ԿԵՐՊԱՐՆ ԱՎԵԼԻ ՀԵՏԱՔՐՔԻՐ Է, ՔԱՆ ՔՈ ԱՆՁԸ
Հազվադեպ է պատահում, որ դերասանուհին կերպարային զգացողության տեսանկյունից աշխարհի քաղաքացի է լինում: Բեմից հրամցրած հուզերանգները ազգային պատկանելություն չճանաչող համամարդկայինի նշաձողին հասցնում: Ինչպես որ դա իր էմոցիոնալ խորությամբ անում է մասնագիտական բարեխղճության գաղափարակիր Լուսինե Կոստանյանը: Անկախ այն հանգամանքից՝ կերպարն ազգային նկարագրի տե՞ր է, թե՞ արտասահմանյան գրականության ներկայացուցիչ: Տիգրան Մարտիրոսյան — Առավելապես հոգեբանական տիպին պատկանող դերասանուհի ես: Ի՞նչ է քեզ համար կերպարային ապրումակցումը: Կա՞ այն արդյոք քո պրակտիկայում: Լուսինե Կոստանյան – Պայմանավորված է այն հանգամանքով, թե ինչպիսի կերպար է: Հիմնականում առկա է: Փորձում...
