admin

Վալերի ՓԻԼՈՅԱՆ / ՏԱԳՆԱՊՆԵՐ ՎԱՍՆ ՀԻՇՈՂՈՒԹՅԱՆ-2 ԿԱՄ ԱԴԱՄՈՐԴՈՒ ԱՅԼԱՍԵՐՈՒՄԸ

(Մ. Իշխանի «Մեռնիլը որքան դժվար է» և  Կ. Խոդիկյանի «Մեկ ժամ հիշողություն» պիեսները) Նախաբան: Գիրը ճշմարտության պահապանն է և կեղծիքի առհավատչյան: Գիրը հիշողության երաշխավորն է, միաժամանակ կարող է հաստատագրել մոռացումը, որի տարբերակներից մեկն էլ հորինված հիշողությունն է: Հր. Մաթևոսյանն է ասում. «Թուղթը սպիտակ է լինում, հետո ինչ գրում, էդպես հնազանդ էլ սևանում է» [13, 610]: Եվ երկար ժամանակի մեջ կերտվում է հիշողություն, որ կարող է ճշմարտություն, նաև կեղծիք պարունակել: Ի՞նչ ենք ակնկալում մեր մեկուսացող գրից, և ինչպե՞ս ենք պարտադրում մեր հիշողությունը այլոց, բայց...

Կարինե ԱԼԱՎԵՐԴՅԱՆ / ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏԻ ՎԱՀՐԱՄ ՓԱՓԱԶՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԴՐԱՄԱՏԻԿԱԿԱՆ ԹԱՏՐՈՆԻ ՆՇԱՆԱՎՈՐ ԱՐՎԵՍՏԱԳԵՏՆԵՐԸ.

  ՄԵՐՕՐՅԱ ԹԱՏՐՈՆԻ ՆՎԻՐՅԱԼՆԵՐԸ       ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆ ԴԻԱՆԱ ՀՐԱՆՏԻ   Ծնվել է 1971թ. մար­տի 11- ին Ստե­փա­նա­կեր­տում: 1988թ. ավար­տել է քա­ղա­քի թիվ 3 միջն. դպ­րո­ցը: 1989-1991թթ. սո­վո­րել է Ստե­փա­նա­կեր­տի Վ. Փա­փազ­յա­նի ան­վան պե­տա­կան դրա­մա­տի­կա­կան թատ­րո­նի դե­րա­սա­նա­կան ստու­դի­ա­յում: 1991-1993թթ. աշ­խա­տել է թատ­րո­նում որ­պես դե­րա­սան: 1994-2006թթ. աշխա­տել է տար­բեր կազ­մա­կեր­պու­թյուն­նե­րում, 2007թ. վե­րա­դար­ձել է թատ­րոն և մինչ այ­սօր ծառայում է թատրոնի բեմին: 2013թ. հե­ռա­կա ու­սուց­մամբ ավար­տել է Ստե­փա­նա­կեր­տի «Գրիգոր Նա­րե­կա­ցի» պե­տար­տո­նագր­ված հա­մալ­սա­րա­նի տար­րա­կան կր­թու­թյան ման­կա­վար­ժու­թյուն և մե­թո­դի­կա բաժ­նի բա­կա­լավ­րի­ա­տը: Դ. Մե­լիք­սե­թյա­նի լա­վա­գույն դե­րա­կա­տա­րում­նե­րից են` Անուշ­իկ...

Կարինե ԱԼԱՎԵՐԴՅԱՆ / ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏԻ ՎԱՀՐԱՄ ՓԱՓԱԶՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԴՐԱՄԱՏԻԿԱԿԱՆ ԹԱՏՐՈՆԻ ՆՇԱՆԱՎՈՐ ԱՐՎԵՍՏԱԳԵՏՆԵՐԸ

Կարինե ԱԼԱՎԵՐԴՅԱՆ / ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏԻ ՎԱՀՐԱՄ ՓԱՓԱԶՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԴՐԱՄԱՏԻԿԱԿԱՆ ԹԱՏՐՈՆԻ ՆՇԱՆԱՎՈՐ ԱՐՎԵՍՏԱԳԵՏՆԵՐԸ. ՄԵՐՕՐՅԱ ԹԱՏՐՈՆԻ ՆՎԻՐՅԱԼՆԵՐԸ   Ա. ԳԵՂԱՐՎԵՍՏԱ — ՍՏԵՂԾԱԳՈՐԾԱԿԱՆ ԱՆՁՆԱԿԱԶՄ   Դերասանական կազմ       ԳԱԲՐԻԵԼՅԱՆ ԱՐՄԻԴԱ ՍԱՐԳՍԻ   ԼՂՀ վաս­տա­կա­վոր ար­տիստ (2008թ.), պարգևատր­վել է ՀԹԳՄ Ոս­կե մե­դա­լով (2012թ.): Ծն­վել է 1947թ. հուն­վա­րի 16-ին ԼՂԻՄ Խա­նա­ծախ գյու­ղում: Ու­սում­նա­ռու­թյու­նը ստա­ցել է նախ` տե­ղի ու­թամ­յա դպ­րո­ցում, ապա 1964թ. ավար­տել է Բա­լու­ջա­յի միջ­նա­կարգ դպ­րո­ցը: 1964-1967թթ. ապ­րել և աշ­խա­տել է Բա­քու քա­ղա­քում: 1968թ. ըն­դուն­վել է Ստե­փա­նա­կեր­տի Մ. Գոր­կու (այժմ` Վ.Փա­փազ­յա­նի) ան­վան թատ­րո­նի դե­րա­սա­նա­կան ստու­դի­ան, որը...

Կարինե ԱԼԱՎԵՐԴՅԱՆ / ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏԻ ՎԱՀՐԱՄ ՓԱՓԱԶՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԴՐԱՄԱՏԻԿԱԿԱՆ ԹԱՏՐՈՆԻ ՆՇԱՆԱՎՈՐ ԱՐՎԵՍՏԱԳԵՏՆԵՐԸ.

ՄԵՐՕՐՅԱ ԹԱՏՐՈՆԻ ՆՎԻՐՅԱԼՆԵՐԸ   Ա. ԳԵՂԱՐՎԵՍՏԱ — ՍՏԵՂԾԱԳՈՐԾԱԿԱՆ ԱՆՁՆԱԿԱԶՄ   ԽԱՉԱՏՐՅԱՆ ՌՈՒԶԱՆՆԱ ՍՈՒՐԵՆԻ Պարգևատր­վել է ՀՀ մշա­կույ­թի նա­խա­րա­րու­թյան «Ոս­կե մե­դա­լով» (2019 թ.): Ծն­վել է 1989 թ. հու­լի­սի 25-ին ԼՂԻՄ Աս­կե­րա­նի շր­ջա­նի Պա­տա­րա գյու­ղում: Ու­թամ­յա դպ­րոցն ավար­տել է տե­ղում` 2005 թ., իսկ միջ­նա­կար­գը` Ստե­փա­նա­կեր­տի թիվ 2 միջ­նա­կարգ դպ­րո­ցում` 2007 թ.: Նույն թվա­կա­նին ըն­դուն­վել է Երևանի մե­նեջ­մեն­թի հա­մալ­սա­րա­նի իրա­վա­բա­նա­կան ֆա­կուլ­տե­տը, որն ավար­տել է 2011 թ.: Ըն­թացս սո­վո­րել է նաև Ստե­փա­նա­կեր­տի պետդ­րամ­թատ­րո­նի դե­րա­սա­նա­կան ստու­դի­ա­յում (2008-2010 թթ.), իսկ 2009 թ-ից մի­ա­ժա­մա­նակ աշ­խա­տել է որ­պես դե­րա­սա­նու­հի: Խա­ղա­ցել է...

Կարինե ԱԼԱՎԵՐԴՅԱՆ / ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏԻ ՎԱՀՐԱՄ ՓԱՓԱԶՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԴՐԱՄԱՏԻԿԱԿԱՆ ԹԱՏՐՈՆԻ ՆՇԱՆԱՎՈՐ ԱՐՎԵՍՏԱԳԵՏՆԵՐԸ. ՀԱՎԵՐԺԻ ՃԱՄՓՈՐԴՆԵՐԸ  

        ԳՐԻԳՈՐՅԱՆ ՇՈՒՇԻԿ ՍԱՐԳՍԻ (20.05.1916 – 12.10.1994)   Ադրբեջանա­կան ԽՍՀ վաս­տա­կա­վոր ար­տիստ (1979թ.): Ծն­վել է 1916 թ. մա­յի­սի 20-ին ԼՂԻՄ Շուշ­ի­ի շր­ջա­նի Հին շեն գյու­ղում: 1933 թ. տե­ղա­փոխ­վել է Բա­քու և աշ­խա­տան­քի ան­ցել Վո­լո­դարս­կու ան­վան կա­րի ֆաբ­րի­կա­յում: Այ­նու­հետև դար­ձել է Բաք­վի Շա­հում­յա­նի ան­վան մշա­կույ­թի տան թա­տե­րա­կան խմ­բի դե­րա­սա­նու­հի, որը ղե­կա­վա­րում էր նշանավոր ար­տիստ Ալ. Հով­հան­նիս­յա­նը: 1935-1939 թթ. սո­վո­րել է Բաք­վի թա­տե­րա­կան ու­սում­նա­րա­նում, որն ավար­տե­լուց աշ­խա­տան­քի է ան­ցել Ստե­փա­նա­կեր­տի պե­տա­կան դրա­մա­տի­կա­կան թատ­րո­նում: Նրա բե­մա­կան կյան­քի առա­ջին շր­ջա­նի լա­վա­գույն դե­րա­կա­տա­րում­նե­րից էին. Ջեմ­մա...

Կարինե ԱԼԱՎԵՐԴՅԱՆ / ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏԻ ՎԱՀՐԱՄ ՓԱՓԱԶՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԴՐԱՄԱՏԻԿԱԿԱՆ ԹԱՏՐՈՆԻ ՆՇԱՆԱՎՈՐ ԱՐՎԵՍՏԱԳԵՏՆԵՐԸ. ՀԱՎԵՐԺԻ ՃԱՄՓՈՐԴՆԵՐԸ

   Բ. ԴԵՐԱՍԱՆԱԿԱՆ ԱՆՁՆԱԿԱԶՄ   ԿՈՐԳԱՆՅԱՆ ՄԻՔԱՅԵԼ ԱԼԵՔՍԱՆԴՐԻ (16.05.1907-28.05.1974)   Ադր­բե­ջա­նա­կան ԽՍՀ վաս­տա­կա­վոր ար­տիստ (1954թ.), ժո­ղովր­դա­կան ար­տիստ (1960թ.), ԼՂՀ «Մես­րոպ Մաշ­տոց» շքան­շա­նա­կիր (2001թ.): Ծն­վել է 1907թ. մա­յի­սի 16-ին Գան­ձա­կում: Յոթ­նամ­յակն ավար­տե­լուց` մեկ­նել է Բա­քու, սո­վո­րել կոշ­կա­կա­րու­թյուն, մի­ա­ժա­մա­նակ մաս­նակ­ցել կաշ­ե­գործ­նե­րի ար­հես­տակ­ցա­կան մի­ու­թյան ակում­բի թա­տե­րա­կան խմ­բի բե­մադ­րու­թյուն­նե­րին, ինչն էլ որոշ­իչ է դար­ձել նրա հե­տա­գա ճա­կա­տագ­րի հա­մար: 1927թ. ըն­դուն­վել է Բաք­վի Հայ դրա­ման, որ­տեղ էլ սկիզբ է դրել իր դե­րա­սա­նա­կան պրո­ֆե­սի­ո­նալ գոր­ծու­նե­ու­թյա­նը: 1932-ին տե­ղա­փոխ­վել է Ստե­փա­նա­կեր­տի նո­րա­բաց պե­տա­կան հայ­կա­կան թատ­րոն` դառ­նա­լով նրա հիմ­նա­դիր­նե­րից մե­կը: Մ. Կոր­գան­յա­նն...

Կարինե ԱԼԱՎԵՐԴՅԱՆ / ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏԻ ՎԱՀՐԱՄ ՓԱՓԱԶՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԴՐԱՄԱՏԻԿԱԿԱՆ ԹԱՏՐՈՆԻ ՆՇԱՆԱՎՈՐ ԱՐՎԵՍՏԱԳԵՏՆԵՐԸ

ՀԱՎԵՐԺԻ ՃԱՄՓՈՐԴՆԵՐԸ  Ա. ԳԵՂԱՐՎԵՍՏԱ—ՍՏԵՂԾԱԳՈՐԾԱԿԱՆ ԱՆՁՆԱԿԱԶՄ   ԱԼՎԱՐՅԱՆ ԿԱՐՈ  ՍՈՂՈՄՈՆԻ (24.04.1895 — 19.10.1963)   Ադրբեջանական ԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1954թ.): Ծն­վել է 1895 թ. ապ­րի­լի 24-ին Ախալց­խա քա­ղա­քում: Նախ­նա­կան կր­թու­թյունը ստա­ցել է տե­ղում, ապա ու­սու­մը շա­րու­նա­կել է Վե­նե­տի­կի Մու­րադ-Ռա­ֆա­յել­յան վար­ժա­րա­նում, հե­տո` Հռո­մի Լևոն­յան վար­ժա­րա­նում: Փայ­լուն գի­տե­լիք­նե­րով վե­րա­դար­ձել է Թիֆ­լիս, կարճ մի­ջոց աշ­խա­տել է Հայ­կա­կան թատ­րո­նում, իսկ 1923 թ. մեկ­նել է Մոսկ­վա` սո­վո­րե­լու Հայ­կա­կան դրա­մա­տի­կա­կան ստու­դի­ա­յում, որը գլ­խա­վո­րում էր մեծ դե­րա­սա­նա­պետ Ռու­բեն Սի­մո­նո­վը: 1928 թ. ավար­տե­լով ստու­դի­ան, ընդգրկ­վել է Լե­նի­նա­կա­նի (այժմ` Գյում­րու) նո­րա­բաց դրա­մա­տի­կա­կան թատ­րո­նի...

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏԻ ՎԱՀՐԱՄ ՓԱՓԱԶՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԴՐԱՄԱՏԻԿԱԿԱՆ ԹԱՏՐՈՆ / Կարինե ԱԼԱՎԵՐԴՅԱՆ  

Կարինե ԱԼԱՎԵՐԴՅԱՆ   ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏԻ ՎԱՀՐԱՄ ՓԱՓԱԶՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԴՐԱՄԱՏԻԿԱԿԱՆ ԹԱՏՐՈՆ (սկիզբը՝ 30.04.2020)   * * * 1988-ից սկիզբ առած Արցախյան ազգային-ազատագրական պայքարը հեղաշրջեց ղարաբաղցու կյանքը: Այն իր արձագանքը գտավ և թատրոնում£ Ազգի համար պատմական պահերին միշտ էլ գրողը, արվեստագետը ժողովրդի ներշնչողն ու հառաջընթացներն են եղել, զենք դարձնելով հրապարակախոսությունն ու հայրենասիրական պաթոսը` իրենց ազդեցիկ խոսքով պայքարի են կոչել ժողովրդին: Այդպես էլ 1988 թ. փետրվարին` ազգային զարթոնքի առաջին իսկ օրերին, հանդիսատեսի կողմից սիրված ու ճանաչված դերասաններ Ժաննա Գալստյանը, Բենիկ Օվչյանը, Մարգո Բալասանյանը կանգնեցին այն մտավորականների...

ԱՇՈՏ ԱՐՔԱ, ԳԵՎՈՐԳ ՍՊԱՐԱՊԵՏ / Գուրգեն ԽԱՆՋՅԱՆ

(գեղարվեստական ֆիլմի սցենար) Ֆիլմն սկսվում է շոշափվող ժամանակաշրջանի իրողություններին ծանոթացնող համառոտ տեքստով, որը դիտողի հայացքի առաջ է գրվում՝ իններորդ դարի մեր տարածաշրջանի քարտեզի ֆոնին։ Գրությունն ուղեկցվում է՝ այն ընթերցող հաղորդավարի ձայնով։ Քարտեզը և տեքստը ասես կիսաթափանցիկ էկրանի վրա են արված, որի ետևում Աշոտ Երկաթ արքայի՝ Եգերացիներից բերած զորքի երթն է, որ Վրաստանով մտնում են Հայաստան։  «Հայոց աշխարհ»՝ ճերմակով գրվում է քարտեզին, ուր լճերն ու գետերը կապույտ են, դաշտավայրերն ու անտառները՝ կանաչ, լեռները՝ դեղին, դարչնագույն։ Հետագա տեքստը գրվում է արյան գույնով, «Հայոց աշխարհ» գիրն...

Ռուբեն ՄԱՐՈՒԽՅԱՆ / ԼԱՎՈՒԹՅՈՒՆ ԱՐԱ, ՋՈՒՐԸ ԳՑԻՐ

Այս թատերգությունը աշխարհի ամենամեծ, ամենահանճարեղ, ամենաիմաստուն ու ամենամարդասեր գրողին՝ Հովհաննես Թումանյանին պաշտելով եմ գրել, գրել եմ նրա ստեղծագործության մոտիվներով: Սիրելի ռեժիսոր, սիրելի երաժիշտ ու նկարիչ, սիրելի դերասաններ, ներեք, եթե որևէ բան այնպես չէ: Իսկ եթե բեմադրելու լինեք այս պիեսը, մի կարևոր բան մեկընդմիշտ հիշեք. մեր Հայրենիքից գեղեցիկ երկիր ոչ մի տեղ չկա ու մենք նրա ծառան ենք, նրա տերն ու պաշտպանը… (Հեքիաթ-պիես երկու գործողությամբ՝ Հովհաննես Թումանյանի «ԽՈՍՈՂ ՁՈՒԿԸ» հեքիաթի մոտիվներով)* (Հեքիաթ-պիես երկու գործողությամբ՝ Հովհաննես Թումանյանի «ԽՈՍՈՂ ՁՈՒԿԸ» հեքիաթի մոտիվներով) Նվիրվում է Հովհաննես Թումանյանի...