Սամվել ԿՈՍՅԱՆ / ՄԿՆԻԿՆԵՐԸ ԼՈՒՍՆԻ ՎՐԱ
Տիկնիկային ներկայացում Գործող անձինք ՄԻԿԻ — մկնիկ ՄՈՒԿԻ — մկնիկ ԿԱՏՈՒ ԱԳՌԱՎ ՔԱՄԻ ԹԻԹԵՌ ԴԱՇՏԱՅԻՆ ՄՈՒԿ ՊԱՏԿԵՐ ԱՌԱՋԻՆ Այգի կամ տնամերձ բակ: Կատուն ծառից կախված լուսինը պարանից ձգելով իջեցնում-բարձրացնում է: Հետո լուսինը թողնելով վերևի ճյուղից կախված` շփում է ձեռքերը, ապա փորը և բարձրաձայն «Մյաու» անելով, դանդաղ հեռանում է: Ձայներ են լսվում: Կանչում են Միկի, ապա` Մուկի: Ինչ-որ մեկը երգում է` տրա-լյա-լյա-լյա… Հայտնվում է Միկին և ճյուղից կախված լուսինը տեսնելով` զարմացած կանգնում է ետևի ոտքերի վրա: ՄԻԿԻ — (երգն ընդհատելով կանչում է): Մուկի, Մուկի…...
