admin

Կարինե ԽՈԴԻԿՅԱՆ / ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆ… ՉՎԵՐԹ N

ՆԵ Հիմա կարևորը՝ արագ անցնեմ պասպորտ կանտրոլով, բագաժս հանձնեմ առյուծի երախին (ականջդ կանչի, Արթուր Հեյլի, ՛՛Օդանավակայան՛՛ վեպդ կարդացած չլինեի, որտեղի՞ց իմանայի, որ միայն անհույս լավատեսը կարող է ճամպրուկը դնել առյուծի երախ անունը ստացած շարժական սև ժապավենին ու հույս ունենալ, որ ետ կստանա)… Էլի շեղվեցի, իսկ դիմացս կանգնած թեթևաքարշ աչոնիկը վաղուց ինձնից առաջ է անցել. տեղից պոկվում, հասնում ու անցնում եմ աչոնին՝ նրա քթի տակից թռցնելով պլաստմասե տաշտակը, հանում եմ ժամացույցս (թե ինչիս է ժամացույցը՝ հեռախոսը ձեռքիս վաղուց է սերտաճել, ընդամենը թիթիզություն՝ ախր շա՜տ...

Սուսաննա ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ / ԵՐԿԻՐ ՆԱԻՐԻ

  Թատրոնի համար գրելիս միշտ երկյուղ ունեմ, որովհետև բառից բացի քո և Երկնավորի միջև հայտնվում է ևս մեկ միջնորդ` բեմը: Իսկ վատ դերասանը կամ բեմադրիչը, ինչպես ճիշտ չընտրված բառը, կարող են խեղել ասելքդ: Չհաշված, որ այդ ասելիքին գումարվում է նաև ռեժիսորի ասելիքը… Մի խոսքով, ռիսկային է, առավելևս, երբ կա մյուս ծայրահեղությունը. ռեժիսորը կամ դերասանը կարող են քեզնից տաղանդավոր լինել, և այդ դեպքում ձեռքիցդ գնում են բոլոր դափնիները: Իհարկե, եթե մտածենք որպես հանդիսատես, թատրոնը սիրելի է. այն, ինչը պիտի տեսնես ժամերով էջեր թերթելիս, մատուցվում...

ԳՐԱԿԱՆ ԱԶԴԵՑՈւԹՅՈւՆՆԵՐԸ Վ. ՍԱՐՈՅԱՆԻ ԴՐԱՄԱՏՈւՐԳԻԱՅՈւՄ ԵՎ «ՍԱՐՈՅԱՆԱԿԱՆԸ» / Էլֆիք Զոհրաբյան

Ամերիկյան դրաման մինչև 20-րդ դարի 20-ական թվականները չէր կարող պար­ծե­նալ նշանակալից պիեսներով (ինչպես նաև բեմադրություններով)` ի տարբերություն 19-րդ դարի երկրորդ կեսին լիրիկայում և հատկապես արձակում ունեցած նվաճումների: Ամե­րիկ­յան թատրոնն իր բարձունքին չէր, երբ պատանի Սարոյանը հաճախում էր Ֆրեզ­նո­յում կայացող ներկայացումներին: Սարոյանն իր առաջին տպավորություններն ստացել է այն վոդևիլներից, շարժանկարներից, կրկեսային և հյուրախաղային ներկայա­ցում­նե­րից, որոնցով, իր խոսքերով ասած, «Կալիֆորնիան կարող էր ապահովել»: Ամենից շատ նա սիրում էր աշխարհի թատրոնը և «ամեն ինչի մեջ նա դրամա էր տեսնում», իսկ դրա­մա­տուրգի ձևավորման համար սրանք կարևոր գործոններ էին: Բացառիկ տպա­վո­րու­թյուն ստանալով «Լեդի...

Վահագն ԴԱԲԱՂՅԱՆ / ԱԴԱՄՆ ԸՆԴԴԵՄ ՈՏՆԱՁԱՅՆԵՐԻ

Վահագն ԴԱԲԱՂՅԱՆ Ժամանակը ներկա և ժամանակն անցյալ Հավանաբար ներկա են ապագայի մեջ, Իսկ ժամանակն ապագա՝ անցյալի մեջ է։ Եթե բովանդակ ժամանակը հավերժորեն ներկա է, Ապա անքավելի է բովանդակ ժամանակը։ Բըրնթ Նորթըն  (Չորս Կվարտետ) Թովմաս Էլիոթ  Գործող անձինք ԱԴԱՄ ԵՎԱ ՀՐԵՇՏԱԿ Ա, Բ, Գ, Դ, Ե, Զ, Է ԴԱՏԱՎՈՐՆԵՐ ՄԱՐԴ Ա ՄԱՐԴ Բ ՄԱՐԴ Գ ՄԱՐԴ Ա ԿԻՆ Բ ԿԻՆ ԱԳՌԱՎ ՕՁ ՍՏՎԵՐ Ա Բ ՁԱՅՆԵՐ ԱԲ-ի խոսքերի մի մասի հեղինակը ChatGPT արհեստական բանականությունն է։  Հաշվի առնելով, որ Ադամն ու Եվան հիմնականում մերկ են,...

Նվարդ ԴՈՒԴՈՒԿՉՅԱՆ / ՊԱՐԶԱՊԵՍ ԿԻՆ

Գործող անձիք ԼԻԼԻԹ ԳԱԼՍՏՅԱՆ – դերասանուհի ՌԵԺԻՍՈՐ — Ձայն Բեմում կախված են զգեստներ: Մեծ հանդերձարանի տպավորություն է: Կա նաև երկու աթոռ՝ վրան թղթեր, մոմ, կրակայրիչ, գրիչ, սև մարկեր: Հատակին նստած Լիլիթը երաժշտության հետ սկսում է մաքրել հատակը ու միայն հետո հասկանում ենք, որ հեռախոսի զանգի ձայնն էր երաժշտության փոխարեն։  Տեսարան 1 ԼԻԼԻԹ — Էս հեռախոսի զանգը պետք ա փոխել: (Վերցնելով հեռախոսը:) Ալո՛… հա, տատի… հա, դեռ չեմ վերջացրել… հա, որովհետև քո շատ սիրելի դերասանները հատակին ծամոն են մոռացել, կասես թող գան տանեն։  (Հեռախոսն...

Ագոտա ԿՐԻՍՏՈՖ / ՀԱՄԱՃԱՐԱԿ1

Ագոտա ԿՐԻՍՏՈՖ / ՀԱՄԱՃԱՐԱԿ1

Գործող անձինք ԲԺՇԿՈՒՀԻ ՓՐԿՈՂ ՓՐԿՎԱԾ ՀՐՇԵՋ 1 ՀՐՇԵՋ 2 ՀԱՄՈԶՈՂ ՏՂԱՄԱՐԴ 1 ՏՂԱՄԱՐԴ 2 ՀԱՂԹԱՆԴԱՄ Տեսարան 1 Բժշկուհի, Փրկող, Փրկված: Բեմը ներկայացնում է բժշկական կաբինետ՝ բավական անխնամ վիճակում: Բժշկուհին նստած է գրասեղանի մոտ: Հիսուն տարեկան կին է՝ վատ պահպանված: Առջևը դրված է կարմիր գինու շիշ: ԲԺՇԿՈՒՀԻ — Ամպեր են: Միայն ամպեր: Չկա տխմար նարնջագույն արևամուտը, և մնացյալը: Ատում եմ բնության գեղեցկությունը: Միայն գարշելի եղանակ եմ սիրում: Անձրև, մառախուղ, քամի, ցեխ, մի խոսքով, գարշանք: (Լցնում է բաժակը և խմում:) Առողջ լինե՛նք: Ատում եմ առողջությունը:...

Լիա ԻՎԱՆՅԱՆ / ԱՊԱԿԵ ԿԻՆԸ

Դրամա 2 գործողությամբ Գործող անձինք ԴԱՎԻԹ — 45-ամյա բարետես տղամարդ ԱՆՆԱ — 35-ամյա գեղեցիկ կին ՄԵՐԻ — անորոշ տարիքի եթերային շիկահեր՝ հրեշտակային դեմքով, բայց խորամանկ աչքերով ԱՄԱԼԻԱ — զոքանչ, լավ պահպանված տարեց տիկին ՍՏԵՓԱՆ — միջին տարիքի տղամարդ Երիտասարդ կին սրճարանում Աննայի նախկին ամուսինը Ֆլեշ-բեքերում հայտնվող կին Մատուցող Սպասուհի Հոգեվարքի մեջ գտնվող տղամարդ Ֆլեշ-բեքերը կարելի է փոխարինել էկրանով: Օրերն ու տարիները կարելի է ցույց տալ պատի մեծ ժամացույցով, կամ ուրվականի շորերով մեկը ցուցանակներ անցկացնի բեմով: Սկահակի ներսում փոփոխվող պլազմային լույսը գործող անձանց տրամադրություններն...

ՓՆԹԻՆ / Սամվել ԽԱԼԱԹՅԱՆ

(Տիկնիկային թատրոնի համար) Լոգարան:                     Դրսից լսվում է. «Բաց թո՜ղ… բաց թող ինձ, չեմ ուզո՜ւմ…»: Դուռը բացվում ու շպրտվելու պես ներս է նետվում մազերը գզգզված, երեսը, ձեռքերը մրոտ Փնթին, տապալվում է հատակին: Դուռը շրխկոցով փակվում է: ՓՆԹԻ — (վեր թռչելով՝ վրա է հասնում կողպված դռանը, փորձում է բացել): Չեմ ուզո՜ւմ… Բաց թողեք ի՜նձ, բաց թողե՜ք… (Ընկճված նստում է լոգարանի եզրին: Քիթը թևքերով սրբելով:) Մեկ է՝ չեմ լվացվելու, լվացքի մեքենայի մեջ էլ գցեք՝ չե՛մ մաքրվելու… Սրա՜նց տեսեք, ուզում են ինձ տանջել: Չի հաջողվի: Աչքեր մրմռացնող...

Արմենուհի ՍԻՍՅԱՆ / ՍՊԱՆԵԼ ԵՎ ՄՈՌԱՆԱԼ

«Սպանել  և մոռանալ» պիեսը տպագրվել է «Դրամատուրգիա» հանդեսում (42-43.2015): Ներկայացնում ենք պիեսը՝ հեղինակի վերջնական տարբերակով: Մենախաղ ԿԻՆ ՃԱՆՃ Ոչ լրիվ լուսավորված բեմ: Մահճակալ, աթոռ, լուսամփոփ: Մահճակալի մոտ, գիշերանոցով կանգնած է համարյա երիտասարդ Կինը՝ ճանճասպանը ձեռքին: Ճանճի տզզոց: Աստիճանաբար տզզոցն ահագնանում է: ԿԻՆ — Հիմա ես ի՞նչ անեմ: Ինչպե՞ս համբերեմ: Ուրեմն՝ վե՛րջ: Համբերությանս բաժակը չէ, համբերությանս տակառն է լցվել: Կա՛մ դու, կա՛մ ես: Ես ընտրում եմ ինձ: Հրաժեշտ տվողը դու պիտի լինես: Տե՛ս, ես քեզ զգուշացնում եմ, անազնիվ բան չեմ անում: Բզզա՛ վերջին անգամ...

Нина МАЗУР / ДВА ЧИСЛА

        Два «круглых» числа, две даты – 90 и 30…          90 – столько бы исполнилось великому кыргызскому актеру Арсену Умуралиеву, не уйди он из жизни раньше.         30 – столько лет созданному им в Бишкеке театру, ныне носящему его имя.         Детищу Арсена Умуралиева — Бишкекскому городскому драматическому театру – повезло. Он не разделил судьбу многих коллективов, теряющих «лицо» после ухода их создателя.  Наверно, потому, что после его ухода театр возглавила Айгуль Умуралиева, его жена, единомышленник и театральный профессионал, и рядом с нею встала одна из...