admin

ԺԻՐԱՅՐ ԱՆԱՆՅԱՆ / ՍՐԲԱՊԱՏԿԵՐ

Սատիրա՝ ընդմիջումով կամ աոանց ընդմիջման ԳՈՐԾՈՂ ԱՆՁԻՆՔ ՄԻՆԻՍՏՐ ՄԻՆԻՍՏՐԻ ՏԵՂԱԿԱԼ  ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ  ԳՈՐԾԱՐԱՆԻ ՏՆՕՐԵՆ  ԳԼԽԱՎՈՐ ԻՆԺԵՆԵՐ  ԱՐՏԱԴՐԱՄԱՍԻ ՊԵՏ Գործողությանը մասնակցում են մինիստրի կինը, վարչության պետի կինը և մի կին: Մինիստրի ընդարձակ առանձնասենյակը: Երկարավուն սեղանի շուրջ տեղեր են զբաղեցրել մինիստրության բարձրաստիճան պաշտոնյաներ: Գլխամասում՝ մինիստրը: ՄԻՆԻՍՏՐ — Ընկերներ, ահազանգ է ստացվել, որ քաղցրավենիքի ձեռնարկությունում տեղի են ունենում առանձնապես խոշոր չափի հափշտակումներ։ Թող ուտեն ինչքան ուզում են, բայց առանց փաստաթղթերի ձևակերպման ավտոմեքենաներով դուրս չհանեն պատրաստի արտադրանքը։ Նկատվում են նաև կաշառակերության փաստեր։ Այո, այո, մի զարմացեք։ Կաշառակերն...

ԺԻՐԱՅՐ ԱՆԱՆՅԱՆ / ԹՌՉՈՂ ԱՓՍԵԻՑ ԻՋԱԾ ՄԱՐԴԸ

Կատակերգություն երկու մասից ԳՈՐԾՈՂ ԱՆՁԻՆՔ ՍԵՆ, ԱՐՈՒՍ — ամուսիններ ՄՈՒԿՈՒՉ — Արուսի եղբայրը ՎԱՆՈԻՇ, ԶԱՐԻԿ — ամուսիններ ՀԱԿՈԲ, ԿԱՐԻՆԵ — ամուսիններ ՀԱՐԲԱԾ ՏՂԱՄԱՐԴ   ԵՐԻՏԱՍԱՐԴ ԿԻՆ   ԵՐԻՏԱՍԱՐԴ ՏՂԱՄԱՐԴ  ՄԻՋԱՀԱՍԱԿ ԿԻՆ  ՆՐԱ ԱՄՈՒՍԻՆԸ  ԱՌԱՋԻՆ ԳՈՂ  ԵՐԿՐՈՐԴ ԳՈՂ  ԳԻՇԵՐԱՆՈՑՈՎ ԿԻՆ  ՆՐԱ ԱՄՈՒՍԻՆԸ  ՏԱՐԵՑ ԿԻՆ  Գործողությանը մասնակցում են երկու միլիիցիոներ, ՛՛Շտապօգնության՛՛ բժշկուհին և բուժքույրը, կողմնակի մարդիկ: ԱՌԱՋԻՆ ՄԱՍ Պատկեր առաջին Սենի բնակարանը: Դռան զանգ: ԱՐՈՒՍ — (Դեպի դուռը) Հիմա… Ո՞վ է… ՍԵՆ — (Գոռոցը դրսից) Չբացես։ (Նետվելով ներս, ահաբեկված) Չբացես։ ԱՐՈՒՍ — (Շրջվելով դեպի ամուսինը, ըմբոստացած) Կբացեմ։...

ՈԴԻՍԵՎՍ / Ռազմիկ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Պատմություն երկու գործողությամբ Գործող անձինք  ԱՐԱՄ — մսավաճառ ՄԱՐԻԱՄ — Արամի կինը ՍԵՐՈԲ — Արամի ընկերը  ՎԱՀԵ — անձեռոցիկ վաճառող որբ երեխա ԹՈՄԱՍ — Արամի հարևանը  ԱՆՆԱ — Թոմասի կինը ՍՈՒՐԵՆ — ծերունի  Հարևանուհիներ                                                     ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆ ԱՌԱՋԻՆ Արամի բնակարանը։ Հին վերանորոգում։ Հյուրասենյակում սեղան՝ աթոռներով։ Պատի տակ՝ հին թախթ, կողքին՝ փոքրիկ սեղան, որի վրայի ծաղկամանի մեջ չորացած ծաղիկներ են։ Մարիամը, սեղանի մոտ նստած, գիրք է կարդում։ Ներս է մտնում Արամը: Մարիամը փակում է գիրքը, հանում է ակնոցը։  ՄԱՐԻԱՄ —  (վեր է կենում): Ինչպե՞ս ես։  ԱՐԱՄ...

ԳԵՎՈՐԳ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ/ ԱՍՏՎԱԾՆԵՐԻ ՃԱԿԱՏԱԳԻՐԸ

(Երկու մաս, 12 պատկեր) Գործող անձինք ԴԵՐԱՍԱՆ — ՆԱԵՎ ԿՐԱՍՈՍ  ԵՐԿՐՈՐԴ ԴԵՐԱՍԱՆ  — ՆԱԵՎ ԱՐՏԱՇԵՍ  ԵՐՐՈՐԴ ԴԵՐԱՍԱՆ — ՆԱԵՎ ԹԻԿՆԱՊԱՀ  ԴԵՐԱՍԱՆՈՒՀԻ — ՆԱԵՎ ԼՅՈՒԴԻԱ  ՀԵՂԻՆԱԿ — ՆԱԵՎ ԾԱՂՐԱԾՈՒ  ՉՈՐՐՈՐԴ ԴԵՐԱՍԱՆ — ՆԱԵՎ ՊԱԼԱՏԱԿԱՆ  ՀԻՆԳԵՐՈՐԴ ԴԵՐԱՍԱՆ — ՆԱԵՎ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ  ՎԵՑԵՐՈՐԴ ԴԵՐԱՍԱՆ — ՆԱԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴ ՊԱՐՈՂ ԱՂՋԻԿՆԵՐԻ ՈՒ ՏՂԱՆԵՐԻ ԽՈՒՄԲ, ԾԱՌԱՆԵՐ ԵՎ ԱՅԼՆ ԱՌԱՋԻՆ ՄԱՍ  ԱՌԱՋԻՆ ՊԱՏԿԵՐ Աղբարկղ քաղաքի ծայրամասում, շուրջը թափթփած ավնաոդողերի մնացորդներ, ավտոմեքենայի մաշված պահեստամասեր: Ջարդված ու փշրված զանազան կենցաղային իրեր, լվացքի մեքենա և այլն: Դերասանները քաշքշելով բերում են հեղինակին: ՀԵՂԻՆԱԿ — Թողեք...

Կարինե ԽՈԴԻԿՅԱՆ / ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆ…  ՉՎԵՐԹ N…

ԲԱԺԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՁԵՎՈՎ ԱՐՄՄՈՆՈ 2023 ՆԵ Հիմա կարևորը՝ արագ անցնեմ պասպորտ կանտրոլից, բագաժս հանձնեմ առյուծի երախին (ականջդ կանչի, Արթուր Հեյլի, ՛՛Օդանավակայան՛՛ վեպդ կարդացած չլինեի, որտեղի՞ց իմանայի, որ միայն անհույս լավատեսը կարող է ճամպրուկը դնել առյուծի երախ անունը ստացած շարժական սև ժապավենին ու հույս ունենալ, որ ետ կստանա)… Էլի շեղվեցի, իսկ դիմացս կանգնած թեթևաքարշ աչոնիկը վաղուց ինձնից առաջ է անցել. տեղից պոկվում, հասնում ու անցնում եմ աչոնին՝ նրա քթի տակից թռցնելով պլաստմասե տաշտակը, հանում եմ ժամացույցս (թե ինչիս է ժամացույցը՝ հեռախոսը ձեռքիս վաղուց է...

Էլֆիք ԶՈՀՐԱԲՅԱՆ / PRO MAX 

ԲԱԺԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՁԵՎՈՎ ԱՐՄՄՈՆՈ 2023 (ընտանեկան սկետչ) Տանը: ԱՄՈՒՍԻՆ  Դե էդքան համարձակություն ունես, միանգմամից ամուսնալուծվիր: Ո՞ւմ ես սպասում: Ինչ լինում է, վազում է մոր գիրկը: Նա էլ փոխանակ մեծավարի կանխի սխալներդ, կրակի վրա 150 լիտր բենզին է լցնում: Իսկ եթե մերն իմացավ, հանրապետության կեսը քննարկելու է մեր ընտանեկան թեմաները: Բա ընկերուհիները. պետք է ամեն ինչ մանրամասն իմանան, ամեն ինչ… Մարդ կրակն է ընկնում կնոջն իր հետ  տեղ տանելով. սրան մի նայիր, էն մեկին երկար ես զննում, էդ կարճ շրջազգեստ հագածի հետ ինչի երկար...

Հրաչ ԲԵԳԼԱՐՅԱՆ / Բաժանում

ԲԱԺԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՁԵՎՈՎ ԱՐՄՄՈՆՈ 2023 1. ՎԵՐՆԱՇԱՊԻԿԸ Աչքերդ սրբիր, քեզ հավաքիր, դու ուժեղ կին ես, Սոֆա: Աշխարհում էնքան վատ բաներ են կատարվում, որ մարդ լսում ու սահմռկում է, մարդ կարդում ու զարմանում է՝ մի՞թե ադամորդին ընդունակ է նման բանի: Բայց պարզվում է՝ ընդունակ է, պարզվում է՝ մարդուց սարսափելի գազան չկա աշխարհում: Աչքերդ սրբիր, քեզ հետ կատարվածը այս աշխարհի համար ոչ սարսափելի է, ոչ էլ տարօրինակ ու զարմանալի: Ազատի համա՞ր ես լալիս: Իզո՜ւր: Էլի պահարանից հանել ես իրեն շատ սազող վերնաշապիկն ու հիշե՞լ ես...

Արմենուհի ՍԻՍՅԱՆ / Թատրոն (?)

ԲԱԺԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՁԵՎՈՎ ԱՐՄՄՈՆՈ 2023 Ոչ մեծ սենյակ: Սենյակում գնում-գալիս է երիտասարդ կինը: ԿԻՆ  — Եղավ արդեն չորրորդ օրը: Չես զանգում, հա՞: Լա՛վ ես անում: Սպասում ես ե՞ս զանգեմ: Դե ուրեմն շարունակիր սպասել: Երբե՛ք ուրեմն:  Այլևս երբեք ոտքս չի լինելու այդ տանը: Զանգես էլ՝ չեմ խոսելու, այլևս ոչ մի բացատրություն: Բառերն էլ են հոգնել: Միևնույն է՝ ոչինչ չես հասկանալու: Դու ունես մշտական քո նույն արտահայտությունները, մեղադրական նույն ֆրազները՝ բոլոր իրավիճակների համար: Նախօրոք անգիր գիտեմ՝ ինչ ես ասելու: Ասես հետդ ծնված լինեն այդ նույն...

Սամվել ԽԱԼԱԹՅԱՆ / ՎԵՐԱԴԱՐՁ Ց’ՊԱՀԱՆՋ

ԲԱԺԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՁԵՎՈՎ ԱՐՄՄՈՆՈ 2023 Գործող անձինք ՋԵՆՆԻ ԺԻՐԱՅՐ Յուրաքանչյուրի բնակարանը միայնակ ապրող երիտասարդի թեթև կահավորված միջավայր է, պարտադիր են սեղանիկը, բազմոցը, բազկաթոռը: Ջեննիի բնակարանում՝ մեծ չափսի տղա առլեկին-տիկնիկ, Ժիրայրի բնակարանում, նույն  ոճով՝ աղջիկ առլեկին, պատին՝ Արարատի նկարը: ՋԵՆՆԻ ՋԵՆՆԻ — (հմայիչ է, 22 տարեկան, խնամված, վարդագույն, կիսաթափանց կարճ գիշերազգեստով, որի բացվածքները թույլ են տալիս ցուցադրել նրա գեղեցիկ կազմվածքն ու կանացի գրավչությունը: Մտնում է՝ մի ձեռքին պիեսը, մյուսին՝ չիպսի փաթեթ, հեռախոսն ուսով ականջին հպած): Ի՞նչ պետք է անեմ, պիես եմ կարդում… Իսկ դո՞ւ…...

Մենախսություն / ՆՈՐԱՅՐ ԱԴԱԼՅԱՆ

ԲԱԺԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՁԵՎՈՎ ԱՐՄՄՈՆՈ 2023 Մաս առաջին.  ՏՂԱՄԱՐԴ Մերի՞… Ձայնդ խզված է, հո մրսած չե՞ս, այսօր ցուրտ է ու քամոտ… Փառք Աստծո… Այո, ես աստվածապաշտ եմ, ինչ է՝ նորությո՞ւն է քեզ համար, բա ինչո՞ւ եմ Մարիամ Աստվածածնի նկարը մեր ննջարանում կախել, ուրեմն հավատում եմ։ Դու էլ հավատա, եթե մինչև այս րոպեն չես հավատացել։ Լեգենդ է թե հեքիաթ՝ Մարիամը միակ լուսավոր կինն է, որ լույս ծնեց ու նվիրեց աշխարհին։ Իսկ շատ մարդիկ լույսը փոխարինում են մթությամբ, և գիտե՞ս ինչու, որպեսզի չերևան իրենց թերություններն ու...