ԴՈՒՔ ԴԵՄՈԿՐԱՏԻԱ ՉԵ՞Ք ՈՒԶՈՒՄ… / Գուրգեն ԽԱՆՋՅԱՆ
(Երգիծական մոնոպիես մեկ արարով) Գործող անձինք ՔԱՐՈԶԻՉ ԽՐՏՎԻԿ — խրտվիլակ է, որի խոսքը չի լսվում, ենթադրվում է Պատկեր Մեկ բազկաթոռ և մի աթոռ` սեղանի շուրջը, բազմոցին բազմած է Քարոզիչը, աթոռին կծկված է Խրտվիկը, սեղանին` հայտնի քաղցրավենիքներից, Կոկա-կոլա ու նման բաներ, նաև` հաբեր, ներարկիչներ, պատերին` տարբեր դրոշներ: ՔԱՐՈԶԻՉ — Դուք ինչ է` դեմոկրատիա չե՞ք ուզում, դուք դեմոկրատ չե՞ք… Չէ՞… Խոսեք, պարոն… Մտածո՞ւմ եք… Մտածեք, մտածեք… Բայց արա՛գացրե՛ք, մենք շատ ժամանակ չունենք, ժամանակը, ինչպես գիտեք կամ լսել եք, փող է, թե՞ չեք լսել… Թե՞ ձեզ...
