admin

ԹԱՏԵՐԱԿԱՆ ՊԱՐԱՊՈՒՐԴ. Հակոբ Ղազանչյան

Չգիտեմ՝ ինչպես բեմադրիչի, բայց դրամատուրգի համար ստեղծագործական լավագույն հոգեվիճակն այն է, երբ զանգում է բեմադրիչն ու ոչ թե պարզապես պիես է պատվիրում, այլ առաջին հայացքից անլուծելի, խելահեղ, անհեթեթ (ցանկը շարունակեք՝ ըստ ցանկության) մի գաղափար է տալիս ու հեռախոսն անջատում է: Եվ ի՜նչ աննկարագրելի պահ, է, երբ դրամատուրգը առաջին հայացքից անլուծելի, խելահեղ, անհեթեթ… գաղափարը նրան է վերադարձնում՝ պիեսի վերածած: Տարբեր առիթներով ասել եմ, բայց հիմա վերջապես գրեմ (քանզի գիրը ժամկետ չունի). եթե ժամանակին Հակոբ Ղազանչյանը չառաջարկեր՝ «Կգրե՞ս մոնոպիես երկու դերասանի համար», չէր գրվի «Երկրորդ կտակը»...

Սամվել ԽԱԼԱԹՅԱՆ / «ՎԵՐՋԻՆ ԾԱՂՐԱԾՈՒՆ»

  Սամվել ԽԱԼԱԹՅԱՆԻ «ՎԵՐՋԻՆ ԾԱՂՐԱԾՈՒՆ» պիեսը տպագրվել է «Դրամատուրգիա» հանդեսի 2001-2002 թ.թ., թիվ 4-5-ում         Ամենամեծ դրամատուրգն ու բեմադրիչը Արարիչն է։ Այդ ՆԱ էր, որ ստեղծեց Տիեզերք-թատրոնը, կառուցեց Երկրագունդ-բեմը և գրեց Կյանք-պիեսը։ Հիրավի՝ հանճարե՜ղ, Աստվածաշունչ թատրոն, որտեղ գործող անձանցից և ոչ մեկը չի ցանկանում հոծախմբում լինել։ Ամեն մեկը ձգտում է լինել գլխավոր դերում։ Եվ այդ անհագուրդ տենչը բոլոր դարերում բերել է կոտորած ու արյուն, ավեր ու սով։ Մինչդեռ Տիեզերք-թատրոնի Կյանք-պիեսում ամեն մեկիս դերն սքանչելի է, եթե երբևէ բոլորս հասկանանք, որ...

ԹԱՏԵՐԱԿԱՆ ՊԱՐԱՊՈՒՐԴ. Անուշ Ասլիբեկյան

Տարիներ առաջ էր: Բեմադրվել էր պիեսներիցս մեկը, որը բարեհաճ ընդունելության արժանացավ հանդիսատեսի և թատերական քննադատների կողմից: Ինչ-որ չափով, ներքուստ զարմացած էի, ներկայացումը, այո, «ստացվել էր», բայց թե որքանո՞վ էր հարազատ մնացել իմ ասելիքին… Բայց իմ Առաջին պրեմիերայից հետո (որը շա՛տ ավելի տարիներ առաջ էր) ինքս ինձ խոստացել էի՝ երբեք հրապարակավ դժգոհություն չհայտնել, որովհետև ես իմն արել եմ գրասեղանի առաջ, սպիտակ թղթին հանձնելով իմ ասելիքը, իսկ թատրոնում՝ բեմում նրանից ներկայացում արարողները պիտի իրե՛նց ասելիքն ասեն: Ինչ որ է, այդ համընդհանուր հաջողության մթնոլորտում պատահաբար տեղեկանում...

ԹԱՏԵՐԱԿԱՆ ՊԱՐԱՊՈՒՐԴ.Արմեն Սաֆարյան

  Երբ երիտասարդ, բայց արդեն «շնորհալի» գնահատականին արժանացած և ապագայի հույսեր ներշնչող ռեժիսոր Արմեն Սաֆարյանը նշանակվեց Գավառի դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար, անկախ, ինքնուրույն ստեղծագործելու պայծառ հեռանկարի հետ նրան սպասում էր «հաճելի անակնկալ»՝ Լևոն Քալանթարի անվան թատրոնը հիմնովին վերանորոգման մեջ էր, իսկ թատրոնի մարդիկ պատսպարվել էին… վառված դպրոցում: Հիրավի, տպավորիչ սկիզբ, որը սակայն, չխանգարեց, որ երեք տարի թատրոնը գործի, նոր բեմադրություններ արվեն, ու նույնիսկ (ինչպիսի՜ կուրաժ) Երևանից դերասաններ հրավիրվեն նման «դրախտային» պայմաններում խաղալու: Չէ, ինչ ուզում եք ասել, լավ բան է երիտասարդ, ես կասեի՝...

Խաչիկ ՉԱԼԻԿՅԱՆ / «ՌՈՍԻՆԱՆՏ»

Խաչիկ ՉԱԼԻԿՅԱՆԻ «ՌՈՍԻՆԱՆՏ» պիեսը տպագրվել է «Դրամատուրգիա» հանդեսի 2001-2002 թ.թ., թիվ 4-5-ում     ԹԱՄԲԻՆ ԱՐԺԱՆԱՊԱՏՎՈՐԵՆ ՆՍՏԵԼՈՒ ՀԻՄՆԱՐՎԵՍՏԸ «Կռվել հողմաղացի դեմ, որպեսզի աշխարհը վերագտնի արդարությունը»։ Միջոցը գաղափարի վերածելու դոնկիխոտյան հանճարեղ բանաձևը այսօր էլ, իռացիոնալ միտքն անգամ, անզոր է լիարժեք վերծանել։ Եվ անխուսափելի է դառնում մեր օրերում էլ այն իրագործելը ցավալիորեն կենսունակ մի բանաձևում. «Խելացնորության դիմակի տակ պայքարել հանուն պայծառ երազի»։ Իսկ երբ դոնկիխոտյան վեհ գաղափարները ծաղրի են ենթարկվում «նրա քնձռոտ ձիու» կողմից, հավերժական գլուխգործոցի մեջ մեզ խիստ ծանոթ այժմեական երանգներ են հայտնվում։ Թերևս...

Ալեքսանդր ԹՈՓՉՅԱՆ / «Ե՛Վ ՄԱՐԴ, Ե՛Վ ԱՍՏՎԱԾ»

Ալեքսանդր ԹՈՓՉՅԱՆԻ «Ե՛Վ ՄԱՐԴ, Ե՛Վ ԱՍՏՎԱԾ» պիեսը տպագրվել է «Դրամատուրգիա» հանդեսի 2001-2002 թ.թ., թիվ 4-5-ում     Ինձ համար Շուշանիկը մեր պատմության ամենաարդիական անձնավորություններից մեկն է։ Չափից ավելի համարձակ է նա, խիզախ, նույնիսկ հանդուգն, ծայրաստիճան անհաշտ՝ անարդարության, կեղծիքի և բռնության հանդեպ։ Ցավոք, նրա ողբերգական (և հերոսակա՛ն) պատմությունը մեզ է հասել վկայաբանված, վարքագրված ու կանոնացված։ Այսինքն՝ համաձայն ժանրի պահանջների՝ տաշվել, հղկվել ու հարթվել են բոլոր սուր անկյունները։ Սակայն ոչ իսպառ։ Եկեղեցական գրիչը որքան էլ ջանացել, այնուհանդերձ չի կարողացել վերջնականապես նրանից հնազանդ գառնուկ սարքել։ Եվ...

ԹԱՏԵՐԱԿԱՆ ՊԱՐԱՊՈՒՐԴ. Ժիրայր Դադասյան

1999-ի աշնանն էր, Գեղարվեստի ակադեմիայի դահլիճի բեմում դիտեցի Շ. Բոդլերի «Չարի ծաղիկները» ներկայացումը և այդ երեկոյից հետո դարձա ինքնատիպ թատրոնի, նրա մեծառատով  տաղանդավոր դերասանների ու ղեկավարի ստեղծած Գործերի երկրպագուն:  Նաև՝ նրա «անտանիք ու անբեմ» գոյության ու գործունեության ականատես-վկաներից մեկը… առ այսօր: Չգիտեմ՝ Ժիրայրը հիշո՞ւմ է ներկայացումից հետո իմ հիացական-անպաուզա խոսքաշարը (այլ կերպ չես ասի), բայց հաստատ գիտե (ես էլ հիմա «գլուխ գովեմ»), որ երբ իրականություն դարձավ տարիների երազանքս ու 2000 թվականին լույս տեսավ «Դրամատուրգիայի» 1-ին համարը,  հանդիսիատեսի հիացմունքս վերածվել էր խմբագրի գործի որպես...

Կարինե ԽՈԴԻԿՅԱՆ /«ԼԻԼԻԹ»

Կարինե ԽՈԴԻԿՅԱՆԻ «ԼԻԼԻԹ» պիեսը տպագրվել է «Դրամատուրգիա» հանդեսի 2001-2002 թ.թ., թիվ 4-5-ում       Արդյո՞ք պատահականություն է, որ Արարիչն ստեղծեց Ադամին միակ և անկրկնելի օրինակով, իսկ երբ հերթը հասավ կնոջը… սկզբում եղավ Լիլիթ, հետո՝ Եվա, հետո՞… Ի՞նչ էր փնտրում Արարիչն ու չէր գտնում, իսկ գուցե հակառա՞կը. գտածն այնքան գերազանցում էր սպասելիքին, որ միակ ճիշտ քայլը «հետո»-ին դիմե՞լն էր: Չէ, ասածիս մեջ խաղ չկա, թեև առանց այդ նույն խաղի այսպիսի պիես չի գրվի: Առեղծված էլ չկա, պարզապես իմ կին կերպարներից մեկը մեկ այլ...

THE CLOWN

THE CLOWN mono Հրաժարական թագից, ունեցվածքից իշխանությունից: Սակավներին է հաջողվում արքա ծնվել, իսկ ընտրյալներին՝ արքա մեռնել: Ոմանք ոչ միայն արքա ծնվելու, այլև այդ երազանքը փայփայելու իրավունք անգամ չունեն: Բայց հենց այդ տեսակին է հաջողվում արքա դառնալ: Իսկ իշխանությունը մարդուց խլում է մարդկայինը, իրականության զգացողությունը և սուտը, կեղծիքը, քծնանքն ու ստորաքարշությունն են դառնում միակ ճշմարտություն: * * * Երբ կորցնում ես ամեն ինչ, ոչ մեկին պետք չես: Ամեն ինչը ունեցվածքըմ, իշխանությունը չէ: Ամեն ինչը հավատն է մարդու, մարդկանց, աշխարհի հանդեպ: Երբ կորցնում ես՝ աչքերդ...

ԹԱՏԵՐԱԿԱՆ ՊԱՐԱՊՈՒՐԴ. Մարիաննա Մխիթարյան

Այսքան կանացի, հմայիչ, կերպարներ մարմնավորելիս՝ պրպտող, թատրոնում՝ խոհեմ ու շրջահայաց, թատրոնից դուրս՝ անխոհեմ կենսասեր, որպես ԱՐՄՄՈՆՈ միջազգային փառատոնի տնօրեն՝ անգերազանցելի կազմակերպիչ, և այս ամենը՝ միայն իրեն հատուկ ինքնատիպությամբ: Ի դեպ, Մարիաննա Մխիթարյանի ինքնատիպության հերթական դրսևորումը սեփական ծննդյան օրն էր, որ նա նշեց կորոնավիուսային պարապուրդում՝ մեզանից առանձնացած ու է՛լ ավելի մեզ հարազատացած…  Կարինե ԽՈԴԻԿՅԱՆ — Թատերական ի՞նչ իրավիճակի հետ կհամեմատեք այս օրերը: Մարիաննա ՄԽԻԹԱՐՅԱՆ — Ավելի շատ կինոյի՝ բլոկբաստերի հերոսուհիներից մեկի, որը տարբեր հոգեվիճակներ է վերապրում՝ համապատասխան ժանրի՝ կիրք, վախ, սարսափ, հուզմունք, կարոտախտ… Հույս...