ԲԵԱՏՐԻՉԵ / Դավիթ ԽԱՉԻՅԱՆ
Անտիկ տրագիկոմեդիա՝ 3 արարով և անախրոնիզմի տարրերով Գործող անձինք՝ ԴԱՆՏԵ ՎԵՐԳԻԼԻՈՒՍ ԲԵԱՏՐԻՉԵ ԲԵՄԱԿԱՆ ԲԱՆՎՈՐՆԵՐ ԱՐԱՐ 1 Տարբեր կողմերից մտնում են Դանտեն և Վերգիլիուսը: Զարմացած իրար են նայում, ապա՝ հանդիսատեսին: Գնում են բեմի տարբեր կողմերը: Դանտեն ինչ-որ բան է ցանկանում ասել, բայց հայտնվում են բեմական բանվորները, իրենց հետ դեկոր բերում, այդ թվում՝ մի քար, և աղմուկով ու անկանոն շարում բեմում: Մի անկյունում Մելպոմենեի արձանն են դնում: Դանտեն և Վերգիլիուսը լուռ հետևում են բանվորների աշխատանքին: Վերգիլիուսը գրպանից մանրադրամ է հանում ու նետում բանվորներին: Վերջիններս ուրախացած...
