admin

ԺԵՆՅԱ ՆԵՐՍԻՍՅԱՆ / ԱՆՄՆԱՑՈՐԴ ՆՎԻՐԱԲԵՐՈՒՄ ԲԵՄԻՆ

(26. 07. 1931 – 04. 11. 2021) Բեմում հիվանդասենյակ է: Բայց անսովոր. հիվանդասենյակի ճերմակությունը գունազարդված է մանկական խաղալիքներով, երեխայի իրերով… Դաժան է: Իսկ եթե հիվանդությունը երեխայի ճակատագիր է` դատապարտվածության խարանով ու դարձել է բեմական կերպար, ուրեմն, բեմում կատարվողը «դաժան» բառից անդին է, որովհետև մահը, երեխայի՛ մահն է նրա վերջաբանը այն դեպքում, երբ կատարսիսը միայն կարող է փրկել քեզ անզոր հուսահատությունից: Օսկարը անբուժելի հիվանդ է, նրա կյանքի վերջին Ժամանակը պիտի անցնի այս հիվանդասենյակում, իրեն բախտակից հիվանդ երեխաների ընկերակցությամբ, բժիշկների աչալուրջ հսկողության տակ և… Վարդագույն...

«ԴՐԱՄԱՏՈՒՐԳԻԱ» հանդեսի նոր՝ 66-67 համարը

Էլեկտրոնային ձևաչափով լույս է տեսել «ԴՐԱՄԱՏՈՒՐԳԻԱ» հանդեսի 66-67 համարը: Հանդեսում տեղ են գտել Անահիտ ԱՐՓԵՆԻ«ՄԱՐԻՆՈՍ ՃԳՆԱՎՈՐԻ ՎԱՐՔԸ»- թատերախաղ ըստ Գրիգորիս Աղթամարցու «Ի Գրիգորիս Աղթամարցոյ արարեալ ոտանաւոր զվարս Մարինոսի ճգնաւորին» տաղի, Սամվել ԽԱԼԱԹՅԱՆԻ «ԱՌՆԵՏԱՅԻՆ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ» դրաման, Արշակ ՍԵՄԻՐՋՅԱՆԻ «ՀԱԿԱԲՋԻՋ» մոնոպիեսը, Կոկի ՄԻՏԱՆԻԻ «ԾԻԾԱՂԻ ԱԿԱԴԵՄԻԱ» պիեսը:

Լևոն ՄՈՒԹԱՖՅԱՆ/ «ՕՐՈՐՈՑԱՅԻՆ ԵՐԿՈՒՍԻ ՀԱՄԱՐ»

Լևոն ՄՈՒԹԱՖՅԱՆԻ «ՕՐՈՐՈՑԱՅԻՆ ԵՐԿՈՒՍԻ ՀԱՄԱՐ» պիեսը տպագրվել է «Դրամատուրգիա» հանդեսի 2009 թ., թիվ 16-17-ում Սիրո մասին կարդացածս առաջին ստեղծա­գործությունը «Մանոն Լեսկո»-ն էր… Հետո դրան նորերը գումարվեցին, սիրո հեքիաթն իր բազմերանգ-բազմատես ալեկոծումներով ու ճառագայթումներով ծփանք տվեց իմ պատկերացումներում, ու հասկացա, որ այդ բոլոր հեքիաթները որքան հին, այնքան նոր են, որովհետև ոչինչ նոր չի ստեղծվում, հինը դառնում է նոր՝ իր գալարների մեջ առնելով նոր հերոսների, որոնց բառերն են միայն նոր կամ նորի նման, իսկ զգացողություններն ու ապրումները հին են, հնամյա, հնավանդ… Ես հին ու հնամյա...

Ժենյա ՔԱԼԱՆԹԱՐՅԱՆ / ԽՈՀԵՐ ԱՐԴԻ ՀԱՅ ԴՐԱՄԱՏՈՒՐԳԻԱՅԻ ՇՈՒՐՋ *

Ժամանակ առ ժամանակ անհրաժեշտություն է առաջանում գրական այս կամ այն սեռի վերաբերյալ քննադատական ամփոփ պատկերացում ունենալու։ Դա առավել ևս զգալի է դրամատուրգիայի բնագավառում, եթե հատկապես նկատի ունենանք, որ դրամատուրգիան  սերտորեն կապված է արվեստի մի այլ տեսակի՝ թատրոնի հետ, ավելին՝ նրա հիմքն է։ Կարդացածս պատկառելի թվով պիեսները ինչ-որ չափով թույլ են տալիս որոշ եզրահանգումներ անել ու տպավորություններ արտահայտել:  Միանգամայն բնական է դրամատուրգների՝ սեփական պիեսները բեմադրված տեսնելու, իրենց ասելիքը հանդիսատեսին հասցնելու ցանկությունը, որովհետև պիեսը լիարժեք ու ավելի ընկալելի է դառնում բեմում: Բայց չպետք է  մոռանալ...

Գագիկ ԽԱՉԱՏՐՅԱՆ/ «ԱԳՌԱՎԱՔԱՐ»

Գագիկ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ «ԱԳՌԱՎԱՔԱՐ» պիեսը տպագրվել է «Դրամատուրգիա» հանդեսի 2009 թ., թիվ 16-17-ում Բառի ուղիղ իմաստով ճշմարիտ պատմություն ու պատմական հիշողություն չունենք, եղածն էլ, մեր իսկ մեղքով, թերի է ու սահմանափակ: Եթե պատմություն՝ ապա մերը առհասարակ մարդ արարածի պատմությունն է՝ տարածության ու ժամանակի մեջ՝ իր ողջ վերուվարումներով: Մեզ հատուկ է գոյության իրական-առասպելական կենսակերպի շաղախը: Մեզանում երբեմն մարդկային դժնի ճակատագիրն ընդհանրանում է առանձին խավերի, նույնիսկ՝ ողջ ազգի գոյապայքարով: Նվազագույն ձեռքբերումները չպանծացրինք, վատից երբեք դաս չառանք ու բնավորման բնազդով, ծննդկան մոր պես, շատ հաճախ բավարարվեցինք առաջնեկի...

Էլֆիք ԶՈՀՐԱԲՅԱՆ / ԹԵԹԵՎ ՏԱՐԵՔ

Սատիրիկ տրագիկոմեդիա Գործող անձինք ՔՆՆԻՉ ՊՂՊՋԱԿՅԱՆ – ե՛ս, հետո` Աստված: Կենսագրությունը՝ «Մահացել է կենդանության օրոք…» ԴԵՐԱՍԱՆ – 21-րդ դարի 8-րդ հանճարը Նրա ՀՈՐԱՔՈՒՅՐԸ – 75-ամյա օրիորդ, մեռնող գյուղի նախավերջին մոհիկանը ՈՒՍԱՆՈՂՈՒՀԻ – նոր սերնդի հնացող տեսակ  «ԲԻԶՆԵՍ ԼԵԴԻ» – ուսանողուհու մայրը.– «Կյանքը վաճառվե՞ց. ուշացա»…  30-ամյա ՕՐԻՈՐԴ – չծնված իր արքայազնին սպասող ԲԺՇԿՈՒՀԻ – օրիորդի մայրը` Հիպոկրատի ոխերիմ բարեկամուհի ՍԱՏԻՐԻԿ – «մեռել». նրա  հումորն ու հեգնանքն իր երկրում ընկալում են ազգային արժեքների պահապան 1549 մարդ ԼՐԱԳՐՈՂՈՒՀԻ – ըստ Քննիչի՝ «դեղին մեռել» Ոստիկաններ Գործողության վայրը`...

Կարինե ԽՈԴԻԿՅԱՆ/ «ՊԵՆԵԼՈՊԵ»

Կարինե ԽՈԴԻԿՅԱՆԻ «ՊԵՆԵԼՈՊԵ» պիեսը տպագրվել է «Դրամատուրգիա» հանդեսի 2009 թ., թիվ 16-17-ում Կարինե ԽՈԴԻԿՅԱՆ ՊԵՆԵԼՈՊԵ Մոնոպիես Բեմի սև խավարից լույսի շողի հետ «դուրս է պրծնում» Պենելոպեն՝ կատաղությունից իրեն կորցրած։ ՊԵՆԵԼՈՊԵ — Ո՞ւր է… այստեղ բերեք նրան… ո՞վ է այդ շան քածը… բերեք այստեղ, ոտքերիս տակ… ես ուզում եմ տեսնել նրա սփրթնած դեմքը, սարսափից դուրս պրծած աչքերը, բերանը, որի ատամների ցանկապատից դուրս եկան այդ բառերը… ես պիտի տեսնեմ… պիտի տեսնեմ` ով է այդ մատնիչը… մատնիչ քածը… Վերջին բառի հետ բեմի խորքում լուսավորվում է էկրանը...

Լիլիթ ԳԱԲՅԱՆ/«ԿԱՆԱՑԻ ԽՈՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ»

Լիլիթ ԳԱԲՅԱՆ/«ԿԱՆԱՑԻ ԽՈՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ»

Լիլիթ ԳԱԲՅԱՆԻ «ԿԱՆԱՑԻ ԽՈՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ» պիեսը տպագրվել է «Դրամատուրգիա» հանդեսի 2009 թ., թիվ 16-17-ում Կյանքում լինում են պահեր, որոնք թեև առանձնահատուկ ոչ մի բանով չեն տարբերվում մյուսներից, բայց մնում են հիշողության մեջ յուրօրինակ զգացմունքային հետքով և կրկին ու կրկին հիշվում տարբեր առիթներով՝ ի տարբերություն շատ ուրիշ պահերի, որոնք և՛ բովանդակությամբ, և՛ կարևորությամբ թերևս ավելի հզոր են եղել: Այդպիսի մի պահ հիշում եմ ամեն անգամ, երբ առանձնահատուկ երջանիկ եմ զգում ինձ կամ երբ երջանկության կարոտ եմ զգում… Երևանյան ամառային առավոտ էր… Ես երևի տասնյոթ կամ...

Սամվել ԿՈՍՅԱՆ / «ԱՌԱՆՑ ԾԱՓԱՀԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ»

«ԴՐԱՄԱՏՈՒՐԳԻԱ» ՀԱՆԴԵՍԻ ԱՐԽԻՎ/ ՊԻԵՍՆԵՐ Սամվել ԿՈՍՅԱՆԻ «ԱՌԱՆՑ ԾԱՓԱՀԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ» պիեսը տպագրվել է «Դրամատուրգիա» հանդեսի 2009 թ., թիվ 16-17-ում Պիեսը անիմաստության մասին է, նրա, որ դատարկությունից գալիս ու դատարկություն ենք գնում… Եվ ողբերգությունն այն է, որ այս երթուղին մեր հորինածը չէ և, ուրեմն, մեր ուղղելու բանը չէ… Բայց հրաժարվել էլ չեն կարող, որովհետև սա է կյանքը… Գոնե ինձ թվում է, թե դա է… Սամվել ԿՈՍՅԱՆ ԱՌԱՆՑ ԾԱՓԱՀԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ Դրամա չորս պատկերով ՆԱՐԵ ԳՈՌ ՏԱՐԵՑ — հոգեբույժ ՔՆՆԻՉ — հոգեբույժ ԲՈՒԺՔՈՒՅՐ Հիվանդանոցի միջանցք, ձգվում է բեմի ողջ...

Գուրգեն ԽԱՆՋՅԱՆ / «ԵՌԱՆԿՅՈՒՆԻ ABC»

Գուրգեն ԽԱՆՋՅԱՆԻ «ԵՌԱՆԿՅՈՒՆԻ ABC» պիեսը տպագրվել է «Դրամատուրգիա» հանդեսի 2009 թ., թիվ 16-17-ում Չենք հանդուրժում, վիճում ենք, կռվում, իրավիճակներ ենք քննում-դատում, մեղավոր փնտրում՝ միմյանց մեջ… Իրականում՝ մեղավորը Ուրիշ տեղում է, Ուրիշ մեկն է, յոթգլխանի վիշապ է, յոթ սարի ետևում կամ գետնի տակ: Մենք սա չենք գիտակցում, պատահում է նաև՝ գիտակցում ենք, բայց ձեռքներս Նրան չեն հասնում… Ու Խորքի թելադրանքով՝ մակերեսի վրա խարխափում, իրավիճակներ ենք ստեղծում ու վիճում, կռվում, մեղավոր փնտրում՝ միմյանց մեջ: Գուրգեն ԽԱՆՋՅԱՆ ԵՌԱՆԿՅՈՒՆԻ  ABC Դրամա չորս պատկերով Գործող անձինք ԱՆՆԱ ­...