՐԿՐԻՆ Տարին թատերական կտրվածքով օրինաչափորեն աչքի չէր ընկնում սկանդալային, մասնագիտական վեճերհարուցող ներկայացումներով: Ինչևիցե, պիտո է նշել, որ քիչ թե շատ ուշահարույց ներկայացումներն այստարի ավելի շատ բրեխթյան հոգեզգացական մոդելին էին միտված: Առաջնահերթ՝ հանդիսատեսի միտքը,ապա նոր հուզական աշխարհն էին թիրախավորում: Ասածիս առաջին օրինակը կարող ենք համարել ՀակոբՊարոնյանի անվան Երաժշտական կոմեդիայի թատրոնում Հակոբ Ղազանչյանի ‹‹հեղինակած›› ‹‹ՔաջՆազար›› ներկայացումը՝ Դերենիկ Դմեիրճյանի համանուն ստեղծագործության հիման վրա: Այն ուրույնկերպով մեկնելով իշխանություն երևույթի մտազգացական կազմաբանությունը՝ հետևողին դրդում էր դրապատճառահետևանքային դիալեկտիկան քննել, վերլուծել ու եզրահանգումներ անել,...

Սամվել Խալաթյան

2022 թվականի սկզբին, գերմարդկային ճիգով ու լարումով, կարծես թե հաջողվեց հաղթահարել 44-օրյայում անհավատալի, ամոթալի պարտության ու քովիդի բերած հոգեբանական ընկճախտը: Վերջապեսձեռքս գրչին գնաց, միտքս սկսեց թափառել սև-սպիտակ բավիղներում, սիրտս դեռ Շուշիում էր:Ինքնաստիպողաբար աշխատանքն օգնեց զգաստանալ:Այս տարվա ընթացքում, «Վան-Արյան» հրատարակչությամբ, «Հրամայված է ապրել» վերտառությամբ,լույս ընծայվեց պիեսներիս ստվար ժողովածուն, իսկ «ՎԱՎ- ՊՐԻՆՏ» հրատարակչությունը ընթերցողիսեղանին դրեց պահանջարկ ունեցող «Թագուհի» վիպակիս երրորդ հրատարակությունը:«Դրամատուրգիա» հանդեսում և նույնանուն կայքում հրապարակվեցին կատակերգություներս, դրամաներս,մենախաղ, մանկական … 10 պիես:Տարեսկզբին երիտասարդ բեմադրիչ Արեն Օսիպյանը Վանաձորի Աբելյանի անվան պետթատրոնումբեմադրեց իմ «Արտավազք» կատակերգությունը, այդուհետ, Երևանում,...

Արմեն ԷԼԲԱԿՅԱՆ

Արմեն ԷԼԲԱԿՅԱՆ Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական  թատրոնի գեղարվեստական ղեկավար Հայ թատրոնի սիրելի նվիրյալներ, շնորհավորում եմ Ձեր Ամանորն ու Սուրբ Ծնունդը:  Թող գալիք տարին փոքրիկ պատուհան բացի դեպի լույսը, արդարությունը, բարին, գեղեցիկը, դեպի սերն ու գթասրտությունը… այդ պատուհանից մի հզոր ալիք, մի առինքնող, թարմ հոսանք խուժի ներս՝ մեր սիրտը, հոգին, միտքը, օդը վարակի վեհությամբ, տոգորի բարձր գաղափարների, վսեմ արժեքների բարոյականությամբ:   Եվ թող յուրաքանչյուր հայ հավատով լցվի և վստահ լինի, որ մեր երկրի լավ ապագան կախված է մեզնից՝ սեփական հողին ամուր կանգնելու պատրաստակամությունից: