admin

Ժակ ԱՆՐԱՐ / «ԿԱՆԱՆՑ ԳՈՒՅՆԵՐԸ»

Ժակ ԱՆՐԱՐԻ «ԿԱՆԱՆՑ ԳՈՒՅՆԵՐԸ» պիեսը տպագրվել է «Դրամատուրգիա» հանդեսի 2001-2002 թթ., թիվ 4-5-ում       Ժակ ԱՆՐԱՐ   ԿԱՆԱՆՑ ԳՈՒՅՆԵՐԸ Գործող անձինք ԿԻՆ 17 նկարիչ 2 դերասանի կատարմամբ   Էկրանի վրա, որը քիչ ուշ կօգտագործվի որպես շիրմա, երաժշտության ուղեկցությամբ ցուցադրվում են կանանց ներկայացնող դասական կտավներ։ Վերջինը կլինի Գոյայի «Տիրանան»։ Երբ լույսը վառվում է, տեսնում ենք Կնոջը՝ նկարի կերպարի կենդանի վերարտադրությունը իրեն համապատասխանող շրջանակի մեջ։ Մտնում է Կլոդ Մոնեն՝ թանգարանի այցելուի հանդարտ քայլվածքով։ Կանգ է առնում և դիտում։ ՄՈՆԵ — Ինչ ապուշ տեսք...

ԹԱՏԵՐԱԿԱՆ ՊԱՐԱՊՈՒՐԴ. Ռուբեն Բաբայան

  Ռուբեն Բաբայանի մասին կարելի է գրել շատ երկար: Մի ամբողջ տրակտատ մարդու մասին, ով ամենուր է՝ միջազգային  թատերական փառատոներին ու քաղաքական ամենասուր հարցերին նվիրված դեբատներում, օրինաստեղծ նախաձեռնությունների առաջին՝ թեժ գծում և եթերում՝ մշակութաբանական թեմաներով զրուցելիս: Նա բարդույթ չունի՝ նույն ինքնավստահ հանդարտությամբ  կբանավիճի ադրբեջանցի մշակութային գործչի և իր ուսանողի հետ: Իսկ այդ ամենի հենքում՝ Տիկնիկային թատրոնի կառավարման վահանակը այնպիսի՛ իմաստնությամբ է ուղղորդում, որ թատրոնում սկսնակի ու վաստակավորի համար ստեղծագործելու իրավահավասար մթնոլորտն է իշխում: Գուցե այսքան բազմազբաղությո՞ւնն էր պատճառը, որ մեր բլից-հարցազրույցին տվեց ամենակարճ...

Բնական ինտոնացիայի և սովորական մարդկանց ժամանակը / Գայանե ՄԿՐՏՉՅԱՆ

    Հայ թատրոնի վերջին երեսնամյակը մի ժամանակաշրջան է, երբ թատրոնի, ընդհանրապես արվեստի մասին  գրելը դարձավ անկարևոր, անհարկի, չվճարվող, քանի որ դադարել էին հրատարակվել մասնագիտական թերթ ու ամսագիր: Այսպիսով, արվեստի քննադատությունը (թատրոն, կինո) մնաց և մնում է  օրաթերթերի մշակութային էջերի մենաշնորհը, որոնցում ավելի  խրախուսելի է հարցազրույցը, սկանդալը, քան մասնագիտական խոսքը:   Անկախության թատրոն՝ մերժված և սիրելի Անկախության թատրոնի զարգացման միտումներն ու գեղագիտական նոր ընկալումները վեր հանող բազմաթիվ թատերախոսականներ ցրված են մամուլի էջերում ու մոռացված, ուստի անհրաժեշտություն կա դրանք ի մի բերելու:  Համակարգելու այս...

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆ և Վիգեն ՍՏԵՓԱՆՅԱՆ / «ՇՈՒՆՆ ՈՒ ԿԱՏՈՒՆ»

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ և Վիգեն ՍՏԵՓԱՆՅԱՆԻ «ՇՈՒՆՆ ՈՒ ԿԱՏՈՒՆ» պիեսը տպագրվել է «Դրամատուրգիա» հանդեսի 2001-2002 թթ., թիվ 4-5-ում     Այն, որ թատերագիրն առաջին մասնագիտությունն է, կարծում եմ, փաստ է բոլորի համար։ Սակայն որ բեմադրիչները օր ու գիշեր փնտրում են լավ հայկական պիես ու միշտ չէ, որ գտնում են, դա էլ, ցավոք, անհերքելի փաստ է։ Երևի դա է հիմնական պատճառ դառնում, որ դերասաններն ու բեմադրիչները գրիչ են վերցնում և սկսում գրել։ Ի դեպ, նկատեմ, որ գրական ժանրերից թերևս միայն թատերագրությունն է, որ առանց թատրոնի,...

Լեոնիդ ԶՈՐԻՆ / ՄՈԼԱԳԱՐԸ

Լեոնիդ ԶՈՐԻՆԻ «ՄՈԼԱԳԱՐԸ» պիեսը տպագրվել է «Դրամատուրգիա» հանդեսի 2001-2002 թթ., թիվ 4-5-ում       Ժամանակակից կատակերգություն   Գործող անձինք ԱԼԵՔՍԱՆԴՐԱ ՎԻՏԱԼԵՎՆԱ – դերասանուհի ԱՆԱՀԻՏ – ֆլեյտահարուհի ՄՈՆԳՈԼՈՎ – Անահիտի ամուսինը, հրապարակախոս ՄԱՍՈՆԵՐ – պատմաբան ՉԵՏՎԵՐԳՈՎ – սոցիոլոգ   Ալեքսանդրա Վիտալևնայի հյուրասենյակը։ Պատերին տանտիրուհու լուսանկարներն են՝ կյանքում ու տարբեր դերերում։ Նրա հյուրը Անահիտն է՝ հարևանուհին։ ԱՆԱՀԻՏ – Մոլագա՛ր։ Փողոցներում ազատ ու անպատիժ մոլագար է թափառում: ԱԼԵՔՍԱՆԴՐԱ — Անիծվե՛ս դու։ Անիծվես՛դու։ Անիծվե՛ս դու։ ԱՆԱՀԻՏ — Ալեքսանդրա Վիտալևնա… մի՞թե այդ դերն ավելի կարևոր է այն...

ՍԱՔՈՆ ԿԼԻՄԱՔՍ ՈՒՆԻ*

(Վաղաժամ )   Չնվիրվեց հանճարի  150-ամյակին: Գարուն ա, ձուն ա արել: Ո՛չ, սա անցյալ տարվա մյուս հոբելյարի մշակումից սովորաբար մեջբերվող շահարկուն բառաբեկորներն են: Արժանիորեն դասականացված խոսքեր, որոնք, ըստ ֆինանսական հոտառության, որպես համամշակութային անցագիր էին ծառայում՝ իրենց ստվերային արվեստասիրությունը մատուցողների համար: Պատկերավոր ասած՝ բացի դրացուս սևորակ կատվից, շատ-շատերն իրենց հոգու պարտքն էին համարում Կոմիտասի կամ Հ. Թումանյանի հիշատակին նվիրված մշակութային միջոցառումներ հեղինակել: Հաշվի չառնելով, թե իրենց ստեղծագործական ներուժը որքանո՞վ է համապատասխանում արվեստի նման նմուշները հավուր պատշաճի եթե ոչ մեկնաբանելուն, ապա գոնե վերարտադրելուն: Խե՜ղճ հանճարներ…...

«ԽԵՂՃ ՄԱՐԴԻԿ»

Առցանց պրեմիերա ռուսական թատրոնում. Կ․ Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնը շարունակում է հեռավար աշխատանքը։ Մայիսի 5-ին, ժամը 20:00-ին թատրոնի ֆեյսբուքյան պաշտոնական էջում՝ https://www.facebook.com/Stanislavskitheater/ կցուցադրվի ըստ Ֆ․ Մ․ Դոստոևսկու համանուն վեպի «ԽԵՂՃ ՄԱՐԴԻԿ» պիեսը՝ թատերականացված ընթերցում ձևաչափով, Մանվել ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ռեժիսուրայով։ «ԽԵՂՃ ՄԱՐԴԻԿ» ներկայացման առաջնախաղը նախատեսված էր թատրոնի փոքր բեմում՝ ապրիլի 21-22-ին, սակայն հասկանալի պատճառներով բեմադրական աշխատանքները դադարեցվել են։ Ներկայացման մեջ ընդգրկված են թատրոնի դերասաններ Մանվել ԽԱՉԱՏՐՅԱՆԸ և Լիլիա ՄՈՒԿՈՒՉՅԱՆԸ, ով նաև պիեսի բեմականացման հեղինակն է։ Վիդիոտեսագրությունն իրականացրել է թատրոնի լուսա և տեսանկարահանման ստուդիայի պատասխանատու...

ՌԵԺԻՍՈՐԻ ՄՏԱՀՂԱՑՈՒՄԸ. ՆՈՐ ՁԵՎԱՉԱՓ ԵՎ ՊԻԵՍԻ ՆՈՐ ԺԱՆՐԱՏԵՍԱԿ

Համաշխարհային պանդեմիայի՝ կորոնավիրուսի սկզբնաշրջանում վանաձորցի բեմադրիչ Տիգրան Սուքիասյանը միտք հղացավ, իսկ ըստ նրա, բեմադրական այդ ձևաչափի իրագործման մասին առաջին անգամ ծանոթացավ և սկսեց մտածել էր դեռ մոսկովյան ուսումնառության շրջանում, ստեղծել օնլայն լայվ (կենդանի) թատրոն, որտեղ արտիստը կխաղա ուղիղ եթերում տեսազանգի միջոցով, իսկ խաղային արտահայտչաձերը բավականին կտարբերվեն բեմական խաղից: Ապրիլի սկիզբներին Տ. Սուքիասյանը ձեռնամուխ եղավ այդ ձևաչափի իրականացմանը, որն առաջին անգամ է լինելու Հայաստանում: Այս պահին Ղազախստանում և Ռուսաստանում նույնպես իրականացնելու են նման ձևաչափ: Բեմադրիչը, կողմ լինելով թատերագիր-ռեժիսոր համագործակցության մշակույթին, իր մտահղացումն իրականացրեց, Հայաստանի...

ԹԱՏՐՈՆՈՒՄ ՄԵԿՆ ԷԼ ՄԱՐՏԻԿ Է

«Մարտադաշտում մեկն էլ զինվոր է» իրողության թատերական տարբերակը   Մարտի 4-ն էր: Կարանտին չկար, թեև օդում արդեն թևածում էր կորոնավիրուսի տագնապը: Մարտի 4-ն էր ու կար «Արտավազդ» մրցանակաբաշխության հստակ ժամանակցույցը, որը մեզ տարավ Ստեփանակերտ: Վ. Փափազյանի թատրոնը մասնակցության հայտ էր ներկայացրել «Լուսաբացից առաջ» ներկայացումով: Մինչ կհնչեր ներկայացումն ավետող հրավերը, ժյուրիի անդամները հասցրին հանդիպել թատերախմբի անդամների հետ, ջերմ զրուցել… Իսկ իմ բախտը բերեց, ես ծանոթացա թատրոնի գրական-գեղարվեստական բաժնի վարիչ Կարինե Ալավերդյանի հետ ու հայտնաբերեցի թատրոնի Նվիրյալի: Միայն թվեմ նրա հեղինակած գրքերը՝ «Լեոնիդ Հարությունյան» (2000 թ.),...

Գևորգ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ /«ՈՉԽԱՐԻ ԱՂԲՅՈՒՐԸ»

Գևորգ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ «ՈՉԽԱՐԻ ԱՂԲՅՈՒՐԸ» պիեսը տպագրվել է «Դրամատուրգիա» հանդեսի 2001-2002 թ.թ., թիվ 4-5-ում     Յոթանասուն տարի հայ թատրոնը սովետական թատրոնի նմանակողը եղավ թե՛ գեղարվեստական ձևի, թե՛ գաղափարային իմաստով։ Մենք չունեինք մեր ազգային պետությունը, որ բեմում արծարծեինք մեր ժողովրդի ազգային շահերն ու ձգտումները։ Պատմական ճշմարտությունն անտեսված էր և մեր թատերգությունը հիմնականում օտարոտի գաղափարների քարոզչի դերն էր ստանձնել։ Այսօր, երբ լավից-վատից ունենք մեր պետությունը, ես կասեի՝ դեռ չկայացած վիճակում, պետության կայացման հետ, համոզված եմ, կստեղծվի նաև Հայոց մշակույթի ժառանգականությունից սերված ազգային թատերգության ֆենոմենը։ Ինչպես...