admin

Ալեքսանդր ՎՈԼՈԴԻՆ / ՀԻՍՈՒՍԻ ՄԱՅՐԸ

  Ալեքսանդր ՎՈԼՈԴԻՆԻ «ՀԻՍՈՒՍԻ ՄԱՅՐԸ» պիեսը տպագրվել է «Դրամատուրգիա» հանդեսի 20010 թ., թիվ 3-ում       Ալեքսանդր ՎՈԼՈԴԻՆ   ՀԻՍՈՒՍԻ ՄԱՅՐԸ   Մեր թվարկության երեսուներեքերորդ տարին: Հիսուսի մոր՝ Մարիամի տունը: Բաց դռան շեմին կանգնած է Դուստրը. նա հենց նոր է ներս մտել և զննում է սենյակի կիսախավարը: «Մայրիկ»,- մեղմ կանչում է նա:   ՄԱՅՐ — Ի՞նչ է: Ո՞ւր է տղաս: ԴՈՒՍՏՐ — Ապաստան տվող մարդիկ գտնվեցին՝ տղայիդ տարա նրանց մոտ: ՄԱՅՐ — Տեսնո՞ւմ ես, որ չեն վախեցել: ԴՈՒՍՏՐ — Իսկ հիմա ո՞վ...

Սամվել ԽԱԼԱԹՅԱՆ /«ՍԵՐԸ ՊԱՀԱՐԱՆ ՉԻ ՀԱՐՑՆՈՒՄ»

Սամվել ԽԱԼԱԹՅԱՆԻ «ՍԵՐԸ ՊԱՀԱՐԱՆ ՉԻ ՀԱՐՑՆՈՒՄ» պիեսը տպագրվել է «Դրամատուրգիա» հանդեսի 2004 թ., թիվ 6-7-ում   Ուշադիր նայեք այս լուսանկարին, մի՞թե սա երգիծաբանի դեմք է: Ամենևի՛ն: Սա հանրապետության նախագահ է կամ ամենաքիչը՝ Աժ պատգամավոր: Ահա այստեղից էլ սկսվում է կատակերգությունը: Իսկ եթե նախագահը կամ պատգամավորը պիեսներ գրեն՝ կսկսվի ողբերգությունը: Գրո՛ղը տանի, որտե՞ղ է ոսկե միջինը: Պատասխանը հար կրկնված է և հանրածանոթ. յուրաքանչյուր ոք իր տեղում պետք է լինի և պետք չէ, Աստծո սիրուն, պետք չէ կեցվածք ընդունել…   Սամվել ԽԱԼԱԹՅԱՆ   ՍԵՐԸ ՊԱՀԱՐԱՆ...

ՇՆՈՐՀԱՎՈՐ ԱՄԱՆՈՐ ԵՎ ՍՈՒՐԲ ԾՆՈՒՆԴ

2022 թվականը թող լինի խաղաղ երկնքի, մեր սահմանների ամրության, կենաց ոգու դիմակայության տարի:  Մեր միասնության մակարդը թող լինի մեր զավակների վաղվա օրը, մեր համախմբումը թող կայանա պետությանն ու պետականությանը նեցուկ դառնալու հրամայականով: Մեր Ազգային Թատրոնի Նվիրյալներին՝  արևշատություն, հարազատների սեր ու հանդիսատեսների ջերմություն, ստեղծագործական թռիչք-հաղթանակներ: ՇՆՈՐՀԱՎՈՐ ԱՄԱՆՈՐ ԵՎ ՍՈՒՐԲ ԾՆՈՒՆԴ  tatron-drama.am

«Սցենարադրամատուրգիական արվեստ. գրական վարպետություն» / Անուշ Ասլիբեկյան, Վալերի Գասպարյան

Լույս է տեսել «Սցենարադրամատուրգիական արվեստ. գրական վարպետություն» մեթոդական ուղեցույցը, հեղինակներ՝ Անուշ Ասլիբեկյան և Վալերի Գասպարյան: Ուղեցույցը երաշխավորվել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի գիտական խորհրդի կողմից (Երևան-2021): Ուղեցույցի  հիմնական նպատակն է ուսանողին և մասնագետներին փոխանցել դրամայի ստեղծման հիմնական կանոնների, օրինաչափությունների, տեխնիկաների, հմտությունների, դրամատուրգիական ստեղծագործության վերլուծական մեթոդների, դրամայի զարգացման պատմական փուլերի, դրամատուրգիական ժանրերի, հոսանքների և ուղղությունների ձևավորման պատմական ընթացքի վերլուծություն և իմացություն, սյուժեի գաղափարաթեմատիկ ձևավորման և դրամատիկական կոնֆլիկտի  կառուցման կարողություն, գրական ձևի և ոճի տիրապետում: Ձեռնարկը նախատեսված է մասնագետների և ուսանողների համար՝ բուհերում...

ԱՆԴՐԱՆԻԿ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ/ԽԱՎԱՐԻ ՈՒ ԼՈՒՅՍԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ

Տիկնիկային պիես` 5  Պատկերով Գործող անձինք ԱՌՆԵՏ ԽԼՈՒՐԴ ՄՈՒԿ 1 ՄՈՒԿ 2 ՄՈՒԿ 3 ՄՈՒԿ 4  ԿՐԻԱ ՍԱՐԴ ՊԱՏԿԵՐ 1 Ստորգետնյա թագավորություն: Նստած են չորս մուկ: Ամեն մեկը զբաղված է իր գործով: Մկները երգում են: Թե հայտնվի մեր կույր արքա խլուրդը, Քամուն կտա մեր բուրդը… Լսվում են ոտնաձայներ: ԱՌՆԵՏ — (մտնելով բեմ): Ոտքի՛, թագավորն է գալիս:  Մկները վայ-վույով բարձրանում են: Մտնում է Խլուրդը, բազմում գահին: Մկները խոնարհվում են: Առնետը կանգնած է Խլուրդի կողքին: ԽԼՈՒՐԴ — Ինձ առնետն ասաց, որ ուրիշ թագավորություններում գիշերվան հաջորդում...

Անահիտ ԹՈՓՉՅԱՆ / ՄԵՆԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ ԳԺԱՆՈՑՈՒՄ

21.07.1947 — 20.09.2021 ԴԱ ՄԻ ԿՆՈՋ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ ՉԷ, ԴԱ ԲՈԼՈՐԻՍ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆՆ Է… Մարդկային, իսկ ավելի ճիշտ՝ անմարդկային հարաբերությունների լաբիրինթոսում մոլորված կնոջ աղաղակն է այս մենախոսությունը, նա աղաղակում է, բայց առանց ձայնի, որովհետև, միևնույն է, նրան չեն լսի: Աշխարհը խուլ է մարդու ցավի հանդեպ… Մարդը նույնպես խուլ է մարդու հանդեպ… Եվ անտարբեր… Ավելին՝ թշնամի: Անգիտակցորեն և գիտակցորեն սպանում ենք միմյանց: Սա փակուղի մտած մեր քաղաքակրթության զոհի խոստովանությունն է, հոգու պոռթկումը: Հարկավոր է շատ ուժեղ լինել, որպեսզի այս աշխարհի հետ մշտապես բախվելիս չխենթանաս: Եվ, ընդհանրապես,...

Գագիկ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ/«ՄԻԱՅՆԱԿ ԼՈՒՍԻՆ»

Գագիկ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ «ՄԻԱՅՆԱԿ ԼՈՒՍԻՆ» պիեսը տպագրվել է «Դրամատուրգիա» հանդեսի 2009 թ., թիվ 16-17-ում Գագիկ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ Գործող անձինք ՆԱՆՈԻԼ-ՆԱՆ — 30 տարեկան  ԿԱՐԻՆԵ-ԿԱՐ — մինչև 20 տարեկան Բեմը նկուղային սենյակ է, առաստաղին մեծ անցք կա: Կենտրոնում՝ մահճակալ և աթոռ, խորքում՝ հետնախորշ, որտեղից լսվում է շվիի շատ մեղմ երաժշտություն: Առաստաղից երևում է լիալուսինը: Անցքից կախվում է երկու պարան: Նանը և Կարը պատուհանով իջնում են, հետո ձգում են պարանը, որ ընկնի: ՆԱՆ – Շո՛ւտ արա, պարանը ցած գցիր:  ԿԱՐ- Անտերր չի պոկվում: ՆԱՆ — Ուժեղ ձգիր…...

ԺԵՆՅԱ ԱՎԵՏԻՍՅԱՆ

16.07.1941 – 20.09.2021 Ժենյա Ավետիսյան դերասանուհու և ասմունքողի անկապտելի հմայքը ես միշտ համարել եմ ընտիր. բեմական ու բանաստեղծական խոսքը, որ նրան բերել է  հայ լավագույն ասմունքողներից մեկի համբավը, նույնքան զգալի ու ընդունելի է, որովհետև դա ապացուցել է հենց ինքը՝ արտիստուհին, իր քնքուշ, քնարական արտասանությամբ, յուրօրինակ թատերական բնույթ կրող բազմաթիվ գրական իր երեկոների ժամանակ: Բնավ անհրաժեշտ չէ հետադարձ ակնարկ նետել Ժենյա Ավետիսյանի գործունեության որևէ շրջանին, քանզի նրա երեկն ու այսօրը, յուրաքանչյուր բեմելը, ամեն մի համերգ, այո, այո, համերգ, ասմունքային լայնածավալ երեկո, որի պսակը եղել...

Աշոտ ՀՈՎՍԵՓՅԱՆ / «ԳԻՇԵՐՎԱ ԵՐԱԶՆԵՐՆ ՈՒ ՄԱՐԶԱՀԱԳՈՒՍՏՈՎ ՓՈՂԿԱՊԱՎՈՐ ՄԱՐԴԸ»

Աշոտ ՀՈՎՍԵՓՅԱՆԻ «ԳԻՇԵՐՎԱ ԵՐԱԶՆԵՐՆ ՈՒ ՄԱՐԶԱՀԱԳՈՒՍՏՈՎ ՓՈՂԿԱՊԱՎՈՐ ՄԱՐԴԸ» պիեսը տպագրվել է «Դրամատուրգիա» հանդեսի 2009 թ., թիվ 16-17-ում Շատ հաճախ «փոքր» մարդն ավելի Մեծ է, քան շատուշատ «մեծամեծք»: Հանճարեղ Չարլի Սպենսերի առինքնող կերպարները վկա… Մարդս՝ իր առօրյա կյանքով ու երազներով: Ու երազներո՞ւմ, թե՞ արթմնի՝ Մարդը շատ հաճախ գնում ու դեմ է առնում անանցանելի պատի: Ու թե հնար չիք էդ պատը շրջանցելու, ստիպված ետ է դառնում: Հո պատը չի՞ ծակելու: Չի կարող, չէ՞: Աշխարհում, թերևս, դա հենց այդպես է, որ կա: Իսկ մերկ մարդը մյուս...

Ալեքսանդր Թոփչյան / ԱՅՆՏԵՂ

07.09.1939-03․09․2021 ԱՅՆՏԵՂ, ԲԱՅՑ ԴԵՊԻ Ո՞ՒՐ… Գրական գործեր կան, որոնք տարիներով կարող են չգրվել և այդպես էլ մնում են չիրականացված: Սակայն բավական է փոքրիկ մի խթան, աննկատելի մի դրդում կամ հուշող մի խոսք, որպեսզի անմիջապես ստեղծագործական ծնունդը կայանա: Ինձ համար նման խթան դարձավ Էրազմ Ռոտերդամցու «Գովք տխմարության» փառահեղ գրքի մի դրվագը, որտեղ հեղինակը գրում է, թե մարդկային ցեղի դժբախտության հիմնական պատճառն այն է, որ մարդը խախտել է իր բնական սահմանները: Այս նախադասությունն իր արտաքուստ պարզության և դյուրամատչելիության տակ մի վտանգավոր բազմիմաստություն ունի, որը կարող...