admin

ԿԱԼԱՆՔ / Գուրգեն ԽԱՆՋՅԱՆ

Դրամա մեկ գործողությամբ Գործող անձինք ՏԱՎՐՈՍ — քառասունին մոտ տղամարդ ՄԱՐԴՈ — հիսունին մոտ տղամարդ ՆԱԶՈ — Մարդոյի կինը ԹԻՆԱ — նրանց աղջիկը, երեսունին մոտ ՏԱՏ — Մարդոյի մայրը ԿՈՒԿՈՒ – հարևանուհի ԲԺԻՇԿ Մասնակցում են նաև երկու—երեք ծաղրածու, մեկ մոնստր Ամբողջ գործողությունն ընթանում է Մարդոյի տանը` սեփական տուն քաղաքի արվարձանում, ոչ մեծ, ոչ շքեղ, քաղքենիական կահավորանքով: Գիշերվան մոտ ժամ է, դրսում բուք է, տանը Մարդոն է, Նազոն և Թինան: ՄԱՐԴՈ – (պատուհանից նայելով): Էս բուքը ճամփեքը լցնում ա, հա: ՆԱԶՈ — Ճամփեն ինչի՞դ...

ՄՈՌԱՑՎԱԾ ՕՐԸ ԿԱՄ ԽԱՂ ԲՈԼՈՐ ԺԱՄԱՆԱԿՆԵՐԻ ՀԱՄԱՐ / Կարինե ԽՈԴԻԿՅԱՆ

Պիեսը գրվել է 1998 թվականին, տպագրվել է ՛՛Դրամատուրգիայի՛՛ 1-ին համարում /հունվար-հունիս 2000 թ./:   ԱՅՍ ԽԱՂՆ ԻՆՁ ԴՈՒՐ ՉԻ ԳԱԼԻՍ… …Ինչն ամենևին չի նախանշում այդ խաղին չանդրադառնալու պարտադրանքը: Ընդհակառակը: Իշխանությունն այնքան գայթակղիչ չէ, որքան նրա շուրջ ծավալվող իրարանցումը: Իսկ գուցե ընդհակառա՞կը… Ի՞նչ գիտեմ ՛՛վերևում՛՛ գտնվողի մասին, ով, չկասկածելով անգամ իմ գոյության մասին, գուցե հենց այս պահին տնօրինում է իմ ճակատագիրը: Իմ կամ ինձ հարազատ, գուցե և՝ անծանոթ մարդկանց ճակատագրերը: Նա չի էլ կասկածում իմ գոյության մասին, իսկ ե՞ս… Եվ իմ վերաբերմունքը /այս պահին...

Լևոն ՄՈՒԹԱՖՅԱՆ / ԱՌՆԵՏՆԵՐԸ

(դրամատիկական պատմություն մեկ մասով) ըստ Մ. Վեբերի «ԱՌՆԵՏՆԵՐԸ» պատմվածքի և Բաերի «Միջադեպ» կինոսցենարի Գործող անձինք ՄԱՔՍ ՎԵԲԵՐ — գրող, մոտ 50 տարեկան ՋՈՆ ԼԻՔՈՔ — ջութակահար, մոտ 25 տարեկան ՆԵՆՍԻ — մանրավաճառ, մոտ 60 տարեկան ԿԱՏՐԻՆ — քոլեջի սանուհի, 18 տարեկան ԼԻՎԻՆՍԿԻ — մանր պաշտոնյա, 58 տարեկան ԲՐԻՋԵՐՍ — գործազուրկ, մոտ 30 տարեկան ՀԱՐՐԻ — մոտ 25 տարեկան ԹՈՄ — 27 տարեկան ՊԱՍՏՈՐ — մոտ 70 տարեկան Ուշ աշնանային երեկո Նյու-Յորքում: Հեռվում երևում են երկնաքերերի ուրվագծերը: Մեղմ թափվող անձրևի ձայն: Փողոցի մի հատված,...

Յարոսլավ ՍՏԵԼՄԱԽ / ԿԱՊՈՒՅՏ ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆ

Յարոսլավ Ստելմախը  (1949-2001) Ուկրաինայի անվանի դրամատուրգներից է, մանկագիր, խորհրդային շրջանում «ամենաշատ բեմադրվող» թատերագիրներից: Նրա սցենարով են նկարահանվել մի շարք ֆիլմեր, այդ թվում` «Գնչուհի Ազա», «Սիրո կղզի» և այլն: «Կապույտ ավտոմեքենան» մոնոդրաան համարվում է նրա լավագույն պիեսներից, որը ռուսերեն է թարգմանել հենց ինքը` հեղինակը: Թարգմանչի կողմից Բազմաշերտ կերպար, որ ստեղծագործական պրոցեսում հետահայացությամբ վերադառնում է մանկություն, երիտասարդություն, կատարում ներքին ճշգրտումներ, իսկ վերադարձը դեպի մանկություն իմաստավորում ու լուսավորում է ստեղծագործականը ընթացքը… ԿԱՊՈՒՅՏ ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆ (Տրագիկոմեդիա) Գործող անձ Ա. Գրքեր: Պատին` Ա.-ի մեծ դիմանկարը: Յուղաներկ: Ներքևում` պահարանիկի վրա,...

ԼԵՎՈՆ ԽԵՉՈՅԱՆ / «ՍՊԱՍՈՒՄ»

ԼԵՎՈՆ ԽԵՉՈՅԱՆԻ «ՍՊԱՍՈՒՄ» պիեսը տպագրվել է «Դրամատուրգիա» հանդեսի 2008 թ., թիվ 14-15-ում   Պիեսի մտահղացումը ծրագրելիս լռությանն էլ տեղ հատկացրի: Լևոն ԽԵՉՈՅԱՆ ՍՊԱՍՈՒՄ Պիես երկու գործողությամբ Գործող անձինք ԱՂԱԲԵԿ ՏԱՑՈՒ — պապը ՏՂԱ ՀԱՅՐԸ ՄԱՅՐԸ ՓՈՍՏԱՏԱՐ ԴԱՏԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶ ԳՅՈՒՂԱՑԻՆԵՐ — Վելիխան, Զաքար ՈՒՍՈՒՑՉՈՒՀԻ ԼՐԱԳՐՈՂ — շրջանային թերթից Կոկորդը վիրակապով փաթաթած ՄԻԼԻՑԻՈՆԵՐ ԽՈՇՈՐ ԳԼԽՈՎ ՄԻԼԻՑԻՈՆԵՐ ԵՐԿՈՒ ԲՈՒԺԱԿՆԵՐ ԲԺԻՇԿ ՍԵՔՍՈՊԱԹՈԼՈԳ — ցեդեցիկ կին ՀԻՎԱՆԴ — որին բրդի գործարանի տնօրեն են ասում ՍԵՐՄԱՆ — վրացի ՀԱՄԲՈ ԵՎ ՄԱՅՐՈ — գյուղացի ամուսիններ  ՀԵՌԱԽՈՍԱՎԱՐՈՒՀԻ Գյուղական հողածածկ տուն։ Խառնափնթոր...

Գագիկ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ / ՎԵՐ ԿԱՑ ՈՒ ԳՆԱ

Երբեմն թատրոնը նման է քրքրջացող ծաղրածուի, դե ես էլ ասացի` ժամանակն է` ես էլ քրքջամ: Գործող անձինք ԿԱՐՊ ԿԱՐՊԻՉ — մեծ էներգիայի տեր անձնավորություն ՀԱՍՄԻԿ — մինչև 30տարեկան ԳԵՎՈՐԳ — Հասմիկի ամուսինը ՎԱՂՈ — հարևան ԶՈՔԱՆՉ ԱՌԱՋԻՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆ Պատկեր առաջին Բեմը շրջապատված է կիսաքանդ պարիսպով: Կան անցքեր, որտեղով մարդը կարող է մտնել բեմ: Սենյակի աջ դուռը տանում է խոհանոց, ձախը` լոգարան: Աթոռներ, բազմոց, ջրի ծորակից ջուր է կաթում: Բազմոցին պառկած է Հասմիկը: Գևորգը խնամում է նրան: Ներս է մտնում Կարպ Կարպիչը: ԿԱՐՊ ԿԱՐՊԻՉ...

Կարինե ԽՈԴԻԿՅԱՆ / ԵՍ ԵՄ` ՔՈ ՇԱՀԱՆԵՆ

Քանի՞սը գիտեն, որ աշխարհին հայտնի եսենինյան Շահանեն հայուհի է, արմատներով` Էրզրումից, ծննդավայրը` Ախալցիխեն… Մի օր ռեժիսոր Կարո Բալյանը ծանոթացրեց հիասքանչ Տատա Խաչատրյանի հետ, Տատան էլ, առանց պահը կորցնելու, ասաց իր երազանքի մասին` լինել Շահանե բեմում: Շուտով կսկսվեն փորձերը, հետո (աչքով չտամ), պրեմիերա: Բայց սա չէ կարևորը: Կարևորը` տաղանդավոր դերասանուհի Տատա Խաչատրյանը խաղալու է ռուսական բեմերում, պատմելու է հայուհի Շահանեի մասին… Հ.Գ. Ժամանակ առ ժամանակ համացանցում մեր հարևանները վայնասուն են գցում, թե` Շահանեն… հա, իրենցն է: (էստեղ` ): ) Պիեսի մի մասը իմն է`...

Արտաշես ՇԱՀԲԱԶՅԱՆ / ՄԵՂԱԴՐՅԱԼՆԵՐԸ

Ներկայացվող պիեսի հերոսն ասում է. «Կարծես դրսի կյանքը,  երկրաշարժի պես, մեր տունն էլ էր տակնուվրա արել: Հայրս, մայրս, եղբայրս, քույրս, փոքր երեխաներս, կինս… Բոլորը փոխվել էին, երևի ես էլ էի փոխվել»: Այսօրվա իսկ օրով կարող ենք փաստել, որ ժամանակն ու մթնոլորտը ունակ են տակնուվրա անել հասարակությունը, վերափոխել մարդուն` արթնացնելով ներսում, իր իսկ համար,  անճանաչելի կրքեր: Այնուամենայնիվ կան մեծ, հավերժական և անմեռ արժեքներ, որոնք զսպում են մարդու գազանացումն ու կանխում են դրանով աշխարհի դուրս շպրտվելն իր շավիղից: Կարծում եմ, մշակութային յուրաքանչյուր դրսևորման գերխնդիրը աշխարհի...

Օլեգ ՄԻԽԱՅԼՈՎ / ԵՐԱԶՆԵՐ ԱՆԿՇՌՈՒԹՅԱՆ ՄԵՋ

Կարճ պիես բարեկամության մասին Գործող անձինք ԳԵՆԱ ԼՅՈՒԲԱ ԺԱՆՆԱ ԼԱՐԻՍԱ ՎԱԴԻՄ Գործողությունը տեղի է ունենում սևծովյան ափի ավանում: 1. Էլինգի մոտ: Ժաննան ու Լյուբան կանգնել են այրող արևի տակ: Նրանց կողքին հսկայական անիվավոր ճամպրուկ է: ԺԱՆՆԱ — Դե, ո՞ւր չքվեց: Էլ չեմ դիմանում… հիմա տակս կանեմ: ԼՅՈՒԲԱ — Մամ, ես չգիտեմ: (Խորասուզվում է պլանշետի մեջ:) Ասաց, որ այստեղ կբերի կառավարիչին: ԺԱՆՆԱ — Դա լսել եմ: Անձնագիրս է նրա մոտ: Անհանգստանում եմ: ԼՅՈՒԲԱ — Կարծում ես, վազեց քո անունով վարկ ձևակերպելո՞ւ: ԺԱՆՆԱ — Լյուբա,...

Ալեքսանդր Ա. ՎԻՍԼՈՎ / ԿԵՆԴԱՆԻ ՄԱՅԱԿՈՎՍԿԻՆ

Ընկեր Լոկտևի պատմությունը բանաստեղծի հետ հանդիպումների մասին         Մոտավորապես 1958 թվականն է: Սովետական միության քաղաքներից մեկի մշակույթի տան դահլիճը: Բեմում` սեղան, աթոռ: Սեղանին` գրաֆինով ջուր ու բաժակ: Բեմի վերևում կարող է կախված լինել պաստառ` «Մայակովսկին եղել ու մնում է սովետական դարաշրջանի լավագույն, ամենատաղանդավոր բանաստեղծը»: Պաստառի աջ անկյան ներքևում, որտեղ պետք է լինի ասույթի հեղինակի ազգանունը, կտավը թանձր ներկված է: Հանդիսատեսի` դահլիճ մտնելու ընթացքում բարձրախոսով հնչում են դարաշրջանի կենսախինդ երգերը: Վերջապես կուլիսներից հայտնվում է մշակույթի տան տնօրենը: Երաժշտությունը կտրուկ դադարում է:...